Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ԵԴ/17265/02/22
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

ԵԴ/17265/02/22

Վճռաբեկ դատարանԵԴ/17265/02/225 հունիսի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ըստ «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊԸ-ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ԱՍ-ի (այսուհետ` Ընկերության մասնաճյուղ) հայցի ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ), երրորդ անձ «ՍԹՈՈՒՆ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.10.2025 թվականի որոշման դեմ Ընկերության մասնաճյուղի վճռաբեկ բողոքը, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Ընկերության մասնաճյուղը պահանջել է Բանկից բռնագանձել 1.219.424,9 ԱՄՆ դոլարի ն 3.645.874,83 եվրոյի չափով բանկային երաշխիքներով վճարման ենթա

Ամբողջ Տեքստ

(Ա2-" ՉԱ

ԱԱՏՔ Ր

ՀՀ ՀՂԻՏՀՀՇ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/17265/02/22 դատարանի որոշում 2026թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/17265/02/22

Նախագահող դատավոր՝ Ն. Կարապետյան

Դատավորներ՝ Ա. Մխիթարյան

Ս. Գրիգորյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

2026 թվականի հունիսի 05-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊԸ-ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ԱՍ-ի (այսուհետ` Ընկերության մասնաճյուղ) հայցի ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ), երրորդ անձ «ՍԹՈՈՒՆ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.10.2025 թվականի որոշման դեմ Ընկերության մասնաճյուղի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Ընկերության մասնաճյուղը պահանջել է Բանկից բռնագանձել 1.219.424,9 ԱՄՆ դոլարի ն 3.645.874,83 եվրոյի չափով բանկային երաշխիքներով վճարման ենթակա գումար:

Սնանկության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 24.01.2025 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 23.10.2025 թվականի որոշմամբ Դատարանի 24.01.2025 թվականի վճիռը բեկանվել է, ն քաղաքացիական գործի վարույթը կարճվել է:

Սուն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության մասնաճյուղը (ներկայացուցիչ Մերի Արտաշեսյան):

2

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Բանկը:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասը, 34-րդ ն 66-րդ հոդվածները, 182 հոդվածի Լին մասի ին կետը ն 380-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը:

Բողոք բերած անձը եշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ մասնաճյուղը՝ որպես իրավաբանական անձի՝ նրա գտնվելու վայրից դուրս տեղակայված առանձնացված ստորաբաժանում, ի դեմս իր տնօրենի գործելով իրավաբանական անձի կողմից հաստատված կանոնադրության ն մասնաճյուղի տնօրենին տրված լիազորագրի հիման վրա, իրականացնում է նրա բոլոր գործառույթները կամ դրանց մի մասը՝ ներառյալ ներկայացուցչության գործառույթը, ն դատարան հայց ներկայացնում է ոչ թե իր, այլ իրավաբանական անձի գլխամասի անունից՝ ներկայացնելով վերջինիս շահերը:

Վերաքննի: ։-դատարանն անտեսել է, որ գործում մասնաճյուղի կողմից իրավաբանական անձի անունից դատարանում հանդես գալու իրավասության առկայության փաստը հաստատող փաստաթղթերի բացակայությունը դատարանի կողմից գործը սխալ վարելու, դատավարութան համապատասխան փուլերում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 126-րդ, 127-րդ ն 182-րդ հոդվածներով նախատեսված կառուցակարգերը ժամանակին պատշաճորեն չկիրառելու արդյունք է, որի բացասական հետնանքը կրում է Ընկերությունը՝ փաստացի զրկվելով դատական պաշտպանության ն դատարանի մատչելիության հիմնարար իրավունքներից, քանի որ կրկնակի դատարան դիմելու պարագայում Ընկերությունը հայցը ներկայացնելու է ոչ միայն հայցային վաղեմության ժամկետի խախտմամբ, այլ նան կրկին ներկայացված հայցը կարող է գնահատվել որպես օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտի առկայության պայմաններում նույնական հայցով դատարան դիմելու արգելքի խախտմամբ հարուցված:

Վերաքննիչ դատարանը լիովին անտեսել է ՀՀ-ում ձնավորված դատական պրակտիկան ն այն, որ ն առաջին ատյանի դատարաններում, ն. ՀՀ վերաքննիչ դատարանում քննվել են տարբեր ընկերությունների հայաստանյան մասնաճյուղերի ն ներկայացուցչությունների մասնակցությամբ հազարավոր քաղաքացիական գործեր, որոնցով վերջիններս հանդես են եկել կա՛մ որպես հայցվոր, կա՛մ որպես պատասխանող, ն այդ գործերով որնէ կերպ կասկածի տակ չի դրվել օտարերկրյա ընկերության մասնաճյուղի կամ ներկայացուցչության դատավարական կարգավիճակի հարցը: Ավելին, Ընկերության հայաստանյան մասնաճյուղի իրավասությունը որնէ կերպ կասկածի տակ չի դրվել նան վերջինիս մասնակցությամբ քննված թիվ ՇԴՅ/0048/02/20, ԵԴ/4606/02/18, ԵԴ/8712/02/18, ԵԴ/11122/02/19, ԵԴ/31930/02/19 ն ՇԴ/5525/02/19 քաղաքացիական գործերով, որոնցից վերջինով ներկայացված վերաքննիչ բողոքը նույնիսկ քննվել է ՀՀ վերաքննիչ դատարանում ն ուղարկվել է նոր քննության` կրկին քննության առարկա չդարձնելով Ընկերության հայաստանյան մասնաճյուղի պատշաճ պատասխանող հանդիսանալու հանգամանքը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.10.2025 թվականի որոշումը՝ օրինական ուժ տալով Դատարանի 24.01.2025 թվականի վճռին, կամ փոփոխել այն:

3

2. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Բողոք բերած անձի կողմից վկայակոչվել են թվով 17 քաղաքացիական ն 3 վարչական գործեր այն հիմնավորմամբ, թե իբրն գոյությւն ունի ձաավորված դատական պրակտիկա, Ա հազարավոր քաղաքացիական գործեր տարբեր ընկերությունների հայաստանյան մասնաճյուղերի ն ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնք հանդես են եկել որպես հայցվոր կամ պատասխանող:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենագրքի, դրա հիման վրա ընդունված այլ օրենքների իրավակարգավորումներից, ինչպես նան Ընկերության մասնաճյուղի կանոնադրության համաձայն` մասնաճյուղը չի հանդիսանում ինքնուրույն իրավաբանական անձ, այն ընկերության գտնվելու վայրից դուրս ստեղծված առանձնացված ստորաբաժանում է, որը գործում է հիմնադիր իրավաբանական անձի կողմից հաստատված կանոնադրության հիման վրա, հիմնադրի կողմից վերապահված լիազորությունների շրջանակներում ն վերջինիս անունից, ու մասնաճյուղի պարտավորությունների համար պատասխանատու է հիմնադիր իրավաբանական անձը: Մասնաճյուղը, հանդիսանալով իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանում, իրականացնում է վերջինիս գործառույթները (ֆունկցիաները), կամ դրանց մի մասը, այն վայրում, որտեղ տեղակայված է, հանդես է գալիս իրավաբանական անձի անունից:

Այսպիսով, ՀՀ իրավական համակարգում առկա է կայուն, ձաավորված դատական պրակտիկա, որում բացակայում են իրարամերժ կարգավորումները ն(կամ) դիրքորոշումները: Իսկ այն դատական գործերը, որոնց փաստական հանգամանքները թույլ չեն տալիս անել եզրահանգում տվյալ գործին մասնակցող անձ մասնաճյուղի կամ ներկայացուցչության իրավասուբյեկտության մասով, դեռնս չի նշանակում, որ այդ գործերով դատարանն արտահայտել է հակասող դիրքորոշում:

Խնդրել է վճռաբեկ բողոքը մերժել ն Վերաքննիչ դատարանի 23.10.2025 թվականի որոշումը թողնել անփոփոխ:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

ԴԴ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» 09.06.2022 թվականի որոշմամբ Ընկերության մասնաճյուղի ընդդեմ Բանկի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին 30.05.2022 թվականին կրկին ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ (հատոր 3-րդ, գ.թ. 1).

2) Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից վարութ ընդունված հայցադիմումով որպես հայցվոր նշված է: «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊԸ (Հայաստանյան մասնաճյուղ): Հայցադիմումը ստորագրված է փաստաբաններ Խորեն Նասիբյանի ն Նունե Հայրապետյանի կողմից (հատոր 3-րդ, գ.թ. 4-9).

3) Դատարանի «Քաղաքացիական գործը վարույթ ընդունելու վերաբերյալ» 18.10.2023 թվականի որոշմամբ թիվ ԵԴ/17265/02/22 քաղաքացիական գործն ըստ Ընկերության մասնաճյուղի հայցի ընդդեմ Բանկի, պատասխանողի կողմում հադես եկող վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ «ՍԹՈՈՒՆ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, ընդունվել է վարույթ ն որոշվել է գործի քննությունն իրականացնել սկզբից (հատոր 4-րդ, գ.թ. 3-11).

4) Ընկերության մասնաճյուղը, ի դեմս գլխավոր տնօրեն Չեն Շիջունի, 10.02.2021 թվականին երեք տարի ժամկետով տրված լիազորագրով լիազորել է փաստաբաններ Խորեն Նասիբյանին Ա Նունե Հայրապետյանին միասին կամ առանձին հանդես գալու

4

Ընկերության անունից՝ իրականացնելով անհրաժեշտ իրավաբանական գործողություններ Ա այլ գործառույթներ, այն է՝ ի թիվս այլնի՝ ստորագրել հայցադիմումներ (հատոր 3-րդ, գ.թ. 11-13).

5) ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից 18.01.2016 թվականին տրված թիվ 01Բ1034850 վկայականի համաձայն` 18.01.2016 թվականին Պետական ռեգիստրի տարածքային բաժնի կողմից գրանցվել լէ «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ Առանձնացված

ստորաբաժանումը: Նույն վկայականի 18.01.2016 թվականին տրված թիվ 001 ներդիրի համաձայն՝ իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման ղեկավարը գլխավոր տնօրեն Չեն Շիջունն է (հատոր 3-րդ, գ.թ. 19).

6) «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊԸ-ի տնօրենների խորհրդի 25.11.2015 թվականին կայացած նիստի որոշմամբ հաստատված «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղի կանոնադրության (այսուհետ՝ Կանոնադրություն) 1-ին կետի համաձայն` ««ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊԸ Հայաստանյան Մասնաճյուղը (այսուհետ Մասնաճյուղ) ստեղծվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության իրավաբանական անձ «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊԸ տնօրենների խորհրդի 25.1.2015թ. նիստի որոշման են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի պահանջներին համապատասխան: Մասնաճյուղը համարվում է ստեղծված ն կարող է գործել օրենքով ն այլ իրավական ակտերով սահմանված կարգով պետական հաշվառման պահից»:

Կանոնադրության 1.5 կետի համաձայն՝ «Մասնաճյուղը համարվում է «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊԸ (հետագայում Հիմնադիր) առանձնացված ստորաբաժանում, որը ներկայացեում է հիմնադրի շահերը ն երա անունից իրականացեում է տնտեսական գործունեություն:

Մասնաճյուղը չի հանդիսանում ինքնուրույն կազմակերպություն, ձեռք չի բերում իրավաբանական անձի իրավունքներ, ունի առանձին հաշվարկային հաշիվ, գործում է հիմնադրի անունից, նրա կողմից տրամադրված գույքով ն լիազորված է ներկայացնելու հիմնադրին Մասնաճյողը իր գործունեութան նպատակներին, հիմեադրի հանեձնարարություններին ն իրեն հանձնված գույքի նշանակությանը համապատասխան տիրապետում, օգտագործում ն տեօրինում է այդ գույքը»:

Կանոնադրության 1.6 կետի համաձայն՝ «Քաղաքացիական շրջանառության մեջ Մասնաճյուղը հանդես է գալիս իրեն ստեղծած իրավաբանական անձի' Հիմեադրի անունից: Մասնաճյուղի իրավաբանական գործողությունները Հիմնադրի համար ստեղծում են իրավունքներ ն պարտավիորություններ: (...)»:

Կանոնադրության 1.7 կետի համաձայն՝ «Հիմեադրի կողմից Մասնաճյուղին հանձեված գույքը համարվում է Հիմնադրի գույքի մի մասը, որը ցույց է տրվում Մասնաճյուղի հաշվեկշռում ն ընդգրկվում է հիմեադիր հանդիսացող կազմակերպության հաշվեկշռում»:

Կանոնադրության 1.9 կետի համաձայն՝ «Մասնաճյուղը իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական Օրենսգրքով, գործող այլ օրենսդրությամբ, Հիմեադրի հիմեադիր փաստաթղթերով նրա կառավարման մարմինների որոշումներով, հրամաններով ն սույն կանոնադրությամբ»:

Կանոնադրության 1.11 կետի համաձայն՝ «Մասնաճյուղն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում»:

Կանոնադրության 2.2 կետի համաձայն՝ «Մասնաճյուղը իրագործելու է մայր կազմակերպության գործունեությունը»:

Կանոնադրության 3.2 կետի համաձայն՝ «Մասնաճյուղը կարող է կնքել պայմանագրեր,

5

ստուգել ն վերահսկել դրանց կատարման ընթացքը»:

Կանոնադրության 3.5 կետի համաձայն՝ «Մասնաճյուղի ամբողջ ունեցվածքը' ներառյալ ֆինանսական միջոցները, սեփականության իրավունքով պատկանում են Հիմնադրին:

Կանոնադրության 4.2 կետի համաձայն՝ «Մասնաճյուղի ընթացիկ գործունեության կառավարումը իրականացնում է երա տնօրենը, որը գործում է սույն կանոնադրության ն Հիմնադրի կողմից տրված լիազորագրի հիման վրա»:

Կանոնադրության 4.5 կետի համաձայն՝ «Մասնաճյուղի տեօրենն իր իրավասության սահմաննեերում' կազմակերպում է Մասնաճյուղի գործունեությունը, (...), իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ լիազորություններ: (...)» (հատոր 3-րդ, գ.թ. 20-29):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն. ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Սահմանադրության 61-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ն 380-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակում Վճռաբեկ դատարանը անհրաժեշտ է համարում դատարանի մատչելիության իրավունքի համատեքստում անդրադառնալ գործը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չլինելու հիմքով գործի վարույթը կարճելու իրավական հնարավորությանն այն դեպքերում, երբ իրավաբանական անձի առանձեացված ստորաբաժանման կողմից ներկայացված ն դատարանի որոշմամբ վարույթ ընդունված հայցադիմումում որպես հայցվոր եշված է իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանումը:

Սահմանադրության 80-րդ հոդվածի համաձայն` հիմնական իրավունքների ն ազատությունների վերաբերյալ Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված դրույթների էությունն անխախտելի է:

Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների Ա ազատությունների վերաբերյալ 0Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հիմնական իրավունքների ն ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները:

«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (...), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ն անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:

Սահմանադրությամբ ն Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքների ու

6

ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նան արդար դատաքննության իրավունքների կարնորությունը բազմիցս նշվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) որոշումներում:

Եվրոպական դատարանի կողմից դատարանի մատծճելիության իրավունքի վերաբերյալ ձնավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը յուրաքանչյուրի համար երաշխավորում է իրքաղաքացիական իրավունքներին ն պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է «դատարանի իրավունքը», որում դատարան դիմելու իրավունքը, այն է՝ քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը, հանդիսանում է այդ իրավունքի մի մասը միայն: Այդուհանդերձ, այդ մասն է, որ հնարավորություն է տալիս օգտվել 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային ն արագ բնութագրիչները, անշուշտ արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում:

Դատարանի իրավունքը բացարձակ չէ: Այն կարող է անուղղակիորեն ենթարկվել սահմանափակումների, քանզի դատարանի իրավունքն ինքնին պետության կողմից կարգավորում պահանջող երնութ է: Կողմերի համար երաշխավորելով իրենց «քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները» որոշելու համար դատարան դիմելու արդյունավետ իրավունք, 6-րդ հոդվածի 1-ին կետը պետությանն ազատ է թողնում այդ իրավունքն իրականացնելուն ուղղված միջոցներն ընտրելիս, սակայն, չնայած նրան, որ Պայմանավորվող պետություններն այս կապակցությամբ օժտված են գնահատման որոշակի ազատությամբ, այնուամենայնիվ, Կոնվենցիայի պահանջների պահպանման վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու իրավասությունը մնում է Եվրոպական դատարանինը:

(..)

Այդուհանդերձ, բոլոր այդ դեպքերում Եվրոպական դատարանն առաջնորդվել է այն համոզմամբ, որ նշված սահմանափակումները չեն սահմանափակում դիմողին տրամադրված դատարան դիմելու իրավունքն այն ձնով կամ այն աստիճան, որ խաթարվի այդ իրավունքի բուն էությունը:

Այդ համատեքստում Եվրոպական դատարանն ընդգծել է, որ դատարան դիմելու իրավունքի սահմանափակումները չեն կարող համարվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխանող, եթե դրանք չեն հետապնդում իրավաչափ նպատակ ն առկա չէ ողջամիտ հարաբերակցություն օգտագործված միջոցների նե հետապնդվող իրավաչափ նպատակի միջն:

Այդուհանդերձ, Եվրոպական դատարանը կրկնել է, որ վերոհիշյալ չափանիշներին համապատասխանությունը գնահատելիս իր խնդիրը չէ ստանձնել իրավասու ներպետական իշխանությունների լիազորությունները՝ արդարադատության մատչելիությունն ապահովող առավել պատշաճ միջոցներ սահմանելու գործում, ն ոչ էլ այն փաստերը գնահատելը, որոնք այս կամ այն դատարանը հիմք է ընդունել այս կամ այն որոշումը կայացնելիս: Եվրոպական դատարանի խնդիրը Կոնվենցիայի հիման վրա՝ ի կատարումն իր լիազորությունների, այդ իշխանությունների կայացրած որոշումների վերանայումն է, Կոնվենցիայի դրույթներն այդ որոշումների .8հետնանքների համապատասխանությունը գնահատելը:

Այդ առնչությամբ Եվրոպական դատարանը նս մեկ անգամ հարկ է համարել կրկնել, որ իր ուսումնասիրությունները բխում են այն սկզբունքից, որ Կոնվենցիայի նպատակը ոչ թե տեսական կամ երնակայական, այլ գործնական ն արդյունավետ իրավունքների

7

երաշխավորումն է: Դա, մասնավորապես, վերաբերում է դատարան դիմելու իրավունքին՝ նկատի ունենալով այն զգալի դերը, որ արդար դատաքննության իրավունքը կատարում է ժողովրդավարական հասարակությունում (տե՛ս Կրեուզն ընդդեմ Լեհաստանի թիվ 28249/95 գանգատով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետեր 52-57):

Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայե' դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայեիվ այդ իրավունքը բացարձակ չէ նե կարող է ենթարկվել սահմանափակումեերի Այդ 0սահմանափակումեերը թուլատիվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, ն այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այեպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը (տես Աշինգդեյեն ընդդեմ Միացյալ (Թագավորության թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57, Տոլստոյ Միլոսլավսկին ընդդեմ Միացյալ (Թագավորության թիվ 18139/91 գանգատով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, կետ 59): Ավելին, սահմանափակումը չի կարող համարվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի Լին կետին համահունչ, եթե այն չի հերապնդում իրավաչափ նպատակ, ն եթե կիրառված միջոցների ն հետապնդվող նպատակի միջն չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն (տե'ս Ալ Ադսանին ընդդեմ Միացյալ (Թագավորության թիվ 35763/97 գանգատով Եվրոպական դատարանի 21.11.2001 թվականի վճիռը, կետ 53, Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի թիվ 34791797 գանգատով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, կետ 36, Պապոն ըեդդեմ Ֆրանսիայի թիվ 54210/00 գանգատով Եվրոպական դատարանի 25.07.2002 թվականի վճիռը, կետ 90, «Պայքար ն հաղթանակ» ՍՊԸ-ն ըեդդեմ Հայաստանի թիվ 21638/03 գանգատով Եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի վճիռը, կետ 44):

Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատծճելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, ն դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները՝ խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձնականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին ն խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս Դումիտրու Գեորգեն ընդդեմ Ռումինիայի թիվ 33883/06 գանգատով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):

ՀՀ սահմանադրական դատարանը 28.11.2007 թվականի թիվ ՍԴՈ-/19 որոշմամբ, անդրադառնալով անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման իրավական խնդրին, արտահայտել է հետնյալ իրավական դիրքորոշումը. «Հայցը կամ դիմումը դատարան' իրավական պաշտպանության այն միջոցներն են, որոնցով հիմնական իրավունքների, այդ թվում դատական պաշտպանության իրավունքի կրող հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձը պաշտպանվում է իր իրավունքների տարաբնույթ խախտումներից, որոնք կարող են կատարվել ինչպես հանրային իշխանության, այեպես էլ մասնավոր անձանց կողմից: Իշխանության ոպտեձգություններից անձի պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը դատարան դիմելու երա իրավունքնե է, որը Հայաստանի Հանրապետությունում, իեչպեն ն բոլոր այլ իրավական պետություններում ունի

8

սահմանադրական (հիմեարար) իրավունքի բնույթ:Անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածաեցվում է պետության պոզիտիվ պարպտականությունը' ապահովել այն թե' նորմաստեղծ, թե' իրավակիրառ գործունեություն իրականացնելիս: Դա ենթադրում է, մի դեպքում, օրենսդրի սպարտականությունը' լիարժեք դատական պաշտպանության հեարավորություն ն մեխանիզմներ ամրագրել օրենքներում, մյուս կողմից, իրավակիրառողի պարտականությունը' առանց բացառությունների քենարկման ընդունել անձանց՝ օրինական կարգով իրենց ուղղված դիմումեերը, որոնցով երանք հայցում են իրավական պաշտպանություն իրենց իրավունքների ենթադրյալ խախտումներից»:

Սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներով (10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 Ա այլն) անդրադառնալով արդարադատության մատչելիության, արդար նեն արդյունավետ դատաքննութան իրավունքնեի երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ՝

- դատավարական որնէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

-ընթացակարգային որնէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս, անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձնական պահանջներով,

-իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով ` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ ն չհանգեցնի իրավունքի էության խախտման:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով կիրառման ենթակա իրավական նորմերը ն սույն գործի փաստերը դիտարկել վերը շարադրված ելակետային դրույթների ու դիրքորոշումների լույսի ներքո:

Նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ Սահմանադրության ն Կոնվենցիայի վերը շարադրված իրավադրույթները, երաշխավորելով անձի իր իրավունքների ու ազատությունների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների ն դատական պաշտպանության իրավունքները, սահմանում են անձի դատարան դիմելու իրավունքը, որը կոչված է ստեղծելու պայմաններ՝ անձի խախտված իրավունքները վերականգնելու համար: Դատարան դիմելու իրավունքն անձի համար ապահովում է իրավական երաշխիքներ՝ իր իրավունքների խախտումների դեպքում ստանալ արդյոււավետ իրավական պաշտպանություն: Այստեղից հետնում է այն կարնոր կանոնը, որի համաձայն` դատական պաշտպանություն անձն ստանում է վերջինիս Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով ն այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների ու (կամ) ազատությունների խախտման դեպքում: Դատական պաշտպանությունը չի կարող

9

լինել ինքնանպատակ, այն ունի հստակ առաքելություն, հստակ սուբյեկտներ ն հասցեատեր ու կոչված է ապահովել անձի խախտված իրավունքների արդյունավետ վերականգնումը (տե'ս Տիգրան էվոյանն ընդդեմ «ԹԵՂՈՒՏ» ՓԲԸ-ի թիվ ԼԴ2/1922/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.01.2024 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերոնշյալ սահմանադրական, օրենսդրական ն կոնվենցիոն դրույթների, ինչպես նան Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների վերլուծությունից հետնում է, որ դատարանի մատչելիության իրավունքը (որի բաղկացուցիչ մասն է դատարան դիմելու իրավունքը) ուղղակիորեն հարաբերակցվում է հայց հարուցելու իրավունքի նախադրյալների հետ: Դրանք այն հանգամանքներն են, որոնց առկայության կամ բացակայության հետ օրենսդիրը կապում է կոնկրետ գործով դատարան հայց ներկայացնելու սուբյեկտիվ իրավունքի ծագումը ն դատարանի պոզիտիվ պարտականությունն այդ հայցով իրականացնելու արդարադատություն՝ կայացնելով վեճն ըստ էության լուծող եզրափակիչ դատական ակտ: Հայց հարուցելու իրավունքի բացասական նախադրյալ է վեճը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չլինելը, որը ինչպես հայցադիմումի ընդունումը մերժելու, այնպես էլ գործի վարույթը կարճելու հիմքերից է (տես «ՆՅՈՒ ԲՐԵՆԴ» ՍՊԸ-ն ըեդդեմ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/3891/02/22 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11112024 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե գործը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ դատարանը դատավարության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե գործը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի համաձայն դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե ստորադաս դատարանում առկա է եղել գործի վարույթը կարճելու հիմք:

Մինչե 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` անկախ բողոքի հիմքերից ն հիմնավորումներից` դատական ակտը ենթակա է բեկանման, եթե առկա են նույն հոդվածի 2-րդ մասի (...) 11-րդ կետերով սահմանված՝ դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով վերաքննիչ դատարանը` ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է վճիռը ն ամբողջությամբ կամ մասնակիորեն կարճում է գործի վարույթը՝ բողոքարկված ն չբեկանված մասով վճիռը թողնելով անփոփոխ: Չբեկանված մասով վճիռը մտնում է օրինական ուժի մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ օրենսդրի կողմից վեճը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով դատարան դիմելու իրավունքի սահմանափակումն ինքնանպատակ չէ, այլ նպատակաուղղված է ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի Ա դատական խնայողության սկզբունքների ապահովմանը: Օրենսդիրը երաշխավորել է անձանց դատական պաշտպանության իրավունքը՝ նրանց իրավունք վերապահելով իրենց իրավունքների Ա օրինական շահերի պաշտպանության համար հայց հարուցել դատարան, իսկ դատարանի համար սահմանելով պարտականություն` քննելու գործը ն գործով

10

կայացնելու օրինական, հիմնավորված ն պատճառաբանված դատական ակտ: Միննույն ժամանակ օրենսդիրն ամրագրել է դատարանի լիազորությունը՝ կարճել գործի վարույթը բոլոր այն դեպքերում, երբ վեճն իր բնույթով ենթակա չէ դատարանում քննության: Հետնաբար, յուրաքանչյուր դեպքում դատարանի կողմից նշված հիմքով գործի վարույթը կարճելու լիազորության կիրառումը ն ըստ այդմ՝ անձի դատական պաշտպանության իրավունքի մերժումը պետք է պայմանավորված լինեն ներկայացված հայցի շրջանակում անձի՝ իր սուբյեկտիվ իրավունքների դատական կարգով վերականգնման, դրանց ենթադրյալ խախտումների վերացման հնարավորության իսպառ բացակայությամբ, որն անհնարին է դարձնում տվյալ վեճի քննումը դատարանի կողմից: Ընդ որում, նշված կանոնը գործում է վերադաս ատյաններում այնպես, ինչպես առաջին ատյանի դատարանում (տես Անժելա Գնորգյանն ընդդեմ «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸի ն«էյի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի թիվ ԵԱՔԴ/3724/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.05.2020 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով գործի վարույթը կարճելու դատավարական փուլին, նշել է, որ գործի վարույթի կարճումն իրենից ներկայացնում է գործի վարույթի ավարտ՝ առանց դատարանի կողմից գործն ըստ էության քննելու ն վեճը լուծող վերջնական դատական ակտ կայացնելու (րես Նիկոլայ Իսկանդարյանե ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ն Վեհանուշ Գրիգորյանի թիվ 3-169(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.03.2007 թվականի որոշումը): Ըստ այդմ էլ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ չնայած այն հանգամանքին, որ գործի վարույթի կարճումը դատավարական մի փուլ է, որի ընթացքում դատարանը գործի ըստ էության քննություն չի իրականացնում, այնուամենայնիվ դատավարական այս փուլում դատարանը պարզում ն գնահատում է գործի վարույթի կարճման հիմքում ընկած փաստական հանգամանքների հիմնավորվածությունը՝ արդյունքում կայացնելով համապատասխան դատական ակտ (տե՛ս «Նորք 5/4» համատիրությունն ըեդդեմ Սարգիս Մանուկյանի թիվ ԵԴ/16359/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.12.2020 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ գործի վարույթի կարճմամբ դատավարության հետագա ընթացքը դադարում է՝ առանց դատական քննության առարկա դարձած վեճն ըստ էության լուծելու: Գործի վարույթի կարճումն իրենից ներկայացնում է արդարադատություն իրականացնելու պահանջի մերժում, դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակում, որը պայմանավորված է դատական պաշտպանության դիմելու իրավունքի (հայց հարուցելու իրավունքի) ծագման օրենքով կանխորոշված նախադրյալների բացակայությամբ: Նշվածը հաշվի առնելով՝ քննարկվող ինստիտուտը դատարանները կիրառելիս պետք է զերծ մնան վարույթը կարճելու՝ դատավարական օրենսդրությամբ սահմանված հիմքի առկայությունը գնահատելիս համապատասխան իրավական նորմերի այնպիսի կամայական կամ խիստ ձնական (ֆորմալիստական) մեկնաբանությունից, որը խոչընդոտում կամ կանխում է դատարան դիմելու իրավունքի, իրավունքի դատական պաշտպանության արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկվում է Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը՝ օրենքով կանխորոշված ընթացակարգային առանձնահատկությունը կիրառելով որպես դատարանի մատչելիության սահմանադրական ն կոնվենցիոն իրավունքի սահմանափակման հիմնավորում ն դրանով իսկ խաթարելով այդ իրավունքի բուն էությունը: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ արդար դատաքննության՝ ներառյա՝։ դատարանի մատչելիութան իրավունքը չի նկարող ծանրաբեռնվել (սահմանափակվել), առավել նս մերժվել, այնպիսի ձնական պահանջներ չպահպանելու

11

հիմքով, որոնց խախտումն էական չէ, չի ազդում կամ չի կարող ազդել վարույթի բնականոն ընթացքի, վիճելի իրավահարաբերության մասնակիցների իրական կամքի բացահայտման, օրինական, հիմնավորված ն, պատճառաբանված վճիռ կայացնելու ն հետագայում դրա կատարման հնարավորության վրա: Հետնաբար, նկատի ունենալով դատական պաշտպանության դիմած անձի համար վարույթի կարճման հետնանքով առաջացող համապատասխան դատավարական ն նյութաիրավական հետնանքները (նույնական հայցով կրկին դատարան դիմելու արգելք, տվյալ պահանջը ներկայացնելու համար սահմանված հայցային վաղեմության ժամկետների հնարավոր ավարտ ն այլն), գործը քննող դատարանը պետք է զերծ մնա գործի վարույթը կարճելու՝ օրենքով սահմանված հիմքերի խիստ ձնական (ֆորմալիստական) մեկնաբանությունից՝ գործի վարույթը կարճելու մասին որոշման հիմքում դնելով բացառապես այնպիսի իրավական ն փաստական հանգամանքներ, որոնք աներկբայորեն հիմնավորում են առանց վեճն ըստ էության լուծելու վարույթն ավարտելու իրավական անհրաժեշտությունը, ներկայացված հայցի շրջանակում սուբյեկտիվ իրավունքների դատական կարգով վերականգնման, դրանց ենթադրյալ խախտումների վերացման հնարավորության իսպառ բացակայությունը, որն անհնարին է դարձնում առնվազն քաղաքացիական դատավարության կարգով տվյալ վեճի քննումը դատարանի կողմից:

Վերոգրյալի համատեքստում անդրադառնալով ՀՀ քաղաքացիական

դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ գործի վարույթը կարճելու հիմքին՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետնյալը.

Նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ արդարադատության մատչելիության իրավունքը սերտորեն փոխկապակցված է այս կամ այն գործի՝ դատարանի քննությանը ենթակա լինելու կամ չլինելու հարցի հետ, քանի որ դատարանը՝ որպես իրավունքի վերաբերյալ գործեր քննող ն լուծող մարմին, օժտված չէ համընդհանուր իրավազորութամբ նե իր գործառույթներին ու խնդիրներին համապատասխան կարող է քննել ն լուծել միայն իր իրավասությանը հանձնված գործերը: Այս հանգամանքն առաջացնում է, մի կողմից, դատարանի, իսկ մյուս կողմից, իրավաբանական գործեր քննելու ն լուծելու իրավասություն ունեցող այլ մարմինների (օրինակ՝ վարչական մարմիններ, առնտրային արբիտրաժ Ա այլն) իրավասությունը հստակորեն սահմանազատելու անհրաժեշտություն: Դատարանի Ա իրավաբանական գործեր քննելու ու լուծելու իրավասություն ունեցող այլ մարմինների իրավասությունը տարանջատելիս կիրառվում է «ենթակայություն» իրավաբանական եզրույթը. ենթակայությունն իրավաբանական գործերի այնպիսի հատկանիշ է, որի միջոցով պարզվում է տվյալ գործը քննելու Ա լուծելու իրավասություն ունեցող կոնկրետ սուբյեկտը: Ըստ այդմ, այն գործերը, որոնց քննությունն ու լուծումն օրենքով հանձնված է դատարանի իրավասությանը, համարվում են դատական ենթակայության գործեր: Փաստորեն, անձը կարող է իրացնել դատարանի մատչելիության իր իրավունքը միայն այն դեպքում, երբ դատարանի առջն վերջինիս բարձրացրած հարցը (որպես կանոն՝ իրավունքի մասին վեճը) ենթակա է քննության ն լուծման դատարանի կողմից (րե՛ս Աշոտ Մովսիսյանն ըեդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, երրորդ անձինք Մարինե Մովսիսյանի, Կարինե Կարապետյանի, Երնանի քաղաքապետի թիվ ՎԴ/12867/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2019 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ անձի կողմից դատարանի առջն բարձրացված հարցի դատարանի քննությանը ենթակա լինելու հանգամանքը հանդիսանում է հայց հարուցելու իրավունքի ընդհանուր դրական նախադրյալ, որի

12

առկայության դեպքում միայն անձն իրավունք ունի իր սուբյեկտիվ իրավունքների պաշտպանության խնդրանքով դիմել դատարան: Հակառակ դեպքում, այսինքն` գործը դատարանին ենթակա չլինելու դեպքում, անձն իրավունք չունի հայց հարուցել դատարանու, ե դատարանը պարտավոր է վարույթ չընդունել ներկայացված հայցադիմումը: Դատարանում գործ չի կարող հարուցվել, իսկ հարուցված գործի վարույթը ենթակա է կարճման, եթե այդ գործի հիմքում ընկած վեճը (հայցապահանջի հիմքում ընկած վիճելի իրավահարաբերությունը, հայցադիմումով դատարանի առջն բարձրացված հարցը) ենթակա չէ Հայաստանի Հանրապետությունում գործող առաջին ատյանի որնէ (ինչպես ընդհանուր իրավասության, այնպես էլ մասնագիտացված) դատարանում քննության: Հետնաբար, վեճը (հայցը) դատարանի քննությանը ենթակա չլինելու հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելիս կամ այդ հիմքով գործի վարույթը կարճելիս վարչական դատարանը պարտավոր է ցույց տալ այն իրավական Ա փաստական հանգամանքները, որոնք վկայում են այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում գործող առաջին ատյանի ընդհանուր իրավասության ն մասնագիտացված բոլոր դատարաններն իրավասու չեն քննելու ն լուծելու տվյալ վեճը (լրե՛ս Գագիկ Մաթնոսյանն ըեդդեմ ՀՀ արդարադատության նախարարության թիվ ՎԴ/0229/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշումը):

Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է դատական կարգով քննության ենթակա բոլոր գործերը, բացառությամբ մասնագիտացված դատարանների ենթակայությանը վերապահված գործերի:

Նույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներն ունեն քաղաքացիական կամ քրեական մասնագիտացում: Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավորներն ունեն քաղաքացիական, իսկ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորները՝ քրեական մասնագիտացում:

Նույն օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քրեական վարույթները, մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթները, ինչպես նան պատժի կատարման հետ կապված օրենքով նախատեսված հարցերը քննում է միայն քրեական մասնագիտացման դատավորը, բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի: Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի իրավասությանը ենթակա մյուս գործերը քննում է քաղաքացիական մասնագիտացման դատավորը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական գործերը ենթակա են քննության առաջին ատյանի դատարանում, բացառությամբ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի ն հակակոռուպցիոն դատարանին ենթակա գործերի:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քաղաքացիական են համարվում իրավունքի մասի

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
5 հունիսի, 2026 թ.
Գործի #:
ԵԴ/17265/02/22
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել