Արսենյան — ՎԴ/10143/05/21
Ամփոփում
քննելով Ռուբեն Արսենյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 02.03.2023 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Ռուբեն Արսենյանի ընդդեմ ՀՀ աշխատանքի ն սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության (այսուհետ` Ծառայություն), երրորդ անձ՝ ՀՀ ֆինանսների նախարարություն` Ռուբեն Արսենյանի կենսաթոշակի վերահաշվարկ՝ աշխատանքային ստաժն ավելացնելով 2 տարի 13 օրով, սկսած 14.02.2021 թվականից, կատարելուն Ծառայությանը պարտավորեցնելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան` Ռուբեն Արսենյա
Ամբողջ Տեքստ
ՀԱԽ 2`
ԵՏՏ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/10143/05/21
դատարանի որոշում 2024թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/10143/05/21
Նախագահող դատավոր՝ Կ. Ավետիսյան
Դատավորներ՝ Հ. Այվազյան
Ռ. Մախմուդյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
զեկուցող Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
2024 թվականի դեկտեմբերի 10-ին
գրավոր ընթացակարգով քննելով Ռուբեն Արսենյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 02.03.2023 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Ռուբեն Արսենյանի ընդդեմ ՀՀ աշխատանքի ն սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության (այսուհետ` Ծառայություն), երրորդ անձ՝ ՀՀ ֆինանսների նախարարություն` Ռուբեն Արսենյանի կենսաթոշակի վերահաշվարկ՝ աշխատանքային ստաժն ավելացնելով 2 տարի 13 օրով, սկսած 14.02.2021 թվականից, կատարելուն Ծառայությանը պարտավորեցնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ռուբեն Արսենյանը պահանջել է պարտավորեցնել Ծառայությանը կատարել իր կենսաթոշակի վերահաշվարկ՝ սկսած 14.02.2021 թվականից, աշխատանքային ստաժն ավելացնելով 2 տարի 13 օրով:
2
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ե. Առաքելյան) (այսուհետ՝ Դատարան) 10.08.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի Ծառայությանը պարտավորեցվել է կատարել Ռուբեն Արսենյանի կենսաթոշակի վերահաշվարկ՝ սկսած 14.02.2021 թվականից, աշխատանքային ստաժը ավելացնելով 10 ամիս 13 օրով, իսկ մնացած մասով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 02.03.2023 թվականի որոշմամբ Ռուբեն Արսենյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 10.08.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռուբեն Արսենյանը (ներկայացուցիչ՝ Վարդուհի Խաչատրյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 83-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 25-րդ, 26-րդ ն 27րդ հոդվածները, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը, ՀՀ աշխատանքային օրենսգրքի (ընդունված' 16.06.1972 թվականին, ուժը կորցրած՝ 21.06.2005 թվականին) 45-րդ հոդվածը, ՀՀ կառավարության 05.05.2011 թվականի թիվ 665-Ն որոշման հավելված թիվ 2-ի 24-րդ կետը ն հավելված թիվ 2-ի 48-րդ կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Դատարանները պատշաճ չեն հետազոտել Երնանի առնտրա-խոհարակական միջնակարգ պրոֆտեխնիկական թիվ 46 ուսումնարանի կողմից 23.07.1976 թվականին տրված թիվ 551741 դիպլոմը՝ որպես վերաբերելի ապացույց:
Ինչպես նան դատարաններն առաջնորդվել են ՀՀ. կառավարության 05.05.2011 թվականի թիվ 665-Ն որոշմամբ, մինչդեռ սույն դեպքում կիրառելի էր «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը: Տվյալ դեպքում դատարաններն անտեսել են, որ օրենսդիրը «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով իմպերատիվ պահանջ է սահմանել՝ աշխատանքային ստաժում ներառել նան ուսումնական հաստատությունում սովորելու ժամանակահատվածը՝ անկախ տարիքից: ՀՀ կառավարության 05.05.2011 թվականի թիվ 665-Ն որոշումը կոչված է ապահովելու կենսաթոշակ նշանակելու գործընթացը, ն այդ որոշմամբ չի կարող սահմանափակվել այն իրավունքը, որն անձին տրվել է ՀՀ Սահմանադրությամբ ն «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 02.03.2023 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցը մերժված մասով բավարարել:
Յ
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
1. Համաձայն Ռուբեն Արսենյանին 21.07.2021 թվականին 001-ի կողմից տրված թիվ ՃՍ 0362741 Հայաստանի Հանրապետության անձնագրի՝ վերջինս ծնվել է 14.02.1958 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 12):
2. Հայկական ՍՍՀ մինիստրների սովետի պրոֆեսիոնալ-տեխնիկական կրթության պետական կոմիտեի կողմից տրված թիվ 551741 դիպլոմի համաձայն՝ «Սույն դիպլոմը տրվել է Ռուբիկ Իլյիչի Արսենյանին, առ այն, որ նա 1973 թվականին ընդունվել ն 1976 թվականն 6ավարտլ է Երնանի առնտրա-խոհարարական միջնակարգ
պրոֆտեխնիկական թիվ 46 ուսումնարանի լրիվ դասընթացը Ա ստացել է խոհարարի մասնագիտություն ն ընդհանուր միջնակարգ կրթություն» (հատոր 1-ին, գթ. 24):
Յ. (Թիվ 02613382 աշխատանքային գրքույկի տվյալների համաձայն՝ Ռուբեն Արսենյանը 21111978 գլթվականից մինչեւ 04.09.1991 6 թվականն ընկած ժամանակահատվածում աշխատել է սննդի ոլորտում գործունեություն իրականացնող տարբեր ընկերություններում՝ որպես խոհարար (հատոր 1-ին, գթ. 26, գթ. 50-58):
4. 14.02.2021 թվականին հայցվորը դիմել է Ծառայությանը տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակելու խնդրանքով: 17.05.2021 թվականին, 13 տարի աշխատանքային ստաժի հաշվարկով (ընդհանուր ստաժ նշվել է՝ 15 տարի 11 ամիս 16 օր) հայցվորին նշանակվել է տարիքային աշխատանքային կենսաթոշակ (հատոր 1-ին, գթ. 13):
5. 03.06.2021 թվականին հայցվորը դիմել է Ծառայություն՝ կենսաթոշակի վերահաշվարկ կատարելու պահանջով: Ծառայության կողմից կատարվել է վերահաշվարկ, որի արդյունքում հայցվորի ընդհանուր ստաժը կազմել է 16 տարի, 3 ամիս, 5 օր, իսկ օրացուցային աշխատանքային ստաժը՝ 14 տարի (հատոր 1-ին, գթ. 15-16, 61):
6. Հայցվորի կողմից 07.07.2021 թվականին կրկին ներկայացվել է վերահաշվարկ կատարելու դիմում, որը Ծառայության 09.08.2021 թվականի թիվ 06//30999-21 գրությամբ մերժվել է: Մասնավորապես, հայցվորի աշխատանքային ստաժում չեն ներառվել|Սր 12.09.1991 թվականից մինչե 12108199. թվականն ընկած ժամանակահատվածում հայցվորի կողմից «Ինտեգրալ» Շինարարական կոոպերատիվում աշխատելու ն 1973-1974 թվականներին հայցվորի ուսման 1 տարի ժամանակահատվածները (հատոր 1-ին, գթ. 19-20 ):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի խախտման արդյունքում թույ է տրվել դատական սխալ, որը խաթարել է
4
արդարադատության բուն էությունը, ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.
Սույն բողոքի քննության շրջանակում ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում. անդրադառնալ հետնյալ իրավական հարցադրմանը՝ արդյո՞ք «Պետական կենսաթոշակների մասինե» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2րդ մասի 6րդ կետին համապատասխան անձի աշխատանքային ստաժում հաշվառվող ուսումնական հաստատություններում ուսման ժամանակահատված, կարող է ենթարկվել սահմանափակման ենթաօրենսդրական ակտով:
Իրավական համակարգում նորմատիվ իրավական ակտերը կրում են որոշակի աստիճանակարգություն ՛տաարբերակվելով ըստ իրենց իրավաբանական ուժի: Նորմատիվ իրավական ակտերի աստիճանակարգությունն իրավունքի գերակայության ն վերջինիս առանձին բաղադրիչների՝ իրավական որոշակիության ն անվտանգության ապահովման կարնոր երաշխիքներից է:
Հայաստանի Հանրապետութան իրավական համակարգում նորմատիվ
իրավական ակտերի աստիճանակարգության սահմանադրաիրավական հիմքը ՀՀ Սահմանադրության 5-րդ ն 6-րդ հոդվածներն են: ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օրենքները պետք է համապատասխանեն սահմանադրական օրենքներին, իսկ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը՝ սահմանադրական օրենքներին ն օրենքներին:
Նշված սահմանադրական նորմերն այսպիսով սահմանում են ՀՀ
Սահմանադրության գերակայությունն Օ0 օրենքների ն այ իրավական ակտերի նկատմամբ, ն օրենքների գերակայությունը՝ այլ նորմատիվ իրավական ակտերի նկատմամբ:
ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի վերը նշված դրույթների հետ համակարգային առումով կապված է օրինականության սկզբունքը սահմանող ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասը: Նշված նորմով օրինականության սկզբունքի համատեքստում ամրագրվում է ենթաօրենսդրական ակտերի ընդունման նպատակն ու գործառնական դերն իրավակարգում: Այսպես, ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրության ն. օրենքների հիման վրա ն դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրինականության սահմանադրական սկզբունքն ուրվագծում է ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված մարմինների իրավաստեղծ լիազորության սահմանադրական սահմանները, այն է՝ Սահմանադրությամբ նախատեսված մարմինների իրավաստեղծ գործունեությունն ինքնանպատակ չէ. այդ գործունեությունը պետք է ուղղված լինի սահմանադրի ն օրենսդրի կամքի կենսագործմանը:
5
ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածը սահմանում է. «Հիմնական իրավունքները ն ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը ն ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների ն ազատությունների կրողները Ա հասցեատերերն ի վիճակի լինեն դրսնորելու համապատասխան վարքագիծ»: Նշված սահմանադրական նորմից, ի թիվս այլնի, բխում է, որ հիմնական իրավունքները ն ազատություններ կարող են սահմանափակվել միայն օրենքով:
ՀՀ Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներով նույնպես արձանագրել է, որ որնէ հիմնական իրավունքի սահմանափակում հնարավոր է միայն օրենքով (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 18.06.2020 թվականի ՍԴՈ-1546, 04.05.2021 թվականի ՍԴՌ-1592 որոշումները):
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին:
Նույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտերի նորմերի միջն կոլիզիաների դեպքում, (...) կիրառվում են ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի նորմը (...):
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը սահմանում է նան «ենթաօրենսդրական ակտ» հասկացությունը. վերջինս Սահմանադրության ն օրենքների հիման վրա ն դրանց իրականացումն ապահովելու նպատակով օրենքով լիազորված լինելու դեպքում Սահմանադրությամբ նախատեսված մարմինների ընդունած նորմատիվ իրավական ակտն է:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ենթաօրենսդրական ակտերը, այդ թվում՝ ՀՀ կառավարության որոշումները, պետք է համապատասխանեն ՀՀ Սահմանադրությանը, սահմանադրական օրենքներին ն օրենքներին: Հակասության դեպքում գործում են ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերի նորմերը: Ենթաօրենսդրական ակտերն ընդունվում են օրենքի հիման վրա ն դրանց իրականացումն ապահովելու նպատակով: Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով չեն կարող սահմանափակվել անձի հիմնական իրավունքները:
ՀՀ իրավական համակարգում նորմատիվ իրավական ակտերի վերը նշված աստիճանակարգություը գործնականում ապահովվւմ է օրենքների ն ենթաօրենսդրական ակտերի սահմանադրականության նկատմամբ սահմանադրական վերահսկողությամբ, ինչպես նան ենթաօրենսդրական ակտերի օրինականության նկատմամբ վարջչադատավարական կարգով դատական վերահսկողության միջոցով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը (այսուհետ նան՝ Օրենսգիրք) նախատեսում է ենթաօրենսդրական ակտերի օրինականության ստուգման երկու հիմնական կառուցակարգ, այն է՝
- ՀՀ վարչական դատարանը շահագրգիռ անձի դիմումի հիման վրա ստուգում է պետական ն տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի՝ դրանց համեմատ ավելի
6
բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին (բացի Սահմանադրությունից) համապատասխանությունը (Օրենսգրքի 26-րդ գլուխ),
- ՀՀ վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները ն այլ իրավական ակտերը, ինչպես նան այն իրավական ակտերը, որոնք պետք է կիրառվեին տվյալ գործով, սակայն օրենքին հակասելու պատճառով կիրառման ենթակա չեն (Օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ):
Եթե վերը նշված առաջին կառուցակարգի պարագայում վիճարկվող ենթաօրենսդրական ակտի՝ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող ակտին անհամապատասխանության `ճանաչումը հանգեցնում է նրան, որ տվյալ ենթաօրենսդրական ակտը դուրս է մղվում ՀՀ իրավական համակարգից ն ունենում է 698 «Օտոօշջ ազդեցություն, ապա երկրորդ կառուցակարգի ։պարագայում ենթաօրենսդրական ակտի օրենքին հակասության ճանաչումն Օ ։»իրավական հետնանքներ է առաջացնում միայն տվյալ գործով կողմերի համար:
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ յուրաքանչյուր գործով կիրառման ենթակա օրենքները ն այլ իրավական ակտերը որոշելիս ՀՀ վարչական դատարանը պետք է ստուգի տվյալ գործով կիրառման ենթակա ենթաօրենսդրական ակտերի օրենքին համապատասխանությունը, ն կիրառման ենթակա ենթաօրենսդրական ակտի՝ օրենքին հակասություն արձանագրելու դեպքում, ելնելով ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածով ամրագրված՝ նորմատիվ իրավական ակտերի աստիճանակարգությունից ն ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, ձեռնպահ մնա օրենքին հակասող ենթաօրենսդրական ակտի կամ դրա նորմի կիրառումից:
Հայաստանի Հանրապետությունը, հռչակելով իրեն որպես սոցիալական պետություն, ՀՀ Սահմանադրության 83-րդ հոդվածով նախատեսում ն երաշխավորում է յուրաքանչյուր անձի սոցիալական ապահովության իրավունքը, որն իր բովանդակության մեջ ընդգրկում է նան կենսաթոշակ ստանալու իրավունքը: ՀՀ Սահմանադրության 83-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի մայրության, բազմազավակության, հիվանդության, հաշմանդամության, աշխատավայրում դժբախտ պատահարների, խնամքի կարիք ունենալու, կերակրողին կորցնելու, ծերության, գործազրկության, աշխատանքը կորցնելու ն այլ դեպքերում սոցիալական ապահովության իրավունք:
Հայաստանի Հանրապետությունում պետական կենսաթոշակային ապահովության կառավարման ն ֆինանսավորմանն առնչվող հարաբերությունները կարգավորվում են, պետական կենսաթոշակների տեսակները, կենսաթոշակ հաշվարկելու (վերահաշվարկելու), նշանակելու ն վճարելու պայմաններն ու կարգը սահմանվում են «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ նան Օրենք) (Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մաս):
Օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ պետական կենսաթոշակային ապահովության հարաբերություններըր կարգավորվում են Սահմանադրությամբ, Հայաստանի
7
Հանրապետության միջազգային պայմանագրերով, նույն օրենքով, այլ օրենքներով ն իրավական այլ ակտերով:
Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը որպես աշխատանքային կենսաթոշակի տարատեսակ է ամրագրում տարիքային կենսաթոշակը:
Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է 63 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ (..):
Օրենքի՝ «Աշխատանքային ստաժում հաշվառվող ժամանակահատվածները» վերտառությամբ 29-րդ հոդվածն առանձնացնում է կենսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժում հաշվառվող ժամանակահատվածները:
Նույն հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ կենսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժում հաշվառվում են՝ ուսումնական հաստատություններում, բացառությամբ հանրակրթական ուսումնական հաստատություններ, առկա (ցերեկային) ուսման ժամանակահատվածը՝ վեց տարուց ոչ ավելի:
Նշված նորմի բովանդակությունից բխում է, որ օրենսդրի կամքն է աշխատանքային ստաժում ներառել ուսումնական հաստատություններում, բացառությամբ հանրակրթական ուսումնական հաստատություններ, առկա (ցերեկային) ուսման ժամանակահատվածը՝ առանց որնէ տարիքային սահմանափակման: Օրենսդիրն աշխատանքային ստաժում ներառել է, ի թիվս այլնի, ուսումնական .հաստատություններում ուսման ժամանակահատվածը` հետնյալ սահմանափակումներով.
-աշխատանքային ստաժում ներառվում է միայն առկա (ցերեկային) ուսման ժամանակահատվածը. աշխատանքային ստաժում հաշվառման ենթակա չէ հեռակա ուսման ժամանակահատվածը,
-աշխատանքային ստաժում հաշվառվող ուսման ժամանակահատվածը չպետք է գերազանցի վեց տարին,
- աշխատանքային ստաժում հաշվառման ենթակա չէ հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսման ժամանակահատվածը:
Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավակարգավորումների հիման վրա, արձանագրում է, որ Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված նշված սահմանափակումներից բացի այ| սահմանափակումների սահմանումը ենթաօրենսդրական ակտով կհակասի օրենսդրի վերը նշված կամքին:
««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» ՀՀ կառավարության 05.05.2011 թվականի թիվ 665-Ն որոշման 2-րդ մասի 2-րդ կետով հաստատվել են կենսաթոշակ նշանակելու համար աշխատանքային ստաժը հաշվարկելու կանոնները` համաձայն թիվ 2 հավելվածի (այսուհետ՝ Կանոններ):
ՀՀ կառավարության 05.05.2011 թվականի թիվ 665-Ն որոշումը` որպես «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտ, կոչված է սահմանելու նշված Օրենքի կենսագործմանն
8
ուղղված իրավակարգավորումներ՝ հստակեցնելով ն որոշակիացնելով վերջինիս կարգավորումները:
Կանոններով սահմանվում են «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով կենսաթոշակ նշանակելու համար աշխատանքային ստաժը հաշվարկելու, դրանում աշխատանքային կամ այլ գործունեութան առանձին տեսակներ հաշվառելու կանոնները:
Կանոնները ներառում են «|. Ընդհանուր դրույթներ», «1. Աշխատանքային ստաժը հաշվարկելու կարգը» ն «Ա. Աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթերը ն դրանց վավերապայմանները» վերտառությամբ բաժինները:
Կանոնների 2-րդ կետի համաձայն՝ աշխատանքային ստաժում հաշվարկվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքի ընդունելուց մինչն ազատելու օրն ընկած ժամանակահատվածները, այլ գործունեության ժամանակահատվածները, ինչպես նան զինվորական ծառայության
ժամանակահատվածները:
Կանոնների 3-րդ կետի համաձայն` ստաժում հաշվարկվում են յուրաքանչյուր ժամանակահատվածի տարին, ամիսը, օրը, այնուհետն գումարվում, ընդ որում, յուրաքանչյուր 30 օրը հաշվառվում է որպես մեկ լրիվ ամիս, իսկ յուրաքանչյուր 12 ամիսը՝ մեկ լրիվ տարի:
Կանոնների «|. Աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթերը ն դրանց վավերապայմանները» վերտառությամբ բաժնում ներառված 24-րդ կետի համաձայն՝ ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսման ժամանակահատվածը ստաժում հաշվառվում է այդ հաստատության տված դիպլոմով (ատեստատով) կամ վկայականով: Դիպլոմի (ատեստատի), վկայականի հետ ներկայացվում է նան առկա (ցերեկային) ուսման լրիվ դասընթացն ավարտելու մասին արխիվային տվյալներ պարունակող տեղեկանք, որում նշվում են տեղեկանքը տալու օրը, ամիսը, տարեթիվը, անձի անունը, ազգանունը, հայրանունը, ուսումնական հաստատություն ընդունվելու ն ավարտելու տարեթիվը, տարկետում ստացած լինելու դեպքում՝3 տարկետման ժամանակահատվածի սկիզբը՝։ ն ցփվերջը 6Տարկետում ստանալու հիմքերի բացակայության դեպքում տեղեկանքում նշվում է ուսումնական հաստատության տվյալ ֆակուլտետում առկա (ցերեկային) ուսման տնողությունը: Ուսման լրիվ դասընթացն ավարտած չլինելու դեպքում ընդունվում է դրա առանձին փուլերն ավարտելու մասին արխիվային տվյալներ պարունակող տեղեկանք:
Ստաժում հաշվառվում է նան ուսումնական հաստատության
նախապատրաստական ֆակուլտետում առկա (ցերեկային) ուսման
ժամանակահատվածը:
Կանոնների 24.2-րդ կետի համաձայն՝ եթե աշխատանքային գրքույկում կան ուսումնական հաստատության կատարած պատշաճ գրառումներ մինչն 1992 թվականին ուսումնական հաստատություն ընդունվելու ն ավարտելու մասին, ապա առկա (ցերեկային) ուսման մասին արխիվային տվյալներ պարունակող տեղեկանք չի պահանջվում, եթե ուսման ժամանակահատվածը չի գերազանցում 5 տարին:
9
Կանոնների «|. Աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթերը ն դրանց վավերապայմանները» վերտառությամբ բաժնում ներառված Կանոնների 26-րդ կետի համաձայն առկա (ցերեկային) ուսման ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է սկսած 16 տարեկանից:
Կանոնների 27-րդ կետի համաձայն՝ աշխատանքային ստաժում հաշվառվում է ուսումնական հաստատություն ընդունվելու տարվա սեպտեմբերի 1-ից մինչ, պետական (ավարտական) հանձնաժողովի որոշման՝ դիպլոմում (ատեստատում, վկայականում) նշված օրե ընկած ժամանակահատվածը Եթե դիպլոմում (ատեստատում, վկայականում) նշված չէ պետական (ավարտական) հանձնաժողովի որոշման օրը, ապա որոշման օր է համարվում ավարտական տարվա հուլիսի 1-ը:
Կանոնների վերը նշված նորմերի բովանդակության ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանը նախնառաջ արձանագրում է, որ Կանոնների 26-րդ կետն ընդհանրապես դուրս է «||. Աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթերը ն դրանց վավերապայմանները» վերտառությամբ բաժնի կարգավորման առարկայի շրջանակից. նշված բաժնի դրույթների կարգավորման առարկան աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթերի ն դրանց վավերապայմանների սահմանումն է, մինչդեռ Կանոնների 26-րդ կետի կարգավորման առարկան աշխատանքային ստաժում ներառվող առկա (ցերեկային) ուսման ժամանակահատվածի համար տարիքային սահմանափակում սահմանելն է:
Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի ն Կանոնների 26-րդ կետի բովանդակության համեմատական վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կանոնների 26-րդ կետը, ի լրումն Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված աշխատանքային ստաժում հաշվառվող ուսման ժամանակահատվածի սահմանափակումների, սահմանել է նս մեկ լրացուցիչ սահմանափակում՝ շեղվելով օրենսդրի կամքից: Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետն աշխատանքային ստաժում հաշվառվող ուսման ժամանակահատվածը որնէ տարիքային սահմանափակման չի ենթարկել: Մինչդեռ, ենթաօրենսդրական ակտը Կանոնների 26-րդ կետով սահմանել է տարիքային սահմանափակում՝ թույլ չտալով աշխատանքային ստաժում հաշվառել անձի՝ մինչ, տասնվեց տարեկանը տվյալ ուսումնական հաստատությունում ուսանելու ժամանակահատվածը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարաննն արձանագրում է, որ Կանոնների 26-րդ կետի դրույթը չի արտահայտում օրենսդրի կամքը, ուղղված չէ այդ կամքի կենսագործմանը, որպիսի պայմաններում առկա է հակասություն Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի ն Կանոնների 26-րդ կետի նորմերի միջն:
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (նորմատիվ իրավական ակտերի նորմերի միջն կոլիզիաների դեպքում, (...) կիրառվում են ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի նորմը), արձանագրում է, որ աշխատանքային ստաժում ուսումնական հաստատությունում ուսման ժամանակահատվածը հաշվառելիս Կանոնների 26-րդ կետը կիրառելի չէ՝ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ
10
կետի նորմին հակասելու ուժով: Այլ կերպ՝ աշխատանքային ստաժում հաշվառվող ուսման ժամանակահատվածը տարիքային սահմանափակման ենթակա չէ, ն Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված սահմանափակումների հաշվառմամբ՝ աշխատանքային ստաժում պետք է հաշվառվի ուսումնական հաստատությունում ուսման ողջ ժամանակահատվածը՝ անկախ տվյալ ուսումնական հաստատություն ընդունվելիս անձի տարիքից:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Դիմելով դատարան` Ռուբեն Արսենյանը պահանջել է պարտավորեցնել Ծառայությանը կատարել իր կենսաթոշակի վերահաշվարկ՝ սկսած 14.02.2021 թվականից, աշխատանքային ստաժն ավելացնելով 2 տարի 13 օրով:
Դատարանի 10.08.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն հետնյալ պատճառաբանությամբ՝ «(..) աշխատանքային գրքույկում առկա գրառումներին վերաբերող տարեթվերի ն կենսաթոշակառուների հաշվառման միասնական ՏՀ-ից տպված տեղեկատվության համադրության արդյունքում, պարզ է դառեում, որ հայցվորի աշխատանքային ստաժը կազմում է ոչ թե 16 տարի, 3 ամիս, 5 օր, այլ 16 տարի 4 ամիս, 27 օր, այսիեքե' կատարված հաշվարկի արդյունքում հայցվորի ստաժը պակաս է հաշվարկվել 1 ամիս, 22 օր:
Ամբողջ վերոգրյալի հիման վրա ՀՀ վարչական դատարանը գփնում է, որ պետք է պարտավորեցեել պատասխանողին կատարել հայցվորի ստաժի վերահաշվարկ՝ ստաժում հաշվարկելով Ց ամիս, 21 օր շինարարական կոոպերատիվ աշխատելու ժամանակահատվածը, ինչպես եան 1 ամիս 22 օր, որը պակաս է հաշվարկվել հայցվորի ընդհանուր աշխատանքային ստաժից: (...):
Ինչ վերաբերում է հայցվորի կողմից ներկայացված Երնանի առնտրա- խոհարարական միջնակարգ պրոֆտեխնիկական թիվ 46 ուսումնարանում 1973-1976թթ. ուսման ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվարկելու, ապա դատարանը գտնում է, որ այդ մասով վերահաշվարկ կատարել պարտավորեցնելու պահանջն անհիմե է ն ենթակա է մերժման (...):
Կանոնների 26րդ կերի համաձայն առկա (ցերեկային) ուսման
ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է սկսած 16 տարեկանից: (:-.) Հայցվորը ծեվել է 14.02. 1958թ., հերտնաբար հայցվորի 16 տարին լրացել է 14.02.1974 թվականին, որպիսի պայմաններում պատասխանողը իրավաչափորեն որպես ստացիոնար ուսուցման ստաժ այն հաշվարկել է 15.02.1974թ. սկսած մինչն 01.07.1976թ.: (...)
(-.) դատարաեը գտնում է, որ հայցը ենթակա է բավարարման մասնակի ն պետք է պարտավորեցնել պատասխանողին կատարել Ռուբեն Իլիչի Արսենյանի կենսաթոշակի վերահաշվարկ՝ աշխատանքային ստաժը ավելացնելով 10 ամիս 13 օրով սկսած 14.02.2021թ., իսկ մեացած մասով ներկայացված հայցը ենթակա է մերժման: (...)»:
Վերաքննիչ դատարանը, 02.032023 թվականի որոշմամբ մերժել է Ռուբեն Արսենյանի վերաքննիչ բողոքը հետնյալ պատճառաբանությամբ՝ «(.) Սույն գործի
11
տվյալների համաձայե՝ հայցվորը 1973 թվականին ըեդունվել է Ուսումնարան ն այն ավարտել 1976 թվականին: Այսիեքե, ուսման սկզբիե' 1973 թվականին հայցվորը եղել է 15 տարեկան:
Վկայակոչված իրավանորմերի ն գործի փաստերի համադրումից հետնում է, որ ուսման ժամանակահատվածն աշխատանքային ստաժում կարող է ներառվել սկսած 16 տարեկանից: Այսինքե, դրանից շուտ միեչն 16 տարեկանը, ուսման տարիները չեն կարող հաշվարկվել աշխատանքային ստաժում այն պարզ պատճառաբանությամբ, որ ըստ ՀՀ կառավարության թիվ 665-Ն որոշման ուսման ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է սկսած 16 տարեկանից:
Ինչ վերաբերվում է հայցվորի կողմից մատնանշված եույն որոշման 48-րդ կետին, ապա Վերաքենիչ դատարանն արձանագրում է, որ որոշմամբ նշված 14 տարեկանից աշխատանքային ստաժ հաշվարկելու կանոնակարգումը վերաբերվում է այն դեպքերիե, երբ խոսքը վերաբերվում է քաղաքացու կողմից աշխատանքային գործունեություն իրականացրած լինելուն, այլ ոչ թե ուսում ստանալուն:
Այսիեքե, հայցվորի աշխատանքային ստաժում 1973-1976 թվականների ուսման տարիներից պետք է ներառվեր 1974-1976 թվականների ժամանակահատվածը: Ըստ այդմ, այդ մասով հաշվարկի սկիզբը պետք է հոսեր այն պահից, երբ լրացել էր հայցվորի 16 տարեկանը, որպիսի վարքագիծ էլ դրսնորել է Ծառայությունը' աշխատանքային ստաժում ներառելով ուսման 2 տարին: Նման եզրահանգման իրավաչափորեն եկել է նան Վարչական դատարանը: (...)»:
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստեր` ն գնահատելով Վերաքննիչ դատարանի սպատճառաբանությունների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.
Սույն գործի փաստական հանգամանքների համաձայն՝ Ռուբեն Արսենյանը (ծնված 14.02.1958 թվականին) Հայկական ՍՍՀ մինիստրների սովետի պրոֆեսիոնալ- տեխնիկական կրթության պետական կոմիտեի կողմից տրված թիվ 551741 դիպլոմի համաձայն՝ 1973 թվականին ընդունվել ն 1976 թվականին ավարտել է Երնանի առնտրա-խոհարարական միջնակարգ պրոֆտեխնիկական թիվ 46 ուսումնարանի լրիվ դասընթացը՝ ստանալով խոհարարի մասնագիտություն ն ընդհանուր միջնակարգ կրթություն: Նշված փաստի վերաբերյալ հայցվորի աշխատանքային գրքույկում կան ուսումնական հաստատութան կատարած պատշաճ գրառումներ, որպիսի պայմաններում 1973-1976 թվականներին ուսումնական հաստատությունում ուսանելու հանգամանքը հաստատվում է Կանոնների 24-րդ ն 24.2-րդ կետերով սահմանված պատշաճ ապացույցներով:
Հայցվորը նշված ուսումնական հաստատություն է ընդունվել 15 տարեկանում. 14.02.1974 թվականին լրացել է վերջինիս 16 տարեկանը:
Դատարանները հայցը մերժել են միայն այն մասով, որը վերաբերում է հայցվորի՝ մինչեւ տասնվեց տարեկանը Երնանի առնտրա-խոհարարական միջնակարգ պրոֆտեխնիկական թիվ 46 ուսումնարանում ուսանելու ժամանակահատվածին՝
12
կիրառելով Կանոնների 26-րդ կետը, ըստ որի առկա (ցերեկային) ուսման ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է սկսած 16 տարեկանից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները Ա այլ իրավական ակտերը, ինչպես նան այն իրավական ակտերը, որոնք պետք է կիրառվեին տվյալ գործով, սակայն օրենքին հակասելու պատճառով կիրառման ենթակա չեն:
Սուն գործի փաստական հանգամանքների նկատմամբ կիրառելով վերն արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների կողմից Կանոնների 26-րդ կետը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան, կիրառման ենթակա չէր «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետին հակասելու պատճառով: Ըստ այդմ՝ դատարանները պետք է ղեկավարվեին Օրենքի 29-ին հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, որին համապատասխան հայցվորի աշխատանքային ստաժում հաշվառման է ենթակա նշված ուսումնական հաստատությունում ուսման ողջ ժամանակահատվածը: Այլ կերպ՝ հաշվի առնելով, որ Օրենքի նշված նորմը տարիքային սահմանափակում չի նախատեսում, հայցը ենթակա էր բավարարման նան ուսումնական հաստատությունում ուսման այն ժամանակահատվածի մասով, որը նախորդել է հայցվորի տասնվեց տարեկան դառնալուն:
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սուն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետնյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետնաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է
արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու
անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման սպատճառաբանությունները, ինչպե նան գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
13
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի վկաներին ն փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նան մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար (...):
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 22-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ կետի համաձայն՝ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են՝ հայցվորները՝ (...) պետական կենսաթոշակների, (.) նշանակման, վճարման, հաշվարկման, վերահաշվարկման ն այլ հայցերով:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 22-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ կետի ուժով հայցվոր Ռուբեն Արսենյան՝ Օ։`ազատված է դատարաններում պետական տուրքի վճարման պարտականությունից:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն դեպքում Ծառայությունը պարտավոր չէ պետությանը հատուցել հայցադիմումի, վերաքննիչ Ա վճռաբեկ բողոքների համար սահմանված պետական տուրքի գումարը, որի վճարումից Ռուբեն Արսենյանն ազատված է օրենքի ուժով, քանի որ սույն գործով պետական տուրքի գծով ծախսի կատարումն անհրաժեշտ չէր: Իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի տեսանկյունից դատական ծախսերի հատուցման պարտականություն կրող կողմը պարտավոր է հատուցել միայն այն դատական ծախսերը, որոնք մյուս կողմը կրել է, Ա որոնք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:
Հաշվի առնելով վերոգրյալը Ա նկատի ունենալով, որ Ռուբեն Արսենյանն ազատված է պետական տուրք վճարելու պարտականությունից՝ պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:
Միննույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքից բացի, այլ դատական ծախս կատարված լինելու վերաբերյալ որնէ ապացույց գործում առկա չէ:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վճռաբեկ դատարանը
14
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 02.03.2023 թվականի որոշումը ն փոփոխել այն. Ռուբեն Արսենյանի հայցն ընդդեմ ՀՀ աշխատանքի ն սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության, երրորդ անձ՝ ՀՀ ֆինանսների նախարարություն աշխատանքային ստաժում նան Երնանի առնտրա-խոհարարական միջնակարգ պրոֆտեխնիկական թիվ 46 ուսումնարանում ուսման մինչն տասնվեց տարին լրանալն ընկած ժամանակահատվածը հաշվառելուն պարտավորեցնելու պահանջի մասով, բավարարել պարտավորեցնել| ՀՀ աշխատանքի ն սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը կատարել Ռուբեն Արսենյանի կենսաթոշակի վերահաշվարկ՝ աշխատանքային ստաժում հաշվառելով նան վերջինիս Երնանի առնտրա-խոհարարական միջնակարգ պրոֆտեխնիկական թիվ 46 ուսումնարանում ուսման՝ մինչն տասնվեց տարին լրանալն ընկած ժամանակահատվածը:
2. Դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված:
Յ. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Զեկուցող Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
ԶՈ Ո Ո Ք ՄԿՈՅԱՆ
15
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 10 դեկտեմբերի, 2024 թ.
- Գործի #:
- ՎԴ/10143/05/21
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
