Ավետիսյան — ՎԴ/4151/05/20
Ամփոփում
քննելով ՀՀ վարչապետի ն երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 22.03.2022 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Վիգեն Ավետիսյանի ընդդեմ ՀՀ վարչապետի, երրորդ անձ Նախարարություն՝ «Վիգեն Ավետիսյանին բնապահպանության ն ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին» ՀՀ վարչապետի 10.06.2020 թվականի թիվ 682-Ա որոշումն անվավեր ճանաչելու, նախկին պաշտոնին վերականգնելու ն հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասին, 2 ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախ
Ամբողջ Տեքստ
ԱԱ-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/4151/05/20
դատարանի որոշում 2024թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/4151/05/20
Նախագահող դատավոր՝ Ռ. Մախմուդյան
Դատավորներ՝ Կ. Մաթնոսյան
Ա. Պողոսյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
զեկուցող Ք. ՄԿՈՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
2024 թվականի հունիսի 21-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ վարչապետի ն երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 22.03.2022 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Վիգեն Ավետիսյանի ընդդեմ ՀՀ վարչապետի, երրորդ անձ Նախարարություն՝ «Վիգեն Ավետիսյանին բնապահպանության ն ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին» ՀՀ վարչապետի 10.06.2020 թվականի թիվ 682-Ա որոշումն անվավեր ճանաչելու, նախկին պաշտոնին վերականգնելու ն հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասին,
2
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Վիգեն Ավետիսյանը պահանջել է անվավեր ճանաչել Բնապահպանության ն ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին ՀՀ վարչապետի 10.06.2020 թվականի թիվ 682-Ա որոշումը, իրեն վերականգնել նախկին պաշտոնին, բռնագանձել հարկադիր պարապուրդի գումարը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ա. Հարությունյան) (այսուհետ՝ Դատարան) 08.09.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 22.03.2022 թվականի որոշմամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ն երրորդ անձ Նախարարության բերած վերաքննիչ բողոքները մերժվել են, ն Դատարանի 08.09.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Վճռաբեկ բողոքներ են ներկայացրել ՀՀ վարչապետը (ներկայացուցիչ Արման Թադնոսյան) ն երրորդ անձ Նախարարությունը (ներկայացուցիչ Հայկ Հարությունյան):
Վճռաբեկ բողոքների պատասխան չի ներկայացվել:
ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատը 07.11.2023 թվականի որոշմամբ բավարարել է ՀՀ վարչապետի ներկայացուցչի՝ գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը, ն թիվ ՎԴ/4151/05/20 վարչական գործի վարույթը կասեցվել է մինչն ՀՀ սահմանադրական դատարանի 19.09.2023 թվականի թիվ ՍԴԱՈ-108 աշխատակարգային որոշմամբ քննության ընդունված «ՀՀ վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով ՀՀ սահմանադրական դատարանի կողմից որոշում կայացնելը:
ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 13.03.2024 թվականի որոշմամբ վարչական գործի վարույթը վերսկսվել է:
2.. ՀՀ վարչապետի բերած վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը, 6-րդ հոդվածի 1-ին մասը, 9-րդ հոդվածի 3-րդ մասը ն «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի Լին մասը, կիրառել է «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասը ն 63-րդ հոդվածի Լին մասի «ա» կետը, որոնք չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետը, չի կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի «ա» ն «բ» ենթակետերը, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Յ
Բողոքարկվող որոշման վերլուծությունից պարզ է դառնում, որ Վերաքննիչ դատարանը քննության առարկա է դարձրել նան «Հանրային ծառայության մասին» ն «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքների ն ՀՀ աշխատանքային օրենսգրքի հարաբերակցության հարցը: Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը չի կարող դիտարկվել որպես հայցվորին իր զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմք, քանի որ ՀՀ վարչապետն իր այդ լիազորությունից կարող էր օգտվել կա՛մ հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով որպես վարչական պաշտոն զբաղեցնող անձին այդ պաշտոնից ազատելու համար նախատեսված երկու առանձին դեպքերը, թեկուզն դեպքերից մեկը («Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ ն 3-րդ մասերը), կամ պետք է հիմք ընդուներ ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված աշխատանքից ազատման
համապատասխան հիմքերից որնիցե մեկը, իսկ առկայության դեպքում թեկուզ մի քանիսը:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վարչական պաշտոն զբաղեցնող անձանց նշանակման նե ազատման հետ կապված վեճի առարկա հարաբերությունները կարգավորված են ՀՀ ոլորտային օրենսդրությամբ՝ «Հանրային ծառայության մասին» ն «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքներով, որի պարագայում աշխատանքային օրենսգրքի կարգավորումները կիրառելի չեն:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ թե՛ «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով, թե՛ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված իրավակարգավորումներն ինքնին տեսչական մարմնի ղեկավարի ազատման հիմքեր են: Ընդ որում, այդ իրավակարգավորումները, ոլորտի առանձնահատկություններով ։պլայմանավորված, կարելի է որակել որպես ՀՀ կառավարության ղեկավարի՝ ՀՀ. վարչապետի իրավաչափ հայեցողություն, որն օրենսդրի հստակ կամահայտնությունն է:
