Քաղաքացիական իրավունք — 23.06.2025
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 284. Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննարկման կարգըԱմփոփում
նյան, Մ.Մելքոնյան, Ա.Բեկթաշյան, Կ.Մարդանյան, Ռ.Մխիթարյան ՀՇ վճռաբեկ։ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ՝ նան Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ Ս.ՉԻԶՈՅԱՆԻ 2025 թվականի հունիսի 23-ին քաղաք Երնանում 2 գրավոր ընթացակարգով քննության առնելով թիվ 26/0412.2020 դատական վարույթով ՀՇ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նան՝ Վերաքննիչ դատարան) 2022 թվականի հոկտեմբերի 20-ի որոշման դեմ ՀՇ զլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոպանի ն 2022
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան,
նախագահող դատավոր՝ Ա. Մկրտչյան 26/04.12.2020 Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, նախագահող դ ատավորներ ` Ն. Հովակիմյան, Ա. Մնացականյան, Մ. Մելքոնյան, Ա. Բեկթաշյան, Կ. Մարդանյան, Ռ. Մխիթարյան ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև` Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Դ. Վեքիլյանի մասնակցությամբ դատավորներ` Ե. Դանիելյանի Ա. Կրկյաշարյանի Ս. Չիչոյանի 2025 թվականի հունիսի 23-ին քաղաք Երևանում Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հոկտեմբերի 2026 թվական: 26/04.12.2020
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան,
նախագահող դատավոր՝ Ա.Մկրտչյան Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, նախագահող դատավորներ՝ Ն.Հովակիմյան, Ա.Մնացականյան, Մ.Մելքոնյան, Ա.Բեկթաշյան, Կ.Մարդանյան, Ռ.Մխիթարյան ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ Ս.ՉԻՉՈՅԱՆԻ 2025 թվականի հունիսի 23-ին քաղաք Երևանում 2 գրավոր ընթացակարգով քննության առնելով թիվ 26/04.12.2020 դատական վարույթով
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2022 թվականի հոկտեմբերի 20-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանի և 2022 թվականի նոյեմբերի 14-ի, 2022 թվականի նոյեմբերի 21-ի, 2022 թվականի դեկտեմբերի 12-ի, 2022 թվականի դեկտեմբերի 23-ի և 2023 թվականի մայիսի 19-ի որոշումների դեմ վճռաբեկ բողոքները,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը, 1.
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ թիվ 26/04.12.2020 գործով 2020 թվականի դեկտեմբերի 4-ի որոշմամբ բավարարվել է (այսուհետ նաև՝ Հետաքննության մարմին)՝ նկատմամբ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» և «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվություն ստանալու մասին միջնորդությունը։ 1.1 Վերոնշյալ որոշման դեմ հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի հոկտեմբերի 20-ի որոշմամբ բողոքը բավարարվել է, Առաջին ատյանի դատարանի 2020 թվականի դեկտեմբերի 4-ի որոշումը բեկանվել է և կայացվել է դրան փոխարինող դատական ակտ՝ ներկայացված միջնորդությունը մերժելու վերաբերյալ։ 1.2 Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանը բերել է հատուկ վերանայման բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2023 թվականի հունվարի 4-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ։
2. Առաջին ատյանի դատարանի՝
3 գործով 2021 թվականի հունիսի 2-ի որոշմամբ բավարարվել է Հետաքննության մարմնի՝ նկատմամբ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» և «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվություն ստանալու մասին միջնորդությունը: 2.1 Վերոնշյալ որոշման դեմ |հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 14-ի որոշմամբ բողոքը մերժվել է, իսկ Առաջին ատյանի դատարանի 2021 թվականի հունիսի 2-ի որոշումը թողնվել է անփոփոխ։ 2.2 Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ բերել է հատուկ վերանայման բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2023 թվականի հունվարի 4-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ։
3. Առաջին ատյանի դատարանի՝ գործով 2021 թվականի օգոստոսի 2-ի որոշմամբ բավարարվել է Հետաքննության մարմնի՝ նկատմամբ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» և «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվություն ստանալու մասին միջնորդությունը: 3.1 Վերոնշյալ որոշման դեմ |հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 21-ի որոշմամբ բողոքը մերժվել է, իսկ Առաջին ատյանի դատարանի 2021 թվականի օգոստոսի 2-ի որոշումը թողնվել է անփոփոխ։ 3.2 Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ բերել է հատուկ վերանայման բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2023 թվականի մարտի 7-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ։
4. Առաջին ատյանի դատարանի՝ գործով 2021 թվականի հոկտեմբերի 1-ի որոշմամբ բավարարվել է Հետաքննության մարմնի՝ նկատմամբ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» և 4 «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվություն ստանալու մասին միջնորդությունը։ 4.1 Վերոնշյալ որոշման դեմ հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 23-ի որոշմամբ բողոքը մերժվել է, իսկ Առաջին ատյանի դատարանի 2021 թվականի հոկտեմբերի 1-ի որոշումը թողնվել է անփոփոխ։ 4.2 Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ բերել է հատուկ՝ վերանայման բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2023 թվականի մարտի 17-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ։
5. Առաջին ատյանի դատարանի՝ գործով 2021 թվականի փետրվարի 4-ի որոշմամբ բավարարվել է Հետաքննության մարմնի՝ նկատմամբ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» և «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվություն ստանալու մասին միջնորդությունը։ 5.1 Վերոնշյալ որոշման դեմ |հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 12-ի որոշմամբ բողոքը մերժվել է, իսկ Առաջին ատյանի դատարանի 2021 թվականի փետրվարի 4-ի որոշումը թողնվել է անփոփոխ։ 5.2 Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ բերել է հատուկ վերանայման բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2023 թվականի մարտի 22-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ։
6. Առաջին ատյանի դատարանի՝ գործով 2021 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ բավարարվել է Հետաքննության մարմնի՝ նկատմամբ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» և «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվություն ստանալու մասին միջնորդությունը։ 6.1 Վերոնշյալ որոշման դեմ հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի՝ 2023 5 թվականի մայիսի 19-ի որոշմամբ բողոքը մերժվել է, իսկ Առաջին ատյանի դատարանի 2021 թվականի ապրիլի 2-ի որոշումը թողնվել է անփոփոխ։ 6.2 Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ բերել է հատուկ վերանայման բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2024 թվականի հունվարի 24-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ։
7. Վճռաբեկ դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 20-ի որոշմամբ և դատական վարույթները միացրել է մեկ վարույթում։ Հատուկ վերանայման բողոքների հիմքերը, դրանք հիմնավորող փաստարկները և պահանջը. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանի հատուկ վերանայման բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
8. Բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանի 2022 թվականի հոկտեմբերի 20-ի որոշմամբ թույլ է տրվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա։ Բողոքաբերը, մասնավորապես, փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից չեն պահպանվել 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 284-րդ հոդվածի պահանջները։ 8.1. Ի հիմնավորումն վերոշարադրյալ փաստարկի՝ բողոքաբերը նշել է, որ վիճարկվող դատական ակտում Վերաքննիչ դատարանը նույնացրել է օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ապացուցողական գործողությունների իրականացման փաստական հիմքերի ապացուցողական շեմը։ Ըստ բողոք բերած անձի` օպերատիվ տեղեկությունները կարող են ստացվել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հաստիքային գաղտնի աշխատակիցներից և այդ մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող անձանցից, որոնք չեն կարող բացահայտվել։ Բացի այդ, ՀՀ օրենսդրությունը մինչ քրեական վարույթ նախաձեռնելը հետաքննության մարմինների կողմից օպերատիվ-հետախուզական գործունեություն 6 իրականացնելու և արդեն նախաձեռնված վարույթով նախաքննության ընթացքում դատական վերահսկողության առարկա հանդիսացող գաղտնի քննչական գործողություններ կատարելու համար սահմանել է անձի սահմանադրական իրավունքների սահմանափակման տարբեր երաշխիքներ, իրենց առջև դրված խնդիրներով պայմանավորված՝ այդպիսի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և ապացուցողական գործողություններ իրականացնելու անհրաժեշտությունը հիմնավորող տարբեր չափանիշներ, մինչդեռ վիճարկվող դատական ակտով Վերաքննիչ դատարանը փորձ է կատարել դրանք գնահատել նույն հարթության մեջ։ Բողոքաբերի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել և որևէ կերպ չի գնահատել նաև այն հանգամանքը, որ ենթադրյալ ծանր, բարձր լատենտայնություն ունեցող հանցագործության կապակցությամբ ստացված օպերատիվ տեղեկությունը «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» և «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում ոչ միայն չի հերքվել, այլև հաստատվել է քրեական վարույթի ընթացքում կատարված ապացուցողական գործողություններով։ 8.2. Բողոքաբերը, վկայակոչելով Վերաքննիչ դատարանի թիվ 31/02.06.2021 գործով 2022 թվականի նոյեմբերի 14-ի որոշումը, հայտնել է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության ապահովման տեսանկյունից, քանի որ Վերաքննիչ դատարանը նույն քրեական վարույթի շրջանակներում միևնույն օրենսդրական նորմերին տվել է միմյանց հակասող մեկնաբանություններ։ 8.3. Վերոշարադրյալի հիման վրա՝ բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի հոկտեմբերի 20-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 4-ի որոշմանը։ հատուկ վերանայման բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով. 7 9. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշումները օրինական և հիմնավոր չեն, Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշումները կայացնելիս թույլ է տվել դատական սխալ: Բողոքաբերը նշել է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու մասին միջնորդության քննարկման ժամանակ առանցքային հանգամանքը դիտվում է այն, որ հետաքննության մարմնի կողմից ներկայացված նյութերը պետք է պարունակեն ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության /ների/ մասին վկայող տվյալներ։ Ընդ որում, կարևորագույն տարրը հանդիսանում է այն, որ առկա տվյալները պետք է վկայեն բացառապես ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մասին, մինչդեռ, միջնորդությամբ նկարագրված գործողությունները՝ [անընթեռնելի] կողմից ապօրինի ծառահատումներ իրականացնող առանձին անձանց և խմբերի միջոցով իր պահպանության տարածքում ապօրինի ծառահատումներ կազմակերպելը և իրականացնելը, առերևույթ համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 6-րդ կետերի հատկանիշներին, ինչը ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն` դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին։ Անդրադառնալով օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու մասին միջնորդության կից ներկայացված նյութերին՝ բողոքաբերը գտել է, որ ծառերի հատման արդյունքում պատճառված վնասի հաշվարկը կարող էր իրականացվել բացառապես մասնագիտական ստուգմամբ կամ փորձաքննության եզրակացությամբ, ինչը, սակայն միջնորդության քննարկման ժամանակ առկա չի եղել։ Հետաքննության մարմինը և ստորադաս դատարանները չեն ունեցել որևէ հիմնավորում, որ [անընթեռնելի] առերևույթ գործողությունների /անգործության/ արդյունքում պետությանը պատճառված վնասի չափը կազմել կամ գերազանցել է [անընթեռնելի] ՀՀ դրամը։ 9.1. Բողոքի հեղինակը նշել է, որ ընդունելի չէ Վերաքննիչ դատարանի այն մոտեցումը, որ [անընթեռնելի] կասկածվում է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ, քանի որ բողոքաբերի գնահատմամբ՝ հասկանալի չէ, թե որն է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պարտադիր հատկանիշի` ծանր հետևանքի առաջացման չափորոշիչը, քանզի հիշյալ հոդվածի հանցակազմը նյութական է, մինչդեռ, առանց հետևանքի առաջացման, այսինքն, առանց կոնկրետ վնասի չափի պարզման, չի կարող խոսք լինել ծանր հետևանքի առաջացման մասին: 9.2 Բողոք բերած անձը նշել է նաև, որ ստորադաս դատարանների կողմից չեն պահպանվել ՀՀ Սահմանադրական դատարանի 2020 թվականի ապրիլի 18-ի թիվ ՍԴՈ-1526 որոշման պահանջները: Խնդրահարույց է այն հանգամանքը, որ Առաջին ատյանի դատարանը միջնորդությունը քննարկել է միանձնյա, որի վերաբերյալ դատական նիստի արձանագրություն առկա չէ։ Ավելին, միջնորդությունը հիմնավորող նյութերը Վերաքննիչ դատարան ներկայացվել են միայն դատական նիստի ընթացքում՝ Հետաքննության մարմնի կողմից, որպիսի հանգամանքները իրենց համակցության մեջ թույլ են տալիս պաշտպանության կողմին հանգելու ողջամիտ հետևության, որ բացի միջնորդությանը կից Առաջին ատյանի դատարան ներկայացված նյութերից, որևէ այլ նյութ դատարաններին չի ներկայացվել և որևէ այլ նյութ չի ուսումնասիրվել։ 9.3 Բողոքաբերը, վկայակոչելով Վերաքննիչ դատարանի՝ նախագահությամբ դատավոր Ն.Հովակիմյանի, 2022 թվականի հոկտեմբերի 20-ին կայացրած թիվ 26/04.12-2020 որոշումը, հայտնել է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության ապահովման տեսանկյունից, քանի որ Վերաքննիչ դատարանը նույն քրեական վարույթի շրջանակներում միևնույն օրենսդրական նորմերին տվել է միմյանց հակասող մեկնաբանություններ՝ մասնավորապես Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու համար միջնորդություն ներկայացրած մարմինը Առաջին ատյանի դատարան ներկայացրած նյութերով չի հաղթահարել, իսկ Առաջին ատյանի դատարանը պատշաճ չի հիմնավորել հանցանքին առնչվելու վերաբերյալ ծագած կասկածանքի համար պահանջվող նվազագույն շեմը: ծանր 8 9 9.4 Վերոգրյալից ելնելով բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2022 թվականի նոյեմբերի 14-ի, 2022 թվականի նոյեմբերի 21-ի, 2022 թվականի դեկտեմբերի 12-ի, 2022 թվականի դեկտեմբերի 23-ի և 2023 թվականի մայիսի 19-ի որոշումները՝ արձանագրելով [անընթեռնելի] իրավունքի խախտման փաստը: Հատուկ վերանայման բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
10. Հետաքննության մարմնի «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» և «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու 2020 թվականի դեկտեմբերի 04-ի¹, 2021 թվականի հունիսի 2-ի², 2021 թվականի օգոստոսի 2-ի³, 2021 թվականի հոկտեմբերի 1-ի⁴, 2021 թվականի փետրվարի 4-ի⁵ և 2021 թվականի ապրիլի 2-ի⁶ միջնորդություն հարուցելու մասին որոշումների համաձայն. «(…) [անընթեռնելի] [անընթեռնելի] [անընթեռնելի] [անընթեռնելի] [անընթեռնելի] [անընթեռնելի] [անընթեռնելի] [անընթեռնելի] [անընթեռնելի] [անընթեռնելի] [անընթեռնելի] [անընթեռնելի] ¹ Տե՛ս գործի նյութեր, հատոր 1, 2-3 էջեր։ ² Տե՛ս թիվ 31/02.06.2021 գործի նյութեր, հատոր 1, 2-3 էջեր։ ³ Տե՛ս թիվ 29/02.08.2021 գործի նյութեր, հատոր 1, 2-3 էջեր։ ⁴ Տե՛ս թիվ Մ-10311/22 գործի նյութեր, հատոր 1, 2-3 էջեր։ ⁵ Տե՛ս թիվ 09/04.02.2021 գործի նյութեր, հատոր 1, 2-3 էջեր։ ⁶ Տե՛ս թիվ 64/02.04.2021 գործի նյութեր, հատոր 1, 2-3 էջեր։ 10 [անընթեռնելի] [անընթեռնելի] [անընթեռնելի] [անընթեռնելի] [անընթեռնելի] [անընթեռնելի] [անընթեռնելի] [անընթեռնելի] [անընթեռնելի] [անընթեռնելի] [անընթեռնելի] [անընթեռնելի] [անընթեռնելի] [անընթեռնելի] [անընթեռնելի] [անընթեռնելի] [անընթեռնելի] [անընթեռնելի] [անընթեռնելի] [անընթեռնելի] [անընթեռնելի] [անընթեռնելի] [անընթեռնելի] [անընթեռնելի] [անընթեռնելի] [անընթեռնելի] [անընթեռնելի] [անընթեռնելի] 11 (...)»:
11. Առաջին ատյանի դատարանը 2020 թվականի դեկտեմբերի 4-ի7, 2021 թվականի հունիսի 2-ի8, 2021 թվականի օգոստոսի 2-ի9, 2021 թվականի հոկտեմբերի 1-ի10, 2021 թվականի փետրվարի 4-ի11 և 2021 թվականի ապրիլի 2-ի12 որոշումներով արձանագրել է հետևյալը․ (...) Վերոգրյալի հիման վրա և նկատի ունենալով, որ այլ եղանակով անհրաժեշտ տեղեկատվության ձեռք բերումն անհնարին է, և նկատմամբ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» և «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացմամբ կարող է ստացվել հիշյալ տեղեկատվությունը հիմնավորող տվյալներ, որոնց օգտագործումը կնպաստի ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված առերևույթ ծանր հանցագործության բացահայտմանը և անհրաժեշտ ապացույցների ձեռքբերմանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 14-րդ, 281-րդ, 284-րդ, 286-րդ և «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 21-րդ, 26-րդ, 34-րդ և 41-րդ հոդվածներով, միջնորդությունը բավարարել։ Թույլատրել երկու ամիս ժամկետով, նկատմամբ, վերջինիս կողմից օգտագործվող բջջային հեռախոսահամարով իրականացնել «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» և «Արտաքին դիտում» օպերատիվ- հետախուզական միջոցառումներ։ (...)»: 7 Տե՛ս գործի նյութեր, հատոր 1, 5-6 էջեր։ 8 Տե՛ս թիվ 31/02.06.2021 գործի նյութեր, հատոր 1, 5-6 էջեր։ 9 Տե՛ս թիվ 29/02.08.2021 գործի նյութեր, հատոր 1, 5-6 էջեր։ 10 Տե՛ս թիվ Մ-10311/22 գործի նյութեր, հատոր 1, 5-6 էջեր։ 11 Տե՛ս թիվ 09/04.02.2021 գործի նյութեր, հատոր 1, 5-6 էջեր։ 12 Տե՛ս թիվ 64/02.04.2021 գործի նյութեր, հատոր 1, 5-6 էջեր։ 12 12. Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի հոկտեմբերի 20-ի որոշման համաձայն՝ «(...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու միջնորդությունը քննելիս Առաջին ատյանի դատարանը սահմանափակված չէ ի հիմնավորումն միջոցառման իրականացման ներկայացված նյութի ծավալով, իրավունք ունի, նաև՝ հիմնավորված դատական ակտ կայացնելու հրամայականով պայմանավորված, պարտավոր է պահանջել դատարան ներկայացնել միջնորդությունը հիմնավորող բավարար նյութեր և տվյալներ (առնվազն պարտավոր է սպառել այդ իրավունքը), ապա իրեն հասու դարձած ողջ նյութի հետազոտման և գնահատման արդյունքներով կայացնել օրինական, հիմնավորված և պատճառաբանված դատական ակտ՝ միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին, այսինքն այնպիսի ակտ, որը կբավարարի դատական ակտի պատճառաբանվածությանը ներկայացվող պահանջին ու չափանիշներին, ինչը հետագայում թույլ կտա վերաքննիչ դատարանին արդյունավետ դատական ստուգման ենթարկելու վիճարկվող դատական որոշումը: Ամփոփելով և փաստելով, որ Առաջին ատյանի դատարանի 04.12.2020թ. որոշումը պատճառաբանվածության, հիմնավորվածության առումով վերացական է, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վիճարկվող դատական ակտը ենթակա է բեկանման, իսկ օպերատիվ մարմնի միջնորդությունը՝ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» և «Արտաքին դիտում» ՕՀ միջոցառումը թույլատրելու վերաբերյալ, մերժման։ «Եվրոպական Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ կոնվենցիայի 8-րդ հոդվածով նախատեսված իրավունքի նկատմամբ միջամտությունը թույլատրվել է դատավարական նորմերի խախտումներով՝ հաշվի առնելով միջամտությունը թույլատրած Առաջին ատյանի դատարանի որոշման պատճառաբանվածության ցածր մակարդակը, համար այդ դատարանում՝ իրականացված քննության ոչ արդյունավետությունը։ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ վերջինիս կոնվենցիոն իրավունքի նկատմամբ միջամտությունը եղել է ոչ համաչափ։ Առաջին ատյանի դատարանի որոշումը չի 13 բովանդակում բավարար իրավական հիմնավորումներ՝ միջամտության հրատապ սոցիալական կարիքի, այլ կերպ՝ դրա անհրաժեշտության վերաբերյալ: Այսպիսով, Առաջին ատյանի դատարանը, չպատճառաբանված որոշում կայացնելով, թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա՝ հանգեցնելով անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքի անհամաչափ սահմանափակման: (…)13»: 18 12.1 Վերաքննիչ դատարանը 2022 թվականի նոյեմբերի 14-ի4, 2022 թվականի նոյեմբերի 21-ի5, 2022 թվականի դեկտեմբերի 23-ի6, 2022 թվականի դեկտեմբերի 12-ի7, 2023 թվականի մայիսի 19-ի8 որոշումներով գտել է, որ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» և «Արտաքին դիտում» օպերատիվ- հետախուզական միջոցառումներ անցկացնելու թույլտվություն տալու միջնորդությունները բավարարելով՝ Առաջին ատյանի դատարանը վերաքննիչ բողոքների հիմքերի ու հիմնավորումների համատեքստում, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ։ Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը․ 13. Սույն գործով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանի բողոքում Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր է արդյո՞ք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ նկատմամբ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» և «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումը թույլատրելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումը պատճառաբանված և իրավաչափ չէ: 13 Տե՛ս գործի նյութեր, հատոր 1, 69-79 էջեր։ 14 Տե՛ս թիվ 31/02.06.2021 գործի նյութեր, հատոր 1, 55-64 էջեր։ 15 Տե՛ս թիվ 29/02.08.2021 գործի նյութեր, հատոր 1, 62-69 էջեր։ 16 Տե՛ս թիվ Մ-10311/22 գործի նյութեր, հատոր 2, 74-80 էջեր։ 17 Տե՛ս թիվ 09/04.02.2021 գործի նյութեր, հատոր 2, 77-87 էջեր։ 13 Տե՛ս թիվ 64/02.04.2021 գործի նյութեր, հատոր 1, 81-95 էջեր։ 14 14. ՀՀ Սահմանադրության 33-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի ազատության և գաղտնիության իրավունք։
2. Հաղորդակցության ազատությունը և գաղտնիությունը կարող են սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
3. Հաղորդակցության գաղտնիությունը կարող է սահմանափակվել միայն դատարանի որոշմամբ, բացառությամբ երբ դա անհրաժեշտ է պետական անվտանգության պաշտպանության համար հաղորդակցվողների՝ օրենքով սահմանված առանձնահատուկ կարգավիճակով»: պայմանավորված Է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Կոնվենցիա) 8-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք:
2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»: «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեությունը մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պետական ու հասարակական անվտանգությունը հակաիրավական ոտնձգություններից պաշտպանելու նպատակով՝ օրենքով նախատեսված օպերատիվ-հետախուզական 15 գործունեություն իրականացնող մարմինների կողմից օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացումն է»։ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի համաձայն՝ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկումը հատուկ և այլ տեխնիկական միջոցների օգտագործմամբ իրականացվող խոսակցությունների, այդ թվում՝ ինտերնետային հեռախոսային խոսակցությունների և էլեկտրոնային հաղորդումների գաղտնի վերահսկումն է (...)»: Նույն օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «[Ներքին դիտում, նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վերահսկում, հեռախոսային խոսակցությունների վերահսկում, ֆինանսական տվյալների մատչելիության ապահովում և ֆինանսական գործարքների գաղտնի վերահսկում] օպերատիվ-հետախուզական միջոցառումները կարելի է անցկացնել միայն այն դեպքերում, երբ անձը, ում նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կասկածվում է ծանր և առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ, և եթե կան հիմնավոր ապացույցներ, որ այլ եղանակով օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող մարմնի կողմից սույն օրենքով իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումն անհնարին է»։ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 284-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Հարցի քննարկման արդյունքներով դատարանը որոշում է կայացնում օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու՝ թույլտվություն տալու կամ միջնորդությունը մերժելու մասին՝ նշելով բավարարման կամ մերժման հիմքերը: Համապատասխան նյութերը դատարանը վերադարձնում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնին»։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն` «Քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կատարելու, ինչպես նաև դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին դատական որոշումների բողոքարկումը և ստուգումը, բացառությամբ սույն 16 օրենսգրքի 289.1-ին հոդվածով նախատեսված դեպքերի, կատարվում են սույն օրենսգրքի 287 և 288 հոդվածներով նախատեսված կանոններով»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Այն դեպքում, երբ նիստին ներկայացված չեն կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, ինչպես նաև կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու օրինականությունը և հիմնավորվածությունը հաստատող նյութեր, դատարանը որոշում է կայացնում տվյալ խափանման միջոցը վերացնելու և անձին կալանքից ազատելու մասին»: 14.1. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իր նախադեպային որոշումներում բազմիցս նշել է, որ «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու վերաբերյալ որոշումը պետք է լինի պատճառաբանված և հիմնված լինի ներպետական օրենսդրությամբ նախատեսված կոնկրետ իրավական նորմերի վրա։ Բացի այդ, ցանկացած շահագրգիռ անձ պետք է «արդյունավետ» հնարավորություն ունենա այդ որոշումը դատական կարգով բողոքարկելու, քանի որ հեռախոսային գաղտնալսումները հանդիսանում են որպես անձի կոնվենցիայով նախատեսված նամակագրությունը հարգելու իրավունքի նկատմամբ լուրջ սահմանափակում։ 14.2. Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով օպերատիվ-հետախուզական միջոցառումների կոնկրետ տեսակն ընտրելիս անձի իրավունքների նկատմամբ իրականացվող միջամտության բնույթին Գոռ Սարգսյանի վերաբերյալ գործով արձանագրել է, որ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում հարկավոր է հաշվի առնել նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վերաբերյալ պետության կողմից ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայով (այսուհետ՝ նաև Եվրոպական կոնվենցիա) ստանձնած պոզիտիվ և նեգատիվ 19 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Huvig-ն ընդդեմ Ֆրանսիայի գործով 1990 թվականի ապրիլի 24-ի վճիռը (գանգատ 11105/84), Kruslin-ն ընդդեմ Ֆրանսիայի գործով 1990 թվականի ապրիլի 24-ի վճիռը (գանգատ 11801/85), Charles Marchiani-ն ընդդեմ Ֆրանսիայի գործով 2008 թվականի մայիսի 27-ի վճիռ (գանգատ 30392/03)։ 17 պարտավորությունները մշտապես պահպանելով հանրային շահի և անհատի շահերի միջև անհրաժեշտ հավասարակշռությունը։ Մասնավորապես, օպերատիվ- հետախուզական գործունեության բնույթից ելնելով՝ իրավասու մարմիններն առաջադրված խնդիրները լուծելու նպատակով, համապատասխան միջոցառման տեսակն ընտրելիս և այն իրականացնելիս, անձի իրավունքների նկատմամբ իրականացվող միջամտության դեպքում՝ համաչափության սկզբունքին համահունչ պետք է ապահովեն նաև արդար դատաքննության, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու և այլ հիմնարար իրավունքների ու ազատությունների համարժեք պաշտպանությունը։ Բացի այդ ներպետական օրենսդրությունը նույնպես որոշ խումբ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման համար նախատեսելով լրացուցիչ չափանիշներ սահմանափակել է դրանք ընտրելու իրավակիրառողի հայեցողության լուսանցքը: Հաշվի առնելով, որ այդ գործողությունների իրականացմամբ լուրջ միջամտություն է տեղի ունենում անձի անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքին՝ օրենսդիրն ամրագրել է, որ այն կարող է իրականացվել բացառապես երբ՝ ա) անձը, ում նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կասկածվում է ծանր և առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ, և բ) եթե կան հիմնավոր ապացույցներ, որ այլ եղանակով օպերատիվ- հետախուզական միջոցառումն անցկացնող մարմնի կողմից օրենքով իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումն անհնարին է։ Ընդ որում ՝ Վճռաբեկ դատարանը ընդգծել է, որ վերջին չափանիշի ամրագրմամբ օրենսդիրն inter alia սահմանել է, որ նշված միջոցառումը կարող է իրականացվել միայն որպես ծայրահեղ (վերջին) միջոց (last resort), երբ այլընտրանքային եղանակով անհնարին է առաջադրված խնդիրների լուծման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումը։ Այսինքն՝ նշված միջոցառումը ոչ միայն պետք է իրականացվի դրա բնույթին և նպատակային նշանակությանը համապատասխան, այլ նաև այն դեպքում, երբ բացակայում են անձի իրավունքների u ազատությունների ոլորտ նվազ միջամտության եղանակով նույն 18 տեղեկությունների ձեռքբերման այլ միջոցներ, այդ թվում՝ քրեական գործով վարույթի շրջանակում քրեական դատավարության օրենսգրքով կոնկրետ տեղեկությունների ձեռքբերման համար նախատեսված միջոցները»20։ 14.3. Վճռաբեկ դատարանը, Ռուբեն Խլղաթյանի վերաբերյալ գործով անդրադառնալով օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման փաստական հիմքերի ապացուցողական շեմին արձանագրել է, որ միայն օպերատիվ աղբյուրից ստացված տեղեկատվության մասին տեղեկանքն ինքնին բավարար չէ հաղթահարված համարելու այն նվազագույն շեմը, որն անհրաժեշտ է անձի սահմանադրական և կոնվենցիոնալ իրավունքի սահմանափակման և դրա նկատմամբ միջամտություն իրականացնելու համար21։ Թեպետ Ռուբեն Խլղաթյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի եզրահանգումը պայմանավորված է եղել կոնկրետ վարույթի շրջանակներում ներկայացված միջնորդության հիմնավորվածության տեսանկյունից ձեռք բերված օպերատիվ տեղեկատվության բավարարության վերաբերյալ դատարանի գնահատականով, տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Ռուբեն Խլղաթյանի վերաբերյալ գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կիրառելի են նաև սույն գործի շրջանակներում։
15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝ - Առաջին ատյանի դատարանը, թույլատրելով [անընթեռնելի] նկատմամբ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» և «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումը, արձանագրել է, որ այլ եղանակով անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումն անհնարին է՝ միջնորդությունը պետք է համարել հիմնավոր22: - Վերաքննիչ դատարանը 2022 թվականի հոկտեմբերի 20-ի որոշմամբ, բեկանելով Առաջին ատյանի դատարանի որոշումը և մերժելով հետաքննության մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը, արձանագրել է, որ 20 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գոռ Սարգսյանի վերաբերյալ թիվ ԵԿԴ/0229/01/16 գործով 2019 թվականի ապրիլի 11-ի որոշման 17.2-րդ կետը։ 21 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Ռուբեն Խլղաթյանի վերաբերյալ թիվ 48/10.06.2021 գործով 2023 թվականի սեպտեմբերի 15-ի որոշման 11-րդ կետը: 22 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը: 19 Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով նախատեսված իրավունքի նկատմամբ միջամտությունը թույլատրվել է դատավարական նորմերի խախտումներով` հաշվի առնելով միջամտությունը թույլատրած Առաջին ատյանի դատարանի որոշման պատճառաբանվածության ցածր մակարդակը և համար այդ դատարանում իրականացված քննության ոչ արդյունավետությունը։ Բացի այդ Վերաքննիչ դատարանը գտել է, որ կոնվենցիոն իրավունքի նկատմամբ միջամտությունը եղել է ոչ համաչափ և Առաջին ատյանի դատարանի որոշման մեջ բացակայում են բավարար իրավական հիմնավորումներ՝ միջամտության հրատապ սոցիալական կարիքի, այլ կերպ՝ դրա անհրաժեշտության վերաբերյալ”:
16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշմամբ վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի այն դատողությունը, որ նկատմամբ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» և «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումը թույլատրելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումն իրավաչափ չէ, հիմնավոր է։ Վճռաբեկ դատարանի դիրքորոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ միայն օպերատիվ աղբյուրից ստացված տեղեկատվության մասին տեղեկանքը բավարար չէ հիմնավորված համարելու նկատմամբ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» և «Արտաքին դիտում» օպերատիվ- հետախուզական միջոցառումներն իրականացնելու անհրաժեշտությունը, միաժամանակ Վերաքննիչ դատարան չեն ներկայացվել այլ փաստական տվյալներ, որոնց հետ համակցությամբ հնարավոր կլիներ գնահատել վերոնշյալ տեղեկանքի հավաստիություն։ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նախաքննության մարմինը Առաջին ատյանի դատարան ներկայացրած նյութերով չի հաղթահարել, իսկ Առաջին ատյանի դատարանը պատշաճ չի հիմնավորել ծանր հանցանքին 23 Տես սույն որոշման 12-րդ կետը։ 20 առնչվելու վերաբերյալ ծագած կասկածի համար պահանջվող նվազագույն շեմը։ Մասնավորապես, տեղեկանքում նշված չէ, թե օրինակ ինչ տեսակի և քանակի ծառեր են ապօրինի հատվել, որը հնարավորություն կտար դատարանին որոշակի ողջամիտ ենթադրություններ կատարել ապօրինի հատված ծառերի արժեքի մասին: Վճռաբեկ դատարանը, հարկ է համարում արձանագրել, որ մինչև նախնական քննության սկսվելն անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերման համար օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի գործիքակազմը սահմանափակ է, սակայն տվյալ դեպքում ենթադրաբար ապօրինի հատված ծառերի մասին տեղեկատվության առկայության հանգամանքն էական է այն առումով, որ պատճառված վնասի արդյունքով է որոշվում հոդվածի սանկցիան և հետևաբար նաև հանցագործության ծանրության աստիճանը: Այսինքն՝ օպերատիվ աղբյուրից ստացված տեղեկատվության մասին տեղեկանքում առկա՝ [անընթեռնելի] կողմից ապօրինի ծառահատումներ իրականացնող առանձին անձանց և խմբերի միջոցով իր պահպանության տարածքում ապօրինի ծառահատումներ կազմակերպելու և իրականացնելու պատճառով պետությանն առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան [անընթեռնելի] ՀՀ դրամի վնաս պատճառելու մասին ձևակերպումը գնահատելու համար առնվազն պետք է առկա լիներ որոշակի տեղեկություն հատված ծառերի քանակի և տեսակի մասին։ Այլ կերպ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարան չեն ներկայացվել բավարար նյութեր, որոնք հնարավորություն կտային անձի կողմից հանցանք կատարելու վերաբերյալ ծագած կասկածի համար պահանջվող նվազագույն շեմը հաղթահարված լինելու փաստը գնահատել ողջամտության սահմաններում։
17. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանը թույլ չի տվել դատական այնպիսի սխալ՝ դատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է գործի ելքի վրա։ Ուստի ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանի վճռաբեկ բողոքը պետք է մերժել, [անընթեռնելի] բողոքները բավարարել, իսկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2022 թվականի հոկտեմբերի 20-ի որոշումը՝ 21 թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
18. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ է արդյոք հետաքննության մարմնի կողմից նկատմամբ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» և «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների ժամկետների երկարաձգման միջնորդություններ հարուցելու փոխարեն յուրաքանչյուր անգամ նոր միջնորդություններ ներկայացնելը:
19. ՀՀ Սահմանադրության 33-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի ազատության և գաղտնիության իրավունք:
2. Հաղորդակցության ազատությունը և գաղտնիությունը կարող են սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
3. Հաղորդակցության գաղտնիությունը կարող է սահմանափակվել միայն դատարանի որոշմամբ, բացառությամբ երբ դա անհրաժեշտ է պետական անվտանգության պաշտպանության համար և պայմանավորված է հաղորդակցվողների՝ օրենքով սահմանված առանձնահատուկ կարգավիճակով»։ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք։
2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների 22 կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»: «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեությունը մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պետական ու հասարակական անվտանգությունը հակաիրավական ոտնձգություններից պաշտպանելու նպատակով` օրենքով նախատեսված օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կողմից օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացումն է»: «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ «Օպերատիվ-հետախուզական միջոցառումների տեսակները (...) 7) արտաքին դիտում. (...) 12) հեռախոսային խոսակցությունների վերահսկում. »: «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «[Ներքին դիտում, նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վերահսկում, հեռախոսային խոսակցությունների վերահսկում, ֆինանսական տվյալների մատչելիության ապահովում և ֆինանսական գործարքների գաղտնի վերահսկում] օպերատիվ– հետախուզական միջոցառումները կարելի է անցկացնել միայն այն դեպքերում, երբ անձը, ում նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կասկածվում է ծանր և առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ, և եթե կան հիմնավոր ապացույցներ, որ այլ եղանակով օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող մարմնի կողմից սույն օրենքով իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումն անհնարին է»: «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի համաձայն՝« Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 11-րդ, 12-րդ, 15-րդ և 16-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական 23 միջոցառումները, ինչպես նաև արտաքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումը, եթե արտաքին դիտման արդյունքների ամրագրումն առանց տեխնիկական միջոցների օգտագործման հնարավոր չէ, և անձը (անձինք), որի (որոնց) նկատմամբ իրականացվում է արտաքին դիտումը, ողջամտորեն չէր (չէին) կարող ենթադրել դրա անցկացման հնարավորության մասին, ապա կարող են անցկացվել միայն դատարանի թույլտվությամբ»։ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի համաձայն՝ « Օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին որոշման ժամկետի հաշվարկումը սկսվում է դրա ընդունման օրից և չի կարող 2 ամսից ավելի լինել։ Որոշման ժամկետը կարող է երկարաձգվել օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացման մասին որոշման ընդունման համար սույն օրենքով սահմանված կարգով:
2. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 11-րդ, 12-րդ և 15-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում արտաքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման ընդհանուր ժամկետը չի կարող 12 ամսից ավելի տևել»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի համաձայն՝ « 1. Իրավասու մարմիններն առանց անձի համաձայնության նրա վերաբերյալ տեղեկություններ կարող են հավաքել, պահել և օգտագործել միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով, եթե դա անհրաժեշտ է վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքներ բացահայտելու համար: (...) 4. Վարույթի ընթացքում միջամտությունն անձի նամակագրությանը, հեռախոսային խոսակցություններին և հաղորդակցության այլ ձևերին կարող է կատարվել միայն դատարանի որոշմամբ՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 281-րդ հոդվածի համաձայն՝ « Դատարանի որոշմամբ են կատարվում այն օպերատիվ-հետախուզական գործողությունները, որոնք կապված են քաղաքացիների նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակման հետ։ 24 2. Դատարանի որոշման հիման վրա իրականացվող օպերատիվ- հետախուզական միջոցառումների տեսակները սահմանվում են «Օպերատիվ- հետախուզական գործունեության մասին» օրենքով»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 284-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «Դատարանի որոշման գործողության ժամկետը հաշվարկվում է դրա կայացման օրվանից և չի կարող գերազանցել վեց ամիսը, եթե որոշմամբ այլ բան նախատեսված չէ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու ժամկետը կարող է երկարացվել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարի՝ նման միջնորդություն պարունակող հիմնավորված որոշման հիման վրա, սույն հոդվածով սահմանված կարգով»: Վերոգրյալ իրավական նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Կոնվենցիայով և Սահմանադրությամբ նախատեսված անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքի սահմանափակման առավել բարձր աստիճան ունեցող որոշ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ենթակա են դատական վերահսկողության, որը ենթադրում է հիշյալ գործողությունների կատարման կամ ժամկետի երկարաձգման թույլտվություն տալու հարցի քննարկում համապատասխան մարմնի միջնորդության հիման վրա։ Նույն անձի նկատմամբ յուրաքանչյուր անգամ միևնույն օպերատիվ- հետախուզական միջոցառումների իրականացման քանակի չարաշահումը բացառելու, ժամկետի հաշվարկը և ընդհանուր տևողությունը պահպանելու անհրաժեշտությամբ պայմանավորված օրենքը նախատեսում է օպերատիվ- հետախուզական միջոցառումների իրականացման ժամկետի երկարաձգման կառուցակարգ։ Նշված կառուցակարգի պահպանվածության ստուգումն էլ իրականցվում է մինչդատական վերահսկողության շրջանակներում համապատասխան մարմնի միջնորդության հիման վրա ներկայացված օպերատիվ- հետախուզական միջոցառումներ իրականացնելու ժամկետի երկարաձգման հարցի քննարկման միջոցով։ 25 20. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Կլասս ընդդեմ Գերմանիայի գործով արձանագրել է, որ որպիսի միջամտությունը չխախտի կոնվենցիայի 8-րդ հոդվածը, այն նախ և առաջ պետք է նախատեսված լինի օրենքով և միջամտության յուրաքանչյուր միջոց պետք է համապատասխանի օրենսդրությամբ սահմանված պայմաններին և ընթացակարգային նորմերին24։ Մեկ այլ գործով Եվրոպական դատարանը փաստել է, որ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով՝ պետական մարմինների միջամտությունն անձնական կյանքի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունքին թույլատրվում է այն դեպքում, երբ «նախատեսված է օրենքով»։ Համաձայն Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի` այս ձևակերպումը ոչ միայն պահանջում է համապատասխանություն ներպետական օրենքին, այլև վերաբերում է օրենքի որակին՝ պահանջելով դրա համապատասխանությունն իրավական պետությանը։ Հասարակական հսկողության բացակայության և իշխանությունը չարաշահելու վտանգի պատճառով պետական մարմինների կողմից հեռահաղորդակցության հսկողության և գաղտնալսման գաղտնի միջոցառումների համատեքստում ներպետական օրենսդրությունը պետք է ապահովի 8-րդ հոդվածով սահմանված իրավունքներին կամայական միջամտությունից անձի պաշտպանությունը25։ Այլ խոսքով՝ օրենքը պետք է բավականաչափ հստակ լինի իր հասկացությունների մեջ՝ պատշաճ կերպով անձին մատնանշելով այն հանգամանքները, որոնց դեպքում հանրային իշխանություններն իրավասու են նման գաղտնի միջոցների դիմել26։ Ընդ որում, Եվրոպական դատարանը գտել է, որ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը և վերահսկման այլ ձևերը լուրջ միջամտություն են անձնական կյանքի և հաղորդակցության նկատմամբ և համապատասխանաբար պետք է հիմնված լինեն հատկապես հստակ «օրենքի» վրա27։ 24 Տե՛ս Klass and Others v. Germany գործով 1978 թվականի սեպտեմբերի 6-ի վճիռը (գանգատ 5029/71), 25 Տե՛ս Halford v. the UK գործով 1997 թվականի հունիսի 25-ի վճիռը, գանգատ թիվ 20605/92, կետ 49։ 26 Տե՛ս Malone v. the UK գործով 1984 թվականի օգոստոսի 2-ի վճիռը, գանգատ թիվ 8691/79, կետ 67։ 27 Տե՛ս Kopp v. Switzerland գործով 1998 թվականի մարտի 25-ի վճիռը, գանգատ թիվ 13/1997/797/1000, կետ 72: 26 20.1. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Պյեչովիցն ընդդեմ Լեհաստանի գործով արձանագրել է, որ ներպետական օրենսդրությամբ պետք է բավարար հստակությամբ ամրագրվեն պետական մարմիններին վերապահված համապատասխան հայեցողության շրջանակը և դրա իրականացման պայմանները՝ նպատակ ունենալով անհատների համար երաշխավորել պաշտպանության այն նվազագույն մակարդակը, որի իրավունքը նրանք ունեն ժողովրդավարական հասարակությունում իրավունքի գերակայության համաձայն28:
21. ՀՀ Սահմանադրական դատարանը 2010 թվականի նոյեմբերի 23-ի թիվ ՍԴՈ-926 որոշմամբ անդրադառնալով վարույթի ընթացքում անձի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի միջամտությանը նշել է, որ անհրաժեշտ է տվյալ իրավունքի սահմանափակման երեք համաժամանակյա նախապայմանների առկայություն. ա) օրենքով սահմանված դեպքերում, բ) օրենքով սահմանված կարգով, գ) դատարանի որոշմամբ։ Ընդ որում, ՀՀ Սահմանադրությունը չի նախատեսում նշված նախապայմաններից շեղվելու որևէ իրավական հնարավորություն։ Դատարանի որոշման առկայության` որպես ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի 5-րդ մասով երաշխավորված իրավունքի սահմանափակման համար նախատեսված նախապայմանի առնչությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վերջինս հետապնդում է հետևյալ իրավաչափ նպատակները․ նախ, այն նպատակ ունի պաշտպանել անձին պետական իշխանության մարմինների կողմից նրա անձնական և ընտանեկան կյանքին անհարկի միջամտությունից, երկրորդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենսգրքի 121-րդ հոդվածի համաձայն՝ նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումները վերահսկելու և հեռախոսային խոսակցությունները լսելու արդյունքում կազմված 28 Տե՛ս Piechowicz v. Poland գործով 2012 թվականի հուլիսի 17-ի վճիռը։ արձանագրությունները քրեական դատավարության ընթացքում օգտագործվում են որպես ապացույց և արդյունքում կարող են կիրառվել հաղորդակցվող անձի կամ նրա ընդդիմախոսի դեմ, սահմանադիրն առանձնակի կարևորություն է տվել հիշյալ միջոցառումների իրականացման օրինականության նկատմամբ դատական վերահսկողությանը, երրորդ, որպես կանոն, նշված միջոցառումները կրում են գաղտնի բնույթ, ինչը /ինչպես դա շեշտում է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը/ որոշ դեպքերում կարող է հանգեցնել դրանց չարաշահումների, որոնց կանխման արդյունավետ միջոցներից է նաև դրանց օրինականության նկատմամբ իրականացվող դատական վերահսկողությունը29։
22. Վճռաբեկ դատարանը Սամվել Բաբայանի, Արմեն Պողոսյանի և Սանասար Գաբրիելյանի վերաբերյալ 2018 թվականի հունիսի 15-ին թիվ ԵԿԴ/0189/01/17 որոշմամբ Կոնվենցիայի 8-րդ հոդվածով երաշխավորված՝ անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի պաշտպանության, իսկ ավելի կոնկրետ՝ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսմանն առնչվող՝ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի ուսումնասիրության հիման վրա արձանագրել է հետևյալը․ ա) Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով՝ հեռախոսային խոսակցությունները ներառվում են «անձնական կյանք» և «նամակագրություն» հասկացություններում, բ) միջամտությունը հեռախոսային խոսակցություններին պետք է լինի օրենքին համապատասխան, անհրաժեշտ լինի ժողովրդավարական հասարակությունում և հետապնդի իրավաչափ նպատակ, գ) միջամտություն նախատեսող օրենսդրությունը պետք է պարունակի՝ - վերահսկման համար հիմք հանդիսացող հանցագործությունների բնույթը, - վերահսկվող անձանց շրջանակը, – գաղտնալսման ժամանակահատվածը, 29 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի 2010 թվականի նոյեմբերի 23-ի թիվ ՍԴՈ-926 որոշումը։ 28 ձեռք բերված տվյալների ուսումնասիրության, օգտագործման և պահպանման ընթացակարգը, – նշված տվյալներն այլոց հաղորդելու դեպքում կանխարգելիչ միջոցները, ձայնագրությունները ջնջելու կամ ժապավենները ոչնչացնելու հանգամանքները, դ) պետությունը պետք է ապահովի իրավական պաշտպանության այնպիսի միջոցներ, որոնք կերաշխավորեն անձի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման միջոցառումները բողոքարկելու հնարավորությունը3°:
23. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝ - 2020 թվականի դեկտեմբերի 4-ին թիվ 26/04.12.2020 գործով Հետաքննության մարմինը միջնորդություն է հարուցել Առաջին ատյանի դատարանին՝ թույլատրելու նկատմամբ իրականացնել «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» և «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որը Առաջին ատյանի դատարանի 2020 թվականի դեկտեմբերի 4-ի որոշմամբ բավարարվել է։ 2021 թվականի հունիսի 2-ին գործով Հետաքննության մարմինը միջնորդություն է հարուցել Առաջին ատյանի դատարանին՝ թույլատրելու նկատմամբ իրականացնել «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» և «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որը Առաջին ատյանի դատարանի 2021 թվականի հունիսի 2-ի որոշմամբ բավարարվել է։ 2021 թվականի օգոստոսի 2-ին գործով Հետաքննության մարմինը միջնորդություն է հարուցել Առաջին ատյանի դատարանին՝ թույլատրելու նկատմամբ իրականացնել «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» և «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որը Առաջին ատյանի դատարանի 2021 թվականի օգոստոսի 2-ի որոշմամբ բավարարվել է։ 30 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Սամվել Բաբայանի, Արմեն Պողոսյանի և Սանասար Գաբրիելյանի վերաբերյալ 2018 թվականի հունիսի 15-ին թիվ ԵԿԴ/0189/01/17 որոշումը։ 29 2021 թվականի հոկտեմբերի 1-ին գործով Հետաքննության մարմինը միջնորդություն է հարուցել Առաջին ատյանի դատարանին` թույլատրելու [անընթեռնելի] նկատմամբ իրականացնել «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» և «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որը Առաջին ատյանի դատարանի 2021 թվականի հոկտեմբերի 1-ի որոշմամբ բավարարվել է։ 2021 թվականի փետրվարի 4-ին [անընթեռնելի] գործով Հետաքննության մարմինը միջնորդություն է հարուցել Առաջին ատյանի դատարանին՝ թույլատրելու [անընթեռնելի] նկատմամբ իրականացնել «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» և «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որը Առաջին ատյանի դատարանի 2021 թվականի փետրվարի 4-ի որոշմամբ բավարարվել է։ 2021 թվականի ապրիլի 2-ին [անընթեռնելի] գործով Հետաքննության մարմինը միջնորդություն է հարուցել Առաջին ատյանի դատարանին՝ թույլատրելու [անընթեռնելի] նկատմամբ իրականացնել «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» և «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որը Առաջին ատյանի դատարանի 2021 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ բավարարվել է:
24. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշմամբ վկայակոչված իրավադրույթների և որոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հետաքննության մարմինը «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» և «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրականացնելու թույլտվություն ստանալու միջնորդությունները հարուցելիս յուրաքանչյուր անգամ նոր միջնորդության ներկայացմամբ թույլ է տվել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի պահանջների խախտում։ Վճռաբեկ դատարանի դիրքորոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2020 թվականի դեկտեմբերի 4-ից սկսած յուրաքանչյուր անգամ հետաքննության մարմինը Առաջին ատյանի դատարան է ներկայացրել նույնաբովանդակ միջնորդություններ և հայցել է թույլատրել կատարել միևնույն օպերատիվ- 30 հետախուզական միջոցառումները յուրաքանչյուր անգամ 2 ամիս ժամկետով, մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսելով օպերատիվ- հետախուզական միջոցառման իրականացման ժամկետի երկարաձգման կառուցակարգը պարտավորեցնում է այն իրականացնողին հարուցել օպերատիվ- հետախուզական միջոցառման ժամկետի երկարաձգման միջնորդություն։ Այսպիսով՝ հետաքննության մարմնի կողմից [անընթեռնելի] նկատմամբ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» և «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների ժամկետների երկարաձգման միջնորդություններ հարուցելու փոխարեն յուրաքանչյուր անգամ նոր միջնորդություններ ներկայացնելն, իրավաչափ չէ։
25. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը 2022 թվականի նոյեմբերի 14-ի, 2022 թվականի նոյեմբերի 21-ի, 2022 թվականի դեկտեմբերի 23-ի, 2022 թվականի դեկտեմբերի 12-ի, 2023 թվականի մայիսի 19-ի որոշումներով անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի` 2021 թվականի հունիսի 2-ի, 2021 թվականի օգոստոսի 2-ի, 2021 թվականի հոկտեմբերի 1-ի, 2021 թվականի փետրվարի 4-ի և 2021 թվականի ապրիլի 2-ի որոշումները թույլ է տվել ՀՀ Սահմանադրության 33-րդ, Կոնվենցիայի 8-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 284-րդ հոդվածների պահանջների խախտում, ինչը համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ և 400-րդ հոդվածների՝ հիմք է վերոնշյալ որոշումները բեկանելու համար։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով [անընթեռնելի] նկատմամբ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» և «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու մասին [անընթեռնելի] 2021 թվականի հունիսի 2-ի, 2021 թվականի օգոստոսի 2-ի, 2021 թվականի հոկտեմբերի 1-ի, 2021 թվականի փետրվարի 4-ի և 2021 թվականի ապրիլի 2-ի ներկայացրած միջնորդությունները պետք է մերժել։ 31 Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ, 394-րդ, 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1.
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 14-ի, 2022 թվականի նոյեմբերի 21-ի, 2022 թվականի դեկտեմբերի 23-ի, 2022 թվականի դեկտեմբերի 12-ի, 2023 թվականի մայիսի 19-ի որոշումները բեկանել և մերժել [անընթեռնելի] 2021 թվականի հունիսի 2-ի, 2021 թվականի օգոստոսի 2-ի, 2021 թվականի հոկտեմբերի 1-ի, 2021 թվականի փետրվարի 4-ի և 2021 թվականի ապրիլի 2-ի ներկայացրած միջնորդությունները։ 2.
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի հոկտեմբերի 20-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
3. Ճանաչել [անընթեռնելի] մասնավոր և ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքի խախտման փաստը։
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Նախագահող՝ Դ.ՎԵՔԻԼՅԱՆ Դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ Ս.ՉԻՉՈՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 23 հունիսի, 2025 թ.
- Գործի #:
- —
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
