ԵԴ/3071/07/22
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2022 թվականի մայիսի 16-ին ՀՀ ոստիկանության աը շ..։ թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ` ՀՀ քրեական օրենսգիրք) 178-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է իո. ասա, ս գործը: 2022 թվականի հունիսի ից արը... գործի նախաքննությունը կատարվել է ՀՇ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության լաւը 2. 2022 թվականի սեպտեմբերի Լին նախաքննության մարմնի կողմից բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել Երնան քաղաքի առաջին ատյանի
Ամբողջ Տեքստ
| ԵԴ/3071/07/22
Ն Վ
/շ՛, 15 Հրի :
ՆՐՑՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երնան քաղաքի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարան,
նախագահող դատավոր՝ Գ.Պողոսյան
ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ ԱԴանիելյան
7 փետրվարի 2024 թվական ք.Երնան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՄԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Դ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 30-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2022 թվականի մայիսի 16-ին ՀՀ ոստիկանության աը շ..։
թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` ՀՀ քրեական օրենսգիրք) 178-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է իո. ասա, ս գործը: 2022 թվականի հունիսի ից արը...
գործի նախաքննությունը կատարվել է ՀՀ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության լաւը
2. 2022 թվականի սեպտեմբերի Լին նախաքննության մարմնի կողմից բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նան՝ Առաջին ատյանի դատարան):
Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 1-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդության հիման վրա ապացուցողական գործողություն կատարելու վարույթի հարուցումը մերժվել է:
Յ. Դատախազ ՈՍ հատուկ վերանայման բողոքի քննության
արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2022 թվականի սեպտեմբերի 30-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 1Լի որոշումը թողնելով անփոփոխ:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 16-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.
3
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելով, թուլ է տվել դատական սխալ, դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որն ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա:
Բողոքաբերը գտել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը պահանջում է միջնորդության մեջ նշել անձի՝ ում բանկային գաղտնիքը նախատեսվում է ստանալ, վերաբերելի տվյալները, այսինքն՝ տվյալներ, որոնց հիման վրա կարելի է անհատականացնել ն ստանալ բանկային զաղտնիք կազմող տեղեկություններ: Ըստ բողոքաբերի՝ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները կարող են անհատականացվել նան ենթադրյալ անձին պատկանող այն հաշիվներն անհատականացնող տվյալներով, որոնցով կատարվել են համապատասխան բանկային գործառնությունները:
5.1. Բացի այդ, բողոք բերած անձն արձանագրել է, որ նախաքննության մարմնի միջնորդության մեջ նշված բանկային քարտերի օգտատերերի վերաբերյալ տվյալները կարող են տեղեկություններ պարունակել քրեական վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար, նկատի ունենալով, որ անհրաժեշտ է եղել ստանալ տեղեկություններ՝ բանկային քարտերի օգտատերերի տվյալների, նրանց կողմից բանկային քարտերի կառավարվող, վերահսկվող կամ որնէ կերպ փաստացի ուղղորդվող դրամական շարժի վերաբերյալ, որպիսիք այլ եղանակով ստանալն անհնար է եղել:
Այլ կերպ՝ վարույթն իրականացնող մարմինը պատշաճ պատճառաբանել է, որ քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ նշված բանկային քարտերի օգտատերերի տվյալներն ու փոխանցումներ կատարելու վերաբերյալ տեղեկատվության ստացմամբ հնարավոր է առկա լինեն վարույթի համար նշանակություն ունեցող ապացույցներ, հետնաբար հիմնավորվլ է նան տվալ քննչական գործողութան կատարման
անհրաժեշտությունն ու միջնորդվող ապացուցողական գործողությունից ակնկալվող արդյունքը:
6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 30-ի որոշումը ն կայացնել դրան
4
փոխարինող դատական ակտ՝ բավարարել 3 նախաքննության մարմնի միջնորդության հիման վրա ապացուցողական գործողություն կատարելու վարույթի հարուցումը:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Նախաքննության մարմնի՝ 2022 թվականի սեպտեմբերի 1ի՝ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու միջնորդություն հարուցելու մասին որոշման համաձայն՝ «/...) առարըը քրեական վարույթի քննությամբ պարզվել է հետնյալը.
աաա
աաա
կրա
կրա
րրա
Արարատ
րարատ
Աաաա
րարատ
կրա
արատը
լրատ
րարատ
աաա
կաա
արարատ
աաա
լարը
կաա
կարատ
5
Նկատի ունենալով, որ քրնական գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ պարզաբանման համար անհրաժեշվ: է ՀՀ Կենտրոնական բանկից արանալ տեղեկատվությու: մարը
ատա...
ՈՐՈՇԵՑԻ՝
Միջնորդություն հարացել Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` թույլատրել ՀՀ Կենտրոնական բանկից արանալ տեղեկատվություն
6
րրա
առ
8. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն` «/...) (Ուսումնասիրելով ՀՀ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության պարը Արարատը
միջնորդությունը պարզ է դառնում, որ վերջինիս կողմից Դատարան ներկայացված միջնորդությամբ չի պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենագրքի 292-րդ հոդվածի 2րդ մասի 5-րդ կետով նախատեսված պարտադիր պահանջ
հանդիսացող այն պայմանը, որ միջնորդությունը պեւրք Լ պարունակի այն անձի վերաբերի տվյալները, որի սահմանադրական իրավունքը միջնորդվում է սահմանափակել:
Մասնավորապես փվյալ դեպքում քննիչի միջնորդությունից բխում է, որ վերջինս Դատարանին խնդրել է թույլատրել ՀՀ Կենրրրոնական բանկից արանալ ն առգրավվել տեղեկատվությունը Խար
Արարատը
րատ
լրատ
ասար ներու ներկայացված միջնորդությունը չի
պարունակում վերր նշված օգտասրերերի վերաբերյալ տվյալներ, որոնց սահմանադրական իրավունքը միջնորդվում է սահմանափակել:
Տվյալ պարագայում: Դատարանը հարկ է համարում արձանագրել նան, որ վերը նշված օգտատերերի վերաբերյալ անհատական տվյալներ չներկայացնելը զիկում է Դատարանին հիմնավոր հենության հանգելու համապատասխան անձանց իրավունքը սահմանափակելու հարցի վերաբերյալ:
Բացի վերի նշվածից հարկ է արձանագրել նան, որ ներկայացված միջնորդությամբ չի պահպանվել նան ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի 2րդ մասի 7-րդ կետով նախատեսված պարտադիր պահանջ հանդիսացող այն պայմանը, որ միջնորդությունը պեվք է պարունակի միջնորդվող ապացուցողական գործողությունից ակնկալվող արդյունքը:
Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 3-4:
7
(-.) Դատարանն արձանագրում է, որ փվյալ դեպքում ՀՀ քննչական կոմիտեի երնան քաղաքի քննչական վարչության արարը
Աաարաաաաարարաաաթախ»............ ՀՀ լրեսկան
դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի 28-րդ մասերով սահմանված միջնորդության հիման վրա ապացուցողական գործողություն կատարելու վարույթ հարուցելու պայմանները, որպիսի պարագայում քննիչի միջնորդության հիման վրա վարույթի հարուցումը ենթակա է մերժման (...)»7:
9. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(...) Վերաքննիչ դատարանը փատրում է, որ Առաջին ատյանի դատարանը պատշաճ գնահապտմեւն է ենթարկել գործի փաստական հանգամանքները, որի արդյունքում իրավացիորեն արձանագրելով հայցվող պահանջի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292րդ հողվածի 2րդ մասի 5-րդ ն 7րդ կետերով սահմանված պարտադիր պահանջները պահպանված չլինելու փարը, ն առանց րար էության քննելու ներկայացված միջնորդության հիմքերը՝ հանգել է միջնորդության կապակցությամի վարույթ հարուցելը մերժելու մասին հիմնավոր ու հիշյալ իրավական կարգավորումների պահանջներից բխող իրավաչափ հետնության (...)»»:
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.
10. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավոր է արդյո՞ք ստորադաս դատարանների հետնությունն առ այն, որ քննիչի կողմից ներկայացված միջնորդությամբ չեն պահպանվել ապացուցողական գործողություն կատարելու վարույթ հարուցելու պայմանները:
1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 209-րդ հոդվածի համաձայն՝ «. Քննչական գործողություն կարող է կատարվել միայն այն դեպքում, երը բավարար հիմքեր կան ենթադրելու որ դրա արդյունքում կարող է ձեռք բերվել տվյալ վարույթի համար նշանակություն ոււեցող ապացույց:
(-.)
4. Բացառապես դափարանի որոշման հիման վրա են կատարվում՝
3 Տե'ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 16-17:
5Տես վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 18-24։
8
(..)
5) բժշկական, նոտարական, բանկային կամ հարակից գաղփնիք պարունակող փատրաթղթերի ն առարկաների աոգիավումի (...)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 239-րդ հոդվածի համաձայն՝ «է Առգրավումը վարույթի համար նշանակություն ունեցող ն արույգ հայտնի տեղում կամ անձի մում գտնվող որոշակի առարկաներ, նյութեր, թվային տվյալներ կամ փաստաթղթեր քննիչի նախաձեռնությամը վերցնելն է:
(-.)
4. Բանկային կամ հարակից գաղտնիը պարունակող փաստաթղթերը կամ առարկաները կարող են առգրավվել միայն այն դեպքում, երը դրանք վերաբերում են՝
1) այն ֆիզիկական անձին, որի վերաբերյալ առկա են ենթադրյալ հանցանք կատարելու մասին վկայող փաստեր.
2) մեղադրյալին.
3) այն ֆիզիկական անձին, որի վերաբերյալ առկա է հիմնավոր
ենթադրություն այն մասին, որ նրա ն սույն մասի Լին կամ 2-րդ կեվով նշված անձի միջն առկա է անմիջական կապ, ն բանկային կամ հարակից գաղտնիք պարունակող փատրաթղթերը կամ առարկաներն ուղղակիորեն առնչվում են վերջինիս վերագիվող փաարերին.
4) այն իրավարանական անձին, որի կապակցությամբ առկա է հիմնավոր ենթադրություն այն մասին, որ դրա գործունեությունն ամբողջությամբ կամ վերաբերելի մասով կառավարվում, վերահսկվում կամ որնէ կերպ փաարացի ուղղորդվում է առւյն մասի Լին կամ 2-րդ կերով նշված անձի կողմից, ն բանկային կամ հարակից գաղտնիք պարունակող փաստաթղթերի կամ առարկաներն ուղղակիորեն առնչվում են վերջինիս վերագրվող փաստերին (...)»:
ՇԸ քրեական դատավարության օրենսգրքի 291-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ «. Սույն օրենսգրքով սահմանված պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում դափարանը քննում է՝
Ս) առոյն օրենսգրքի 209-րդ հողվածի 4րդ մասով նախատեսված որնէ քննչական գործողություն կատարելու վերաբերյալ միջնորդությունը (...)»:
9
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի համաձայն՝ «մ. Ապացուցողական գործողություն. կատարելու, ինչպես նան գաղտնի քննչական գործողության ժամկետի երկարաձգելու վարույթի հարուցվում է քննիչի միջնորդության հիման վրա:
2. Քենիչի միջնորդությունը պարունակում է՝
1իրավասու դատարանի անվանումը.
2)քենիչի անունը, ազգանունը ն պաշփտնր.
3) միջնորդությունը դատարան ներկայացնելու վարին, ամիսը, օրի, ժամը ն րոպեն.
4) վարույթի համարը.
5) այն անձի վերաբերելի տվյալները, որի սահմանադրական իրավունքը, միջնորդվում է սահմանափակել.
6) միջնորդվող ապացուցողական գործողությունը, ինչպես նան դրա կատարման վերաբերելի պայմանները, այդ թվում՝ ժամկերները.
7) միջնորդվող ապացուցողական գործողությունից ակնկալվող արդյունքը.
Ց) գաղտնի քննչական գործողության ժամկերի երկարաձգման
միջնորդության դեպքում գաղտնի քննչական գործողաթյան կատարման ընթացքում արացված արդյունքը.
9) այն փատրարկները, որոնք հիմնավորում են անձի սահմանադրական իրավունքի սահմանափակման անհրաժեշտությունը ն համաչափությունը, այդ թվում` միջնորդվող ապացուցողական գործողությունից ակնկալվող արդյունքն այլ եղանակով արանալու ողջամիտ անհնարինությունը.
10) միջնորդությանը կցվող նյութերի ցանկը:
Յ Միջնորդությանը կցվում է քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրության պատճենը, ինչպես նան միջնորդության հիմնավորվածությունը հասրապող անհրաժեշտ նյութերի պատճենները:
(-:)
5. Սույն օրենսգիքի 24-րդ հոդվածի Լին մասի 4րդ կետով նախատեսված գաղտնի քննչական գործողությունը կատարելու վերաբերյալ միջնորդությունը պետք Է պարունակի նան համապատասխան հեռախոսահամարը, էլեկտրոնային
10
հասցեն, որոնողական հետաքրքրությու ներկայացնող բառերր կամ բառակապակցությունները կամ այլ վերաբերելի անհատականացնող տվյալներ:
ծ. Սույն օրենսգիքի 24Լրդ հոդվածի Լին մասի 5-րդ կետով նախատեսված գաղտնի քննչական գործողությունը կատարելու վերաբերյալ միջնորդությունը պեյլք է պարունակի նան տվյալնե համապատասխան ֆինանսական
գործարքների վերաբերյալ, այն անձի անհատական տվյալները, որին վերաբերում են այդ գործարքները, կամ որոնց պատկանում է բանկային հաշիվը, ինչպես նան առկայության դեպքում համեւպատասխան բանկային հաշվի (ավանդի) փվյալները:
շ. Սույն օրենսգրքի 24Լրդ հոդվածի Լին մասի 6-րդ կետով նախատեսված գաղտնի քննչական գործողությունը կարարելու վերաբերյալ միջնորդությանը կից պետք է ներկայացվի նան կաշաոք արանալու կամ փալու առաջարկության վերաբերյալ համապատասխան անձի ցուցմունքը:
Ց. գԳաղտնի քննչական գործողության ժամկերբ երկարաձգելու
միջնորդությունը պետք է դատարան ներկայացվի համապավասխան գաղտնի քննչական գործողության ժամկետի ավարտից ոչ ուշ, քան հինգ օր առաջ:
9. Ապացուցողական գործողություն կատարելու միջնորդությունն արանալուց հեփո անհապաղ, բայց ոչ ուշ, քան 3 ժամվա, ընթացքում, իսկ գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաճգելու միջնորդությունն արանալուց հետո՝ ոչ ուշ, քան հաջորդ օրը դատարանը կայացնում է համապատասխան վարույթ հարուցելու կամ վարույթի հարուցումը մերժելու մասին որոշում:
(-.)
1. Վարույթի հարուցումը հիմնավորված մերժվում է, եթե պահպանված չէ սույն հոդվածի 2-8-րդ մասերով սահմանված որեէ պայման: Վարույթի հարուցման մերժումը խոչինդուր չէ նոր միջնորդություն ներկայացնելու համար»:
2. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ապացուցողական
գործողությունների կատարման դատական երաշխիքների վարույթներով, այդ թվում նան՝ բանկային գաղտնիք պարունակող փաստաթղթերի ն առարկաների առգրավում քննչական գործողություն կատարելու թույլտվություն հայցելու վերաբերյալ դատական վարույթով օրենսդիր, նախատեսել է վարույթի իրականացման փուլային ընթացակարգ: Մասնավորապես, ապացուցողական
Լ
գործողությունների կատարման դատական երաշխիքների վարույթի նախնական փուլն է հանդիսանում հարուցման փուլը, որի ընթացքում դատարանը լուծում է միայն համապատասխան վարույթ հարուցելու կամ վարույթի հարուցումը մերժելու հարցը:
Այսպես, դատարանը քննիչի միջնորդության հիման վրա ապացուցողական գործողությունների կատարման դատական երաշխիքների վարույթ հարուցելու մասին որոշում է կայացնում, եթե պահպանված են քննիչի միջնորդության բովանդակության, դրան կցվող դատավարական նյութերի վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված պայմանները: Հակառակ դեպքում, դատարանը կայացնում է վարույթի հարուցումը մերժելու մասին որոշում՝ հստակ նշելով, թե դատական երաշխիքների վարույթ հարուցելու համար պարտադիր որ պայմանը չի պահպանվել:
Անդրադառնալով ապացուցողական գործողություննեի կատարման
դատական երաշխիքների վարույթով քննիչի միջնորդության բովանդակությանը ներկայացվող պայմաններին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ որպես այդպիսիք, ի թիվս այլնի, նախատեսված են այն անձի վերաբերելի տվյալները, որի սահմանադրական իրավունքը միջնորդվում է սահմանափակել:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, օրենսդրի կողմից օգտագործված «վերաբերելի տվյալներ» եզրույթն չի սահմանափակվում բացառապես անձի անունով, հայրանունով, ազգանունով ն ներառում է նան այսպիսի տվյալներ, որոնք անմիջականորեն կապված են անձի հետ ն կարող են օգտակար լինել ինչպես անձի ինքնությունը բացահայտելու, այնպես էլ քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու համար: Որպես այդպիսին, օրինակ, կարող են լինել անձի բնակության, աշխատանքի վայրերի, օգտագործվող հեռախոսահամարի, էլեկտրոնային կամ ինտերնետ պրոտոկոլի (1) հասցեների, բանկային քարտի կամ հաշվեհամարների վերաբերյալ տվյալները: Այդ մասին է վկայում նան այն, որ օրենսդիրը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի 5-րդ մասում` թվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկում գաղտնի քննչական գործողություն կատարելու վերաբերյալ միջնորդության բովանդակութան մեջ պարտադիր է համարում ներառել անձի
12
հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն, որոնողական հետաքրքրություն ներկայացնող բառերը կամ բառակապակցությունները կամ այլ վերաբերելի անհատականացնող տվյալներ: Այսինքն անձի հեռախոսահամարը,
էլեկտրոնային հասցեն օրենսդրի կողմից դիտվել են որպես անհատականացնող տվյալ:
Հատկանշական է նան այն, որ «Անձնական տվյալների պաշտպանության» մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանվում է անձնական տվյալի հասկացությունը, ըստ որի՝ անձնական տվյալ է ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ` վերոնշյալ պայմանը քննիչի կողմից պահպանված լինելու հարցի լուծումը պայմանավորված է կոնկրետ քրեական վարույթի առանձնահատկություններով: Այլ կերպ, յուրաքանչյուր դեպքում այդ հարցը լուծելիս դատարանները պետք է հաշվի առնեն քրեական վարույթի կոնկրետ հանգամանքները` միջնորդվող ապացուցողական գործողության տեսակը, քրեական վարույթի քննության փուլը, ինչպես նան այն տվյալները, որոնք ակնկալվում է ստանալ միջնորդվող ապացուցողական գործողության կատարման արդյունքում:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ քննարկվող պայմանի
պահպանվածության տեսանկյունից, անհրաժեշտ է, որպեսզի քննիչի միջնորդության մեջ, հայտնի լինելու դեպքում, նշված լինեն անձի ինքնությունը հաստատող տվյալները, այդ թվում անունը, հայրանունը, ազգանունը: Այնուամենայնիվ, հնարավոր են իրավիճակներ, երբ կոնկրետ դեպքով պայմանավորված (օրինակ, երբ ենթադրյալ`՝ հանցանք կատարած անձի ինքնությունը բացահայտված չէ) քննիչն օբյեկտիվորեն զրկված է լինում անձն անհատականացնող վերը թվարկված տվյալները միջնորդությունում ներառելու հնարավորությունից ն, նշելով քրեական վարույթի քննության տվյալ փուլում պարզաբանված, անձին որոշակիորեն անհատականացնող վերաբերելի այլ տվյալներ, միջնորդվող ապացուցողական գործողության կատարման արդյունքում ակնկալում է բացահայտել անձի ինքնությունը: Այդպիսի իրավիճակներում,
3
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, դատարանները պետք է ապացուցողական գործողությունների կատարման վարույթ հարուցելու որոշում կայացնեն ն հարուցված վարույթի շրջանակներում, ներկայացված միջնորդության հիմնավորվածության քննարկման շրջանակներում արդեն անդրադառնան այն հարցին, թե արդյո՛ք քննիչն օբյեկտիվորեն զրկված է եղել անձի ինքնությունը հաստատող տվյալները, այդ թվում անունը, հայրանունը, ազգանունը, միջնորդությունում ներառելու հնարավորությունից:
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը հանգում է հետնության, որ անձին վերաբերելի տվյալներից անունը, հայրանունը, ազգանունը քննիչի միջնորդությունում նշված չլինելու հիմքով ապացուցողական գործողությունների կատարման վարույթի հարուցումը մերժելու մասին որոշում կայացնելն այն դեպքում, երբ քննիչի կողմից նշվել են քրեական վարույթի քննության տվյալ փուլում հայտնի դարձած վերաբերելի այլ տվյալներ, իրավաչափ չէ ու չի ապահովում վարույթի ընթացքում հանրային նե մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանությունը:
3. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ.
- նախաքննության մարմինը միջնորդություն է ներկայացրել Առաջին ատյանի դատարան՝ խնդրելով թույլատրել ՀՀ Կենտրոնական բանկից ստանալ տեղեկատվությոն զարն
աաա
աաա
կաա
աստ
- Առաջին ատյանի դատարանը նախաքննության մարմնի միջնորդության հիման վրա ապացուցողական գործողություն կատարելու վարույթի հարուցումը մերժել է այն պատճառաբանությամբ, որ ներկայացված միջնորդությամբ չի պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված պարտադիր պահանջ հանդիսացող այն պայմանը, որ միջնորդությունը, պետք է պարունակի այն անձի վերաբերելի «Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
ճ
տվյալները, որի սահմանադրական իրավունքը միջնորդվում է սահմանափակել: Ըստ Առաջին ատյանի դատարանի՝ ներկայացված միջնորդությանը չի պարունակում վերր նշված օգտատերերի վերաբերյալ տվյալներ, որոնց սահմանադրական իրավունքը միջնորդվում է սահմանափակել:
Բացի այդ, Առաջին ատյանի դատարանը գտել է, որ ներկայացված միջնորդությամբ չի պահպանվել նան ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի
292-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված պարտադիր պահանջ հանդիսացող այն պայմանը, որ միջնորդությունը պետք է պարունակի միջնորդվող ապացուցողական գործողությունից ակնկալվող արդյունքը՝:
- Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 1-ի որոշումըճ:
14. Նախորդ կետում մեջբերված փաստական հանզամանքները գնահատելով սույն որոշման 1112-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների ն շարադրված իրավական դիրքորոշումների լոյսի ներքո` Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում ստորադաս դատարանների այն հետնության հետ, որ քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը չի պարունակում այն օգտատերերի վերաբերելի տվյալները, որոնց սահմանադրական իրավունքը միջնորդվում է սահմանափակել:
Այսպես, նախաքննության մարմինը ներկայացված միջնորդության մեջ որպես անձին անհատականացնող վերաբերելի տվյալներ նշել է արորը
Ս | որպիսիք, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, ապացուցողական գործողություն կատարելու վարույթ հարուցելու հարցը լուծելու փովում բավարար էին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված պայմանը պահպանված համարելու համար: Իսկ այն հարցը, թե արդյո՛ք քննիչն օբյեկտիվորեն զրկված է եղել անձն անհատականացնող այլ վերաբերելի տվյալները միջնորդությունում ներառելու հնարավորությունից, կարող էր քննարկման առարկա դառնալ ներկայացված միջնորդության
հիմնավորվածության ըստ էության քննության շրջանակներում: Մինչդեռ, 5 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
6 Տես սույն որոշման 9-րդ կետը:
5
ստորադաս դատարանները նման իրավիճակում ապացուցողական
գործողությունների կատարման վարույթի հարուցումը մերժելու մասին որոշման հիմքում դրել ես քննիչի կողմից քննարկվող պայմանը պահպանած չլինելու հանգամանքը, որպիսի մոտեցումը իրավաչափ չէ ու չի ապահովում վարույթի ընթացքում հանրային ն մասնավոր շահերի հավասարակշռված
պաշտպանությունը:
15. Ասդրադառնալով ստորադաս դատարանների այն հետնություններին, որ քննիչի միջնորդությունը չի պարունակում նան միջնորդվող ապացուցողական գործողությունից ակնկալվող արդյունքը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քննիչը միջնորդությունում որպես միջնորդվող ապացուցողական գործողությունից ակնկալվող արդյունք նշել է կոնկրետ արարը
Արարատը
նրա
րրա ..........
քննիչի կողմից ապացուցողական գործողություն կատարելու վարույթ հարուցելու հարցը լուծելու փուլի շրջանակներում պահպանված է նան ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված պայմանը:
16. Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների հետնությունն ՕՁ առ այ, որ քննիչի կողմից ներկայացված միջնորդությամբ չեն պահպանվել ապացուցողական գործողություն կատարելու վարույթ հարուցելու պայմանները, հիմնավոր չէ:
17. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանը՝ դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել դատական սխալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով նախատեսված հանրայնության սկզբունքի խախտման, ինչն ազդել է վարույթի ելքի վրա, հետնաբար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է ստորադաս
16
դատարանների դատական ակտերը բեկանելու ն վարույթը Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ նոր քննության փոխանցելու համար՛:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը նախաքննության մարմնի միջնորդության կապակցությամբ պետք է հանգի համապատասխան հետնության:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Շանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 17-րդ հոդվածներով ն Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361363-րդ ն 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1 Երեան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության ղատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 1-ի որոշումը ն այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 30-ի որոշումը բեկանել ն վարույթը փոխանցել Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՑԱՆ
| Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Դ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
7Տե՛ս, ումոհտ ուռում», Վճռաբեկ դատարանի՝ Ավաթ Ամինիի վերաբերյալ 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումը:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 7 փետրվարի, 2024 թ.
- Գործի #:
- ԵԴ/3071/07/22
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
