ՀԿԴ/0038/15/23
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. ւ ասսու 22 ււ հոնիսի 29-ին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով ն 314-րդ հոդվածի 1ին մասով հարուցվել է թիվն կան գործը: 2022 թվականի հուլիսի 9-ին վեց դրվագ ՀՇ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, վեց դրվագ 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ն վեց դրվագ 445-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է թիվ արորը քրեական վարույթը ն 2022 թվականի հուլիսի 13ի որոշմամբ թիվ կկ քրեական վարույթը միացվել է թիվը յաս վարո
Ամբողջ Տեքստ
ՀԿԴ/0038/15/23
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության
հակակոռուպցիոն դատարան,
նախագահող դատավոր՝ Ա.Գրիգորյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Ա.Նահապետյան
2024 թվականի նոյեմբերի 26-ին
քաղաք Երևանում
ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն
հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ՝
մասնակցությամբ դատավորներ՝
Ս.ՉԻՉՈՅԱՆԻ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆԻ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով թիվ ՀԿԴ/0038/15/23 գործով ՀԸ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2023 թվականի մայիսի 5-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի հատուկ վերանայման բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
2
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1.
2022 թվականի հունիսի 29-ին 2003
թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ
քրեական գործը։
2022 թվականի հուլիսի 9-ին վեց դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, վեց դրվագ 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և վեց դրվագ 445-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է թիվ քրեական վարույթը և 2022 թվականի հուլիսի 13-ի որոշմամբ թիվ քրեական վարույթը միացվել է թիվ
քրեական վարույթին։
2022 թվականի նոյեմբերի 22-ին երեք դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 255- րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 445- րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ
վարույթը և նույն օրը միացվել է թիվ
քրեական վարույթին։
քրեական
2023 թվականի հունվարի 26-ին
մեղադրանք է
ներկայացվել հինգ դրվագ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքների կատարման համար։
2023 թվականի մարտի 9-ին որոշում է կայացվել հնարավոր բռնագանձումը կամ բռնագրավումն ապահովելու համար, ի թիվս այլ գույքերի, անվամբ սեփականության իրավունքով գրանցված,
հասցեում գտնվող, 0.1 հա մակերեսով թիվ
կադաստրային ծածկագրով հողամասի վրա արգելադրում
կիրառելու մասին։
2023 թվականի մարտի 10-ին
կողմից միջնորդություն է
ներկայացվել դատարան՝ վերոնշյալ գույքն արգելադրելու մասին որոշման իրավաչափությունը հաստատելու նպատակով։
3
2. ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) 2023 թվականի մարտի 24-ի որոշմամբ նախաքննության մարմնի վերոնշյալ միջնորդությունը բավարարվել է։
3. Վերոնշյալ որոշման դեմ
ներկայացուցիչ
հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2023 թվականի մայիսի 5-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի մարտի 24-ի որոշումը՝
անվամբ սեփականության իրավունքով գրանցված
հասցեում գտնվող գույքի արգելադրման իրավաչափությունը
հաստատելու մասով, բեկանել, և նախաքննության մարմնի՝ 2023 թվականի մարտի 9-ի գույքի արգելադրման մասին որոշումը՝ նույն գույքի մասով, վերացրել։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ հատուկ վերանայման բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանը, որը Վճռաբեկ դատարանի 2023 թվականի հունիսի 29-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Հատուկ վերանայման բողոքի հիմքերը, դրանք հիմնավորող
փաստարկները և պահանջը.
Հատուկ վերանայման բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ նյութական օրենքի և քրեադատավարական օրենքի էական խախտում, այն է՝ սխալ է կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածը, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ և 132-րդ հոդվածները, ինչի արդյունքում խախտվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանված՝ վարույթի հանրայնության սկզբունքը, քանի որ գույքի հնարավոր բռնագրավումն ապահովելու նպատակով դրա արգելադրման վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի որոշումը վերացվել է, որպիսի պարագայում չի ապահովվել հանրային
հավասարակշռության պաշտպանությունը։
և
մասնավոր շահերի
4
Ըստ բողոքաբերի` Վերաքննիչ դատարանի վիճարկվող դատական ակտում արված հետևությունները համընկնում են Վճռաբեկ դատարանի՝ թիվ ԵԿԴ/0200/01/13 գործով 2016 թվականի հունիսի 24-ին կայացված որոշման հետևությունների հետ, մինչդեռ, Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ որոշմամբ արված հետևություններն առ այն, որ բռնագանձման ենթակա գույք չի կարող համարվել, հետևաբար բռնագանձումն ապահովելու նպատակով կալանք չի կարող դրվել այն գույքի վրա, որը թեև համարվում է հանցագործության կատարման արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված, սակայն պատկանում է բարեխիղճ երրորդ անձին, կատարել է քրեական գործով դատարանի կողմից կայացված դատավճռի դեմ բերված վերաքննիչ բողոքի կապակցությամբ կայացված որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքի քննության արդյունքում, այլ ոչ թե՝ նախաքննության փուլում գտնվող քրեական վարույթով, հետևաբար այդ հետևությունները նույնացնել սույն քրեական վարույթի փաստական հանգամանքների հետ, իրավաչափ չէ։
Բողոքաբերը նշել է, որ քրեական վարույթի նախաքննության փուլում քննիչը չունի գույքի սեփականատիրոջ բարեխղճության կանխավարկածը հաղթահարելու պարտավորություն, ինչը հիմնավորվում է նաև օրենսգրքով սահմանված գույքի արգելադրումն անհապաղ կիրառելու պահանջով։
Բողոքաբերը, վկայակոչելով ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 8-րդ մասի կարգավորումը, նշել է, որ բարեխիղճ երրորդ անձի սեփականություն հանդիսացող գույքի քաղաքացիական դատավարության կարգով բռնագրավման առարկա հանդիսանալը հիմք է այդ գույքի վրա քրեական վարույթի շրջանակներում արգելադրում կիրառելու համար:
Բացի այդ, բողոքաբերը նշել է նաև, որ Վերաքննիչ դատարանը բեկանել և փոփոխել է Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, այնուամենայնիվ միայն մեկ գույքի մասով քննիչի միջնորդությունը մերժելու և միայն այդ գույքի մասով քննիչի որոշումը վերացնելու լիազորությամբ օժտված չէր՝ նկատի ունենալով, որ քննիչի միջնորդությունը կարող է միայն բավարարվել կամ մերժվել,
5
իսկ այն մասնակի բավարարելու և որոշումը մասնակի վերացնելու լիազորություն սահմանված չէ։
6. Արդյունքում բողոքի հեղինակը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ օրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի որոշմանը։
Հատուկ վերանայման բողոքի պատասխանը, հիմնավորումները և
պահանջը.
7. [անընթեռնելի] ներկայացուցիչ [անընթեռնելի] վճռաբեկ բողոքի պատասխանում նշել է, որ ներկայացված բողոքը ենթակա չէ Վճռաբեկ դատարանում քննության, քանի որ Վերաքննիչ դատարանը թույլ չի տվել դատական այնպիսի սխալ, որն ազդել է գործի ելքի վրա։
Ըստ բողոքի պատասխան ներկայացրած անձի՝ օրենքի միատեսակ
կիրառության առնչությամբ դատախազի ներկայացրած փաստարկն առ այն, որ առկա է համանման փաստական հանգամանքների վերաբերյալ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների որոշումներ, չի կարող հիմք հանդիսանալ միատեսակ կիրառության անհրաժեշտությունը հաստատելու համար, քանի որ նախ քննարկվող որոշումները հասանելի չեն, բացի այդ՝ դատախազի կողմից ներկայացվել են միայն դատարանների վերջնական եզրակացությունները, որոնցից պարզ չէ, թե դատարանները փաստական հանգամանքների անբավարարության, թե որևէ իրավական հիմքի առնչությամբ են կայացրել նման որոշում, ուստի դատախազի կողմից բավարար կերպով չի հիմնավորվել օրենքի միատեսակ կիրառության անհրաժեշտությունը։
Ներկայացուցիչը նշել է նաև, որ բարեխիղճ երրորդ անձ հանդիսանալու հարցի քննարկումը կարող է տեղի ունենալ քրեական վարույթի տարբեր փուլերում և դրանցից յուրաքանչյուրի ընթացքում հնարավոր է քննարկման առարկա դարձնել գույքի սեփականատիրոջ բարեխղճության հարցը կախված տվյալ պահին ունեցած տվյալների առկայությունից և համադրության մեջ դրանց բավարարությունից։ Այս փաստարկի հաստատման համար հիմք է ծառայում այն հանգամանքը, որ քննարկվող գործողությունն իրականացվում է նախաքննության փուլում,
6
հետևաբար՝ առանց բարեխղճության հարցը՝ քննարկման առարկա դարձնելու անհնար է շարունակել արգելադրման գործընթացը, հակառակ պարագայում կստացվի, որ կամ բարեխիղճ երրորդ անձի գույքի արգելադրման արգելքը սահմանող նորմի գոյությունը և գործողությունը հերքվում է կամ արգելադրում, բռնագրավում կամ բռնագանձում հասկացությունները նույնացվում են, որպիսի պնդումներից ոչ մեկը հնարավոր և տրամաբանական չէ:
Բողոքի պատասխան ներկայացրած անձը, վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածը, նշել է, որ Վերաքննիչ դատարանն օժտված է ինչպես ամբողջական, այնպես էլ որոշակի մասով բեկանելու դատական ակտը, ուստի Վերաքննիչ դատարանի լիազորության խախտման կամ լիազորության սահմաններից դուրս գալու խնդիր չկա։
8. Արդյունքում ներկայացուցիչը խնդրել է վճռաբեկ բողոքը մերժել՝ Վերաքննիչ դատարանի դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ։
Հատուկ վերանայման բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
9. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ [անընթեռնելի] վկայականի համաձայն՝
[անընթեռնելի] հողամաս հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ գրանցված է [անընթեռնելի] սեփականության իրավունքը, որի համար հիմք է հանդիսացել 2020 թվականի սեպտեմբերի 30-ին կնքված անշարժ գույքի մասի առանձնացման և առանձնացվող մասի առուվաճառքի պայմանագիրը և Երևանի քաղաքապետի [անընթեռնելի] որոշումը։
10. Առաջին ատյանի դատարանը 2023 թվականի մարտի 24-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը․ «(…) [Վ]արույթի այլ նյութերով հիմնավորվում է, որ տեղի է ունեցել ենթադրյալ հանրորեն վտանգավոր արարք, և այն կասկածը, որ մեղադրյալներ [անընթեռնելի]
1 Տե՛ս նյութեր, հատոր 4, թերթեր 7-8։
7
առնչություն ունեն դրա
կատարմանը:
Նկատի ունենալով, որ արդեն իսկ Դատարանը հաղթահարված է համարել հիմնավոր կասկածն առ այն, որ մեղադրյալներ
առնչություն ունեն իրենց մեղսագրված հանցանքի կատարմանը,
ինչպես նաև ըստ
նկատմամբ՝ 05.08.2022 թ.,
նկատմամբ՝
22.08.2022р.,
08.09.2022р.,
նկատմամբ` 04.10.2022թ.,
նկատմամբ` 15.12.2022թ.,
նկատմամբ՝ 26.01.2023թ.,
նկատմամբ` 13.10.2022թ., և
նկատմամբ՝ 08.12.2022թ. հանրային քրեական հետապնդում
հարուցելու մասին որոշումների՝ (...) Ուստի Դատարանն արձանագրում է, որ գույքի արգելադրման նպատակն առկա է:
(...) Քննությամբ հիմնավորվել է, որ նշված հողամասերը հանդիսացել են Հայաստանի Հանրապետության և Երեւան համայնքի սեփականություն, դրանք վաճառելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի կամ այլ գերատեսչության կողմից աճուրդներ չեն կազմակերպվել, գույքերը չեն օտարվել, հողամասի առուվաճառքի վերաբերյալ
հետ
պայմանագրեր չեն կնքվել: Այսինքն՝ ապացույցների գերակշռությամբ
8
հիմնավորվում է, որ այդ գույքերն ուղղակի առաջացել են հանցագործության արդյունքում, հետևաբար ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի կարգավորումների համաձայն՝ դրանք ենթակա են բռնագրավման (...), ուստի Դատարանի գնահատմամբ գույքի արգելադրման հիմքը ևս առկա է (…):
Ինչ վերաբերում է (...)
այն փաստարկին, որ.
«Քննարկվող վարույթի շրջանակներում, երբ
ներկայացուցիչ
հանդիսանում է բարեխիղճ երրորդ անձ և որևէ ապօրինի գործարքի մասնակից չի եղել, վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը՝ քննարկվող հողամասի(հասցե՝
) մասով
ենթակա չէ բավարարման, քանի որ տվյալ դեպքում կխախտվի բարեխիղճ երրորդ անձանց գույքի արգելադրման ուղղակի արգելքը և առանց իրավական հիմքերի կսահմանափակվի
սեփականության իրավունքն իրեն
պատկանող հողամասի նկատմամբ», ապա Դատարանն արձանագրում է, որ անհիմն են վերը նշված պնդումները, քանի որ թիվ
քրեական վարույթի
շրջանակներում ձեռք բերված բավարար ապացույցների գերակշռությամբ հիմնավորվել է, որ
հողամասը, ինչպես նաև
անվամբ գրանցված՝
հասցեում գտնվող, 0.208 հա մակերեսով
անվամբ գրանցված՝
գտնվող, 0.1 հա մակերեսով
հողամասն ուղղակի ստացվել են հանցագործության արդյունքում, և նշված հողամասերի հնարավոր բռնագրավումը կամ բռնագանձումն ապահովելու համար ՀՀ դրամ
համապատասխանաբար
ՀՀ դրամ գումարի և
գումարի չափով արգելադրում է կիրառվել այդ անշարժ գույքերի վրա: (…)2»:
11. Վերաքննիչ դատարանը 2023 թվականի մայիսի 5-ի որոշմամբ արձանագրել է․ «(...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում առանցքային 2 Տե՛ս նյութեր, հատոր 4, թերթեր 11-26։
9
նշանակություն ունի գույքի բռնագրավման՝ անհատույց վերցման, ենթակա լինելու հանգամանքի պարզումը:
Այլ կերպ` անհրաժեշտ է բացահայտել, թե արդյոք քրեական վարույթի համապատասխան ելքի դեպքում գույքը կարող է բռնագրավվել, թե ոչ: Ընդ որում, ինչպես նշվեց բռնագրավման ենթակա գույքի վրա կալանք կարող է դրվել անկախ դրա՝ երրորդ անձի սեփականությունը հանդիսանալու կամ նրա կողմից տիրապետելու հանգամանքից։
1
Նշված հանգամանքը պայմանավորված է նրանով, որ հանցանք կատարած անձը կարող է բռնագրավման ենթակա գույքը, օրինակ, սեփականության իրավունքով տրամադրել մեկ այլ անձի՝ հանցագործության կատարման արդյունքում դրա ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված լինելու փաստը քողարկելու նպատակով, ուստի նման իրավիճակները բացառելու անհրաժեշտությունից ելնելով՝ օրենսդիրը բռնագրավման կամ բռնագանձման ենթակա գույքի վրա կալանք դնելու հարցում չի սահմանափակվել այդպիսի գույքի՝ սեփականության իրավունքով միայն մեղադրյալին պատկանելու հանգամանքով: Օրենսդիրը հաշվի առնելով մասնավոր
հանրային շահերի
հավասարակշռության ապահովման անհրաժեշտությունը՝ նախատեսել է գույքի վրա բռնագրավումը բացառող չորս դեպք.
1) հանցանք կատարած անձի կամ նրա խնամքի տակ գտնվող անձի համար անհրաժեշտ գույքն այն ցանկին համապատասխան, որը սահմանված է օրենքով
2) բարեխիղճ երրորդ անձի գույքը,
3)տուժողին վերադարձման ենթակա գույքը,
4)տուժողին հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման համար անհրաժեշտ գույքը
Այսպիսով, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ բռնագրավման ենթակա գույք չի կարող համարվել, հետևաբար նաև բռնագրավումն ապահովելու նպատակով արգելանք չի կարող դրվել այն գույքի վրա, որ թեև համարվում է հանցագործության կատարման արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված, սակայն պատկանում է բարեխիղճ երրորդ անձին։
10
Սույն դեպքում նախաքննական մարմինը դատարանին չի ներկայացրել որևէ հիմնավորում առ այն, որ
այս կամ այն կերպ ներգրավված
է եղել ենթադրյալ հանցանքի կատարմանը, այդ թվում՝ գույքի հանցագործության կատարման արդյունքում ստացված լինելու փաստը քողարկելու նպատակով: Այլ խոսքով՝ վարույթն իրականացնող քննիչը գույքի արգելադրման մասին որոշում կայացնելիս չի հերքել գույքի սեփականատեր
բարեխիղճ երրորդ անձ հանդիսանալու հանգամանքը և հակառակը հիմնավորող որևէ տվյալ չի ներկայացրել Առաջին ատյանի դատարան:
Մինչդեռ, գույքի արգելանքի իրավաչափությունը հաստատելու մասին դատարանի որոշումը պետք է հիմնվեր ոչ միայն գույքի՝ հանցագործության արդյունքում ստացված լինելու հանգամանքը հաստատելով կամ հերքելով, այլ գույքի արգելադրումը բացառող հանգամանքների առկայությունը պարզելով և սեփականատիրոջ բարեխղճության կանխավարկածը հաղթահարելով:
Հիշյալ հանգամանքը Առաջին ատյանի դատարանի կողմից պատշաճ
քննության առարկա չի հանդիսացել, ինչը հանգեցրել է ոչ իրավաչափ որոշման կայացմանը և վերջնարդյունքում՝ անձի սեփականության իրավունքի անհարկի սահմանափակմանը:
Սույն վարույթի փաստերի նկատմամբ կիրառելով վերը հիշատակված իրավական դիրքորոշումները` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարան ներկայացված նյութերում բացակայել են հասցեում գտնվող,
պատկանող անշարժ գույքի արգելադրման որոշման
իրավաչափությունը հաստատելու իրավական հիմքերը:
Մասնավորապես, վարույթի նյութերում բացակայում են հիմնավորվումներն առ այն, որ.
1)
անվամբ գրանցված գույքը փաստացի պատկանում
է քրեական վարույթով քրեական հետապնդման ենթարկված կամ նրանց հանցակցած անձանց,
11
2) Սեփականության իրավունքով նշված գույքը չի պատկանում բարեխիղճ երրորդ անձի կամ չկան գույքի արգելադրումը բացառող այլ հանգամանքներ: Վերաքննիչ դատարանը փաստում է, որ նշված երկու հանգամանքների հաստատումը կամ հերքումը էական նշանակություն ունեն օրինական ու հիմնավոր դատական ակտ կայացնելու համար, այնինչ սույն դեպքում գույքի արգելադրման անհրաժեշտությունը և իրավաչափությունը հիմնավորող փաստարկներով, և գույքի արգելադրման մասին որոշման հիմնավորվածությունը հաստատող նյութերի պատճեններով չի հաղթահարվել գույքի սեփականատիրոջ բարեխղճության կանխավարկածը։
Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից հիշատակված դատավարական նորմերի
խախտումներն էականորեն սահմանափակել են
<<
Սահմանադրությամբ և դատավարական նորմերով վերապահված իրավունքները, որպիսի հանգամանքներից ելնելով՝
լիազոր
ներկայացուցիչ
հատուկ վերանայման բողոքը պետք է
բավարարել, իսկ Առաջին ատյանի դատարանի վիճարկվող որոշումը՝ հասցեում գտնվող, սեփականության
իրավունքով
պատկանող անշարժ գույքի արգելադրման
իրավաչափությունը հաստատելու մասով բեկանել և բեկանված մասով կայացնել դրան փոխարինող դատական ակտ:(…)»3:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը․
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է․ արդյոք հիմնավո՞ր են Վերաքննիչ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներն առ այն, որ
պատկանող գույքը՝ վերջինիս բարեխիղճ երրորդ անձ հանդիսանալու հանգամանքով պայմանավորված, ենթակա չէ արգելադրման։
3 Տե՛ս նյութեր, հատոր 5, թերթեր 17-28։
12
13. ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:
(...)
3. Սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:(...)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի համաձայն «1. Գույքի արգելադրումը կիրառվում է ենթադրյալ հանցագործությամբ պատճառված հնարավոր վնասի կամ վարութային հնարավոր ծախսերի հատուցումը, ինչպես նաև գույքի հնարավոր բռնագրավումը կամ բռնագանձումն ապահովելու համար:
2. Գույքը կարող է արգելադրվել հետևյալ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում.
1) ապացույցների գերակշռությամբ հիմնավորվում է, որ այդ գույքն ուղղակի կամ անուղղակի առաջացել կամ ստացվել է հանցագործության արդյունքում կամ այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտն է կամ այլ տեսակի օգուտ.
2) ապացույցների գերակշռությամբ հիմնավորվում է, որ այդ գույքը հանցանքի կատարման համար օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված գործիք է կամ միջոց.
3) ապացույցների գերակշռությամբ հիմնավորվում է, որ այդ գույքը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով նախատեսված ահաբեկչական գործունեությունը ֆինանսավորելուն ուղղված գույք է, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտ կամ այլ տեսակի օգուտ.
4) ապացույցների գերակշռությամբ հիմնավորվում է, որ այդ գույքը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 291-րդ, 292-րդ, 340-րդ կամ 399-րդ հոդվածներով նախատեսված մաքսանենգության ճանապարհով Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխված մաքսանենգության ապրանք է. (...)»:
13
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի համաձայն՝ «1. Սույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով և 3-րդ մասով նախատեսված հիմքերով կարող է արգելադրվել ցանկացած անձի գույքը, իսկ սույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով արգելադրվել կարող է մեղադրյալի կամ նրա գործողությունների համար գույքային պատասխանատվություն կրող անձի գույքը, ներառյալ ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող գույքը՝ անկախ գույքի տեսակից և այն տիրապետողից։ Ընդհանուր բաժնային սեփականության դեպքում կարող է արգելադրվել միայն համապատասխան բաժինը:
(...)
3. Արգելադրման ենթակա չէ՝
1) այն գույքը, որի վրա օրենքի համաձայն չի կարող բռնագանձում կամ բռնագրավում տարածվել.(…)»
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 133-րդ հոդվածի համաձայն՝ «1. Նախաքննության ընթացքում գույքն արգելադրվում է քննիչի որոշման հիման վրա: Այդ որոշումը և այն հիմնավորող նյութերը եռօրյա ժամկետում ներկայացվում են իրավասու դատարանի հաստատմանը: Դատական վարույթում գույքն արգելադրվում է դատարանի որոշմամբ:
(...)
3. Սույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով և 3-րդ մասով նախատեսված հիմքերի առերևույթ առկայության դեպքում քննիչը համապատասխան գույքի արգելադրումն իրականացնում է անհապաղ:(…)»։ ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի համաձայն՝ «1. Հանցագործության արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված գույքը, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտը և այլ տեսակի օգուտը, հանցագործության համար օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված գործիքը և միջոցը, հանցագործության առարկան դատարանի կողմից ենթակա են պարտադիր բռնագրավման՝ անհատույց վերցման, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի։
2. Գույքի բռնագրավումը կարող է կիրառվել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձի նկատմամբ:
(...)
4. Եթե հանցագործության արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած գույքը, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտը կամ այլ տեսակի օգուտը միախառնված է օրինական ճանապարհով ստացված գույքի հետ, պատկանում է բարեխիղճ երրորդ անձի, կամ այն չի հայտնաբերվել, ապա բռնագրավման է ենթակա համարժեք գույք:
(...)
7. Բռնագրավման ենթակա չէ հանցանք կատարած անձի կամ նրա խնամքի տակ գտնվող անձի համար անհրաժեշտ գույքն այն ցանկին համապատասխան, որը սահմանված է օրենքով, բարեխիղճ երրորդ անձի գույքը, տուժողին վերադարձման ենթակա գույքը, ինչպես նաև տուժողին հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման համար անհրաժեշտ գույքը: Եթե բռնագրավման ենթակա գույքը ծանրաբեռնված է բարեխիղճ երրորդ անձանց իրավունքներով, ապա այդպիսի իրավունքները պահպանվում են բռնագրավումից հետո։
8. Եթե տուժողի և բարեխիղճ երրորդ անձի միջև առկա է վեճ բռնագրավման ենթակա գույքի վերաբերյալ, ապա այդ գույքի բռնագրավումը կարող է կատարվել քաղաքացիական դատավարության կարգով:
(...)
10. Սույն հոդվածի իմաստով՝ գույք, եկամուտ կամ այլ տեսակի օգուտ են համարվում ցանկացած տեսակի նյութական բարիքները, քաղաքացիական իրավունքի շարժական կամ անշարժ օբյեկտները, ներառյալ ֆինանսական (դրամական) միջոցները, վճարային գործիքները, արժեթղթերը և գույքային իրավունքները, գույքային իրավունքները կամ շահերը հավաստող փաստաթղթերը կամ այլ միջոցները, գույքից ստացված կամ դրա նկատմամբ հաշվեգրվող տոկոսները, շահութաբաժինները կամ այլ եկամուտները, ինչպես նաև հարակից և արտոնագրային իրավունքները:
15
11. Սույն հոդվածի իմաստով՝ բարեխիղճ երրորդ անձ է համարվում այն անձը, որը ձեռք է բերել հանցավոր ծագում ունեցող գույքը կամ ծանրաբեռնել է այն իր իրավունքներով, բայց չգիտեր և չէր կարող իմանալ, որ այդ գույքը հանցագործության արդյունքով ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված գույք է, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտ կամ այլ տեսակի օգուտ, հանցագործության համար օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված գործիք կամ միջոց կամ հանցագործության առարկա: Բարեխիղճ երրորդ անձ է համարվում նաև այն անձը, որի գույքն իր կամքից անկախ հանգամանքներով դուրս է եկել իր տիրապետությունից, կամ որը գույքը հանձնել է այլ անձի, եթե նա չգիտեր ու չէր կարող իմանալ, որ այդ գույքն օգտագործվելու է կամ նախատեսվում է օգտագործել հանցանք կատարելու նպատակներով:»:
14. Վճռաբեկ դատարանը, քննարկման ենթարկելով 1998 թվականի հուլիսի 1- ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով (այսուհետ՝ ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգիրք) նախատեսված գույքի վրա կալանք դնելու ինստիտուտը, Ալլա Սեկոյանի վերաբերյալ գործով որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…) [Կ]ալանք կարող է դրվել հետևյալ անձանց գույքի վրա՝ (...)
դ) այլ անձինք, որոնց սեփականությունն է հանդիսանում կամ որոնց մոտ է գտնվում այնպիսի գույք, որի նկատմամբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ այն ստացվել է կասկածյալի կամ մեղադրյալի հանցավոր գործողությունների արդյունքում:
(...)
Օրենքում այլ անձանց նշումը, ում սեփականությունն է հանդիսանում կամ ում մոտ գտնվում է այնպիսի գույք, որի վերաբերյալ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ այն ստացվել է մեղադրյալի կամ կասկածյալի հանցավոր գործունեության արդյունքում, պայմանավորված է նրանով, որ գործնականում հաճախ վերջինների կողմից նշված գույքը թաքցվում է այլ անձանց մոտ` դրա հայտնաբերումը դժվարեցնելու կամ անհնարին դարձնելու, ամեն կերպ իրենց մոտ պահպանելու նպատակով։
16
(…) Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գույքի վրա կալանք դնելու հիմքերի առկայության պատշաճ հիմնավորումն առանցքային նշանակություն ունի ինչպես գույքի վրա կալանք դնելու մասին օրինական որոշման կայացման, այնպես էլ հանրային շահի ու անհատի սեփականության իրավունքի պաշտպանության արդարացի հավասարակշռությունն ապահովելու տեսանկյունից։ Ուստի, գույքի վրա կալանք դնելիս վարույթն իրականացնող մարմինը, ելնելով գույքի վրա կալանք դնելու նպատակից, պետք է պատճառաբանված կերպով հիմնավորի, որ. (...)
3) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 1.1-րդ մասով նախատեսված հանցակազմերով առկա է հիմնավորված ենթադրություն առ այն, որ գույքը, որի վրա կալանք է դրվում, ստացվել է կասկածյալի կամ մեղադրյալի հանցավոր գործողություն(ներ)ի արդյունքում,
(...)
Կասկածյալ կամ մեղադրյալ չհանդիսացող և սույն որոշման 15-րդ կետի (դ) ենթակետում նշված անձանց սեփականությունը հանդիսացող կամ նրանց մոտ գտնվող գույքի վրա կալանք դնելու դեպքում վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է բավարար հիմքերի վկայակոչմամբ հիմնավորել կալանադրվող գույքի՝ կասկածյալի կամ մեղադրյալի առերևույթ հանցավոր գործողություն(ներ)ի արդյունքում ձեռքբերված լինելու հնարավորությունը։ (…)»*: Վճռաբեկ դատարանն Արթուր Անդրեասյանի գործով որոշմամբ նշել է հետևյալը. «(…) [Բ]ռնագանձման ենթակա գույքի վրա կալանք կարող է դրվել անկախ դրա՝ երրորդ անձի սեփականությունը հանդիսանալու կամ նրա կողմից տիրապետելու հանգամանքից: Այդ առումով Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նշված հանգամանքը պայմանավորված է նրանով, որ հանցանք կատարած անձը կարող է բռնագանձման ենթակա գույքը, օրինակ, սեփականության իրավունքով տրամադրել մեկ այլ անձի՝ հանցագործության կատարման արդյունքում դրա ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված լինելու փաստը քողարկելու 4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Ալլա Սեկոյանի վերաբերյալ գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԿԴ/0185/11/11 որոշման 15-17-րդ կետերը։
17
նպատակով: Ուստի նման իրավիճակները բացառելու անհրաժեշտությունից ելնելով՝ օրենսդիրը բռնագանձման ենթակա գույքի վրա կալանք դնելու հարցում չի սահմանափակվել այդպիսի գույքի սեփականության իրավունքով միայն կասկածյալին կամ մեղադրյալին պատկանելու հանգամանքով:
Չնայած դրան՝ հաշվի առնելով մասնավոր և հանրային շահերի
հավասարակշռության ապահովման անհրաժեշտությունը՝ նախատեսվել է գույքի վրա բռնագանձում տարածելը բացառող երկու դեպք.
1) երբ տվյալ գույքը պատկանում է բարեխիղճ երրորդ անձին,
2) երբ տվյալ գույքն անհրաժեշտ է տուժողին և քաղաքացիական հայցվորին հանցագործությամբ պատճառված վնասների հատուցման համար:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բռնագանձման ենթակա գույք չի կարող համարվել, հետևաբար նաև բռնագանձումն ապահովելու նպատակով կալանք չի կարող դրվել այն գույքի վրա, որ թեև համարվում է հանցագործության կատարման արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված, սակայն պատկանում է բարեխիղճ երրորդ անձին կամ անհրաժեշտ է տուժողին և քաղաքացիական հայցվորին հանցագործությամբ պատճառված վնասների հատուցման համար: ( ...)»5:
Բացի այդ, Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով գույքի վրա կալանք դնելու մասին որոշմանն առաջադրվող չափանիշներին, Սամվել Մայրապետյանի վերաբերյալ գործով նշել է․ «(…) Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձի սեփականության իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակումը բացառող կարևոր դատավարական երաշխիք է օրենսդրական այն պահանջը, որ վարույթն իրականացնող մարմնի որոշումը` անձի գույքի վրա կալանք դնելու վերաբերյալ, պետք է լինի օրինական, հիմնավորված և պատճառաբանված: Իսկ դա ենթադրում է, որ գույքի վրա կալանք դնելու մասին որոշումը պետք է կայացվի քրեադատավարական օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ, քրեադատավարական
հարկադրանքի
шји միջոցի
կիրառման
5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արթուր Անդրեասյանի վերաբերյալ գործով 2016 թվականի հունիսի 24– ի թիվ ԵԿԴ/0200/01/13 որոշման 19.2 կետը։
18
անհրաժեշտությունը, այլ կերպ՝ դրա կիրառման հիմքերի և նպատակների առկայությունը հիմնավորող՝ քրեական գործի նյութերից բխող փաստական տվյալների հիման վրա։ Գույքի վրա կալանք դնելու մասին որոշման մեջ վարույթն իրականացնող մարմինը, հիմնվելով գործում առկա նյութերի վրա, պարտավոր է հիմնավորել դրա իրավական հիմքերի և նպատակներից որևէ մեկի կամ մի քանիսի առկայությունը՝ չսահմանափակվելով միայն գույքի վրա կալանք դնելը կարգավորող օրենսդրական ձևակերպումների շարադրանքով: Միայն վերոնշյալ չափանիշների պահպանման դեպքում է հնարավոր ապահովել հասարակության ընդհանուր շահի և անհատի սեփականության (կամ այլ գույքային) իրավունքի պաշտպանության պահանջների միջև արդարացի հավասարակշռությունը: Հարկ է նշել, որ կանխարգելիչ բնույթ կրող քրեադատավարական հարկադրանքի այս միջոցի կիրառման համար անհրաժեշտ է քաղաքացիական հայցը, գույքի հնարավոր բռնագրավումը, բռնագանձումը կամ դատական ծախսերն ապահովելու նպատակներից առնվազն մեկի առկայությունը: (…)»:
15. Վճռաբեկ դատարանը, ընդգծելով անձի սեփականության իրավունքի պաշտպանության սահմանադրական սկզբունքի կարևորությունը, կրկնում է, որ իր սեփականությունը հանդիսացող գույքն իր հայեցողությամբ տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու՝ անձի սահմանադրական իրավունքը սահմանափակող քրեադատավարական հարկադրանքի միջոցի իրավաչափ կիրառման համար վարույթն իրականացնող մարմինն ընդհանուր շահի և անհատի` իր գույքից անարգել օգտվելու իրավունքի պաշտպանության պահանջների միջև պարտավոր է ապահովել արդարացի հավասարակշռություն։
15.1. Անձի սեփականության իրավունքի սահմանափակման հարկադրանքի միջոցի` գույքի արգելադրման կիրառման ընթացքում հանրային և մասնավոր շահերի հավասարաչափ պաշտպանության և դրանց գնահատմանը ներկայացվող պահանջներն էլ ավելի են կարևորվում այն պայմաններում, երբ արգելադրման է
6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Սամվել Մայրապետյանի վերաբերյալ գործով 2019 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ ԵԴ/0587/11/18 որոշման 15-րդ կետը։
19
ենթակա քրեական վարույթով մեղադրյալի կարգավիճակով հանդես չեկող, այլ երրորդ անձի գույքը։
15.2. Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ օրենսդիրը երրորդ անձի գույքի արգելադրման համար սահմանել է որոշակի
առանձնահատկություններ և տարբերակել է երրորդ անձին պատկանող գույքի և մեղադրյալի գույքի արգելադրման կառուցակարգերը՝ նպատակները և հիմքերը։ Նշվածն ուղղված է քրեական վարույթի շրջանակներում, քրեական օրենքով արգելված արարքի կատարմանը չներգրավված անձի իրավունքների անհարկի սահմանափակման հնարավորության բացառմանը։ Քանի որ իրավունքների սահմանափակման համաչափության սկզբունքից բխում է, որ վարույթն իրականացնող մարմինը ենթադրյալ հանցանքի կատարման կասկածով չծանրաբեռնված անձի նկատմամբ չի կարող միևնույն չափանիշով քրեադատավարական հարկադրանքի միջոց կիրառել, ինչ մեղադրյալի նկատմամբ։
16. Նախ, անդրադառնալով գույքի արգելադրման կիրառման նպատակներին, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ գույքի արգելադրում կարող է դրվել՝
1) ենթադրյալ հանցագործությամբ պատճառված հնարավոր վնասի, 2) վարութային հնարավոր ծախսերի հատուցման և 3) գույքի հնարավոր բռնագրավումը կամ բռնագանձումն ապահովելու նպատակներով։ Միևնույն ժամանակ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումներից երևում 5, որ
հանցագործությամբ պատճառված վնասի հատուցումը գույքային հայցի բավարարմամբ կարող է կատարվել ի հաշիվ մեղադրյալի կամ այն անձի, որի վրա կարող է գույքային պատասխանատվություն դրվել մեղադրյալի գործողությունների համար (օրինակ՝ անչափահաս մեղադրյալի դեպքում՝ օրինական ներկայացուցիչը, աշխատողի դեպքում՝ իրավաբանական անձը), իսկ վարութային հնարավոր ծախսերի հատուցումը կատարվում է բացառապես մեղադրյալի գույքով՝ վերջինիս վճարունակ լինելու պարագայում։ Ուստի, նշվածից հետևում է, որ քրեական վարույթի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակ չունեցող անձի գույքի
արգելադրում կարող է կատարվել բացառապես գույքի հնարավոր
բռնագրավումը կամ բռնագանձումն ապահովելու նպատակով։
17. Ինչ վերաբերում է գույքի արգելադրման հիմքերին, ապա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերլուծությունից բխում է, որ երրորդ անձին պատկանող գույքի վրա արգելանք կարող է դրվել այն պարագայում, երբ՝ 1) այդ գույքն ուղղակի կամ անուղղակի առաջացել կամ ստացվել է հանցագործության արդյունքում կամ այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտն է կամ այլ տեսակի օգուտ, 2) այդ գույքը հանցանքի կատարման համար օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված գործիք է կամ միջոց, 3) ահաբեկչական գործունեությունը ֆինանսավորելուն ուղղված գույք է, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտ կամ այլ տեսակի օգուտ, 4) գույքը մաքսանենգության ճանապարհով Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխված մաքսանենգության առարկա է։ Նշվածից բխում է, որ օրենսդիրը երրորդ անձին պատկանող գույքի արգելադրման համար պարտադիր է համարում հանցավոր արարքի և արգելադրման ենթակա գույքի առաջացման միջև պատճառական կապի առկայությունը։ Այլ կերպ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արգելադրման ենթակա գույքի և հանցանքի միջև պատճառական կապի առկայությունը պարտադիր նախապայման է հանդիսանում գույքի արգելադրման իրավաչափության համար։
18. Միևնույն ժամանակ, նույնիսկ գույքի արգելադրման նպատակների և հիմքերի առկայության պայմաններում երրորդ անձին պատկանող գույքը չի կարող արգելադրվել այն պայմաններում, երբ վերջինս հանդիսանում է բարեխիղճ երրորդ անձ (bona fide)։ Իսկ բարեխիղճ երրորդ անձի գույքի արգելադրման սահմանափակման էությունը բխում է, հենց օրենքով սահմանված բարեխիղճ երրորդ անձի հասկացությունից, ըստ որի՝ բարեխիղճ է այն անձը, ով չգիտեր և չէր կարող իմանալ, որ այդ գույքը հանցագործության արդյունքով ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված գույք հանդիսանալու հանգամանքը։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ երրորդ անձանց սեփականության իրավունքի պաշտպանության երաշխիքների ապահովման տեսանկյունից երրորդ
21
անձանց գույքի նկատմամբ արգելադրում կիրառելիս պարտադիր է անձի բարեխղճության հարցի քննարկումը։ Այսինքն, վարույթն իրականացնող մարմինը գույքի արգելադրման մասին որոշմամբ պետք է ներկայացնի այնպիսի փաստարկներ, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ ողջամիտ կասկածներ կհարուցեն գույքի ձեռքբերման պահին երրորդ անձի կողմից գույքի հանցավոր ծագում ունենալու հանգամանքի գիտակցման կամ դրա գիտակցման հնարավորության վերաբերյալ։ Հետևաբար երրորդ անձի գույք արգելադրելիս պետք է ելնել երրորդ անձի «բարեխղճության կանխավարկած»- ից, որը պետք է հաղթահարվի վարույթն իրականացնող մարմնի կողմից համապատասխան հիմնավորումների ներկայացմամբ։ Ընդ որում, վարույթն իրականացնող մարմնի կողմից ոչ թե պետք է ապացուցվի գույքի սեփականատիրոջ կողմից ձեռք բերված գույքի հանցավոր ճանապարհով ստացված լինելու փաստի գիտակցումը, այլ պետք է հիմնավորվի անձի կողմից գույքի հանցավոր ծագում ունենալու գիտակցման հնարավորության առկայության այն նվազագույն շեմը, որը հնարավորություն կտա գնահատել անձի բարեխիղճ երրորդ անձ չհանդիսանալու հանգամանքը։
18.1. Անդրադառնալով երրորդ անձի բարեխղճության հարցի գնահատմանը՝ Վճռաբեկ դատարանը հավելում է, որ անձի բարեխղճությունը գնահատելիս վարույթն իրականացնող մարմինը պետք է գնահատման ենթարկի հանցանքի արդյունքում առաջացած գույքի ապօրինության վերաբերյալ երրորդ անձի սուբյեկտիվ գնահատումը, այսինքն այն հարցը, թե արդյո՞ք տվյալ պայմաններում կոնկրետ անձը կարող էր իմանալ կամ գիտեր նշված գույքի հանցագործությանն առնչվելու հանգամանքը: Ընդ որում, պետք է գնահատվի անձի սուբյեկտիվ ընկալումը ոչ թե գույքի հնարավոր արգելադրմանը նախորդող ողջ ժամանակաշրջանի ընթացքում, այլ կոնկրետ գույքը ձեռք բերելու պահին նրա ունեցած սուբյեկտիվ ընկալումը։ Արդյունքում միայն նշված հարցերին անդրադառնալու պայմաններում կարող է հիմնավոր եզրահանգում արվել անձի բարեխղճության վերաբերյալ:
22
19. Վճռաբեկ դատարանը, համադրելով վերոշարադրյալը, սահմանում է, որ երրորդ անձին պատկանող գույքը կարող է արգելադրվել գույքի հնարավոր բռնագրավումը կամ բռնագանձումն ապահովելու նպատակով, այն պայմաններում, երբ հաստատվել է արգելադրման ենթակա գույքի և հանցանքի միջև առնչակցությունը և այն չի պատկանում բարեխիղճ երրորդ անձին։
20. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝ հասցեում գտնվող անշարժ գույքը ձեռք է բերել 2020 թվականի սեպտեմբերի 30-ին կնքված անշարժ գույքի մասի առանձնացման և առանձնացվող մասի առուվաճառքի պայմանագրի և Երևանի քաղաքապետի
որոշման հիման վրա։
- Առաջին ատյանի դատարանը 2023 թվականի մարտի 24-ի որոշմամբ, ի թիվս այլ գույքերի, նաև հաստատել է
պատկանող վերոնշյալ գույքի
արգելադրման իրավաչափությունը՚։
- Վերաքննիչ դատարանը 2023 թվականի մայիսի 5-ի որոշմամբ նշել է, որ այն պայմաններում, երբ չեն ներկայացվել հիմքեր այն մասին, որ
անվամբ գրանցված գույքը փաստացի պատկանում է քրեական
վարույթով քրեական հետապնդման ենթարկված կամ նրանց հանցակցած անձանց և գույքի արգելադրման անհրաժեշտությունը և իրավաչափությունը հիմնավորող փաստարկներով, և գույքի արգելադրման մասին որոշման հիմնավորվածությունը հաստատող նյութերի պատճեններով չի հաղթահարվել գույքի սեփականատիրոջ բարեխղճության կանխավարկածը` անհարկի սահմանափակվել է
սեփականության իրավունքը։ Արդյունքում Վերաքննիչ դատարանը գույքի արգելադրման մասով բեկանել է Առաջին ատյանի
դատարանի որոշումը և այդ մասով վերացրել քննիչի գույքի արգելադրման մասին 2023 թվականի մարտի 9-ի որոշումը։
7 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
8 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:
9 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:
23
21. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-19-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, արձանագրելով
բարեխիղճ երրորդ անձ
հանդիսանալու հանգամանքը և վերացնելով նրա գույքի արգելադրման մասին որոշումը, հանգել է իրավաչափ եզրահանգման:
Մասնավորապես Առաջին ատյանի դատարանը, քննարկելով
պատկանող
հասցեում գտնվող անշարժ գույքի արգելադրման իրավաչափությունը, միայն անդրադարձել է նշված գույքի ենթադրյալ հանցանքի կատարման արդյունքում ստացված լինելու հանգամանքին և քննարկման առարկա չի դարձրել բարեխիղճ երրորդ անձ հանդիսանալու հանգամանքը, մինչդեռ,
ինչպես իրավացիորեն արձանագրել է Վերաքննիչ դատարանը, գործի նյութերում և քննիչի կողմից կայացված որոշմամբ չեն ներկայացվել այնպիսի փաստարկներ, որոնք վկայում են գույքի ձեռքբերման պահին
կողմից այդ գույքի
հանցավոր ծագում ունենալու հանգամանքի գիտակցումը կամ որոնք կհիմնավորեին գույքի հանցավոր ծագում ունենալու փաստի գիտակցման հնարավորությունը։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման պայմաններում
պատկանող գույքը չէր կարող արգելադրվել՝
վերջինիս բարեխիղճ երրորդ անձ հանդիսանալու և բարեխղճության կանխավարկածը հաղթահարված չլինելու ուժով։
22. Անդրադառնալով բողոքաբերի դիրքորոշմանն առ այն, որ քրեական վարույթի նախաքննության փուլում քննիչը չունի գույքի սեփականատիրոջ բարեխղճության կանխավարկածը հաղթահարելու պարտավորություն, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով քննիչի վրա դրված է գույքի արգելադրումն անհապաղ կիրառելու պահանջ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ չնայած քրեական վարույթի փուլային խնդիրների և փուլերով պայմանավորված վարույթի իրականացման շրջանակների տարբերակմանը և ըստ այդմ վարույթի ընթացքում անձանց իրավունքների սահմանափակման իրավաչափության և
նպատակահարմարության գնահատման տարբերակված չափանիշներին, նախաքննության մարմինը կատարված նախաքննության իրականացման շրջանակներում ձեռք բերված փաստական տվյալների սահմաններում պետք է գնահատման ենթարկի արգելադրման ենթակա գույքի սեփականատիրոջ բարեխիղճ երրորդ անձ հանդիսանալու հարցը, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է գույքի արգելադրման ընդհանուր չափանիշներ` ինչը ենթադրում է, որ քրեական վարույթի նախաքննության փուլում գտնվելը չի կարող հիմք հանդիսանալ նախաքննության մարմնին անձի բարեխղճության հարցի քննարկումից ազատելու համար։
23. Ինչ վերաբերում է բողոքաբերի այն պնդմանը, որ բարեխիղճ երրորդ անձին պատկանող գույքը և քաղաքացիական դատավարության կարգով բռնագրավման առարկա հանդիսանալու հանգամանքը հիմք է դրա քրեական վարույթի շրջանակներում արգելադրման համար, ապա այս մասով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշվածը չի կարող հիմք հանդիսանալ բարեխիղճ երրորդ անձի գույքի՝ քրեական վարույթի շրջանակներում արգելադրման համար։ Մասնավորապես նշված դիրքորոշումը պայմանավորված է քաղաքացիական դատավարության և քրեական դատավարության խնդիրների տարանջատմամբ և տարբերակմամբ, քանի որ ի տարբերություն քրեական դատավարության՝ քաղաքացիական դատավարության խնդիրն է ոչ թե հանրային, այլ՝ մասնավոր շահերի պաշտպանությունը։ Իսկ քրեադատավարական օրենսդրությունը մասնավոր գույքային իրավունքի պաշտպանության՝ անձին հանցագործությամբ պատճառված գույքային հետևանքները վերացնելու երկու գործիքակազմ է նախատեսում՝ իրեղեն ապացույցները տիրապետողին, սեփականատիրոջը կամ նրանց իրավահաջորդներին վերադարձնելը և գույքային հայցի միջոցով քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով պատճառված գույքային վնասների հատուցելը"։ Ուստի Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քաղաքացիական դատավարության կարգով բարեխիղճ երրորդ անձին պատկանող գույքի 10 Տե՛ս, mutatais mutandis, Վճռաբեկ դատարանի Մարատ և Կարեն Սարգսյանների վերաբերյալ գործով 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0282/01/09 որոշումը։
25
հնարավոր բռնագրավումը չի կարող հիմք հանդիսանալ քրեական վարույթի շրջանակներում գույքի արգելադրման համար։
24. Բացի այդ, գնահատման ենթարկելով բողոքաբերի այն փաստարկը, որ դատարանի կողմից չի կարող մասնակիորեն վերացվել քննիչի՝ գույքի արգելադրման մասին որոշումը, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն պարագայում քննիչի կողմից մեկ որոշմամբ կիրառվել, իսկ Առաջին ատյանի դատարանի կողմից մեկ որոշմամբ հաստատվել է միաժամանակ մի քանի անձանց գույքերի արգելադրումը, իսկ Վերաքննիչ դատարանը քննության է առել միայն [անընթեռնելի] ներկայացուցչի կողմից ներկայացրած բողոքը և քննությունն իրականացրել է միայն բողոքում ներկայացված հիմքերի սահմաններում, ուստի նման պայմաններում դատարանը կարող է միայն որոշում կայացնել դատական պաշտպանություն հայցած անձի գույքի արգելադրման մասով։ Իսկ բողոքաբերի կողմից ներկայացված փաստարկը չի բխում սահմանափակ դատական վերանայման կառուցակարգի տրամաբանությունից, ուստի այն հիմնավոր չէ։
25. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ներկայացված հատուկ վերանայման բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում Վերաքննիչ դատարանի 2023 թվականի մայիսի 5-ի որոշումն օրինական է և հիմնավորված։ Հետևաբար, հատուկ վերանայման բողոքը պետք է մերժել, Վերաքննիչ դատարանի 2023 թվականի մայիսի 5-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ, 394-րդ, 400-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
26
ՈՐՈՇԵՑ
1. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2023 թվականի մայիսի 5-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։
Նախագահող՝
Ս.ՉԻՉՈՅԱՆ
Դատավորներ`
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆ
Հատուկ կարծիք հայտնած դատավոր՝ Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 նոյեմբերի, 2024 թ.
- Գործի #:
- ՀԿԴ/0038/15/23
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
