Ավետիսյան — ՀԿԴ2/0024/01/22
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ ՛ Վարույթի դատավարական նախապատմությունը. Լ. ՀՇ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նան՝ Առաջին ատյանի դատարան|՝ 2023 թվականի դեկտեմբերի 15-ի որոշմամբ մեղադրյալ Ս.Ավետիսյանի պաշտպան Ա.Խաչիկյանի միջնորդություն, բավարարվել է, ն Ս.Ավետիսյանի նկատմամբ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ նան՝ ՀՇ գործող քրեական օրենսգիրք) 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: 2. Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշմա
Ամբողջ Տեքստ
ՇԿՂ2/0024/01/22
ԷԹ 26»
ՀԱ ՏՏՆԹՅՈՒԾ .
22 Տ ԱԱ Ա է:
ԱՆ
1 ՊԱՆ յ)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության
հակակոռուպցիոն դատարան,
նախագահող դատավոր՝ Գ.Հովհաննիսյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան,
նախագահող դատավոր՝ Ա՞Նահապետյան
2024 թվականի դեկտեմբերի 18-ին քաղաք Երնանում
ՀԸ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն
հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ՝ Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
Ս.ՉԻՉՈՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով Սամվել Անուշավանի Ավետիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ` նան Վերաքննիչ դատարան) 2024 թվականի հունվարի 26-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ ՛
Վարույթի դատավարական նախապատմությունը.
Լ. ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նան՝ Առաջին ատյանի դատարան|՝ 2023 թվականի դեկտեմբերի 15-ի որոշմամբ մեղադրյալ Ս.Ավետիսյանի պաշտպան Ա.Խաչիկյանի միջնորդություն, բավարարվել է, ն Ս.Ավետիսյանի նկատմամբ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նան՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:
2. Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշման դեմ Գեղարքունիքի մարզի դատախազի տեղակալ Ա.Հովհաննիսյանի կողմից բերված հատուկ վերանայման բողոքը Վերաքննիչ դատարանի 2024 թվականի հունվարի 26-ի որոշմամբ մերժվել է:
3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի մարտի 22ի որոշմամբ ընդունվել է վարույթ, ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:
Հատուկ վերանայման բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
4. Բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանը ճիշտ չի կիրառել նյութական օրենքը, այն է՝ կիրառել է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը, որը ենթակա չէր կիրառման ն չի կիրառել նույն հոդվածի 4-րդ մասը, որը ենթակա էր կիրառման: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը կիրառել է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նան՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 75-րդ հոդվածը, որը ենթակա չէր կիրառման ն չի կիրառել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածը, որը ենթակա էր կիրառման, ինչպես նան սխալ է մեկնաբանել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը, որն ազդել է վարույթի ելքի վրա, ուստի վիճարկվող որոշումը ենթակա է բեկանման:
Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները մի դեպքում հետադարձ ու են տվել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 17-րդ կետով սահմանված հափշտակության, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը նախատեսող օրենքին, իսկ մյուս դեպքում, ըստ էության, կիրառել են ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի Լին մասի 2-րդ կետը, որը սահմանում է միջին ծանրության հանցագործության քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետները, այն դեպքում, երբ մեղադրյալի կողմից կատարված արարքը երբնէ չի համապատասխանել ն չէր կարող համապատասխանել ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված միջին ծանրության հանցագործությանը:
Բողոքի հեղինակը փաստել է, որ ստորադաս դատարանները՝ որպես պատիժը մեղմացնող օրենսդրություն, դիտարկել են հափշտակության, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը նախատեսող օրենքը, մինչդեռ այդ չափերը նախատեսող ՀՀ գործող քրեական օրենսգրքի կարգավորումները չեն առնչվում պատժի խստացմանը ն մեղմացմանը, դրանք պատժատեսակ ն պատժաչափ նախատեսող նորմեր չեն ն չեն կարող համարվել պատիժը մեղմացնող, այլ հարց է, որ դրանց կիրառման պայմաններում անձի վիճակն այլ կերպ կարող է բարելավվել:
Միննույն ժամանակ, հափշտակության, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը նախատեսող ՀՀ գործող քրեական օրենսգրքի կարգավորումները չեն կարող համարվել նան «արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող» օրենսդրություն, քանի որ սույն քրեական վարույթով մեղադրյալ Ս.Ավետիսյանի կողմից կատարված արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն չի «վերացել», դեռ ավելին՝ ինչպես եղել է, այնպես էլ շարունակում է մնալ հանցավոր ներկայումս գործող քրեական օրենսգրքի պայմաններում նս:
Արդյունքում՝ բողոքաբերն արձանագրել է, որ հափշտակության, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտ. Օ:չափերը՝ նախատեսող ՀՀ գործող քրեական օրենսգրքի կարգավորումները չեն հանդիսանում ո՛չ «արարքի հանցավորությունը լրիվ կամ
մասնակիորեն վերացնող», ո՛չ էլ «պատիժը մեղմացնող» օրենսդրություն, մական ստորադաս դատարանների կողմից վերը նշված օրենսդրությանը տրվել է հետադարձ ուժ, այն դեպքում, երբ դրա հնարավորությունը նախատեսված չի եղել օրենքով:
Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ չի պատճառաբանել, թե ինչու պետք է կիրառվեն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75րդ հոդվածի ն ոչ թե ՀՀ գործող քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածի իրավակարգավորումները: Բողոքաբերը փաստել է, որ Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածը՝ առաջնորդվելով հիշյալ օրենսգրքով նախատեսված միջին ծանրության հանցանքի համար նախատեսվող վաղեմության ժամկետների վերաբերյալ կանոնով, մինչդեռ ՀՀ գործող քրեական օրենսգրքին հետադարձ ուժ տալու հանգամանքով պայմանավորված` կիրառման ենթակա էր նոյն օրենսգրքի 83»րդ հոդվածով միջին ծանրության հանցագործությունների համար սահմանված վաղեմության ժամկետը, որը տասը տարի է:
Բողոքաբերն արձանագրել է, որ Ս.Ավետիսյանին մեղսագրվում է արարքի կատարման պահին գործող ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք, որի համար նախատեսված է եղել քրեական պատասխանատվությունից ազատելու 10 տարվա վաղեմության ժամկետ Օ0։»-Միաժամանակ, ՍԱԱվետիսյանի կողմից կատարված արարքը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցավոր արարքին, որի համար նախատեսված է քրեական պատասխանատվության ենթարկելու նույնական՝ 10 տարվա վաղեմության ժամկետ:
5. Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը ն կայացնել դրան փոխարինող դատական ակտ:
Հատուկ վերանայման բողոքի քննության համար էական կշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
6. 2022 թվականի հունիսի 24-ին Ս.Ավետիսյանը ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3րդ մասի Լին կետով ներգրավվել է որպես մեղադրյալ այն հանցավոր արարքի կատարման համար, որ. «(...) (Նայ, տեղյակ լինելով զարմիկի՝ «ՀՇ Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի Խօ 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ տնօրեն Հրաչիկ Առավտրյանի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու եղանակով ՊՈԱԿ-ի առանձնապես խոշոր չափերով գույքը միասնական դիտավորությամբ հափշվաւկելու մրադրության մասին, այդ կապակցությամբ խոչընդոտները վերացնելով նրան օժանդակել է՝ 2012 թվականին իրեն է դիմել Հրաչիկ Ասատրյանը ն խեդրել է իր անձնագիրը ն աշխատանքային գրքույկը, որպեսզի դպրոցում գրանցի պահակ ն ինքը Հրաչիկ Ասատրյանին է տվե իր անձագիրը ն աշխատանքային գրքույկը, որից հետո՝ 2012 թվականի հունվարի Լին Հրաչիկ Ասատրյանը թիվ 60 աշխատանքային պայմանագրով, որում արորագրել է նան Սամվել Ավետիսյանը՝ «Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի 8/2 միջնակարգ դպրոց» ՊՈԱ կազմակերպությունում ընդունել է աշխատանքի՝ որպես պահակ, անորոշ ժամկերվ ն մինչն 208 թվականի օգոստոսի 3-Լն ընկած
ժամանակահատվածում, որի ընթացքում, Սամվել Ավետիսյանն աշխատանքի չի հաճախել ն իր պարվաւկանությունները չի կատարե, իսկ այդ ընթացքում Հրաչիկ Ասատրյանի կողմից պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող
աշխատաժամանակի հաշվարկման փեղեկագրերում մտցվել են աշխատանքի հաճախելու վերաբերյալ ակնհայվ կեղծ տվյալներ, որի հիման վրա իր անվամի դուրս գրված, «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲ ընկերության կողմից տրամադրված բանկային քարտերին փոխանցված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 41787412 ՀՀ դրամ աշխատավարձը, կանխիկացվել ն գումարը յուրացվել է Հրաչիկ Ասատրյանի կողմից` «ՀՇ Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի 80 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս: (:.»:
1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր Լին, թերթեր 12-3:
7. Քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի կողմի կայացված որոշմամբ արձանագրվել է հետնյալը. «(-.) Դատարանն արձանագրում է, որ՝
1 Սամվել Անուշավանի Ավեվիսյանին՝
11/ ներկայացված 2005 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի Լին կետով մեղադրանքը դասակարգվում է ծանր հանցագործությունների փեսակին, այն համապատասխանում է 2022 թվականի հուլիսի Լից գործող ՀՀ քրեական օրենսգիրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին, որը դասակարգվում է միջին ծանրության հանցագործությունների տեսակին: Հիմք ընդունելով քրեական օրենքի հետադարձ ուժի վերաբերյալ օրենադրական կարգավորումները, առ այն, որ արարքի պատիժը մեղմացնող օրենքը հետադարձ ուժ ունի, ուարի Սամվել Անուշավանի Ավետիսյանի նկատմամբ կիրառելի է 2022 թվականի հուլիսի Լից գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի Յրդ կեվտվ գԻաահմանված պատժով պայմանավորված օրենադրական
կարգավորումները, որից հետնում է, որ մեղադրյալ Սամվել Անուշավանի Ավետիսյանին, մեղսագրվում է ենթադրյալ միջին ծանրության հանցավոր արարքի կատարում.
2/ 2003 թվականի ապրիլի 16-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 36-179-րդ հոդվածի 3-րդ մասի Լին կետով, որը համապատասխանում է 2022 թվականի հուլիսի ՒԷից գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հողվածի 2-րդ մասի 3րդ կետին, մեղսագրվող ենթադրյալ հանցավոր արարքի համար քրեական
պատասխանատվության ենթարկելու 2005 թվականի ապրիլի 16-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիքի 75-րդ հոդվածով սահմանված վաղեմության հինգ տարի ժամկետներն անցել է ն վաղեմության ժամկարի ընթացքը՝ համաձայն ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ փեղեկավու քարտադարանի ձն 8 ն 9 տեղեկանքների, ընդհատված չի եղել.
ն գտնում է, որ մաղադրյալ Սամվել Ավետիսյանի պաշտպան Արթուր Խաչիկյանի միջնորդությունը հիմնավոր է, ենթակա է բավարարման, Սամվել Անուշավանի Ավետիսյանի նկատմամբ 2022 թվականի հուլիսի Լից գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-256րդ հոդվածի 2րդ մասի 3րդ կետով
համապատասխանում է 2003 թվականի ապրիլի 16-ին ընդունված ՀՀ րեական օրենսգրքի 38179րդ հոդվածի 3րդ մասի Լին կետին, հարուցված քրեական հետապնդումը պետք է դադարեցնել՝ քրեական պատասխանապվության ենթարկելու վաղեմության ժամկարն անցած լինելու հիմքով: (...)»:
8. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի վիճարկվող որոշումը, արձանագրել է հետնյալը. «լ... /(Վ/երաքննիչ դատարանն արձանագրում է, որ վաղեմության ժամկետն անցնելու հերնանքով անձին քրեական պատասխանատվությունից ազատելն իմպերատիվ բնույթ է կրում, այսինքն` այն կիրառվում է անկախ իրավակիրառողի հայեցողությունից: Եթե օրենքով սաւհմանված վաղեմության ժամկետներն անցել են, բացակայում են վաղեմության ժամկետի կիրառումը խոչընդովտղ հանգամանքները, ապա իրավակիրառողը պարկավոր է անձին ազատել քրեական պատասխանավպվությունից:
5.4. Վերոգրյալի համատեքստում գնահատման ենթարկելով սույն վարույթի փաստական հանգամանքների՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ի տարբերություն 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՀ քրեական օրենսգրքի, որով Սամվել Ավեվփսյանին մեղսագրվով՝ 47874122 ՀՀ դրամի յոարացումի համարվել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն, գործող ՀՀ քրեական օրենսգրքով որպես հափշտակության առանձնապես խոշոր չափ սահմանված է 5 միլիոն ՀՀ դրամի գերազանցող գումարը: Այսինքն՝ ի տարբերություն Սամվել Ավետիսյանի արարքի կավփարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի՝ վերջինին մեղսագրվող արարքը համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46- 256-րդ հոդվածի 2րդ մասի 3Դրդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներին, որր միջին ծանրության հանցագործություն է, հերնարար դրա համապատասխանեցմման ն վերաորակման դեպքում մեղադրյալ Սամվել Ավետիսյանի համար առավել բարենպաստ պայմաններ են ատեղծվում՝ հաշվի առնելով հանցակազմերի համար նախատեսված պատիժների տարբերությունը: Ուարի հաշվի առնելով մեղադրյալ Սամվել Ավետիսյանին մեղսագրված արարքի կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգիքի (2003 թվականի ապրիլի 16-ի) 75իդ հոդվածի իրավակարգավորումները ն այն, որ մեղադրյալին մեղսագրվող 2 Տե'ս վարույթի նյութեր, հատոր Լին, թերթ 164:
արարքից մինչ օրս անցել է հինգ փարի ու վաղեմության ժամկետի ը եթայրն ընդհատված կամ կասեցված լինելու վերաբերյալ տեղեկություն առկա չէ, Վերաքննիչ դատարաուեր գտնում է, որ իրավաչափ է մեղադրյալ Սամվել Ավետիսյանի նկատմամբ քրեական պավզտաւսխաւնատվության վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Առաջին ավփյանի դատարանի հետնությունը:
Այ կերպ՝ Վերաքննիչ դատարանի գնահատմամբ մեղադրյալ Սամվել Ավետիսյանին մեղսագրված արարքն րար դասակարգման միջին ծանրության հանցագործություն համարվելու, այն ենթադրարար կատարելու պահից հինգ տարի անցած լինելու ն վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատված կամ կասեցված լինելու վերաբերյալ փտաեղեկություններ չլինելու, մեղադրյալի առարկության բացակայության ու վաղեմության ժամկետն անցնելու հետեանքով անձին քրեական պատասխանամտվությունից ազատելու իմպերատիվ բնույթի պայմաններում Առաջին ատյանի դատարանի՝ սոյն որոշման 22րդ կետում մեջբերված
պատճառարանություններն ու եզրահանգումները հիմնավոր են ու իրավաչափ:
5.5. Ինչ վերաբերում է Բողոքարերի այն փաւատարկին, որ հափշտակության, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուրի չափերը նախատեսող նոր օրենսգրքի կարգավորումներն ամբաստանյալ Արման Ապիտոնյանի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրություն են, որին կարող էր տրվել հերադարձ ուժ, եթե դա նախատեսված լիներ օրենքով, ապա Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով, որ հափշտակության չափերի փոփոխության արդյունքում փոփոխվում է նան համապատասիւան հոդվածի մասը, ն ըստ այդմ՝ մեղմանում են նան արարքի համար նշանակվող պապվժեւտեսակներն ու պաւտժաչափերը, գտնում է, որ հափշտակություն, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուրի չափերը նախատեսող նոր օրենսգրքի կարգավորումները ոչ թե անձի վիճակն այլ կերպ բարելավող, այլ պատիժը մեղմացնող օրենսդրություն են, որին հերադարձ ուժ տալու համար, օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտի րացակայության պայմաններում, օրենսդիրը սահմանափակումներ ն հատուկ պայմաններ չի նախատեսել: Հետնաբար
Բողոքարերի պնդումներն այս մասով անհիմն են ն չեն րխում զերաբերելի կարգավորումներից:
5.6. Ամփոփելով վերոգրյալը՝ Վերաքննիչ դատարանը հանգում է հետնության, որ Առաջին ատյանի դատարանը բավարարելով պաշտպան Արթուր Խաչիկյանի միջնորդությունը ն դադարեցնելով Սամվել Ավետիսյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 5-րդ մասի Լին կետով հանրային քրեական հետապնդումը` թուլ չի տվել դատական սխալ, որի կարող է հանգեցնել բողոքարկված դափական ակտի բեկանման կամ փոփոխման, փոտխարենը՝ ստորադաս դատարունը կայացրել է րար էության ճիշտ լուծող դավփական ակտ, որպիսի հանգամանքներում դատախազի կողմից ներկայացված հատուկ վերանայման բողոքը ենթակա Լ մերժման. (...)»:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
9. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. իրավաչափ են արդյոք մեղադրյալ Ս.Ավետիսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները:
10. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաճայն՝ «Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կատարելու պահին: Արարքի պավժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»:
ՃՇ Սահմանադրության 73-րդ հոդվածի համաձայն՝ «4. Անձի իրավական վիճակը վավփտլթեւրացնող օրենքները ն այլ իրավական ակտերը հերադարձ ուժ չունեն:
2. Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները ն այլ իրավական ակտերը հետադարձ ուժ անեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով»:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի համաճայն՝ «մ. Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կամ քրեական 3Տե'ս վարույթի նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 38-40:
օրենադրությամի նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ եր վատթեւրացնող օրենադրությունը հետադարձ աժ չունի:
2. Արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կում պատիժը մեղմացնող օրենսդրությունն անի հետադարձ ուժ: Նշված դեպքում այն փարածվում է մինչն դրա աժի մեջ մրնելը հանցանք կամքրնական օրենսդրությաւմը նախապտեսվաւծ արարք կատարած այն անձանց վրա, որոնց վերաբերյալ դեռես առկա չէ օրինական Խժի մեջ մրած եզրափակիչ դատավարական ակտ:
(-)
4. Հանցանք կամ քրեական օրենադրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենադրությունն ունի հետադարձ ուժ, եթե դա նախատեսված է օրենքով:
(-)
6. Պավասխանատվությունը մասնակիորեն մեղմացնոլղլ ն միաժամանակ մասնակիորեն խարացնող օրենքը ասյն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան հետադարձ աժ անի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանապտվությունը»:
ՃՇՇ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի համաձայն՝ «մ. Յուրացնելը կամ: վատնելը` հանցավորին վարահված ուրիշի, գույքի հափշտակությունը զգալի չափերով՝
պավժվում: է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի
երեքհարյուրապատիկից հինգհարյուրապավիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկեվտվ, կամ ազատազիկմամի` առավելագույնը երկու փարի ժամկետով:
(:.)
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված գործողությունը, որը կատարվել է`
1 առանձնապես խոշոր չափերով (...)»:
ՃՇ գործող քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի համաճայն՝ «մ. Հանցավորին վատահված, այսինքն՝ նրա տնօրինմանը, տիրապետմանը կամ օգտագործմանը փաստացի կամ իրավաբանորեն ազատ կամքով հանձնված գույքի
հափշտակությունը, եթե այդ գույքը հափշտակելու դիտավորությունը ծագել ի օրինական հիմքերով այն ստանալուց հետո՝
պատժվում է տուգանքով առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխավփանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տնողությամը, կամ որոշակի պաշտոններ զրաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զիկելով երկուսից հինգ տարի ժամկերով կամ ազատության սահմանափակմամը՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազիկմամի մեկից երկու ամիս ժամկետով կամ ազափազրկմամը՝ առավելագույնը երկու վարի ժամկետով:
2. Վարահված գույքը հափշվաւկելը, որը կատարվել է`
Ս մի խումը անձանց կողմից նախնական համաձայյնությաւմը,
2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգվագործելով կամ
3) խոշոր չափերով
պատժվում է տուգանքով` թասնապատիկից հիսնապատիկի չափով. կամ հանրային աշխավանքներով` հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տնողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զիկելով երեքից յոթ րարի ժամկեվտվ, կամ ազավաաթյան սահմանափակմամի՝ մեկից երեք տարի ժամկետով կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով (...)»:
ՃՇՇ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն` «/...) 3. Միջին ծանրության հանցագործություններ են. համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ փարի ժամկերով ազատազրկումը, ինչպես նան անզգուշությամի կատարված այն արարքները, որոնց համար այն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում վւասըր փարի ժամկետով ազատազրկումը:
4. Ծանր հանցագործություններ են համարվում դիփավորությամը կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասր տարի ժամկեվտվ ազատազրկումը: (...)»:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն՝ «/..) 3. մրջին ծանրության հանցանքներ են համարվում սույն օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց համար այն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 5 փարի ժամկետով ազապաւզիկումը:
4. Ծանր հանցանքներ են համարվում սույն օրենսգրքով նախաւտեսված այն արարքները, որոնց համար այն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված առավելագույն պավմվիժը չի գերազանցում 10 փարի ժամկետով ազատազրկումը: (...)»:
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75րդ հոդվածի համաձայն` «Լ Անձն ազատվում է քրեսւկան պատասխանավպվությունից, եթե հանցանքն ավարտված համալրելու օրվանից անցել են հետեյալ ժաւմկետները.
(-.)
2) հինգ տարի՝ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.
3) տասր տարի՝ ծանր հանցանքն ավարտված համարելու օրվանից. (...)»:
ՃՇ գործող քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Լ Անձն ազատվում է քրեական պապտաւսխաւնատվությունից, եթե հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել են հետեյալ ժամկետները.
(:.)
2) 10 փարի՝ միջին ծանրության հանցանքի դեպքում.
3) 15 փարի՝ ծանր հանցանքի դեպքում. (...)»:
1. ՀՇ Մահմանադրության 72րդ ն 73րդ հոդվածներով ամրագրված երաշխիքները, որոնք նորմատիվ իրավական ակտի կիրառման սահմանադրական սկզբունք են, քրեաիրավական համակարգում առանցքային տեղ են գրավում, ինչը հատկապես ընդգծվում է այն հանգամանքով, որ փոփոխվող ն զարգացող հասարակությունում կոնկրետ արարքի դեմ քրեաիրավական ներգործության նպատակահարմարություն, դրա հանրային վտանգավորությունը կամ քրեականացված արարք՝ կատարած անձի իրավական վիճակը նորովի կարգավորվելու դեպքում, դատարանը, որպես քրեական դատավարությունում արդարադատության գործառույթով օժտված մարմին, պետք է քննարկման առարկա դարձնի օրենսդրական փոփոխության իրավական բնույթը, ըստ այդմ էլ՝ մինչ
ընդունումը ծագած իրավահարաբերություննեի վրա այն հնտադարձությամբ տարածելու իրավական հնարավորությունը:
Հարկ է արձանագրել, որ ՀՀ Սահմանադրությամբ՝ ժամանակի մեջ իրավական ակտերի գործողության կանոնակարգումը հիմնվում է այն տրամաբանության վրա, որ իրավական ակտերի հետադարձ ուժով գործողության մերժումն ընդհանուր կանոն է, իսկ այդ ակտերի հետադարձ ուժով գործողության հնարավորությունը՝ բացառություն ընդհանուր կանոնից':
Ընդ որում, բացառություններն իրենց հերթին տարբեր են. ա) երբ սահմանադիրը բացառում է որնէ հայեցողություն դըսնորելու հնարավորությունը՝ սահմանելով հետադարձության ուղիղ պահանջ, օրինակ, արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն օժտված է անմիջական գործողությամբ ն բ) երբ անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտին հետադարձ ուժ հաղորդելու լիազորությունը թողնվում է իրավասու՝ այդ ակտն ընդունող մարմնի հայեցողությանը, օրինակ, անձի իրավական վիճակը բարելավող օրենքները ն այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով»: Տարբերակման այս գաղափարն իր արտացոլումն է գտել նան ՀՀ գործող քրեական օրենսգրքում. այսպես՝ օրենսգրքի 8-րդ ն 9-րդ հոդվածների համադրված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող նորմի համար նախատեսվում է հետադարձ ազդեցության անմիջական պահանջ, մինչդեռ անձի վիճակն այլ կերպ բարելավող դրույթի հետադարձությունը պայմանավորվում է օրենքով նախատեսված լինելու հանգամանքով::
12. Վճռաբեկ դատարանը, Խաչատուր Պետրոսյանի ն Հասմիկ Շանոյանի վերաբերյալ գործով որոշմամբ անդրադառնալով քրեական օրենսդրության հետադարձությամբ կիրառման դեպքերին, արձանագրել է, որ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվարկման տեսանկյունից քրեական նոր օրենքով անձին մեղսագրված հանցանքի տեսակի «Տե՛ս, ուսու ուսմճոմ, ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2011 թվականի նոյեմբերի29ի թիվ ՍԴՈ- 1000 որոշումը:
5 Տե՛ս, տաւմոնՏ ուսում, ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2021 թվականի մարտի 26-ի թիվ ՍԴՈ-1586 Ան ատար տանում, Վճռաբեկ դատարանի` Վանիկ Առուտրամյանի գործով 2024 թվականի փետրվարի 22-ի թիվ ԼԴ/0004/12/22 որոշումը:
փոփոխությունն ինքնին չի կարող հետադարձ ներգործություն ունենալ, այսինքն, ա հարցի շրջանակներում օրենսդրական փոփոխությունների բարենպաստ լինելու ինքնուրույն ցուցիչ չէ, ն տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների բարենպաստ լինելու մասին կարելի է խոսե 6`բացառապես քրեական պատասխանատվությունից ազատելու ինստիտուտը կանոնակարգող՝ ՀՀ նախկին ն գործող քրեական օրենսգրքերի ընդհանուր նորմերի հետ համադրված գնահատելու պարագայում: Միննույն ժամանակ անդրադառնալով օրենսդրական
փոփոխությունների արդյունքում հանցանքի տեսակի ն վաղեմության ժամկետների փոփոխության իրավիճակներին, մասնավորապես` այն դեպքին, երբ արարքի (հանցանքի) ծանրության աստիճանը նվազում է, իսկ այդ արարքի համար սահմանված քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը չի փոփոխվում, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդրական փոփոխության արդյունքում պատժի մեղմացման հետնանքով նախկինում ծանը համարվող հանցանքը միջին ծանրության հանցանք հանդիսանալու դեպքում կիրառելի է մեղմացնող օրենքին հետադարձ ուժ տալու կանոնը՝ հանցանքի տեսակի ն պատժի մասով, այսինքն՝ արարքը պետք է որակվի ՀՀ գործող քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով: Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ անթույլատրելի է օրենքի փոփոխության արդյունքում հետադարձության կանոնների կիրառմամբ ստացված միջին ծանրության հանցանքի համար քրեական
պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը (տասը տարին) համեմատել ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի (հինգ տարի) հետ: Նման համեմատությունը սկզբունքորեն չի համապատասխանի ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության կանոնի էությանն ու նշանակությանը: Հակառակ մոտեցումը հանգեցնում է այնպիսի իրավիճակի, որ արարքի կատարման պահին ծանր հանցագործություն համարվող արարքի պարագայում անձի նկատմամբ կիրառվում է արարքի կատարման պահին
միջին ծանրության հանցանքի համար նախատեսված կարգավորումը, որը րնե պարագայում կիրառելի չէ՛:
3. Նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, հաշվի առնելով սուն վարույթի փաստական հանգամանքները, անհրաժեշտ է դիտարկել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1Լին կետով նախատեսված արարքը անձին մեղսագրված լինելու դեպքը: Այսպես՝ առանձնապես խոշոր չափերով յուրացմանն օժանդակելը, համաձայն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի, դասվում է ծանր հանցագործությունների շարքին, որի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը տասը տարի էր: ՀՀ գործող քրեական օրենսդրությամբ 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 3րդ կետով նախատեսված հանցավոր արարքը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին: Միննույն ժամանակ, օրենսդիրը ՀՀ գործող քրեական օրենսգրքի ընդհանուր մասում` վաղեմության ժամկետն անցնելու հետնանքով քրեական պատասխանատվությունից ազատելու կարգը սահմանող 83- րդ հոդվածում, սահմանել է, որ միջին ծանրության հանցանքի դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել է տասը տարի:
Ուստի ստացվում է, որ վերոնշյալ հանցավոր արարքը գործող քրեական օրենսգրքով թեն դասվել է միջին ծանրության հանցագործությունների շարքին, սակայն քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի տեսանկյունից երկու օրենսդրություններն էլ ցուցաբերում են նույն մոտեցումը, ըստ որի՝ առանձնապես խոշոր չափերով յուրացմանն օժանդակելու մեջ մեղադրվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մեղսագրվող արարքի կատարման պահից անցել է տասը տարի: Վերոգրյալից հետնում է, որ գործող քրեական օրենսդրությամբ հանցանքի տեսակի փոփոխություն, քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների տեսանկյունից անձի համար որնէ բարենպաստ հետնանք չի առաջացնում, քանզի վաղեմության ժամկետի առումով քրեական օրենսդրության նախկին ն ներկա կարգավորումները "Տես Վճռաբեկ դատարանի՝ Խաչատուր Պետրոսյանի ն Հասմիկ Շանոյանի գործով 2024 թվականի մայիսի 3Լի թիվ ԵՍՔԴ/0196/01/17 որոշումը:
նույնական են: Այլ խոսքով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացմանն աժանդակերը հանցանքի տեսակի փոփոխության հետնանքով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմութան ժամկետը, նախկին օրենսգրքի համեմատ, փոփոխությունների չի ենթարկվել, ուստի քննարկվող դեպքում քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը ենթակա է լուծման՝ տվյալ արարքի համար դրա կատարման պահին գործող քրեական օրենսդրությամբ նախատեսված ծանր հանցագործության կատարման համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվառմամբ:
14. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ.
- մեղադրյալ Ս.Ավետիսյաանը ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի Լին կետով ներգրավվել է որպես մեղադրյալ այն հանցավոր արարքի կատարման համար, որ նա, տեղյակ լինելով զարմիկի՝ «ՀՀ Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի Հօ 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Հ.Ասատրյանի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու եղանակով «ՀՇ Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի Վօ 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի առանձնապես խոշոր չափերով գույքը միասնական դիտավորությամբ հափշտակելու մտադրության մասին, այդ կապակցությամբ խոչընդոտները վերացնելով, նրան օժանդակել էՑ,
- Առաջին ատյանի դատարանը, փաստելով այն հանգամանքը, որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-179րդ հոդվածի 3-րդ մասի Լին կետով նախատեսված հանցանք դասվում է ծանը հանցագործություննրի շարքն ն այն
համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 3րդ կետին, որն էլ իր հերթին հանդիսանում է միջին ծանրության հանցագործություն, հանգել է հետնության, որ մեղադրյալ Ս.Ավետիսյանին մեղսագրվող ենթադրյալ հանցավոր արարքի համար քրեական
պատասխանատվության ենթարկելու ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության հնգամյա ժամկետն անցել է:
Ց Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:
Արդյունքում՝ Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ ՍմԱվետիսյանի նկատմամբ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական հետապնդումը պետք է դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով",
- Վերաքննիչ դատարանը փաստել է, որ ի տարբերություն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի, որով Ս.Ավետիսյանին մեղսագրվող 4.787.412 ՀՀ դրամի յուրացումը համարվել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն, ՀՀ գործող քրեական օրենսգրքով որպես հափշտակության առանձնապես խոշոր չափ՝ սահմանված է 5 միլիոն ՀՀ դրամը գերազանցող գումարը: Այսինքն՝ ի տարբերություն Ս.Ավետիսյանի արարքի կատարման պահին գործող ՀՀ նախկին քրեական օրենսգրքի՝ վերջինիս մեղսագրվող արարքը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 3րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներին, որը միջին ծանրության հանցագործություն է, հետնաբար դրա համապատասխանեցման ն վերաորակման դեպքում մեղադրյալ Ս.Ավետիսյանի համար ստեղծվում նն առավել բարենպաստ պայմաններ` հաշվի առնելով հանցակազմերի համար նախատեսված պատիժների տարբերությունը:
Ամփոփելով վերոգրյալը` Վերաքննիչ դատարանը գտել է, որ իրավաչափ են Առաջին ատյանի դատարանի` մեղադրյալ ՍԱվետիսյանի նկատմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ հետնությունները":
15. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-13-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների ն իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեն Ս.Ավետիսյանին վերագրվող հանցանքը ՀՀ գործող քրեական օրենսգրքով դասվել է միջին ծանրության հանցանքների շարքին, սակայն վաղեմության ժամկետի հաշվարկի առումով օրենսդրական այդ փոփոխությունը բարենպաստ հետնանքներ չի առաջացնում, քանզի թե՛ արարքի կատարման պահին, թե՛ ՀՀ գործող քրեական 5 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
. Տե'ս սույն որոշման 8-րդ կետը:
օրենսգրքով անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, սք մեղսագրվող արարքը կատարելուց անցել է տասը տարի:
Մասնավորապես, արարքի կատարման պահին մեղադրյալ Ս.Ավետիսյանին վերագրվող հանցանքը եղել է ծանր, որի վաղեմության ժամկետը տասը տարի է: ՀՀ գործող քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու արդյունքում նրան վերագրվող հանցանքը միջին ծանրության է, որի վաղեմության ժամկետը կրկին տասը տարի է: Ուստի թե' նախկին, թե' գործող քրեական օրենսդրությունները թույլ են տալիս մեղադրյալ Ս.Ավետիսյանին վաղեմության ժամկետն անցնելու հետնանքով ազատել քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելու օրվանից անցել է տասը տարի:
16. Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների հետնություններն առ այն, որ մեղադրյալ Ս.Ավետիսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցել են, իրավաչափ չեն, քանզի տվյալ դեպքում արարքի կատարման պահին ծանը հանցագործություն համարվող արարքի պարագայում անձի նկատմամբ կիրառվել է արարքի կատարման պահին միջին ծանրության հանցանքի համար նախատեսված կարգավորումը, որը իրավաչափ չէ:
17. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով ստորադաս դատարանները թույլ են տվել նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է՝ կիրառել են ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի Լին մասի 2-րդ կետը, որը սույն վարույթով ենթակա չէր կիրառման, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի, հիմք է Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի դեկտեմբերի 15-ի որոշումը ն այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2024 թվականի հունվարի 26-ի որոշումը բեկանելու համար:
Հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեղադրյալ Ս.Ավետիսյանի պաշտպան ԱԽաչիկյանի միջնորդությունը պետք է մերժել:
19
18. Վերոգրյալի հաշվառմամբ, հիմք ընդունելով սույն որոշմամբ, ինչպես նան Ռերեկա Գրիգորյանի գործով որոշմամբ արտահայտած իրավական
դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը պետք է ըստ էության քննության առնի Ս.Ավետիսյանի վերաբերյալ քրեական գործը ն արդյունքում հանգի համապատասխան հետնության:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 3Լրդ, 33-րդ, 34-րդ, 264- րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361363-րդ ու 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
Լ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 15-ի որոշումը ն այնանփոփոխ թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի հունվարի 26-ի որոշումը բեկանել ն պաշտպան Ա.Խաչիկյանի միջնորդությունը մերժել:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
՞Նախագահող՝ Դ.ՎԵՔԻԼՅԱՆ
Դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
ԱԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Ս.ՉԶԻՉՈՅԱՆ
ո Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Ռեբեկա Գրիգորյանի վերաբերյալ գործով 2024 թվականի օգոստոսի 27-ի թիվ ՇԿԴ/0094/01/23 որոշումը:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 18 դեկտեմբերի, 2024 թ.
- Գործի #:
- ՀԿԴ2/0024/01/22
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
