Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/Ավետիսյան — ԿԴ/1824/02/24
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Ավետիսյան — ԿԴ/1824/02/24

Վճռաբեկ դատարանԿԴ/1824/02/2430 սեպտեմբերի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

Գործի համարը: ԿԴ/1824/02/24 Հայցվոր Անուն: Սենիկ Ազգանուն: Ավետիսյան Պատասխանող Անվանում: «Արզնու Տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական ընկերություն Դատական ակտի ընդունման ամսաթիվը: 30.09.2026 Քաղաքացիական իրավունք: Ապրանքների մատակարարում Քաղաքացիական դատավարություն: Գրավոր ապացույցները, Ապացույցներ և ապացուցում

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/1824/02/24 դատարանի որոշում 2026թ.

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/1824/02/24

Նախագահող դատավոր` Գ. Խաչատրյան

Դատավորներ՝ Ն. Մարգարյան

Դ. Սերոբյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Ս. ՄԵՂՐՅԱՆ

զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

2026 թվականի սեպտեմբերի 30-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ Սենիկ Ավետիսյանի հայցի ընդդեմ «Արզնու Տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական ընկերության (այսուհետ` Ընկերություն) գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.12.2025 թվականի որոշման դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

Լ Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Սենիկ Ավետիսյանը պահանջել է Ընկերություսից բռնագանձել 120.914Ժ4000 ՀՀ դրամ որպես 04.01.2022-02.08.2023 թվականներն ընկած ժամանակահատվածում մատակարարված ապրանքի դիմաց չվճարված գումար:

Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 31.03.2025 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.12.2025 թվականի որոշմամբ Սենիկ Ավետիսյանի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 31.03.2025 թվականի վճիռը բեկանվել է, ն գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Կարեն Հակոբյան):

2

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Սեսիկ Ավետիսյանը (ներկայացուցիչ Մարատ Ավանեսյան):

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահան

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 298-րդ ն 52Էրդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 66-րդ, 76-րդ, 368-րդ ու 379-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հեւնյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը քննության առարկա է դարձրել ն վճռի բեկանման հիմքում դրել է այն, որ ինքը չի վիճարկել հայցվորի կողմից ներկայացված գրավոր ապացույցների (պահեստի մուտքի կտրոնների) իսկությունը, ու որ Դատարանը սխալ է բաշխել ապացուցման պարտականությունը, մինչդեռ վերաքննիչ բողոքում բացակայում է որնէ հիմնավորում ինչպես Դատարանի կողմից ապացուցման պարտականությունը սխալ բաշխելու, այնպես էլ ապացույցի իսկությունն իր կողմից վիճարկված չլինելու վերաբերյալ: Այսինքն` հայցվորը իր վերաքննիչ բողոքում չի նշել որնէ հիմնավորում այն մասին, որ Դատարանը սխալ է բաշխել ապացուցման պարտականությունը, կամ այն մասին, որ Ընկերությունը չի վիճարկել ներկայացված ապացույցների իսկությունը:

Վերաքննիչ դատարանը, կաշկանդված լինելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով, չէր կարող անդրադառնալ իր կողմից ապացույցների իսկությունը վիճարկված լինելու կամ չլինելու ն Դատարանի կողմից ապացուցման պարտականությունը սխալ բաշխված լինելու հարցերին:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ իր կողմից ներկայացված հայցադիմումի պատասխանում նշված ձնակերպումներն իսքնին բավարար էին հանգելու այն եզրակացության, որ ինքը վիճարկել է հայցվորի կողմից ներկայացված գրավոր ապացույցների (պահեստի մուտքի կտրոնների) իսկությունը Դատարանում:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նան, որ Դատարանում՝ 13.02.2025 թվականի դատական նիստին, իր ներկայացուցիչն ուղղակիորեն ն բառացիորեն հայտարարել է, որ վիճարկում է հայցվորի ներկայացրած պահեստի մուտքի կտրոնների իսկությունը: Այսինքն՝ հայցվորի ներկայացրած գրավոր ապացույցների (պահեստի մուտքի կտրոնների) իսկությունը վիճարկվել է ոչ միայն հայցադիմումի պատասխանի շրջանակում, այլն դատական նիստի ընթացքում :

Հետնաբար հայցվորի ներկայացրած գրավոր ապացույցների (պահեստի մուտքի կտրոնների) իսկությունն Ընկերության կողմից վիճարկված լինելու պայմաններում Դատարանը ճիշտ է բաշխել ապացուցման պարտականությունը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը, հիմք ընդունելով նյութական օրենսդրության պահանջները, իրավաչափ հետնություն է արել վկաների ցուցմունքներով գրավոր ձնով կնքվող մատակարարման պայմանագրի առկայությունն ապացուցելու օրենսդրական արգելքի մասին, Դատարանը չի անտեսել թիվ 20809223 քրեական գործի նյութերը, հանգամանալից անդրադարձել է դրանց` իրավացիորեն նշելով, որ տվյալ քրեական գործի նյութերը չեն պարունակում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը, դրանց միջոցով նս չի հաստատվում հայցվորի կողմից ներկայացված պահեստի մուտքի կտրոնների իսկությունը, ն, հաշվի առնելով ապացույցների իսկությունն իր կողմից վիճարկվելու հանգամանքը, իրավացիորես ու օրենքի պահանջներին համապատասխան կատարել է ապացուցման բեռի բաշխում:

3

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.12.2025 թվականի որոշումն ու օրինական ուժ տալ Դատարանի 31.03.2025 թվականի վճռին:

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է ն ենթակա է մերժման հետնյալ պատճառաբանությամբ:

Ապացուցման պարտականության սխալ բաշխումը ոչ թե կողմի չհայտնած դիրքորոշման արդյունք է, այլ դատարանի կողմից դատավարական օրենքի հիմնարար նորմի խախտում, ն Դատարանում այդ խախտման դեմ առարկություն հայտնել կամ չհայտնելը չի կարող օրինականացնել դատական սխալը կամ խոչընդոտ հանդիսանալ դատական ակտի օրինականության ստուգման համար: Եթե վերաքննիչ բողոք բերած անձը բողոքում նշում է, որ Դատարանը սխալ է գնահատել ապացույցները, ապա Վերաքննիչ դատարանը պարտավոր է քննարկման առարկա դարձնել նան այն հանգամանքը, թե Դատարանն արդյոք ճիշտ է որոշել ապացուցման առարկան, ճիշտ է բաշխել ապացուցման պարտականությունը ն այլն: Հետնաբար Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով ապացուցման առարկան ճիշտ որոշված լինելու . ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու հարցին, գործել է իր լիազորությունների շրջանակում` իրացնելով դատական ակտերի օրինականության վերահսկողության իր պարտադիր գործառույթը:

Բողոքաբերն ինքն իրեն հակասում է. մի կողմից պնդում է, որ Վերաքննիչ դատարանն անհիմն քննել է մի հարց, որը Դատարանում իր դիրքորոշմամբ ապահովված չէր (379-րդ հոդվածի 5-րդ մաս), մյուս կողմից` որ այդ հարցն ընդհանրապես բողոքի առարկա չի եղել (379-րդ հոդվածի 1-ին մաս), մինչդեռ միննույն հարցը չի կարող միաժամանակ լինել բողոքում ներառված, ն՝ ոչ:

Գործով ներկայացված կտրոնները տրամադրվել են Ընկերության կողմից, բոլորը ստորագրված են Ընկերության աշխատողների կողմից, մի մասի վրա դրված է նան Ընկերության կսիքը: Պահեստի կտրոնները կազմվել են Ընկերությանը պատկանող ներքին փաստաթղթերի դարձերեսների վրա: Այդ բոլոր կտրոններում առկա են թվով երեք անձի ստորագրություններ, ստորգրած անձինք են Ընկերության նախկին պահեստապետ Հակոբ Մկրտչյանը, վարորդ Հովհաննես Բաղդասարյանն ու Ընկերության տնօրեսի փաստացի պարտականությունները կատարող Գնորգ Ջանվելյանը:

Նման պայմաններում իրավական տեսանկյունից պատասխանողի հայտարարությունը փաստաթղթի իսկության վիճարկում չէ: Փաստաթղթի իսկության վիճարկում նշանակում է պնդել, որ փաստաթուղթը կեղծ է (ստորագրությունը կամ կնիքն իրական չեն կամ տեքստը փոփոխված է): Ընկերության ներկայացուցիչը չի հերքել, որ ինքն է ստորագրել ու կնքել: Այն, որ Ընկերության տնօրենը չի հավաքել կամ տպել տեքստը, որնէ իրավական նշանակություն չունի: Կարնոր է ոչ թե այն, թե ով է տեխնիկապես պատրաստել (տպել) թուղթը, այլ այն, թե ով է իր ստորագրությամբ օրինականացրել դրա բովանդակությունը: Փաստաթղթի իսկության վիճարկումը նշանակում է պնդել, որ ստորագրությունը կամ կնիքը պատկանում է այլ անձի, կամ կատարվել է կեղծ եղանակով, կամ տեքստը խեղաթյուրված է:

ՀՀ. քաղաքացիական օրենսգրքի 298-րդ հոդվածի մեկնաբանությունից հետնում է, որ դրանով նախատեսված հետնանքը կարող է կիրառվել բացառապես վեճի դեպքում: Այն դեպքում, երբ գործարքի փաստը ն դրա պայմանները գործարքի կողմերի համար չի առաջացնում վեճ, եթե կողմերը գործարքի պայմանները կատարել են, ապա գործարքի գրավոր ձնը չպահպանելու դեպքում չի կարող առաջանալ սահմանված հետնանքը, անգամ, եթե գրավոր ձնր չի պահպանվել: Վկաների ցուցմունքները չես կարող հիմք հանդիսանալ բացառապես գործարքի կնքման ն դրա պայմանների հաստատման համար: Իսկ օրենքին ն

4

այլ իրավական ակտերին չհամապատասխանող գործարքի կատարման, անգամ մասնակի կատարման պայմանները կարող են հաստատվել վկաների ցուցմունքներով:

Հայցվորը վկաների ցուցմունքով փորձել է հաստատել ինչպես ապրանքները մատակարարված լիսելո, այնպես էլ թվով 182 կտրոնները պատասխանողի ներկայացուցիչներ կողմից պատրաստաված ն մատակարարված ապրանքներն ամբողջությամբ ստանալու փաստերը: Դատարանը որնէ ձնով եզրահանգում չի կատարել վկաների ցուցմունքներով մատակարարման պայմանագրի կնքված լինելը հաստատելու անթույլատրելիության մասին: Դատարանը նշել է, որ փաստաթղթի իսկությունը վկաների ցուցմունքներով հաստատվել չի կարող, քանի որ վկաների ցուցմունքները գնահատել է ոչ արժանահավատ:

Դատարանն անտեսել է, որ քրեական վարույթի շրջանակներում Ընկերության կողմից ներկայացված, ն քրեական վարույթից իր ձեռքբերած ն հայցադիմումին կցած գրավոր փաստաթղթերում ներառված տեղեկությունները համեմատելով հայցին կցված պահեստի մուտքի կտրոններում առկա տեղեկությունների հետ, ակնհայտ է դառնում, որ դրանք լիովին նույնական են, ն դրանցում գրառված տեղեկություններում էլ առկա է հայցվորի անունը: Ընդ որում` Դատարանն ինքն է արձանագրել, որ քրեական վարույթով Ընկերության ներկայացրած փաստաթղթերում ներառված տեղեկությունները հայցին կից ներկայացված մուտքի կտրոնների տվյալների վերարտադրությունն են:

Անհասկանալի է, թե պահեստի մուտքի կտրոնների վրա ստորագրությունների ն կնիքի առկայության պայմաններում Դատարանն ինչպե՞ս է առանց համապատասխան փորձագետի եզրակացության, բացառապես Ընկերության տնօրենի` դատական նիստում արված կեղծ հայտարարության վրա հիմնվելով, կասկածի տակ դրել պահեստի կտրոններից որոշների վրա դրված, այսինքն` օբյեկտիվ իրականության մեջ թղթի վրա գոյություն ունեցող կնիքի՝ Ընկերությանը չպատկանելու ակնհայտ փաստը: Ընդ որում, նման պայմաններում գրավոր ապացույցն ստորագրած անձանց տված ցուցմունքները, ինչպես նան կտրոնների՝ դրանցում առկա ստորագրությունների ն կնիքի ակնհայտ կեղծ լինելու մասին իրավասու մարմնի ակտի բացակայությունը բավարար պետք է լինեին՝ դրանց իսկությունը կասկածի տակ չդնելու հետնության հանգելու համար:

Վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.12.2025 թվականի որոշումն ու օրիանական ուժ տալ Դատարանի 3103.2025 թվականի վճոին, մինչդեռ Վճռաբեկ դատարանը չի կարող ուժ տալ Դատարանի վճռին, քանի որ Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին ն հիմնավորումներին, վերաքննիչ վերանայման ընթացքում բողոքի որոշ փաստարկներ մնացել եսն առանց գնահատման՝ հաշվի առնելով, որ առկա է եղել գործի նոր քննություն իրականացնելու անհրաժեշտություն:

3. Վճռաբեկ բողո ննության համար նշանակություն ունեցող փաստե

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

1) հայցվորը որպես ապացույց Դատարան է ներկայացրել նան՝

- կտրոններ հետնյալ բովանդակությամբ` մուտք (ելք) կենտրոնական պահեստ, մեքենայի համարը՝ 35870, ստացմ. տեղափ. վայրը` Արզնի, ամսաթիվ ն «Սենիկ» նշում, ապրանքի անվանումը՝ ձեթ, մեքենան բարձած վիճակում` քառանիշ թիվ, տարա՝ քառանիշ թիվ, մաքուր քաշը` եռանիշ թիվ, հանձնեց ստորագրություն, ընդունեց երկու ստորագրություն. կտրոններից երեքի վրա՝ ընդհանուր երկու ստորագրություն է առկա, որոշ կտրոնների վրա՝ նան կնիք:

- թիվ 20809223 քրեական վարույթով Գագիկ Մայիլյանի կողմից Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչին հասցեագրված դիմում, որով վերջինս հայտնել է, որ ներկայացնում է Ընկերության կողմից 2016 թվականից 2023 թվականի հուլիսս ընկած

5

ժամանակահատվածում Ընկերության կողմից իրականացված որոշակի դուրսգրումների վերաբերյալ կազմված փաստաթղթերի պատճենները, որոնցով փաստվում են այդ ժամանակահատվածում ներկրված ապրանքների վերաբերյալ տվյալներ: Կազմված ձնաթղթերը բովանդակում են տարբեր ապրանքների, այդ թվում` ձեթի ձեռքբերման վերաբերյալ միակողմանի կազմված տվյալներ` ապրանքի անուն, ժամանակահատված, քանակ, գին ն գումար, ձնաթղթերից մեկը բովանդակում է 03.01.2022- 31.07.2023 թվականն ընկած ժամանակահատվածում ձեթի մատակարարման վերաբերյալ տվյալներ, իսկ ձնաթղթի վերնի աջ անկյունում նշված է «Սենիկ», ձնաթղթերն ստորագրված չեն, այլ նշումներ չեն բովանդակում (հատոր Դին, գ.թ. 53-60, հատոր 3-րդ, գ.թ. Ս.

2) Ընկերությունը ներկայացրել է հայցադիմումի պատասխան, որով հայտնել է նան, որ նշված ժամանակահատվածում կողմերի միջն հարաբերություններ չեն եղել, ապրանք չի մատակարարվել, չի ընդունվել, կողմերի միջն չի կնքվել մատակարարման կամ առուվաճառքի պայմանագիր, 3.5. Ընկերություսը չի կազմել հայցվորի կողմից մատակարարված (վաճառված) արնածաղկի չզտված ձեթի ընդունման վերաբերյալ պահեստի մուտքի կտրոններ, 3.6. հայցադիմումին կից ներկայացված կտրոնները չեն կազմվել Ընկերության կողմից (հատոր 4-ին, գ.թ. 87-89).

3) Դատարանում գործի քննության ժամանակ` 13.02.2025 թվականի դատական նիստին, Ընկերության ներկայացուցիչը հայտնել է նան, որ առարկում է հայցի դեմ, ներկայացրել է հայցադիմումի պատասխանի բովանդակությունը Դատարանը, վկայակոչելով հայցադիմումի պատասխանի 3.5 ն 3.6 կետերը, հստակեցնող հարցադրում է կատարել այն մասին, թե արդյոք պատասխանողը, ըստ էության, վիճարկել է գրավոր ապացույցի իսկությունը, որին Ընկերության ներկայացուցիչը պատասխանել է՝ այո, իսկ հայցվորի ներկայացուցչի հարցին այն մասին, թե արդյոք ընդունում են, որ փաստաթղթերը տրամադրվել են Ընկերության կողմից, պատասխանել է՝ ոչ:

Դատարանը: որոշել է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, կողմերի միջն բաշխել է ապացուցման պարտականությունը արձանագրելով, որ պատասխանողը, ըստ էության, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի /6-րդ հոդվածի իմաստով վիճարկել է հայցվորի ներկայացրած գրավոր ապացույցների իսկությունը, որպիսի պայմաններում հայցվորը պետք է ապացուցի կտրոնների իսկական լինելը, այսինքն՝ դրանք Ընկերության կողմից կազմված լինելու հանգամանքը:

Հայցվորի ներկայացուցչի ճշգրտող հարցին այն մասին, թե ում վրա է դրվում իսկական լինելու ապացուցման պարտականությունը, Դատարանը պարզաբանել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի /6-րդ հոդվածի բովանդակությունը:

Դատարանի հարցադրմանն այն մասին, թե արդյոք ապացուցման

պարտականության բեռի բաշխման վերաբերյալ կողմերը դիրքորոշում ունեն, արդյոք առկա է վերջին փաստի մասով կասկած, հայցվորի ներկայացուցիչը հայտնել է, որպեսզի կարողանան ապացուցել, որ ներկայացված գրավոր ապացույցներն իսկական են, կարող է անհրաժեշտություն առաջանալ որպես վկա հարցաքննել նշված փաստաթղթերում ստորագրություն դրած անձանց, ինչի վերաբերյալ Դատարանը պարզաբանել է, որ ապացույցների ներկայացման շրջանակներում ներկայացված ցանկացած միջնորդություն քննարկման առարկա կդառնա:

Հաջորդ նախնական դատական նիստը նշանակվել է 06.03.2025 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. ԼԷ4, հիմք` 13.02.2025 թվականի դատական նիստի ձայնային արձանագրություն).

4) Դատարանի 13.02.2025 թվականի արձանագրային որոշման համաձայն` հայցվորը պետք է ապացուցի՝

- կողմերի միջն որոշակի ապրանքի, այն է` արնածաղկի չզտված ձեթի մատակարարման պայմանագրային իրավահարարերությունների առկայության փաստը,

6

- սահմանված ապրանքը 04.01.2022-02.08.2023 թվականներին համապատասխան քանակով ն կարգով՝ պատշաճ ու փաստացի մատակարարված լինելու փաստը,

- մատակարարված ապրանքի մնացորդ արժեքը 120.914.000 ՀՀ դրամ կազմելու փաստը,

- հայցվորի կողմից հայցադիմումին կից ներկայացված պահեստի մուտքի կտրոնների իսկական, այսինքն՝ դրանք պատասխանողի կողմից կազմված լինելու փաստը (հատոր 2-րդ, գ.թ. 13).

5) 19.02.2025 թվականին հայցվորի ներկայացուցիչը Դատարան է ներկայացրել վկա կանչելու մասին միջնորդություն` հայտնելով նան, որ միջնորդությամբ նշված անձինք իրենց ցուցմունքով կհաստատեն, որ ա) հայցվորը 04.01.2022-02.08.2023 թվականներն ընկած ժամանակահատվածում Ընկերությանը վաճառել (մատակարարել) է հայցադիմումում նշված քանակով ն գումարով ձեթ, բ) հայցադիմումին կից ներկայացված պահեստի մուտքի կտրոններն իսկական են, կազմված են Ընկերության կողմից (հատոր 2-րդ, գ.թ. 6, 7.

6) 06.03.2025 թվականի դատական նիստին Դատարանը քննարկել է նան ապացույցների թույլատրելիութան ն վերաբերելիության հարցը, իսկ Դատարանի հարցադրմանն այն մասին, թե արդյոք Ընկերության ներկայացուցիչը բացի նրանից, որ վիճարկել է կտրոնների իսկությունը, այլ դիտարկում ունի, Ընկերության ներկայացուցիչը նշել է քրեական գործի նյութերի անթույլատրելիության մասին:

Դատարանը քննարկել է վկա հրավիրելու վերաբերյալ հայցվորի միջնորդությունը, լսել է հայցվորի ներկայացուցչի դիրքորոշումը միջնորդության ա) կետի մասով՝ հարցադրում անելով այն մասին, թե ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 298-րդ հոդվածի հիմքով որքանով է միջնորդությունը հիմնավոր, ինչին ի պատասխան՝ հայցվորի ներկայացուցիչը պնդել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 295-րդ ն 297-րդ հոդվածների հիմքով վկաների ցուցմունքով հնարավոր է բացահայտել մատակարարման հարաբերությունների բովանդակությունը:

Ընկերության ներկայացուցիչը խնդրել է միջնորդությունը մերժել, քանի որ բ) կետի մասով ապացույցի իսկական լինելը չի կարող հաստատվել վկայի ցուցմունքով:

Դատարանը, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 298-րդ հոդվածը, ա) կետում նշված փաստի հաստատման մասով մերժել է վկա հրավիրելու միջնորդությունը, իսկ

բ) կետի մասով` բավարարել: Դատարանը գործը հայտարարել է դատաքննության նախապատրաստված (հատոր 2-րդ, գ.թ. 9-14, հիմք` 06.03.2025 թվականի դատական նիստի ձայնային արձանագրություն).

7) Դատարանում գործի քննության ժամանակ՝ 27.03.2025 թվականի դատական նիստին, վկա Հովհաննես Բաղդասարյանը ցուցմունք է տվել նան այն մասին, որ Ընկերությունում 2018 թվականից մինչն 2023 թվականի օգոստոսի 02-ը աշխատել է որպես վարորդ: Հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերից մեկի վերնի ստորագրությունն իրենն է, «հանձնեցի» դիմաց: (...) «ընդունեցի» դիմաց պահեստապետինն է, իսկ մյուսը կամ Գեղամինն է կամ Գնորգինը, իսկ կնիքն իրենց կնիքն է:

Նույն դատական նիստին վկա Հակոբ Մկրտչյանը ցուցմունք է տվել նան այն մասին, որ Ընկերությունում աշխատել է 2016 թվականից մինչն 2023 թվականի օգոստոս ամիսը՝ որպես պահեստապետ, ն իր պարտականությունների մեջ եղել է փաստաթղթեր՝ անդորրագրեր ստորագրելը: Ներկայացված փաստաթղթի «ընդունեցի» դիմացինն իր ստորագրությունն է, իսկ մնացած ստորագրություններից մեկը վարորդինն է, մյուսը' Ջանվելյան Գնորգինը: Գնորգ Ջանվելյանն Ընկերության տնօրենն է: Կնիքը նույնպես իրենք են դրել:

Նույն դատական նիստին Ընկերության տնօրեն Գնորգ Ջանվելյանը ցուցմունք է տվել այն մասին, որ նմանատիպ հանձնման-ընդունման ակտերով երբեք ապրանք չի ստացել, բոլոր մատակարարվող ապրանքներն ուղեկցվում են պայմանագրով ն հաշիվ- ապրանքագրերով, հետնաբար տեղյակ չէ այդ անդորրագրերից, չգիտի` ինչի մասին է խոսքը:

7

Հայցվորի ներկայացուցիչը որպես օրինակ ցուցադրել է կտրոններից մեկը՝ հարցնելով՝ արդյոք դրանում առկա ստորագրությունը Գնորգ Ջանվելյանինն է, վերջինս պատասխանել է՝ ոչ, տեղյակ չէ այդ փաստաթղթից, իր ստորագրությունը չէ, կնիքի վերաբերյալ հայտնել է, որ իրենցը չէ:

Հայցվորի ներկայացուցչի այն հարցին, թե արդյոք առկա ստորագրություններին ծանոթ է, Գնորգ Ջանվելլանը պատասխանել է, որ նմանեցնում է պահեստապետ Հակոբի ստորագրությանը, բայց հստակ չի կարող ասել, իսկ ներքնի ստորագրությանը ծանոթ չէ, մոտ 200 աշխատակից ունեն, չի կարող բոլորինը հիշել (հատոր 2-րդ, գ.թ. 73-8Ն հիմք՝ 27.03.2025 թվականի դատական նիստի ձայնային արձանագրություն):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 521-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ ու /6-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քենության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ գրավոր ապացույցի իսկությունը վիճարկելուն, ինչպես նան վերահաստատել գրավոր պայմանագրի բացակայության դեպքում մատակարարման իրավահարաբերությունները կարգավորող նյոթական օրենսդրությամբ կանխորոշված փաստերն այլ գրավոր ապացույցներով հիմնավորելու վերաբերյալ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

1 ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն` գործարքները քաղաքացիների ն իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ ն պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:

ՀՀ. քաղաքացիական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործարքները կարող են լինել երկկողմ կամ բազմակողմ (պայմանագիր), ինչպես նան՝ միակողմ:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է երկու կողմի (երկկողմ գործարք) կամ երեք ու ավելի կողմերի (բազմակողմ գործարք) համաձայնեցված կամքի արտահայտությունը:

ՀՀ. քաղաքացիական օրենսգրքի 294-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործարքները կնքվում են բանավոր կամ գրավոր (հասարակ կամ նոտարական) ձնով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գրավոր գործարքը պետք է կնքվի փաստաթուղթ կազմելու միջոցով, որն արտահայտում է գործարքի բովանդակություսը ն ստորագրված է գործարք կնքող անձի կամ անձանց կամ նրանց կողմից պատշաճ ձնով լիազորված անձանց կողմից: Երկկողմ (բազմակողմ) գործարքները կարող են կնքվել նուն օրենսգրքի 450 հոդվածի 3-4րրդ կետերով նախատեսված եղանակներով:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ օրենքով, այլ իրավական ակտերով ն կողմերի համաձայնությամբ կարող են սահմանվել լրացուցիչ պահանջներ, որոնց պետք է համապատասխանի գործարքի ձնը (որոշակի ձնաթղթի վրա կնքելը ն այլն), ն կարող են

ծ

նախատեսվել այդ պահանջները չպահպանելու հետնանքներ: Եթե նման հետնանքներ նախատեսված չեն, ապա կիրառվում են գործարքի հասարակ գրավոր ձնր չպահպանելու հետնանքները (298 հոդվածի 1-ին կետ):

ՀՀ. քաղաքացիական օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործարքի հասարակ գրավոր ձնր չպահպանելը վեճի դեպքում կողմերին զրկում է ի հաստատումն գործարքի ու նրա պայմանների՝ վկաների ցուցմունքներ վկայակոչելու, սակայն նրանց չի զրկում գրավոր ն այլ ապացույցներ ներկայացնելու իրավունքից:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` օրենքում կամ կողմերի համաձայնությունում ուղղակի նշված դեպքերում գործարքի հասարակ գրավոր ձնր չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 448-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պայմանագիրը համարվում է կնքված, եթե կողմերի միջն պահանջվող ձնով համաձայնություն է ձեռք բերվել պայմանագրի բոլոր էական պայմանների վերաբերյալ: Էական են համարվում պայմանագրի առարկայի մասին պայմանները, օրենքում կամ այլ իրավական ակտերում որպես էական նշված կամ պայմանագրի տվյալ տեսակի համար անհրաժեշտ պայմանները, ինչպես նան այն բոլոր պայմանները, որոնց վերաբերյալ կողմերից մեկի հայտարարությամբ պետք է համաձայնություն ձեռք բերվի:

ՀՀ. քաղաքացիական օրենսգրքի 449-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պայմանագիրը կնքված է համարվում օֆերտա ուղարկած անձի կողմից դրա ակցեպտն ստանալու պահից:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ եթե օրենքին համապատասխան, պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է նան հանձնել գույք, պայմանագիրը կնքված է համարվում համապատասխան գույքը հանձնելու պահից (հոդված 177):

ՀՀ. քաղաքացիական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պայմանագիրը կարող է կնքվել գործարքները կնքելու համար նախատեսված ցանկացած ձնով, եթե տվյալ տեսակի պայմանագիր կնքելու համար օրենքով որոշակի ձն սահմանված չէ:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ պայմանագիրը գրավոր ձնով կարող է կնքվել՝

1) կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով.

2) փոստային եղանակով փաստաթուղթ փոխանակելու միջոցով.

3) էլեկտրոնային եղանակով:

ՀՇ քաղաքացիական օրենսգրքի 521-րդ հոդվածի Լին կետի համաձայն՝ մատակարարման պայմանագրով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մատակարար-վաճառողը պարտավորվում է իր արտադրած կամ գնած ապրանքները պայմանավորված ժամկետում (ժամկետներում) հանձնել գնորդին` ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կամ անձնական, ընտանեկան, տնային կամ այլ նմանօրինակ օգտագործման հետ չկապված նպատակներով օգտագործելու համար:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` մատակարարման պայմանագիրը կնքվում է գրավոր:

ՀՇ քաղաքացիական օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ մատակարարված ապրանքների համար գնորդը վճարում է՝ պահպանելով պայմանագրով նախատեսված հաշվարկների կարգը ն ձնը: Եթե հաշվարկների կարգը ն ձնր որոշված չեն կողմերի համաձայնությամբ, ապա հաշվարկները կատարվում են վճարման հանձնարարականներով:

Նախկինում կայացրած որոշումներով ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քաղաքացիաիրավական հարաբերությունների սուբյեկտների միջն առկա պարտավորական հարաբերություններում կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է պարտավորության պայմաններին, օրենքին ն այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան պատշաճ կարգով կատարել իր պարտավորությունը, իսկ այն չկատարելու կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների ն ծառայությունների թերություններով կամ պարտավորության

9

բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելու պարագայում կարող է վրա հասնել օրենքով նախատեսված պատասխանատվություն: Մատակարարման պայմանագրով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մատակարար-վաճառողը պարտավորվում է իր արտադրած կամ գնած ապրանքները պայմանավորված ժամկետում (ժամկետներում) հանձնել գնորդին` ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կամ անձնական, ընտանեկան, տնային կամ այլ նմանօրինակ օգտագործման հետ չկապված նպատակներով օգտագործելու համար, իսկ գնորդը պարտավոր է իրեն հանձնված ապրանքի դիմաց վաճառողի օգտին վճարումը կատարել պայմանագրով նախատեսված հաշվարկների կարգի ն ձնի պահպանմամբ (տես անհատ ձեռնարկատեր Արման Սմբատյանի սնանկության գործով կառավարիչ Ջիվանշիր Աֆյանն ընդդեմ Մահեր Մասրիի թիվ ԵՇԴ/ՅՈ5/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.04.2025 թվականի որոշումը):

Ընդ որում, պայմանագրով այլ բան նախատեսված չլինելու պարագայում ապրանքը հանձնելու պարտականությունը համարվում է կատարված, եթե ապրանքը փաստացի հանձնվել է գնորդին: Ինչ վերաբերում է գնորդի կողմից ապրանքն ընդունելուն, ապա այն ներառում է վերջինիս կողմից այնպիսի գործողությունների կատարում, որոնցով պետք է ապահովվի մատակարարված ապրանքները փաստացի տիրապետման ընդունելը, ինչպես նան պարզվի ապրանքի համապատասխանությունը պայմանագրով նախատեսված պայմաններին: Ապրանքի համար վճարելու պահանջի իրավունքը մատակարարի մոտ առաջանում է այն դեպքում, երբ գնորդը, առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով սահմանված հիմքերի, մատակարարից չի ընդունում ապրանքը կամ հրաժարվում է այն ընդունելուց (տե՛ս «Ստանդարտ էներգո» ՍՊԸ-ե րնդդեմ «Հայաստանի էլեկրրական ցանցեր» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/3094/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ անդրադառնալով այն իրավական հարցադրմանը, թե արդյոք մի կողմի` ապրանքներ մատակարարողի՝ էլեկտրոնային եղանակով դուրս գրված ն էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված (հաստատված) հարկային հաշիվը կարող է դիտվել բավարար կողմերի միջն մատակարարման իրավահարաբերության առկայության փաստը հաստատված համարելու համար, եթե այդ հաշիվն ստորագրված չէ մյուս կողմի՝ ապրանքներ ձեռքբերողի կողմից, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ինչպես ցանկացած պայմանագիր, ապրանքների մատակարարման պայմանագիրը նս կամային ակտ է, որն ուղղված է որոշակի իրավական հետնանքներ առաջացնելուն: Այսինքն՝ ապրանքների մատակարարման իրավահարաբերության առաջացման համար անհրաժեշտ է, որ պայմանագրի կողմերը հստակորեն դրսնորեն իրենց կամահայտնությունն ապրանքների մատակարարման պայմանագիր կնքելու վերաբերյալ, ն այդ կամքն ուղղված լիսի մատակարար-վաճառողի դեպքում` իր արտադրած կամ գնած ապրանքները պայմանավորված ժամկետում (ժամկետներում) գնորդին հանձնելուն, իսկ գնորդի դեպքում՝ այդ ապրանքներն ընդունելուն ն դրանց համար որոշակի գումար վճարելուն: Նման կամքի դրսնորոմը ն դրա իրականացմանն ուղղած անհրաժեշտ գործողությունների իրականացումը, սակայն, դեռնս բավարար չէ ապրանքներ մատակարարման իրավահարաբրերության առկայության փաստն արձանագրելու համար: Միաժամանակ անհրաժեշտ է, որ կողմերի կամահայտնությունն ամրապնդված ն ձնակերպված լինի ՀՀ օրենսդրությամբ գործարքի տվյալ տեսակի համար սահմանված կարգով:

ՀՀ վճոաբեկ դատարանը նշել է, որ ապրանքների մատակարարման պայմանագիրը գրավոր ձնով կնքվող գործարք է, (Լ...) Ընդ որում, օրենսդիրը, ապրանքների մատակարարման պայմանագրի համար պարտադիր համարելով գրավոր ձնը, միննույն ժամանակ որնէ նշում չի կատարել այդ ձնը չպահպանելու հեւրնանքների մասին, որի դեպքում գործում է վերը նշված 1-ին կանոնը, որի համաձայն` կողմերը զրկված չեն վեճի

10

դեպքում ի հավաստումն ապրանքների մատակարարման պայմանագրի ն դրա պայմանների գրավոր ու այլ ապացույցներ ներկայացնելու իրավունքից: Ավելին` օրենսդիրը նան չի սահմանել գրավոր ապացույցների սպառիչ ցանկը` հնարավորություն ընձեռելով ներկայացնելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխանող ցանկացած գրավոր ապացույց, որը կարող է տեղեկություններ պարունակել ն գործում առկա այլ ապացույցների հեր համադրության արդյունքում հնարավորություն տալ դատարանին պարզելու գործին մասնակցող անձանց պահանջները ն առարկությունները հիմնավորող, ինչպես նան վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Իրավական ակտերի համապատասխան նորմերի վերլուծության հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է նան, որ մատակարարման գրավոր պայմանագիր կնքված չլինելու դեպքում մատակարարման հարաբերությունները կարող են հաստատվել էլեկտրոնային եղանակով դուրս գրված հաշվարկային փաստաթղթով` պայմանով, որ վերջինս պարունակի մատակարարման հարաբերությունների առկայությունը հաստատված համարելու համար անհրաժեշտ ն ՀՀ կառավարության կողմից հաստատված ձնին համապատասխան տեղեկությունները, վավերացված ն հաստատված լինի ինչպես ապրանքներ մատակարարող անձի, այնպես էլ գնորդի՝ նման փաստաթղթերը վավերացնելու կամ հաստատելու իրավասություն ունեցող անձի կողմից, այդ թվում' վերջինիս էլեկտրոնային ստորագրությամբ (տես «ԴԵԿՈՐՊՐՈՖ» ՍՊԸ-ն րեդդեմ «ԿՈՐՈՎ ԲԱԶՈՒԿ» ՍՊԸ-ի թիվ ԵՇԴ/0724/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.09.2018 թվականի որոշումը):

Զարգացնելով նախկինում արտահայտված դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ մատակարարման գրավոր պայմանագրի բացակայության պայմաններում մատակարարման հարարբերությունների համար էական համարվող պայմանների՝ կողմերի, ապրանքների անվանման, քանակի, գնի, մատակարարման ժամկետի մասին տեղեկություններ պարունակող հարկային հաշիվը, որը հաստատված է (ստորագրված է) միայն ապրանքներ մատակարարող անձի կողմից, չի կարող գնահատվել որպես անհրաժեշտ ն բավարար գրավոր ապացուց կողմերի միջն մատակարարման իրավահարաբերության առկայության փաստը հաստատված համարելու համար: Նման փաստը հաստատված որակելու համար անհրաժեշտ է նան մյուս կողմի` ապրանքներ ձեռքբերողի՝ այդ հաշիվն ստանալու փաստը հաստատող էլեկտրոնային ստորագրությունը, որպեսզի հիմնավորվի նան վերջինիս կամահայտնությունը՝ ուղղված մատակարարման հարաբերությունների առաջացմանը: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հարկային հաշիվը կարող է գնահատվել որպես մատակարարման հարաբերությունների առկայությունը հիմնավորող անհրաժեշտ ն բավարար գրավոր ապացույց բացառապես այն դեպքում, երբ այն վավերացված ն հաստատված է ինչպես ապրանքներ մատակարարող անձի, այնպես էլ գնորդի (ապրանքներ ձեռքբերողի)՝ նման փաստաթղթերը վավերացնելու կամ հաստատելու իրավասություն ունեցող անձի կողմից (տես «ՀՍՌ Ֆարինա» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյանն րեդդեմ Ա/Ձ Արթուր Ասոյանի թիվ ԵԴ/4101/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.08.2020 թվականի որոշումը):

