Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Մեջլումյան — ԵԴ/0159/11/19
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Մեջլումյան — ԵԴ/0159/11/19

Վճռաբեկ դատարանԵԴ/0159/11/1926 նոյեմբերի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ 2 Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2019 թվականի հունվարի 13-ին Զ.Մեջլումյանը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնում ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում, որի հիման վրա նախապատրաստվել են նյութեր և նույն թվականի հունվարի 22-ին ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին՝ հետագա ընթացքը լուծելու համար։ 1.1. 2019 թվականի հունվարի 23-ին նույն բաժնում ստացվել է նաև Մ.Ենոքյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված՝ հանցագործության մասին հաղորդումը։ 1.2. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վա

Ամբողջ Տեքստ

ԵԴ/0159/11/19

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Նախագահող դատավոր՝ Ա.Բեկթաշյան

26 նոյեմբերի 2021 թվական

ք.Երևան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

դռնբաց

դատական

նախագահությամբ`

մասնակցությամբ դատավորներ՝

Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

քարտուղարությամբ՝

մասնակցությամբ դիմող՝

Մ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Զ.ՄԵՋԼՈՒՄՅԱՆԻ

նիստում,

քննության

առնելով

ՀՀ

վերաքննիչ

քրեական

դատարանի՝ 2019 թվականի նոյեմբերի 28-ի որոշման դեմ դիմողներ Զարուհի Մեջլումյանի և Մհեր Ենոքյանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

2

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2019 թվականի հունվարի 13-ին Զ.Մեջլումյանը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնում ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում, որի հիման վրա նախապատրաստվել են նյութեր և նույն թվականի հունվարի 22-ին ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին՝ հետագա ընթացքը լուծելու համար։

1.1. 2019 թվականի հունվարի 23-ին նույն բաժնում ստացվել է նաև Մ.Ենոքյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված՝ հանցագործության մասին հաղորդումը։ 1.2. ՀՀ քննչական կոմիտեի

Երևան քաղաքի քննչական վարչության ՄալաթիաՍեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Հ.Քարտաշյանը, վերանայելով

Զ.Մեջլումյանի

հաղորդման

հիման

վրա

նախապատրաստված

նյութերը, 2019 թվականի հունվարի 23-ի որոշմամբ քրեական գործի հարուցումը մերժել է՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Նշված որոշման դեմ Մ.Ենոքյանի բողոքը Երևան քաղաքի ՄալաթիաՍեբաստիա

վարչական

շրջանի

դատախազ

Ա.Արսենյանի՝

2019

թվականի

փետրվարի 18-ի որոշմամբ մերժվել է։

2. Վերոնշյալ որոշումների դեմ դիմողներ Զ.Մեջլումյանի և Մ.Ենոքյանի բողոքը Երևան

քաղաքի

առաջին

ատյանի

ընդհանուր

իրավասության

դատարանի

(այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2019 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ մերժվել է:

3. Դիմողներ Զ.Մեջլումյանի և Մ.Ենոքյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2019 թվականի նոյեմբերի 28-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի հուլիսի 15-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ դիմողներ Զ.Մեջլումյանը և Մ.Ենոքյանը բերել են վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի մայիսի 18-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանը 2021 թվականի

3

նոյեմբերի 5-ին որոշում է կայացրել վճռաբեկ բողոքի քննությունն իրականացնել դատական նիստում:

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

5. Ըստ բողոքաբերների՝ Վերաքննիչ դատարանի որոշումը պատճառաբանված և հիմնավորված չէ, թույլ է տրվել դատական սխալ՝ քրեադատավարական իրավունքի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա: Մասնավորապես, ըստ բողոքի հեղինակների՝ խախտվել են ՀՀ Սահմանադրության 3-րդ, 25-րդ, 26-րդ, 29-րդ, 31-րդ, 34-րդ, 63-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 11-րդ և 17-րդ հոդվածների պահանջները։

Ի հիմնավորումն վերոշարադրյալի՝ բողոք բերած անձինք նշել են, որ իրենք ներկայացրել են բազմաթիվ փաստական տվյալներ այն մասին, որ Նարեկ Մալյանի արարքներն ակնհայտ կերպով պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով, 143-րդ հոդվածի 1-ին մասով և 144-րդ հոդվածով նախատեսված հանցակազմերի հատկանիշներ, մինչդեռ դրանք պատշաճ գնահատման չեն ենթարկվել, ինչի արդյունքում կայացվել են չհիմնավորված և չպատճառաբանված որոշումներ, ավելին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածով նախատեսված

հանցագործության

հատկանիշներն

առհասարակ

չեն

ուսումնասիրվել:

5.1. Բողոքաբերներն ընդգծել են, որ իրենց կողմից ներկայացված մեկ տասնյակ ժամից ավելի տեսագրություններով սկավառակը և 167 էջից բաղկացած նյութերը 2019 թվականի հունվարի 22-ին են ուղարկվել քննիչին, իսկ վերջինս, առանց ուսումնասիրելու և անդրադառնալու դրանց և հիմնվելով միայն Զ.Մեջլումյանի և Ն.Մալյանի բացատրությունների վրա, մեկ օր անց կայացրել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում, ինչը դատարանների կողմից նույնպես պատշաճ ուշադրության չի արժանացել։

5.2. Բողոք բերած անձինք նշել են, որ Ն.Մալյանը ոչ միայն ապօրինի կերպով հավաքել, պահել, տարածել և օգտագործել է իրենց անձնական և ընտանեկան կյանքի՝ իրենց ամուսնության փաստի և քրեակատարողական հիմնարկում ունեցած տեսակցությունների մասին տեղեկություններ, այլև Զ.Մեջլումյանին ներկայացրել է

4

որպես անբարոյական կին՝ այդպիսով իրենց ընտանիքին պատճառելով հոգեկան ուժեղ տառապանքներ։

5.3. Բողոքի հեղինակները փաստել են նաև, որ իրենց նկատմամբ հանրային տրամադրություններ գրգռելու նպատակով Ն.Մալյանն ապօրինի կերպով ձեռք է բերել և տարածել Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի կողմից Մ.Ենոքյանին ներում շնորհելու հարցի քննարկման վերաբերյալ գաղտնիք հանդիսացող տեղեկություններ, ինչպես նաև լինելով ոստիկանական համակարգի երբեմնի բարձրաստիճան պաշտոնյա, օգտագործելով հին կապերը, ոստիկանության արխիվից ձեռք է բերել, ապօրինի պահել ու հանրայնացրել 20 տարվա վաղեմության տեսանյութ, որն առհասարակ ապացույց չի հանդիսացել Մ.Ենոքյանի վերաբերյալ 1996 թվականի քրեական գործով: Ընդ որում՝ ըստ բողոքաբերների՝ վերոնշյալ գործողությունները Ն.Մալյանի կողմից կատարվել են այն սոցիալական և անձնական բնույթի խտրականության հիմքով, որ Զ.Մեջլումյանն ամուսնացած է ցմահ բանտարկյալի հետ:

6. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերները խնդրել են բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը և ճանաչել իրենց իրավունքների խախտումը:

Վճռաբեկ

բողոքի

քննության

համար

էական

նշանակություն

ունեցող

փաստական հանգամանքները.

7.

Զարուհի

Մեջլումյանը

2019

թվականի

հունվարի

13-ին

տված

հանցագործության մասին հաղորդման մեջ նշել է հետևյալը. ((…) Նարեկ Բորիսի

Մալյանը տևական ժամանակ հետապնդում է ինձ, սպառնալիքներ է հնչեցնում անձնական կյանքի գաղտնի տվյալների հրապարակման մասին և հրապարակում է, ատելություն է սերմանում իմ անձի նկատմամբ՝ հակում է ինձ ինքնասպանության, պատճառում ինձ ու իմ անչափահաս երեխային հոգեկան ծանր տառապանք, խախտում սահմանադրական իմ իրավունքները, ոտքի տակի փալաս դարձնում իմ արժանապատվությունը (...)ե1:

8. Նյութերի նախապատրաստման ընթացքում Զ.Մեջլումյանը 2019 թվականի հունվարի 13-ին և 16-ին ըստ էության բացատրություններ է տվել այն մասին, որ

1

Տե՛ս գործի նյութեր, հատոր 1-ին, թերթ 3:

5

աշխատում է ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում որպես լրատվական բաժնի ղեկավար, 2013 թվականին (Նուբարաշենե քրեակատարողական հիմնարկում ամուսնացել է ցմահ դատապարտյալ Մ.Ենոքյանի հետ: 2010 թվականից զբաղվել է դատական

սխալների

վերհանմամբ։

2015

թվականին

հասել

է

ցմահ

դատապարտյալներից մեկի ազատմանը, ով մի քանի օր անց մահացել է: Վերջինիս հողարկավորության

օրը,

ՀՀ

ոստիկանության

նախկին

պետի

խորհրդական

Ն.Մալյանը, ֆեյսբուքյան հարթակում սկսել է հարձակում գործել իր նկատմամբ, որը կրել է պարբերական բնույթ՝ երեք տարի: 2018 թվականի դեկտեմբերի վերջից հարձակման նոր ալիք է սկսվել իր նկատմամբ՝ պայմանավորված իր ամուսնու հնարավոր ազատման լուրի հետ: 2018 թվականի դեկտեմբերի վերջին Ն.Մալյանը (Ֆեյսբուքե

սոցիալական

կայքէջում

կատարել

է

հրապարակում,

որի

բովանդակությունը ենթադրում էր, որ նա տեղեկացված է իր և ամուսնու երկարատև տեսակցությունների մասին՝ դրանք մեկնաբանելով որպես սեռական կարիքները հոգալու միջոց, իսկ մի քանի օր անց առցանց հեռարձակմամբ վերոնշյալ հանգամանքը ներկայացրել է որպես հաստատված փաստ: Զ.Մեջլումյանն ընդգծել է, որ դա իր անձնական կյանքի վերաբերյալ գաղտնիք հանդիսացող տեղեկատվություն է, որը Ն.Մալյանը դարձրել է հանրության քննարկման առարկա, ինչի հետևանքով իր անձի հանդեպ վիրավորանքների և ատելության տարափ է սկսվել, որը խաթարել է իր հոգեկան անդորրը, ինչպես նաև ծանր ազդեցություն թողել իր որդու և ամուսնու վրա, որդին խուսափել է հաճախել դպրոց, դարձել է ներամփոփ։ Զ.Մեջլումյանը նշել է, որ հաջորդ տեղեկատվությունը, որը գաղտնի է եղել, և որը Ն.Մալյանը հրապարակել

է՝

տեղեկությունների

իր

և

Մ.Ենոքյանի

հրապարակումը

ամուսնության

Զ.Մեջլումյանը

փաստն

է։

Վերոնշյալ

պայմանավորել

է

իր

կարգավիճակով՝ նշելով որ որպես դատապարտյալի կին, պետական պաշտոնատար անձ

և

լրագրող,

իր

նկատմամբ

դրսևորվում

է

խտրական

վերաբերմունք։

Զ.Մեջլումյանը հավելել է նաև, որ Ն.Մալյանը հրապարակել է իր ամուսնու վերաբերյալ քրեական գործից քսաներեք տարվա վաղեմության կադրեր, որն ավելի սուր ազդակ է դարձել իրեն պարսավելու, իր հանդեպ ատելություն սերմանելու, վիրավորելու և արժանապատվությունը նվաստացնելու համար։

6

Անդրադառնալով Ն.Մալյանի կողմից իրեն ինքնասպանության հակելուն՝ Զ.Մեջլումյանը նշել է, որ երբևէ ինքնասպանության փորձ չի կատարել, խոսքը պարբերաբար բնույթ կրող ինքնասպանության մտքերի մասին է՝ պայմանավորված տևական ժամանակ՝ 2015 թվականից սկսած, միևնույն անձի կողմից իրեն պատճառվող

հոգեկան

խիստ

տառապանքներով,

նվաստացումներով,

զրպարտանքներով և վիրավորանքներով2:

9.

