ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԳԱՖԷՍՃԵԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԳԱՖԷՍՃԵԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԳԱՖԷՍՃԵԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2002 թվականի մայիսի 20-ին «ԳԱՖԷՍՃԵԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Սույն օրենքը կարգավորում է «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով արտոնությունների տրամադրման և դրանց կիրառման հետ կապված հարաբերությունները: Հոդված 2. Սույն օրենքով սահմանված հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման իմաստով՝ 1) «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի կողմից թանգարանային և շարժասանդուղքների կասկադի համալիրի (այսուհետ՝ համալիր) գործունեություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետություն շինանյութի, սարքավորումների, այդ թվում՝ շարժասանդուղքների, ինչպես նաև թանգարանային գործունեությանն օժանդակող մասնագիտական սարքավորումների ներմուծումն ազատվում է մաքսային վճարներից (բացառությամբ մաքսավճարի). 2) համալիրի կառուցման և համալիրի գործունեության իրականացման համար «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումն ազատվում են ավելացված արժեքի հարկից: Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված համալիրի կառուցման հետ կապված արտոնությունները գործում են սույն օրենքն ուժի մեջ մտնելու տարվան անմիջապես հաջորդող հինգ տարիների ընթացքում: Սույն հոդվածի համաձայն՝ «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին ավելացված արժեքի հարկից ազատված ապրանքները մատակարարող կամ ծառայություններ մատուցող անձինք այդ ապրանքների և ծառայությունների համար հարկային հաշիվ դուրս չեն գրում (լրացնում են սահմանված կարգի այլ հաշվարկային և վճարային փաստաթղթեր), իսկ իրենց մատակարարների ներկայացրած հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում՝ հայտարարագրերում) առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարները միացնում են արտադրության և շրջանառության ծախսերին: (նախադասությունը հանվել է 21.12.17 ՀՕ-272-Ն) Սույն հոդվածում նշված արտոնությունների կիրառման համար հիմք են ընդունվում իրականացված գործարքների կատարումը հիմնավորող սահմանված կարգի փաստաթղթերը (պայմանագիր, հաշվարկային և վճարային փաստաթղթեր, համապատասխան հայտարարագիր և այլն), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգին համապատասխան՝ «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի դուրս գրած տեղեկանքը: Նշված տեղեկանքը լրացվում է երեք բնօրինակից, որի մեկ օրինակը տրվում է ապրանքներ մատակարարող կամ ծառայություններ մատուցող անձանց (ապրանքների ներմուծման դեպքում՝ մաքսային կամ հարկային մարմին), երկրորդ օրինակը պահվում է «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամում, իսկ երրորդը ներկայացվում է հարկային մարմին՝ մինչև տեղեկանքի դուրսգրման ամսվան հաջորդող ամսվա 15-ը ներառյալ: Ավելացված արժեքի հարկից ազատված և ավելացված արժեքի հարկով հարկվող գործարքների (գործառնությունների) գծով ավելացված արժեքի հարկի հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով: (2-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.12.17 ՀՕ-272-Ն) Հոդված 3. «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամն իր գործունեության հետ կապված մշակութային արժեքները և արվեստի առարկաները կարող է առանց ժամկետային և այլ սահմանափակումների և վճարների (բացառությամբ մաքսավճարի) ժամանակավորապես ներմուծել Հայաստանի Հանրապետություն և վերաարտահանել Հայաստանի Հանրապետությունից: Հոդված 4. «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամը համալիրի կառուցման և շահագործման ընթացքում պարտավոր է գործել Երևան քաղաքի գլխավոր հատակագծի պահանջների համաձայն: Համալիրը կառուցելու կամ գործունեություն իրականացնելու նպատակով ներմուծված կամ Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքներն օտարելու (այդ թվում՝ իրացնելու) դեպքում հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով պարտավորությունները ենթակա են կատարման ընդհանուր սահմանված կարգով, իսկ այդ պարտավորությունների ծագման պահ է համարվում օտարման փաստացի պահը: Հոդված 5. Սույն օրենքի կիրառման վերաբերյալ պարզաբանումներն օրենքով սահմանված կարգով տրամադրում է հարկային կամ մաքսային մարմինը: (5-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-272-Ն) Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան Երևան 10 հունիսի 2002 թ. ՀՕ-340 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԳԱՖԷՍՃԵԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-340 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2018-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2002.06.26/22(197) Հոդ.474 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 20.05.2002 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 10.06.2002 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 26.06.2002 Հիմնական ակտ 20.05.2002, ՀՕ-340 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա 21.12.2017, ՀՕ-272-Ն 20.05.2002, ՀՕ-340 Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 20 մայիսի, 2002 թ.
- Գործի #:
- ՀՕ-340
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