Վկայակոչված իրավական կարգավորումներ ն դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ապրանքներ մատակարարման իրավահարարբերության փաստը հաստատված համարելու համար պարտադիր է ինչպես մատակարար-վաճառողի, այնպես էլ գնորդի որոշակիորեն դրսնորած կամահայտնությունը՝ մատակարար-վաճառողի դեպքում` իր արտադրած կամ գնած ապրանքները պայմանավորված ժամկետում (ժամկետներում) գնորդին հանձնելու, իսկ գնորդի դեպքում՝ այդ ապրանքներն ընդունելու ն դրանց համար որոշակի գումար վճարելու վերաբերյալ: Անհրաժեշտ է նան, որ կողմերի կամահայտնությունն ամրապնդված ն ձնակերպված լինի

11

ՀՇ օրենսդրութամբ գործարքի տվյալ տեսակի համար սահմանված կարգով, այսինքն՝ մատակարարման պայմանագրի դեպքում՝ գրավոր ձնով:

Միաժամանակ օրենսդիրը որնէ նշում չի կատարել այդ ձնր չպահպանելու հետնանքների մասին, հետնաբար կողմերը վեճի դեպքում թեն զրկված են վկաների ցուցմունքներ վկայակոչելու իրավունքից, սակայն զրկված չեն ի հավաստումն ապրանքների մատակարարման պայմանագրի կնքված լինելու ներկայացնել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխանող ցանկացած այլ գրավոր ապացույց, որը կարող է տեղեկություններ պարունակել ն գործում առկա այլ ապացույցների հետ համադրության արդյունքում հնարավորություն տալ դատարանին պարզելու նյոթաիրավական նորմով արժնորվող փաստակազմի առկայությունը կամ բացակայությունը` պայմանով, որ այն բովանդակի մատակարարման հարաբերությունների համար էական համարվող պայմանների՝ կողմերի, ապրանքների անվանման, քանակի, գնի, մատակարարման ժամկետի մասին տեղեկություններ, վավերացված ու հաստատված լինի ինչպես ապրանքներ մատակարարող անձի, այնպես էլ գնորդի՝ նման փաստաթղթերը վավերացնելու կամ հաստատելու իրավասություն ունեցող անձի կողմից:

2) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը որպես ապացույցի տեսակ առանձնացրել է գրավոր ապացույցները, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի /4-րդ հոդվածի 1-ին ն 2-րդ մասերով սահմանված է գրավոր ապացույցի հասկացությունը, որի համաձայն՝ գրավոր ապացույցներ ես գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի մասին տեղեկություններ պարունակող անհատական կամ ներքին իրավական ակտերը, գործարքները, տեղեկանքները, գործարար ն մասնավոր թղթակցությունը ն այլ գրավոր նյութերը (փաստաթղթերը), ինչպես նան՝ էլեկտրոնային եղանակով կամ կապի այլ միջոցով ստացված տեղեկությունները:

Գրավոր ապացույցներում ապացուցողական նշանակություն ունի որոշակի նյութական կրիչներում տառերի, թվերի, ծածկագրերի ն այլ նշանների միջոցով արտացոլված միտքը (տեղեկությունը), որն ընկալվում է ընթերցման միջոցով: Նյութական կրիչները (դրանցում արտացոլված տեղեկությունները) գրավոր ապացույցներ դիտարկվելու համար պետք է համապատասխանեն որոշակի պահանջների՝

1) դրանցում արտացոլված տեղեկությունները պետք է վերաբերելի լինեն, այսինքն՝ հաստատեն կամ հերքեն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստը,

2) գործի համար նշանակություն ունեցող տեղեկությունները պետք է ստացվեն փաստաթղթի բովանդակությունից,

3) օրենսդրությամբ նախատեսված դեպքերում փաստաթուղթը պետք է կազմված լինի սահմանված ձնով ն պարտադիր վավերապայմանների պահպանմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Գրավոր ապացույցները դատական նիստում ստուգվում ն գնահատվում են իրենց իսկության, բովանդակության, վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, դրանց համար օրենքով սահմանված ձնի, դրանք տվող անձի իրավասության, գրավոր ապացուցում նշված ն այն տվող անձի կամքի համապատասխանության տեսանկյունից: Դատարանը պետք է քննարկի ն վերլուծի յուրաքանչյուր գրավոր ապացուցի ձնավորման, պահպանման, ներկայացման ու հետազոտման ողջ գործընթացը, որպեսզի լիարժեք համոզմունք ձնավորի գործի համար

12

նշանակություն ունեցող փաստերի մասին գրավոր ապացուցի մեջ պարունակվող տեղեկությունների վերաբերյալ:

ՀՀ վճոաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետնությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը ն փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը ն ներքին համոզմունքը (տե'ս Ռուզանեա Թորոսյանն րեդդեմ Նվեր Մկրտչյանի ն Նվեր Մկրտչյանն ընդդեմ Ռուզաննա Թորոսյանի թիվ ԵԱՔԴ/688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 0107.201 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ դատարանը գործն ըստ էութան լուծող պատճառաբանված դատական ակտ կայացնելու նպատակով պետք է բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատի գործում եղած բոլոր ապացույցները դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության ն բավարարության տեսանկյունից: Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետնությունները, ինչպես նան այն դատողությունները, որոնցով հերքվում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը կարող է համարվել պատշաճ կերպով պատճառաբանված միայն այն դեպքում, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ճձնավորման օբյեկտիվ հիմքերը (տես Արման Վարդազարյանն րնդդեմ Կարինե Վարդազարյանի ն Կարինե Վարդազարյանե ընդդեմ Արման Վարդազարյանի թիվ ԵԱՔԴ/0598/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):

Ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական ն իրավաբանական որակումն է` դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության ն բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջն հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետնությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: Ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ հավանական եզրակացություններ, մինչդեռ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացություններ ն դատողությունների վրա (տե՛ս «Շենքերի կառավարում» համատիրությունն րնդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի ն թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե՛ս Սվետլանա ժուլիկյաեն րեդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

Դատարանը յուրաքանչյուր ապացույցի վերաբերելիությունը ն թույլատրելիությունը ստուգելուց հետո պարտավոր է ստուգել նան տվյալ ապացույցի արժանահավատությունը, ն

13

ապացույցների միջն հակասության դեպքում մերժել իր կարծիքով ոչ արժանահավատ ապացույցը՝ հիմնավորելով տվյալ մերժումը, իսկ փաստը հաստատել արժանահավատ ապացույցի հիման վրա (տե՛ս Գլխավոր դատախազություեն ընդդեմ «Զարյա» արտադրական կոոպերատիվի թիվ 3-81 (ՏԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի որոշումը):

Ապացույցների արժանահավատությունն ապացույցի հատկանիշ է, որը բնութագրում է ապացուցման առարկան կազմող հանգամանքների հավաստիությունն ու հստակությունը: Արժանահավատ է այն ապացույցը, որը գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ հավաստի տեղեկություն է բովանդակում: Ապացույցի արժանահավատության ստուգման ն գնահատման չափորոշիչները տարբեր են՝ պայմանավորված հետազոտված ապացույցի տեսակով: Մասնավորապես` լ...) գրավոր ապացույցների պարագայում դատարանը նախնառաջ պետք է պարզի այդ ապացույցի համապատասխանությունը տվյալ տփտեսակի փաստաթղթերին ներկայացվող պահանջներին (տե'ս Արմեն Կուրղինյանն րեդդեմ Սեդա Խուրշուդյանի թիվ ԵՇԴ/(342/02/1 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

ՇՇ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ ապացույցների

արժանահավատությունը կախված է նան գործով ձեռք բերված տարբեր ապացույցների' միմյանց համապատասխանությունից, հավաքված ն հետազոտված բոլոր ապացույցների ընդհանուր գնահատականից, քանի որ գործով ձեռքբերված ն հետազոտված բոլոր ապացույցների գնահատումը միայն կարող է վերհանել ապացույցների միջն եղած հակասությունները ն արդյունքում որոշել ապացույցների հավաստիությունը: Այլ կերպ ասած, եթե դատարանի մոտ կասկածներ են առաջանում` կապված ձեռքբերված ն հետազոտվող ապացույցների հավաստիության վերաբերյալ, ապա այդ կասկածներն անհրաժեշտ է փարատել՝ տվյալ ապացույցներն այլ ապացույցների հետ համադրելու միջոցով: Պարզելով ապացույցների արժանահավատությունը՝ դատարանը որոշում է դրանց բավարար լինելը, բացահայտում է ձեռք բերված ն հետազոտված ապացույցների հիման վրա որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ եզրակացություն անելու հնարավորությունը, ինչը թույլ է տալիս ստուգել նան գործով հավաքված ապացույցների լրիվությունը (տե'ս Զոյա Սիմեոնիդուին ընդդեմ Երնան համայնքի թիվ ՎԴ/10507/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վճիռ կայացնելիս, այլն պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս Ռազմիկ Մարությանն ընդդեմ Ստեփան ն Անահիտ Մարությանների ու Ստեփան ն Անահիտ Մարությաններն ընդդեմ Ռազմիկ Մարությանի թիվ 3-54(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը):

Գործին մասնակցող անձանց ակտիվ մասնակցությամբ գրավոր ապացույցները հրապարակայնության, բանավորության, մրցակցության ն կողմերի իրավահավասարության պայմաններում հետազոտելու ու նախնական գնահատման ենթարկելու արդյունքում է դատարանի մոտ ներքին համոզմունք ձնավորվում գրավոր ապացույցների վերաբերելիության, գրավոր ապացույցներում արտացոլված տեղեկությունների հավաստիության, որոնվող փաստերի գոյության մասին հետնություններ կատարելու համար տեղեկատվության բավարարության վերաբերյալ: Գրավոր ապացույցների հավաստիության ստուգումը ենթադրում է փաստաթղթի ձնի ն բովանդակության համապատասխանության ստուգում:

Ապացույցների հետազոտման ընթացքում գործին մասնակցող անձինք կարող են վիճարկել գրավոր ապացույցը՝ իսկությունը վիճարկելով:

14

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձը կարող է հայտարարել գործին մասնակցող այլ անձի ներկայացրած գրավոր ապացույցի ոչ իսկական լինելու մասին մինչն գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը, բացառությամբ այն դեպքերի, երբ հիմնավորում է մինչ այդ դրա անհնարինությունը՝ իրեսից անկախ պատճառներով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գրավոր փաստաթղթի իսկությունը վիճարկելու դեպքում ապացույց ներկայացնողը պետք է ապացուցի դրա իսկական լինելը, բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների տված կամ վավերացրած փաստաթղթի, ինչպես նան նոտարական կարգով վավերացված փաստաթղթի իսկությունը վիճարկող գործին մասնակցող անձը կրում է փաստաթղթի ոչ իսկական լինելն ապացուցելու պարտականությունը:

Վերոնշյալ իրավանորմերի բովանդակությունից հետնում է նան, որ գրավոր ապացույցի իսկության վերաբերյալ վեճ լինելու դեպքում ամրագրված է ապացուցման պարտականությունը բաշխելու հատուկ կանոն, որի հիմքով գրավոր փաստաթղթի իսկությունը վիճարկելու դեպքում ապացույց ներկայացնողը պետք է ապացուցի դրա իսկական լինելը կրելով փաստաթղթի ոչ իսկական լինելու փաստը վիճելի մնալու անբարենպաստ հետնանքների ռիսկը (բացառությամբ նուն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի):

ՀՀ վճոաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր այն դեպքերում, երբ կողմերի իրավահավասարության ն մրցակցության սկզբունքների իրագործման պայմաններում ներկայացված ապացույցները բավարար չեն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության մասին օբյեկտիվ ն հիմնավորված եզրահանգում կատարելու համար կամ այդպիսիք, բացառությամբ կողմերի ցուցմունքների, ընդհանրապես բացակայում են, այսինքն` երբ բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, գործով վերջնական որոշում կայացնելու ուղենիշը դրա բացասական հետնանքներն այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմի վրա դնելու կանոնն է, ինչը թույլ է տալիս գործով ձեռք բերված ապացույցների ոչ բավարար լինելու, դրանց հակասականության կամ բացակայության պայմաններում որոշելու այն սուրյեկտներին, ովքեր պետք է կրեն նման իրավիճակի անբարենպաստ հետնանքները (տե'ս, օրինակ, Իվան Մարինոն ընդդեմ Լուսինե Մինասյանի ն Լուսինե Մինասյանն ընդդեմ Իվան Մարինոյի թիվ ԵԴ/32820/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.10.2023 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ քաղաքացիական դատավարությունում բոլոր ապացույցների հետազոտումից հետո որնէ փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի մնալու բացասական (անբարենպաստ) հետնանքները, ըստ էության, հանգում են հետնյալին. բոլոր ապացույցների հետազոտումից հետո որնէ փաստի առկայության կամ բացակայության վիճելի մնալու դեպքում դատարանը կարող է համապատասխան փաստի գոյությունն իրավաչափորեն համարել հերքված (չապացուցված) (տես Գլխավոր դատախազությունն ընդդեմ Արամ Ավետիսյանի թիվ ԵԱՔԴ/1096/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Դիմելով դատարան՝ Սենիկ Ավետիսյանը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 120.914:Ժ4000 ՀՀ դրամ որպես 04.01.2022-02.08.2023 թվականներն ընկած ժամանակահատվածում մատակարարված ապրանքի դիմաց չվճարված գումար:

15

Դատարանը, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 76-րդ հոդվածը, արձանագրել է հետնյալը.

- «ի հիմնավորումե մատակարարման ն առուվաճառքի պայմանագրի կնքման փաստի հաստատման ներկայացվել են թվով 182 պահեստի մուտքի կտրոններ (բնօրինակներ), որոնցով ըստ հայցի հիմքերի վաճառվել ն մատակարարվել է րեդհանուր 120.914.000 ՀՀ դրամի չափով ձեթ: Պատասխանողը վիճարկել է մատակարարման ն առուվաճառքի պայմանագրի կեքման փաստը հիմեավորող ապացույցները` 182 պահեստի մուտքի կտրոնները, մասնավորապես նշել է, որ պատասխանողը չի կազմել հայցվորի կողմից մատակարարված-վաճառված արնածաղկի չզտված ձեթի ընդունման վերաբերյալ պահեստի մուտքի կտրոնները, ըստ էության դրանք կեղծ են հայտարարվել: Հայցվորը ներկայացրել է դրանց բնօրինակները, իսկ վկաների ցուցմունքներով փորձել է հավաստել գրավոր ապացույցի իսկությունը, մինչդեռ վկաների ցուցմունքներով հիմնավորվում է միայն հանձնեց-ընդունեց դաշտում առկա ստորագրությունների իսկությունը, քանզի վկաներ Հովհաննես Բաղդասարյանը ն Հովհաննես Մկրտչյանը ընդունել են, որ դրանք իրենց ստորագրություններն են, իրենց կողմից են դրվել: Մինչդեռ պատասխանող ընկերության տնօրենի ստորագրությունը ն ընկերության կնիքի իսկական լինելը չի ընդունվել, պատասխանողի ի պաշտոնե ներկայացուցիչը հերքել է անդորրագրերում իր ստորագրության ն ընկերության կնիքի իսկական լինելու փաստը, հետրնապես նման փաստը, ինչպես իրապես նշել է պատասխանողը, կարող էր հիմնավորվել միայն համապատասխան ձեռագրաբանական ն փաստաթղթաբանական փորձաքննության միջոցով, ուստի վկաների ցուցմունքները չեն կարող բավարար ապացույց համարվել փաստաթղթի ամբողջական, իսկ պատասխանող կողմից տրված լինելու մասով' արժանահավատ ապացույց,

- ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի քաղվածքի համաձայն գործադիր մարմնի ղեկավարի վերջին փոփոխությունը կատարվել է 15.12.2023 թվականին, իսկ դրանից առաջ` 13.06.2013 թվականին, հետնապես 03.01.2022 թվականից մինչն 02.08.2023 թվականը Գնորգ Ջանվելյանը չի հանդիսացել պատասխանող-ընկերության տեօրենը, մինչդեռ վկաներից Հակոբ Մկրտչյանը նշել է, որ րնկերության անունից ստորագրությունները դրվել են Գնորգ Ջանվելյանի կողմից,

- փնչ վերաբերում է քրեական գործի նյութերիե` Գագիկ Մայիլանից քննիչին հասցեագրված դիմումին (...), ապա ներկայացված նյութերում վիճարկվող անդորրագրերի տվյալների վերարտադրությունն է ն պատասխանող: ընկերությունում դրանց գողացման վերաբերյալ տեղեկությունները: Այսիեքնե՝ որնէ էական փաստ տվյալ նյութերը չեն պարունակում, որոնք կարող էին հիմնավորել սույն գործի լոծման համար էական նշանակություն ունեցող փաստերը, քանզի դրանցում նշված անդորրագրերի իսկությունը չի հաստատվել,

- պկաներ Հովհաննես Բաղդասարյանը ն Հակոբ Մկրտչյանը քրեական գործի շրջանակներում մեղադրվում են պատասխանող ընկերությունում` ըեկերությանը պատկանող (..) արնածաղկի ձեթի հափշտակությանը օժանդակելու մեջ, ուստի սույն քաղաքացիական գործով տփրված ցուցմունքներ, որոնք վերաբերում են իրեեց աշխատանքային պարտականություններին ն փաստաթղթերի ստորագրմանը (աշխատանքային պայմանագրով աշխատել է միայն Հակոբ Մկրտչյանը, Հովհաննես Բաղադասրյանը՝ ըստ ցուցմունքի, քաղաքացիաիրավական հիմունքներով), կարող են դիտարկվել որպես «պաշտպանողական» դիրքորոշման մաս ն արժանահավատության փեսակետից կասկածներ հարուցել: Բոլոր դեպքերում վկաների ցուցմունքները ինչպես նշվեց բավարար չեն փաստի հաստատման տեսանկյունից ն նման կասկածները փարատելու համար պետք է համադրվեին այլ ապացույցների հետ,

16

- նման ապացույցների բացակայության պայմաններում Դատարանե արձանագրում է, որ հայցվորը չի հիմնավորել պահեստի մուտքի կտրոնների իսկությունը ն կրում է դրանից բխող բոլոր բացասական հետփնանքները, ուստի գործի լոծման համար էական նշանակություն ունեցող ն հայցվորի կողմից ապացուցման ենթակա բոլոր փաստերը վիճելի են, իսկ հայցը ենթակա է մերժման»:

Վերաքննիչ դատարանը, քննելով հայցվորի բերած վերաքննիչ բողոքը, արձանագրել է հետնյալը.

- «Դատարանը հայցը մերժման ենթակա լինելու վերաբերյալ եզրահանգման է եկել' ապացույցների գնահատման դատավարական կանոնի խախտմամբ անտեսելով գործում առկա ապացույցները, մասնավորապես՝ գործում առկա հանձման-ըեդունման թվով 182 կտրոնների բնօրինակները, վկաների ցուցմունքները չի գնահատել համակցության մեջ թիվ 20809223 քրեական գործի նյութերում առկա ապացույցների հետ: Մասնավորապես 17 Ո.2023 թվականին Գ.Մայլյանի կողմից քենիչին ներկայացված դիմումով հայտնել է, որ թիվ 20809223 քրեական վարույթով ներկայացրել է Արզնի տոհմային ԹՏԽ ԲԲԸ կողմից իրականացված որոշակի դուրսգրումների վերաբերյալ կազմված փաստաթղթերի պատճենները, որոնցով փաստվում է Ընկերության կողմից 2016-2023 թվականներին ներկրված ապրանքների վերաբերյալ տվյալները, մասնավորապես ձեթի ձեռք բերում բաժնում նշվել է, որ «սկսած 2016թ. հունվար ամսից շարաթական երեք անգամ` ըստ նորմայի, պետք է ստանայինք 980 լիտր արնածաղկի չզտված ճեթ, սակայն փաստացի ստացել ենք 200 լիտր, մնացածը գողացվել է: Այսիեքե՝ յուրաքանչյուր մատակարարումից պակաս եեք ստացել 780 լիտր (...),

- Դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ մասի կանոնները, կտրոնների իսկականը լինելու փաստի ապացուցման բեռ է դրել հայցվորի վրա: Մինչդեռ հայցվորը չէր կարող ծանրաբեռնվել նշված փաստի ապացուցման պարտականությամբ, քանզի պատասխանողը ոչ թե վիճարկել է ապացույցի իսկությունը՝ ըստ էության դրանք հայտարարելով կեղծ, ինչպես արձանագրել է Դատարանը դատական ակտով, այլն պատասխանողը հայցադիմումի պատասխանով պնդել է հայցադիմումին կից ներկայացված կտրոնները պատասխանողի կողմից կազմված չլինելու հանգամանքը, հետնաբար փաստերի նման դասավորվածության պայմաններում Վերաքենիչ դատարանի գնահատմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ բաշխելու փաստակազմը բացակայել է, որպիսի պայմաններում պետք է գործեր յուրաքանչյուրի վկայակոչած փաստն իր կողմից ապացուցելու ընդհանուր կանոնը: Այն է պատասխանողի վրա պետք է դրվեր իր առարկության հիմքում դրված փաստն ապացուցելու պարտականությունը,

- քաղաքացիական գործով որպես վկա հարցաքննված Ընկերության ներկայացուցիչ Գնորգ Ջանվելյանը հայտնել է, որ տեղյակ չէ այդ անդորրագրերից, չգիտի ինչի մասին է խոսքը: Ներկայացվող փաստաթղթում առկա են ստորագրություններ հանձնման ն րեդունման դիմաց դրված, դրանցից մեկը նմանացնում է Հակոբի՝ պահեստապետի ստորագրությանը, բայց հստակ չի կարող ասել նրանն է, թե ոչ, նման ձնաչափով կամ ֆորմատով փաստաթուղթ ըեկերությունը չունի, մինչդեռ Դատարանը եզրահանգել է, որ «պատասխանող ընկերության տեօրենի ստորագրությունը ն ընկերության կնիքի իսկական լինելը չի ընդունվել, պատասխանողի ի պաշտոնե ներկայացուցիչը հերքել է անդորրագրերում իր ստորագրության ն ընկերության կնիքի իսկական լինելու փաստը», որպիսի եզրահանգումը չի բխում վկա Գնորգ Ջանվելյանի ցուցմունքից,

- Դատարանն ապացուցման պարտականությունը սխալ է բաշխել, որի արդյունքում գործին մասնակցող անձի վրա չի դրվել համապատասխան ապացուցման պարտականություն, որպիսի սխալը չի կարող հաղթահարվել վերաքննիչ ատյանում»:

17

Վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում ստորադաս դատարանների եզրահանգումների իրավաչափությունը գնահատելիս Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.

Սույն գործով Ընկերությունը ներկայացրել է հայցադիմումի պատասխան՝ հայտնելով նան, որ հայցադիմումում վկայակոված ժամանակահատվածում կողմերի միջն մատակարարման հարաբերություններ չեն եղել, մատակարարման կամ առուվաճառքի պայմանագիր չի կնքվել, հայցադիմումին կից ներկայացված կտրոններն Ընկերության կողմից չեն կազմվել (տե՛ս փաստ 2):

Դատարանի կողմից հրավիրվել են թվով երկու նախնական դատական նիստեր, որոնց ընթացքում, ինչպես նան դատաքննությանը, Դատարանը, անդրադառնալով Ընկերության պնդմանն այն մասին, որ հայցադիմումին կից ներկայացված կտրոններն Ընկերության կողմից չեն կազմվել, հստակեցման նպատակով պարզել է` արդյո՛ք Ընկերությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի /6-րդ հոդվածով սահմանված կարգով վիճարկում է հայցադիմումին կից ներկայացված կտրոնները:

Ընկերության դրական պատասխանն ստանալուց հետո Դատարանը ձեռնամուխ է եղել ՀՀ. քաղաքացիական դատավարության օրենսգրքի /6-րդ հոդվածով սահմանված կարգով ապացուցման պարտականությունը բաշխելու գործողությանը՝ արձանագրելով, որ հայցվորը պետք է ապացուցի պահեստի մուտքի կտրոնների իսկական, այսինքն` դրանք Ընկերության կողմից կազմված լինելու հանգամանքը (տե՛ս փաստեր 3, 4):

Միաժամանակ վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող 3-րդ փաստից հետնում է, որ նախնական դատական նիստերին մասնակցած հայցվորի ներկայացուցչի համար միանգամայն ընկալելի ն ընդունելի է եղել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 76-րդ հոդվածով սահմանված կարգով ապացուցման պարտականության բաշխման հատուկ կանոնի կիրառումը: Դատարանում գործի քննության ամբողջ ընթացքում վերջինս որնէ առարկություն, ապացուցման պարտականությունը փոփոխելու վերաբերյալ միջնորդություն կամ այլ անհամաձայնություն չի հայտնել:

Ավելին, ի կատարումն հայցվորի վրա դրված ապացուցման պարտականության՝ հայցվորի ներկայացուցիչը Դատարան է ներկայացրել վկա կանչելու մասին միջնորդություն՝ հայտնելով նան, որ միջնորդությամբ նշված անձինք իրենց ցուցմունքով կհաստատեն ինչպես 04.01.12022-02.08.2023 թվականներն ընկած ժամանակահատվածում Ընկերությանն ապրանք (ձեթ) մատակարարելու, այնպես էլ հայցադիմումիս կից ներկայացված մուտքի կտրոններն իսկական լինելու փաստերը (տե՛ս փաստ 5): Բացի այդ, գործի դատաքննության ընթացքում Ընկերության տնօրենը նույնպես հայտնել է, որ կտրոններում պարունակվող ստորագրություններից ոչ մեկն իրենը չէ, կտրոնների մի մասի վրա դրված կնիքն Ընկերությանը չի պատկանում:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վերոգրյալը բավարար է հաստատված համարելու այն, որ Ընկերությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 76-րդ հոդվածի հիմքով վիճարկել է հայցադիմումին կից ներկայացված կտրոնների իսկությունը:

Փաստերի նման դասավորության պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը, հիմք ընդունելով հայցապահանջի ն առարկությունների հիմքերը, իրավաչափորեն արձանագրել է հայցադիմումին կից ներկայացված կտրոնների՝ որպես գրավոր ապացույցների իսկությունն Ընկերութան կողմից վիճարկվելու փաստը, որն արձանագրելու պայմաններում իրավաչափորեն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 76-րդ հոդվածով` կտրոնների իսկական լինելու փաստն ապացուցելու պարտականությունը դրել է հայցվորի վրա:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը ձնական մոտեցում է ցուցաբերել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի /6-րդ հոդվածի կիրառելիության հարցը պարզելիս, հոդվածի

18

նեղ մեկնաբանման հետնանքով հանգել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 76-րդ հոդվածի խախտման վերաբերյալ գործի փաստական հանգամանքներից չբխող ն չհիմնավորված հետնության:

Ասվածի համատեքստում անդրադառնալով նան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի խախտման վերաբերյալ վճռաբեկ բողոքի հիմքին՝ Վճռաբեկ դատարանն այն գնահատում է չհիմնավորված՝ նկատի ունենալով, որ հայցվորի վերաքննիչ բողոքի հիմքում վկայակոչված է նան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 76-րդ հոդվածը, հետնաբար Վերաքննիչ դատարանն իրավաչափորեն քննարկել է վերաքննիչ բողոքի նշված հիմքը, ն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի /6-րդ հոդվածի խախտում արձանագրելու պայմաններում անվերապահորեն անդրադարձել է նան այդ հիմքով բաշխված ապացուցման պարտականությանը: Այլ հարց է, որ վերոգրյալ պատճառաբանությունների ուժով Վերաքննիչ դատարանը հանգել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի /6-րդ հոդվածի խախտման վերաբերյալ ոչ իրավաչափ հետնության:

Վճռաբեկ դատարանը սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո արձանագրում է, որ սույն գործով հայցի առարկան մատակարարված ապրանքի դիմաց վճարում կատարելու պահանջն է, որի շրջանակներում իրենց պահանջների ն առարկությունների հիմքում ընկած նյութական օրենսդրությամբ կանխորոշված փաստերը գործին մասնակցող անձինք պետք է հիմնավորեն թույլատրելի ու վերաբերելի ապացույցներով: Միաժամանակ քաղաքացիական օրենսդրությունը հստակ սահմանել է մատակարարման պայմանագրի ձնն ու վճարման կարգը ն նախատեսել է այն ապացույցների շրջանակը, որոնցով հիմնավորվում է պարտավորությունների պատշաճ կատարումը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում կողմերի միջն ստորագրված մատակարարման գրավոր պայմանագիր, մատակարարման հարաբերությունների համար էական համարվող պայմանների` կողմերի, ապրանքների անվանման, քանակի, գնի, մատակարարման ժամկետի մասին անհրաժեշտ տեղեկություններ ն կողմերի ստորագրությունները բովանդակող թույլատրելի այլ գրավոր ապացույց կամ փաստաթուղթ՝ ապրանքների մատակարարման հաշվարկների կարգն ու ձնր սահմանելու վերաբերյալ, առկա չեն, ինչր հիմք է կողմերի միջն մատակարարման հարարերությունների բացակայության փաստն արձանագրելու համար:

Գրավոր գործարքի բացակայության պայմաններում Դատարանն իրավաչափորեն արձանագրել է նան նշված փաստը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 298-րդ հոդվածի հիմքով վկաների ցուցմունքով հաստատվելու անթույլատրելիության մասին:

Ինչ վերաբերում է հայցվորի կողմից որպես այլ գրավոր ապացուց Դատարան ներկայացված ձեռագիր ստորագրված կտրոններին (տե՛ս փաստ 1), ապա դրանցով չի հիմնավորվում կողմերի միջն մատակարարման իրավահարաբերության ծագումը, համապատասխանաբար նան հայցվորի նկատմամբ Ընկերության պարտավորության առկայությունը, քանի որ դրանք առնվազն չեն պարունակում կողմերի տվյալները, իսկ «Սենիկ» ն «Արզնի» նշումները չեն կարող բավարար հիմք հանդիսանալ այդ կտրոնները սույն գործով կողմերի կողմից կազմված լինելու փաստը հաստատելու համար: Եթե նույնիսկ պայմանականորեն համարենք, որ այդ կտրոնները սույն գործով կողմերի կողմից են կազմվել, ապա դրանք ինչպես Սեսիկ Ավետիսյանի, այնպես էլ Ընկերության կամ վերջիններիս անունից նման փաստաթղթերը վավերացնելու կամ հաստատելու իրավասություն ունեցող անձանց կողմից վավերացված ն հաստատված չեն, մինչդեռ սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո կարնորվում է կտրոնների՝ երկկողմանի հաստատված լինելու հանգամանքը: Հետնաբար կտրոնների բովանդակությունից հնարավոր չէ եզրահանգում անել մատակարարման

19

հարաբերությունների ծագման փաստը հաստատված համարելու համար անհրաժեշտ պայմաններից հայցվորի՝ որպես մատակարարի ն Ընկերության՝ որպես գնորդի կողմից այդ կտրոնները հաստատված լինելու մասին:

Ինչ վերաբերում է կտրոնների վրա Ընկերության տնօրեսի ստորագրության ն կնիքի առկայության վերաբերյալ հայցվորի փաստարկներին՝` Դատարանն իրավացիորեն արձանագրել է, որ քննարկվող ժամանակահատվածում կտրոնները ենթադրաբար ստորագրած Գնորգ Ջանվելյանը չի հանդիսացել Ընկերության տնօրեն, այսինքն՝ իրավասու սուբյեկտ: Բացի այդ, ինչպես արդեն նշվել է, վերջինս՝ որպես Ընկերության ի պաշտոնե ներկայացուցիչ, գործի քննության ընթացքում վիճարկել է կտրոնների իսկությունը, իսկ հակառակն ապացուցելու պարտականությունը կրել է հայցվորը:

Ինչ վերաբերում է Դատարանում որպես վկա հարցաքննված անձանց ցուցմունքներին, ապա ապացույցի այդ տեսակով կարող է հաստատվել բացառապես կտրոնների վրա առկա ստորագրությունների իսկությունը, ըստ այդմ՝ ստորագրություններից երկուսը պատկանում են Ընկերության վարորդին ն պահեստապետին, այդուհանդերձ, հաշվի առնելով, որ նշված անձանց նույն Ընկերությունից քննարկվող ժամանակահատվածում ձեթ գողանալու մեղադրանք է առաջադրվել, Դատարանն իրավացիորեն վերջիններիս ցուցմունքները գնահատել է անարժանահավատ:

Անդրադառնալով հայցադիմումին կից ներկայացված քրեական գործի նյութերի ապացուցողական նշանակության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետնությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի հիմքով դրանք սախապես հաստատված ապացույցի ուժ չունեն, դիտվում են որպես ինքնուրույն գրավոր ապացույցներ, որոնք կարող են պարունակել տեղեկություններ ն գործում առկա այլ ապացույցների հետ համադրության արդյունքում հնարավորություն տալ պարզելու գործին մասնակցող անձանց պահանջներն ու առարկությունները հիմնավորող, ինչպես նան վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը, հեոնաբար դատարանը տվյալ գործի շրջանակներում պարտավոր է տալ նան այդ ապացույցների իրավական գնահատականը, սակայն գործում առկա այլ ապացույցների հեր համադրմամբ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցադիմումին կից ներկայացված քրեական գործի նյութերում առկա տեղեկությունների հիմքում միակողմանի կազմված անստորագիր ձնաթղթեր են, որոշակի նշումներով, առանց որոշակի անձանց նույնականացնելու հնարավորության, հետնաբար դրանք ինքնին, այլ թույլատրելի ապացույցների բացակայության պայմաններում մատակարարման հարաբերությունների հաստատման, առավել նս Ընկերության կողմից վճարում կատարելու պարտականության առկայության փաստը հաստատող թույլատրելի ապացույցներ գնահատվել չեն կարող:

Դատարանը գործում առկա այլ ապացույցների հետ համադրմամբ գնահատելով նան հայցադիմումին կից ներկայացված քրեական գործի նյութերը՝ իրավաչափորեն եզրահանգել է, որ որնէ էական փաստ տվյալ նյութերը չեն պարունակում, քանզի դրանցում նշված անդորրագրերի իսկությունը չի հաստատվել:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ կարգով չի վերստուգել գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ գնահատումը, գործում առկա ապացույցները չի համադրել միմյանց, չի գնահատել դրանց արժանահավատությունը՝ անտեսելով այն հանգամանքը, որ չնայած հայցվորը Դատարան է ներկայացրել կտրոններ՝ ապրանք մատակարարելու վերաբերյալ, դրանց իսկությունը գործի քննության ընթացքում վիճարկվել է, ապացուցման բեռը բաշխելիս Դատարանն ի սկզբանե հայցվորի վրա է դրել կտրոնների իսկական լիսելու փաստի ապացուցման պարտականությունը՝ դրա բացասական հետնանքներն իրավացիորեն դնելով այդպիսի պարտականություն կրող կողմի՝ հայցվորի վրա:

20

Կողմերի միջն մատակարարման իրավահարաբերությունների ծագման փաստը հիմնավորող թույլատրելի ապացույցների բացակայության պայմաններում որպես մատակարարված ապրանքների համար գումար բռնագանձելու պահանջը մերժելու վերաբերյալ Դատարանի եզրահանգումը Վճռաբեկ դատարանը գնահատում է հիմնավորված:

Վերոգրյալ պատճառաբանությամբ միաժամանակ հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ ն 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի 05.12.2025 թվականի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ. քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` վերաքննիչ դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու ն առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու լիազորությունը հետնյալ հիմնավորմամբ:

«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձճայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետնաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելը ն Դատարանի դատական ակտին ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատարանի 31.03.2025 թվականի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նան գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՇ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՇ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՇ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու ն բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են նույն գլխի լԱՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ| կանոններին համապատասխան:

21

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոք ներկայացնելու համար պետական տուրքի վճարումը հետաձգվել է ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2026 թվականի որոշմամբ, ն վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, ինչի արդյունքում օրինական ուժ է տրվում հայցը մերժելու մասին Դատարանի 31.03.2025 թվականի վճռին, գտնում է, որ հայցադիմումի ու վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումարների բաշխման հարցը պետք է համարել լուծված՝ նկատի ունենալով, որ Սենիկ Ավետիսյանի կողմից հայցադիմումի ն վերաքննիչ բողոքի համար պետական տուրքի գումարները նախապես վճարված են: Միաժամանակ Սենիկ Ավետիսյանից ՀՀ պետական բյուջե պետք է բռնագանձել 6.045./00 ՀՀ. դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար վճարման եսթակա պետական տուրքի գումար:

Նկատի ունենալով, որ պետական տուրքից բացի, փաստաթղթերով հիմնավորված այլ դատական ծախսեր առկա չեն, Վճռաբեկ դատարանը դատական ծախսերի բաշխման հարցը համարում է լուծված:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

լ. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.12.2025 թվականի որոշումը ն օրինական ուժ տալ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 31.03.2025 թվականի վճռին:

2. Սեսիկ Ավետիսյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 6.045.700 ՀՀ. դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի գումար:

3. Այլ դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն եսթակա չէ բողոքարկման:

Նախագահող Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Զեկուցող

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
30 սեպտեմբերի, 2026 թ.
Գործի #:
ԿԴ/1824/02/24
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել