Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Մուրադյան — ՏԴ3/1098/02/16
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Մուրադյան — ՏԴ3/1098/02/16

Վճռաբեկ դատարանՏԴ3/1098/02/1615 դեկտեմբերի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Ամալյա Մուրադյանի, Ժիրայր ն Դավիթ Փամբուկյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.08.2020 թվականի որոշման դեմ՝ ըստ Ամալյա Մուրադյանի, Ժիրայր ն Դավիթ Փամբուկյանների հայցի ընդդեմ Հասմիկ Մկրտչյանի ու (Թամարա Իսրաելյանի, երրորդ անձինք ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նե ՀՀ կադաստրի պետական կոմիտեի Դիլիջան տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կոմիտե)՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու, մասնակիորեն պայմանագիրը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը ն դրանց հիման վրա կատարված իրավունքի պետ

Ամբողջ Տեքստ

ՌՈ ԱՎ ի

12:11 ՀԻԽԻԼ

ՄԻՏ | 2 Տ

«ՀՅ ԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ՏԴ3/1098/02/16 դատարանի որոշում 2023թ.

Քաղաքացիական գործ թիվ ՏԴՅ/1098/02/16

Նախագահող դատավոր՝ Մ. Հարթենյան

Դատավորներ՝ Կ. Համբարձումյան

Ն. Մարգարյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

2023 թվականի դեկտեմբերի 15-ին

գրավոր ընթացակարգով քննելով Ամալյա Մուրադյանի, Ժիրայր ն Դավիթ Փամբուկյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.08.2020 թվականի որոշման դեմ՝ ըստ Ամալյա Մուրադյանի, Ժիրայր ն Դավիթ Փամբուկյանների հայցի ընդդեմ Հասմիկ Մկրտչյանի ու (Թամարա Իսրաելյանի, երրորդ անձինք ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նե ՀՀ կադաստրի պետական կոմիտեի Դիլիջան տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կոմիտե)՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու, մասնակիորեն պայմանագիրը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը ն դրանց հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

2

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան Ամալյա Մուրադյանը, Ժիրայր ն Դավիթ «Փամբուկյանները պահանջել են ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իրենց սեփականության իրավունքը Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Ռոտոնդո 8 հասցեում գտնվող ըստ 14.04.2015 թվականի հատակագծի 1337,8քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ, մասնակիորեն՝ 1337,8քմ մակերեսի մասով, անվավեր ճանաչել վերը նշված հասցեում գտնվող հողամասի նկատմամբ Թամարա Իսրաելյանի ն Նարինե Դանիելյանի միջն 08.05.2015 թվականին կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրն ու դրա հիման վրա Նարինե Դանիելյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, Հասմիկ Մկրտչյանին 20.04.2017 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը՝ վերը նշված հասցեում գտնվող հողամասի մասով, ինչպես նան մասնակիորեն՝ այդ հողամասի մասով, վերջինիս անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումը:

Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 12.02.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 24.08.2020 թվականի որոշմամբ Հասմիկ Մկրտչյանի ն (Թամարա Իսրաելյանի վերաքննիչ բողոքները բավարարվել են՝ Դատարանի 12.02.2020 թվականի վճիռը բեկանվել ու փոփոխվել է՝ հայցը մերժվել է:

Վճռաբեկ բողոք են ներկայացրել Ամալյա Մուրադյանը, Ժիրայր ն Դավիթ Փամբուկյանները (ներկայացուցիչ Ավետիս Քալաշյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Հասմիկ Մկրտչյանը Ա (Թամարա Իսրաելյանը:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Սուն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով:

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ ն 381Լրդ հոդվածները:

Բողոք բերած անձինք եշված պեդումը պատճառաբանել են հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա բոլոր ապացույցները, ինչն էլ ազդել է գործի ելքի վրա:

Վերաքննիչ դատարանի եզրահանգումները չեն բխում գործի նյութերից, քանի որ մինչ 1972 թվականը սեփականության իրավունքով Լիզա Իսրաելյանին պատկանել է միայն Դիլիջան քաղաքի Ռոտոնդո 8 հասցեում գտնվող բնակելի տունը (հիմք՝ 01.02.1956 գույքային թերթ), իսկ 2530քմ մակերեսով հողամասը հանդիսացել է պետական սեփականություն, ուստի չէր կարող սեփականության իրավունքով պատկանել Լիզա Իսրաելյանին ն 28.04.1956 թվականին կազմված կտակով կտակվել իր ժառանգներին: Նշված հողամասի նկատմամբ (Թամարա Իսրաելյանը սեփականության իրավունք է ձեռք բերել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 21.04.2005 թվականի վճռի հիման վրա, ուստի այն չէր

Յ

կարող սեփականության իրավունքով փոխանցվել այլ անձի ն Սերոբ Խաչատրյանի անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վերաբերյալ ապացույց չէր էլ կարող լինել: Ավելին՝ նշված դատական ակտը բեկանվել է, ուստի (Թամարա Իսրաելյանի կողմից վիճելի գույքը նվիրատվության պայմանագրով Նարինե Դանիելյանին օտարելը, դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումը, 20.04.2017 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա այդ գույքի նկատմամբ Հասմիկ Մկրտչյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը նս անհիմն են:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վիճելի հողամասի՝ Վահան Փամբուկյանի տիրապետմանն անցնելու ժամանակահատվածում ո՛չ Լիզա Իսրաելյանը ն ո՛չ իրավահաջորդ Թամարա Իսրաելյանն այդ հողամասի սեփականատեր չեն հանդիսացել: Հետնաբար՝ Վերաքննիչ դատարանի այն հետնությունը, որ այդ ժամանակաշրջանում վիճելի հողամասի իրական սեփականատերը հանդիսացել է (Թամարա Իսրաելյանը, անհիմն է:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել իրենց կողմից վիճելի գույքը 1970-ական թվականներից բարեխիղճ կերպով փաստացի տիրապետելու ն օգտագործելու փաստերը, որոնք հաստատվել են գործում առկա ապացույցներով, մասնավորապես` Վահան Փամբուկյանի կողմից փաստացի գնված հողամասն առանձնացված է ցանկապատով ու հողամաս մուտք գործող դռան բանալին գտնվում է իրենց մոտ: Բացի այդ, հողամասի վրա ներկայումս էլ առկա է Վահան Փամբուկյանի կողմից կառուցված փայտյա տունը ն մինչ օրս իրենք առանց որնէ արգելքի տնօրինում են այն:

Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքի պատասխանում նշված փաստարկներին:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 24.08.2020 թվականի որոշումը ն օրինական ուժ տալ Դատարանի 12.02.2020 թվականի վճռին:

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է ն ենթակա է մերժման, քանի որ ներկայացված բողոքը չի պարունակում այն վարույթ ընդունելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված հիմքերի առկայության մասին հիմնավորումներ:

Գործում առկա ապացույցներով չի հաստատվում ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման համար անհրաժեշտ բոլոր վավերապայմանների միաժամանակյա առկայությունը, այն է՝ բողոք բերած անձանց ն իրենց իրավանախորդի կողմից վիճելի անշարժ գույքը 10 տարի բարեխիղճ, անընդմեջ ու բացահայտ, որպես իրենց սեփականը տիրապետելու, օգտագործելու ն տնօրինելու փաստերը:

Գործում բացակայում է նան որնէ ապացույց, որը կհիմնավորեր, որ վիճելի անշարժ գույքի սեփականատերերն այն բողոք բերած անձանց իրավանախորդին հանձնել են որպես սեփականություն, ն վերջինս ունեցել է բավարար հիմքեր ենթադրելու, որ այդ գույքն իրեն հանձեվել է որպես սեփականություն:

4

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

1) Հայկական ԱԱՌ կոմունալ տնտեսության մինիստրության կողմից 01.02.1956 թվականին Դիլիջան քաղաքի Ռոտոնդո թիվ 8 հասցեում գտնվող 2530 քմ հողամասի մասին Լիզա Իսրաելյանի անվամբ տրվել է գույքային թերթ, որում իրավունքի տեսակը նշված է «սեփականատիրական» ն առկա է «1915թ. Կառուցման իրավունքով» գրառում: 01.02.1956 թվականին կազմված տեխնիկական պասպորտի համաձայն՝ «ք.Դիլիջան, Ռոտոնդո թիվ 10 (8)» հասցեում գտնվող անշարժ գույքը հաշվառված է եղել Լիզա Իսրաելյանի անվամբ (հատոր 2-րդ, գ.թ. 48, հատոր 3-րդ, գ.թ. 73).

2) Լիզա Իսրաելյանը 28.04.1956 թվականին կազմած կտակով արել է կարգադրություն այն մասին, որ «Իմ ամբողջ գույքը, որը իմ մահվան օրը պատկանելիս է եղել ինձ ն որտեղ էլ որ այդ գույքը գտնվի ու ինչից էլ որ նա կայանա, ես կտակում եմ իր աղջիկներ Լուսյա Հայկազի Ներսիսյանի ն (Թամարա Հայկազի Իսրաելյանի վրա հավասարապես» (հատոր 3-րդ, գ.թ. 70).

3) 04.01.1977 թվականի ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն՝ 18.02.1972 թվականին մահացած Լիզա Իսրաելյանի կտակում ցույց տրված գույքի նկատմամբ հավասարապես ժառանգ են հանդիսանում նրա դուստրերը՝ Լուսյա Ներսեսյանը ն (Թամարա Իսրաելյանը: Ժառանգական գույքը, որի համար տրված է այդ վկայագիրը, բաղկացած է հանգուցյալի անվան տնատիրությունից, որը գտնվում է «Դիլիջան, Ռոտոնդո փ. 8-ի տակ», որը համաձայն Դիլիջանի կոմունալ բաժնի 03.01.1977 թվականի թիվ 1-25 տեղեկանքի՝ անձնական սեփականության իրավունքով պատկանում է Լիզա Իսրաելյանին (հատոր 3-րդ, գ.թ. 64).

4)թիվ 2-10/2005թ. քաղաքացիական գործով Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի 21.042005 թվականի վճռով (Թամարա Իսրայելյանի հայցը՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Ռոտոնդո թիվ 8 հասցեում գտնվող 2530քմ հողատարածքը սեփականության իրավունքով տիրապետելու փաստը հասատատելու մասին, բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, քննության առնելով Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի 21.04.2005 թվականի վճռի դեմ գործին մասնակից չդարձված անձինք Ամալյա Մուրադյանի, Դավիթ ն Ժիրայր Փամբուկյանների ներկայացրած վերաքննիչ բողոքը, 19.06.2015 թվականի որոշմամբ բավարարել է այն՝ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի 21.04.2005 թվականի վճիռը բեկանել է, ն գործն ուղարկել է նոր քննության:

Որոշման «Վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացրած անձի դիրքորոշումը ն հիմնավորումները» մասի համաձայն՝ (Ւամարա Իսրաելյանը հայտնել է, որ երբնէ չի հրաժարվել իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքից, պարբերաբար ն պարտաճանաչորեն կատարել է հողի հարկի վճարումներ: Անձին սեփականության իրավունքով պատկանող տարածք այլ անձանց ժամանակ առ ժամանակ մուտք գործելուն չարգելելը որնէ կերպ չի կարող համարվել սեփականության իրավունքից հրաժարում:

Վերաքննիչ դատարանը որոշմամբ արձանագրել է, որ (Թամարա Իսրաելյանը վերաքննիչ բողոքի պատասխանում նույնպես չի վիճարկել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Ռոտոնդո 8 հասցեում գտնվող 2530քմ հողամասից 1337,8քմ մակերեսով հողատարածքը բողոք ներկայացրած անձանց (Ամալյա Մուրադյանի, Դավիթ ն Ժիրայր Փամբուկյանների) կողմից տիրապետելու փաստը (հատոր 1-ին, գ.թ. 7-13).

5

5) նվիրատու (Թամարա Իսրաելյանի ն նվիրառու Նարինե Դանիելյանի միջն 08.05.2015 թվականին կնքված նվիրատվության պայմանագրով նվիրատուն անհատույց նվիրառուի սեփականությանն է հանձնել պայմանագրով նշված՝ Դիլիջան քաղաքի Ռոտոնդո փողոցի թիվ 8 հասցեում գտնվող անշարժ գույքը՝ հողամաս՝ 0,253հա (հատոր 1-ին, գ.թ. 20, 21).

6)13.05.2015 թվականին Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Ռոտոնդո 8 հողամասի նկատմամբ գրանցվել է Նարինե Դանիելյանի սեփականության իրավունքը, հիմքը՝ 08.05.2015 թվականի նվիրատվության պայմանագիրը (հատոր 1-ին, գ.թ. 22).

7) Նարինե Դանիելյանը մահացել է 09.04.2016 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 76).

8)20.04.2017 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն՝ Նարինե Դանիելյանի գույքի նկատմամբ ժառանգ է հանդիսանում մայրը՝ Հասմիկ Մկրտչյանը: Ժառանգական գույքը, որի համար տրված է այդ վկայագիրը բաղկացած է նան ժառանգատուին պատկանող Տավուշի մարզ, քաղաք Դիլիջան, Ռոտոնդո 8 հասցեում գտնվող անշարժ գույքից՝ բնակելի կառուցապատման հողամասից՝ 0,253հա մակերեսով (հատոր 2-րդ, գթ. 7).

9)16.042019 թվականին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Ռոտոնդոյի փողոց 8 հողամասի նկատմամբ գրանցվել է Հասմիկ Մկրտչյանի սեփականության իրավունքը, գրանցման հիմքը՝ 20.04.2017 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը ն թիվ ՏԴ/0590/02/17 քաղաքացիական գործով Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 01.11.2018 թվականի որոշումը (հատոր 5-րդ, գ.թ. 41.

10) Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Ռոտոնդո 8 հասցեում գտնվող հողատարածքի գույքահարկի ն հողի հարկի վճարումները 2006 թվականից մինչն 2015 թվականը կատարվել են Թամարա Իսրաելյանի կողմից, 2015 թվականից մինչն 2019 թվականը՝ Նարինե Դանիելյանի կողմից, իսկ 2019 թվականին՝ նան Հասմիկ Մկրտչյանի կողմից (հատոր 3-րդ, գ.թ. 58, 59, 110- 126, հատոր 6-րդ, գ.թ. 6, 7).

11) թաղային լիազոր Ռիմա Մուրադյանի կողմից 17.07.2015 թվականին ստորագրված տեղեկանքի համաձայն՝ ք. Դիլիջան, Ռոտոնդո 8 հասցեի հողամասում այգին հիմնել է Լիզա Իսրաելյանը, նրա մահից հետո մինչն այժմ այգին մշտապես ն բարեխիղճ մշակում են նրա դուստրը` (Թամարա Իսրաելյանը, թոռնուհին Նարինե Դանիելյանն ու նրանց ընտանիքի անդամները, վերջին տասը տարում այլ անձինք, այդ թվում՝ Ամալյա Մուրադյանը, Ժիրայր Փամբուկյանը ն Դավիթ Փամբուկյանը նշված հասցեի հողամասը չեն մշակել (հատոր 3-րդ, գ.թ. 79).

12) Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Ռոտոնդո 13 տան բնակիչ Գառնիկ Գուրգենի Թովմասյանը ն Սովետների թիվ 16ա տան բնակիչ Ռ. (Թովմասյանը 19.12.2004 թվականին բացատրություն են տվել այն մասին, որ «մինչն 1972 թվականը Ռոտոնդո 8 տանը երկար տարիներ ապրել է Լիզա Իսարեյլյանը (նրան ճանածել են 1950-ական թվականներից), ով ուներ այգի ն բարեխղճորեն մշակում էր: 1972 թվականին՝ նրա մահից հետո, մինչ օրս նրա այգին բարեխղճորեն մշակում են նրա աղջիկը՝ (Թամարա Իսրայելյանը, ն նրա ընտանիքի անդամները» (հատոր 3-րդ, գթ. 86, 87).

13) Ռուբիկ (Թովմասյանը, Հրանուշ (Թովմասյանը, Գառնիկ (Թովմասյանը, Սեյրան Մովսիսյանը Ա Շուշիկ Հիմոսյանը 07.04.2015 թվականին գրավոր հայտարարություն են տվել այն մասին, որ «Վահան Փամբուկյանը 1970-ական թվականներին Սերոբ Խաչատրյանից փաստացի գնել է Դիլիջանի Ռոտոնդո 8 հասցեում գտնվող հողամասը, որի վրա կառուցել է

6

փայտյա բնակելի շինություն, Ա այն օգտագործել իր ընտանիքի համար որպես ամառանոց: Վահան Փամբուկյանի կողմից գնված հողամասը ցանկապատված է ն այն ամբողջությամբ տիրապետվել ն օգտագործվել է իր ընտանիքի կողմից որպես իրենց սեփական գույք: Վահան Փամբուկյանի մահից հետո նշված հողամասը ն դրա վրա գտնվող բնակելի շինությունն այդ ողջ ժամանակահատվածում մինչ այսօր էլ շարունակվում է տիրապետվել ն օգտագործվել նրա ժառանգների՝ կնոջ Ամալյա Մուրադյանի ն որդիներ՝ Դավիթ ն Ժիրայր Փամբուկյանների կողմից: Բացի Փամբուկյանների ընտանիքից, որնէ այլ անձ, այդ թվում՝ (Ւամարա Իսրաելյանը, մինչ օրս նշված հողամասը չի տիրապետել ն օգտագործել» (հատոր 1-ին, գ.թ. 17).

14) Արմինե Խաչատրյանը 07.04.2015 թվականին գրավոր հայտարարություն է տվել այն մասին, որ «Վահան Փամբուկյանը 1970-ական թվականներին իր հորից՝ Սերոբ Խաչատրյանից, փաստացի գնել է Դիլիջանի Ռոտոնդո 8 հասցեում գտնվող հողամասը» (հատոր 1-ին, գ.թ. 18).

15)17.04.20199 թվականին կայացած դատական նիստի ընթացքում պատասխանող Հասմիկ Մկրտչյանը հայտնել է, որ «հողամասն իրենցն է, Լիզա Իսրաելյանից են ժառանգություն ստացել: Լիզա Իսրաելյանը թույլ է տվել, որ հողամասում Սերոբը բնակվի, իրեն խնամի: Հայցվորները դրա վրա փայտյա տնակ են կառուցել: Հավելել է, որ չի պատկերացնում ինչպես կարող էր Սերոբից հողամասը վաճառել: Հայտնել է նան, որ ուզել են հանել նրանց իրենց հողամասից, սակայն հայրը մեծահոգի մարդ էր, ասում էր՝ թողեք, մարդիկ գալիս են, խորոված են անում: Բացի դա՝ հայտնել է նան, որ հայցվորները ոչ մի փաստաթուղթ չունեն, ոչ մի մուծում չեն արել» (հատոր 5-րդ, գ.թ. 33-35).

16) 06.08.2019 թվականին կայացած դատական նիստի ընթացքում հայցվորների ներկայացուցիչ Ավետիս -Քալաշյանը հայտնել է, որ «Վահան Փամբուկյանը 70-ական թվականներին Սերոբից փաստացի գնել է հողամասը, իր համար դարձրել ամառանոց: 1993 թվականին Վահան Փամբուկյանը մահացել է, նրա որդիներն անձնական խնդիրներ են ունեցել ն այդ հարցն աչքաթող են արել: Երբ քայլեր են ձեռնարկել օրինականացնելու համար, պարզել են, որ դեռնս 2005 թվականից պատասխանողների իրավահաջորդը վճռի հիման վրա սեփականության իրավունք է ձեռք բերել: Նան հայտնել է, որ գույքի, հողի հարկի վճարները հայցվորները տեսուչին են տվել ն անդորրագրեր չունեն» (հատոր 5-րդ, գ.թ. 92-96).

17)15.10.2019 թվականին կայացած դատական նիստի ընթացքում հայցվոր Ամալյա Մուրադյանը հայտնել է, որ «մինչն 2000 թվականը դիմել են համապատասխան մարմին, իրենց հայտնել են, որ այդտեղ հոսող տարածք է, իրենք դա կարող են միայն օգտագործել, ոչ մի շինարարություն չեն կարող անել: Հողամասի սեփականատերն էր Սերոբ Խաչատրյանը, հողամաս է հատկացրել իրենց, սեփականատերը լինելու մասին որնէ փաստաթուղթ ցույց չի տվել, բայց հարնաններն են փաստել այդ մասին: Նան հայտնել է, որ (Ւամարայի մայրը այդ հողամասը երկու քույրերի մեջ է բաժանել, (Թամարայի քույրը դա Սերոբին է տվել, ումից էլ հայցվորներն են ձեռք բերել: 1977 թվականի հոկտեմբերին գնացել տեսել են հողը, ներքին կարգով պայմանագիր են կնքել, որը հաստատել է քաղսովետի նախագահը, բայց ներկայումս չեն կարողանում գտնել պայմանագիրը, չի պահպանվել արխիվում: Հավելել է, որ հողամասի համար 3000 ռուբլի են վճարել, լույս ու ջուր է մուծել 1979 թվականից մինչն 1987 թվականը, դրանից հետո շոչիկը վերացել է, հարնանների հետ ամեն ամիս հավասարաչափ մուծել է» (հատոր 5-րդ, գ.թ. 104-109).

7

18)21.012020 թվականին կայացած դատական նիստում Սեյրան Մովսիսյանը որպես վկա ցուցմունք է տվել այն մասին, որ «Վահանին ճանաչում է դեռնս 1976 թվականից, 1977 թվականին Վահան Փամբուկյանը գնել է վերոնշյալ հողամասը, որտեղ հետագայում տուն է կառուցել: Հայտնել է, որ Վահանը մինչն 1993 թվականը պարտադիր եղել է Դիլիջանում, իր սարքած տանը, դրանից հետո Ամալյայի եղբոր որդին է բերել-.տարել նրանց մինչն 1997-1998-ական թվականները, դրանից հետո էլի էին գալիս, բայց ոչ այդ հաճախականությամբ: 1977 թվականից մինչն 1993 թվականը գնացել, եկել են, հետնել են, իր մեքենայի տանիքին դրած շինանյութը Երնանից բերել տուն է սարքել: Սերոբ Խաչատրյանից է գնել, նա էր այդ հողի սեփականատերը: Սերոբին ճանաչել է 1958 թվականից, երբ ինքը 4 տարեկան երեխա էր, հողամասը գնեցին, տուն սարքեցին, երկու հարկանի էր, առաջին հարկը նկուղային էր: Ինքն օգնել է ինչով կարողացել է: Հայտնել է, որ Վահանենց ազգականներն են եկել հանգստանալու, տիկին Ամալյայի քույրերը, Վահանի տարելիցի ժամանակ գալիս էին, վրան էին խփում: Ցանկապատը կառուցել է Սերոբ խաչատրյանը, իսկ Վահան Փամբուկյանը վերանորոգել է, սարքել դիմացի դարպասը: Այդ տանը սեղան, աթոռ, սառնարան, ամեն ինչ ուներ բնակվելու համար: Հոսանք էլ է եղել այդտեղ, ջուր էլ, ինքն իր ջրագծից ն իր հոսանքից է տվել: Իր հաշվից է ինքը վճարել այդ հոսանքը: Ճանաչում է նան Իսրաելյաններին, իր հարնաններն են, Լիզան Գագիկի տատն էր: Չի հիշում, որ տիկին (Թամարան պահանջ ներկայացներ այդ հողամասի համար: Գագիկը նույնպես որնէ պահանջ չի ներկայացրել» (հատոր 6-րդ, գ.թ. 9-14).

19) 07.02.2020 թվականին կայացած դատական նիստում.

- Լաուրա Մկրտչյանը որպես վկա ցուցմունք է տվել այն մասին, որ «1956-1978 թվականը ապրել է Ռոտոնդո թաղամասի համար 7 տանը: (Թամարայի ն Լիզայի հետ մտերիմ են եղել, շփվել են, Լիզա Իսրաելյանը մենակ էր, նա Սերոբին տարածք էր տվել, նա իր կնոջ հետ ապրում էր: (Թամարայի հետ իրենք շփվել են, սակայն երբ Սերոբ Խաչատրյանը այդտեղից գնացել է, ինքն այնտեղ այլ անձանց է տեսել, իսկ 1994 թվականից հետո ինքն այդ անձանց էլ չի տեսել այդտեղ, իրենք գնացել են իրենց բերքը հավաքել են, բայց ուրիշ անձանց չի տեսել 1994 թվականից այնտեղ ն չի էլ շփվել: Իմացել է, որ Սերոբից հետո այդտեղ ինչ-որ մարդիկ են եղել, բայց 1994 թվականից հետո ինքը նրանց այդտեղ էլ չի տեսել: Սերոբին տարածք են տվել, որպեսզի իրենց օգնեն, այնտեղ մի փոքրիկ տնակ կար, այդտեղ բնակվում էր Սերոբն իր կնոջ հետ ն օգնում էր Լիզա Իսրաելյանին, քանի որ ինքը միայնակ կին էր Ա մենակ չէր հասցնում: (Թամարա Իսրաելյանի հետ են գնացել իրենց հողամասը ն բերքը հավաքել են: Գիտեր, որ այդ հողամասը (Թամարա Իսրաելյանինն է: Մինչն 1994 թվականը տեսել է այլ անձանց, ինքը չի առնչվել նրանց հետ, իսկ նրանցից հետո այնտեղ մարդ չի տեսել: Իրենք այդտեղ հաճախ էին գնում, հիմնականում գարնանից մինչն աշուն: (Ւամարա Իսրաելյանը մշակել է իր հողամասը, շատ լավ բերք է եղել, լոբի Ա կարտոֆիլ էր ցանում: Սերոբ Խաչատրյանին էլ չի տեսել այդտեղ, չի ճանաչել, թե ովքեր են: (Թամարա Իսրաելյանի տարածքում է տեսել այդ մարդկանց: Այդ մարդկանց 1970-ականներից մինչն 1994 թվականն է տեսել: Այդ ցանկապատի ներսում գտնվող տունը, որը հիմա չկա, կառուցել է Լիզա Իսրաելյանի ամուսինը` Հայկազը: (Թամարային ճանաչում է, բարեկամ են, իր եղբոր կինն է, ինքն էլ 1956 թվականից այդ թաղամասում ամուսնացել է ն միշտ օգնել է իրենց».

- Արտուշ Գրիգորյանը որպես վկա ցուցմունք է տվել այն մասին, որ «2006-2007 թվականներին Գագիկի հետ գնացել են նրանց հողամաս ն փայտի սյուներ, մետաղական լարեր

8

են տեղադրել, որպեսզի անասուններ չմտնեն ն հողամասը չավիրեն: Սերոբ Խաչատրյանին չի ճանաչել, իսկ (Թամարա Իսրաելյանին ճանաչել է: Այդ ժամանակ, որ գնացել է, չի հիշում այդտեղ շինություն եղել է, թե ոչ: Այդ տարածքում այլ մարդիկ չեն եղել, ինքը ն Գագիկն են եղել, ամռանն են գնացել ն ինքը ոչ մեկին չի տեսել, մի անգամ է գնացել: Մուտքը փակ էր, փայտից դարպաս էր, բանալիով բացել է Գագիկը, իրենց գործն արել են, ցանկապատը վերանորոգել, բանալիով փակել ն դուրս են եկել: Այդ ժամանակ մարդ չի եղել այդտեղ, միայն իրենք են եղել: Ինքը շատ չի եկել գնացել այդ տարածք, հնարավոր է ն ճանաչած չլինի, այդտեղ շատ մարդ էր ապրում ն ինքը բոլորին չէր կարող ճանաչել» (հատոր 6-րդ, գ.թ. 32-37):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սուն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է' բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները կարնոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական ու կանխատեսելի դատական պրակտիկա ձնավորելու համար:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում վերահաստատել ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշր բարեխղճության պայմանի դրսնորման առանձնահատկությունների կապակցությամբ նախկինում արտահայտած իր դիրքորոշումները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում ն կարգով՝ անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նան այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ տիրազուրկ է համարվում այն գույքը, որը չունի սեփականատեր, կամ որի սեփականատերն անհայտ է կամ հրաժարվել է դրա նկատմամբ սեփականության իրավունքից:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ տիրազուրկ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է ձեռք բերվել ձեռքբերման վաղեմության ուժով (հոդված 187): (...):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ Ա անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության

9

իրավունքից՝ այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից ն տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որնէ իրավունք պահպանելու մտադրության (...):

Շարադրված նորմերի բովանդակությունից բխում է, որ ձեռքբերման վաղեմության հիմքով անձը կարող է հավակնել անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելուն, եթե որպես իր սեփականը՝ տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ ն անընդմեջ տիրապետել է այն անշարժ գույքը, որը չունի սեփականատեր, կամ ունի սեփականատեր, բայց նա անհայտ է կամ հրաժարվել է այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքից այդ մասին գրավոր հայտարարելով կամ այդ ուղղությամբ ակնհայտ գործողություններ կատարելով:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ձեռքբերման վաղեմության ինստիտուտի հետ կապված իրավակարգավորումների կիրառման հարցին, արձանագրել է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես դրանք են՝

1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքն անձի փաստացի տիրապետմանն անցնելիս: Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որնէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու որ նա այդ գուքը տիրապետելու է որպես սեփականություն.

2. փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփական, այսինքն՝ գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփական նան երրորդ անձանց հետ հարաբերություններում.

3. տիրապետումը պետք է լինի տասը տարի ն անընդմեջ: Այսինքն՝ 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գուքի սեփականատիրոջ կամ այ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն.

4. տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն՝ փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե՛ս Վոլոդա ն Միշա Նիկողոսյաններե ընդդեմ Մանվել Սարիբեկյանի ն մյուսների թիվ 3-1435/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է նան ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ պայմաններից բարեխղճության պայմանի գնահատման առանձնահատկություններին, ն արձանագրել, որ նման իրավահարաբերություններում առավել կարնորվում է ինչպես անշարժ գույքի փաստացի տիրապետողի վերաբերմունքը տիրապետվող գույքի նկատմամբ, այնպես էլ գրանցված

10

սեփականատիրոջ վարքագիծը ն վերաբերմունքն այլ անձի կողմից իր սեփականության տիրապետման նկատմամբ:

Ըստ էության, օրենքով նախատեսված տասը տարվա ժամանակահատվածն այն սահմանափակ ժամանակահատվածն է, որի ընթացքում անշարժ գույքի սեփականատիրոջ գործողությունները կարող են ազդել գույքի փաստացի տիրապետողի կողմից նրա՝ գույքը որպես սեփականը տիրապետելու բարեխղճության վրա, քանի որ այս իրավահարաբերության համար էական է անշարժ գույքի սեփականատիրոջ վերաբերմունքը նման տիրապետման վերաբերյալ, որովհետե ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի կիրառման առումով սեփականատիրոջ կողմից գույքի տիրապետման իրավազորության իրականացումն ինքնին բացառում է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչում որնէ սուբյեկտի համար: Նման մեկնաբանությունը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 3-րդ կետի բովանդակությունից:

Անշարժ գույքի գրանցված սեփականության իրավունք ունեցող անձի վարքագիծը ն վերաբերմունքն առանց օրենքի ու պայմանագրի հիման վրա գույքը փաստացի տիրապետող անձի տիրապետման նկատմամբ էական է դառնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի բովանդակության առումով գնահատական տալու համար, քանի որ հիշատակված հոդվածը որպես սեփականությունից հրաժարվելու հիմք կարնորում է ոչ միայն գրավոր փաստաթղթի առկայությունը, այլ նան սեփականատիրոջ գործողությունները (անգործությունը):

Անշարժ գույքի գրանցված սեփականատիրոջ կողմից գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված գործողություններ պետք է իրականացվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված ժամկետի ընթացքում՝ մինչն գույքի փաստացի տիրապետողի կողմից ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչման պահանջ ներկայացնելը: Այս առումով պետք է նշել, որ ժառանգման կարգով իրականացված իրավահաջորդության դեպքում գույքի նկատմամբ ժառանգների սեփականության իրավունքի ծագումն ինքնըստինքյան չի վերացնում անշարժ գույքի փաստացի տիրապետողի մոտ առկա տիրապետման բարեխղճությունը: Այս հիմքով սեփականության իրավունքի ծագման համար գույքն այլ անձի անցնելու ձները, որոնք էլ պայմանավորում են ձեռք բերողի մոտ բարեխղճության առկայությունը կամ բացակայությունը, տարբեր են: Ինչպես կամահայտնության գրավոր կամ բանավոր ձները, այնպես էլ անձի գործողությունները ն հավասարապես անգործությունը կարող են վկայել տիրապետման բարեխղճության մասին (տե՛ս Սպարտակ, (Թեհմիեե, Ալինա Հակոբյանները ն -Քեարիկ Վարդանյանն ընդդեմ Արայիկ, Նորաշխարհիկ ՆԱնեա, Ամալյա ու Միքայել Հակոբյանների թիվ .ԱՎԴ/0167/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Բարեխղճության ծագումը, ինչպես ն մյուս պայմանները կարնորվում են գույքի փաստացի տիրապետման անցնելու պահին: Այդուհանդերձ, առանձին դեպքերում բարեխղճությունը ժամանակագրական առումով կարող է չհամընկնել գույքի փաստացի տիրապետման անցնելու պահի հետ: Այլ կերպ՝ գույքը փաստացի տիրապետման անցնելու պահին այն ձեռք բերողի մոտ կարող է բացակայել բարեխղճությունը Ա ծագել ավելի ուշ: Նման դեպքերում ինքնին չպետք է բացառել ձեռքբերման վաղեմության առկայությունը: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նման դեպքերում տասը տարվա ժամկետի հաշվարկի հոսքը սկսվում է ոչ թե գույքի փաստացի տիրապետմանն անցնելու պահից, այ տիրապետման ընթացքում բարեխիղճ

11

դառնալու պահից: Վերջինս էլ ըստ էության նշանակում է, որ գույքն այդ պահից է անցել անձի տիրապետմանը ն անցման պահին անձը եղել է բարեխիղճ (տե՛ս Օֆիկ Ենոքյանն ըեդդեմ Հովակիմ Կարոյանի ն Սվետլանա Կիրակոսյանի թիվ ԵՇԴ/0987/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Տիրապետման բարեխղճության հարց քննարկելիս Վճռաբեկ դատարանը կարնորել է նախ՝ տիրապետողի համոզմունքը, որ գույքը ձեռք է բերվում օրինական հիմքերով, որը ն պետք է հիմնված լինի այնպիսի փաստի վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր գույքը որպես սեփականություն տիրապետելու ենթադրության հանգելու համար, ապա՝ գույքի գրանցված սեփականատիրոջ վարքագիծը ն վերաբերմունքը՝ թե՛ իր գույքի ն թե՛ այդ գույքն այլ անձի կողմից տիրապետվելու կապակցությամբ: Ընդ որում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի կիրառման տեսանկյունից սեփականատիրոջ կողմից գույքի տիրապետման իրավազորության իրականացումն ինքնին բացառում է ձեռքբերման վաղեմության ուժով տիրապետողի սեփականության իրավունքի ճանաչումը, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածը սեփականությունից հրաժարվելու հիմք համարում է ոչ միայն գրավոր փաստաթղթի առկայությունը, այն՝ սեփականատիրոջ .գործողությունները (անգործությունը):

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Դատարանը 12.02.2020 թվականի վճռով Ամալյա Մուրադյանի, Ժիրայր Փամբուկյանի ն Դավիթ Փամբուկյանի հայցը բավարարել է՝ պատճառաբանելով, որ «հաստատված է համարում, որ հայցվորների կողմից քաղաք Դիլիջան, Ռուոնդո 8 հասցեում գտեվող 1337.8 քմ հողամասը հայցվորների կողմից տփիրապետվել է բացահայտ, հարնանեերը տեսել են երանց այդ հասցեում, հետնաբար տիրապետումը գաղտնի չի եղել: Պատասխանողները նս ընդունել են այն հանգամանքը, որ Վահան Փամբուկյանը իր ընտանիքով այցելե է եշված հողամասը: Միաժամանակ Դատարանը գտնում է, որ վկաների ցուցմունքով հիմեավորվում է նան վիճելի գույքի առեվազե տասը տարվա տիրապետման անըեդմեջությունը' հաշվի առնելով, որ վկաները նս հայտնել են, որ առեվազն միեչն 1994 թվականը այնտեղ տեսել են այլ անձաեց, ինչն արդեն իսկ բավարար է հայցվորների կողմից 10 տարվա տիրապետման փաստը հաստատված համարելու համար: Ավելին, Դատարանը հաստատված է համարում, որ քաղաք Դիլիջան, Ռոտոնդո Ց հասցեի գրանցված սեփականատերերի կողմից երբնէ պահանջ չի ներկայացվել հողամասի Կփտիրապետումը դադարեցնելու տարածքն ց ազատելու վերաբերյալ: (...) Պատասխանող (Թամարա Իսրաելյանի ներկայացուցիչ Գայանե Սարգսյանը ինչպես նախնական դատական նիստերին, այեպես էլ դատաքենությանը, առարկելով ներկայացված պահանջի դեմ, Դատարանին հայտնել է, որ հայցվորների կողմից չի ներկայացվել անշարժ գույքը ձեռք բերելու վերաբերյալ որնէ գրավոր ապացույց, որնէ պայմանագիր, առուվաճառքի գործարք, ներքին առուծախի պայմանագիր, մինչդեռ Դատարանն անհրաժեշտ է համարում փաստել, որ նշված փաստաթղթերի առկայության պայմաններում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի հիմքով ձեռքբերման վաղեմության ինստիտուտի կիրառելիության հարց չէր ծագի" հաշվի առնելով այն հանգամանքը, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ծագման համար հիմքը տիրապետման փաստե է, ոչ թե օրենքով սահմանված կարգով կնքված գործարքի առկայությունը: Ավելին, Դատարանը փաստում է, որ

12

դեռնս ՀՀ վերաքենիչ քաղաքացիական դատարանի թիվ 2-10/2005թ. որոշմամբ արձանագրվել է, որ (Թամարա Իսրաելյանի կողմից վերաքննիչ բողոքի պատասխանում չի վիճարկվել Ռոտոնդո 8 հասցեում գտնվող 2530 քմ հողամասից 1337.8 քմ մակերեսով հողատարածքը բողոք ներկայացրած անեձաեց' սույն գործով հայցվորների կողմից տիրապետելու փաստը: (...) հայցվորների կողմից փաստացի տիրապետվող տարածքը սահմանազատված է եղել, Դիլիջան քաղաքի կադաստրային քարտեզում ունեցել է առանձին ծածկագիր ն չի հանդիսացել համայնքային սեփականություն" չնայած որ սեփականատիրոջ մասին որնէ տեղեկատվություն առկա չի եղել: (...)»:

Վերաքննիչ դատարանը Հասմիկ Մկրտչյանի ն (Թամարա Իսրաելյանի վերաքննիչ բողոքները բավարարել է՝ Դատարանի 12.02.2020 թվականի վճիռը բեկանել է ն փոփոխել՝ հայցը մերժել է այն պատճառաբանությամբ, որ «Գործում առկա չէ ապացույց, ինչը կհավաստեր, որ Լիզա Իսրաելյանը, իսկ հետագայում վերջինիս իրավահաջորդները վեճի առարկա անշարժ գույքը որպես սեփականություն հանձնել են ոմե Սերոբ Խաչատրյանի: Վեճի առարկա գույքի նկատմամբ Սերոբ Խաչատրյանի իրավունքի գրանցման վերաբերյալ որնէ ապացույց գործում առկա չէ: Ավելին, գործի քննության ընթացքում վկա Լաուրա Մկրտչյանը, պատասխանող Հասմիկ Մկրտչյանը ցուցմունք են տվել այն մասին, որ Սերոբ Խաչատրյանին հողամասը տրամադրվել է բնակվելու իրավունքով (փաստեր 23-24): Հետնաբար վկաներ Արմինե Խաչատրյանի, Սեյրան Մովսիսիյանի, հայցվոր Ամալյա Մուրադյանի ցուցմունքներն այն մասին, որ Վահան Փամբուկյանը 1977 թվականին Սերոբ ԷէԽխաչատրյանից փաստացի գնել է վեճի առարկա հողամասը, հիմք չէ վեճի առարկա անշարժ գույքի նկատմամբ Սերոբ Խաչատրյանի կամ Վահան Փամբուկյանի որնէ իրավունքի առկայության վերաբերյալ հետնություն անելու համար (փաստեր 23, 26): Վկայակոչված փաստերի համադրումից հետնում է, որ վեճի առարկա անշարժ գույքը հայցվորների իրավանախորդ Վահան Փամբուկյանի տփիրապետմանե անցնելու պահին այն չի պատկանել Սերոբ խնաչատրյանին, այսինեքե՝ հիշյալ գույքը Վահան Փամբուկյանին է հանձեվել այն տնօրինելու իրավազորությամբ չօժտված անձի կողմից: Ուստի վեճի առարկա անշաժ գույքը սեփականատիրոջից տարբերվող' այլ անձի կողմից հայցվորների (իրավանախորդի) տիրապետմանը հանձեվելու պայմաններում վերջիններս չէին կարող բավարար հիմքեր ունենալ ենթադրելու, որ այդ գույքը տիրապետելու են որպես սեփականը: (...) գործով հիմնավորվում է փաստն այն մասին, որ 1993-1994 թթ.-ից հետո հայցվորները վեճի առարկա անշարժ գույքը չեն տիրապետել ն օգտագործել, իսկ 2005 թվականին միայե քայլեր են ձեռնարկել դրա նկատմամբ իրավունքի ճանաչման վերաբերյալ: Մասնավորապես գործի քննության ընթացքում հայցվորների ներկայացուցիչը հայտնել է, որ Վահան Փամբուկյանի մահից հետո որդիները խնդիրներ են ունեցել, վեճի առարկա անշարժ գույքի հարցե աչքաթող են արել, իսկ գործի քննության ընթացքում հարցաքնեված վկա Լաուրա Մկրտչյանի ցուցմունքով հաստատվում է, որ 1994 թվականից հետո վեճի առարկա հողամասում այլ անձինք չեն եղել: Արտուշ Գրիգորյանի ցուցմունքով հիմնավորվում է, որ 2006-2007 թթ.-ին մուտքի բանալին եղել է Լիզա Իսրաելյանի թոռան' Գագիկի մոտ: (...):»

Վերը նշված իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ ն գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.

13

Հայցվորներ Ամալյա Մուրադյանի, Ժիրայր Ա Դավիթ Փամբուկյանների պնդմամբ իրենց իրավանախորդ Վահան Փամբուկյանը 1970-ական թվականներին Սերոբ Խաչատրյանից փաստացի գնել է Դիլիջանի Ռոտոնդո 8 հասցեում գտնվող հողամասը, որի վրա կառուցել է փայտյա բնակելի շինություն, Ա այն օգտագործել իր ընտանիքի համար՝ որպես ամառանոց, իսկ իրենք վեճի առարկա անշարժ գույքը սկսել են տիրապետել 1977 թվականից: Մինչդեռ 01.02.1956 թվականին Հայկական ԱԱՌ կոմունալ տնտեսության մինիստրության կողմից Լիզա Իսրաելյանի անվամբ տրված գույքային թերթով հաստատվում է, որ վեճի առարկա հասցեում գտնվող հողամասի նկատմամբ դրա տրման «օրվանից մինչե 197. թվականը սեփականատիրական իրավունքները պատկանել են Լիզա Իսրաելյանին (մահացել է 18.02.1972 թվականին): Վերջինս իրեն պատկանող ամբողջ գույքը կտակել է դուստրերին՝ Լուսյա Ներսեսյանին ն (Թամարա Իսրաելյանին, ում 04.01.1977 թվականին տրվել է ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր: Ըստ վկայագրի՝ ժառանգական գույքը բաղկացած է եղել հանգուցյալի անվան տնատիրությունից ն գտնվել է Դիլիջան քաղաքի Ռոտոնդո թիվ 8-ի տակ, որը 03.01.1977 թվականի թիվ 1-25 տեղեկանքի համաձայն` անձնական սեփականության իրավունքով պատկանել է Լիզա Իսրաելյանին:

Հայցվոր Ամալյա Մուրադյանը 15.10.2019 թվականի դատական նիստում ընդունել է այն փաստը, որ (Թամարա Իսրայելյանի մայրը վիճելի հասցեում գտնվող հողամասը երկու քույրերի մեջ է բաժանել, սակայն վկայակոչել է փաստ առ այն, որ Լուսյա Ներսեսյանը հողամասը ոմն «Սերոբի» է տվել, ումից էլ վիճելի գույքը ձեռք է բերվել:

Վեճի առարկա գույքի նկատմամբ Սերոբ Խաչատրյանի իրավունքի գրանցման վերաբերյալ որնէ ապացույց գործում առկա չէ: Հասմիկ Մկրտչյանը ն վկա Լաուրա Մկրտչյանը հայտնել են, որ Սերոբ Խաչատրյանին հողամասը տրամադրվել է բնակվելու իրավունքով: Ավելին՝ բողոք բերած անձինք չեն ներկայացրել Սերոբ Խաչատրյանից վիճելի գույքը ձեռք բերելու փաստը հաստատող ապացույց, ինչպես իրենք են պնդել՝ պայմանագիրը, ինչպես նան հողամասի դիմաց գումար, ինչպես նշել է Ամալյա Մուրադյանը՝ 3.000 ռուբլի, վճարված լինելու փաստը հաստատող որնէ ապացույց:

Ինչ վերաբերում է վիճելի հասցեում գտնվող հողամասը Սերոբ Խաչատրյանին պատկանելու, հայցվորների իրավանախորդի կողմից հողամասը ն

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
15 դեկտեմբերի, 2023 թ.
Գործի #:
ՏԴ3/1098/02/16
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել