ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2015 թվականի նոյեմբերի 24-ին «ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի դեկտեմբերի 19-ի ՀՕ-236-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով. «3.1. Սույն հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի «ա»-«գ» ենթակետերով նախատեսված դեպքերում կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը և նոտարը օրենքով սահմանված այլ պայմանները բավարարելու դեպքում համարվում են (շարունակում են համարվել) շրջանառության հարկ վճարող, եթե այդ ենթակետերում նշված այլ անձինք հարկային մարմին են ներկայացրել գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն և փաստացի գործունեություն չեն իրականացրել:»: Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի առաջին պարբերության 4-րդ կետը «3-րդ մասի 4-րդ» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասով սահմանված դեպքերի)» բառերով: Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. Շրջանառության հարկի վճարման դադարեցման պահից տվյալ տարվա մնացած ժամանակահատվածում առևտրային կազմակերպությունները՝ շահութահարկը (այդ թվում` կանխավճարները), անհատ ձեռնարկատերերը եկամտային հարկը (այդ թվում` կանխավճարները) և ԱԱՀ-ն հաշվարկում և վճարում են օրենքով սահմանված ընդհանուր կարգով:»: Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների: Սույն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2016 թվականի հունվարի 1-ից, որոնց գործողությունը տարածվում է 2016 թվականի հունվարի 1-ից հետո Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի «ա»-«գ» ենթակետերով նախատեսված հիմքերով անձանց փոխկապակցվածությունը բացահայտելու դեպքերի վրա՝ անկախ այն հանգամանքից, թե երբ է առաջացել այդ փոխկապակցվածությունը: Մինչև 2016 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում անձին շրջանառության հարկ վճարող համարվելու առումով բավարար է միայն սույն օրենքի 1-ին հոդվածում նշված այլ անձանց կողմից փաստացի գործունեություն իրականացված չլինելու հանգամանքը: Եթե կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը մինչև 2016 թվականի հունվարի 1-ը, Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի «ա»-«գ» ենթակետերի համաձայն, չեն համարվել շրջանառության հարկ վճարող կամ դադարել են համարվել շրջանառության հարկ վճարող, ապա սույն օրենքի ընդունումից հետո նրանց մասով հարկային պարտավորությունների վերահաշվարկ չի կատարվում: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2015 թ. դեկտեմբերի 15 Երևան ՀՕ-167-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-167-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.01.2016-01.01.2018) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2015.12.23/87(1176) Հոդ.1132 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 24.11.2015 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 15.12.2015 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.01.2016 Ուժը կորցրել է 01.01.2018 Հիմնական ակտ 24.11.2015, ՀՕ-167-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 19.12.2012, ՀՕ-236-Ն 19.12.2012, ՀՕ-236-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 24 նոյեմբերի, 2015 թ.
- Գործի #:
- ՀՕ-167-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
