Վանեցյան — ԵԴ/16144/02/20
Ամփոփում
քննելով ըստ Արթուր Վանեցյանի հայցի ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գնորգյանի (այսուհետ` Մանե Գնորգյան)` զրպարտություն հանդիսացող տվյալները հրապարակայնորեն հերքելու ն պատճառված վնասը փոխհատուցելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.12.2021 թվականի որոշման դեմ Մանե Գնորգյանի բերած վճռաբեկ բողոքը, 2 ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Արթուր Վանեցյանը պահանջել է Մանե Գնորգյանին պարտավորեցնել սույն գործով վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հե
Ամբողջ Տեքստ
«ԱՏ 28
2 ինն ֆ
// Բ ԵԽ Ր
(ՏՆ
կ ՍՐՎ ՄԱԼՏՀ
ՊԱՆ ԵԾ
ՀՅ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/16144/02/20 դատարանի որոշում 2024թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/16144/02/20
Նախագահող դատավոր՝ Մ. Հարթենյան
Դատավորներ՝ Ա. Խառատյան
Դ. Սերոբյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ս. ՄԵՂՐՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
2024 թվականի հունիսի 10-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ Արթուր Վանեցյանի հայցի ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գնորգյանի (այսուհետ` Մանե Գնորգյան)` զրպարտություն հանդիսացող տվյալները հրապարակայնորեն հերքելու ն պատճառված վնասը փոխհատուցելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.12.2021 թվականի որոշման դեմ Մանե Գնորգյանի բերած վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Արթուր Վանեցյանը պահանջել է Մանե Գնորգյանին պարտավորեցնել սույն գործով վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, տոտ.Թօօեօօկ.օօո սոցիալական կայքում իր՝ «Խռոճ Շ6ճսօրՋյձո» էջում հղումը . հէլքտ://ոտ.Թօ6Եօօխ.օօ/քոօի|6.քհքշ:ժ-100000453356168, հրապարակայնորեն հերքել նուն էջում 29.04.2020 թվականին՝ ժամը 00:00-ին հրապարակված՝ «(Թեման ամբողջացնելու համար արձանագրեմ» նախաբանով սկսվող հայտարարությունում իր պատիվը ն արժանապատվություն արատավորող ու զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները, նույն էջից հեռացնել վերը նշված հայտարարությունը ն դրա տեղում հրապարակել հայցադիմումին կից ներկայացված հերքման տեքստն ամբողջությամբ՝ առանց փոփոխության, ինչպես նան բռնագանձել 2.000.000 ՀՀ դրամ՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 29.06.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է «Պարտավորեցնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գագիկի Գնորգյանին սույն գործով վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում տո. ԹօՇԵօօխ.օօո սոցիալական կայքում իր՝ «Խճոճ Շ6սօքՋյձո» էջում, իր օգտահաշվի միջոցով հրապարակայնորեն հերքել նույն էջում 29.04.2020թ., ժամը՝ 00:00-ին, հրապարակված «Թեման ամբողջացնելու համար արձանագրեմ» նախաբանով սկսվող հայտարարությունը՝ հրապարակելով Դատարանի կողմից սահմանված հերքման տեքստը հետնյալ բովանդակությամբ.
«29.04.2020թ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գագիկի Գնորգյանի կողմից տոո.ԷԹօ6Եօօի.օօո սոցիալական կայքում իր էջում հրապարակվել է «Թեման ամբողջացնելու համար արձանագրեմ» նախաբանով հայտարարություն, որում տեղ են գտել Արթուր Վանեցյանի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող, զրպարտություն հանդիսացող տեղեկություններ:
Սույնով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գագիկի Գնորգյանս հերքում եմ Արթուր Վանեցյանի վերաբերյալ ներկայացրած տեղեկությունները ն փաստում, որ իրականությանը չեն համապատասխանում այդ օրը հրապարակված այն տեղեկությունները, որ ԶՊՄԿ-ում Մ.Մինասյանի փայաբաժինն, օրինակ, առերնույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ ն կրկին կեղծ փայատերերի օգնությամբ ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նան ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող»:
Հայցապահանջը մնացած մասով՝ մերժել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գագիկի Գնորգյանից հօգուտ հայցվոր Արթուր Գագիկի Վանեցյանի բռնագանձել 404.000 /չորս
Յ
հարյուր չորս հազար/ ՀՀ դրամ՝ որպես դատական ծախսերի գումար, որից 4.000 /չորս հազար/ ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, իսկ 400.000 /չորս հարյուր հազար/ ՀՀ դրամը՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, մնացած մասով փաստաբանի վարձատրության գումարի բռնագանձման պահանջները՝ մերժել»:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28.12.2021 թվականի որոշմամբ Մանե Գնորգյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 29.06.2021 թվականի վճիռը՝ հայցը բավարարելու մասով, թողնվել է անփոփոխ (Դատարանի 29.06.2021 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել միայն պատասխանողը. հայցվորը Դատարանի 29.06.2021 թվականի վճիոը' նան 2.000.000 ՀՀ դրամ" որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում բռնագանձելու մասին պահանջը մերժելու մասով. չի բողոքարկել):
Վճռաբեկ բողոք է ներկայացրել թջՄանե Գնորգյանը (ներկայացուցիչ Դավիթ Հունանյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արթուր Վանեցյանը (ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքենիչ դատարանը խախտել է Սահմանադրության 63րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածը, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 3-րդ ն 1-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ, 9-րդ ու 379-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը եշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմեավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ կետով չնախատեսված պատասխանատվության միջոց: Տվյալ դեպքում Դատարանի վճռով հաստատվել է, որ զրպարտություն գնահատված փաստացի տվյալները հրապարակվել ն տարածվել են ոչ թե լրատվության միջոցով, այլ իր ֆեյսբուքյան էջում 29.04.2020 թվականին կատարված հայտարարությամբ, իսկ իր անձնական էջը լրատվության միջոց չէ, քանի որ չի պարունակում այն հատկանիշները, որոնք նախատեսված են «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված պատասխանատվության միջոցն ունի այլ բովանդակություն, որի համաձայն՝ զրպարտությունից տուժած անձը կարող է պահանջել հերքում, եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, բացի դրանից՝ զրպարտությունից տուժած անձը կարող է պահանջել հերքում բացառապես հենց այն լրատվության միջոցով դատարանի կողմից
4
«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով ղեկավարվելու արդյունքում հաստատված հերքման ձն հրապարակելով, որտեղ տեղ է գտել զրպարտությունը:
Վերաքննիչ դատարանն ընդհանրապես չի անդրադարձել այն հարցին, թե ինչ տեղեկություններ պետք է պարունակի կայքը՝ լրատվության միջոց համարվելու համար՝ բացառապես օգտագործելով «համապատասխան տեղեկություններ» արտահայտությունը:
Վերաքննիչ դատարանի որոշումը պատճառաբանված Հէ:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նան, որ քաղաքացիական իրավունքները սահմանափակող ն պատասխանատվություն սահմանող նորմերի կիրառումն անալոգիայով չի թույլատրվում:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 28.12.2021 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցն ամբողջությամբ մերժել:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը, հիմնավորումները
Վճռաբեկ բողոքն անհիմն է ն ենթակա է մերժման հետնյալ պատճառաբանությամբ:
Պատասխանողի կողմից ներկայացվել են օրենքով նախատեսված՝ զրպարտություն հանդիսացող տվյալները հերքելու ո պատճառված վնասը փոխհատուցելու պահանջներ: Բացի այդ, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի իմաստով Մանե Գնորգյանի ֆեյսբուքյան էջը լրատվության միջոց է, քանի որ ֆեյսբուքյան այդ էջի միջոցով անսահմանափակ թվով անձանց համար հրապարակային ձնով տարածվում է տեղեկատվություն: Օրենքը զանգվածային լրատվություն է համարում նան համացանցում կայքի միջոցով որնէ լրատվության տարածումը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նս փաստել է, որ համացանցային պորտալում լուր կամ մեկնաբանություն հրապարակելը նույնպես համարվում է լրագրողական գործունեություն: «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի մեկնաբանությունից բխում է, որ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է, ապա լրատվության միջոցն իր կայքում պետք է ներառի նրա անունը, ազգանունը, բնակության կամ հաշվառման հասցեն, հետնաբար «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին ն 2-րդ կետերում նշված տեղեկությունները ֆեյսբուքյան էջում ներառելու անհրաժեշտությունը բացակայում է:
Նման պայմաններում «ֆեյսբուք» սոցիալական ցանցում պատասխանողի կողմից լրատվության տարածումը պետք է դիտվի որպես զանգվածային լրատվության տարածում կամ առնվազն պետք է հավասարեցվի դրան, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված պատասխանատվության միջոցը պետք է կիրառելի լինի նման դեպքում:
Ինչ վերաբերում է բողոքաբերի այն փաստարկին, որ որնէ կազմակերպության խոշոր փոխադրող լինեն անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող փաստական տվյալ չէ, ապա Վերաքննիչ դատարանի կողմից այդ առնչությամբ տրվել է իրավաչափ հիմնավորում՝ նշելով, որ գնահատման պետք է
5
արժանացնել տեքստի ամբողջական բովանդակությունը՝ առանց բողոք ներկայացրած անձի մասնավորեցումների:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետնյալ փաստը՝
1) Մանե Գնորգյանն իր ֆեյսբուքյան էջում 29.04.2020 թվականին՝ ժամը 00:00-ին, հրապարակել է «(Թեման ամբողջացնելու համար արձանագրեմ» նախաբանով սկսվող հայտարարություն, որում ասվում է. «(.... վարչապետի աշխատակազմի տվյալներով Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը կեղծ փայատերերի միջոցով ապօրինի փայաբաժիններ է ունեցել նան «Սպայկա» ընկերությունում, «Երնան մոլում», «Շանթ» ն «Արմենիա» հեռուստաընկերություններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, մի շարք այլ ընկերություններում: Այդ փայաբաժինների մեծ մասը 2018 թվականի ժողովրդական հեղափոխությունից հետո հապճեպ վաճառվել է: ԶՊՄԿ-ում Մ. Մինասյանի փայաբաժինն, օրինակ, առերնութ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ ն կրկին կեղծ փայատերերի օգնությամբ ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նան ԶՊՄԿ բեռների խոշոր փոխադրող: Տպավորություն է, որ սրա արդյունքում է, որ Միքայել Մինասյանի կոռուպցիոն համակարգի առանցքային անձինք, լինելով պոտենցիալ մեղադրյալներ, լքել են Հայաստանը, ինչն էլ դարձել է Մինասյանի կոռուպցիոն արարքների հետաքննության էական խոչընդոտ: ՀՀ վարչապետը ակնկալում է, որ ՀՀ իրավապահ մարմիններն ի հեճուկս բոլոր դժվարությունների պատշաճ քննության կենթարկեն վերը նշվածը Ա Հայաստանի ժողովրդին կտան վստահելի պատասխաններ» (հատոր 1-ին, գ.թ. 32):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն. ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թուլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այե հարցին, թե կարո՞ղ է արդյոք անձը դատական կարգով պահանջել լրատվության միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները, եթե այդ տվյալները տեղ չեն գտել լրատվական գործունեություն իրականացնողի կողմից լրատվության միջոցով տարածված տեղեկատվության մեջ:
6
Սահմանադրության 39-րդ հոդվածի համաձայն՝ (..) Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 13-րդ հոդվածով սահմանված են քաղաքացիական իրավունքների պաշտպանության ընդհանուր դրույթները, իսկ նուն օրենսգրքի 14-րդ հոդվածը սահմանում է քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 10-րդ ենթակետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքների ։պլաշտպանությունն իրականացվում է վնասներ հատուցելով:
Նույն հոդվածի 13-րդ ենթակետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է՝ օրենքով նախատեսված այլ եղանակներով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վնասներ են (...) նան ոչ նյութական վնասը:
Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման միայն օրենքով նախատեսված դեպքերում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակա են պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից ն. զրպարտությունից՝ նույն օրենսգրքով ն այլ օրենքներով սահմանված դեպքերում ու կարգով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1-ին հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասը հատուցվում է նույն օրենսգրքի 10871 հոդվածով (..) սահմանված կարգին ն :պայմաններին համապատասխան:
Նախկինում կայացրած որոշումներում ՀՀ վճռաբեկ դատարանը բազմիցս անդրադարձել է պատվին, արժանապատվությանը ն գործարար համբավին պատճառված վնասի հատուցման հետ կապված հարաբերությունները կանոնակարգող իրավական դրույթների մեկնաբանմանը, այդ թվում՝ վնասի փոխհատուցման մեխանիզմներին (պատասխանատվության միջոցներին) նան արձանագրելով, որ օրենսդիրը մինչն նյութական փոխհատուցում սահմանելը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածով սահմանել է նան պատճառված վնասի վերականգնման այլ միջոցների ընտրության ն կիրառման հնարավորություն (վիրավորանքի դեպքում` հրապարակային ներողություն խնդրել, եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով լրիվ կամ մասնակի հրապարակել դատարանի վճիռը, զրպարտության դեպքում` եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները ն (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը) (տե՛ս ՀՀ վճռաբեկ դատարանի 21.07.2020 թվականի թիվ ԵԴ/7480/02/18, 11.12.2020 թվականի թիվ ԱՎԴ/2194/02/16, 27.04.2012 թվականի թիվ ԼԴ/0749/02/10, 27.04.2012 թվականի թիվ ԵԿԴ/2293/02/10, 04.07.2013 թվականի թիվ
7
ԵԿԴ/0807/02/11, 18.10.2019 թվականի թիվ ԵԱԴԴ/2612/02/16 ն 10.03.2023 թվականի թիվ ԵԴ/26070/02/19 քաղաքացիական գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումները):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձը, որի պատիվը, արժանապատվություը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:
Մինչն 23.10.2021 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ կետի համաձայն` զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետնյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը՝
1) եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները ն (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը: Հերքման ձնը ւ պատասխանը հաստատում է դատարանը՝ ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.
2) սահմանված նվազագուն աշխատավարձի մինչ, 2000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:
«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի իմաստով՝ լրատվական գործունեություն իրականացնող է այն իրավաբանական կամ ֆիզիկական անձը, այդ թվում` անհատ ձեռնարկատերը, որն իր անունից տարածում է լրատվության միջոց:
Նույն հոդվածի իմաստով՝ լրատվության միջոց է լրատվություն իրականացնելու այն միջոցը, որը բաժանորդագրությամբ կամ առանց դրա, վճարովի կամ անվճար հիմունքներով տարածվում է՝
- մշտական անվանում, հերթական համար Ա ամսաթիվ ունեցող պարբերական թողարկումներով՝ նյութական կրիչի վրա, որոնց միննույն բովանդակությամբ օրինակների քանակը պակաս չէ հարյուրից,
- հեռուստառադիոհաղորդմամբ,
- հանրային հեռահաղորդակցության ցանցով (ցանցային լրատվության միջոց)՝` որպես որոշակի հասցե ունեցող, անսահմանափակ թվով անձանց համար հասանելի ն լրատվություն ներառող տեղեկատվական պաշար՝ անկախ թարմացման պարբերականությունից, պահման ժամանակի տնողությունից ն այլ չափանիշներից,
- համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող ն նույն օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասում նշված տվյալները պարունակող կայքի միջոցով:
Լրատվության միջոց են նան լրատվական գործակալության ն նմանատիպ բնույթի այլ կազմակերպություններիի ,պարբերական .հաղորդումները՝ ուղղված լրատվական գործունեություն իրականացնողներին՝ անկախ տարածման ձնից, թողարկման օրինակների քանակից կամ որնէ այլ չափանիշից: Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է ինչպես վնասներ հատուցելով, այնպես էլ օրենքով նախատեսված այլ եղանակներով: ՀՀ քաղաքացիական
8
օրենսգրքի իմաստով վնասներ են նան ոչ նյութական վնասը, որը ենթակա է հատուցման միայն օրենքով նախատեսված դեպքերում:
Քաղաքացիական իրավունքների պաշտպանության իրականացման օրենքով նախատեսված եղանակ է նան անձի պատվի, արժանապատվության ն գործարար համբավի պաշտպանությունն այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից ու զրպարտությունից, որը կարող է իրականացվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքով ն այլ օրենքներով սահմանված դեպքերում ու կարգով:
Տվյալ դեպքում օրենսդիրը նախատեսել է, որ անձի պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասը հատուցվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածով սահմանված կարգին ն պայմաններին համապատասխան, որի համաձայն՝ անձը, ում պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան՝ վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ: Անձի պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին զրպարտության միջոցով վնաս պատճառված լինելու դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել ինչպես հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները ն (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը, այնպես էլ՝ վճարել սահմանված նվազագույն աշխատավարձի մինչն 2000-ապատիկի չափով փոխհատուցում: Ընդ որում, վերը նշված միջոցներից առաջինն անձը կարող է պահանջել բացառապես այն դեպքում, երբ զրպարտություը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացեողի տարածած պտեղեկատվության մեջ, այսինքն՝ ««Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի իմաստով այն իրավաբանական կամ Ֆիզիկական անձի, այդ թվում անհար ձեռնարկատիրոջ, որն իր անունից լրատվության միջոցով այդ թվում նան՝ սոցիալական ցանցերում առցանց հարթակներում, փարածել է այդ տեղեկատվությունը:
Սուբյեկտային կազմով պայմանավորված ,.պատասխանատվության միջոցների տարանջատման վերաբերյալ օրենսդրի տարբերակված մոտեցումը պատահական չէ: Դա պայմանավորված է այն հանգամանքով որ լրատվական գործունեություն իրականացնողներն արհեստավարժ սուբյեկտներ են: Հասարակական վերահսկող օղակի գործառույթ իրականացնելով հանդերձ՝ լրատվական գործունեություն իրականացնողը՝ որպես արհեստավարժ սուբյեկտ Աե հասարակական հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյա տեղեկատվություն տարածող, միաժամանակ կրում է տեղեկատվությունն իր պարտավորություններին ու պատասխանատվությանը համապատասխան հաղորդելու պարտականություն Վերջիններս, հետնում են մասնագիտական չափանիշներին, խմբագրական պատասխանատվություն են կրում ներկայացվող տեղեկատվության բովանդակութան ն հավաստիության համար՝ անուղղակիորեն հասարակության մոտ ձնավորելով տեղեկատվությանը վստահելու իրավունք:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ կարնորում է լրագրողների գործունեության բնույթը: Լրագրողները լրատվական
9
գործունեություն իրականացնող (այսինքն՝ «Զանգվածային լրատվության միջոցների մասին» ՀՀ օրենքի տրամաբանությամբ՝ տեղեկատվություն տարածող) արհեստավարժ սուբյեկտներ են: Եթե հասարակության սովորական անդամի համար միգուցե կարող է ոչ միանշանակ լինել տեղեկատվության տարածման հարցում բարեխղճության սկզբունքի պահպանումը, ապա սույն սկզբունքը պետք է ընկած լինի լրագրողական գործունեության հիմքում (տե՛ս Ժիրայր Սէֆիլյանն ըեդդեմ «Արմենիա Թի-Վի» ՓԲԸ-ի, Վահե Ղազարյանի ն Նելլի Հարությունյանի թիվ ԵԱԴԴ/2612/02//6 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.10.2019 թվականի որոշումը):
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն՝ Մանե Գնորգյանն իր ֆեյսբուքյան էջում 29.04.2020 թվականին՝ ժամը 00:00-ին, հրապարակել| է «Թեման ամբողջացնելու համար արձանագրեմ» նախաբանով սկսվող հայտարարություն:
Դիմելով Դատարան՝ Արթուր Վանեցյանը պահանջե է Մանե Գնորգյանին պարտավորեցնել սույն գործով վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, տատ.քԹ6ՇԵօՕԷ.Շօո սոցիալական կայքում իր՝ «Խռոճ Շ6սօրցյճո» էջում հղումը .հէլքտ//ոոոա.ԹօՇԵօօե.օօո/քոօի|6.քհքշժ-100000453356168, հրապարակայնորեն հերքել նուն էջում 29.04.2020 թվականին՝ ժամը 00:00-ին հրապարակված` «(Թեման ամբողջացնելու համար արձանագրեմ» նախաբանով սկսվող հայտարարությունում իր պատիվը ն արժանապատվություն Օ։Ձ՛արատավորող ու զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները, նույն էջից հեռացնել վերը նշված հայտարարությունը ն դրա տեղում հրապարակել հայցադիմումին կից ներկայացված հերքման տեքստն ամբողջությամբ` առանց փոփոխության, ինչպես նան բռնագանձել 2.000.000 ՀՀ դրամ՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
Դատարանը, արձանագրելով, որ «Պատասխանողի կողմից ներկայացված տեղեկությունները վերը նշված մեկնաբանությունների լույսի ներքո հանդիսանում են զրպարտություն ն քանի որ Պատասխանողին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087. 1-րդ հոդվածի 6-րդ ն 9րդ կետերի հիմքով պատասխանատվությունից ազատելու հիմքերը բացակայում են», գտել է, որ «Պատասխանողը պետք է պատասխանատվություն կրի Հայցվորին պատճառած վնասի համար», «Պատասխանողին պետք է պարտավորոցնել ԲՈՈՆ.1066Եօօի.Շօտ սոցիալական կայքում իր' «Խ/նոօ Շօմօրջ)յ/ռո» էջում հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները' Դատարանի կողմից սահմանված հերքման ձնով», վճիռ է կայացրել հայցը մասնակիորեն բավարարելու մասին՝ Մանե Գնորգյանին պարտավորեցնելով սույն գործով վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում .ԷԹօ6Եօօի.օօող սոցիալական կայքում իր՝ «Խռոճ Շ6սՕՐՋՍՅՈ» էջում՝ հղումը
հէէքՏ://ոոո.|Թ6Եօօի.օօո/քոօի|6.քհքշմ-100000453356168, հրապարակայնորեն հերքել նուն էջում 29.04.2020 թվականին ժամը 00:00-ին հրապարակված` «Թեման ամբողջացնելու համար արձանագրեմ» նախաբանով սկսվող հայտարարությունում իր
10
պատիվն ու արժանապատվությունն Օարատավորող ն զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները. մնացած պահանջների մասով հայցը մերժվել է:
Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ «պատասխանողի' լրատվական գործունեություն իրականացնող չհանդիսանալու վերաբերյալ փաստր Դատարանը չի հաստատել, նման փաստ հաստատելու վերաբերյալ հետնություն վճիռը չի բովանդակում, հետնաբար բողոքի եշված փաստարկն անհիմն է», «բողոք եերկայացրած անձի պեդումե այն մասին, որ պատասխանողի անձնական էջը լրատվության միջոց չէ, Վերաքննիչ դատարանը գնահատում է անհիմե: Ավելին, բողոք ներկայացրած անձը Մանե Գնորգյանի ֆեյսբուքյան էջը «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հատկանիշները չբովանդակելու վերաբերյալ հայտնել է բացառապես պեդում, որը չի ուղեկցվում օրենքով նախատեսված որնէ հատկանիշի, որնէ պայմանի մատնանշմամբ, որի բացակայության հիմքով կարող է հերքվել պատասխանողի ֆեյսբուքյան էջի' լրատվության միջոց հանդիսանալու փաստը: Վկայակոչված պատճառաբանությունների ուժով հերքվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087. 1-րդ հոդվածի 8-րդ մասի Լին կետի' սույն գործով կիրառելի չլինելու վերաբերյալ բողոք ներկայացրած անձի պնդումը», Մանե Գնորգյանի վերաքննիչ բողոքը մերժել է, Ա Դատարանի 29.06.2021 թվականի վճիռը հայցը բավարարելու մասով, թողել է անփոփոխ:
Վերոնշյալ իրավական ակտերի ն դրանց վերաբերյալ իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք անհիմն են ու չին կարող բավարար հիմք հանդիսանալ վերաքննիչ բողոքը մերժելու համար հետնյալ պատճառաբանությամբ:
Տվյալ դեպքում պատասխանող Մանե Գնորգյանը վերը նշված հրապարակումը «Էճօօեօօի» համացանցային կայքում իրականացրել է ոչ թե որպես լրատվական գործունեություն իրականացնող, այլ` որպես այդ կայքի օգտատեր ն իր անձնական էջում՝ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի իմաստով չհանդիսանալով ինչպես լրատվական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ, այնպես էլ՝ անհատ ձեռնարկատեր, իսկ այդ հրապարակումն էլ չի տարածվել նույն օրենքի իմաստով լրատվության միջոցով: Վճռաբեկ դատարանի նման հետնությունը պայմանավորված է նրանով, որ Մանե Գնորգյանի վերը նշված անձնական էջը չի համապատասխանում «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով լրատվության միջոցին առաջադրվող պահանջներին:
Դրանից ելնելով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մանե Գնորգյանի նկատմամբ չէր կարող դատական կարգով պահանջ ներկայացվել հրապարակայնորեն զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքելու մասին, այսինքն՝ ստորադաս դատարանները կիրառելի նյութական իրավունքի նորմերի սխալ մեկնաբանման հետնանքով հանգել են հայցվորի կողմից ներկայացված վերը նշված պահանջը բավարարման ենթակա լինելու վերաբերյալ չհիմնավորված հետնության:
11
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ. քաղաքացիական դատավարության օրենսգրքի 364-րդ հոդվածի ն 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 28.122021 թվականի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի ակտն ամբողջությամբ բեկանելու ն փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը, քանի որ ստորադաս դատարանների հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման դատական ակտ, ու դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից, այն առումով, որ «Մարդու իրավունքների Ա հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք, ն գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն ունի էական նշանակություն, նե գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:
Ընդ որում, Վճռաբեկ դատարանի կողմից վերը նշված լիազորությունը կիրառելը պայմանավորված է նան նրանով, որ ինչպես նշվել է վերը, Դատարանի 29.06.2021 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել միայն պատասխանողը. հայցվորը Դատարանի 29.06.2021 թվականի վճիռը՝ նան 2.000.000 ՀՀ դրամ՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում բռնագանձելու մասին պահանջը մերժելու մասով, չի բողոքարկել:
Դրանից ելնելով' Վճռաբեկ դատարանը գտնում է նան, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 364-րդ հոդվածի ն 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 28.12.2021 թվականի որոշումը բեկանելու արդյունքում զրպարտություն հանդիսացող տվյալները հրապարակայնորեն հերքելու մասին պահանջը ենթակա է մերժման:
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոգրյալ պատճառաբանություններով:
5. Վճռաբեկ դատարանի ապատճառաբանություննեը ն եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը ն վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
12
Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ դրամական ն ոչ դրամական պահանջներ պարունակող հայցադիմումով պետական տուրքը հաշվարկվում ն գանձվում է յուրաքանչյուր պահանջի համար առանձին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու ն բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են նույն գլխի (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ կանոններին համապատասխան:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքարկված դատական ակտը բեկանելու ն փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջն վերաբաշխում է դատական ծախսերը՝ նույն գլխի |ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ կանոնների համաձայն:
Մինչն 30.10.2021 թվականը գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետնյալ դրույքաչափերով՝ ոչ դրամական պահանջի գործերով՝ բազային տուրքի քսանապատիկի չափով:
Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի բավարարման արդյունքում Վերաքննիչ դատարանի դատական ակտը ենթակա է ամբողջությամբ բեկանման ն փոփոխման՝ Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով այն, որ Արթուր Վանեցյանը հայցադիմումը ներկայացնելիս նախապես վճարել է հայցադիմումի համար պետական տուրքը, իսկ Մանե Գնորգյանը վերաքննիչ ն վճռաբեկ բողոքները ներկայացնելու համար վճարել է, համապատասխանաբար, 10.000 ՀՀ դրամ ն 20.000 ՀՀ դրամ, գտնում է, որ Արթուր Վանեցյանից հօգուտ Մանե Գնորգյանի պետք է բռնագանձել 10.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքի գումար, ն 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքի գումար:
Միննույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այլ դատական ծախսերի վերաբերյալ պահանջ ներկայացված չլինելու պատճառաբանությամբ այդ ծախսերի հարցը պետք է համարել լուծված:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
13
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.12.2021 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ Արթուր Վանեցյանի հայցը՝ զրպարտություն հանդիսացող տվյալները հրապարակայնորեն հերքել պարտավորեցնելու պահանջի մասով, մերժել:
2. Արթուր Վանեցյանից հօգուտ Մանե Գնորգյանի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար ն 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
Այլ դատական ծախսերի հատուցման հարցը համարել լուծված:
Յ. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Ա.ԱԹԱԲԵԿՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ս. ՄԵՂՐՅԱՆ
է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 10 հունիսի, 2024 թ.
- Գործի #:
- ԵԴ/16144/02/20
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
