ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 6-ին ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 44.1-ին հոդվածում՝ 1) վերնագիրը և տեքստը «հոգեմետ» բառից հետո լրացնել «(հոգեներգործուն)» բառով.
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3. Սույն օրենսգրքում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր չափեր են համարվում անսովոր գործածողի, այսինքն` թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), ինչպես նաև խիստ ներգործող նյութեր չգործածող, 18 տարին լրացած և գործնականում առողջ անձի օրգանիզմի վրա հոգեներգործուն ազդեցություն թողնելու համար բավարար թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի նվազագույն չափերից մինչև դրանց հնգապատիկը ներառող չափերը:». 3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով. «3.1. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` հիմք ընդունելով սույն հոդվածի 3-րդ մասով ամրագրված չափորոշիչը:»: Հոդված 2. Օրենսգրքի 44.2-րդ հոդվածի վերնագիրը և տեքստը, ինչպես նաև 126-րդ, 158-րդ և 182.3-րդ հոդվածները «հոգեմետ» բառից հետո լրացնել «(հոգեներգործուն)» բառով: Հոդված 3. Օրենսգրքի 110.1-ին հոդվածի վերնագրում և տեքստում «թմրանյութեր» բառը փոխարինել «թմրամիջոցներ» բառով: Հոդված 4. Օրենսգրքի 110.2-րդ հոդվածում՝ 1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 110.2. Շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելը ».
2) 1-ին և 2-րդ մասերի «Սույն օրենսգրքի 2-րդ հավելվածով նախատեսված թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն)» բառերը փոխարինել «Շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր» բառերով.
3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3. Շրջանառությունն արգելված` թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկը, դրանց մանր և զգալի չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»: Հոդված 5. Օրենսգրքի 1-ին և 2-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2017 թ. դեկտեմբերի 22 Երևան ՀՕ-242-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-242-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (27.06.2018-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2017.12.27/81(1356).1 Հոդ.1285.12 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 06.12.2017 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 22.12.2017 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 27.06.2018 Հիմնական ակտ 06.12.2017, ՀՕ-242-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 06.12.1985, 06.12.1985, Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 6 դեկտեմբերի, 2017 թ.
- Գործի #:
- ՀՕ-242-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