Ն.Մալյանն

ըստ էության

բացատրություն

է տվել այն

մասին,

որ

Զ.Մեջլումյանի հաղորդումն ամբողջությամբ սուտ է, ինքը երբևէ չի ցանկացել Զ.Մեջլումյանի մոտ առաջացնել ինքնասպանություն կատարելու վճռականություն, իսկ իր իրավաչափ քննադատությանը պետական ծառայողը՝ դատապարտված մարդասպանի տիկինը, պարտավոր է վերաբերվել որպես ժողովրդավարական հասարակությունում արտահայտման դրսևորում: Ինչ վերաբերում է վերջինիս անձնական կյանքի գաղտնիք հանդիսացող տեղեկությունները հրապարակելուն, ապա իրեն բացարձակ չի հետաքրքրում Զ.Մեջլումյանի անձնական կյանքը, այլ իրեն՝ որպես ՀՀ քաղաքացի, հետաքրքրում է պետական ծառայող հանդիսացող անձի և ծանրացուցիչ հանգամանքներում սպանության համար դատապարտված և պատիժը կրող անձի հարաբերությունների բնույթը, իսկ այդ տեղեկությունն ունի հանրային բարձր հետաքրքրություն, ավելին՝ նշված տեղեկատվությունը հանրամատչելի փաստ է, Զ.Մեջլումյան ինքն է գիտակցված գործողությունների արդյունքում հանրամատչելի դարձրել այն՝ անորոշ շրջանակի անձանց համար։ Ն.Մալյանն ընդգծել է, որ ամուսնական կապի մասին տեղեկությունն իրեն հայտնի է դարձել այնպիսի աղբյուրներից, որոնք իմացել են հենց Զ.Մեջլումյանից, բացի այդ, վերջինս այդ փաստը

հրապարակային

հայտարարություններում

ներկայացրել

է

որպես

Մ.Ենոքյանի վերասոցիալականացման չափանիշ: Ն.Մալյանը նշել է նաև, որ Զ.Մեջլումյանի և Մ.Ենոքյանի տեսակցությունների և նրանց ամուսնացած լինելու վերաբերյալ տեղեկություններն ինքը տարածել է որպես շրջանառվող լուրեր և չի պնդել որպես փաստական հանգամանք, այլ խնդրել է իրավասու մարմիններին, որ այդ

2

հանգամանքները

ստուգվեն՝

նպատակ

Տե՛ս գործի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 4-6, 11-12:

ունենալով

պարզել

պետական

7

պաշտոնատար

անձի

հնարավոր

ներազդեցությունը

Մ.Ենոքյանի

ներման

գործընթացի նկատմամբ:

Ն.Մալյանը հայտնել է նաև, որ իր հրապարակումներով դիտավորություն չի ունեցել

ոտնահարել

Զ.Մեջլումյանի

իրավունքները

կամ

նրա

նկատմամբ

ատելություն սերմանել, դրանք պայմանավորված չեն եղել վերջինիս սոցիալական վիճակով, այլ հետապնդել են վերջինիս կողմից իր դիրքի հնարավոր չարաշահումը բացառելու նպատակ3։

10. Մհեր Ենոքյանի 2019 թվականի հունվարի 14-ի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված՝ հանցագործության մասին հաղորդման համաձայն՝ ((…) Նարեկ Մալյանը

կատարել է և շարունակում է կատարել հանցագործություններ (արարքներ), որոնք ուղղված են կնոջս՝ Զարուհի Արամի Մեջլումյանի, նրա որդու (…) և իմ սահմանադրական իրավունքների ու ազատությունների դեմ (…) և մեզ պատճառում է հոգեկան

ուժեղ

տառապանքներ,

այսինքն՝

կատարում

է

(շարունակաբար)

հանցագործություններ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 143-րդ և 144ով, ինչպես նաև հոդված 119 մաս 2 կետ 1,2,3-ով: (…)

Նարեկ Մալյանն իր FB (ֆեյսբուքյան) էջում՝ Narek Malyan, սույն թվականի հունվարի 9-ին, ժամը 20:01-ին ուղիղ եթերով ելույթ է ունեցել և հայտնում է բոլորին (հազարավոր մարդկանց), որ կինս՝ ՀՀ Պետական վերահսկողական ծառայության լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Զարուհի Մեջլումյանը հաճախակի երկարաժամկետ տեսակցություններ է ունենում ինձ հետ (…): Յուրաքանչյուր պարագայում Նարեկ Մալյանը (…) հրապարակավ հայտնում է իմ և կնոջս անձնական և ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ և ամեն անգամ շեշտում է մեր սեռական կյանքը:

(...)

Մալյանի

գործողությունները

պայմանավորված

[են]

նրանով,

որ

ես

դատապարտյալ եմ և փաստացի նա ներխուժել է մեր անձնական և ընտանեկան կյանք այս հանգամանքից ելնելով (...)ե4:

11. Քրեական գործ հարուցելը մերժելու մասին 2019 թվականի հունվարի 23-ի որոշումը

3

4

քննիչը

պատճառաբանել

Տե՛ս գործի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 14-16:

Տե՛ս գործի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 228-238:

է

հետևյալ

կերպ.

