ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2025 թվականի հոկտեմբերի 24-ին «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Էներգետիկայի մասին» 2001 թվականի մարտի 7-ի ՀՕ-148 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 23.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «23.1) միկրոէներգաարտադրող՝ մինչև 150 կՎտ դրվածքային հզորությամբ կայանում, իսկ մինչև 2022 թվականի մայիսի 1-ը` նաև 150 կՎտ-ից մինչև 500 կՎտ դրվածքային հզորությամբ ինքնավար էներգաարտադրող կայանում էլեկտրական էներգիա արտադրող անձ.»: Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.2-րդ մասով. «1.2. Յուրաքանչյուր անձ, այդ թվում՝ սպառող, կարող է մատուցել էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայություն, որն էներգետիկայի բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ չէ և սույն օրենքի իմաստով կարգավորման ենթակա չէ:»: Հոդված 3. Օրենքի 47-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մասով. «9. Սպառողին մատակարարված (բաշխված) էլեկտրական էներգիան վերջինիս կողմից կարող է սպառվել նաև սպառման համակարգի տեղակայման տարածքից դուրս գտնվող և իրեն պատկանող ավտոկայանատեղիում ու որպես ինքնուրույն գույքային միավոր գրանցված բնակելի նշանակության այլ տարածքում, որի սպառման համակարգի միացումն սպառողի սպառման համակարգին իրականացվում է սպառողի կողմից՝ գործող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:»: Հոդված 4. Օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «, էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայության մատուցում» բառերը: Հոդված 5. Օրենքի 56.1-ին հոդվածում՝ 1) 4-րդ մասը «չեն կարգավորման» բառերից հետո լրացնել «, այդ հարաբերությունները, ներառյալ՝ ինքնավար խմբի ներսում արտադրված էլեկտրական էներգիայի իրացմանն (այդ թվում՝ առք ու վաճառքին) առնչվող հարցերը, որոշվում են ինքնավար խմբի մասնակիցների փոխադարձ համաձայնությամբ» բառերով.
2) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «6. Ինքնավար էներգաարտադրողը, շուկայի կանոնների համաձայն, կարող է մասնակցել էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկային՝ ինքնավար էներգաարտադրողի կարգավիճակից հրաժարվելու պայմանով՝ առանց հետագայում այն վերականգնելու իրավունքի:»: Հոդված 6. Օրենքի 59-րդ հոդվածի 8-րդ մասը «կարգավորումները» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ սույն օրենքի 56.1-ին հոդվածի 6-րդ մասով նախատեսված դրույթը» բառերով: Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2025 թ. նոյեմբերի 10 Երևան ՀՕ-334-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 նոյեմբերի 2025 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-334-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (12.11.2025-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2025.11.10-2025.11.23 Պաշտոնական հրապարակման օրը 11.11.2025 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 24.10.2025 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 10.11.2025 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 12.11.2025 Հիմնական ակտ 24.10.2025, ՀՕ-334-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 07.03.2001, ՀՕ-148 07.03.2001, ՀՕ-148 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 24 հոկտեմբերի, 2025 թ.
- Գործի #:
- ՀՕ-334-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
