Հայրանուն — ԵԿԴ/0107/11/08
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. ՛Էկոնոմինկասացիա ԴՓԲԸ-ի տնօրինության կողմից հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու փաստի առթիվ 2008 թվականի օգոստոսի 16-ին նախաքննության մարմնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: 2. 2008 թվականի հոկտեմբերի 10-ին ՛Էկոնոմինկասացիա ԴՓԲԸ-ի տնօրեն Սամվել Գուրգենի Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով: 3. Նախաքննության մարմնի 2008 թվականի հոկտեմբերի 14-ի որ
Ամբողջ Տեքստ
ԵԿԴ/0107/11/08
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
գործ թիվ ԵԿԴ/0107/11/08
Նախագահող դատավոր Ռ.Ազարյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ
Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ
Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
2009 թվականի նոյեմբերի 26-ին
ք. Երևանում
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՛Էկոնոմինկասացիա դուստր փակ բաժնետիրական ընկերության /այսուհետ ԴՓԲԸ/ ներկայացուցիչ Հասմիկ Ռաֆայելյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի օգոստոսի 20-ի որոշման դեմ,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1.
՛Էկոնոմինկասացիա
ԴՓԲԸ-ի
տնօրինության
կողմից
հարկման
հիմք
հանդիսացող փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու փաստի առթիվ 2008 թվականի օգոստոսի 16-ին նախաքննության մարմնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
2. 2008 թվականի հոկտեմբերի 10-ին ՛Էկոնոմինկասացիա ԴՓԲԸ-ի տնօրեն Սամվել Գուրգենի Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով:
3. Նախաքննության մարմնի 2008 թվականի հոկտեմբերի 14-ի որոշմամբ կալանք է դրվել ընկերությունում որպես հիմնական միջոցներ հաշվառված, սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող թվով 19 տրանսպորտային միջոցների վրա:
4. 2008 թվականի հոկտեմբերի 14-ի որոշումը բողոքարկվել է ՀՀ գլխավոր դատախազին:
ՀՀ գլխավոր դատախազության սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի 2008 թվականի նոյեմբերի 3-ի որոշմամբ բողոքը մերժվել է:
5. 2008 թվականի նոյեմբերի 28-ին ՛Էկոնոմինկասացիա ԴՓԲԸ-ի տնօրենը բողոք է
ներկայացրել
Երևանի
Կենտրոն
և
Նորք-Մարաշ
համայնքների
ընդհանուր
իրավասության դատարան գույքի վրա կալանք դնելու մասին 2008 թվականի հոկտեմբերի 14-ի որոշումը վերացնելու խնդրանքով:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի դեկտեմբերի 16-ի որոշմամբ բողոքը մերժվել է:
6. ՛Էկոնոմինկասացիա ԴՓԲԸ-ի տնօրենի ներկայացուցչի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով գործը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2009 թվականի փետրվարի 11-ի որոշմամբ վերաքննիչ վարույթը կարճել է: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի փետրվարի 11-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՛Էկոնոմինկասացիա ԴՓԲԸ-ի ներկայացուցիչը:
7. Վճռաբեկ դատարանը 2009 թվականի հունիսի 2-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը բավարարել է մասնակիորեն` ՛Էկոնոմինկասացիա ԴՓԲԸ-ի ներկայացուցչի բողոքով վերաքննիչ վարույթը կարճելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի փետրվարի 11-ի որոշումը բեկանել է և գործն ուղարկել է նույն դատարան նոր քննության և իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ վերաքննիչ 2
բողոք բերած անձի կողմից դատական նիստերին չներկայանալը չի կարող որակվել որպես վերաքննիչ բողոքից հրաժարում, հետևաբար չի կարող հիմք հանդիսանալ վերաքննիչ վարույթը կարճելու համար:
8. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն իր 2009 թվականի օգոստոսի 20-ի որոշմամբ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի դեկտեմբերի 16-ի որոշումը թողել է օրինական ուժի մեջ: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի օգոստոսի 20-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՛Էկոնոմինկասացիա ԴՓԲԸ-ի ներկայացուցիչը:
9. Վճռաբեկ դատարանը 2009 թվականի հոկտեմբերի 1-ի որոշմամբ բողոքը վարույթ է ընդունել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով
(՛բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ
դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար):
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ուղարկվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները
10.
Ս.Պետրոսյանը,
հանդիսանալով
՛Էկոնոմինկասացիա
ԴՓԲԸ
տնօրեն,
հարկային մարմիններին ներկայացված հաշվետվություններում և հաշվարկներում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով խուսափել է առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց, որի հետևանքով պետության պատճառվել է 333.589.800 ՀՀ դրամի վնաս:
11. Նախաքննության մարմնի ՛Գույքի վրա կալանք դնելու մասին որոշմամբ պետությանը պատճառված վնասի վերականգնումը, գույքի հնարավոր բռնագրավումը և դատական ծախսերն ապահովելու համար կալանք է դրվել ընկերությունում որպես հիմնական
միջոցներ
հաշվառված,
սեփականության
իրավունքով
ընկերությանը
պատկանող թվով 19 տրանսպորտային միջոցների վրա:
12. ՛Էկոնոմինկասացիա ԴՓԲ ընկերության կանոնադրության 2.3-րդ կետի համաձայն` ընկերությունն իր պարտավորությունների համար պատասխանատու է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքով (միջոցներով): Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
3
13.
Բողոքաբերը փաստարկել է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ
վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ հոդվածի դրույթների միատեսակ կիրառության համար, ինչպես նաև վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որն առաջացրել է ծանր հետևանքներ:
14. Բողոք բերած անձը
նշել է, որ վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս
խախտել է ՀՀ Սահմանադրության 5-րդ, 8-րդ, 42-րդ, 42.1-րդ հոդվածների և 83.5-րդ հոդվածի 2-րդ կետի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի, 232րդ հոդվածի 2-րդ մասի, 233-րդ հոդվածի 1-ին մասի և 290-րդ հոդվածի 5-րդ մասի, ՛Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի պահանջները:
15. Ըստ բողոքաբերի, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն օրինական ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը, հաշվի չի առել, որ քննիչի որոշմամբ տրանսպորտային
միջոցների
վրա
դրված
կալանքով
սահմանափակվել
են
ընկերության` տրանսպորտային միջոցները տնօրինելու իրավազորությունը, որով խախտվել են ընկերության իրավունքները: Բացի այդ, քննիչը գույքի վրա կարող էր կալանք դնել միայն այն դեպքում, երբ նման հնարավորություն ուղղակի սահմանված լիներ օրենքով, մինչդեռ քննիչի կողմից որոշման կայացման հիմքում ընկած է միայն ընկերության կանոնադրության 2.3-րդ կետը, որի համաձայն` ընկերությունն իր պարտավորությունների համար պատասխանատու է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքով, իսկ ընկերության պարտավորությունները չեն նշվել ո՛չ քննիչի և ո՛չ էլ դատարանների կողմից:
16. Բողոքում նշվում է նաև, որ քրեական պատասխանատվության սուբյեկտ հանդիսացող ֆիզիկական անձի պարտավորությունների համար չի կարող երբևէ պատասխանատվություն
կրել
քրեական
պատասխանատվության
սուբյեկտ
չհանդիսացող իրավաբանական անձը`ընկերությունը:
17. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքաբերը խնդրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի օգոստոսի 20-ի որոշումը բեկանել և փոփոխել վերացնել ՀՀ
կառավարությանն
առնթեր
պետական
եկամուտների
կոմիտեի
քննչական
վարչության ավագ քննիչի 2008 թվականի հոկտեմբերի 14-ի գույքի վրա կալանք դնելու մասին որոշումը:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
18. Սույն գործով Վճռաբեկ դատարանը պետք է պատասխանի այն հարցին, թե ՛Էկոնոմինկասացիա
4
ԴՓԲԸ-ի
գույքի
վրա
կարող
է
արդյոք
ՀՀ
քրեական
դատավարության օրենսգրքի 232-րդ հոդվածի ուժով կալանք դրվել նրա անունից հանդես եկող պաշտոնատար անձի տնօրենի գործողությունների համար:
19. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ՛Գույքի վրա կալանք դնելը կիրառվում է (…), գույքի հնարավոր բռնագրավումը և դատական ծախսերն ապահովելու համար:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ՛Կալանք դրվում է կասկածյալի և մեղադրյալի, ինչպես նաև այն անձանց գույքի վրա, որոնց վրա կասկածյալի և մեղադրյալի գործողությունների համար, կարող է դրվել նյութական պատասխանատվություն` անկախ նրանից, թե ինչպիսի գույք է և ում մոտ է գտնվում:
՛Հարկերի մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` ՛ՀՀ-ում ֆիզիկական և իրավաբանական անձինք (…) պարտավոր են վճարել հարկեր, եթե հարկային օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:
՛Հարկերի մասին ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն` ՛Հարկերը ճիշտ հաշվարկելու, ժամանակին վճարելու և հարկային օրենսդրության մյուս պահանջները պահպանելու
պատասխանատվությունը,
սահմանված
չլինելու
(ձեռնարկությունների,
դեպքում,
կրում
հիմնարկների
և
հարկային
են
հարկ
օրենսդրությամբ
այլ
վճարողները
կազմակերպությունների)`
և
բան
դրանց
Հայաստանի
Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պաշտոնատար անձինք: ՛Բաժնետիրական ընկերությունների մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ՛Ընկերությունն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով:
՛Բաժնետիրական ընկերությունների մասին ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` ՛Ընկերության տնօրենը տնօրինում է ընկերության գույքը, ներկայացնում ընկերությունը ՀՀ-ում և արտասահմանում, գործում է առանց լիազորագրի, (…), կնքում պայմանագրեր, (…), իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, (…) և վերահսկում դրանց կատարումը:
20. Նախորդ կետում շարադրված նորմերի վերլուծությունից երևում է, որ իրավաբանական անձի մասնակցությունը ցանկացած իրավահարաբերության, այդ թվում հարկերը վճարելուն և
հարկային օրենսդրության մյուս
պահանջները
կատարելուն, իրականացվում է նրա մարմինների միջոցով: Վերջիններս հանդես են գալիս իրենց կողմից ներկայացվող իրավաբանական անձի անունից և իրենց գործողություններով կարող են իրավունքներ ձեռք բերել և պարտականություններ ստանձնել այդ իրավաբանական անձի համար:
5
21. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ս.Պետրոսյանը, հանդիսանալով ՛Էկոնոմինկասացիա ԴՓԲԸ-ի տնօրեն (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը), իրավասու է եղել ԴՓԲԸ-ի անունից ու նրա օգտին կատարել որոշակի գործողություններ:
Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է նաև, որ Ս.Պետրոսյանը հարկային մարմիններին ներկայացված հաշվետվություններում և հաշվարկներում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով խուսափել է առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց, որի հետևանքով պետության պատճառվել է 333.589.800 ՀՀ դրամի վնաս (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը): Նշված գործողությունները կատարելիս մեղադրյալը հանդես է եկել ՛Էկոնոմինկասացիա ԴՓԲԸ-ի անունից և, չկատարելով հարկային պարտավորությունների սուբյեկտ հանդիսացող իրավաբանական անձի պարտականությունները, վնաս է պատճառել պետությանը:
Քննիչը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ հոդվածի
2-րդ
մասով
և
հիմք
ընդունելով
՛Էկոնոմինկասացիա
ԴՓԲԸ-ի
կանոնադրոթյան 2.3-րդ կետը, իր որոշմամբ կալանք է դրել ՛Էկոնոմինկասացիա ԴՓԲԸ-ը
սեփականության
իրավունքով
պատկանող
թվով
19
մարդատար
ավտոմեքենաների վրա, և դրանով ապահովել պետության պատճառված վնասի վերականգնումը, գույքի հնարավոր բռնագրավումը և դատական ծախսերը (տե՛ս սույն որոշման 11-րդ և 12-րդ կետերը):
22.
Հիմք
ընդունելով
վերոգրյալը
Վճռաբեկ
դատարանը
գտնում
է,
որ
իրավաբանական անձը պատասխանատու է իր անունից հանդես եկող անձի յուրաքանչյուր,
այդ
թվում
օրենքի
պահանջներին
չհամապատասխանող
գործողությունների համար: Ուստի, սույն գործով ՛Էկոնոմինկասացիա ԴՓԲԸ-ն պատասխանատու է իր անունից հանդես եկող տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց խուսափելու համար:
Հետևաբար ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա կարող է դրվել կալանք, եթե անհրաժեշտություն կա ապահովելու գույքի հնարավոր բռնագրավումը և դատական ծախսերը:
23. Այս մոտեցումը համապատասխանում է նաև ՛Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 1-ին
Լրացուցիչ
իրավունքների
արձանագրության
եվրոպական
1-ին
դատարանի
հոդվածի
պահանջներին
համապատասխան
և
Մարդու
նախադեպային
իրավունքին: Մասնավորապես, Գասուս Դոսյեր ունդ Ֆյորդերտեխնիկ ՍՊԸ-ն ընդդեմ
Նիդերլանդների գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հայտնել է հետևյալ իրավական դիրքորոշումը. ՛ … երրորդ անձանց գույքի վրա կալանք դնելու 6
հարկային մարմինների իրավունքը հիմք չի տալիս ենթադրելու, որ հասարակական շահի և անհատի հիմնարար իրավունքների պաշտպանության միջև անհրաժեշտ հավասարակշռությունը չի պահպանվել: Այնպիսի գույքի վրա կալանք դնելու իրավունքը, որը փաստացի գտնվում է պարտապանի տիրապետման ներքո, թեև ձևական առումով հանդիսանում է երրորդ անձի սեփականությունը, հանդիսանում է կիրառման վարույթներում պարտատուի շահերի պաշտպանության տարածված մեխանիզմ.
այն
չի
կարող
ինքնին
անհամատեղելի
համարվել
Առաջին
Արձանագրության 1-ին հոդվածին: Ուստի օրենսդիրը հանրային շահի` հարկերի արդյունավետ վճարումն ապահովելու նպատակով կարող է դիմել այդ միջոցին … (տես` GASUS DOSIER-UND FՃRDERTECHNIK GmbH v. THE NETHERLANDS գործով 1995թ. փետրվարի 23-ի վճիռը, գանգատ թիվ 15375/89, կետ 66):
24. Ելնելով վերոգրյալից և մեկնաբանելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ հոդվածի 2-րդ մասը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՛...այն անձանց գույքի վրա, որոնց վրա կասկածյալի և մեղադրյալի գործողությունների համար, կարող է դրվել նյութական պատասխանատվություն... արտահայտությունը կարող է վերաբերել ոչ միայն ֆիզիկական, այլ նաև իրավաբանական անձանց: Ուստի բողոք բերած անձի այն պնդումը, թե քրեական պատասխանատվության սուբյեկտ հանդիսացող ֆիզիկական անձի պարտավորությունների համար երբևէ չի կարող պատասխանատվություն
կրել
քրեական
պատասխանատվության
սուբյեկտ
չհանդիսացող իրավաբանական անձը` ընկերությունը, չի բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի և հարկային օրենսդրության սույն որոշման 19-րդ կետում նշված հոդվածների իմաստից:
25. Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն իրավամբ
օրինական
ուժի
մեջ
է
թողել
Երևանի
Կենտրոն
և
Նորք-Մարաշ
համայանքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` ՛Գույքի վրա կալանք դնելու մասին 2008 թվականի հոկտեմբերի 14-ի որոշման դեմ բողոքը մերժելու մասին որոշումը: Հետևաբար, վճռաբեկ բողոքում նշված հիմքով ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից նյութական կամ դատավարական օրենքի էական խախտումներ թույլ չեն տրվել, այդ առումով վերաքննիչ դատարանի որոշումը օրինական է, հիմնավորված ու պատճառաբանված, համապատասխանում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ, 233-րդ հոդվածների պահանջներին, ուստի նույն օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա վճռաբեկ բողոքը պետք է մերժել` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ: 26.
Բողոքարկվող
դատական
ակտի
վճռաբեկ
վերանայման
ենթարկելու
նպատակը օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական, ինչպես 7
նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իրավունքի զարգացման գործառույթների իրացումն է: Այդ առումով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ իրավաբանական անձանց գույքի վրա կալանք դնելու դեպքերում դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար: Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1.Վճռաբեկ
բողոքը
մերժել:
՛Գույքի
վրա
կալանք
դնելու
մասին
ՀՀ
Կառավարությանն առնթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության ավագ
քննիչ
Լ.Սարգսյանի
2008
թվականի
հոկտեմբերի
14-ի
որոշման
դեմ
՛Էկոնոմինկասացիա դուստր փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցչի բողոքը մերժելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի օգոստոսի 20-ի որոշումը թողնոլ օրինական ուժի մեջ:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող
Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Դատավորներ
Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
Ս.ՕՀԱՆՅԱՆ
8
9
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2 հունիսի, 2009 թ.
- Գործի #:
- ԵԿԴ/0107/11/08
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
