Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-243-Ն2 հուլիսի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2025 թվականի հուլիսի 2-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 72-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ և 12-րդ կետերով. «11) եթե ոչ իրացման նպատակով 2025 թվականի օգոստոսի 1-ից հետո ձեռք են բերվել կամ ներմուծվել են թեթև մարդատար ավտոմեքենաներ, բացառությամբ այն դեպքերի, երբ թեթև մարդատար ավտոմեքենաներն օգտագործվում են վարձույթով տրամադրելու համար: Սույն կետի կիրառության իմաստով համարվում է, որ թեթև մարդատար ավտոմեքենան ձեռք է բերվել կամ ներմուծվել է ոչ իրացման նպատակով, եթե ավտոմեքենայի սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով ստացել է պետական գրանցում. 12) եթե 2025 թվականի օգոստոսի 1-ից հետո լիզինգի (տարատեսակների) պայմանագրերով ստացվել են թեթև մարդատար ավտոմեքենաներ, բացառությամբ այն դեպքերի, երբ թեթև մարդատար ավտոմեքենաներն օգտագործվում են վարձույթով տրամադրելու համար:»: Հոդված 2. Օրենսգրքի 73-րդ հոդվածում` 1) 8.1-ին մասում՝ ա. առաջին պարբերությունը «ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցի, բացառությամբ» բառերից առաջ լրացնել «2023 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2025 թվականի հուլիսի 31-ը ներառյալ ձեռք բերված կամ ներմուծված՝» բառերով, բ. երկրորդ պարբերությունը «առանձնացված» բառից հետո լրացնել «՝ հաշվանցված (պակասեցված)» բառերով, գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով. «2023 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2025 թվականի հուլիսի 31-ը ներառյալ ձեռք բերված կամ ներմուծված՝ վարձույթով տրամադրելու նպատակով օգտագործված՝ ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցի` Հայաստանի Հանրապետությունում մատակարարման մասով սույն մասի համաձայն ԱԱՀ-ի բացասական տարբերությունը հաշվարկելիս տվյալ տրանսպորտային միջոցի` Հայաստանի Հանրապետությունում մատակարարման գործարքի մասով հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարին ավելացվում են նաև տվյալ տրանսպորտային միջոցի վարձույթով տրամադրման ծառայության մասով Օրենսգրքով սահմանված կարգով դուրս գրված հաշվարկային փաստաթղթերում առանձնացված ԱԱՀ-ի գումարները՝ հաշվարկային փաստաթղթերով տվյալ տրանսպորտային միջոցը նույնականացնող տվյալների առկայության դեպքում:». 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.2-րդ մասով. «8.2. Եթե ոչ իրացման նպատակով 2025 թվականի օգոստոսի 1-ից հետո ձեռք բերված կամ ներմուծված թեթև մարդատար ավտոմեքենաների մասով ԱԱՀ-ի գումարներն Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն նվազեցվել են հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարներից, ապա տվյալ ավտոմեքենայի հետագա օտարման դեպքում նախկինում չհաշվանցված (չպակասեցված) ԱԱՀ-ի գումարներն ավելացվում են թեթև մարդատար ավտոմեքենայի օտարման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով հաշվանցման (պակասեցման) ենթակա գումարներին՝ տվյալ թեթև մարդատար ավտոմեքենայի հաշվեկշռային արժեքի նկատմամբ ԱԱՀ-ի 16.67 տոկոս հաշվարկային դրույքաչափով հաշվարկված գումարի չափով, եթե հաշվետու ժամանակաշրջանում տվյալ թեթև մարդատար ավտոմեքենայի օտարումն ԱԱՀ-ով հարկվող գործարք է: Սույն մասով սահմանված դեպքում ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով հաշվանցման (պակասեցման) ենթակա գումարներին ԱԱՀ-ի գումարների ավելացումը կատարվում է, եթե թեթև մարդատար ավտոմեքենայի օտարման պահին օտարողը, Օրենսգրքի համաձայն, համարվում է ԱԱՀ վճարող՝ անկախ թեթև մարդատար ավտոմեքենայի ձեռքբերման կամ ներմուծման պահին ԱԱՀ վճարող համարվելու հանգամանքից:»: Հոդված 3. Օրենսգրքի 109-րդ հոդվածում` 1) 1.2-րդ մասը «դիլեր չհանդիսացող» բառերից հետո լրացնել «կամ լիզինգատու չհանդիսացող» բառերով.

2) 1.2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերը «նպատակով» բառից հետո լրացնել «2023 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2025 թվականի հուլիսի 31-ը ներառյալ» բառերով։ Հոդված 4.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետը և 3-րդ հոդվածի 1-ին կետը տարածվում են 2023 թվականի դեկտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2025 թ. հուլիսի 18 Երևան ՀՕ-243-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հուլիսի 2025 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-243-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (22.07.2025-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2025.07.21-2025.08.03 Պաշտոնական հրապարակման օրը 21.07.2025 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 02.07.2025 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 18.07.2025 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 22.07.2025 Հիմնական ակտ 02.07.2025, ՀՕ-243-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 04.10.2016, ՀՕ-165-Ն 04.10.2016, ՀՕ-165-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2 հուլիսի, 2025 թ.
Գործի #:
ՀՕ-243-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել