Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Հովհաննիսյան — ՇԴ/0027/01/20
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Հովհաննիսյան — ՇԴ/0027/01/20

Վճռաբեկ դատարանՇԴ/0027/01/2031 հուլիսի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2019 թվականի նոյեմբերի 25-ին ՀՇ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՇ քրեական օրենսգիրք) 296-րդ հոդվածի 1Լին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 68174019 քրեական գործը: Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի մարտի 16-ի որոշմամբ Սամվել Գնորգի Հովհաննիսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքն

Ամբողջ Տեքստ

| ՇԴ/0027/01/20

2.

77 ԱՆՀԱ ԽԵ

| Մ. 4

ՆՈՆՈՆ թ Թթ ՀՀ Ա)

էե ԵՏՀ Լ ՀՏ

Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Նախագահող դատավոր՝ Մ.Արղամանյան

դատավորներ՝ Ա.Մնացականյան

Մ.Պապոյան

31 հուլիսի 2024 թվական ք.Երնան

ՃՇՇ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

ԱՊՈՂՈՍՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 9-ի որոշման դեմ ամբաստանյալ Սամվել Գնորգի Հովհաննիսյանի պաշտպան Կ.Գրեյանի վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2019 թվականի նոյեմբերի 25-ին ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ քրեական օրենսգիրք) 296-րդ հոդվածի 1Լին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 68174019 քրեական գործը:

Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի մարտի 16-ի որոշմամբ Սամվել Գնորգի Հովհաննիսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության մարմնի՝ նուն օրվա մեկ այ որոշմամբ Սամվել

Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

2020 թվականի մարտի 24-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի մայիսի 6-ի դատավճռով Ս.Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի Լին մասով, ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ 600.000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: Ս.Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը թողնվել է անփոփոխ:

Յ. Ամբաստանյալ Ս.Հովհաննիսյանի ն պաշտպան Կ.Գրեյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2021 թվականի սեպտեմբերի 9-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի` 2021 թվականի մայիսի 6-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ամբաստանյալ Սամվել Հովհաննիսյանի պաշտպան Կ.Գրեյանը, 2021 թվականի դեկտեմբերի 17-ին, բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի մարտի 22-ի որոշմամբ

Յ

ընդունվել է վարույթ ն 2024 թվականի հուլիսի 3-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ քրեադատավարական օրենքի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Այսպես, բողոքաբեր,՝ նախ նշել լէ, որ ապացույցների բավարար համակցությամբ չի ապացուցվել Ս.Հովհաննիսյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1ին մասով նախատեսված արարք կատարելը: Ըստ բողոքի հեղինակի՝ քրեական վարույթի ընթացքում ոչ միայն չի հերքվել ի պաշտպանություն Ս.Հովհաննիսյանի բերված փաստարկը, համաձայն որի` հատված ծառերից յոթը նախկինում հատված են եղել ն դրանց բարձրությունը կազմել է 80-150 սանտիմետր, այլ նան չի հաստատվել, որ այդ յոթ ծառը հատվել են մինչն աճի դադարեցման աստիճանի:

Բացի այդ, բողոք բերած անձը գտել է, որ սխալ է հաշվարկվել ամբաստանյալի ենթադրյալ գործողությունների արդյունքում պատճառված վնասի չափը: Որպես հիմնավորում նշվել է, որ «Բնապահպանական իրավախախտումների հետնանքով կենդանական նե բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումները չեն կարող դրվել քրեական օրենսգրքով նախատեսված արարքի կատարմամբ պատճառված վնասի չափի հաշվարկման հիմքում:

5.1. Միննույն ժամանակ, ըստ բողոքաբերի՝ Ս.Հովհաննիսյանի նկատմամբ նշանակվել է անարդարացի պատիժ. պատշաճ իրավական գնահատականի չեն ենթարկվե ապատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ: ն անձը բնութագրող տվյալները:

' Շամաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող՝ 483-րդ հոդվածի 8-րդ մասի, սույն բողոքը քննվում է մինչն 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

4

52. Վերոգրյալից բացի, բողոք բերած անձը փաստարկել է, որ

Ս.Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման՝ քրեական

պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

6. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 9-ի որոշումն ու ճանաչել ն հռչակել Ս.Հովհաննիսյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի Լին մասով առաջադրված մեղադրանքում կամ քրեական հետապնդումը դադարեցնել ու քրեական գործի վարույթը կարճել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

Վճոաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Սամվել Հովհաննիսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվում է այն արարքի համար, որ նա. «(..) 2018 թվականի սեպտեմբերից մինչն օրս աշխավաելով Գյումրի քաղաքի թիվ 20րդ դպրոցում որպես տնօրենի տնտեսական գծով տեղակալի պաշտոնում, առանց համապավտասխան

թույլվվություս արանալու 209 թվականի նոյեմբերի 7-ից 15-ն ընկած ժամանակահատվածում անզգուշությամի գործող Գալու Ալեքսանյանին օգտագործելու միջոցով հանձնարարել է մինչն աճի դադարեցման ատրիճանն ապօրինի հատել Գյումրի քաղաքի թիվ 20-րդ դպրոցի բակում աճած «Թեղի» տեսակի թվով 11 ծառերը՝ այդ կերպ բուսական աշխարհին պատճառելով զգալի չափերի՝ 388.500 ՀՀ դրամի գույքային վնաս»շ:

8. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն` «(.) Սամվել Հովհաննիսյանի ցուցմունքներն անարժանահավատ են, ն այդ ցուցմունքներով նա նպատակ է հետապնդում հիմքեր ստեղծել քրեական պատասխանատվությունից ն պատժից խուսափելու համար, (-.):

շ Տե՛ս քրեական զործ, հատոր 1-ին, թերթեր 302-311:

5

Դատաքննության րնթացքում հետազոտված, (-) ` ապացույցների

բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամի՝ (Առաջին, ատյանի դատարանը գտնում է, որ ամրբատպրանյալ Սամվել Հովհաննիսյանի ցուցմունքները՝ ծառերը մինչն աճի դադարեցման աստիճան հատված չլինելու վերաբերյալ, հերքվում են (.) ապացույցների ըավարար համակցությամբ:

Ը)

Ինչ վերաբերվում է դատաքննության ընթացքում պաշվապանության կողմի ներկայացրած` Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալի գրությանը, «Գյումիու թիվ 20 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի փեօրեն Կ.Միլամյանի գրությանն ու կից փաստաթղթերին, ինչպես նան՝ թիվ ՇԴ/0060/01/19 քրեական գործով 2018 թվականի սեպտեմիերի 5ին կատարված՝ դեպքի մայրի զննության

արձանագրությանն ու դրան կից լուսանկարչական հավելվածին, ապա. (Առաջին ատյանի դատարանը գտնում է, որ մատնանշված փաստաթղթերը որնէ կերպ չեն ապացուցում, աւմբասվաւնյալի անմեղությունը կամ հերքում մեղադրանքի կողմի ներկայացրած փաւարերն ու ապացույցները»:

9. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով վիճարկվող դատական ակտը, արձանագրել է հետնյալը. «(.) Գործով ձեռք բերված ապացույցների ուսումնաւսիրությաւմը վերաքննիչ դատարանը հիմնավորված է համարում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հերնությունն առ այն, որ Սամվել Հովհաննիսյանի հանձնարարությամի կաւվարվել է 11հատ մինչն աճի դադարեցման աստիճաւնը «թեղի» տեսակի ծառերի ապօրինի հատում:

Ը)

Առաջին ատյանի դատարանը, պահպանելով ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 46-րդ, 6Լրդ հոդվածների պահանջների, Սամվել Հովհաննիսյանի նկատմամբ նշանակե է տուգանքի ձնով պավիփժ՝ 600.000 ՀՀ դրամի չափով, որր համապատասխանում է նրա կողմից կատարված հանցագործության բնույթին ու ամբաարաւնյալի անձնավորությանը, ինչպես նան անհրաժեշտ ն բավարար է նրան 3 Տե'ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 25-37:

6

ուղղելու ու նոր հանցագործությունները կանխելու համար, իսկ վերաքննիչ բողոքում չի ներկայացրել գործի վվյալներից բխող հիմնավոր փաարարկներ, որոնք կարող են հիմք հանդիսանալ ամբաստանյալի նկատմամբ առավել մեղմ պատիժ նշանակելու համար»:

10. Վճռաբեկ դատարան է ստացվել Ս.Հովհաննիսյանի դիմումը, ըստ որի՝ վերջինս համաձայն է ն չի առարկում, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի քրեական ապատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով»:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

1. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված առաջին իրավական հարցը հետնյալն է. հիմնավորված է արդյո՞ք Ս.Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում մեղավոր ճանաչելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունը:

12. Բողոքի հիմքերի ն հիմնավորումնեի սահմաններում ստուգման ենթարկելով քրեական գործի փաստական հանգամանքների բացահայտման ու քրեական օրենքի կիրառման ճշտությունը, գործը քննելիս ն լուծելիս քրեադատավարական օրենքի պահանջների պահպանումը, ինչպես նան ուսումնասիրության ու գնահատման ենթարկելով քրեական գործում առկա նյութերը՝ Վճռաբեկ դատարանը հանգում է հետնության, որ ստորադաս դատարանները ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի Լին մասով նախատեսված արարքում Ս.Հովհաննիսյանի մեղավորության վերաբերյալ հանգել են ճիշտ հետնության:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առաջադրված մեղադրանքում Ս.Հովհաննիսյանի մեղքը հաստատված, իսկ բողոքաբերի պատճառաբանությունները հերքված են վկաներ Կ.Մհլամյանի, Ա.Տիգրանյանի, Գ.Գալստյանի, Գ.Ալեքսանյանի, Լ.Գասպարյանի, Շ.Պետրոսյանի, Մ.Հանեսօղլյանի ցուցմունքներով, որպես այ 6`փաստաթուղթ ապացույց ճանաչված` ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի «Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 89-104։

5 Տե՛ս քրեական զործ, հատոր 3-րդ, թերթ 139:

7

պարեկապահակային ծառայության դասակի ավագ ոստիկան Ա.ՆՍարիբեկյանի զեկուցագրով, ՀԸ բնապահպանութան նե ընդերք տեսչական մարմնի մասնագիտական եզրակացությամբ, ԱՏիգրանյանի ու Ս.Հովհաննիսյանի դիմումներով, ԳԱլեքսանյանին ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժին բերման ենթարկելու, դեպքի վայրի զննության արձանագրություններով ն իրեղեն ապացույց ճանաչված առարկաներով»:

Նշվածի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել նան, որ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը պատճառված վնասի հաշվարկման տեսանկյունից, ըստ էության, հենվող է (բլանկետային), քանի որ բնապահպանական իրավախախտումների հետնանքով բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագները ն դրա հաշվարկման կարգը նախատեսված է «Բնապահպանական իրավախախտումների հետնանքով կենդանական ն բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքով, այսինքն, այս հանցագործությամբ պատճառված վնասը պետք է որոշվի հաշվի առնելով նշված օրենքի իրավակարգավորումները:

3. Վերոգրյալից ելնելով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ

Ս.Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի Լին մասով առաջադրված մեղադրանքում մեղավոր ճանաչելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունը հիմնավորված է:

14 Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջե բարձրացված երկրորդ իրավական հարցը հետնյալն է. արդյո՞ք Ս.Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1Լին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

1998 թվականի հուլիսի Լին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` նան ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 35-րդ հոդվածի համաձայն՝ «մ. Քրեական գործ չի կարող հարուցվել ն քրեական 6 Տե՛ս քրեական զործ, հատորներ 1-ին ն 2-րդ:

8

հետապնդում չի կարող իրականացվել, իայ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճմաւն, եթե (...)

6) անցել են վաղեմության ժամկետները, (...)

5. Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը րացառող

հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամի քրեական հետապնդումը դադարեցնելու հարցլ»:

ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտաւվորությաւմբ կատարված այն արարքները, որոնց համար այն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու փարի ժամկետով ազատազրկումը, (...»։

ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն՝ «մ. Անձն ազատվում է քրեական պատասխաւնապտվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետնյալ ժամկետները.

1) երկու տարի՝ ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.

(-)

2 Վաղեմության ժամկերը հաշվարկվում է հանցանքն ավարտված

համալրելու օրվանից մինչն դատավճոի օրինական ուժի մեջ մվննելու պահր (...)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Անտառային հողերում, ինչպես նան անտառային հողերի մեջ չմտնող վարածքներում ծառերը, թփերը ապօրինի հատելը կամ ոչնչացնելը, կամ հատումներն արգելված ծառերի, թփերը հատել կամ ոչնչացնելը, ծառերը, թփերն առանց թույլտվության տեղափոխելը, պետական, համայնքային կամ այլ անձանց սեփականություն համարվող բուսածածկը ոչնչացնելը կամ մինչն աճի դադարեցման աստիճանի վնասելը, եթե այդ զործողությունները զգալի վնաս են պատճառել կամ կատարվել են նույն արարքի համար վարչական վաայժ նշանակելուց հեփտ՝ մեկ տարվա ընթացքում՝

պավժվում: են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի

հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զիաղեցնելու կամ որոշակի գործունեությամի զբաղվելու իրավունքից զիկելով՝

9

երկուսից հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրիկմամի՝ առավելագույնը երկու փարի ժամկետով»:

15. Մեջբերված նորմերի վերլուծությունից հետնում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը ն քրեական հետապնդումը բացառող հանգամանք՝ սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվլ ն քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները:

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ Սամվել Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի Լին մասով վերագրվող արարքն ավարտվել է 2019 թվականի նոյեմբերի 15-ին: Ս.Հովհաննիսյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը կայացվել է 2021 թվականի մայիսի 6-ին, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2021 թվականի սեպտեմբերի 9-ին:: Նշված որոշման դեմ Ս.Հովհաննիսյանի պաշտպան Կ.Գրեյանի կողմից վճռաբեկ բողոք է բերվել 2021 թվականի դեկտեմբերի 17-ին, որը Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի մարտի 22-ի որոշմամբ ընդունվել է վարույթ::

17. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալների վերլուծությունից ակնհայտ է, որ Ս.Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի Լին մասով մեղսագրված արարքի՝ որպես ոչ մեծ ծանրության հանցանքի համար նույն օրենսգրքի 75-րդ հոդվածի Լին մասի 1ին կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու երկամյա ժամկետը լրանալու օրվա` 2021 թվականի նոյեմբերի 15»ի դրությամբ, վերջինիս նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտած չի եղել, ն նա տվել է իր համաձայնությունը, որպեսզի իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով":

7 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

Ց Տե՛ս սույն որոշման 2-րդ ն 3-րդ կետերը:

5 Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը:

6 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

10

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ս.Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի Լին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Նման պայմաններում բողոքաբերի՝ սույն որոշման 5.-րդ կետում նշված փաստարկին անդրադառնալն առարկայազուրկ է:

Վերոշարադրյալը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1ին մասի 5-րդ կետի հիման վրա բեկանելու Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի մայիսի 6-ի ն այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 9-ի դատական ակտերը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա Ս.Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1ին մասով քրեական հետապնդումը դադարեցնելու ն սույն քրեական գործի վարույթը կարճելու:

Վճռաբեկ դատարանը միաժամանակ գտնում է, որ Ս.Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված չհեռանալու մասին ստորագրությունը պետք է վերացնել:

18. Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 39-րդ, 43-րդ, 361ԼԼրդ, 415.Լ-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1 Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Սամվել Գնորգի

Հովհաննիսյանի վերաբերյալ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի մայիսի 6ի դատավճիոր ն այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 9-ի որոշումը՝ բեկանել:

1

2. Սամվել Գնորգի Հովհաննիսյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի Լին մասով քրեական հետապնդումը դադարեցնել ու քրեական գործի վարույթը կարճել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

3. Սամվել Գնորգի Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված չհեռանալու մասին ստորագրությունը՝ վերացնել:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:

՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ ԱԱՎԵՏԻՍՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
31 հուլիսի, 2024 թ.
Գործի #:
ՇԴ/0027/01/20
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել