ՀԿԴ/0198/06/23
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 109. Ձերբակալումը հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքումԱմփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը, Լ 2023 թվականի մայիսի 4-ին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարնոր գործերի քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին ն 2-րդ կետերով, 296-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին ն 3-րդ կետերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով նախաձեռնվել է թի աար կաս վարույթը: 2023 թվականի հուլիսի 27-ին արարը... հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծազած հիմնավոր կասկածի առկայության հիմքով: ՇՇ գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագո
Ամբողջ Տեքստ
ՀԿԴ/0198/06/23
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության
հակակոռուպցիոն դատարան,
նախագահող դատավոր՝ Մ.Մոսինյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան,
նախագահող դատավոր՝ Ս.Մարաբյան
2024 թվականի դեկտեմբերի 20-ին
քաղաք Երևանում
ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն
հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ՝
մասնակցությամբ դատավորներ՝
Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
Ս.ՉԻՉՈՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2023 թվականի սեպտեմբերի 4-ի որոշման դեմ մեղադրյալ
պաշտպան
[անընթեռնելի] հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1․ 2023 թվականի մայիսի 4-ին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 296-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով նախաձեռնվել է թիվ
քրեական վարույթը։
2023 թվականի հուլիսի 27-ին
ձերբակալվել է
հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով։
ՀՀ գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ
2023
թվականի հուլիսի 28-ի որոշմամբ
նկատմամբ հարուցվել է
հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, և նույն թվականի հուլիսի 29-ին նրան մեղադրանք է ներկայացվել:
2023 թվականի հուլիսի 29-ին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ
կողմից միջնորդություն
է ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ թիվ
քրեական վարույթով մեղադրյալ
նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու
վերաբերյալ։
2. Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 30-ի որոշմամբ միջնորդությունը բավարարվել է և
նկատմամբ որպես
խափանման միջոց է կիրառվել կալանքը՝ 2 (երկու) ամիս ժամկետով, ինչպես նաև
նույն ժամանակահատվածում սահմանափակվել է նրա՝ այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը։
3. Մեղադրյալ
պաշտպան
հատուկ
վերանայման բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2023 թվականի սեպտեմբերի 4-ին որոշում է կայացրել Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 30-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ հատուկ վերանայման բողոք է բերել մեղադրյալ
պաշտպան
որը
Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 31-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ։
Հատուկ վերանայման բողոքի հիմքերը, դրանք հիմնավորող
փաստարկները և պահանջը․
Հատուկ վերանայման բողոքը քննվում է հետևալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով․
5. Բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 4-ի որոշմամբ թույլ է տրվել դատական սխալ և միաժամանակ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար։ Մասնավորապես, բողոքաբերը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից չեն պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ, 109- րդ և 288-րդ հոդվածների պահանջները։
5.1. Ի հիմնավորում վերոշարադրյալ փաստարկի՝ բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանների կողմից սխալ է մեկնաբանվել անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալման տեսակը, մասնավորապես կասկածի անմիջականությունը։ Ըստ բողոքաբերի՝ ձերբակալումը չի կարող համարվել անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով այն դեպքում, երբ վարույթն իրականացնող մարմինը տևական ժամանակ առաջ՝ դեռևս 2023 թվականի մայիսի 3-ից, տեղեկություններ է ունեցել
կողմից ենթադրյալ հանցանք
4
կատարելու մասին, տիրապետել է վերջինիս անձնական տվյալներին, էլեկտրոնային դրամապանակի հաշվեհամարին, անձնագրի տվյալներին և հեռախոսահամարներին:
5.2. Բողոքաբերի պնդմամբ ստորադաս դատարանը միևնույն փաստական հանգամանքներով, նույն՝ թիվ [անընթեռնելի] քրեական վարույթով տարբեր մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց կալանավորում ընտրելու մասին ներկայացված միջնորդությունների վերաբերյալ կայացրել է հակասական որոշումներ՝ հակասական մեկնաբանություններով և գտել, որ մեղադրյալների ձերբակալումը չի կատարվել հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության պայմաններում։
5.3. Վերոգրյալի հետ մեկտեղ բողոքի հեղինակը նշել է, որ հիմնավոր կասկածի առկայության մասին ստորադաս դատարանների հետևությունները ևս իրավաչափ չեն:
6. Վերոշարադրյալի հիմնա վրա բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 4-ի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ, այն է՝ ոչ իրավաչափ ճանաչել [անընթեռնելի] ձերբակալումը և նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժել կամ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով անհապաղ ազատ արձակել [անընթեռնելի]։
Հատուկ վերանայման բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները
7. [անընթեռնելի] նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ
հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հանրային քրեական հետապնդում է հարուցվել և նրան մեղադրանք է ներկայացվել հանրորեն վտանգավոր այն արարքի համար, որը [անընթեռնելի]
5
(...)»1:
8. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն՝ «(…) [Դ]ատարանը նախ և առաջ հարկ է համարում անդրադառնալ մեղադրյալ
ձերբակալման իրավաչափությանը՝ արձանագրելով,
որ մեղադրյալի
ձերբակալումը կատարվել է քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածով, այն է ձերբակալումը հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում։ Ձերբակալման մասին` 2023 թվականի հուլիսի 27-ի արձանագրության և ձերբակալման մասին 2023 թվականի հուլիսի 27-ի որոշման համադրված ուսումնասիրության արդյունքում Դատարանն արձանագրում է, որ [անընթեռնելի] ձերբակալումն իրավաչափ է և համապատասխանում է քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի պահանջներին՝ ձերբակալման հիմք է հանդիսացել վերջինիս կողմից ենթադրաբար հանցանք կատարած լինելու վերաբերյալ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածը:
Մասնավորապես, վարույթն իրականացնող մարմնի կողմից 2023 թվականի հուլիսի 25-ին կատարված զննման արձանագրության համաձայն՝ [անընթեռնելի] անվամբ գրանցված խանութ-հարթակի կողմից տրամադրված դրամապանակի հիմնական դրամապանակ հանդիսացող [անընթեռնելի]
դրամապանակից պարբերաբար փոխանցումներ են կատարվել
[անընթեռնելի] պատկանող դրամապանակին, իսկ այդ դրամապանակի գործունեության ամբողջ ընթացքում մուտքագրվել [անընթեռնելի] DASH տեսակի կրիպտոարժույթ, որը համարժեք է [անընթեռնելի] ԱՄՆ դոլարին: Այս համատեքստում 1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 247-249։
6
անդրադառնալով պաշտպանի այն դիրքորոշմանը, որ ձերբակալումը ոչ իրավաչափ է, քանի որ կասկածը չի եղել անմիջականորեն ծագած, Դատարանն արձանագրում է, որ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածը չի ենթադրում անձի ձերբակալում հիմնավոր կասկածը հաստատող փաստական տվյալի ի հայտ գալուց անմիջապես հետո, առանց որևէ ժամանակային խզման։ Կասկածի անմիջականորեն ծագած լինելու հանգամանքը գնահատելիս պետք է հաշվի առնել նաև այն ողջամիտ ժամանակը, որն անհրաժեշտ է վարույթն իրականացնող մարմնին ստացված տվյալները վերլուծելու, համապատասխան նախապատրաստական միջոցառումներ իրականացնելու համար: Սույն դեպքում [անընթեռնելի] ենթադրաբար թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող տելեգրամյան ալիքներին առնչության վերաբերյալ հիմնավոր կասկածը ծագել է 2023 թվականի հուլիսի 25-ին, երբ զննման է ենթարկվել, այդ թվում, վերջինիս պատկանող [անընթեռնելի] դրամապանակը,
քննչական գործողությունից գրեթե 2 օր անց անձին ձերբակալելը չի կարող գնահատվել որպես ժամանակային այնպիսի խզում, որի պարագայում կասկածն այլևս չի կարող գնահատվել որպես անմիջականորեն ծագած:
Ինչ վերաբերում է մեղադրյալի այն պնդմանը, որ դեռևս 2023 թվականի ապրիլ ամսին հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե՝ իր դրամապանակին փոխանցվող գումարների ծագման աղբյուրների վերաբերյալ հարցաքննության, ուստի վարույթն իրականացնող մարմինն արդեն առնվազն 2023 թվականի ապրիլին ունեցել է կասկած, ապա Դատարանը փաստում է, որ սույն քրեական վարույթը նախաձեռնվել է 2023 թվականի մայիսի 4-ին, բացի այդ մեղադրյալն ինքը նշեց, որ իրեն հարցեր են տրվել իր դրամապանակին 2020-2022թթ. ընթացքում փոխանցված գումարների վերաբերյալ, իսկ սույն վարույթը առնչվում է 2022-2023թթ. ընթացքում փոխանցվող գումարներին: Այսպիսով, անգամ 2023 թվականի ապրիլ ամսին մեղադրյալի կողմից ՀՀ քննչական կոմիտե հրավիրված լինելու պարագայում այդ հանգամանքը, վերը նշվածի հաշվառմամբ, չի կարող որևէ ազդեցություն ունենալ սույն վարույթի վրա (…)»2:
2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 273-288։
7
9. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով վիճարկվող դատական ակտը, արձանագրել է հետևյալը□ «(…) [Դ]ատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը ձերբակալման իրավաչափության մասով հանգել է ճիշտ եզրահանգման, սակայն սխալ է պատճառաբանել այն:
Մասնավորապես, Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ
անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածը չի ենթադրում անձի ձերբակալում հիմնավոր կասկածը հաստատող փաստական տվյալի ի հայտ գալուց անմիջապես հետո, առանց որևէ ժամանակային խզման։ Կասկածի
անմիջականորեն ծագած լինելու հանգամանքը գնահատելիս պետք է հաշվի առնել նաև այն ողջամիտ ժամանակը, որն անհրաժեշտ է վարույթն իրականացնող մարմնին ստացված տվյալները վերլուծելու, համապատասխան նախապատրաստական միջոցառումներ իրականացնելու համար: Սույն դեպքում [անընթեռնելի] ենթադրաբար թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող տելեգրամյան ալիքներին առնչության վերաբերյալ հիմնավոր կասկածը ծագել է 2023 թվականի հուլիսի 25-ին, երբ զննման է ենթարկվել, այդ թվում, վերջինիս պատկանող [անընթեռնելի] դրամապանակը,
քննչական գործողությունից գրեթե 2 օր անց անձին ձերբակալելը չի կարող գնահատվել որպես ժամանակային այնպիսի խզում, որի պարագայում կասկածն այլևս չի կարող գնահատվել որպես անմիջականորեն ծագած, որպիսի օրենսդրական մեկնաբանությունը Վերաքննիչ դատարանի համար ընդունելի չէ, քանի որ նշված հիմքով անձին ձերբակալելիս հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածը պետք է լինի անմիջականորեն ծագած, այլ կերպ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալման ինստիտուտի հիմքում դրված է հանցագործության խափանման in flangranti (կատարման պահին բռնվելու) սկզբունքը, հետևաբար հիմնավոր կասկածը հաստատող փաստական տվյալի ի հայտ գալու և անձի ձերբակալման միջև ժամանակային խզումը պետք է յուրաքանչյուր դեպքում լինի հնարավորինս աննշան ապահովելու համար «տաք հետքերով» հանցանք կատարած անձին բռնելու ձերբակալման ինստիտուտի նպատակը:
8
Վերոգրյալի հետ միաժամանակ միջնորդությանը կից ներկայացված՝ 2022 թվականի հուլիսի 27-ի ձերբակալման արձանագրությունից և ձերբակալման մասին որոշումից պարզ է դառնում, որ որպես ձերբակալման հիմք է նշված ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայությունը, իսկ որպես ձերբակալման պատճառ նշված է իրավասու մարմին՝ քննչական բաժին ներկայացնելը, ավելին՝ ձերբակալվածի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և վերցվել են 2 հատ կաթուցիչ՝ մոխրացած պատերով, մեկ հատ փայլաթիթեղով փաթեթավորված, յուրահատուկ հոտով դարչնագույն զանգված 0,15 գրամ քաշով և երեք հատ բջջային հեռախոս և երկու հատ կաթուցիչ՝ մոխրացած պատերով, ավելին՝ ձերբակալվածը հայտարարել է, որ հայտնաբերվածը հանդիսանում է «Շոկո» տեսակի թմրանյութ, պատկանում է իրեն և իր օգտագործման համար է, այսինքն ձերբակալման հիմքը և պայմանն գործի նյութերում առկա են, հետևաբար [անընթեռնելի] ձերբակալումն իրավաչափ է համապատասխանում է քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի պահանջներին` մասնավորապես ձերբակալման հիմք է հանդիսացել վերջինիս կողմից ենթադրաբար հանցանք կատարած լինելու, վերաբերյալ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածը: 4.6. Ավելին Վերաքննիչ դատարանը փաստում է, որ որպես կանոն ձերբակալման քննարկվող տեսակը կիրառվում է մինչև քրեական վարույթ նախաձեռնելը, սակայն կան իրավիճակներ, երբ քրեական վարույթով ևս հնարավոր է անձին ձերբակալել, դրանք են մասնավորապես՝ գաղտնի քննչական գործողությունների կատարումը, ինչպես նաև քննիչին որևէ գործողություն կատարելուց օժանդակելու շրջանակներում հետաքննության մարմնի աշխատակիցների կողմից ենթադրաբար նոր հանցանքի փաստի ականատես լինելը: Օրինակ, բնակարանի խուզարկության ժամանակ նոր հանցանքի վերաբերյալ փաստի հայտնաբերումը:
Այս մեկնաբանությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ իրավիճակներում է, որ հետաքննության մարմինը հանդես է գալիս որպես
9
ինքնուրույն դատավարական լիազորություն իրականացնող և այդ լիազորության շրջանակում իրավասու է ձերբակալելու ենթադրյալ հանցանքը կատարած անձին: Սույն դեպքում փաստացի իրականացվել է բնակարանի խուզարկություն և անձը ձերբակալվել է, քանի որ նրա բնակարանից և անձնական
խուզարկությունից հայտնաբերվել են այնպիսի իրեր/առարկաներ, որոնք ինքնին նոր ենթադրյալ հանցավոր արարքի մասին են վկայել, հետևաբար առկա է եղել կողմից հանցանք կատարած լինելու անմիջականորեն
ծագած կասկածը, մասնավորապես նրա մոտ, նրա հագուստի վրա առկա են եղել հանցանքի կատարմանն առնչության վերաբերյալ հետքեր, նա փաստացի բռնվել է հանցանք կատարելուց: Հետևաբար անհիմն են նաև բողոքաբերի այն պնդումները, որ
ձերբակալվելուց մի քանի ամիս առաջ
ապրիլի 10-ին հրավիրվել է քննչական կոմիտե, սույն քրեական գործով վարույթ իրականացնող մարմնին` ՀԿԳ քննիչ
մոտ, որտեղ իր
կրիպտոարժույթային դրամապանակի շրջանառության վերաբերյալ տվել ցուցմունքներ, քանի որ սույն դեպքում ձերբակալումը փաստացի կատարվել է խուզարկություն կատարելու արդյունքում հայտնաբերված ենթադրաբար նոր հանցավոր դեպքի հիման վրա: (…)»3:
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը․
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք ստորադաս դատարանների որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումներն առ այն, որ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով մեղադրյալ
ձերբակալելիս հիմնավոր կասկածն ակնհայտ եղել է
անմիջականորեն ծագած։
11. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական
3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 48-60։
ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`
(...)
4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով. (…)»:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 5-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք։ Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով. (...)
գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը՝ իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար (…)»: 11.1. Վերը շարադրված իրավական նորմերի վերլուծությունից հետևում է, որ անձի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը sc Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված հիմնական
իրավունքներից է, որը, մարդու այլ հիմնական իրավունքների հետ մեկտեղ, ՀՀ Սահմանադրությամբ ճանաչվում է անօտարելի և բարձրագույն արժեք (ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդված)։ Ուստի անձի այդ հիմնական իրավունքի սահմանափակման իրավաչափության երաշխիքները կանոնակարգող
իրավադրույթները մեկնաբանելիս անհրաժեշտ է ելնել մարդու իրավունքները
11
հարգելու, մարդու իրավունքների սահմանափակման միջոցով հիմնական իրավունքը բովանդակազրկելու անթույլատրելիության սկզբունքներից*։
12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Ձերբակալումը կարող է կիրառվել՝
1) հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում.
2) ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար.
3) խափանման միջոցի պայմանները խախտած մեղադրյալի նկատմամբ»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի համաձայն՝ «1. Անձը հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում կարող է ձերբակալվել, եթե՝
1) նա բռնվել է ենթադրյալ հանցանքը կատարելիս կամ այն կատարելուց անմիջապես հետո.
2) ականատեսն ուղղակի մատնանշում է տվյալ անձին որպես քրեական օրենքով նախատեսված արարքը կատարողի.
3) տվյալ անձի կամ նրա հագուստի կամ նրա կողմից օգտագործվող այլ իրերի վրա, նրա մոտ կամ նրա բնակարանում, ներառյալ տրանսպորտային միջոցում, հայտնաբերվել են քրեական օրենքով նախատեսված արարքի կատարմանը նրա առնչությունը վկայող բացահայտ հետքեր.
4) առկա են հանցանքի կատարմանը անձի առնչությունը հաստատող այլ հիմքեր, և միաժամանակ նա դեպքի վայրից կամ քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու փորձ է կատարել կամ չունի բնակության մշտական վայր, կամ նրա ինքնությունը պարզված չէ։
(...)»
Նույն օրենսգրքի 288-րդ հոդվածի համաձայն՝ «1. Խափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու 4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Ա.Ավետիսյանի գործով 2008 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԱՎԴ/0022/06/08 որոշման 18-րդ և 22-րդ կետերը։
12
միջնորդության քննության արդյունքով դատարանը կայացնում է հետևյալ երեք որոշումներից մեկը.
1) միջնորդությունը մերժելու մասին.
(...)
2. Դատարանը կայացնում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված որոշումը, եթե՝
(...)
5) հանգում է հետևության, որ սույն օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դեպքում անձին ձերբակալելիս հիմնավոր կասկածը ակնհայտ չի եղել անմիջականորեն ծագած: (…)»:
13. Մեջբերված քրեադատավարական նորմում թվարկվում են այն դեպքերը, որոնց առկայության պարագայում անձը, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, կարող է ձերբակալվել։ Վճռաբեկ դատարանը, ձերբակալման քննարկվող կառուցակարգի մեկնաբանման ու կիրառման կապակցությամբ ձևավորված նախադեպային իրավունքում սահմանազատելով դրա գործադրման դեպքերը, արձանագրել է, որ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում ձերբակալման կառուցակարգի հիմքում դրված է հանցագործության կանխման և խափանման in flangranti delicto (անձին ենթադրյալ հանցագործությունը կատարելու պահին (տաք հետքերով) բռնելու) սկզբունքը կիրառելի է ակնհայտության պայմաններում կատարվող հանցագործությունների դեպքում կամ արտաքին հանցանշաններով (բացահայտ հետքերով) ու նպատակ է հետապնդում կանխել և խափանել ենթադրյալ հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո փախուստն ու ապահովել հետագա քրեադատավարական հարաբերությունների զարգացումը։ Նման իրավիճակները, որպես կանոն, լինում են այն դեպքերում, երբ օրինակ՝ ոստիկանությունն իրականացնում է օրենքով նախատեսված գործառույթները և տեղում «ֆիզիկապես» բախվում է ենթադրյալ հանցանքի ու այն կատարող անձի հետ և արձագանքում քրեական օրենքի խախտման փաստին:
13
Վերոգրյալով փոխկապակցված, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության պարագայում ձերբակալումը կիրառվում է այն դեպքում, երբ ենթադրյալ հանցանքի փաստական հանգամանքները (օբյեկտիվ կողմի հատկանիշները) և այն կատարող անձն իրավասու մարմնին հայտնի են դառնում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված իրավիճակներից որևէ մեկի ակնհայտ առկայության դեպքում, այսինքն, ակնհայտ անմիջականորեն: «Հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի» ծագման անմիջականության ակնհայտությունը որոշելու համար գնահատման են ենթակա օրենսդրի կողմից սահմանված, միմյանց հետ փոխկապակցված՝ ժամանակային ni հանցանքի արտաքին դրսևորման գործոնները։
Առաջինը ենթադրում է հանցանքը կատարելու հիմնավոր կասկածը հաստատող փաստական իրավիճակի ի հայտ գալու և անձին ազատությունից զրկելու միջև ժամանակային խզման բացակայություն, օրինակ՝ բռնվել է ենթադրյալ հանցանքը կատարելիս, կամ ժամանակային խզման աննշան լինելը, օրինակ՝ բռնվել է ենթադրյալ հանցանքը կատարելուց անմիջապես հետո, կամ առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ու 3-րդ կետերով սահմանված իրավիճակները։ Վերջին դեպքում թեև ձերբակալում իրականացնող պաշտոնատար անձն անմիջականորեն չի հետևում ենթադրյալ հանցանքի կատարման փաստական հանգամանքներին, սակայն դրանից անմիջապես հետո («կարճ ժամանակի հայեցակարգ») հայտնաբերում է ենթադրյալ հանցանքը կատարողին կամ ենթադրյալ հանցանքին նրա առնչության մասին վկայող բացահայտ հետքեր։
Հանցանքի արտաքին դրսևորման գործոնը ենթադրում է, որ ձերբակալումն իրականացվում է ենթադրյալ հանցանքի արտաքին հանցանշանների (բացահայտ հետքերի) հիման վրա (indices apparents): Այս գործոնը կապված է կոնկրետ հանցանքի բնույթի և կատարման փաստական հանգամանքների հետ (օբյեկտիվ կողմի հատկանիշների), քանի որ միայն ակնհայտության պայմաններում
14
կատարված հանցագործությունների դեպքում է, որ ոստիկանության աշխատակիցները քրեական օրենքով նախատեսված արարքի կատարմանն արձագանքում են անմիջապես։
Քննարկվող երկու գործոնների միաժամանակյա առկայության դեպքում է, որ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով իրականացված ձերբակալումը կարող է համարվել իրավաչափ, դրանցից մեկի բացակայությունը ձերբակալումը դարձնում է ոչ իրավաչափ դրանից բխող հետևանքներով։
13.1. Ամփոփելով ձերբակալման ինստիտուտի քննարկվող կառուցակարգի էությունը բացահայտող մեկնաբանությունները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ձերբակալման այս տեսակն այն բացառիկ դատավարական միջոցն է, որը որպես կանոն կիրառվում է մինչև քրեական վարույթ նախաձեռնելն ու բացառապես ոստիկանության կամ այլ իրավասու մարմնի աշխատակցի կողմից սեփական նախաձեռնությամբ (առանց քննիչի որոշման կամ հանձնարարության)։ Այլ խոսքով՝ նախաձեռնված քրեական վարույթի դեպքում, երբ իրականացվում է կոնկրետ դեպքի հանգամանքների վերաբերյալ նախաքննություն, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած կասկածի առկայության հիմքով ձերբակալման կիրառում, որպես կանոն, հնարավոր չէ։
Վերոգրյալի հետ մեկտեղ, որպես խախտված իրավունքի պաշտպանության միջոց, և ընդհանրապես` ոչ իրավաչափ ձերբակալումը կանխիչ նշանակություն ունեցող օրենսդրական կարգավորում, Վճռաբեկ դատարանը մատնանշել է, որ հիմնավոր կասկածի անմիջականորեն ծագած լինելու հանգամանքը ենթակա է պարտադիր ստուգման դատարանի կողմից՝ խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը քննելիս ու եթե դատարանը հանգում է հետևության, որ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով անձին ձերբակալելիս հիմնավոր կասկածն ակնհայտ չի եղել անմիջականորեն ծագած, մերժում է խափանման միջոց կիրառելու մասին քննիչի միջնորդությունը։
5 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Ալբերտ Հովհաննիսյանի գործով 2024 թվականի հունվարի 18-ի թիվ ՀԿԴ/0188/06/23 որոշումը։
15
13.2. Բացի այդ, Վճռաբեկ դատարանը, քննարկելով որևէ ապացուցողական գործողություն կատարելիս հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալման հնարավորության հարցը, գտել է, որ այս հարցում պետք է տարբերակված մոտեցում ցուցաբերել։ Մասնավորապես, այն դեպքում, երբ վարույթն իրականացնող մարմինը հետաքննության մարմնի աշխատակիցների օժանդակությամբ իրականացնում է որևէ ապացուցողական գործողություն և հայտնաբերում է տվյալ վարույթի առարկան կազմող ենթադրյալ հանցանքին վերաբերող իրեղեն կամ այլ ապացույց, ապա հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալում չի կարող իրականացնել, քանի որ ինքնին ապացույց՝ ձեռք բերելը չի համապատասխանում ձերբակալման օրենքով նախատեսված հիմքերին, նկատի ունենալով, որ առերևույթ հանցանքի փաստն արդեն իսկ անցյալում է և հանդիսանում է քննության առարկան։ Այլ իրավիճակ է, երբ ձեռք է բերվում նոր առերևույթ հանցանքի փաստի մասին վկայող ապացույց կամ հայտնաբերվում է նոր առերևույթ հանցանքի փաստ, քանի որ տվյալ դեպքում այն հանդիսանում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածով նախատեսված փաստացի իրավիճակ, որի դեպքում հետաքննության մարմնի աշխատակիցն իրավասություն է ստանում գործադրելու ձերբակալման ինստիտուտը։ Այս մոտեցման իրավաչափությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ տվյալ դեպքում հետաքննության մարմնի աշխատակիցն անմիջականորեն ականատես է լինում նոր առերևույթ հանցանքի փաստին և դրանով իսկ իրավունք ստանում իրագործելու ձերբակալումը, որից հետո արդեն պետք է քննարկվի այդ փաստի առթիվ նոր վարույթ նախաձեռնելու և քննիչի որոշման հիմքով այդ անձին ձերբակալելու կամ ազատ արձակելու հարցերը։ Նման դեպքերում թեև ձերբակալումն իրականացվում է նախաձեռնված վարույթի պայմաններում, սակայն այն կապված չէ այդ վարույթի առարկայի հետ և հենց այդ հիմքով էլ դառնում է իրավաչափ գործողություն։
6 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Ալբերտ Հովհաննիսյանի գործով 2024 թվականի հունվարի 18-ի թիվ ՀԿԴ/0188/06/23 որոշումը:
16
14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ. 2023 թվականի մայիսի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում 2023 թվականի մայիսի 3-ի ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության առերևույթ հանցանքի մասին հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 296-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով նախաձեռնվել է թիվ
քրեական վարույթը՚,
2023 թվականի հուլիսի 25-ի՝ թիվ
քրեական վարույթով
տելեգրամյան էջերի և կրիպտոարժույթային դրամապանակների զննության արձանագրություններով պարզվել է, որ «Բինանս» համակարգում անվամբ նույնականացված
համարի «դաշքոին» տեսակի դրամապանակին մուտքագրվել է ընդհանուր DASH տեսակի կրիպտոարժույթին համարժեք
դոլարի կրիպտոարժույթ,
ԱՄՆ
համաձայն 2023 թվականի հուլիսի 27-ի հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալելու մասին որոշման՝ բռնվել է իր կողմից ենթադրյալ հանցանքները կատարելիս
և դրանք կատարելուց անմիջապես հետո, իսկ որպես ձերբակալվածին վերագրվող արարքի փաստական հանգամանքներ նշված է, որ վերջինս համացանցի միջոցով իրացրել է թմրամիջոցներ, իսկ դրանց վաճառքից ստացած գումարները փոխակերպել է կրիպտոարժույթների՝ իրականացնելով փողերի լվացում”,
Առաջին ատյանի դատարանը,
կալանավորման հարցը
քննարկելիս, ստուգելով անձի ձերբակալման իրավաչափությունը, արձանագրել է, որ ձերբակալումն իրականացվել է հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում, որպիսի պայմաններում 7 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը:
8 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթ 257։
17
ներկայացված նյութերով հաստատվում է [անընթեռնելի] ձերբակալման իրավաչափ լինելը”,
Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի
դատարանի որոշումը, արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանը ձերբակալման իրավաչափության մասով հանգել է ճիշտ եզրահանգման, սակայն սխալ է պատճառաբանել այն։ Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը, փաստելով, որ սույն դեպքում փաստացի իրականացվել է բնակարանի խուզարկություն և անձը ձերբակալվել է, քանի որ նրա բնակարանից և անձնական խուզարկությունից հայտնաբերվել են այնպիսի իրեր/առարկաներ, որոնք ինքնին նոր ենթադրյալ հանցավոր արարքի մասին են վկայել։ Գտել է, որ առկա է եղել [անընթեռնելի] կողմից հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած կասկածը":
15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-13-րդ կետերում ներկայացված իրավակարգավորումների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ [անընթեռնելի] ձերբակալման իրավաչափության վերաբերյալ ստորադաս դատարանները հանգել են սխալ եզրահանգման:
Այսպես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից ստացված 2023 թվականի մայիսի 3-ի հաղորդման մեջ նշված է եղել [անընթեռնելի] կողմից ենթադրյալ հանցանքը կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության փաստը, որի հիման վրա 2023 թվականի մայիսի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 296-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով նախաձեռնվել է թիվ [անընթեռնելի] քրեական վարույթը, իսկ ձերբակալումն իրականացվել է այդ տվյալներն ի հայտ գալուց տևական ժամանակ անց, այն է՝ 2023 թվականի հուլիսի 27-ին։ Հետևաբար, Վճռաբեկ
9 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
10 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
դատարանը գտնում է, որ
ձերբակալումն իրականացվել է ոչ թե
ենթադրյալ հանցանքի արտաքին հանցանշանների (բացահայտ հետքերի) հիման վրա, այլ վերջինիս վերագրվող՝ ենթադրյալ հանցանքի փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի պայմաններում, երբ առերևույթ հանցանքի փաստը քննության առարկա էր։
Վերոգրյալ փաստական հանգամանքները միմյանց հետ կապված բավարար են արձանագրելու, որ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով [անընթեռնելի] բնակարանում խուզարկություն կատարելիս ձերբակալելով, խախտվել է ձերբակալման այդ տեսակի կիրառման իրավաչափությանը ներկայացված ու Ալբերտ Հովհաննիսյանի որոշմամբ մատնանշված՝ անմիջականության ակնհայտության պարտադիր պահանջը, քանի որ ենթադրյալ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի ակնհայտ առաջացման և ձերբակալման միջև առկա ժամանակային խզումը չի կարող համարվել աննշան՝ նկատի ունենալով, որ ձերբակալումն անմիջապես չի հաջորդել [անընթեռնելի] կողմից ենթադրյալ հանցանքի կատարման մասին տեղեկատվության ձեռքբերմանը, այլ իրականացվել է նախաձեռնված քրեական վարույթի պայմաններում քննության առարկա ենթադրյալ հանցանքին վերաբերող նոր ապացույց ձեռք բերելու արդյունքում։
16. Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում Վերաքննիչ դատարանի վերլուծություններին կապված անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալման ինստիտուտի մեկնաբանման հետ, սակայն անդրադառնալով ապացուցողական գործողություն կատարելիս հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալման հնարավորության հարցին՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն դեպքում խուզարկությունը կատարվել է [անընթեռնելի] կողմից ենթադրյալ կատարված հանցանքի փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում և ձեռք են բերվել հենց այդ ենթադրյալ հանցանքին վերաբերող իրեղեն ապացույց հանդիսացող թմրամիջոցին նմանվող
19
զանգվածներ, որպիսի պայմաններում խոսք լինել չի կարող հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալման հնարավորության մասին։ Այլ կերպ ասած՝ առերևույթ հանցանքի կատարման՝ արդեն իսկ հաստատված հիմնավոր կասկածի ամրապնդմանն ուղղված ապացուցողական նոր գործողությունների կատարման արդյունքում ձեռք բերված նոր ապացույցը չի կարող դիտարկվել որպես քննարկվող տեսակի ձերբակալման կիրառման հիմք՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված փաստացի իրավիճակներից որևէ մեկի տեսանկյունից։ Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն փաստարկին, որ
միջնորդությանը կից ներկայացված՝ 2022 թվականի հուլիսի 27-ի ձերբակալման արձանագրությունից և ձերբակալման մասին որոշումից պարզ է դառնում, որ որպես ձերբակալման հիմք է նշված ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայությունը, իսկ որպես ձերբակալման պատճառ նշված է իրավասու մարմին՝ քննչական բաժին ներկայացնելը, ավելին՝ ձերբակալվածի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և վերցվել են 2 հատ կաթուցիչ՝ մոխրացած պատերով, մեկ հատ փայլաթիթեղով փաթեթավորված, յուրահատուկ հոտով դարչնագույն զանգված 0,15 գրամ քաշով և երեք հատ բջջային հեռախոս և երկու հատ կաթուցիչ՝ մոխրացած պատերով, ավելին` ձերբակալվածը հայտարարել է, որ հայտնաբերվածը հանդիսանում է «Շոկո» տեսակի թմրանյութ, պատկանում է իրեն և իր օգտագործման համար է, այսինքն ձերբակալման հիմքը և պայմանն գործի նյութերում առկա են, հետևաբար
ձերբակալումն
իրավաչափ է համապատասխանում է քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի պահանջներին՝ մասնավորապես ձերբակալման հիմք է հանդիսացել վերջինիս կողմից ենթադրաբար հանցանք կատարած լինելու, վերաբերյալ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածը, ապա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ համաձայն 2023 թվականի հուլիսի 27-ի հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալելու մասին որոշման՝
բռնվել է իր կողմից ենթադրյալ հանցանքները
20
կատարելիս և դրանք կատարելուց անմիջապես հետո, իսկ որպես
ձերբակալվածին վերագրվող արարքի փաստական հանգամանքներ նշված է, որ վերջինս համացանցի միջոցով իրացրել է թմրամիջոցներ, իսկ դրանց վաճառքից ստացած գումարները փոխակերպել է կրիպտոարժույթների՝ իրականացնելով փողերի լվացում և խոսք չի գնում վերջինիս կողմից նոր հանցանք կատարելու մասին։
17. Ընդհանրացնելով կատարված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախաձեռնված քրեական վարույթի դեպքում, երբ իրականացվում է [անընթեռնելի] վերագրվող ենթադրյալ արարքի հանգամանքների վերաբերյալ նախաքննություն, ձերբակալման ինստիտուտի քննարկվող կառուցակարգով [անընթեռնելի] չէր կարող ձերբակալվել՝ նկատի ունենալով, որ նրան ձերբակալելիս հիմնավոր կասկածն ակնհայտ չի եղել անմիջականորեն ծագած։ Հետևաբար, հակառակի վերաբերյալ ստորադաս դատարանների հետևություններն իրավաչափ չեն:
18. Հաշվի առնելով հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալման ոչ իրավաչափ լինելը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի իմաստով, ինքնին բացառում է կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը բավարարելու հնարավորությունը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերի՝ սույն որոշման 5.3-րդ կետում շարադրված փաստարկին անդրադառնալն
առարկայազուրկ է։
19. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանը՝ դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 30-ի որոշումն անփոփոխ թողնելիս, թույլ են տվել դատական սխալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ և 288-րդ հոդվածների խախտում, որը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածով սահմանված՝ անձի ազատության և անձնական անձեռնմխելիության սկզբունքի խախտման, ինչը նույն օրենսգրքի 362-րդ հոդվածի և 288-րդ հոդվածի 2-րդ մասի
համաձայն՝ հիմք է ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու ու նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու
միջնորդությունը մերժելու համար։
Սակայն, հաշվի առնելով այն փաստը, որ սույն որոշումը կայացնելու պահին նկատմամբ Առաջին ատյանի դատարանի որոշմամբ կիրառված
կալանքի ժամկետը լրացել է, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և նախաքննության մարմնի միջնորդությունը մերժելու իրավական հնարավորությունը բացակայում է, հետևաբար մեղադրյալ
պաշտպան
հատուկ
վերանայման բողոքը պետք է մերժել, իսկ Վերաքննիչ դատարանի դատական ակտը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետք է ճանաչել
իրավունքի խախտման փաստը, և ՀՀ քրեական
դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 7-րդ մասի հիման վրա վերջինին պարզաբանել, որ ոչ իրավաչափ ձերբակալման հետևանքով ունի ՀՀ քաղաքացիական դատավարության կարգով հատուցում ստանալու պահանջ ներկայացնելու իրավունք։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ, 394-րդ, 398-400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1.
վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն
դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 30-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2023 թվականի
22
սեպտեմբերի 4-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
2. Ճանաչել մեղադրյալ [անընթեռնելի] ազատության և
անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտման փաստը և նրան պարզաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության կարգով հատուցում ստանալու իրավունքը։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։
Նախագահող՝
Դ.ՎԵՔԻԼՅԱՆ
Դատավորներ՝
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
ՍՊՉԻՉՈՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 20 դեկտեմբերի, 2024 թ.
- Գործի #:
- ՀԿԴ/0198/06/23
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
