Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-30820 փետրվարի, 2002 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա Պաշտոնական ինկորպորացիա Օրենքն ուժը կորցրել է, բացառությամբ 1-ին հավելվածի 3-րդ և 4-րդ գլուխների, ինչպես նաև 2-րդ հավելվածի 2-րդ և 3-րդ գլուխների, որոնք շարունակում են գործել մինչև Բյուջետային գրասենյակի գործունեությանն առնչվող համապատասխան ակտերի ընդունումը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2002 թվականի փետրվարի 20-ին ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ (օրենքն ուժը կորցրել է, բացառությամբ 16.12.16 ՀՕ-9-Ն օրենքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի դրույթների) Հավելված 1 «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ (ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ) Գ Լ ՈՒ Խ 3 ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԵՐԸ 20. Բյուջետային գրասենյակը սույն հավելվածի 14-րդ կետում նշված գործառույթներն իրականացնում է ինքնաշխատ` հետևյալ ժամկետներում` 1) սույն հավելվածի 14-րդ կետի 1-ին ենթակետում նշված ամփոփ նկարագրերը պատրաստվում և ներկայացվում են պետական բյուջեի նախագիծը և պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունն ստանալուց հետո՝ 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում. 2) սույն հավելվածի 14-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ամփոփ նկարագիրը` պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ Կառավարության ներկայացրած տեղեկանքն ստանալուց հետո՝ 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում:

21. Բյուջետային գրասենյակը սույն հավելվածի 15-րդ կետում նշված գործառույթներն իր մոտ առկա տեղեկատվության շրջանակներում իրականացնում է պատգամավորների, մշտական հանձնաժողովների, խմբակցությունների, պատգամավորական խմբերի գրավոր հարցման առկայության դեպքում` հետևյալ ժամկետներում` 1) սույն հավելվածի 15-րդ կետի 1-ին ենթակետի «ա», «բ», «գ», «դ», «ե», «զ», «է», «ը» պարբերություններում նշված գործառույթներն իրականացվում են համապատասխան հարցման ներկայացմանը հաջորդող 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում. 2) սույն հավելվածի 15-րդ կետի 2-րդ ենթակետի «ա», «բ» պարբերություններում նշված գործառույթներն իրականացվում են հարցման ներկայացմանը հաջորդող 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում:

22. Սույն հավելվածի 16-րդ կետում նշված գործառույթն իրականացվում է առնվազն 10 պատգամավորի կամ մշտական հանձնաժողովների առնվազն 10 փորձագետի գրավոր հայտերի և անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության դեպքում՝ ըստ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողովի նախագահի հետ համաձայնեցված ժամանակացույցի:

23. Սույն հավելվածի 17-րդ կետում նշված եռամսյակային հաշվետվությունները ներկայացվում են յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո՝ 20 (քսան) աշխատանքային օրվա ընթացքում, իսկ տարեկան հաշվետվությունը` յուրաքանչյուր տարվա ավարտից հետո՝ 20 (քսան) աշխատանքային օրվա ընթացքում: Տարեկան հաշվետվությունն Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողով ներկայացնելուց հետո՝ 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում, տեղադրվում է Բյուջետային գրասենյակի ինտերնետային էջում:

24. Բյուջետային գրասենյակ պատգամավորների, մշտական հանձնաժողովների, խմբակցությունների և պատգամավորական խմբերի հարցումը (այսուհետ` հարցում) ներկայացվում է գրավոր և պետք է պարունակի` 1) հարցումը ներկայացնող մշտական հանձնաժողովի, խմբակցության կամ պատգամավորական խմբի լրիվ անվանումը, պատգամավորի դեպքում` նրա անունը, ազգանունը և պատգամավորական մանդատի համարը. 2) պետական կառավարման մարմնի անվանումը, որին Բյուջետային գրասենյակի միջոցով ներկայացվում է հարցումը (եթե այդպիսին ներկայացվում է). 3) հարցման բովանդակությունը (առարկան). 4) հարցմանը կցվող փաստաթղթերի ցանկը (եթե այդպիսիք ներկայացվում են). 5) հարցումը ներկայացնողի (իրավասու անձի) ստորագրությունը. 6) հարցումը հանձնելու տարին, ամիսը և ամսաթիվը:

25. Հարցումը պատգամավորը կամ մշտական հանձնաժողովի, խմբակցության կամ պատգամավորական խմբի լիազորված անձը հանձնում է Ազգային ժողովի աշխատակազմի ընդհանուր բաժին, որը նույն օրն այն փոխանցում է Բյուջետային գրասենյակ: Հարցումը պատգամավորը կամ մշտական հանձնաժողովի, խմբակցության կամ պատգամավորական խմբի լիազորված անձը կարող է էլեկտրոնային ստորագրության առկայության պարագայում Բյուջետային գրասենյակ ներկայացնել նաև էլեկտրոնային եղանակով:

26. Հարցման պատասխանը տրվում է գրավոր` Ազգային ժողովի աշխատակազմի ընդհանուր բաժնի միջոցով: Հարցումը ներկայացնողի պահանջով հարցման պատասխանը տրամադրվում է նաև էլեկտրոնային փոստի միջոցով:

27. Բյուջետային գրասենյակը հարցման պատասխանը կամ մասնագիտական աջակցությունը տրամադրում է ըստ հարցումների ստացման հաջորդականության` պատասխանը կամ մասնագիտական աջակցությունը տրամադրելու պատրաստ լինելուն պես, բայց ոչ ուշ, քան սույն հավելվածի 21-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված ժամկետներում, եթե հարցումը ներկայացնողը մինչև իրեն պատասխան ուղարկելը չի հրաժարվում իր հարցմանը պատասխանելուց կամ մասնագիտական աջակցությունից: Ընդ որում, եթե հարցումները ներկայացվում են միաժամանակ, ապա նախ բավարարվում է ընդդիմադիր պատգամավորի, խմբակցության հարցումը:

28. Հարցման պատասխանը տրամադրվում է միայն հարցումը ներկայացնողին: Համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող պատասխանները Բյուջետային գրասենյակը տվյալ հարցումը ներկայացնողի համաձայնությամբ կարող է տեղադրել Բյուջետային գրասենյակի ինտերնետային էջում:

29. Եթե հարցման առարկան չի մտնում Բյուջետային գրասենյակի կամ հարցումում նշված պետական կառավարման մարմնի իրավասության մեջ, ապա Բյուջետային գրասենյակը հարցումը և դրան կից փաստաթղթերն ստանալուց հետո` երկօրյա ժամկետում, վերադարձնում է հարցումը ներկայացնողին` նշելով վերադարձնելու պատճառը:

30. Եթե հարցումը կատարելու համար Բյուջետային գրասենյակի տնօրինության տակ առկա տեղեկատվության հիման վրա հնարավոր չէ կամ մասնակի է հնարավոր կատարել և (կամ) հայցվող տեղեկատվությունը ստանալու նպատակով անհրաժեշտ է դիմել տվյալ տեղեկատվությունը տնօրինող պետական կառավարման մարմին, ապա Բյուջետային գրասենյակը հարցումը ներկայացնողի համաձայնությամբ` 1) հնարավոր սեղմ ժամկետում հավաքում է պակասող տեղեկատվությունն ու տրամադրում է հայցվող տեղեկատվությունն ամբողջ ծավալով կամ 2) իր մոտ առկա տեղեկատվության հիման վրա սահմանված ժամկետում տրամադրում է հայցվող տեղեկատվության առկա մասը` նշելով տեղեկատվությունն ամբողջությամբ չտրամադրելու պատճառները:

31. Հրատապ դեպքերում հարցումը կարող է ներկայացվել բանավոր: Հրատապ դեպքերն են` 1) մշտական հանձնաժողովների և դրանց համատեղ նիստերում պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ընթացքը.

2) Ազգային ժողովի նիստում պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումների ընթացքը. 3) պետական բյուջեի նախագծի քննարկումն ընդմիջելուց հետո՝ 24 ժամվա ընթացքը. 4) պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ընթացքը.

5) Ազգային ժողովի նիստում պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումների ընթացքը:

32. Հրատապ հարցում ներկայացրած պատգամավորը կամ մշտական հանձնաժողովի, խմբակցության, պատգամավորական խմբի լիազորված անձն իր նախաձեռնությամբ կարող է Բյուջետային գրասենյակում ծանոթանալ անհրաժեշտ տեղեկությանը կամ բանավոր կարգով ստանալ մասնագիտական աջակցություն: Բյուջետային գրասենյակում հարցվող տեղեկությանը ծանոթանալու և (կամ) բանավոր կարգով մասնագիտական աջակցություն ստանալու փաստը գրանցվում է Բյուջետային գրասենյակի համապատասխան մատյանում: Գ Լ ՈՒ Խ 4 ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ 33. Բյուջետային գրասենյակում ներքին գործավարությունը կազմակերպվում և իրականացվում է Ազգային ժողովում սահմանված գաղտնի և ոչ գաղտնի գործավարության, այդ թվում` էլեկտրոնային, կարգին համապատասխան:

34. Բյուջետային գրասենյակի ներքին գործավարության կազմակերպման պատասխանատուն Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետն է:

35. Բյուջետային գրասենյակի ներքին գործավարությունն իրականացվում է Բյուջետային գրասենյակի ներքին աշխատակարգի համաձայն:

36. Բյուջետային գրասենյակում հարցումն ստացված է համարվում Բյուջետային գրասենյակի մտից մատյանում գրանցվելու պահից:

37. Բյուջետային գրասենյակի կողմից իր գործառույթների իրականացման նպատակով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, պաշտոնատար անձանցից, հիմնարկներից և կազմակերպություններից անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողովի նախագահին կամ պատգամավորին ուղարկված կամ վերադարձված գրությունները և դրանց կից փաստաթղթերը հաշվառվում և պահվում են Բյուջետային գրասենյակում:

38. Բյուջետային գրասենյակն ունի իր անվանմամբ ձևաթղթեր և անհատականացման այլ միջոցներ: (հավելվածը լրաց. 25.03.15 ՀՕ-17-Ն, փոփ.

16.12.16 ՀՕ-9-Ն) Հավելված 2 «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ, ՆՐԱՆՑ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ԿԱՐԳԻ ՈՒ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ Գ Լ ՈՒ Խ 2 ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ 8. Բյուջետային գրասենյակի փորձագետի պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն սույն հավելվածով և տվյալ պաշտոնի նկարագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

9. Բյուջետային գրասենյակի փորձագետի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար համապատասխան պաշտոնի հավակնորդին մասնագիտական գիտելիքների, աշխատանքային ունակությունների տիրապետման, աշխատանքային ստաժի և փորձի տեսանկյունից, ի թիվս սույն հավելվածի և տվյալ պաշտոնի նկարագրի պահանջների, ներկայացվող պահանջներն են` 1) բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետի համար՝ ա. բարձրագույն կրթություն տնտեսագիտության, հանրային ֆինանսների, հաշվապահական հաշվառման, հանրային կառավարման ոլորտում, բ. 7 (յոթ) և ավելի տարվա աշխատանքային փորձ պետական կառավարման մարմիններում և (կամ) միջազգային կազմակերպություններում` հանրային ֆինանսների կառավարման, հաշվապահության, աուդիտի կամ տնտեսագիտական հետազոտությունների ոլորտում, որից առնվազն 5 (հինգ) տարին պետական բյուջեի կամ Հայաստանի Հանրապետության քաղաքային համայնքների բյուջեների նախագծման, կատարման կամ վերահսկողության ոլորտում, գ. ծրագրային բյուջետավորման իմացություն, դ. առնվազն մեկ օտար լեզվի տիրապետում. 2) փորձագետների համար՝ ա. բարձրագույն կրթություն տնտեսագիտության, հանրային ֆինանսների, հաշվապահական հաշվառման, հանրային կառավարման ոլորտում, բ. 5 (հինգ) և ավելի տարվա աշխատանքային փորձ պետական կառավարման մարմիններում և (կամ) միջազգային կազմակերպություններում` հանրային ֆինանսների կառավարման, հաշվապահության, աուդիտի կամ տնտեսագիտական հետազոտությունների ոլորտում, որից առնվազն 3 (երեք) տարին պետական բյուջեի կամ Հայաստանի Հանրապետության քաղաքային համայնքների բյուջեների նախագծման, կատարման կամ վերահսկողության ոլորտում, գ. ծրագրային բյուջետավորման իմացություն, դ. առնվազն մեկ օտար լեզվի տիրապետում:

10. Բյուջետային գրասենյակի փորձագետի պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի այն անձը, որը՝ 1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ. 2) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը Բյուջետային գրասենյակում պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը: Այդ հիվանդությունների ցանկը նույնական է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած հանրային ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկին. 3) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ. 4) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն. 5) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից։ Գ Լ ՈՒ Խ 3 ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ԿԱՐԳԸ 11. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 86-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետի և մյուս փորձագետների թափուր պաշտոններն զբաղեցվում են մրցութային կարգով քննություններ հանձնելու արդյունքներով:

12. Բյուջետային գրասենյակում թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթը կազմակերպվում և անցկացվում է Ազգային ժողովի նախագահի սահմանած կարգով՝ հիմք ընդունելով սույն հավելվածով սահմանված իրավակարգավորումները:

13. Բյուջետային գրասենյակում թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցութային հանձնաժողովի կազմում իրենց ցանկությամբ ընդգրկվում են նաև Ազգային ժողովի խմբակցությունների, պատգամավորական խմբերի ներկայացուցիչները: Խմբակցության, պատգամավորական խմբի ներկայացուցիչները մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համապատասխանաբար խմբակցության, պատգամավորական խմբի ներկայացմամբ:

14. Բյուջետային գրասենյակի փորձագետի թափուր պաշտոն առաջանալու դեպքում Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողովի նախագահը եռօրյա ժամկետում գրավոր առաջարկություն է ներկայացնում Ազգային ժողովի նախագահին` թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու վերաբերյալ:

15. Մրցույթի թեստերի և հարցազրույցի հարցաշարերը, ներառյալ՝ ենթադրյալ և ճիշտ պատասխանները, կազմում է Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողովի քարտուղարությունը: (հավելվածը լրաց. 25.03.15 ՀՕ-17-Ն, փոփ.

16.12.16 ՀՕ-9-Ն ) Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ Համար ՀՕ-308 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Պաշտոնական Ինկորպորացիա (18.05.2017-18.05.2017) Կարգավիճակ Գործում է մասնակի Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2002.04.12/12(187) Հոդ.230 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 20.02.2002 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 21.03.2002 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 12.04.2002 Ուժը կորցրել է 18.05.2017 Հիմնական ակտ 20.02.2002, ՀՕ-308 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա 16.12.2016, ՀՕ-9-Ն 20.02.2002, ՀՕ-308 25.05.2016, ՀՕ-65-Ն 20.02.2002, ՀՕ-308 16.03.2016, ՀՕ-33-Ն 20.02.2002, ՀՕ-308 25.03.2015, ՀՕ-17-Ն 20.02.2002, ՀՕ-308 11.03.2014, ՀՕ-3-Ն 20.02.2002, ՀՕ-308 19.12.2012, ՀՕ-249-Ն 20.02.2002, ՀՕ-308 13.09.2012, ՀՕ-174-Ն 20.02.2002, ՀՕ-308 19.03.2012, ՀՕ-111-Ն 20.02.2002, ՀՕ-308 21.03.2012, ՀՕ-108-Ն 20.02.2002, ՀՕ-308 12.04.2011, ՀՕ-70-Ն 20.02.2002, ՀՕ-308 07.12.2010, ՀՕ-205-Ն 20.02.2002, ՀՕ-308 18.05.2010, ՀՕ-93-Ն 20.02.2002, ՀՕ-308 08.04.2010, ՀՕ-41-Ն 20.02.2002, ՀՕ-308 07.10.2009, ՀՕ-181-Ն 20.02.2002, ՀՕ-308 02.12.2008, ՀՕ-225-Ն 20.02.2002, ՀՕ-308 30.04.2009, ՀՕ-113-Ն 20.02.2002, ՀՕ-308 28.04.2009, ՀՕ-111-Ն 20.02.2002, ՀՕ-308 27.11.2008, ՀՕ-212-Ն 20.02.2002, ՀՕ-308 23.10.2008, ՀՕ-182-Ն 20.02.2002, ՀՕ-308 26.05.2008, ՀՕ-60-Ն 20.02.2002, ՀՕ-308 25.12.2006, ՀՕ-38-Ն 20.02.2002, ՀՕ-308 25.12.2006, ՀՕ-12-Ն 20.02.2002, ՀՕ-308 26.02.2007, ՀՕ-111-Ն 20.02.2002, ՀՕ-308 22.02.2007, ՀՕ-124-Ն 20.02.2002, ՀՕ-308 24.12.2004, ՀՕ-69-Ն 20.02.2002, ՀՕ-308 03.07.2002, ՀՕ-404-Ն 20.02.2002, ՀՕ-308 Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 04.11.1950, ՀՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՈՆՎԵՆՑԻԱ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ* ՓՈՓՈԽՎԱԾ 11-ՐԴ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՄԲ 27.11.2005, ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ (ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ) 23.09.2003, ՀՕ-11-Ն ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 13.12.2003, ՀՕ-14-Ն ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 22.02.2007, ՀՕ-123-Ն ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ 11.06.2009, ՀՕ-158-Ն ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 30.06.1996, ՀՕ-69 ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ 09.10.2000, ՀՕ-97 ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ 26.05.2011, ՀՕ-172-Ն ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 18.04.2003, ՀՕ-528-Ն ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ 16.02.2007, ՍԴՈ-678 ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 35 ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԵՎ 4-ՐԴ ԿԵՏԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, 49 ՀՈԴՎԱԾԻ «Ե» ԿԵՏԻ, 112 ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԿԵՏԻ, 4-ՐԴ ԿԵՏԻ ՎԵՐՋԻՆ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՆ ԵՎ 5-ՐԴ ԿԵՏԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ` ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ 30.06.2009, ՍԴՈ-810 ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 12 ԵՎ 14 ՀՈԴՎԱԾՆԵՐԻ` ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ 09.12.2010, N 1595-Ա ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾՆ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 09.12.2010, N 1596-Ա ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾՆ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 09.12.2010, N 1597-Ա ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾՆ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 23.02.2012, N 170-Ա ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻ ՇԱՐՔ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 07.03.2012, N 269-Ա ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐՆ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 23.02.2012, N 171-Ա ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾՆ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 23.02.2012, N 169-Ա ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻ ՇԱՐՔ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 23.02.2012, N 167-Ա ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԵՎ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԱՊԱՌՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ», «ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹՆ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 23.02.2012, N 168-Ա ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹՆ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 07.02.2013, N 140-Ա ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՄԻ ՇԱՐՔ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐՆ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 28.02.2013, N 211-Ա ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾՆ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 16.04.2013, ՍԴՈ-1081 ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 44-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ` ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ 08.05.2013, N 478-Ա ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐՆ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 06.06.2013, N 564-Ա ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԴԻԼԻՋԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾՆ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
20 փետրվարի, 2002 թ.
Գործի #:
ՀՕ-308
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել