Մահլամյան — ԱՎԴ1/2037/02/19
Ամփոփում
քննելով գործին մասնակից չդարձած անձինք Քրիստինե, Սեդա ն Արսեն Մահլամյանների ու Արման Մահլամյանի վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.07.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ Սվետլանա Մահլամյանի հայցի ընդդեմ Գագիկ, Արման, Դերենիկ ն Կարինե Մահլամյանների՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Սվետլանա Մահլամյանը պահանջել է «1) ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել Սվետլանա Անդրանիկի Մահլամյանի սեփականության իրավունքը Արարատի մարզի Վեդի ք
Ամբողջ Տեքստ
6:28 285».
ՍԱՆ
եարն 1
ՀՀ ՀԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴԼ/2037/02/19 դատարանի որոշում 2024թ.
Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴԼ/2037/02/19
Նախագահող դատավոր՝ Լ. Հովհաննիսյան
Դատավորներ՝ Ս. Թորոսյան
Ն. Մարգարյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ս. ՄԵՂՐՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
2024 թվականի հուլիսի 09-ին
գրավոր ընթացակարգով քննելով գործին մասնակից չդարձած անձինք Քրիստինե, Սեդա ն Արսեն Մահլամյանների ու Արման Մահլամյանի վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.07.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ Սվետլանա Մահլամյանի հայցի ընդդեմ Գագիկ, Արման, Դերենիկ ն Կարինե Մահլամյանների՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Սվետլանա Մահլամյանը պահանջել է «1) ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել Սվետլանա Անդրանիկի Մահլամյանի սեփականության իրավունքը Արարատի մարզի Վեդի քաղաքի Պուշկինի 39 հասցեում գտնվող 1-ին հարկի թիվ 7 սենյակի՝ 26,0քմ, թիվ 8 սենյակի՝ 14.6քմ, թիվ 9 սենյակ՝ 14,2քմ, թիվ 10 սենյակի՝ 21,1քմ ն թիվ 11 սենյակի՝ 16.2քմ նկատմամբ, 2) ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել Սվետլանա Անդրանիկի Մահլամյանի համատեղ սեփականության իրավունքը 648,51քմ բնակելի հողատարածքի նկատմամբ»:
Արարատի ն Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 03.02.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ Կարինե Մահլամյանի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.07.2022 թվականի որոշմամբ Արման Մահլամյանի ն գործին մասնակից չդարձած անձինք
2
Քրիստինե, Սեդա ու Արսեն Մահլամյանների բերած վերաքննիչ բողոքները մերժվել են, իսկ Դատարանի 03.02.2022 թվականի վճիռը մասնակիորեն` Դերենիկ Մահլամյանի մասով, բեկանվել ն քաղաքացիական գործի վարույթը կարճվել է՝ հայցը մինչն հարուցումը մահացած պատասխանողի դեմ հարուցված լինելու հիմքով. մնացած մասով վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Արման Մահլամյանը (ներկայացուցիչ Վահրամ Գալստյան) ն գործին մասնակից չդարձած անձինք Քրիստինե, Սեդա ու Արսեն Մահլամյանները:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Սվետլանա Մահլամյանը (ներկայացուցիչ Մամիկոն Մանուկյան):
2. Գործին մասնակից չդարձած անձինք Քրիստինե, Սեդա ն Արսեն Մահլամյանների վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը
Սուն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքենիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ ն 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքեեի ն հիմեարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ ու 191-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 10-րդ, 30-րդ, 3Լրդ, 33-րդ, 74-րդ, 360-րդ, 365-րդ, 372-րդ ն 379-րդ հոդվածները:
Բողոք բերած անձինք եշված հիմքերի առկայությունը պատճառաբանել են հետնյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը սույն գործով պարտավոր էր վիճելի գույքի թիվ 8 ն թիվ 11 սենյակների վերաբերյալ մյուս բաժնետերերին ներգրավել որպես դատավարության մասնակիցներ, քանի որ նշված սենյակները հանդիսացել են ընդհանուր բաժնային սեփականատերերի կողմից օգտագործվող տարածքներ:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործով պատասխանողները, ինչպես նան բաժնային սեփականատերերը մինչ օրս տնօրինում, տիրապետում, օգտագործում ն կառավարում են իրենց գույքը, որնէ այլ անձի, այդ թվում՝ հայցվորի կողմից վիճելի գույքը չի օգտագործվել որպես սեփականը, իսկ հայցվորն իր հայցը հիմնավորելու համար չի ներկայացրել համապատասխան ապացույցներ:
Վերաքննիչ դատարանը գործին մասնակից չդարձած անձանց բերած վերաքննիչ բողոքն ընդունել է վարույթ, սակայն վերջնական դատական ակտով մերժել է այն՝ գործին մասնակից չդարձած անձանց կողմից նշված դատական ակտը բողոքարկելու իրավունքի բացակայության հիմքով, մինչդեռ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո Վերաքննիչ դատարանը պարտավոր էր բողոքն ըստ էության քննել դրանում նշված հիմքերի ն հիմնավորումների սահմաններում:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 15.07.2022 թվականի որոշումը ն այն փոփոխել՝ հայցը մերժել:
2.Լ Արման Մահլամյանի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 10-րդ ն 60-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, 172-րդ, 187-րդ, 198-րդ, 279-րդ ու 280-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ, 59-րդ, 60-րդ, 66-րդ ն 182-րդ հոդվածները:
Յ
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմեավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործով առկա չէ որնէ ապացույց, որը կարող է գնահատվել արժանահավատ, որոշակի ն վերաբերելի, ու որով կհաստատվեն վիճելի գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաձելու իրավաչափության վերաբերյալ հայցվորի պնդումները:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանի կողմից հայցը բավարարվել է՝ բացառապես հիմք ընդունելով որոշ հայտարարություններ:
Վերաքննիչ դատարանն ընդունել է, որ հայցը ներկայացվել է մինչն հայցի հարուցումը մահացած պատասխանողի դեմ ն այդ հիմքով Դերենիկ Մահլամյանի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճել է, սակայն եթե Վերաքննիչ դատարանը համարել է, որ սույն գործով հայցը բացառապես ներկայացվել է պատասխանող Դերենիկ Մահլամյանի դեմ՝ նրան պատկանող գույքի նկատմամբ հայցվորի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջով, ապա այդ մասով նս պետք է կարճեր քաղաքացիական գործի վարույթը՝ հստակ շարադրելով կարճման հետնանքները:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15.07.2022 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցը մերժել:
2.3 Սվետլանա Մահլամյանի կողմից ներկայացած վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը ն հիմնավորումները
Վճռաբեկ բողոքն անհիմն է ն ենթակա է մերժման, քանի որ գործին մասնակից չդարձած անձինք չեն հստակեցրել, թե նրանց ո՞ր իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ է կայացվել բողոքարկվող դատական ակտը ն ի՞նչ անբարենպաստ հետնանքներ է առաջացրել նրանց համար:
Բողոք բերած անձ Արման Մահլամյանի այն պնդումը, որ հատուկ մասնագիտական գիտելիքների պարզման համար Դատարանը պարտավոր էր դիմել համապատասխան մասնագետի կամ փորձագետի՝ անհասկանալի է, քանի որ վերջինս Դատարանում չի վիճարկել Վեդու քաղաքապետի ն քաղաքաշինության բաժնի պետի կողմից հաստատված անհատական բնակարանի հատակագծի արժանահավատությունն ու չի միջնորդել նշանակել փորձաքենություն:
Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի այն հիմքին, որ Դատարանի կողմից հայցը բավարարվել է՝ բացառապես հիմք ընդունելով որոշ հայտարարություններ, ապա այդ հիմքը նս անհիմն է, քանի որ սույն գործով առկա են նան գրավոր ապացույցներ, ինչպես նան հայցադիմումին կից ներկայացված մի շարք այլ փաստաթղթեր:
3. Վճռաբեկ բողոքների քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
7 19.10.2006 թվականին տրված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2209373 վկայականի համաձայն` Արարատի մարզի Վեդի քաղաքի Պուշկինի թիվ 39 հասցեում գտնվող 436,10քմ բնակելի տունը ն 0,2000քմ տնամերձ հողամասն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանել է Գենետիկ, Սեդա, Արսեն, Քրիստինե, Մարտիկ, Համլետ, Հովհաննես, Գագիկ, Կարինե, Արման ու Դերենիկ Մահլամյաններին ն Հասմիկ Մարտիրոսյանին (հատոր 1-ին, գ.թ. 11-16).
2) թիվ ԱՎԴԼ/0169/02/08 քաղաքացիական գործի շրջանակներում Արարատի ն Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 02.06.2008 թվականին կայացված ու օրինական ուժի մեջ մտած վճռով Գենետիկ, Սեդա, Արսեն ն Քրիստինե
4
Մահլամյանների հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է «(...) Արարատի մարզի Վեդի քաղաքի, Պուշկինի փողոցի թիվ 39 հասցեում գտնվող, Գենետիկ Մուշեղի Մահլամյանի, Արսեն Գենեդիկի Մահլամյանի, Մարտիկ Մուշեղի Մահլամյանի, Համլետ Մարտիկի Մահլամյանի, Գագիկ Մուշեղի Մահլամյանի, Կարինե Բեջանի Մահլամյանի, Սեդա Աշոտի Մահլամյանի, Քրիստինե Գենետիկի Մահլամյանի, Հասմիկ Արամայիսի Մարտիրոսյանի, Հովհաննես Մարտիկի Մահլամյանի, Դերենիկ Մուշեղի Մահլամյանի, Արման Գագիկի Մահլամյանի համատեղ սեփականությունը հանդիսացող երկհարկանի բնակելի տանից ն 2000քմ տնամերձ հողամասից առանձնացնել Գենետիկ, Սեդա, Արսեն ն -Քրիստինե Մահլամյանների բաժնեմասը ն վերջիններիս հատկացնել ըստ իրադրության հատակագծի բնակելի տան երկրորդ հարկից 22քմ մակերեսով թիվ 2 սենյակը, 23.1քմ մակերեսով թիվ 3 սենյակը, 14.5քմ մակերեսով թիվ 1 սենյակը, 23.2քմ մակերեսով թիվ 10 սենյակը, 11.6քմ մակերեսով թիվ 9 սենյակը, իսկ տնամերձ հողամասից հատկացնել ըստ մասնագիտական եզրակացության ն հատակագծի 534քմ մակերեսով հողատարածքը /շտրիխապատված է/ (..)» (հատոր 1-ին, գ.թ. 35, 36, «ՈՈՃ.ԱՅէՅԱ Թ. Ճո» տեղեկատվական համակարգ, թիվ ԱՎԴԼ/0169/02/08 քաղաքացիական գործ).
3) 28.04.2009 թվականին տրված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2433341 վկայականի «Լրացուցիչ նշումներ, փոփոխություններ» բաժնում կատարվել է հետնյալ գրառումը. «Ծանոթություն. 0,147 հա-ից 0,0261 հա ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է Գենետիկ, Սեդա, Արսեն, Քրիստինե Մահլամյաններին (102/454 մաս): Մարտիկ, Համլետ, Հովհաննես, Գագիկ, Կարինե, Արման, Դերենիկ Մահլամյաններին ն Հասմիկ Մարտիրոսյանին՝ 352/454 մաս: Իսկ մնացած 0,1209 հա ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Մարտիկ, Համլետ, Հովհաննես, Գագիկ, Կարինե, Արման, Դերենիկ Մահլամյաններին ն Հասմիկ Մարտիրոսյանին:
Բնակելի տան երկրորդ հարկից 93,30քմ ն նավես (թիվ 13) 9,00քմ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում են Գենետիկ, Սեդա, Արսեն, -Քրիստինե Մահլամյաններին: Իսկ բնակելի տան մնացած մասը՝ 342,80քմ ն օժանդակ շինությունները՝ 164,80քմ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում են Մարտիկ, Համլետ, Հովհաննես, Գագիկ, Կարինե, Արման, Դերենիկ Մահլամյաններին ն Հասմիկ Մարտիրոսյանին» (հատոր 1-ին, գ.թ. 25-32).
4) 06.08.2011 թվականին տրված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2723050 վկայականի «Լրացուցիչ նշումներ, փոփոխություններ» բաժնում կատարվել է հետնյալ գրառումը. «0,1470հա-ից 0,0261 հա-ի 102/454 մասը ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է Գենետիկ, Սեդա, Արսեն, Քրիստինե Մահլամյաններին, 352/454 մասը՝ Համլետ, Հովհաննես, Գագիկ, Կարինե, Արման,Դերենիկ Մահլամյաններին ն Հասմիկ Մարտիրոսյանին, մնացած 0,1209հա-ը ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է Համլետ, Հովհաննես, Գագիկ, Կարինե, Արման, Դերենիկ Մահլամյաններին ն Հասմիկ Մարտիրոսյանին:
Բնակելի տան երկրորդ հարկից 93,30քմ ն օժ. շինություններից թիվ 13 նավեսը՝ 9,00քմ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է՝ Գենետիկ, Սեդա, Արսեն, Քրիստինե Մահլամյաններին:
Բնակելի տան մնացած մասը՝ 342,80քմ ն մնացած օժանդակ շինությունները՝ 164,80քմ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է Համլետ, Հովհաննես, Գագիկ, Կարինե, Արման, Դերենիկ Մահլամյաններին ն Հասմիկ Մարտիրոսյանին:
Հանգուցյալ Մարտիկ Մահլամյանի բաժնեմասի 1/2-րդը սեփականության իրավունքով պատկանում է Հասմիկ Մարտիրոսյանին, մնացած 1/2-րդը՝ բաժնային սեփականության
5
իրավունքով հավասար բաժիններով պատկանում է Հասմիկ Մարտիրոսյանին ն Համլետ, Հովհաննես Մահլամյաններին» (հատոր 1-ին, գ.թ. 37-43).
5) թիվ ԱՎԴԼ/0068/02/09 քաղաքացիական գործի շրջանակներում Արարատի ն Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 06.08.2012 թվականին կայացված Ա օրինական ուժի մեջ մտած վճռով Հասմիկ Մարտիրոսյանի, Համլետ ն Հովհաննես Մահլամյանների հայցը բավարարվել է՝ վճռվել է «(...) ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի Պուշկինի 39 հասցեում գտնվող ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով գրանցված բնակելի տնից Ա 0,1470հա տնամերձ հողամասից առանձնացնել Հասմիկ Արամայիսի Մարտիրոսյանի, Համլետ Մարտիկի Մահլամյանի, Հովհաննես Մարտիկի Մահլամյանի բաժինը ն նրանց հատկացնել՝ բնակելի տան 2-րդ հարկից (ըստ հատակագծի շտրիխապատված է կապույտ գույնով) թիվ 5 սենյակը՝ 37.0քմ, թիվ 12 սենյակը՝ 22.0քմ ն թիվ 13 սենյակը՝ 22.0քմ, ընդհանուր 81.0քմ բնակելի տարածք, ինչպես նան օժանդակ մակերեսները (հատակագծում շտրիխապատված Հէ), իսկ Գագիկ Մուշեղի Մահլամյանին, Դերենիկ Մուշեղի Մահլամյանին, Կարինե Բեջանի Մահլամյանին, Արման Գագիկի Մահլամյանին թողնել բնակելի տան 1-ին հարկից (ըստ հատակագծի շտրիխապատված է կարմիր գույնով)՝ թիվ 5 սենյակը՝ 26.7քմ մակերեսով, թիվ 7 սենյակը 26.0քմ, թիվ 9 սենյակը՝ 14.2քմ, թիվ 12 սենյակը՝ 11.2քմ, թիվ 13 սենյակը՝ 11.2քմ, թիվ 14 սենյակը՝ 12.1քմ, ն ըստ հատակագծի կապույտ գույնով շտրիխապատված թիվ 10 սենյակը՝ 21.1քմ, ընդհանուր 122.5քմ բնակելի տարածք, իսկ տնամերձ հողամասից Հասմիկ Արամայիսի Մարտիրոսյանին, Համլետ Մարտիկի Մահլամյանին, Հովհաննես Մարտիկի Մահլամյանին հատկացնել փաստացի օգտագործվող 433.23քմ մակերեսով հողատարածքը ԿԼ /հատակագծում շտրիխապատված է կարմիր գույնով/, իսկ Գագիկ ն Դերենիկ Մահլամյաններին, Կարինե Բեջանի Մահլամյանին ն Արման Գագիկի Մահլամյանին հատկացնել 648.51քմ մակերեսով հողատարածքը՝ հ2 /հատակագծում շտրիխապատված է կապույտ գույնով/: 127.26քմ մակերեսով հողատարածքը բնակելի տան զբաղեցրած հողատարածքն է (...)» (հատոր 1-ին, գ.թ. 19-22, «ՈՐՈ.ԱՅէՅԱՅ.Յտ» տեղեկատվական համակարգ, թիվ ԱՎԴԼ/0068/02/09 քաղաքացիական գործ).
6) Վեդու քաղաքապետի ն քաղաքաշինության բաժնի պետի կողմից հաստատած հատակագծի համաձայն՝ Պուշկինի թիվ 39 հասցեում գտնվող անշարժ գույքը փաստացի առանձնացված օգտագործվել է Գենետիկ, Մարտիկ, Դերենիկ ն Գագիկ Մահլամյանների կողմից (հատոր 1-ին, գ.թ. 18).
7 Վանուշ Մելոյանի, Սամվել Պետրոսյանի, Ռադիկ էնԽաչատրյանի ն Հովսեփ Դեմիրճյանի կողմից 24.09.2019 թվականին տրված հայտարարության համաձայն՝ Դերենիկ Մահլամյանը 19821983 (թվականներից անվերադարձ մեկնե է 0Հայաստանի Հանրապետությունից, իսկ նրան պատկանող Վեդի քաղաքի Պուշկինի 39 հասցեի տարածքը Սամվել Մահլամյանը, այնուհետն նրա մահից հետո կինը՝ Սվետլանա Մահլամյանը, բարեխիղճ, բացահայտ ն անընդմեջ տիրապետում ու օգտագործում են: 1982-1983 թվականներից մինչն մահը Սամվել Մահլամյանը, այնուհետն՝ իր ընտանքի անդամներն իրենց ուժերով հոգ են տարել գույքի պահպանման մասին, ինչպես նան կատարել են անշարժ գույքի բարեկարգման աշխատանքներ (հատոր 1-ին, գ.թ. 17).
8) 19.04.1982 թվականին տրված |-Շ Ո թիվ 306410 ամուսնության վկայականի համաձայն՝ Սամվել Մահլամյանը ն Սվետլանա Գալստյանն ամուսնացել են, որի մասին ամուսնության ակտերի գրանցման գրքում 19.04.1982 թվականին կատարվել է թիվ 38 գրանցումը: Ամուսնությունից հետո ամուսինները կրում են Մահլամյան ազգանունը (հատոր 1-ին, գ.թ. 9).
6
9) 23.03.2017 թվականին տրված ԱԲ թիվ 234015 մահվան վկայականի համաձայն՝ Սամվել Մահլամյանը մահացել է 19.03.2017 թվականին, որի մասին մահվան վերաբերյալ ակտերի գրանցման գրքում 23.03.2017 թվականին կատարվել է թիվ 155 գրանցումը (հատոր 1-ին, գ.թ. 8).
10) «Արարատ» նոտարական տարածքի նոտար Հրաչյա Մկրտչյանի կողմից 27.09.2017 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն՝ Սամվել Մահլամյանի մահից հետո ժառանգական գույքի նկատմամբ ժառանգներ են հանդիսանում կինը՝ Սվետլանա Մահլամյանը, տղաները՝ Էդգար ն Արթուր Մահլամյանները: Էդգար ն Արթուր Մահլամյաններն իրենց հասանելիք ժառանգությունից հրաժարվել են հօգուտ Սվետլանա Մահլամյանի:
Ժառանգական գույքը բաղկացած է Արարատի մարզի Վեդի քաղաքի Պուշկինի թիվ 41 հասցեում գտնվող բնակելի տնից, տնամերձ հողամասից ն օժանդակ շինությունից, ՎԱԶ 21074 մակնիշի ավտոմեքենայից, ինչպես նան թվով 10 անուն գրավադրված ոսկյա զարդերից (հատոր 1-ին, գ.թ. 10).
1) 10.03.2020 թվականին տրված մահվան ակտի գրանցման վերաբերյալ տեղեկանքի համաձայն` Կարինե Մահլամյանը մահացել է 02.11.2013 թվականին, որի մասին մահվան ակտային գրանցումը կատարվել է 06.11.2013 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 98).
12) Քրիստինե Մահլամյանի կողմից 27.07.2021 թվականին տրված հայտարարության համաձայն` Արարատի մարզի Վեդի քաղաքի Պուշկինի թիվ 39 հասցեի 1-ին հարկի համասեփականատերերից Արման Մահլամյանը մոտավորապես 2-3 տարի է մեկնել է Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի, Կարինե Մահլամյանը մահացել է 2013 թվականին, վերջինս մինչն իր մահը բնակվել է նույն հասցեի 1-ին հարկում: Հորեղբայրը՝ Գագիկ Մահլամյանը, մինչ օրս բնակվում է նշված հասցեի 1-ին հարկում, իսկ մյուս հորեղբայրը՝ Դերենիկ Մահլամյանը, մահացել է Ուկրաինայի Հանրապետությունում:
Արարատի մարզի Վեդի քաղաքի Պուշկինի թիվ 39 հասցեի 1-ին հարկում Գագիկ, Կարինե, Արման ն Դերենիկ Մահլամյաններին համատեղ սեփականության իրավունքով պատկանող բաժնեմասը միշտ տիրապետվել, կառավարվել ու օգտագործվել է նրանց կողմից, որնէ մեկն այդ հասցեում, բացի սեփականատերերից, չի բնակվել, Ա այն որպես սեփականը որնէ մեկի կողմից չի օգտագործվել (հատոր 3-րդ, գ.թ. 65, 66).
13) Հովսեփ Դեմիրճյանի ն Վանուշ Մելոյանի կողմից 16.05.2021 թվականին տրված հայտարարությունների համաձայն՝ իրենք հանդիսանում են Արարատի մարզի Վեդի քաղաքի Պուշկինի փողոցի թիվ 39 հասցեում բնակվող Մահլամյանների հարնանները: Դեռնս 1983 թվականից տեղեկացված են եղել, որ Դերենիկ Մահլամյանը մինչե Հայաստանի Հանրապետությունից մեկնելը նշված հասցեի անշարժ գույքը հանձնել է եղբորը ն նրա ընտանիքին՝ Սամվել ու Սվետլանա Մահլամյաններին: 1982-1983 թվականներից առ այսօր բոլոր եղբայրների հարազատների գիտությամբ Սվետլանա Մահլամյանը Ա իր ընտանիքի անդամներն իրենց ուժերով հոգ են տանում վերը նշված անշարժ գույքի պահպանման մասին՝ բացահայտ, բարեխղճորեն ու անընդմեջ օգտագործել ն տիրապետել են այն, ինչպես նան կատարել են անշարժ գույքի բարեկարգման աշխատանքներ (հատոր 4-րդ, գ.թ. 73-78).
14) Դավիթ Մելոյանի կողմից 03.03.2022 թվականին տրված հայտարարության համաձայն՝ իր պապը՝ Վանուշ Մելոյանը, 83 տարեկան, լսողության խնդիրներ ունեցող թոշակառու է, երբեք չի հանդիպել փաստաբան Մ. Մանուկյանին ն որնէ հայտարարություն չի ստորագրել (հատոր 6-րդ, գ.թ. 39, 40).
15) Սամվել Պետրոսյանի կողմից 03.03.2022 թվականին տրված հայտարարության համաձայն՝ ինքը երբնէ փաստաբանական հարցման չի ենթարկվել, 24.09.2019 թվականին
7
կազմված հայտարարությանը ծանոթ չի եղել ն նշված հայտարարությունն ինքը չի ստորագրել (հատոր 6-րդ, գ.թ. 41, 42).
16) Ռադիկ Խաչատրյանի կողմից 08.03.2022 թվականին տրված հայտարարության համաձայն՝ ինքը երբեք փաստաբան Մ. Մանուկյանին չի տեսել, երբնէ փաստաբանական հարցման չի ենթարկվել, 24.09.2019 թվականին կազմված հայտարարությանը ծանոթ չէ ն նշված հայտարարությունն ինքը չի ստորագրել (հատոր 6-րդ, գ.թ. 43, 44).
17 Ուկրաիներենից հայերեն թարգմանված, Ուկրաինայի Ռիվնենսկի մարզի Ռադիվիլսկի շրջանի Կրուպեցկի գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի կողմից 27.07.2012 թվականին տրված |-էՕ թիվ 127825 մահվան վկայականի համաձայն՝ Դերենիկ Մահլամյանը մահացել է 26.07.2012 թվականին, որի մասին 27.07.2012 թվականին կատարվել է թիվ 26 գրանցումը (հատոր 7-րդ, գ.թ. 2, 3).
18) Քրիստինե Մահլամյանը 07.10.2020 թվականին միջնորդություն է ներկայացրել Դատարան՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրուն պահանջ չներկայացնող անձ ներգրավելու մասին, պատճառաբանելով, որ վիճելի տունը Ա հողամասը հանդիսանում են բաժնային սեփականություն, ու դրանց նկատմամբ ինքը նս իրավունքներ ունի (հատոր 4-րդ, գ.թ. 16).
19 5 Դատարանի 05.11.2020 թվականի որոշմամբ -Քրիստինե Մահլամյանի միջնորդությունը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ սույն վեճը որնէ կերպ չի կարող ազդել նրա իրավունքների ն պարտականությունների վրա, քանի որ գործով վիճելի գույքերի նկատմամբ նա որնէ իրավունք չունի (հատոր 5-րդ, գ.թ. 59-62):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը պայմանավորված է եղել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ մարդու իրավունքների ն. ազատությունների հիմնարար խախտման առերնույթ առկայությամբ, որը հերքվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ.
Լ գործին մասնակից չդարձված անձանց իրավունքներին ն պարտականություններին անմիջակաեորեն առեչվող դատական ակտի պարտադիր բեկանման ենթակա լինելու հարցին' վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները,
2. ձեռքբերման վաղեմության ուժով գույքի եկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ բարեխղճության պայմանի դրսնորման
առանեձնահատկություններիե' վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
1. Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի Ա հրապարակային դատաքննության իրավունք:
8
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գործին մասնակից չդարձած, ինչպես նան դատավարության մասնակից չհանդիսացող անձը դատական ակտը կարող է բողոքարկել նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում ն կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի վճիռների ն նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն՝ գործին մասնակից չդարձած անձինք, որոնց իրավունքների ն պարտականությունների վերաբերյալ կայացվել է դատական ակտ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ ն 4-րդ կետերում նշված անձինք վերաքննիչ դատարանում օգտվում են գործին մասնակցող անձանց իրավունքներից ն կրում են նրանց համար սահմանված պարտականությունները:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել ն գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով Սահմանադրությամբ ն Կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը, արձանագրել է կողմերի հավասարության ն մրցակցային դատավարության սկզբունքների խախտում ու բեկանել է դատական ակտը (տես Գյումրու քաղաքապետարանն ընդդեմ Ֆելիքս (Թորոսյանի թիվ 3-2343/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.11.2006 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ օրենսդիրը գործին մասնակից չդարձված անձանց վերապահում է գործին մասնակցող անձանց իրավունքներ ն նրանց համար սահմանում պարտականություններ միայն այն դեպքում, երբ գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացվել է նրանց իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ (տես Արագածոտնի մարզի Քուչակի գյուղապետարանն ըեդդեմ Լարիսա Եղիազարյանի ն Գագիկ Մալխասյանի թիվ ԱՐԱԴ/0242/02/0 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նան հավելել է, որ գործին մասնակից չդարձած անձանց դատավարական գործողություններնն ուղղակիորեն պայմանավորված են նրանց դատավարական կարգավիճակով ն ուղղված են վիճելի նյութական իրավահարաբերության կարգավորման կապակցությամբ թուլ տրված այնպիսի սխալի վերացմանը, որն իրավահարաբերության ոչ բոլոր մասնակիցներին գործին մասնակից դարձնելու արդյունք է: Հետնաբար գործին մասնակից չդարձված անձը, որի իրավունքների Ա օրինական շահերի վերաբերյալ կայացվել է դատական ակտ, պետք է իր խախտված իրավունքներն արդյունավետ միջոցներով վերականգնելու հնարավորություն ունենա: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այդ իրավունքների իրացումը չի կարող կրել բացարձակ բնույթ: Մասնավորապես, գործին մասնակից չդարձված անձանց կողմից իրենց իրավունքներին վերաբերող՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը բողոքարկելու դեպքում դրա վերանայման վարույթում հարկ է պահպանել անհրաժեշտ հավասարակշոություն մի կողմից գործին մասնակցող անձանց սահմանադրական իրավունքների ու պարտականությունների, մյուս կողմից՝ գործին մասնակից չդարձված այն անձանց իրավունքների ն պարտականությունների միջն, որոնց իրավունքներին ու պարտականություններին առնչվում է դատական ակտը (տե՛ս «Հայր ն որդի Ադամյաններ»
9
ՍՊԸ-ե ըեդդեմ «Հինգերորդ Աստղ» ՍՊԸի ն մյուսեեի թիվ ԵԱԴԴ/0199/02/1 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի համաձայն՝ դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատական ակտն ազդում է գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների ն պարտականությունների վրա, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը քննվող գործի մասին ծանուցել է տվյալ անձին, սակայն նա չի ցանկացել ներգրավվել գործին:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներից մեկում արձանագրել է որ որպես ընդհանուր կանոնից բացառություն, օրենսդիրը նախատեսել է այն դեպքը, երբ դատարանը գործի քննության մասին ծանուցել է տվյալ անձին, սակայն վերջինս չի ցանկացել ներգրավվել այդ գործին:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ օրենսդիրը, սահմանելով դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը, ըստ էության, առանձնացրել է այնպիսի դատավարական սխալները, որոնք անմիջականորեն կապված են արդարադատության սկզբունքների ն դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի խախտումների հետ: Հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ նման խախտումների առկայության պայմաններում դատարանի վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, ն վճիռը բողոքարկող անձը պարտավոր չէ ապացուցել, որ այդ դատավարական խախտումները հանգեցրել են կամ կարող էին հանգեցնել գործի սխալ լուծման: Այդպիսի խախտումների առանձնահատկությունը մյուս դատավարական խախտումների համեմատ կայանում է նրանում, որ դրանք այնքան էական են, որ խաթարում են դատարանի՝ իբրն իրավունքների համապարփակ ն արդյունավետ պաշտպանությանը կոչված պետական մարմնի դերն ու նշանակությունը: Հետնաբար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված խախտումները վերաբերում են Սահմանադրությամբ, Կոնվենցիայով ն օրենքներով սահմանված արդարադատության սկզբունքներին (օրենքի հիման վրա ստեղծված անկախ ն անաչառ դատարան, դատարանի օրինական կազմ, լսված լինելու իրավունք, դատավարության լեզու ն այլն), ուստի դրանց առկայությունը կասկածի տակ է դնում ընդհանրապես արդարադատություն իրականացված լինելու կամ արդարադատությունը դատարանի կողմից իրականացված լինելու իրողությունը: Վերադաս ատյանի կողմից նման խախտումների արձանագրումն )քտօ օօ հանգեցնում է վերանայվող դատական ակտի բեկանմանը՝ անկախ բողոքում բարձրացված նյութական իրավունքի նորմերի սխալ կիրառման կամ չկիրառման վերաբերյալ հիմքերի հիմնավոր լինելուց: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված խախտումների բնույթն այնպիսին է, որ դրանք կարող են վերացվել բացառապես դատական ակտի բեկանումից հետո՝ գործի ամբողջ ծավալով նոր քննություն իրականացվելու դեպքում (տես Վարազդատ Հակոբյանն ըեդդեմ Արմավիրի մարզպետի թիվ ԱՐԴԼՅ2Չ38/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.09.2021 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր այն դեպքերում, երբ առաջին ատյանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտն անմիջականորեն առնչվում է գործին մասնակից չդարձած անձի իրավունքներին ն պարտականություններին ու այդ փաստն ապացուցված է համարվում վերաքննիչ դատարանի կողմից, ապա վերջինս օրենքով նախատեսված կարգով պարտավոր է բեկանել դատական ակտը:
ՀՀ վճռաբեկ դատարանն փաստել է, որ գործին մասնակից չդարձված այն անձը, որի իրավունքների Ա օրինական շահերի վերաբերյալ կայացվել է դատական ակտ, բոլոր դեպքերում պետք է ունենա իր խախտված իրավունքների ու օրինական շահերի վերականգման արդյունավետ միջոցների հնարավորություն:
10
ՀՀ վճռաբեկ դատարանի նշված հետնությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ չնայած նրան, որ գործին մասնակից չդարձած անձինք անմիջական մասնակցություն չեն ունենում տվյալ գործի քննությանը, այնուամենայնիվ տվյալ գործով կայացված դատական ակտը (եթե այն վերաբերում է նրանց իրավունքներին ն պարտականություններին), որպես կանոն բացասաբար է անդրադառնում նրանց իրավունքների ն պարտականությունների վրա: Այլ կերպ ասած, դատական ակտը վերաբերում է գործին մասնակից չդարձված անձի իրավունքներին ն պարտականություններին ոչ միայն այն դեպքում, երբ դատական ակտով անմիջականորեն շոշափվում են այդ անձանց իրավունքներն ու պարտականությունները, այլն՝ երբ խոչընդոտներ են ստեղծվում նրանց սուբյեկտիվ իրավունքների իրացման կամ պարտականության պատշաճ կատարման համար (տե՛ս Անեա ն Գալինա Խաչատրյաններե ընդդեմ Ռոստոմ Բուռնազյանի թիվ ԵԿԴ/0408/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2022 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ ընդգծել է, որ գործին մասնակից չդարձված անձանց՝ դատական ակտը բողոքարկելու իրավունքը չի կրում բացարձակ բնույթ ն կարող է իրացվել միայն այն ժամանակ, երբ տվյալ դատական ակտով անմիջականորեն խախտվում են գործին մասնակից չդարձված անձի իրավունքները, այսինքն՝ այն ժամանակ, երբ դատական ակտն ուղղակի առնչվում է գործին մասնակից չդարձված անձի իրավունքներին ու պարտականություններին (տե՛ս «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Ա/Ջ Աշոտ Սարիբեկյանի թիվ ԱՐԴ/0017/04/16 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.07.2020 թվականի որոշումը):
2. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում ն կարգով՝ անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նան այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ ն անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ տիրապետման վաղեմությունը վկայակոչող անձը կարող է իր տիրապետման ժամկետին միացնել այն ժամանակը, որի ընթացքում այդ գույքին տիրապետել է այն անձը, որի իրավահաջորդն է ինքը:
Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ մինչն ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելը գույքը որպես սեփականություն տիրապետող անձն իրավունք ունի պաշտպանել այն երրորդ անձանցից, որոնք գույքի սեփականատերը չեն Ա օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ հիմքով դրա նկատմամբ չունեն տիրապետման իրավունք:
Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռքբերման վաղեմության ուժով գույքը ձեռք բերած անձի մոտ ծագում է այդ իրավունքի պետական գրանցման պահից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ սեփականության իրավունքը դադարում է սեփականատիրոջ կողմից իր գույքն օտարելու, սեփականության իրավունքից հրաժարվելու, գույքը ոչնչացնելու ն գույքի նկատմամբ սեփականության իրավունքի կորստի՝ օրենքով նախատեսված այլ դեպքերում:
11
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից՝ այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից ն տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որնէ իրավունք պահպանելու մտադրության (...):
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ սեփականության իրավունքից հրաժարվելը հիմք չէ գույքի նկատմամբ սեփականատիրոջ իրավունքները ն պարտականությունները դադարելու համար, մինչն այլ անձի կողմից այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելը:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետին, 187-րդ հոդվածի 1-ին կետին ն 280-րդ հոդվածին, արձանագրել է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու ն որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:
Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք նախապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես դրանք են՝
1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքն անձի փաստացի տիրապետմանն անցնելիս: Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որնէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն,
2. փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն՝ գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նան երրորդ անձանց հետ հարաբերություններում,
3. տիրապետումը պետք է լինի տասը տարի ն անընդմեջ: Այսինքն՝ 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն,
4. տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն՝ փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տես Վոլոդա ն Միշա Նիկողոսյաններն ընդդեմ Մանվելթ9"Սարիբեկյանի ու մյուսների թիվ 3-1435(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը):
Վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումը ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է ձեռքբերման վաղեմության ուժով գուքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ պայմաններից բարեխղճության պայմանի գնահատման 0առանձնահատկություններին՝ արձանագրելով, որ նման իրավահարաբերություններում առավել կարնորվում է ինչպես անշարժ գույքի փաստացի տիրապետողի վերաբերմունքը տիրապետվող գույքի նկատմամբ, այնպես էլ` գրանցված
12
սեփականատիրոջ վարքագիծը ն վերաբերմունքն այլ անձի կողմից իր սեփականության տիրապետման նկատմամբ:
ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ օրենքով նախատեսված տասը տարվա ժամանակահատվածն այն սահմանափակ ժամանակահատվածն է, որի ընթացքում անշարժ գույքի սեփականատիրոջ գործողություններ, կարող են ազդել գույքի փաստացի տիրապետողի կողմից նրա՝ գույքը որպես սեփական տիրապետելու բարեխղճության վրա, քանի որ այս իրավահարաբերության համար էական է անշարժ գույքի սեփականատիրոջ վերաբերմունքը նման տիրապետման վերաբերյալ, որովհետն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի կիրառման առումով սեփականատիրոջ կողմից գույքի տիրապետման իրավազորության իրականացումն ինքնին բացառում է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչում որնէ սուբյեկտի համար: Նման մեկնաբանությունը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 3-րդ կետի բովանդակությունից:
Անշարժ գույքի գրանցված սեփականատիրոջ կողմից գուքի նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված գործողությունները պետք է իրականացվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված ժամկետի ընթացքում՝ մինչն գույքի փաստացի տիրապետողի կողմից ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչման պահանջ ներկայացնելը: Այս առումով պետք է նշել, որ ժառանգման կարգով իրականացված իրավահաջորդության դեպքում գույքի նկատմամբ ժառանգների սեփականության իրավունքի ծագումն ինքնըստինքյան չի վերացնում անշարժ գույքի փաստացի տիրապետողի մոտ առկա տիրապետման բարեղճությունը (տե՛ս Աշխեն Առաքելյանն ընդդեմ Արայիկ Ավետիսյանի ն մյուսների թիվ ԵԿԴ/3299/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բարեխղճության ծագումը, ինչպես ն մյուս պայմանները կարնորվում են գույքի փաստացի տիրապետման անցնելու պահին: Այդուհանդերձ, առանձին դեպքերում բարեխղճությունը ժամանակագրական առումով կարող է չհամընկնել գույքի փաստացի տիրապետման անցնելու պահի հետ: Այլ կերպ ասած՝ գույքը փաստացի տիրապետման անցնելու պահին այն ձեռք բերողի մոտ կարող է բացակայել բարեխղճությունը ն ծագել ավելի ուշ: Նման դեպքերում ինքնին չպետք է բացառել ձեռքբերման վաղեմության առկայությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ նման դեպքերում տասը տարվա ժամկետի հաշվարկի հոսքն սկսվում է ոչ թե գույքի փաստացի տիրապետմանն անցնելու պահից, այլ տիրապետման ընթացքում բարեխիղճ դառնալու պահից: Վերջինս էլ ըստ էության նշանակում է, որ գույքն այդ պահից է անցել անձի տիրապետմանը ն անցման պահին անձը եղել է բարեխիղճ (տես, օրինակ, Օֆիկ Ենոքյանն ընդդեմ Հովակիմ Կարոյանի ն Սվետլանա Կիրակոսյանի թիվ ԵՇԴ/0987/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 9 հուլիսի, 2024 թ.
- Գործի #:
- ԱՎԴ1/2037/02/19
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