Սույն գործով ն. Դատարանը, ն' Վերաքննիչ դատարանը պատշաճ կերպով չեն անդրադարձել հանրային ծառայության ինստիտուտի առանձնահատկություններին, հանրային, մասնավորապես՝ վարչական պաշտոններ զբաղեցնող անձանց գործառութային կարգավիճակին:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված կառավարման խորհրդի համապատասխան առաջարկությունն ընթացակարգային պահանջ է, նե հայցվորի զբաղեցրած պաշտոնից ազատման իրավահարաբերության մեջ այն չունի որնէ էական նշանակություն:
Վիճարկվող ակտը չի կարող համարվել վարչական ակտ, քանի որ այն չի բավարարում վարչական ակտի սահմանմամբ թվարկված հատկանիշների միաժամանակյա առկայության պահանջը: Մասնավորապես, սույն դեպքում առնվազն բացակայում է վարչական ակտի «արտաքին ներգործության» պարտադիր հատկանիշը, մինչդեռ, հատկանիշներից թեկուզն մեկի բացակայության դեպքում փաստաթուղթը չի կարող դիտարկվել որպես վարչական ակտ:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը թույլ է տվել նյութական իրավունքի նորմերի սխալ կիրառում, մասնավորապես, կիրառել է «Վարչարարության
4
հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը, որը հանգեցրել է գործի սխալ լուծման:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Բնապահպանության ն ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում, հայցվորին ազատելուց հետո, ՀՀ վարչապետի 2020 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 1028-Ա ն 2021 թվականի ապրիլի 22-ի թիվ 430-Ա որոշումներով նշանակվել են այլ անձինք:
Վերաքննիչ դատարանը, անտեսելով պատասխանողի ներկայացուցչի վերոհիշյալ փաստարկը, ավելին՝ այդ մասին նշում չկատարելով որոշման մեջ, թուլ է տվել դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, մասնավորապես` պատշաճ չի կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետը, որը հանգեցրել է գործի սխալ լուծման:
Սուն գործի փաստական հանգամանքներին նույնանման .`փփաստական հանգամանքներ ունեցող թիվ ՎԴ/3417/05/19 վարչական գործով օրինական ուժի մեջ մտած ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատական ակտով, ինչպես նան օրինական ուժի մեջ չմտած թիվ ՎԴ/2694/05/20, թիվ ՎԴ/2257/05/20, թիվ ՎԴ/9814/05/21 վարչական գործերով վարչական պաշտոնից ազատելու հարցի վերաբերյալ տարբեր դատարանների կողմից տրվել են մեկնաբանություններ, որոնք հակասում են սույն գործով ստորադաս դատարանների կողմից տրված վերը նշված մեկնաբանություններին ն կիրառած իրավանորմերին: Մասնավորապես, սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից կիրառվել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը ն «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-րդ մասը, որոնցով վարչապետը նշանակում ն ազատում է տեսչական մարմնի ղեկավարի վարչական պաշտոն զբաղեցնող անձին, իսկ վերը նշված՝ թիվ ՎԴ/3417/05/19 դատական գործով քննության առարկա է դարձել մեկ այլ վարչական պաշտոնի վարչապետի աշխատակազմի գրասենյակի ղեկավարի պաշտոնից ազատման հարցը, որին նույնաբովանդակ կարգավորում նախատեսող «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 13- րդ մասի համաձայն՝ պաշտոնից ազատում ն պաշտոնի նշանակում է վարչապետը: Տվյալ դեպքում, նշված երկու իրավանորմերը վերաբերում են վարչական պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնի նշանակմանը ն ազատմանը, ուստի ստացվում է, որ թեն կիրառվել են երկու տարբեր դրույթներ, սակայն երկու դեպքում էլ կիրառվել է բովանդակային առումով միննույն իրավանորմը՝ վարչական պաշտոն զբաղեցնող պաշտոնյայի աշխատանքից ազատման կանոնը:
Վերոգրյալի հիման վրա՝ բողոքաբերը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22.03.2022 թվականի որոշումը ն գործն ուղարկել նոր քննության կամ փոփոխել այն:
2.2. Երրորդ անձ Նախարարության բերած վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
5
Վերաքննիչ դատարաեը կիրառել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել «Հանրային ծառայության մասինե» ՀՀ օրենքի Ձ-րդ հոդվածի 1-ին մասը, 3-րդ հոդվածի Լին, 2-րդ ն 4-րդ մասերը, 4-րդ հոդվածի Լին, 2-րդ ն 3-րդ մասերը, 6-րդ հոդվածի Լիե, 2-րդ, 3-րդ ն 4-րդ մասերը, 9-րդ հոդվածի 3-րդ մասը, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ ն 114-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վերաննիչ դատարանը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ ն 3-րդ մասերով ամրագրված նորմերի համադրման արդյունքում եկել է այն սխալ եզրահանգման, որ նշված նորմերով նախատեսված է վարչական պաշտոն զբաղեցնող անձի՝ աշխատանքից ազատման երկու հավանական հիմք, որոնք կախված են բացառապես տվյալ պաշտոնը զբաղեցնող անձին նշանակելու ն ազատելու իրավասություն ունեցող անձի հայեցողությունից: Դրանք են.
Լ վարչական պաշտոն զբաղեցնող անձը կարող է աշխատանքից ազատվել քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության արդյունքում,
2. վարչական պաշտոն զբաղեցնող անձը կարող է աշխատանքից ազատվել իր վերադասի (կամ) անմիջական ղեկավարի փոփոխությամբ:
Վերաքննիչ դատարանի վերը նշված եզրահանգումների տրամաբանությունից բխում է, որ քննարկվող 2 դեպքերում անձին պաշտոնից ազատելու լրացուցիչ հիմնավորումներ անհրաժեշտ չեն, առաջին դեպքում այդ հիմնավորումը քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխությունն է, իսկ երկրորդ դեպքում՝ վերադասի կամ անմիջական ղեկավարի փոփոխությունը: Մինչդեռ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ ն 3-րդ մասերով ամրագրված նորմերը ոչ թե սահմանափակում են վարչական պաշտոն զբաղեցնող անձին նշանակելու ն ազատելու իրավասություն ունեցող անձի՝ նույն օրենքով սահմանված հայեցողությունը, այլ՝ ընդգծում են հանրային պաշտոնների (դրանք զբաղեցնող անձանց իրավունքների ն պարտականությունների ծավալի) առանձնահատկությունները՝ ի տարբերություն հանրային ծառայության պաշտոնների:
Վերաքննիչ դատարանը փաստել է նան, որ նույն ընթացակարգով ՀՀ վարչապետը տեսչական մարմնի ղեկավարին կարող էր ազատել իր զբաղեցրած պաշտոնից նան ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված հիմքերով, սակայն, վերոգրյալ վերլուծություններից հետնում է, որ Վերաքննիչ դատարանի նշված եզրահանգումն անհիմն է:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի խախտման արձանագրմանը, ապա հարկ է նկատել, որ Դատարանի կողմից պատշաճ չի հիմնավորվել Տեսչական մարմնի կառավարման խորհրդի առաջարկության բացակայության ազդեցությունը հայցվորի իրավունքների խախտման վրա: Այլ կերպ ասած՝ տվյալ նորմը կարգավորում է պաշտոնի նշանակելու ն պաշտոնից ազատելու լիազորություն ունեցող սուբյեկտի ն այդ պաշտոնում առաջարկություններ կատարելու լիազորություն ունեցող սուբյեկտի միջն հարաբերությունները, հետնաբար նշված նորմի չպահպանումը կարող էր ազդել միայն Տեսչական մարմնի կառավարման խորհրդի իրավունքների վրա:
6
Ավելին, Վերաքննիչ դատարանի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառումն ինքնին հիմնավորում է սույն բողոքի հիմքերը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Տեսչական մարմնի կառավարման խորհրդի առաջարկության առկայության պարտադիր լինելը վիճարկվող հրամանի անվավերության հիմքում դնելով, Վերաքննիչ դատարանը հակասում է որոշմամբ բերված նախկինում իր՝ պաշտոնից ազատելու իրավասություն ունեցող սուբյեկտի հայեցողության սահմանափակման վերաբերյալ եզրահանգումներին, քանի որ այդ պարագայում Տեսչական մարմնի կառավարման խորհրդի առաջարկության առկայությունը կամ բացակայությունը չի քննարկվել որպես հայեցողության իրավաչափության գնահատման տարր:
Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանի կողմից թույ տրված դատավարական ն նյութական իրավունքի նորմերի խախտումներն ազդել են գործի ելքի վրա՝ հանգեցնելով գործի սխալ լուծման: Միննույն ժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառման համար՝ հաշվի առնելով վճռաբեկ բողոքում բարձրացված հարցադրումների վերաբերյալ վերոնշյալ հոդվածներում պարունակվող նորմերի մասով իրավունքի զարգացման անհրաժեշտությունը:
Հաշվի առնելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանի մեկնաբանման կարիքն ունեն հետնյալ հարցադրումները.
- արդյո՞ք հատուկ օրենքով հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատանքային հարաբերություննեի կարգավորման պայմաններում հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատանքից ազատման հարաբերությունների նկատմամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի դրույթները կիրառելի են,
- արդյո՞ք ՀՀ վարչապետը կարող էր առանց տեսչական մարմնի կառավարման խորհրդի առաջարկության ազատել տեսչական մարմնի ղեկավարին պաշտոնից:
Վերոգրյալի հիման վրա՝ բողոքաբերը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22.03.2022 թվականի որոշումը ն այն փոփոխել՝ հայցն ամբողջությամբ մերժել:
3. Վճռաբեկ բողոքների քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
7 ՀՀ վարչապետի 10.06.2020 թվականի «Վիգեն Ավետիսյանին բնապահպանության ն ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին» թիվ 682-Ա որոշմամբ, «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով, Վիգեն Ավետիսյանն ազատվել է բնապահպանության ն ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից (հատոր 1, գ.թ. 9):
2) ՀՀ սահմանադրական դատարանի 27.02.2024 թվականի թիվ ՍԴՈ-1716 որոշման համաձայն ՀՀ 6աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասը համապատասխանում է ՀՀ. Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, ըստ որի՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի դրույթները չեն տարածվում պետական վարչական պաշտոնում նշանակման Աե այդ պաշտոնից ազատման իրավահարաբերությունների նկատմամբ (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 27.02.2024 թվականի թիվ ՍԴՈ-1716 որոշումը):
7
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
1 ՀՀ վարչապետի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի, 6-րդ հոդվածի 1-ին մասի, 9-րդ հոդվածի 3-րդ մասի, «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի, «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի ն 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի «ա» ն «բ» ենթակետերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը,
2. Նախարարության վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ դատարանի կիրառած «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, ինչպես նան ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի, 3-րդ հոդվածի 1-ին, 2-րդ ն 4-րդ մասերի, 4-րդ հոդվածի 1-ին, 2-րդ Ա 3-րդ մասերի, 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ ն 4-րդ մասերի, 9-րդ հոդվածի 3-րդ մասի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:
Վճռաբեկ դատարանը սույն գործով վճռաբեկ բողոքների քենության շրջանակներում անհրաժեշտ է համարում պատասխանել հետնյալ իրավական հարցադրմանը.
- արդյո՛ք ՀՀ կառավարությանը ենթակա պետական մարմեի ղեկավարին վարչապետի առաջարկությամբ եշանակելու ն ազատելու իրավահարաբերությունների նկատմամբ կարող են կիրառելի լինել ՀՀ աշխատանքային օրենսգրքի կարգավորումները' վերահաստատելով նախկինում հայտնած դիրքորոշումը:
Նկատի ունենալով, որ թե' ՀՀ վարչապետի ն թե' երրորդ անձ Նախարարության վճռաբեկ բողոքները բերվել են նույն հիմքով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել նյութական Ա դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ինչպես նան այն, որ ըստ էության բողոքներում բարձրացվում է նուն իրավական հարցը Վճռաբեկ դատարանը նպատակահարմար է գտնում վճռաբեկ բողոքները քննել համատեղ:
8
Այսպես, ՀՀ վճռաբեկ դատարանը Վահագե Վերմիշյանն ըեդդեմ ՀՀ կառավարության թիվ ՎԴ/2694/05/20 վարչական գործով 04.06.2024 թվականի որոշմամբ, անդրադառնալով վերը նշված իրավական հարցադրմանը, արձանագրել է, որ «(.) օրենքի միատեսակ կիրառության ապահովման' ՀՀ վճռաբեկ դատարանի գործառույթը ենթադրում է ոչ միայն միասնական դիրքորոշման ձնավորում իրավական եորմի մեկնաբանության արդյունքում, այլն' ձնավորված դիրքորոշման հետագա զարգացում: Նման իրավիճակներում իրավունքի զարգացման արդյունքում ձնեավորված նոր դիրքորոշումը պետք է գերակայի նախորդ դիրքորոշման եկատմամբ ն հիմք ընդունվի ՀՀ վճռաբեկ դատարանի եոր դիրքորոշումը ձնավորած որոշման կայացման պահին դատարանների վարույթներում գտեվող գործերի լուծման համար»:
Ըստ այդմ՝ նույն վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ «(.) Իգոր Սարգսյանե ըեդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիվ ՎԴ/9829/05/19 վարչական գործով 03.05.2023 թվականի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել առ այե, որ «(...) «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը հանդիսանում է հանրային ծառայության հետ կապված հարաբերությունեերը կարգավորող հատուկ օրենք, իսկ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը սուբսիդիարության (լրացուցիչ) սկզբունքով կիրառելի է այն պայմաններում, երբ կոնկրետ հարաբերություններե սպառիչ կերպով կարգավորված չեն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով: Նշված իրավական դիրքորոշումը բխում է «հատուկ օրենքը վերացնում է ըեդհանուրի գործողությունը» (12 Տքօօյանտ մ6Իօց`է 1691 Տ6Ո6ՒԶԱ) սկզբունքից:
(-.) «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը վարչական պաշտոնից ազատելու հետ կապված հարաբերությունները կարգավորել է ոչ ամբողջությամբ' չսահմանելով վարչական պաշտոնից ազատելու հիմքերի սպառիչ ցաեկ ն այդ ցանկը չսահմանափակելով միայն այդ Օրենքով սահմանվածներով:
(-.) վարչական պաշտոնից ազատելու հետ կապված -հարաբերությունները սուբսիդիարության (լրացուցիչ) սկզբունքով կարգավորման են ենթայցա նան ՀՀ աշխատանքային օրենսգրքի նորմերով: Այսիեքե' ի լրումն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված' վարչական պաշտոնից ազատելու ոչ սպառիչ հիմքերի, վարչական պաշտոնից ազատելու համար կիրառելի են նան ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածով սահմաեված' գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային հարաբարությունները դադարեցնելու հիմքերը»»:
Նշվածի հաշվառմամբ՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ «(.) իրավակիրառ պրակտիկայի առանձնահատկություններով պայմանավորված' օբյեկտիվորեն առկա է նշված դիրքորոշումը վերանայելու ն զարգացնելու անհրաժեշտություն»:
Վերահաստատելով ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ/2694/05/20 վարչական գործով 04.06.2024 թվականի որոշմամբ հայտնած դիրքորոշումը Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.
ՀՀ սահմանադրական դատարանը, քննելով «Վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, 27.02.2024 թվականին կայացրել է թիվ ՍԴՈ-1716 որոշումը, որով եզրահանգել է, որ ՀՀ
9
աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի դրույթները չեն տարածվում պետական վարչական պաշտոնում նշանակման ն այդ պաշտոնից ազատման իրավահարաբերությունների նկատմամբ:
Նշված որոշմամբ վերահաստատելով ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության անցնելու սահմանադրական հիմնական իրավունքի առնչությամբ նախկինում արտահայտած դիրքորոշումները (15.11.2019 թվականի թիվ ՍԴՈ-1488 որոշում, կետ 41, 10.06.2021 թվականի թիվ ՍԴՈ-1598 որոշում, կետեր 4.4, 4.6 ն 4.7, 2111.2023 թվականի թիվ ՍԴՈ-1704 որոշում, կետ 5.1) ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է հետնյալը.
«(-) Սահմանադրության 49րդ հոդվածի շրջանակում ներառվող հանրային ծառայության ողջ ոլորտը Օրենքով (1)' ըստ տեսակային հատկանիշների, տարբերակվել է' պետական ծառայության, համայնքային ծառայության ն հանրային պաշտոնների (Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մաս):
Պետական ծառայությունը' որպես մասնագիտական գործունեություն, որե ուղղված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետական մարմիններին վերապահված լիազորությունների իրականացմանը, ունեցած մասնագիտական-ոլորտային առանեձնահատկությունների հաշվառմամբ' ըեդգրկում է քաղաքացիական ծառայություեը, դիվանագիտական ծառայությունը, մաքսային ծառայությունը, հարկային ծառայությունը, փրկարար ծառայությունը, զինվորական ծառայությունը (բացառությամբ օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության զորակոչի միջոցով իրականացվող շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության), ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը, ոստիկանությունում ծառայությունը, հակակոռուպցիոն կոմիտեում ծառայությունը, արտաքին հետախուզության ծառայությունում ծառայությունը, քրեակատարողական ծառայությունը, պրոբացիայի ծառայությունը, հարկադիր կատարման ծառայությունը, դատական կարգադրիչների ծառայությունը, էկոպարեկային ծառայությունը (Օրենքի 3-րդ հոդվածի 2-3-րդ մասեր): Պետական ծառայության առանձին տեսակները կարգավորվում են համապատասխան ոլորտային օրենքներով ն ենթաօրենսդրական ակտերով, որոնցում մանրամասն ներկայացվում են պետական ծառայության կոնկրետ ոլորտի առանձեահատկություններով պայմանավորված կարգավորումները:
Համայեքային ծառայությունը' որպես մասնագիտական գործունեություն, որե ուղղված է Հայաստանի Հանրապետության օրենքներով են համապատասխան ավագանու որոշումներով տեղական .6ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորությունների իրականացմանը (Օրենքի 3-րդ հոդվածի 4րդ մաս), իր հերթին կարգավորվում է ոլորտային առանձին օրենքով՝ «Համայնքային ծառայության մասին» օրենքով ն դրա հեւր կապված ն փոխլրացեող այլ իրավական ակտերով:
Հանրային ծառայության վերոնշյալ տեսակների սահմանմանը վերաբերող իրավակարգավորումեերից բխում են դրանց հետնյալ հիմեական բեութագրիչները' մասնագիտական բնույթ, այսինքն՝ պահանջվող մասնագիրական պատրաստվածության անհրաժեշտություն, վյալ "պաշտոնն եշանակման համար 6 մասնագիտական
1 «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք
10
աշխատանքային նախանշված արժանիքների առկայության պահանջ, քաղաքական գործընթացներով չպայմանավորված եշանակման ն ազատման գործըեթաց:
Փոխարեեը' հանրային պաշտոնների զբաղեցման համար օրենսդիրը սահմանել է այլ բնութագրիչներ (Օրենքի 4-րդ հոդվածի Լին մաս). հանրային պաշտոններն ընտրովի կամ նշանակովի պաշտոններ են, որոնք զբաղեցվում են 1) քաղաքական գործընթացների, 2) հայեցողական որոշումների, 3) ինչպես նան օրենքով նախատեսված այլ ընթացակարգերի արդյունքով: Այս տեսակի պաշտոններն իրենց հերթին դասակարգվում են պետական ն համայնքային հանրային պաշտոնների, որոնցից յուրաքանչյուրը ենթադասակարգվում է քաղաքական, վարչական ն հայեցողական պաշտոնների, իսկ պետական հանրային պաշտոնների դեպքում' եան ինքնավար պաշտոնների:
Հանրային պաշտոնների նշյալ դասակարգումից հետնում է դրանց համալրման ն պաշտոնից ազատման առանձնահատուկ կարգը: Մասնավորապես, ի տարբերություն հանրային ծառայության պաշտոնների (պետական կամ համայնքային), հանրային պաշտոններին նշանակումները ն պաշտոններից ազատումները պայմանավորված են քաղաքական գործըեթացներով կամ նշանակման ն ազատման լիազորությամբ օժտված պետական մարմեի կամ պաշտոնատար անձի հայեցողությամբ:
Օրենքի 4-րդ հոդվածի Լիե մասի' հանրային պաշտոնները «զբաղեցվում են քաղաքական գործընթացների, հայեցողական որոշումների, ինչպես նան օրենքով նախատեսված այլ|իլ 3ընթացակարգերի արդյունքով» օրենսդրական ձնակերպումն ուղղակիորեն վերաբերում է տվյալ պաշտոնը զբաղեցնելուն: Այսինքն' առհասարակ պաշտոնավարումը ն հետնաբար պաշտոնին եշանակման ն պաշրոնավարման դադարեցման հիմքը օրենսդիրը պայմանավորում է քաղաքական գործընթացներով, հայեցողական որոշումներով, ինչպես նան օրենքով նախատեսված այլ ընթացակարգերով:
(-) հանրային պաշտոններ զբաղեցնելու վերաբերյալ որոշումը, որե ուղղակիորեն նշանակում է ոչ միայն այդ պաշտոնում նշանակումը, այլ նան տվյալ պաշտոնում պաշտոնավարման դադարեցումը, ամբողջովին վերապահված է տվյալ պաշտոնում նշանակելու կամ պաշտոնից ազատելու իրավասությամբ օժտված պետական կամ համայնքային մարմեի կամ պաշտոնատար անձի հայեցողությանը, որի շրջանակը սահմանվում է Օրենքով կամ համապատասխան ոլորտային օրենսդրությանը վերաբերող այլ օրենսդրական ակտերով:
(-) Օրենքով պետական վարչական պաշտոն զբաղեցնելու հարցը դասելով հայեցողական որոշմամբ լուծվող հարցերի շրջանակին' օրենսդիրը նախատեսել է միայն նման որոշում կայացնելու լիազորությամբ օժտված մարմինների կամ պաշտոնատար անձանց շրջանակը առանց սահմանափակելու նույն հարցի առեչությամբ երանց վերապահված հայեցողությունը:
Օրենքի 6-րդ հոդվածի Էին մասը վարչական պաշփտոեը բեորոշում է որպես հանրային իշխանության մարմիններում նշանակովի պաշտոն, որե զբաղեցնող պաշտոնատար անձն ապահովում է Սահմանադրությամբ ն օրենքներով տվյալ մարմեին վերապահված լիազորությունների արդյունավետ իրականացումը ն պատասխանատվություն է կրում իր պաշտոնից բխող նպատակների ն խնդիրեերի իրականացման համար: Նույն հոդվածի
11
4-րդ մասի համաձայեն' պերական վարչական պաշտոն է, ի թիվս այլնի, Կառավարությանը ենթակա մարմեի ղեկավարի պաշտոնը:
Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ ն 3-րդ մասերով ուղղակիորեն սահմանվում են խնդրո առարկա պաշտոնում եշանակման ն պաշտոնից ազատման կարգավորման տեսանկյունից հիմեարար եշանակություն ունեցող կանոններ, այն է' վարչական պաշտոն զբաղեցնող անձը կարող է փոփոխվել նան քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության արդյունքով կամ վարչական պաշտոն զբաղեցեող անձի վերադասի (կամ) անմիջական ղեկավարի փոփոխության դեպքում: Ավելին, Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասից հետնում է, որ վարչական պաշտոն զբաղեցնող անձի վերադասի (կամ) անմիջական ղեկավարի փոփոխության դեպքում վարչական պաշտոն զբաղեցեող անձը" որպես ժամանակավոր պաշտոնակատար, շարունակում է պաշտոնավարել մինչն իր պաշտոնում նոր նշանակում կատարելը կամ նոր եշանակման (վերանշանակման) կատարման համար նույն մասով սահմանված ժամկետի ավարտը: Նոր նշանակումը կատարվում է վարչական պաշտոն զբաղեցնող աեձի վերադասի (կամ) անմիջական ղեկավարի եշանակման օրվանից հետո' մեկ ամսվա ընթացքում, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
Այսիեքե' վարչական պաշտոեը եշանակովի պաշտոն է, որում անձի պաշտոնավարումն ուղղակիորեն պայմանավորված է ինչպես իր նշանակման կամ պաշտոնավարման դադարեցման հարցում եման լիազորություն ունեցող մարմեի կամ պաշտոնատար անձի հայեցողությամբ, այնպես էլ քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության արդյունքով կամ վարչական պաշտոն զբաղեցեող անձի վերադասի (կամ) անմիջական ղեկավարի փոփոխությամբ: Ըեդ որում' վարչական պաշտոնում անձի փոփոխության' քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության արդյունքի կամ վարչական պաշտոն զբաղեցնող անձի վերադասի (կամ) անմիջական ղեկավարի փոփոխության հիմքերը չեն բացառում կամ սահմանափակում նույն պաշտոնում եշանակելու կամ պաշտոնից ազատելու հարցով լիազորված համապատասխան մարմնի կամ պաշրոնատար անձի հայեցողությունը: Ավելին, Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված' քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության արդյունքի հիմքով ն Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված' վարչական պաշտոն զբաղեցնող անձի վերադասի (կամ) անմիջական ղեկավարի փոփոխության հիմքով պաշտոնավարման դադարեցման նկարագրված հեարավիորությունները ոչ թե սահմանափակում, այլ ամրապեդում են խնդրո առարկա պաշտոնը զբաղեցնելու հարցում լիազոր մարմեի կամ պաշտոնատար անձի հայեցողությունը:
Հետնաբար' վարչական պաշտոն զբաղեցնող անձը չի կարող օգտվել իր պաշտոնավարման կայունության այնպիսի երաշխիքից, որի գործադրումը կհակասի իր պաշտոնին նշանակելու ն պաշտոնից ազատելու իրավասություն ունեցող պետական մարմեի կամ պաշտոնատար անձի հայեցողությանը:
(-) վարչական թվարկված պաշտոններում նշանակումների ն այդ պաշտոններում պաշտոնավարման դադարեցման հարցերում իրավասու մարմեի կամ պաշտոնատար անձի հայեցողություւը դիտարկելով որպես պետական վարչական պաշտոնում պաշտոնավարման հիմք" օրենսդիրն այե չի սահմանափակել դրանով իսկ ամրագրելով հանրային (դիցուք' վարչական պետական պաշտոնում) պաշտոնում եշանակման ն
12
ազատման իրավահարաբերությունների բնույթին համահուեչ' վերադաս պետական մարմեի կամ պաշտոնատար անձի հայեցողության լայն շրջանակը: Այդպիսի հայեցողության (անկախ դրա լայն միջակայքից) սահմանափակման բացակայությունը չի կարող ինքնին նշանակել, որ Օրենքով կամ հանրային ծառայության ոլորտը կարգավորող այլ օրենքով «այլ բան նախատեսված չէ» վիճարկվող դրույթի իմաստով:
(-) հանրային պաշտոնում նշանակման ն պաշտոնից ազատման իրավասությանը վերաբերող դրույթների (Օրենքի 9-րդ հոդված) վերլուծությունից հետնում է, որ օրենսդիրը մի շարք դեպքերում (ներառյալ՝ Կառավարությանը ենթակա մարմեի ղեկավարի պաշտոնում նշանակումը ն պաշտոնից ազատումը) այս իրավասության իրացումը բաշխել է պաշտոնում նշանակելու ն պաշտոնից ազատելու առաջարկություն կատարող մարմնի (պաշտոնատար անձի) ն այդ առաջարկության հիման վրա պաշտոնում եշանակումը ն պաշտոնից ազատումե իրականացնող մարմնի կամ պաշտոնատար անձի միջն: Հաշվի առնելով, որ հանրային պաշտոնում նշանակումը ն պաշտոնից ազատումը (գործընթացի ամբողջության մեջ), մասնավորապես, հիմեված են նման իրավասությամբ օժտված համապատասխան մարմեի կամ պաշտոնատար անձի հայեցողության վրա, Սահմանադրական դատարանը գտնում է, որ ինչպես համապատասխան առաջարկությունը կատարող, այեպես էլ այդ առաջարկության հիման վրա պաշտոնում եշանակումը ն պաշտոնից ազատումն իրականացնող մարմինները կամ պաշտոնատար անձինք վարչական պաշտոնից ազատելու համապատասխան առաջարկություն ներկայացնելիս ն ազատելիս օժտված են նույն հայեցողությամբ, ինչ վարչական պաշտոնում եշանակելու առաջարկության ն այդ պաշտոնում եշանակելու հարցում:
(.) Օրենքի 6-րդ հոդվածի Լին մասի համաձայն՝ պետական վարչական պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձն ապահովում է Սահմանադրությամբ ն օրենքներով տվյալ մարմեին վերապահված լիազորությունների ` արդյոււնավեր իրականացումը ն պատասխանատվություն է կրում իր պաշտոնից բխող նպատակների ն խնդիրների իրականացման համար:
Օրենքի (սույն որոշման կայացման պահին գործող խմբագրությամբ) նույն հոդվածի 4րդ մասի համաձայե' պետական վարչական պաշտոններն են Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի, երա պեղակալների, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի, երա տեղակալների, վարչապետի աշխատակազմի ղեկավարի, երա տեղակալներ, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի, Կառավարությանը, վարչապետին ն նախարարություններին ենթակա մարմինների ղեկավարների ն երանց տեղակալների, վարչապետի աշխատակազմի գրասենյակի ղեկավարի, մարզպետների ն երանց տեղակալների դատական դեպարտամենտի ղեկավարի, Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի, գլխավոր ռազմական տեսուչի ն նրա տեղակալի պաշտոնները:
Պետական կառավարման համակարգի մարմինները, ի թիվս այլնի, իրենց վերապահված լիազորությունների սահմաններում իրականացնում են Կառավարության քաղաքականություն, որի արդյունավետություեը ` պայմանավորված է նան Կառավարությանը ենթակա պետական կառավարման համակարգի մարմինների ն
13
պաշտոնատար անձանց գործունեության եկատմամբ արդյուսավեր կառավարման ն վերահսկողական գործիքակազմի առկայությամբ:
Սահմանադրության 159-րդ հոդվածն ամրագրում է պետական կառավարման համակարգի մարմինների շրջանակը (այն է' պետական կառավարման համակարգի մարմիններն են նախարարությունները, ինչպես նան Կառավարությանը, վարչապետին ն նախարարություններին ենթակա այլ մարմինները)" օրենսդրին լիազորելով օրենքով սահմանել դրանց կազմավորման կարգը ն լիազորությունները: Իրացնելով սույն սահմանադրական լիազորությունը" օրենսդիրը «Պետական կառավարման համակարգի մարմինեերի մասին» օրենքի 4-րդ հոդվածում թվարկել է այս մարմինների հիմնական գործառույթը ն դրանց շրջանակը: Մասնավորապես' Կառավարությանը ենթակա մարմիեն ապահովում է Կառավարության քաղաքականության օրենքով իրեն վերապահված առանձին ուղղության իրականացումը, ինչպես նան աջակցում է իրեն վերապահված ուղղության շրջանակներում Կառավարության քաղաքականության մշակմանը: Այդ մարմինների թվին են դասվում Կադաստրի կոմիտեն, Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն, Պետական եկամուտների կոմիտեն, Վիճակագրական կոմիտեն, Քաղաքաշինության կոմիտեն, Առողջապահական ն աշխատանքի տեսչական մարմինը, Բնապահպանության ն ընդերքի տեսչական մարմինը, Կրթության տեսչական մարմիեը, Շուկայի վերահսկողության պտեսչական մարմինը Սենեդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, Քաղաքաշինության, տեխեիկական ն հրդեհային անվտանգության տեսչական մարմիեը:
Բացի դրանից, Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի ն «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի (սույն որոշման կայացման պահին գործող խմբագրությամբ) 5-րդ հոդվածի հիմքով վարչապետին ենթակա մարմիններ են համարվում Ազգային անվտաեգության ծառայությունը, Արտաքին հետախուզության ծառայությունը, Պետական պահպանության ծառայությունը ն Պետական վերահսկողական ծառայությունը:
Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի ն «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի (սույն որոշման կայացման պահին գործող խմբագրությամբ) 6-րդ հոդվածի հիմքով նախարարություններին ենթակա մարմիններ են համարվում Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը, Քրեակատարողական ծառայությունը, Պրոբացիայի ծառայությունը, Փրկարար ծառայությունը, Միասեական սոցիալական ծառայությունը, Պետական արարողակարգի ծառայությունը, Միգրացիայի ն քաղաքացիության ծառայությունը, Ջրային կոմիտեն, -Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, Զբոսաշրջության կոմիտեն Զինված ուժերի գլխավոր շտաբը, Ռազմարդյունաբերության կոմիտեն, Պետական գույքի կառավարման կոմիտեն, Էէկոպարեկային ծառայությունը, Լեզվի կոմիտեն, Ոստիկանությունը, Բարձրագույն կրթության ն գիտության կոմիտեն:
Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պաշտոնները, մասեավորապես' Կառավարությանը, վարչապետին ն նախարարություններին ենթակա մարմինների ղեկավարների պաշտոնները նույն դրույթի իմաստով դասակարգվում են որպես պերական վարչական պաշտոններ: Կառավարությանը, վարչապետին ն նախարարությունեերին ենթակա մարմինները հանդիսանոմ ենե պետական լիազորություններով ն
14
պատասխանատվությամբ օժտված առաեցքային պետական գործառույթներ իրականացնող մարմիններ, որոնցից յուրաքանչյուրի գործունեությունը թե' իր կարնորությամբ, թե' իր նկատմամբ վերադասություն ունեցող մարմեի կամ պաշտոնատար անձի համար այդ մարմնի գործունեության արդյունավետությամբ ուղղակիորեն առաջինի արդյունավետության վրա ունեցած ազդեցությամբ, չանտեսելով նան վերը նշված ցանկերում ներառված մարմինների ղեկավար պաշտոնատար անձանց' 1) տվյալ մարմեի գործունեություը կազմակերպելու հարցում ունեցած 6 լիազորությունների ն պատասխանատվության ծավալը (ինչը որոշ վարչական պաշտրոնեերի դեպքում ամրապեդված ն մանրամասեված է նան հանրային պետական ծառայության ոլորտային օրենսդրությամբ), 2) հանրային ծառայության համակարգում զբաղեցրած բարձր դիրքը ն 3) վստահված վարչական պաշտոնում պաշտոնավարման արդյունավետության ազդեցությունը փվյալ պաշտոնը զբաղեցնելու հարցի լուծմամբ իրավասու պետական մարմնի կամ պաշտոնատար անձի գործունեության արդյունավետության վրա, որակում են կոնկրետ վարչական պաշտոն զբաղեցնող անձի ն իր վերադաս մարմեի կամ պաշտոնատար անձի հարաբերությունները որպես «հատուկ վստահությամբ ն հավատարմությամբ փոխկապակցված» հարաբերություններ (տես՝ տսէմոտ տսքոմ Տ 2023 թվականի նոյեմբերի 2-ի ՍԴՌ-1704 որոշում, կետ 5.3): Այս հարաբերությունները պերական վարչական պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձին ծառայողական նպատակների իրականացման համար իր վերադաս մարմեի կամ պաշտոնատար անձի կողմից ցուցաբերված հատուկ վստահության ն նոյն նպատակի շրջանակում երանից պահանջվող հատուկ հավատարմության փոխադարձ հարաբերություններ են:
«Հատուկ վստահությամբ ն հավատարմությամբ փոխկապակցված. փոխադարձ հարաբերությունների այս բնույթն անառարկելիորեն թելադրում է պետական վարչական պաշտոնում եշանակման ն դրանում պաշտոնավարման շարունակականության հարցում իրավասու (ներառյալ պաշտոնում եշանակելու կամ պաշտոնից ազատելու առաջարկությամբ հանդես գալու լիազորություն ունեցող) մարմեի կամ պաշտոնատար անձի կողմից երա գործունեության ընթացիկ գնահատականին համահունչ հայեցողության շրջանակ, որի սահմանումը վերապահված է օրենսդրին:
(-չ) վարչական պաշտոնում եշանակման ն վարչական պաշտոնից ազատելու հարցում իրավասւ պետակա
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 21 հունիսի, 2024 թ.
- Գործի #:
- ՎԴ/4151/05/20
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
