ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՎԴ/7304/05/14 ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՎԴ/7304/05/14 ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
FONT-FAMILY: 'Sylfaen',serif"> FONT-FAMILY: 'GHEA Mariam'">
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ FONT-FAMILY: 'Sylfaen',serif">
ՀՀ վերաքննիչ վարչական FONT-FAMILY: 'Sylfaen',serif"> դատարանի որոշում FONT-FAMILY: 'Sylfaen',serif"> Վ արչական գործ թիվ ՎԴ/ 7304 /05/1 4 FONT-FAMILY: 'Sylfaen',serif"> FONT-FAMILY: 'Sylfaen',serif"> 2022 թ. FONT-FAMILY: 'GHEA Mariam'"> Վարչական գործ թիվ ՎԴ/ 7304 /05/1 4 Նախագահող դատավոր՝ Կ . Ավետիս յան Դատավորներ՝ Կ . Բաղդասար յան Կ . Մաթևոս յան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ FONT-FAMILY: 'Sylfaen',serif"> Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝ նախագահող Ռ. Հակոբյան զեկուցող Ս. Ա նտոնյան մ. դ րմեյան Գ . Հ ԱԿՈԲՅԱՆ Ս․ Մ ԻՔԱՅԵԼՅԱՆ Ա ․ Մ ԿՐՏՉՅԱՆ Տ. Պ ԵՏՐՈՍՅԱՆ Է. Ս ԵԴՐԱԿՅԱՆ Ն. Տ ավարացյան 202 2 թվականի հունվարի 21 -ին գրավոր ընթացակարգով քննելով Սամվել Հարությունյան ի իրավահաջորդ Գագիկ Հարությունյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 21 ․ 05 ․ 2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Եղիսաբեթ Ավետիսյանի, Տիգրան և Անահիտ Թորոսյան ներ ի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի ( այսուհետ՝ Քաղաքապետարան ), երրորդ անձինք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե ի ( այսուհետ՝ Կոմիտե ), «Անելիք Բանկ» ՓԲ Ը-ի ( այսուհետ՝ Բանկ ), Սամվել Հարությունյան ի , Արթուր Համբարձումյան ի ՝ Երևանի քաղաքապետի 06.11.2009 թվականի թիվ 9100-Ա որոշում ն անվավեր ճանաչելու և որպես անվավերության հետևանք Երևան քաղաքի Վ երին Շենգավիթ 11 -րդ փողոց ի թիվ 16 բնակելի տան նկատմամբ 17.09.2014 թվականի թիվ 7518 հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիրը և 23.10.2014 թվականի Սամվել Հարությունյանի անվամբ կատարված թիվ 23102014-01-0196 անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը և 14.11.2014 թվականի Սամվել Հարությունյանի և Արթուր Համբարձումյանի միջև կնքված առուվաճառքի պայմանագիր ն ու 19.11.2014 թվականի Արթուր Համբարձումյանի անվամբ կատարված թիվ 19112014-01-0204 անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում ն անվավեր ճանաչելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան ` Եղիսաբեթ Ավետիսյան ը , Տիգրան և Անահիտ Թորոսյան ներ ը պահանջել են անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 06 ․ 11 ․ 2009 թվականի թիվ 9100-Ա որոշումը, և որպես անվավերության հետևանք՝ անվավեր ճանաչել Երևանի Վերին Շենգավիթ 11-րդ փողոցի թիվ 16 տան նկատմամբ 17 ․ 09 ․ 2014 թվականի թիվ 7518՝ հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիրը, 23 ․ 10 ․ 2014 թվականին Սամվել Հարությունյանի անվամբ կատարված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը, 14 ․ 11 ․ 2014 թվականին Սամվել Հարությունյանի և Արթուր Համբարձումյանի միջև կնքված առուվաճառքի պայմանագիրը և 19 ․ 11 ․ 2014 թվականին Արթուր Համբարձումյանի անվամբ կատարված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը: ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա ․ Թովմասյան ) 27 ․ 10 ․ 2015 թվականի վճռով հայցը մերժ վել է: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի ( նախագահող դատավոր` Ա ․ Առաքելյան, դատավորներ՝ Ք ․ Մկոյան, Ա ․ Սարգսյան ) 08 ․ 07 ․ 2016 թվականի որոշմամբ Եղիսաբեթ Ավետիսյան ի , Տիգրան և Անահիտ Թորոսյան ների վերաքննիչ բողոքը բավարարվել է ՝ ՀՀ վարչական դատարանի 27 ․ 10 ․ 2015 թվականի վճիռը բեկանվել և գործն ուղարկվել է նոր քննության : ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 31 ․ 08 ․ 2016 թվականի որոշմամբ Սամվել Հարությունյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է։ ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Լ ․ Հակոբյան ) (այսուհետ` Դատարան) 11 ․ 05 ․ 2017 թվականի վճռով հայցը բավարարվել է: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի ( այսուհետ ` Վերաքննիչ դ ատարան ) 21 ․ 05 ․ 2019 թվականի որոշմամբ Սամվել Հարությունյանի ( իրավահաջորդ Գագիկ Հարությունյան ) և Քաղաքապետարանի վերաքննիչ բողոք ներ ը բավարարվել են մասնակիորեն՝ Դ ատարանի 27 ․ 10 ․ 2015 թվականի վճիռը բեկանվել և գործն ուղարկվել է նոր քննության : Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սամվել Հարությունյանի իրավահաջորդ Գագիկ Հարությունյանը ( ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյան) : Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայաց վ ել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը , հիմնավորումները և պահանջը Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով . Վերաքննիչ դատարանը կիրառել է իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Երևան քաղաքում իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որ ոնք չպետք է կիրառեր, չի կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 3-րդ մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, որ ոնք պետք է կիրառեր: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով . Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ սույն գործում առկա է հայցվորի ներկայացրած 1966 թվականի առուվաճառքի պայմանագիր և 1969 թվականի վերահաստատող պայմանագիր, որոնք նոտարական կարգով չեն վավերացվել, պետական գրանցում չեն ստացել, հետևաբար` առոչինչ են (թիվ ԵՇԴ/0667/02/14 քաղաքացիական գործով մերժվել է նշված պայմանագրի հիմքով ձեռք բ երման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման մասին հայցվորների պահանջը): Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ նույնիսկ հենց հայցվորների կողմից ներկայացված այդ պայմանագրերով հաստատվում է այն փաստը, որ շինությունն ի սկզբանե կառուցել են երրորդ անձի իրավանախորդները, որոնք պայմանագրով հանդես են եկել որպես վաճառող: Այսինքն, նույնիսկ հայցվորների կողմից ներկայացված ապացույցով (գույքի առուվաճառքի 1966 թվականի պայմանագրով) հաստատվում է, որ նրանք ի սկզբանե չեն ունեցել նշված գույքի հատկացման կամ քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փաստաթղթեր (որոնք էլ, որ կարող է պահպանված չլինեին): Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործով հայցվորն այդպես էլ չի ներկայացրել պատշաճ ապացույց, որ գույքը տիրապետել է օրինական հիմունքներով որպես սեփական գույք, և որ «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը կիրառելի է հայցվորների նկատմամբ: Ավելին, նույնիսկ սույն գործով Դ ատարան ն իր 11.05.2017 թվականի վճռով հաստատված է համարել, որ հայցվորները նշված օրենքի շահառուներ չեն հանդիսանում: Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ ոչ տնային գրքույկը, ոչ կոմունալ վճարումները, ոչ գազի և այլ կոմունալ սպասարկման պայմանագրերը, ոչ էլ հաշվառման տեղեկանքը չեն կարող պատշաճ ապացույց հանդիսանալ ՝ հաստատելու համար այն փաստը, որ հայցվորը տվյալ գույքը տիրապետել է օրինական հիմունքներով ՝ որպես սեփական գույք և չեն կարող հիմք հանդիսանալ «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի կիրառության համար: Վերաքննիչ դատարանը, հայցվորների նկատմամբ կիրառելով վերոգրյալ օրենքը, գնահատման առարկա է դարձրել զուտ հայցվորների կողմից վեճի առարկա գույքը տիրապետելու փաստը, անտեսելով դրա կիրառման երկրորդ պարտադիր պահանջի բացակայությունը, այն է ՝ քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փաստաթղթերի և (կամ) հողհատկացման հիմքերի առկայությունը, որոնք ինչ - ինչ պատճառներով չեն պահպանվել, դրանց հիման վրա մինչև 15.05.2001 թվականը շինություններ կառուցած լինելը: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վիճարկվող վարչական ակտը դատական կարգով կարող է անվավեր ճանաչվել միայն այն դեպքում, եթե այդ վարչական ակտը վնաս է պատճառել հայցվորների իրավունքներին, մինչդեռ վեճի առարկա վարչական ակտը հայցվորների որևէ իրավունք չի խախտել և չէր կարող խախտել, հետևաբար Վերաքննիչ դատարանը պետք է բեկաներ վարչական դատարանի վճիռը, փոփոխեր այն և հայցն ամբողջությամբ մերժեր, քանի որ հայցվորները սույն գործով շահագրգիռ անձինք չեն հանդիսանում: Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 21.05.2019 թ վականի որոշումը և փոփոխել այն՝ հայցն ամբողջությամբ մերժել ։ Հայցվորներից հօգուտ երրորդ անձի բռնագանձել 450 ․ 000 ՀՀ դրամ ՝ որպես փաստաբանի խելամիտ վճար:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը . 1 ) Համաձայն 25.09.1966 թ վականի Աղասի Արշակի Հարությունյանի և Պարույր Ռաֆայելի Թորոսյանի միջև կնքված պայմանագրի՝ տնատեր Հարությունյանը քաղաքացի Թորոսյանին է վաճառել 1 սենյակ 16քմ և իր հասանելիք բակը, որը կազմում է 63քմ։ Միաժամանակ Թորոսյանին իրավունք է վերապահվել օգտվելու սանիտարական բոլոր հարմարություններից։ Համաձայն պայմանագրի՝ քաղաքացի Պարույր Թորոսյանից Աղասի Հարությունյանը ստացել է կանխիկ 1.200 ռուբլի, որին ներկա են եղել Գևորգյան և Երեմյան հարևանները և ստորագրել պայմանագիրը՝ որպես վկա ( հատոր 1-ին գ ․ թ ․ 22 )։ 2 ) 25.08.2009 թ վականին Սամվել Հարությունյանը դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետին՝ խնդրելով 28.06.2008 թ վականի հ. ՀՕ-117-Ն օրենքի համաձայն օրինականացնել Վ երին Շենգավիթ 11 -րդ փ ողոց թիվ 16 բնակելի տունը և հողամասը ( հատոր 2-րդ գ ․ թ ․ 98 )։ 3 ) Համաձայն Կադաստրի աշխատակազմի «Էրեբունի» տարածքային ստորաբաժանման ղեկավարի 05.10.2009 թ վականի տեղեկանքի՝ Կադաստրի «Էրեբունի» տարածքային ստորաբաժանման կադաստրային տվյալների համաձայն՝ Վ երին Շենգավիթ 11 -րդ փ ողոց թիվ 16 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում (գույքագրում) չի կատարվել (իրավունք հաստատող փաստաթղթեր առկա չեն) ( հատոր 2-րդ գ ․ թ ․ 19 )։ 4 ) Երևանի քաղաքապետի 06.11.2009 թ վականի «Վ. Շենգավիթի 11-րդ փողոցի հ. 16 բնակելի տան նկատմամբ Սամվել Աղասու Հարությունյանի գույքային իրավունքները վերականգնելու, 209.73 քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» թիվ 9100-Ա որոշման համաձայն՝. «Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Սամվել Աղասու Հարությունյանի (ծնված 21.11.1946թ.) դիմումը։ Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Շենգավիթի 11-րդ փողոցի հ.16 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 509.73քմ, որից 300 քմ մակերեսով հողամասը Սամվել Աղասու Հարությունյանին կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով, իսկ 209.73քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով։ Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 1956 թվականը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունի տարածքային ստորաբաժանման 05.10.2009թ. հ.3-8038 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 03.11.2009թ. հ.20–Ել–12387 եզրակացությունը, … ղեկավարվելով «Երևան քաղաքում իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» հ.2387–Ն, 2008 թվականի նոյեմբերի 13-ի «Երևան քաղաքում իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» հ.1328 - Ն որոշումներով.
1. Վերականգնել Վ.Շենգավիթի 11-րդ փողոցի հ.16 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Սամվել Աղասու Հարությունյանի հողօգտագործման իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 300քմ մակերեսով հողամասի չափով ճանաչելով նրա սեփականության իրավունքը 300քմ մակերեսով հողամասի և 509.73քմ մակերեսով հողամասի վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված 300քմ մակերեսով հողամասից ավել օգտագործվող 209.73քմ մակերեսով հողամասը տարածագնահատման 6-րդ գոտու կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի միջոցով օտարել Սամվել Աղասու Հարությունյանին։
3. Լիազորել Երևանի քաղաքապետի օգնականին Երևանի քաղաքապետի անունից հողօգտագործողի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր։...» ( հատոր 1-ին գ ․ թ ․ 33 )։
5) 17.09.2014 թ վականին Երևանի քաղաքապետի (Վաճառող) և քաղաքացի Սամվել Հարությունյանի (Գնորդ) միջև կնքվել է հողամասի ուղղակի վաճառքի մասին պայմանագիր, որով Վաճառողը վաճառել է, իսկ Գնորդը որպես սեփականություն ձեռք է բերել Վերին Շենգավիթ 11-րդ փողոցի թիվ 16 հասցեի 209.73 քմ մակերեսով հողամասը ( հատոր 2-րդ գ ․ թ ․ 25-29 )։
6) Ա նշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թ իվ 23102014-01-0196 վկայականի համաձայն՝ Երևանի քաղաքապետի 05.11.2009 թ վականի թիվ 9100-Ա որոշման, 17.09.2014 թ վականի 7518 հողամասի ուղղակի վաճառքի մասին պայմանագրի հիման վրա ք.Երևան, Վերին Շենգավիթ 11-րդ փողոց թիվ 16 բնակելի տան նկատմամբ գրանցվել է Սամվել Աղասու Հարությունյանի սեփականության իրավունքը ( հատոր 2-րդ գ ․ թ ․ 30-31 )։ 7 ) Համաձայն 14.11.2014 թ վականի անշարժ գույքի վաճառքի պայմանագրի՝ Սամվել Հարությունյանը Արթուր Համբարձումյանին է վաճառել ք.Երևան, Վերին Շենգավիթ 11-րդ փողոց թիվ 16 բնակելի տունը՝ հողամասի չափը՝ 0,050973 հա, շենք-շինություններ՝ 204.81քմ բնակելի տուն, 49,67 քմ բնակելի տուն, 27,21 քմ ավտոտնակ, 1,7 քմ /2,4խմ/ պարիսպ ( հատոր 2-րդ գ ․ թ ․ 34-35 )։ 8 ) Ա նշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թ իվ 19112014-01-0204 վկայականի համաձայն՝ 14.11.2014 թվականի անշարժ գույքի վաճառքի պայմանագրի հիման վրա ք.Երևան, Վերին Շենգավիթ 11-րդ փողոց թիվ 16 բնակելի տան նկատմամբ գրանցվել է Արթուր Համբարձումյանի սեփականության իրավունքը ( հատոր 2-րդ գ ․ թ ․ 32-33 )։ 9 ) Թ իվ ԵՇԴ/0667/02/14 քաղաքացիական գործով ՝ ըստ հայցի Տիգրան Թորոսյանի ընդդեմ Սամվել Հարությունյանի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին, կայացված 17.10.2014 թվական ի որոշմամբ ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան ը Տիգրան Թորոսյանի վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն , Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 18 ․ 07 ․ 2014 թվականի թիվ ԵՇԴ/0667/02/14 վճիռը բ եկանել է և քաղաքացիական գործի վարույթը կարճել ։ Նշված որոշմամբ որպես հաստատված հանգամանք է նշվել, որ Երևան քաղաքի Վերին Շենգավիթ 11-րդ փողոցի թիվ 16 հասցեում գտնվող վիճելի շինությունն օրինական չէ, այն կառուցված է Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասում և պետական գրանցում չունի։ Հետևաբար, Վերաքննիչ դատարանը գտել է, որ նշված տունն ինքնակամ կառուցված համարելու համար Դատարանը բավարար հիմքեր է ունեցել ( հատոր 1- ին գ ․ թ ․ 24-26 )։ 10 ) Ըստ բ նակչության պետական ռեգիստրում հաշվառման մասին տեղեկանքների՝ Եղիսաբեթ Ավետիսյանը 12.03.1983 թվականից, Տիգրան Թորոսյանը 19.02.1980 թվականից և Անահիտ Թորոսյանը 29.06.2000 թվականից հաշվառված են Վ երին Շենգավիթ 11-րդ փողոց թիվ 16 հասցեում ( հատոր 1- ին գ ․ թ ․ 29-31 )։ 11 ) Մի կողմից՝ Գագիկ Հարությունյանի (այսուհետ` Պատվիրատու) և մյուս կողմից՝ փաստաբան «Ամիրխանյան և Հովհաննիսյան փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ-ի՝ ի դեմս ընկերության տնօրեն Արթուր Հովհաննիսյանի (այսուհետ` Կատարող) միջև 21 ․ 06 ․ 2019 թվականին կնքված «Փաստաբանական ծառայություն մատուցելու վերաբերյալ» պայմանագրի 1.1-ին կետի համաձայն՝ Կատարողը պարտավորվել է Պատվիրատուին մատուցել նույն պայմանագրի 2 ․ 1 կետով սահմանված փաստաբանական ծառայությունները, իսկ Պատվիրատուն պարտավորվում է ընդունել մատուցված ծառայությունները և իրականացնել համապատասխան վճարումներ: Պայմանագրի 2 ․ 1 կետի համաձայն կողմերի համաձայնությամբ նույն պայմանագրի շրջանակներում Կատարողը ՎԴ/7304/05/14 վարչական գործով կազմում և ՀՀ վճռաբեկ դատարան է ներկայացնում վճռաբեկ բողոք, կատարում է այլ դատավարական գործողություններ։ Պայմանագրի 4 ․ 1 կետի համաձայն կողմերի համաձայնությամբ նույն պայմանագրի 2 ․ 1 կետով սահմանված ծառայությունների գինը կազմում է 450 ․ 000 ՀՀ դրամ (կից վճռաբեկ բողոքին):
12) «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի 21 ․ 06 ․ 2019 թվականի թիվ 156 անդորրագրի համաձայն՝ Գագիկ Հարությունյանը «Ամիրխանյան և Հովհաննիսյան փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ-ի հաշվեհամարին է փոխանցել 450 ․ 000 ՀՀ դրամ (կից վճռաբեկ բողոքին):
13) 27 ․ 06 ․ 2016 թվականին Սամվել Հարությունյանի կողմից ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Արթուր Հովհաննիսյանին տրված լիազորագրով վերջինս լիազորվել է Սամվել Հարությունյանի անունից հանդես գալ ՀՀ բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, ներառյալ՝ ՀՀ դատական բոլոր ատյաններում՝ ընդհանուր իրավասության, վարչական, քաղաքացիական, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում ( ․․․ ) ( հատոր 6-րդ գ ․ թ ․ 65 )։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, ինչպես նաև Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենք ը սխալ կիրառելու հետևանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը , և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով: Սույն գործի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարան ն անհրաժեշտ է համարում անդրադառնալ « Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի կիրառման օբյեկտների և դիմող սուբյեկտների շրջանակի որոշման որոշ հարցերի՝ վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշմանը : ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք: ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք: ՀՀ սահմանադրական դատարանը 07 ․ 09 ․ 2010 թվականի թիվ ՍԴՈ-906 որոշման մեջ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ բոլոր դեպքերում ընդհանուր կանոնն այն է, որ դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են, կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ: «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի ( այսուհետ ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ն ույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձ ի վարչական ակտով, գործողությ ամբ կամ անգործությամբ` 1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա ` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ( այսուհետ՝ Սահմանադրություն ), միջազգային պայմանագրերով , օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները , ներառյալ , եթե ` ա . խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար , բ . չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար , սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության , միջազգային պայմանագրի , օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով . 2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն . 3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության։ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձն իր իրավունքների և օրինական շահերի դատական պաշտպանություն կարող է հայցել միայն այն դեպքում, եթե գտնում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ անմիջականորեն խախտվել կամ կարող են խախտվել նրա իրավունքները կամ օրինական շահերը: Նշվածից հետևում է նաև, որ վարչական արդարադատություն հայցող անձի պահանջը կարող է բավարարվել միայն նրա` շահագրգիռ անձ լինելու դեպքում, այն է` եթե խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները: Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ` ՄԻԵԴ) իր որոշումներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վեճը պետք է լինի իրական և իր բնույթով` լուրջ: Վեճը չի կարող կապված լինել անձի քաղաքացիական իրավունքների և պարտականությունների հետ աննշան կամ հեռակա կերպով, այլ հենց այդ իրավունքները և պարտականությունները պետք է կազմեն հայցի առարկան, և վեճի հնարավոր լուծումը պետք է վճռական և ուղղակի նշանակություն և ազդեցություն ունենա պաշտպանվող իրավունքների և ազատությունների վրա (տե´ս, Լը Քոմպտեն և մյուսներն ընդդեմ Բելգիայի թիվ 6878/75 դիմումով ՄԻԵԴ 23.06.1981 թվականի վճիռը, պարբ. 47, Բենթհեմն ընդդեմ Նիդերլանդների թիվ 8848/80 դիմումով ՄԻԵԴ 23.10.1985 թվականի վճիռը, պարբ. 32): ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով նախատեսված է, որ որպես ընդհանուր կանոն` դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են, կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ: Օրենսդիրը, նույնպես առաջնորդվելով այս ընդհանուր կանոնով, վարչական դատավարության օրենսգրքում ամրագրել է յուրաքանչյուրի` իր խախտված իրավունքների պաշտպանության համար վարչական դատարան դիմելու իրավունքը: Անձը կարող է դիմել դատական պաշտպանության, եթե ունի «իրական (ռեալ)» իրավունքներ, որոնք խախտվել են կամ կարող են խախտվել: Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը ընդգծել է, որ անձանց՝ իրենց իրավունքների և օրինական շահերի դատական պաշտպանության իրավունք տրամադրելով հանդերձ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը, վերջիններիս համար, սակայն, չի ընձեռում հանրության շահերը պաշտպանելու հնարավորություն, այն է` չի թույլատրում անձանց իրականացնել վարչական մարմինների վարչական ակտերի, գործողությունների կամ անգործության իրավաչափության օբյեկտիվ վերահսկողություն: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայց ներկայացնելու համար, պետք է առկա լինի ոչ միայն վարչական մարմինների ոչ իրավաչափ որոշում, գործողություն կամ անգործություն, այլև նշված ոչ իրավաչափ որոշման, գործողության կամ անգործության արդյունքում անձանց սուբյեկտիվ իրավունքների խախտում կամ խախտման առաջացման վտանգ: Այսինքն՝ վարչական արդարադատություն, բացառությամբ նույն օրենսգրքով սահմանված դեպքերի, կարող է հայցել միայն այն անձը, ով հանդիսանում է դատարան դիմելու իրավունքը կրող սուբյեկտ, կամ այլ կերպ ասած՝ այն անձը, ում սուբյեկտիվ իրավունքները խախտվել են կամ կարող են խախտվել: Վերը նշված իրավական դիրքորոշումների հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական արդարադատություն հայցող անձանց կողմից ներկայացված հայցադիմումների հիման վրա հարուցված վարչական գործերից յուրաքանչյուրով պետք է պարզվի` արդյոք հայցվորը հանդիսանում է դատարան դիմելու իրավունքը կրող սուբյեկտ, այսինքն՝ «շահագրգիռ անձ», քանի որ միայն իրավական շահագրգռվածության առկայության պարագայում անձը կարող է ակնկալել իր խախտված իրավունքների դատական պաշտպանություն: Ընդ որում, իրավունքների խախտման, կամ այլ կերպ ասած՝ դատարան դիմելու իրավունքը կրող սուբյեկտ լինելու վերաբերյալ ապացույցներ ներկայացնելու պարտականությունը կրում է հենց հայցվորը (տե´ս, Ջորջիո ԱՐՄԱՆԻ Ս.Պ.Ա. Միլան, Սվիս Բրենչ Մենդրիսիո ընկերությունն ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության` ի դեմս Մտավոր սեփականության գործակալության, երրորդ անձ ««Այգեպատ» գինու-կոնյակի գործարան» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/9190/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը): Այսպիսով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի իրավակարգավորման առարկայի իմաստով դատարան դիմելու իրավունքի առկայության համար բավարար չէ միայն սուբյեկտների անհրաժեշտ կազմի վերաբերյալ պահանջի բավարարումը: Այն, ի թիվս այլ պայմանների, պետք է դիտարկվի նաև համապատասխան սուբյեկտի մոտ դատարան դիմելու իրավական շահի առկայության համատեքստում` ելակետ ընդունելով օրենսդրորեն սահմանված իրավական նախադրյալները: Այսինքն` «շահագրգիռ անձ» հասկացությունը գնահատման ենթակա հասկացություն է, և գործը քննող դատարանն իրավասու է գնահատելու այս հասկացությունը յուրաքանչյուր գործով` հաշվի առնելով կոնկրետ գործի հանգամանքները և պարզելով, թե արդյոք տվյալ անձն ունի իրավական շահագրգռվածություն, թե` ոչ (տե´ս, Տիգրան Սանասարյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/3477/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2014 թվականի որոշումը): Վերոնշյալ իրավական դրույթների վերլուծությունից հետևում է , որ վկայակոչված իրավանորմերը սահմանում են , որ յուրաքանչյուր ոք իր իրավունքների պաշտպանության համար իրավունք ունի դիմելու վարչական դատարան : Այսինքն ` սկզբունքորեն ենթադրվում է , որ անձի իրավունքի խախտման հնարավորություն գոյություն ունի և իրավունքի ենթադրյալ խախտման դեպքում շահագրգիռ անձն իրավունք ունի դիմելու վարչական դատարան : Անդրադառնալով դատական կարգով վարչական ակտի իրավաչափության վիճարկման հարցին` ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ վարչական ակտը վիճարկելիս դատական պաշտպանությունից օգտվելը չի կարող լինել ինքնանպատակ, այլ այն պետք է ուղղված լինի անձի խախտված իրավունքների վերականգնման ապահովմանը: Ուստի, դիմելով վարչական դատարան` անձը ոչ միայն պետք է հիմնավորի, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերն ընդունվել, գործողությունները կամ անգործությունը կատարվել են օրենքի խախտմամբ, այլ նաև պետք է մատնանշի իր այն իրավունքներն ու ազատությունները, որոնք խախտվել են (տե ′ ս, Սվետլանա Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ /0909/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը ): «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` նույն օրենքը սահմանում է վարչարարության հիմունքները , կարգավորում է վարչական ակտեր ընդունելու , վարչական ակտերը , վարչական մարմինների գործողությունները և անգործությունը բողոքարկելու , վարչական ակտի կատարման , վարչական ծախսերի , ինչպես նաև վարչարարությամբ հասցված վնասի հատուցման հետ կապված ` վարչական մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց ( ... ) միջև ծագած հարաբերությունները : « Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին » ՀՀ օրենքի 37- րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ` վարչական մարմինը պարտավոր է ապահովել փա u տական հանգամանքների բազմակողմանի , լրիվ և o բյեկտիվ քննարկումը ` բացահայտելով գործի բոլոր , այդ թվում ` վարույթի մա u նակիցների o գտին առկա հանգամանքները : «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն` վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն: Նույն հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն` բարենպաստ վարչական ակտն այն վարչական ակտն է , որի միջոցով վարչական մարմիններն անձանց տրամադրում են իրավունքներ կամ նրանց համար ստեղծում են այդ անձանց իրավական կամ փաստացի դրությունը բարելավող ցանկացած այլ պայման : Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` Երևան քաղաքի վարչական տարածքում մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված և նույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա (ներառյալ` բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում) այն անհատական բնակելի տները և դրանց կից բնակելի նշանակության օժանդակ շինությունները, դրանց կառուցման և սպասարկման համար փաստացի առկա սահմանազատված հողամասերը, որոնց նկատմամբ չեն պահպանվել սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փաստաթղթերը և (կամ) հողհատկացման հիմքերը, եթե դրանք կառուցված չեն կամ չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, ապա նույն օրենքի ուժով համարվում են այն ֆիզիկական անձի (անձանց) սեփականությունը , ով ( ովքեր ) տիրապետում է ( են ) այդ գույքը ` որպես սեփական գույք : Նույն օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` նույն օրենքի ուժով ձեռք բերվող ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության դեպքում Երևանի քաղաքապետի որոշումը կայացվում է սեփականության բոլոր մասնակիցների գրավոր համաձայնության առկայության դեպքում, բացառությամբ, եթե նույն օրենքի ուժով ձեռք բերվող ընդհանուր սեփականության իրավունքի մասնակիցները գրանցված ամուսիններ են, և դիմումը ներկայացրել է ամուսիններից մեկը: Վերոհիշյալ իրավանորմերից բխում է, որ վերոնշյալ օրենքով կարգավորվում են օրենքով սահմանված կարգով կառուցված բնակելի տների (օրինական կառույցների), դրանց կառուցման և սպասարկման համար փաստացի առկա սահմանազատված հողամասերի նկատմամբ սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փաստաթղթերի և (կամ) հողհատկացման հիմքերի պահպանված չլինելու դեպքում օրինական կառույցի սեփականատիրոջ իրավունքների վերականգնման հարցերը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է , որ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ( վերտառությամբ ) « Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին » ՀՀ օրենքով օրենսդիրը կարգավորել է իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված որոշակի կատեգորիայի անշարժ գույքի նկատմամբ այդ գույքը փաստացի որպես սեփականը տիրապետող ֆիզիկական անձանց սեփականության իրավունքի վերականգնման և պատշաճ ձևակերպման հետ կապված հարաբերությունները : Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ( վերտառությամբ ) « Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին » ՀՀ օրենքի 1- ին հոդվածով օրենսդիրը սահմանել է , որ իրավունք հաստատող փաստաթղթերը ( քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փաստաթղթերը կամ հողհատկացման հիմքերը ) չպահպանված և որոշակի չափանիշների բավարարող անշարժ գույքը համարվում է այն որպես սեփական գույք տիրապետող ֆիզիկական անձանց սեփականությունը : Ն ախկինում կայացրած որոշումներից մեկում անդրադառնալով նշված օրենքի կարգավորման առարկային ` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է , որ « Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին » ՀՀ օրենքով կարգավորվում են օրենքով սահմանված կարգով կառուցված բնակելի տների ( օրինական կառույցների ), դրանց կառուցման և սպասարկման համար փաստացի առկա սահմանազատված հողամասերի նկատմամբ սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փաստաթղթերի և ( կամ ) հողհատկացման հիմքերի պահպանված չլինելու դեպքում օրինական կառույցի սեփականատիրոջ իրավունքների վերականգնման հարցերը : (...) Վիճելի գույքի նկատմամբ սեփականության իրավունքի առաջացման համար միայն այդ հասցեում հաշվառվելը և բնակվելը բավարար չեն «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ուժով այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար , քանի որ օրենքը կարգավորում է ոչ թե սեփականության իրավունքի ծագման , այլ արդեն իսկ ծագած սեփականության իրավունքի վերականգնման խնդիրը (տե՛ս, Նարինե, Լիանա և Օֆելյա Թովմասյաններն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, Գագիկ Թովմասյանի և մյուսների թիվ ՎԴ/1864/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.07.2010 թվականի որոշումը): Այսպիսով , իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ( վերտառությամբ ) «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի <SPAN lang=HY style=
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 21 հունվարի, 2022 թ.
- Գործի #:
- ՎԴ/7304/05/14
- Դատարան:
- ՀՀ իրավական ակտեր
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
