ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2009 թվականի ապրիլի 28-ին «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 14-րդ հոդվածի 9-րդ մասի «ա» և «բ» կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «ա) Հայաստանի Հանրապետություն այցելության մուտքի արտոնագիր տալու համար` մինչև 120 օր ժամկետով գտնվելու իրավունքով բազային տուրքի 15-ապատիկի չափով մինչև 21 օր ժամկետով գտնվելու իրավունքով բազային տուրքի 3-ապատիկի չափով. բ) Հայաստանի Հանրապետություն այցելության բազմակի մուտքի արտոնագիր տալու համար` մինչև 120 օր ժամկետով գտնվելու իրավունքով և մինչև մեկ տարի վավերականության ժամկետով բազային տուրքի 40-ապատիկի չափով մինչև 60 օր ժամկետով գտնվելու իրավունքով և մինչև 6 ամիս վավերականության ժամկետով բազային տուրքի 20-ապատիկի չափով»: Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» և «բ» կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «ա) Հայաստանի Հանրապետություն այցելության մուտքի արտոնագիր տալու համար` մինչև 120 օր ժամկետով գտնվելու իրավունքով բազային տուրքի 15-ապատիկի չափով մինչև 21 օր ժամկետով գտնվելու իրավունքով բազային տուրքի 3-ապատիկի չափով. բ) Հայաստանի Հանրապետություն այցելության բազմակի մուտքի արտոնագիր տալու համար` մինչև 120 օր ժամկետով գտնվելու իրավունքով և մինչև մեկ տարի վավերականության ժամկետով բազային տուրքի 40-ապատիկի չափով մինչև 60 օր ժամկետով գտնվելու իրավունքով և մինչև 6 ամիս վավերականության ժամկետով բազային տուրքի 20-ապատիկի չափով»: Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի «ժբ» կետը «19.1» թվից հետո լրացնել «, 19.2» թվով: Հոդված 4. Օրենքի 19-րդ հոդվածի 18-րդ մասի 19-րդ կետում «19.1-րդ հոդվածում» բառերը փոխարինել «19.1-րդ և 19.2-րդ հոդվածներում» բառերով: Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.2-րդ հոդվածով` « Հոդված 19.2. Զբոսաշրջության բնագավառում լիցենզիաներ տրամադրելու և հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման համար պետական տուրքի դրույքաչափերը 1. Զբոսաշրջության բնագավառում լիցենզիա տրամադրելու համար` ա) զբոսավարների գործունեության լիցենզիաների համար` տարեկան բազային տուրքի 10-ապատիկի չափով. բ) ուղեկցորդների գործունեության լիցենզիաների համար` տարեկան բազային տուրքի 10-ապատիկի չափով:
2. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման (սահմանված չափանիշներին համապատասխան) համար` ա) մինչև երեք աստղ հյուրանոցի, մոթելի յուրաքանչյուր աստղի համար` տարեկան բազային տուրքի 150-ապատիկի չափով. բ) չորս աստղ հյուրանոցի, մոթելի յուրաքանչյուր աստղի համար` տարեկան բազային տուրքի 200-ապատիկի չափով. գ) հինգ աստղ հյուրանոցի, մոթելի յուրաքանչյուր աստղի համար` տարեկան բազային տուրքի 250-ապատիկի չափով. դ) հյուրանոցատիպ հանգրվանի, առողջարանի յուրաքանչյուր աստղի համար` տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով. ե) հանգստյան և մասնագիտացված ճամբարի կամ տան, պանսիոնի, զբոսաշրջային, մանկապատանեկան, ճամբարային բնակատեղի (համալիրի)` I կարգի համար` տարեկան II կարգի համար` տարեկան III կարգի համար` տարեկան բազային տուրքի 150-ապատիկի չափով բազային տուրքի 100-ապատիկի չափով բազային տուրքի 50-ապատիկի չափով. զ) զբոսաշրջային տան` I կարգի համար` տարեկան II կարգի համար` տարեկան III կարգի համար` տարեկան բազային տուրքի 15-ապատիկի չափով բազային տուրքի 10-ապատիկի չափով բազային տուրքի 5-ապատիկի չափով:»: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2009 թ. մայիսի 18 Երևան ՀՕ-108-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-108-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (06.06.2009-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2009.05.27/27(693) Հոդ.580 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 28.04.2009 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 18.05.2009 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 06.06.2009 Հիմնական ակտ 28.04.2009, ՀՕ-108-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 27.12.1997, ՀՕ-186 27.12.1997, ՀՕ-186 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 28 ապրիլի, 2009 թ.
- Գործի #:
- ՀՕ-108-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