((…)

Նյութերի

8

նախապատրաստման ընթացքում Զ.Մեջլումյանի կողմից ինքնասպանության կամ դրան

ուղղված

փաստական

կոնկրետ

տվյալ

ձեռք

գործողություններ

կատարելու

չի

Զ.Մեջլումյանի

բերվել,

իսկ

վերաբերյալ

որևէ

կողմից

նշված

ինքնասպանության հակելու վերաբերյալ արտահայտություններն ընդամենը նրա սուբյեկտիվ ընկալումն է։ (...)

Վարույթ իրականացնող մարմինն այդ համատեքստում հարկ է համարում անդրադառնալ

նաև

ՀՀ

քրեական

օրենսգրքի

110-րդ

հոդվածին՝

այն

է

ինքնասպանության հասցնելը (...)։ Տվյալ պարագայում Զ.Մեջլումյանը ոչ միայն չի կատարել

ինքնասպանություն

կամ

դրան

ուղղված

գործողություններ,

այլև

Ն.Մալյանի կողմից վերը նշված [հանցակազմի] օբյեկտիվ կողմի գործողությունները կատարելու վերաբերյալ փաստական տվյալներ նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք չեն բերվել։

Վարույթ իրականացնող մարմինը քննարկել է նաև Զ.Մեջլումյանի կողմից նշված այն հանգամանքները, որոնք վերաբերում են անձնական տեղեկություններ հրապարակելուն:

(...)

Հարկ է նշել, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Ն.Մալյանը Զարուհի Մեջլումյանի և Մհեր Ենոքյանի ամուսնական կապի մասին տեղեկությունները հրապարակել է ոչ թե որպես անհատ անձանց տեղեկություններ, այլ

նկատի

ունենալով

նշված

անձանց

նկատմամբ

հասարակական

մեծ

հետաքրքրությունը, ինչպես նաև հասարակության տրամադրվածությունը նրանց նկատմամբ: (...)

(Անձնական տվյալների պաշտպանության մասինե ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ հանրամատչելի են համարվում, ի թիվս այլոց, այն անձնական տվյալները, որոնք տվյալների սուբյեկտի կողմից հանրամատչելի դարձնելուն ուղղված գիտակցված գործողությունների կատարմամբ մատչելի են դառնում որոշակի կամ անորոշ շրջանակի անձանց համար: Հետևաբար Ն.Մալյանի կողմից հրապարակվել

են

Զ.Մեջլումյանի

և

Մ.Ենոքյանի

ամուսնության

և

տեսակցությունների մասին արդեն իսկ հանրամատչելի դարձած տեղեկությունները: Բացի

այդ

վարույթ

իրականացնող

մարմինն

արձանագրում

է,

որ

քրեաիրավական պաշտպանություն ունեն ոչ բոլոր անձնական տեղեկությունները և

9

առավել

ևս

ոչ

այն

տեղեկությունները,

որոնք

սուբյեկտիվ

ընկալմամբ

կամայականորեն վկայակոչվում են ենթադրյալ տուժողի կողմից: (...) Ինչ վերաբերում է ամուսնու ով լինելու տեղեկությունների պաշտպանությանը, ապա այդպիսի տեղեկությունների

պաշտպանությունը

կամ

դրանց

գաղտնիք

հանդիսանալը

նախատեսված չէ օրենքով (...):

Քննարկելով Զ.Մեջլումյանի կողմից նշված այն հանգամանքը, որ Ն.Մալյանն իր գործողություններով դիտավորությամբ

իրեն հոգեկան ուժեղ

տառապանք

է

պատճառել՝ վարույթ իրականացնող մարմինը հարկ է համարում անդրադառնալ այն հանգամանքներին, որ Ն.Մալյանի կողմից հրապարակվել է հանրամատչելի դարձած Զ.Մեջլումյանի և Մ.Ենոքյանի ամուսնության փաստը և վերջինիս ներում ստանալու հնարավոր զարգացումները, որը առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում հանրության

լայն

շրջանակների

համար,

և

հրապարակմանը

սոցցանցերի

օգտատերերի կողմից տարաբնույթ մեկնաբանություններ տալը և կարծիքներ հայտնելը, որոնք Զ.Մեջլումյանի մոտ առաջացնելու էին իր բնորոշմամբ հոգեկան տառապանք

չէր

կարող

կանխատեսվել

Ն.Մալյանի

կողմից,

իսկ

նման

տառապանքներ պատճառելուն ուղղված գործողություններ վերջինիս կողմից չեն կատարվել, այլ ընդամենն իրականությանը համապատասխանող տեղեկություններ են տարածվել: (...)

Այսպիսով, վարույթ իրականացնող մարմինը (...) հանգում է հիմնավոր եզրահանգման, որ Նարեկ Մալյանի գործողություններում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ, 111-րդ, 119-րդ և 144-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների հանցակազմ չեն պարունակվում (...)ե5:

12. Դատախազի՝ 2019 թվականի փետրվարի 18-ի որոշման համաձայն՝ ((…) Ինչ

վերաբերվում է ՀՀ քր. օր-ի 143-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման հանգամանքին, ապա հարկ է փաստել, որ նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք չեն բերվել փաստական տվյալներ, որոնք կվկայեին որևէ մեկի կողմից կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից,

քաղաքական

փոքրամասնությանը

պատկանելիությունից,

5

կամ

Տե՛ս գործի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 243-249:

այլ

հայացքներից,

գույքային

վիճակից,

ազգային

ծնունդից,

10

հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատություններն ուղղակի կամ անուղղակի խախտելու վերաբերյալ:

(...)

Այսպիսով, (...) վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռք բերված փաստական

տվյալների

համակցությունը

բավարար

հիմք

է

հանդիսացել

կատարվածին իրավական գնահատական տալու և հիմնավոր հետևության հանգելու առ այն, որ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ, 111-րդ, 119-րդ, 143-րդ և 144-րդ հոդվածներով

նախատեսված

արարքների

կատարման

փաստի

վերաբերյալ

տվյալներ ձեռք չեն բերվել (...)ե6:

13. Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 15-ի որոշման համաձայն՝ ((…) Դատարանը հաստատված է համարում այն հանգամանքը, որ իր

իրավասության

սահմաններում,

նախապատրաստված

նյութերում

վարույթն

իրականացնող

չհայտնաբերելով

մարմինը

ենթադրյալ

(…)

արարքների

վերաբերյալ հանցակազմի հատկանիշներ եկել է փաստարկված և հիմնավոր որոշման: Դատարանն արձանագրում է, որ հետաքննության փուլում ձեռք բերված ապացույցների և փաստաթղթերի օբյեկտիվ ամբողջականությունը բավարար է եղել, որպեսզի դրանց գնահատմամբ վարույթն իրականացնող մարմինը կայացնի պատճառաբանված որոշում, ինչը և կատարվել է:

(…)

Ինչ վերաբերում է բողոքաբեր Մ.Ենոքյանի այն պնդմանը, թե նյութերի նախապատրաստման ընթացքում իրենից և Զ.Մեջլումյանի անչափահաս երեխայից բացատրություն չի վերցվել, ապա դատարանը փաստում է, որ (…) թեև վարույթն իրականացնող մարմինը (…) ստացել է Մ.Ենոքյանի հաղորդումը և (…) նրանից չի վերցրել բացատրություն, այդուամենայնիվ (…) դրա անհրաժեշտությունը չի եղել, պայմանավորված այն հանգամանքով, որ նրա հաղորդումն ըստ էության նույնական է եղել Զ.Մեջլումյանի կողմից ներկայացված հաղորդմանը և ինքնին բավարար չի եղել նրա ասածի առնչությամբ քրեական գործ հարուցելու համար (…)։ Իսկ Զ.Մեջլումյանի

6

անչափահաս

երեխայից

Տե՛ս գործի նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 29-40:

բացատրություն

վերցնելու

11

անհրաժեշտությունը կարող է կապված լինել վարույթն իրականացնող մարմնի նպատակահարմարությունից (…):

(…)

Դատարանն արձանագրում է, որ թեև քննիչ Քարտաշյանն իր կողմից 23.01.2019 թվականին կայացված որոշմամբ չի անդրադարձել Ն.Մալյանի գործողություններում ՀՀ քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի հանցակազմի առկայության կամ բացակայության հանգամանքին, սակայն նշված հանգամանքին անդրադարձել է դատախազ Ա.Արսենյանը՝ նշելով, որ նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք չեն բերվել փաստական տվյալներ, որոնք կվկայեին քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի դիսպոզիցիայում նշված արարքներից որևէ մեկի առկայության վերաբերյալ: (...)ե7։

14. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ ((...) Վերաքննիչ դատարանը,

հաշվի առնելով (...) որ Զարուհի Մեջլումյանի և Մհեր Ենոքյանի հաղորդումների կապակցությամբ

նյութերի

նախապատրաստման

ընթացքում

կատարվել

է

բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի 2019 թվականի հուլիսի 15-ի որոշումը պետք է թողնել օրինական ուժի մեջ՝ մերժելով դիմողներ Զարուհի Մեջլումյանի և Մհեր Ենոքյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը (...)ե8։

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր են արդյո՞ք դիմողներ Զ.Մեջլումյանի և Մ.Ենոքյանի հաղորդումների հիման վրա քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման օրինականության և հիմնավորվածության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։

16.

ՀՀ

Սահմանադրության

23-րդ

արժանապատվությունն անխախտելի էե:

7

8

Տե՛ս գործի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 103-113:

Տե՛ս գործի նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 82-90:

հոդվածի

համաձայն՝

(Մարդու

12

ՀՀ

Սահմանադրության

31-րդ

հոդվածի

1-ին

մասի

համաձայն՝

(1. Յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունքե:

ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի համաձայն՝ (1. Յուրաքանչյուր ոք ունի

իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: (...)

(...)

3. Կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակովե: 16.1.

իրավունքի

Մարդու

և

արժանապատվության,

դրանց

կարծիքի

հարաբերակցության

ազատ

վերաբերյալ

արտահայտման

Սահմանադրական

դատարանը հայտնել է հետևյալ իրավական դիրքորոշումները.

- մարդու և քաղաքացու իրավական կարգավիճակի կարևորագույն բաղադրիչը նրա արժանապատվությունն է, որն իր սահմանադրաիրավական բովանդակությամբ առաջնային

նշանակություն

իրավունքների

ու

իրականացման

համար։

ունի

մարդու

ազատությունների

Այն

նաև

և

քաղաքացու

ազատ,

ենթադրում

անարգել

է

հիմնական

բոլոր

ու

երաշխավորված

ինչպես

սահմանադրորեն

թույլատրելի շրջանակներում անձի կողմից որոշակի գործողությունների կատարում և կամահայտնության դրսևորում, այնպես էլ դրանք պաշտպանելու պետության համարժեք պարտականություն9,

- մարդու արժանապատվության առանցքային բաղադրատարրերից մեկը, ի թիվս այլնի, հանդիսանում է անհատական հատկանիշներով պայմանավորված բարոյական տառապանքներից զերծ մնալը10,

-

մարդու

արժանապատվությունը,

լինելով

բոլոր

իրավունքների

և

ազատությունների հիմք, կանխորոշում է իրավունքների և ազատությունների թե՛ բովանդակությունը, թե՛ իրացման սահմանները11,

9

Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2010 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ ՍԴՈ-913 որոշման 4րդ կետը։ 10 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2013 թվականի նոյեմբերի 5-ի թիվ ՍԴՈ-1121 որոշման 6-րդ կետը։

13

- արտահայտվելու ազատությունը ոչ միայն մարդու իրավունքների ու ազատությունների,

այլև

հանրային

շահերի

համակարգում

սկզբունքային

կարևորության բաղադրիչ է, որի երաշխավորումը սահմանադրաիրավական և միջազգային իրավական պահանջ է։ Միաժամանակ, այն ինչպես միջազգային իրավական փաստաթղթերով, այնպես էլ Սահմանադրությամբ նախատեսված հիմքերով և օրենքով սահմանված կարգով ենթակա է սահմանափակման՝ պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության (հանրային շահերի) կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների ու ազատությունների պաշտպանության նպատակով12,

- կարծիքի ազատ արտահայտման իրավունքի իրացման շրջանակը որոշելու նպատակով

որոշիչ

անձեռնմխելիության

արժանապատվության,

նշանակություն

ունի

սահմանադրական

պատվի

և

նաև

անձի

պատվի

իրավունքը։

բարի

և

համբավի

Այսինքն՝

մարդու

համբավի

պաշտպանության

անհրաժեշտությունը՝ կարծիքի ազատ արտահայտման իրավունքի իրականացման բովանդակային սահման է13։

17. (Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասինե Եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Եվրոպական կոնվենցիա) 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ (Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու

ընտանեկան կյանքի (...) նկատմամբ հարգանքի իրավունքե։

Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի համաձայն՝ (1. Յուրաքանչյուր ոք

ունի ազատորեն արտահայտվելու իրավունք։ (...)

2. Այս

ազատությունների իրականացումը, քանի որ այն

կապված

է

պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի

ձևականություններով,

պատժամիջոցներով,

11

որոնք

պայմաններով,

նախատեսված

են

սահմանափակումներով

օրենքով

և

անհրաժեշտ

կամ

են

Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2021 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ ՍԴՈ-1612 որոշման 4.1-րդ կետը։

12 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2017 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ ՍԴՈ-1396 որոշման 6րդ կետը։ 13 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2021 թվականի հոկտեմբերի 5-ի վերը նշված որոշման 4.1րդ կետը։

14

ժողովրդավարական հասարակությունում (...) բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու (...) նպատակովե։ 17.1. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ նաև Եվրոպական

դատարան),

անդրադառնալով

Եվրոպական

կոնվենցիայի

8-րդ

հոդվածով երաշխավորված՝ յուրաքանչյուր անձի անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքին, այն դիտարկել է ոչ միայն պետության բացասական պարտավորությունների

լույսի

ներքո`

զերծ

մնալու

մարդու

անձնական

և

ընտանեկան կյանքին անհիմն և ապօրինի միջամտությունից, այլև դրական պարտավորությունների

շրջանակներում,

այն

է`

պետություններին

պարտավորեցնում է ձեռնարկել այնպիսի միջոցառումներ, որոնք կոչված կլինեն ապահովելու հարգանքն անձնական կյանքի նկատմամբ, այդ թվում նաև` մասնավոր անձանց փոխհարաբերություններում14:

17.2. Միևնույն ժամանակ, Եվրոպական դատարանը նշել է, որ (անձնական կյանքըե լայն հասկացություն է, ենթակա չէ սպառիչ սահմանման և կարող է ընդգրկել անհատի ֆիզիկական և սոցիալական ինքնության բազմակի հայեցակետեր 15: Մասնավորապես, այն ներառում է անձի հեղինակությունը16, ֆիզիկական, հոգեկան և բարոյական

անձեռնմխելիությունը17,

հոգեբանական

բարեկեցությունը

և

արժանապատվությունը18, այդ թվում՝ մարդու սեռական կյանքը19: 17.3. Վերոգրյալի հետ մեկտեղ, Եվրոպական դատարանն ընդգծել է, որ վերաբերմունքը, որը չի հասնում խստության այնպիսի մակարդակի, որպեսզի դիտարկվի

Եվրոպական

կոնվենցիայի

3-րդ

հոդվածի

շրջանակներում,

այնուամենայնիվ կարող է խախտել անձի մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը, եթե վերջինիս ֆիզիկական և հոգեբանական Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Evans v. The United Kingdom գործով 2007 թվականի ապրիլի 10-ի վճիռը, գանգատ թիվ 6339/05, կետ 75։

15 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ S. And Marper v. The United Kingdom գործով 2008 թվականի դեկտեմբերի 4-ի վճիռը, գանգատ թիվ 30562/04 և 30566/04, կետ 66: 16 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Axel Springerag v. Germany գործով 2012 թվականի փետրվարի 7-ի, գանգատ թիվ 39954/08, կետ 83։

17 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ SՓderman v. Sweden գործով 2013 թվականի նոյեմբերի 12-ի վճիռը, գանգատ թիվ 5786/08, կետ 80, X And Y v. The Netherlands գործով 1985 թվականի մարտի 26-ի վճիռը, գանգատ թիվ 8978/80, կետ 22։

18 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Beizaras and Levickas v. Lithuania գործով 2020 թվականի մայիսի 14-ի վճիռը, գանգատ թիվ 41288/15, կետ 117։ 19 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Dudgeon v. the United Kingdom գործով 1981 թվականի հոկտեմբերի 22-ի վճիռը, գանգատ թիվ 7525/76, կետ 41։ 14

15

անձեռնմխելիության վրա ունեցել է բավականաչափ անբարենպաստ ազդեցություն։ Անձի հեղինակության նկատմամբ ոտնձգությունը Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի շրջանակներում դիտարկելու համար, այն պետք է հասնի լրջության որոշակի մակարդակի և իրականացվի այնպես, որ վնաս պատճառի անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի իրականացմանը20։

17.4. Միաժամանակ, անհատի անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը քննարկելով Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված ազատ արտահայտվելու իրավունքի համատեքստում՝ Եվրոպական դատարանը նշել է, որ այս երկու իրավունքներն արժանի են հավասար հարգանքի, և անհրաժեշտ է հավասարակշռել դրանք21: Նշվածի հաշվառմամբ, Դատարանը մի շարք գործերով այս երկու իրավունքները հավասարակշռելիս կիրառել է հետևյալ չափանիշները՝ հանրային

հետաքրքրություն

թիրախավորված

անձի

հայտարարության

թեման,

ներկայացնող

հայտնիությունը,

քննարկմանը

նրա

տեղեկությունների

նպաստելը,

նախկին

ձեռքբերման

վարքագիծը,

եղանակը

և

հավաստիությունը, հրապարակման բովանդակությունը, ձևը և հետևանքները22: Ընդ որում՝ այս չափանիշներն սպառիչ չեն, և դրանց գնահատումը կախված է գործի կոնկրետ հանգամանքներից23:

18. Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արված արտահայտությունները և վարքագիծն անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի խախտում դիտարկելու համար դրանք պետք է ունենան Մարդու իրավունքների

եվրոպական

դատարանի

կողմից

կիրառվող

վերոնշյալ

չափանիշներին համարժեք լրջության որոշակի աստիճան: Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը, Եվրոպական դատարանի դիրքորոշումների հաշվառմամբ, ընդգծում է, որ այդ չափանիշները գնահատելիս պետք է տարբերակում դրվի մասնավոր անձանց և որպես հանրային կամ հասարակական գործիչներ հանդես եկող անձանց միջև, քանի որ, որպես կանոն, անձնական կյանքի ոլորտին չեն դասվում անհատի Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Association Accept and Others v. Romania գործով 2021 թվականի հունիսի 1-ի վճիռը, գանգատ թիվ 19237/16, կետեր 66-68։ 21

Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Couderc And Hachette Filipacchi Associռs v. France գործով 2015 թվականի նոյեմբերի 10-ի վճիռը, գանգատ թիվ 40454/07, կետ 91։ 22 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Jishkariani v. Georgia գործով 2018 թվականի 20

սեպտեմբերի 20-ի վճիռը, գանգատ թիվ 18925/09, կետ 46։

23 Տե՛ս նույն տեղում։

16

հանրային կամ հասարակական գործունեությունը, աշխատանքային, գործնական հարաբերությունները,

հանրային

մեծ

հետաքրքրություն

ներկայացնող

կամ

հանրամատչելի տեղեկությունները և այլն: Բացի այդ, եթե անձը զբաղվում է հանրային գործունեությամբ, նրա անձնական կյանքի սահմանները որոշակիորեն նեղանում են, և նա չի կարող ամբողջ ծավալով օգտվել այդ իրավունքից, եթե, իհարկե, արված արտահայտությունները չեն վերաբերում բացառապես անձի մասնավոր կյանքին

և

չեն

հետապնդում

բացառապես

դրա հետ

կապված

հասարակության հետաքրքրասիրության բավարարման նպատակ24:

19. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի համաձայն`

(Հետաքննության

մարմինը,

քննիչը,

իրավասության

սահմաններում

դատախազը

քրեական

գործ

պարտավոր

հարուցել

են

իրենց

հանցագործության

հատկանիշներ հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքում, օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները ձեռնարկել հանցագործություն կատարած անձանց և հանցագործության, ինչպես նաև դրա կատարման հանգամանքները բացահայտելու համար: (…)ե։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 175-րդ հոդվածի համաձայն`

(Քրեական գործ հարուցելու` սույն օրենսգրքով նախատեսված առիթների և հիմքերի առկայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը, իրենց իրավասության շրջանակներում, պարտավոր են քրեական գործ հարուցելե։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի համաձայն`

(1. Քրեական գործ հարուցելու առիթն անօրինական լինելու կամ հիմքերի բացակայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը որոշում են կայացնում քրեական գործ հարուցելը մերժելու մասին։

(…)

5. Քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ բողոքի հիման վրա դատարանը վերացնում է բողոքարկվող որոշումը կամ հաստատում այն։ (…)ե։ 19.1. Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով քրեական գործի հարուցման փուլի

նկատմամբ

դատական

վերահսկողության

սահմաններին,

Սիրվարդ

Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Von Hannover v. Germany (No. 2) գործով 2012 փետրվարի 7-ի վճիռը, գանգատ թիվ 40660/08 և 60641/08, կետ 110։ 24

17

Գևորգյանի գործով նշել է, որ պայմանավորված դատական վերահսկողության խնդիրներով դրանք ընդգրկում են հետևյալ հարցադրումները.

(ա) արդյոք պահպանվել են (Քրեական գործ հարուցելըե վերտառությունը կրող

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ գլխում զետեղված պահանջները, բ)

արդյոք

վիճարկվող

որոշմամբ

վարույթն

իրականացնող

մարմնի

եզրահանգումները համապատասխանում են նրա կողմից ձեռք բերված տվյալների ամբողջությանը,

գ) արդյոք ձեռք են բերվել ողջամտորեն անհրաժեշտ տվյալներ քրեական գործ հարուցելու հարցի լուծման տեսանկյունից իրավական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար,

դ) վեր հանված խախտումներն արդյոք հանգեցրել են անձի իրավունքների կամ օրինական շահերի խախտմանե25:

20.

Միևնույն

ժամանակ,

անդրադառնալով

դատական

ակտի

պատճառաբանված լինելու հատկանիշին՝ Վճռաբեկ դատարանն Արսեն Մակարյանի գործով որոշմամբ արձանագրել է. ((...) [Յ]ուրաքանչյուր դեպքում դատարանները

պարտավոր են կայացնել ոչ միայն օրինական և հիմնավոր, այլև բավարար չափով և պատշաճ կերպով պատճառաբանված դատական ակտեր։ Այլ կերպ՝ դատական ակտի

պատճառաբանությունների

հիմքում

չեն

կարող

դրվել

վերացական,

ընդհանուր բնույթի դատողություններ։ Պատճառաբանությունը պետք է կառուցվի տրամաբանորեն

կապված

և

գործի

փաստական

հանգամանքներից

բխող

բացառապես հստակ, որոշակի և համոզիչ հետևությունների հիման վրա։ Հակառակ պարագայում

քրեական

դատավարության

խնդիրները

չեն

իրագործվի,

իսկ

տրամաբանությունը՝ կխարխլվի։ Դատական ակտի պատճառաբանությունների հիմքում վերացական դատողությունների առկայությունն անմիջականորեն վկայում է այդպիսի պատճառաբանության ոչ պատշաճ լինելու մասինե26:

21. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.

- նախաքննության մարմինը նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը

մերժել

է՝

այն

պատճառաբանությամբ,

որ

Նարեկ

Մալյանի

Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Սիրվարդ Գևորգյանի գործով 2017 թվականի օգոստոսի 30-ի թիվ ԼԴ/0018/11/16 որոշման 13-րդ կետը։

26 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արսեն Մակարյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0016/01/15 որոշման 14-րդ կետը։

25

18

գործողություններում բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ, 111-րդ, 119-րդ և 144-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմերը27,

- վերոնշյալ որոշման դեմ Մ.Ենոքյանի կողմից բերված բողոքը ՄալաթիաՍեբաստիա վարչական շրջանի դատախազ Ա.Արսենյանը մերժել է՝ նշելով, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռք բերված փաստական տվյալների համակցությունը բավարար հիմք է կատարվածին իրավական գնահատական տալու և հիմնավոր հետևության հանգելու առ այն, որ ՀՀ քրեական օրենսգքրի 110-րդ, 111րդ, 119-րդ, 143-րդ և 144-րդ հոդվածներով նախատեսված արարքների կատարման փաստի վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել28,

- Առաջին ատյանի դատարանը, քննարկելով դիմողներ Զ.Մեջլումյանի և Մ.Ենոքյանի բողոքը, մերժել է այն` նշելով, որ հետաքննության փուլում ձեռք բերված ապացույցների և փաստաթղթերի ամբողջությունը բավարար է եղել, որպեսզի դրանց գնահատմամբ վարույթն իրականացնող մարմինը կայացնի

քրեական գործի

հարուցումը մերժելու մասին փաստարկված և հիմնավոր որոշում, ինչը և կատարվել է29,

- Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, իր հերթին փաստել է, որ Զ.Մեջլումյանի և Մ.Ենոքյանի հաղորդումների կապակցությամբ

նյութերի նախապատրաստման

ընթացքում կատարվել է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն30։

22. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն

որոշման

19-20-րդ

կետերում

վկայակոչված

իրավադրույթների

և

արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը փաստում

է,

որ

ստորադաս

դատարանները

դատական

ակտերի

պատճառաբանությունների հիմքում դրել են այն ընդհանրական դատողությունը, թե վարույթն իրականացնող մարմինը կատարել է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, և ձեռք բերված փաստական տվյալների ամբողջությունը բավարար է եղել, որպեսզի դրանց գնահատմամբ կայացվի քրեական գործի հարուցումը մերժելու մասին հիմնավորված որոշում:

27

Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:

Տե՛ս սույն որոշման 12-րդ կետը:

29 Տե՛ս սույն որոշման 13-րդ կետը:

30 Տե՛ս սույն որոշման 14-րդ կետը:

28

19

Այսպես՝ ստորադաս դատարանները, դիմողներ Զ.Մեջլումյանի և Մ.Ենոքյանի բողոքի հիման վրա դատական ստուգման ենթարկելով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը, պատշաճ կերպով չեն պարզել, թե արդյո՞ք վիճարկվող որոշմամբ վարույթն իրականացնող մարմնի եզրահանգումները համապատասխանում են նրա կողմից ձեռք բերված տվյալների ամբողջությանը, և արդյո՞ք ձեռք են բերվել ողջամտորեն անհրաժեշտ տվյալներ՝ քրեական գործ հարուցելու հարցի լուծման տեսանկյունից իրավական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար:

Մասնավորապես,

ստորադաս

դատարանները

պատշաճ

իրավական

գնահատականի չեն արժանացրել այն, որ քննիչը քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման հիմքում դրել է միայն Զ.Մեջլումյանի և Ն.Մալյանի բացատրությունները և իրավական նորմերի վկայակոչմամբ գտել, որ վերջինիս գործողություններում բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշները: Այս առումով հատկանշական է այն, որ քննիչը Զ.Մեջլումյանի հաղորդման հիման վրա հետաքննության մարմնի նախապատրաստած նյութերը ստացել է 2019 թվականի հունվարի 22-ին և դրանց հիման վրա մեկ օր անց կայացրել քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում: Հետևաբար, տվյալ դեպքում ստորադաս դատարանները պետք է պատշաճ իրավական գնահատականի արժանացնեին, թե արդյո՞ք օբյեկտիվորեն հնարավոր էր, որ քննիչը մեկ օրվա ընթացքում պատշաճ կերպով ուսումնասիրեր դիմողների ներկայացրած բազմաթիվ նյութերը և իր եզրահանգումները կառուցեր ձեռք բերված տվյալների ամբողջության հիման վրա՝ հաշվի առնելով նաև այն, որ դրանց վերաբերյալ քննիչի որոշումը որևէ փաստական վերլուծություն չի պարունակում:

Բացի

այդ,

ստորադաս

դատարանները

պատշաճ

ուշադրության

չեն

արժանացրել բողոքաբերների բարձրացրած փաստարկն այն մասին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներն առհասարակ չեն ուսումնասիրվել: Մասնավորապես այս առումով դատարանները պատշաճ վերլուծության և գնահատման չեն ենթարկել այն հանգամանքը, որ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել