Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՍնԴ/0820/04/23
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

ՍնԴ/0820/04/23

Վճռաբեկ դատարանՍնԴ/0820/04/239 հուլիսի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ըստ Հասմիկ Դանիելյանի դիմումի՝ «ՍԻ ԱՅ ԹԻ» ՍՊԸ-ին (այսուհետ նան՝ Ընկերություն) սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.10.2023 թվականի որոշման դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Հասմիկ Դանիելյանը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ: Սնանկության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 02.05.2023 թվականի վճռով դիմումը բավարարվել է՝ Ընկերությունը ճանաչվել է սնանկ: 2 Դատարանի 17.07.2023 թվականի որոշմամբ Ընկերության դիմումը՝ «Արդշինբանկ» ՓԲ

Ամբողջ Տեքստ

կ Տր:

Աա 22

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Սնանկության գործ թիվ ՍնԴ/0820/04/23 դատարանի որոշում 2024թ.

Սնանկության գործ թիվ ՍնԴ/0820/04/23

Նախագահող դատավոր՝ Կ. Համբարձումյան

Դատավորներ՝ Ն. Մարգարյան

Ս. Թորոսյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

2024 թվականի հուլիսի 09-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ Հասմիկ Դանիելյանի դիմումի՝ «ՍԻ ԱՅ ԹԻ» ՍՊԸ-ին (այսուհետ նան՝ Ընկերություն) սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.10.2023 թվականի որոշման դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Հասմիկ Դանիելյանը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ: Սնանկության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 02.05.2023 թվականի վճռով դիմումը բավարարվել է՝ Ընկերությունը ճանաչվել է սնանկ:

2

Դատարանի 17.07.2023 թվականի որոշմամբ Ընկերության դիմումը՝ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ նան՝ Բանկ) կողմից ներկայացված պահանջի նկատմամբ հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ, մերժվել է, հաստատվել է սնանկության գործով ներկայացված պահանջների վերջնական ցուցակը` դրանում ներառելով նան Բանկի պահանջը՝ 1.278.161.334 ՀՀ դրամի չափով՝ որպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի իմաստով ապահովված պահանջ, ն նշանակվել է սնանկության գործով պարտատերերի առաջին ժողովը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.10.2023 թվականի որոշմամբ Ընկերության բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 17.07.2023 թվականի որոշումը թողեվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ ն 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների ն հիմեարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ ու 13-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ ն 332-րդ հոդվածները, 335-րդ հոդվածի 2-րդ կետը, 337-րդ հոդվածի Էին կետը, 338-րդ հոդվածը, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ ու 2. Լին մասերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ հոդվածներն ն 66-րդ հոդվածի իե ու 2-րդ մասերը:

Բողոք բերած անձը եշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հայցային վաղեմության ժամկետի հաշվարկը պայմանագրի ժամանակացույցով սահմանված վճարման վերջին օրվանից՝ 28.06.2013 թվականից կատարելու դեպքում անգամ հաշտության համաձայնության հաստատման պահին՝ 21.11.2017 թվականին, ավարտված է եղել հայցային վաղեմության երեք տարվա ժամկետը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հայցային վաղեմության ժամկետի ավարտից հետո հաշտության համաձայնություն կնքելը որնէ պարագայում չի կարող դիտարկվել որպես պարտավորության նորացում կամ նոր պարտավորության ստանձնում, քանի որ հաշտության համաձայնության կնքմամբ տեղի է ունեցել վարկային պայմանագրից բխող պարտքի փոխանցում, իսկ պարտավորության մեջ անձանց փոփոխվելը չի կարող հանգեցնել հայցային վաղեմության ժամկետի ն դրա հաշվարկման կարգի փոփոխման: Ընկերությանը փոխանցված պարտավորությունը չի կարող դիտարկվել որպես նոր պարտավորություն՝ դրա էական պայմանների փոփոխմամբ պայմանավորված, քանի որ դրամական ապարտավորության կատարման ստարաժամկետումը չի համարվում պարտավորության նորացում՝ նոր պարտավորություն:

Յ

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նան, որ Բանկի կողմից ներկայացված պահանջին չի կցվել այն հիմնավորող որնէ հաշվարկ: Պահանջին կից ներկայացվել է Վարկերի ուղեկցման ն գրավների ձնակերպումների բաժնի պետի կողմից ստորագրված տեղեկանքը, որում նշված են պարտքի չափի վերաբերյալ կամայական թվեր, ու առկա չէ որնէ հաշվարկ, որը տեղեկություն կպարունակեր այն մասին, թե որ թիվն ինչպիսի թվաբանական գործողությունների արդյունքում է ստացվել, որ ժամանակահատվածի համար ն ինչ տոկոսադրույքով է հաշվարկվել: Նման փաստաթղթի հետազոտմամբ ինչպես պարտապանը, այնպես էլ Դատարանը չէին կարող ստուգել դրանում նշված թվերի հավաստիությունը, հետնաբար նան՝ ներկայացված պահանջի օրինականությունը, հիմնավորվածությունը ն չափը:

Վերաքննիչ դատարանը, ներկայացված պահանջի հաշվարկի իսպառ բացակայության պայմաններում, Բանկի պահանջի չափը ն օրինականությունն ստուգելիս թույլ է տվել ոչ իրավաչափ ենթադրություն առ այն, որ դատական կարգով հաստատված հաշտության համաձայնությամբ որպես պարտքի գումար ֆիքսված 1.338.868.000 դրամի ու Բանկի կողմից գրանցման ներկայացված պահանջի չափի՝ 1.278.161.334 դրամի տարբերությունը՝ 60.706.666 դրամի չափով, վկայում է այն մասին, որ պարտապանն ընթացքում կատարել է մասնակի վճարումներ այդ չափով: Մինչդեռ 24.11.2017 թվականից մինչն 25.12.2022 թվականն ընկած ժամանակահատվածում Ընկերությունն իր վարկային պարտավորությունների գծով կատարել է ընդհանուր առմամբ 138.868.000 ՀՀ դրամի չափով վճարումներ, Աե Դատարան ներկայացված համապատասխան հաշվարկների բացակայության պայմաններում հնարավոր չէր ստուգել՝ որքանով են դրանք հաշվի առնվել ներկայացված պահանջում:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 20.10.2023 թվականի որոշումը Ա կայացնել նոր դատական ակտ՝ Դատարանի 17.07.2023 թվականի որոշումը՝ Բանկի պահանջի նկատմամբ հայցային վաղեմություն չկիրառելու, Բանկի պահանջը հաստատելու ու պահանջների վերջնական ցուցակում ներառելու հարցերի մասով, ուղարկել նոր քննության:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

1) «Հաշվողական տեխնիկայի ն ինֆորմատիկայի ԳՀԻ» ՓԲԸ-ի (այսուհետ նան՝ «ՀՏԻ ԳՀԻ» ՓԲԸ) ու «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի միջն 15.06.2010 թվականին կնքվել է վարկային գործառնությունների իրականացման թիվ 100607ՎԳ գլխավոր պայմանագիրը, իսկ 28.06.2010 թվականին՝ վարկի տրամադրման թիվ 1100609Վ համաձայնագիրը, որով «ՀՏԻ ԳՀԻ» ՓԲԸ-ին տրամադրվել է 2.800.000 ԱՄՆ դոլարի չափով վարկ՝ տարեկան 1776 տոկոսադրույքով, մինչն 28.06.2013 թվականը մարման ժամկետով: «ՀՏԻ ԳՀԻ» ՓԲԸ-ի ն «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի միջն 10.10.2011 թվականին կնքվել է 28.06.2010 թվականին կնքված վարկի տրամադրման թիվ 1100609Վ համաձայնագրում փոփոխություններ

4

կատարելու վերաբերյալ թիվ 3 Համաձայնագիրը, որով բարձրացվել է վարկի տոկոսադրույքը՝ սահմանվելով 2025, ն փոփոխություններ են կատարվել վարկի մարման ժամանակացույցում վարկի մարման վերջնաժամկետը թողնելով անփոփոխ՝ մինչն 28.06.2013 թվականը (հատոր 4-րդ, գ.թ. 61-73).

2)թիվ ԵԱԴԴ/1286/02/2 քաղաքացիական գործով ըստ «ՀՏԻ ԳՀԻ» ՓԲԸ-ի բաժնետերերի հայցի ընդդեմ «ՀՏԻ ԳՀԻ» ՓԲԸ-ի, Բանկի, երրորդ անձ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի, ներգրավմամբ՝ «ՀՏԻ ԳՀԻ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հայկ Կոշեցյանի՝ վարկային պայմանագիրն անվավեր ճանաչելու ն անվավերության հետնանքներ կիրառելու պահանջի մասին, ու ըստ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ «ՀՏԻ ԳՀԻ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հայկ Կոշեցյանի ինքնուրույն պահանջի ընդդեմ Բանկի, Ընկերության, երրորդ անձինք Սիրանուշ Պողոսյանի, Լիդա Սարգսյանի, Կարինե (Թորոսյանի, Գագիկ Կարապետյանի, Արտավազդ Ավետիսյանի, Ալեքսանդր (Թնոսյանի, Սուրեն Կարապետյանի, Գագիկ Օրդյանի, Էմմա Հարությունյանի, Լիլիկ Գնորգյանի, Անի Այվազյանի, Սամվել Սիմոնյանի, Գայանե Մովսիսյանի, Սեդա Բաղդասարյանի, Կարեն Կարապետյանի, Լուսյա Խնաաչատրյանի, Հակոբ Սահակյանի իրավահաջորդ Անահիտ Աղաբաբյանի ն ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի-ի՝' 15.06.2010 թվականին կնքված վարկային գործառնությունների իրականացման թիվ 100607ՎԳ գլխավոր պայմանագիրը, 28.06.2010 թվականին կնքված վարկի տրամադրման թիվ 1100609Վ համաձայնագիրն ու 10.10.2011 թվականին կնքված վարկի տրամադրման թիվ 1100609Վ համաձայնագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ թիվ 3 Համաձայնագիրն անվավեր ճանաձելու ն որպես անվավերության հետնանք՝ նույն կողմերի միջն 15.06.2010 թվականին կնքված՝ Անշարժ գույքի հաջորդող գրավի (հիփոթեքի) թիվ 100607Գ/2, թիվ 100607Գ/3 ու թիվ 100607Գ/4, 16.06.2010 թվականին կնքված թիվ 100607Գ/5, թիվ 100607Գ/6, թիվ 100607Գ/7 ն թիվ 100607Գ/8, 25.06.2010 թվականին կնքված թիվ 100607Գ/10 ու թիվ 100607Գ/1 պայմանագրերը ն դրանց հիման վրա կատարված՝ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի գրավի ու սեփականության իրավունքների պետական գրանցումները, ինչպես նան նշված գույքի նկատմամբ իրականացված բռնագանձումները, կատարված իրացումները ն սեփականության իրավունքների պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին, 21.11.2017 թվականին հրապարակված ու նույն օրն օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատվել է կողմերի միջն կնքված հաշտության համաձայնությունը (այսուհետ՝ Հաշտության համաձայնություն):

Հաշտության համաձայնության 1.2-րդ կետի համաձայն՝ Կողմերը սահմանում են, որ 11-ին կետում նշված բռնագանձման գործընթացը դատարանի կողմից անվավեր ճանածվելու դեպքում, որպես անվավերության հետնանք, «ՀՏԻ ԳՀԻ» ՓԲԸ-ի (այսուհետ նան՝ Կողմ 1) կողմից Բանկին վերադարձման ենթակա գումարի (վարկային պարտավորություն) չափը Հաշտության համաձայնությունն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կազմում է 1.338.868.000 (մեկ միլիարդ երեք հարյուր երեսունութ միլիոն ութ հարյուր վաթսունութ հազար) ՀՀ դրամ:

Հաշտության համաձայնության 1.3-րդ կետի համաձայն՝ Կողմ 1ը հիմնական

5

պարտավորության մարման պարտավորությունը նուն ծավալով ն պայմաններով փոխանցում է «ՍԻ ԱՅ ԹԻ» ՍՊԸ-ին (այսուհետ նան՝ Կողմ 2), իսկ Բանկն ու Կողմ 2-ը տալիս են իրենց համաձայնությունը:

Հաշտության համաձայնության 1.4-րդ կետի համաձայն՝ Կողմ 2-ը պարտավորվում է 1.6 կետում նշված գույքի նկատմամբ Կողմ 1-ի սեփականության իրավունքը գրանցելու պահից հիմնական պարտավորության ն դրա նկատմամբ հաշվարկվող տոկոսները վճարել հետնյալ կարգով ու պայմաններով՝

«1. գումար ն արժույթ՝ 1.338.868.000 (մեկ միլիարդ երեք հարյուր երեսունութ միլիոն ութ հարյուր վաթսունութ հազար) ՀՀ դրամ,

2. ժամկետ՝ 10 տարի,

3. հիմնական պարտավորության մարման կարգ՝ 1. Հաշտության համաձայնությունն ուժի մեջ մտնելու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում վճարվում է Կողմ 2-ի կողմից հիմնական պարտավորության գումարից՝ 20.068.000 (քսան միլիոն վաթսունութ հազար) ՀՀ դրամ, 2. հաջորդիվ վճարումները կատարվում են հավասարաչափ`՝ յուրաքանչյուր ամսվա 15-ին, սկսած հաշտության համաձայնության 1.6 կետում նշված գույքերի նկատմամբ Կողմ 1-ի սեփականության իրավունքի գրանցման օրվանը հաջորդող 61-րդ ամսից: (...),

4. տոկոսադրույք՝ 1-ին տարի - 0.1 7: տարեկան, 2-րդ տարի - 0.2 76 տարեկան, 3-րդ տարի - 0.376 տարեկան, 4-րդ տարի - 0.476 տարեկան, 5-րդ տարի - 0.576 տարեկան, 6-րդ տարի - 24760 տարեկան, 7-րդ տարի - 2476 տարեկան, 8-րդ տարի - 2476 տարեկան, 9-րդ տարի - 2476 տարեկան, 10-րդ տարի - 2476 տարեկան. (...),

5. վարկի ամսեկան սպասարկման վճար` վճարումը կատարվում է յուրաքանչյուր ամսվա 15-ին, սկսած Հաշտության համաձայնության 1.6 կետում նշված գույքերի նկատմամբ Կողմ 1ի սեփականության իրավունքի գրանցման օրվան հաջորդող 61-րդ ամսից՝ ամսական՝ 6.000.000 (վեց միլիոն) ՀՀ դրամի չափով: (...)»:

Հաշտության համաձայնության 1.6-րդ կետի համաձայն՝ Կողմերը սահմանում են, որ 1.1 կետում նշված Բռնագանձման գործընթացը Դատարանի կողմից անվավեր ճանաչվելու դեպքում, որպես անվավերության հետնանք, նուն հաշտության համաձայնությունը Դատարանի կողմից հաստատելու վերաբերյալ դատական ակտի հիման վրա ստորն ներկայացված անշարժ գույքի նկատմամբ անվավեր են ճանաչվում 2012 թվականին կատարված Բանկի սեփականության իրավունքի պետական գրանցումները ն նշված գույքի նկատմամբ վերականգեվում է Կողմ 1-ի սեփականության իրավունքը (...):

Հաշտության համաձայնության 17-րդ կետի համաձայն Հաշտության համաձայնության 1.6-րդ կետում նշված գույքի նկատմամբ Կողմ 1-ի սեփականության իրավունքի պետական գրանցման պահին, որպես անվավերության հետնանք, գրանցվում է նան Բանկի գրավի իրավունքը՝ որպես վերջինիս հանդեպ Կողմ 2-ի ստանձնած պարտավորությունների (ներառյալ հիմնական պարտավորություն, դրա օգտագործման դիմաց հաշվարկված տոկոսներ ն նախատեսված տուժանքներ) կատարման ապահովման միջոց (...) (հատոր 2-րդ, գ.թ. 64-104).

3) Դատարանի 02.05.2023 թվականի վճռով Ընկերությունը ճանաչվել է սնանկ

6

(հատոր 1-ին, գ.թ. 28-31).

4) Դատարանում 16.06.2023 թվականին ստացվել է Բանկի պահանջը՝ իրեն «ՍԻ ԱՅ ԹԻ» ՍՊԸ-ի սնանկության գործով պարտատերերի ցուցակում ընդգրկելու ն իր՝ որպես ապահովված պարտատիրոջ 1.278.161.334.30 ՀՀ դրամի չափով պահանջը գրանցելու մասին (հատոր 2-րդ, գ.թ. 53-62).

5) պահանջին կից Բանկի կողմից ներկայացվել է Վարկերի ուղեկցման ն գրավների ձնակերպումների բաժնի պետի կողմից ստորագրված տեղեկանք, որի համաձայն՝ 02.05.2023 թվականի դրությամբ վարկի գծով բանկի նկատմամբ «ՍԻ ԱՅ ԹԻ» ՍՊԸ-ի ունեցած պարտավորությունների ընթացիկ մնացորդներն են՝ վարկի մնացորդը' 1.200.000.000,00 ՀՀ դրամ, ընդամենը տոկոսագումար՝ 59.160.548,00 ՀՀ դրամ, որից ժամկետանց՝ 59.160.548,00 ՀՀ դրամ, տույժեր, տուգանքներ' 999.619,70 ՀՀ դրամ, չվճարված միջնորդավճարներ՝3 17.996.166,60 ՀՀ դրամ, հաճախորդի այլ պարտավորություններ՝ 5.000,00 ՀՀ դրամ ընդամենը վարկի գծով պարտավորությունների մնացորդը՝ 1.278.161.334.30 ՀՀ դրամ (հատոր 2-րդ, գ.թ. 63).

6) Դատարանը 17.07.2023 թվականի որոշմամբ հաստատել է Ընկերության սնանկության գործով ներկայացված պահանջների վերջնական ցուցակը` դրանում ներառելով նան Բանկի պահանջը՝ 1.278.161.334 ՀՀ դրամի չափով՝ որպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի իմաստով ապահովված պահանջ (հատոր 4-րդ, գ-թ. 86-93):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքարկվող դատական ակտում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի մեկնաբանությունը հակասում է թիվ ԿԴ/0033/04/13 քաղաքացիական գործով 02.12.2016 թվականին ն թիվ ԵՇԴ/0068/04/16 սնանկության գործով 14.05.2019 թվականին ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշումներում միննույն նորմին տրված մեկնաբանությանը, ինչպես նան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ու ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի Ա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնեալ'

Լ. հայցային վաղեմության ժամկետը լրանալուց հերո պարտավորության նորացման դեպքում նորացված պարպտավորությունից բխող պահանջների եկատմամբ հայցային

7

վաղեմության ժամկետը հաշվարկելու կարգին,

Զ սնանկության վարույթի ընթացքում ներկայացված պահանջների հիմեավորվածութան ն օրինականության սկզբուքի պահպանման հարցին' վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

Լ. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների (...) կամքի ինքնավարության (...), պայմանագրի ազատության (..), քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ քաղաքացիները ն իրավաբանական անձինք քաղաքացիական իրավունքները ձեռք են բերում ու իրականացնում իրենց կամքով ն ի շահ իրենց: Նրանք ազատ են պայմանագրի հիման վրա սահմանելու իրենց իրավունքները ն պարտականությունները, որոշելու պայմանագրի՝ օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման: (...):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները ծագում են օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից, ինչպես նան քաղաքացիների ն իրավաբանական անձանց այն գործողություններից, որոնք թեն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների՝ առաջացնում են քաղաքացիական իրավունքներ ն պարտականություններ:

Դրան համապատասխան, քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները ծագում են օրենքով նախատեսված պայմանագրերից ն այլ գործարքներից, ինչպես նան այն պայմանագրերից ու գործարքներից, որոնք թեն օրենքով նախատեսված չեն, սակայն դրան չեն հակասում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն` գործարքները քաղաքացիների ն իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ ն պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1ին կետի համաձայն՝ պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է՝ վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն ն այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը:

Նուն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետնանքով ն նույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն՝ պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ՝ պարտավորության պայմաններին, օրենքին ն այլ իրավական

8

ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 348-րդ հոդվածի 1-ին կետի Էհամաձայն՝ պարտավորությունը կատարելուց միակողմ հրաժարվել ն դրա պայմանները միակողմ փոփոխել չի թույլատրվում (...):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 406-րդ հոդվածի 1ին կետի Ւհամաձայն՝ պարտապանը կարող է իր պարտքն այլ անձի փոխանցել միայն պարտատիրոջ համաձայնությամբ (...):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 430-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտավորությունը դադարում է կողմերի միջն գոյություն ունեցող սկզբնական պարտավորությունը նույն անձանց միջն մեկ այլ պարտավորությամբ փոխարինելու մասին համաձայնությամբ, որը նախատեսում է դրա այլ առարկա կամ կատարման այլ եղանակ (նորացում):

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ նորացումը դադարեցնում է սկզբնական պարտավորության հետ կապված լրացուցիչ պարտավորությունները, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ կողմերը կարող են կնքել օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված մի քանի պայմանագրերի տարրեր պարունակող պայմանագիր (խառը պայմանագիր): Խառը պայմանագրի կողմերի հարաբերությունների նկատմամբ համապատասխան մասերով կիրառվում են այն պայմանագրերի մասին կանոնները, որոնց տարրերը պարունակվում են խառը պայմանագրում, եթե այլ բան չի բխում կողմերի համաձայնությունից կամ խառը պայմանագրի էությունից:

Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ պայմանագրի պայմանները որոշվում են կողմերի հայեցողությամբ, բացի այն դեպքերից, երբ համապատասխան պայմանի բովանդակությունը սահմանված է օրենքով կամ այլ իրավական ակտերով (հոդված 438):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 438-րդ հոդվածի 1ին կետի Էհամաձայն՝ պայմանագիրը պետք է համապատասխանի այն կնքելու պահին գործող օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված՝ կողմերի համար պարտադիր կանոններին (իմպերատիվ նորմերին):

Վերոշարադրյալ իրավական նորմերի համալիր վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քաղաքացիական օրենսդրությունը չի սահմանափակում պարտավորական իրավահարաբերության կողմերի հնարավորությունը իրենց միջն գոյություն ունեցող սկզբնական պարտավորությունը փոխադարձ համաձայնությամբ փոխարինելու մեկ այլ պարտավորությամբ այլ առարկայով կամ կատարման այլ եղանակներով (պայմաններով): Նման համաձայնության կնքման պահից սկզբնական պարտավորությունը դադարում է, փոխարենն առաջանում է նոր պարտավորություն, որը նս պարտավորությունների մասին ընդհանուր դրույթների ուժով ենթադրում է պատշաճ

9

կատարման անհրաժեշտություն, կատարելուց միակողմ հրաժարվելու ն դրա պայմանները միակողմ փոփոխելու անթույլատրելիություն, ինչպես նան դրանից բխող սուբյեկտիվ իրավունքների դատական պաշտպանություն: Միննույն ժամանակ օրենսդիրը չի բացառել նորացված պարտավորությունից բխող պարտքը սահմանված կարգով այլ անձի փոխանցելու իրավական հնարավորությունը: Ընդ որում, պայմանագրի ազատության սկզբունքի ուժով պարտավորության նորացման ն պարտքի փոխանցման գործարքները կարող են ձնակերպվել ոչ միայն առանձին-առանձին, այլ նան որպես մեկ պայմանագիր, որը միաժամանակ պարունակում է նորացման ն պարտքի փոխանցման տարրեր (խառը պայմանագիր):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին օրենքով սահմանված կարգով դիմում է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին օրենքով սահմանված կարգով վճիռ կայացնելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: (...):

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ այն պարտավորությունների համար, որոնք կատարելու համար որոշված է որոշակի ժամկետ, հայցային վաղեմության ընթացքն սկսվում է այդ ժամկետի ավարտմամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 338-րդ հոդվածի համաձայն՝ պարտավորության մեջ անձանց փոփոխվելը չի հանգեցնում հայցային վաղեմության ժամկետի ն դրա հաշվարկման կարգի փոփոխման:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է (...) պարտավոր անձի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողությունները կատարելով:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ընդհատումից հետո հայցային վաղեմության ժամկետի ընթացքը նորից է սկսվում: Մինչն ընդհատումն անցած ժամանակը չի հաշվվում նոր ժամկետի մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ հայցային վաղեմության ժամկետի ընդհատման հիմք կարող է հանդիսանալ պարտավոր անձի այն գործողությունը, որը կատարվել է հայցային վաղեմության ժամկետում: Այսինքն՝ պարտավոր անձի այն գործողությունը, որը կատարվել է հայցային վաղեմության ժամկետի ավարտից հետո, չի կարող բնորոշվել որպես պարտքի

10

ճանաչմանն ուղղված գործողություն, հետնաբար ն չի կարող հիմք հանդիսանալ արդեն իսկ ավարտված հայցային վաղեմության ժամկետի ընդհատման համար (տես «Արարատի բնակարանային կոմունալ տետեսություն» ԲԲԸ-ն ընդդեմ Աիդա Աղազարյանի թիվ ԱՎԴԼ/0982/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրականացնում է իր դատավարական իրավունքները, տնօրինում է դատական պաշտպանության միջոցները ն եղանակները սեփական հայեցողությամբ՝ օրենքով սահմանված կարգով:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքով սահմանված կարգով (...) կողմերը կարող են վեճը լուծել հաշտության համաձայնությամբ (...):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ, որը ձնեակերպվում է գրավոր, ստորագրում են գործին մասնակցող անձինք նե ներկայացվում է դատարանի հաստատմանը:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հաշտության համաձայնությունը դատարանի կողմից հաստատվելու դեպքում դատարանը կայացնում է վճիռ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձանց հաշտության համաձայնությունը հաստատելու դեպքում առաջին ատյանի դատարանը վճիռ է կայացնում գործի վարույթը հաշտության համաձայնությամբ ավարտելու մասին, որը պետք է պարունակի (...) հաշտության համաձայնության բառացի շարադրանքը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով դատական կարգով կնքված հաշտության համաձայնությանը, արձանագրել է, որ հաշտության համաձայնությունը կողմերի միջն փոխզիջման արդյունքում ձեռքբերված պայմանավորվածություն է, որը հաստատվում է դատարանի կողմից: Հաշտության համաձայնություն կնքելը տնօրինչական դատավարական գործողություն է, որի միջոցով կողմերը տնօրինում են ինչպես իրենց նյութական, այնպես էլ դատավարական իրավունքները: Մասնավորապես, կնքելով նման համաձայնություն` կողմերը փոխադարձ պայմանավորվածությամբ որոշակի փոփոխության են ենթարկում վիճելի իրավահարաբերությունը՝ այդ իրավահարաբերության շրջանակներում ստանձնելով նոր պարտավորություններ կամ վիճելի իրավահարաբերությունը փոխարինելով մեկ այլ իրավահարաբերությամբ կամ ուղղակիորեն դադարեցնելով այն: Վերը նշվածում դրսնորվում է հաշտության համաձայնության նյութաիրավական (քաղաքացիաիրավական) կողմը: Հաշտության համաձայնությամբ կողմերը միաժամանակ տնօրինում են իրենց դատավարական իրավունքները, ինչի արդյունքում դատավարության հետագա ընթացքը գործի վարույթի կարճմամբ դադարում է: Նշվածում էլ դրսնորվում է հաշտության համաձայնության դատավարական կողմը: Ընդ որում՝ հաշտության համաձայնությունը

11

հաստատող դատարանի վճիռն իր դատավարական նշանակությամբ ն հետնանքներով հավասարեցված է գործն ըստ էության լուծող վճռին, որի կամավոր չկատարումը հանգեցնում է դատական ակտի հարկադիր կատարման (տե'ս «Յունիբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «Հրաշք Ապագա» ՍՊԸ-ի թիվ ԼԴ/0039/04/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

Զարգացնելով վերոգրյալ իրավական դիրքորոշումը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ տնօրինչականության սկզբունքը քաղաքացիական դատավարության հիմնաքարային սկզբունքներից է, որը բնութագրվում է որպես գործին մասնակցող անձանց տրված հնարավորություն՝ սեփական հայեցողությամբ տնօրինելու օրենքով իրենց վերապահված իրավունքները Ա դրանց պաշտպանության միջոցները: Քաղաքացիական դատավարությունում տնօրինչականության սկզբունքն առավել ցայտուն արտահայտվում է դատարանի վարույթում գտնվող վեճը հաշտության համաձայնությամբ ավարտելու կողմերին վերապահված հնարավորության մեջ, որն ուղղված է կողմերի միջն ծագած նյութաիրավական վեճի փոխադարձ կարգավորմանը՝ երկկողմանի ընդունելի պայմաններով: ՆՄիննուն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ տնօրինչականության սկզբունքը բացարձակ չէ, Ա նշված տնօրինչական գործողությունները կարող են իրացվել միայն օրինականության սկզբունքի պահպանության շրջանակներում՝ դատարանի վերահսկողության ներքո: Այս տեսանկյունից դատարանի կողմից հաշտության համաձայնության հաստատումը դիտարկվում է որպես օրինականության սկզբունքի ապահովման նախադրյալ, քանի որ միայն նման պայմաններում է հնարավոր ճիշտ կիրառել նյութական իրավունքի նորմերը ն հասնել վեճի օրինաչափ լուծման: Հետնաբար, կողմերի կնքած հաշտության համաձայնությունը ենթակա է հաստատման դատարանի կողմից, որի արդյունքում կողմերը փոխադարձ նյութաիրավական զիջումների ճանապարհով նորովի որոշում են իրենց իրավունքները ն պարտականությունները ու պարտավորվում են կամավոր կարգավորել իրենց միջն ծագած վեճը՝ փոխադարձաբար ընդունելի պայմաններով: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատական կարգով հաստատված հաշտության համաձայնությունը, ըստ էության, նույնացվում է «գործարք» եզրույթի բնորոշմանն այն հաշվառմամբ, որ վերջինիս պայմանների վավերականությունը պետք է քննարկվի նյութական օրենսդրության կարգավորումների լույսի ներքո, ն միայն կնքման ձնը ն դատավարական հետնանքները պետք է կարգավորվեն դատավարական օրենսդրությամբ:

Վերոգրյալով պայմանավորված ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատական կարգով կնքված հաշտության համաձայնությունը պետք է դիտարկել որպես՝

1. կողմերի տնօրինչական գործողություն, որն ուղղված է դատավարական վեճը լուծելու պայմանների համաձայնեցման միջոցով այն դադարեցնելուն,

2. նյութաիրավական վեճերն օրենքին չհակասող, այլ անձանց իրավունքները չխախտող փոխադարձաբար ընդունելի պայմաններով լուծելու եղանակ,

3. կողմերի միջն կնքվող քաղաքացիաիրավական պայմանագիր (գործարք), որի ուժով վերջիններս վիճելի իրավահարաբերության մասով նորից են որոշում իրենց իրավունքները ն պարտականությունները՝ դրանով իսկ դադարեցնելով իրենց միջն եղած

12

վեճը (տես «Լուսակերտի Հարություն թոչեաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առըեթեր պետական եկամուրեերի կոմիտեի թիվ ՎԴ/6098/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.07.2021 թվականի որոշումը):

Վկայակոչված իրավանորմերի ն նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բոլոր այն դեպքերում, երբ վիճելի իրավահարաբերության կողմերը, ղեկավարվելով կամքի ինքնավարության, պայմանագրի ազատության, իրենց իրավունքներն անարգել իրականացնելու քաղաքացիաիրավական ու տնօրինչականության դատավարական սկզբունքներով, այդ իրավահարաբերությունից բխող պահանջների նկատմամբ կիրառելի հայցային վաղեմության ժամկետի ավարտից հետո օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ ն ազատ կամահայտնությամբ կնքում են իրենց միջն գոյություն ունեցող սկզբնական պարտավորությունը նուն անձանց միջն մեկ այլ պարտավորությամբ փոխարինելու մասին համաձայնություն (այդ թվում՝ հաշտության համաձայնություն), որը նախատեսում է դրա այ առարկա կամ կատարման այլ եղանակ, տեղի է ունենում պարտավորության նորացում (նովացիա), որի ուժով գոյություն ունեցող սկզբնական պարտավորությունն իր առկա բովանդակությամբ (կողմերի փոխադարձ սուբյեկտիվ իրավունքներով ու ՛պարտականություններով) դադարում է՝ առաջացնելով այլ բովանդակությամբ նոր պարտավորություն:

Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումն առ այն, որ արդեն իսկ ավարտված հայցային վաղեմության ժամկետի ընթացքը չի կարող ընդհատվել պարտավոր անձի այնպիսի գործողությամբ, որը կատարվել է հայցային վաղեմության ժամկետի ավարտից հետո, միննույն ժամանակ արձանագրում է, որ օրենքով սահմանված համապատասխան ժամկետը վրա հասնելիս դադարում է միայն իրավունքը խախտված անձի՝ հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը, այնինչ բուն պարտավորությունը (ներառյալ դրա բովանդակության տարր հանդիսացող պահանջի իրավունքը) հայցային վաղեմության ժամկետի լրանալով չի դադարում, հետնաբար՝ պարտավորության կողմերը զրկված չեն հայցային վաղեմության ժամկետը լրանալուց հետո իրենց ազատ կամահայտնությամբ այն նորացնելու՝ իրենց սուբյեկտիվ իրավունքները ն պարտականությունները նորից ու (կամ) նորովի որոշելու, այն է՝ նոր պարտավորություններ ստանձնելու կամ նուն ։պլյարտավորությունները վերահաստատելու ն վերջիններիս կատարման նոր կարգ (պայմաններ) սահմանելու, նորացված պայմաններով պարտավորության շրջանակներում սահմանված կարգով պահանջի զիջում կատարելու հնարավորությունից, այդ թվում՝ այդպիսի նորացումն ու պարտավորության մեջ անձանց փոփոխությունը (իրավահաջորդությունը) կատարելով դատական վարույթի շրջանակներում կնքվող նե դատարանի վճռով հաստատվող միննուն պայմանագրով՝ հաշտության համաձայնությամբ: Ընդ որում, հաշվի առնելով այն, որ պարտավորության նորացման արդյունքում գոյություն ունեցող սկզբնական `պարտավորությունն իր առկա բովանդակությամբ դադարում է՝ առաջացնելով այ բովանդակությամբ նոր պարտավորություն, ինչը ենթադրում է, որ դադարում են նան սկզբնական

13

պարտավորությունից բխող պահանջի իրավունքները նե դրանց ապաշտպանության կապակցությամբ հայցային վաղեմության ժամկետներ հաշվարկելու անհրաժեշտությունը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ համապատասխան միջնորդության ներկայացման պարագայում դատական ստուգման առարկա պետք է հանդիսանա բացառապես նորացված պարտավորությունից բխող պահանջը հայցային վաղեմության ժամկետի ընթացքում ներկայացված լինելու փաստը, իսկ նորացումը (նովացիան) հայցային վաղեմության ժամկետն անցնելուց հետո կատարված լինելու հանգամանքը որնէ իրավական արժեք չունի ու չի կարող ազդել քննարկվող ժամկետի հաշվարկման կարգի վրա:

2. «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտատերերն իրենց պահանջները ներկայացնում են դատարան սնանկության մասին հայտարարությունից հետո՝ մեկամսյա ժամկետում, բացառությամբ նուն օրենքով նախատեսված դեպքերի:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարտատիրոջ պահանջում պետք է նշվեն՝

ա) պահանջը ներկայացնող պարտատիրոջ՝

- իրավաբանական անձի համար՝ անվանումը ն գտնվելու վայրը.

(..).

բ) պարտավորությունը, որից բխում է պահանջը, ինչպես նան կատարման ժամկետը.

գ) պահանջի չափը' առանձին նշելով հիմնական պարտքի, վնասների, տուժանքի (տուգանքի, փույժի) չափերը" համապատասխան հաշվարկներով.

դ) պահանջը հիմնավորող հանգամանքները:

Պահանջին կից ներկայացվում են այն հիմնավորող փաստաթղթերը: Պահանջը ներկայացնելու ժամկետից հետո պահանջը հիմնավորող փաստաթղթեր կարող են ներկայացվել, եթե դրանք ներկայացնողը հիմնավորում է սահմանված ժամկետում նման փաստաթուղթ ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով: (...):

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի՝ մինչն 12.02.2024 թվականը գործած խմբագրությամբ 2.1-ին մասի համաձայն՝ նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները չպահպանելու դեպքում ներկայացված պահանջը չի դիտարկվում, որի մասին պարտատերը տեղեկացվում է ոչ ուշ, քան հաջորդ օրը:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի՝ մինչն 12.02.2024 թվականը գործած խմբագրությամբ 6-րդ մասի համաձայն՝ պահանջների ներկայացման համար սահմանված ժամկետից հետո՝ եռօրյա ժամկետում, պահանջների նախնական ցուցակը կառավարիչը ներկայացնում է դատարան, պարտապանին, առավել մեծ պահանջներ ունեցող 5 պարտատերերին ն հրապարակում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում: Եթե հրապարակումից հետո՝ յոթ օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը ն պարտատերերը նախնական ցուցակի դեմ գրավոր առարկություններ չեն ներկայացնում դատարան, ապա դատավորը եռօրյա ժամկետում առանց նիստ հրավիրելու որոշում է կայացնում պահանջների ցուցակը

14

հաստատելու մասին (վերջնական ցուցակ):

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ եթե իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հրապարակումից հետո՝ յոթ օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը ն պարտատերերը գրավոր առարկություն են ներկայացնում պահանջների նախնական ցուցակի առաջնահերթության կամ որնէ պարտատիրոջ պահանջի վերաբերյալ, ապա դատարանն առարկությունն ստանալուց հետո՝ 15 օրվա ընթացքում, որոշում է պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը, ապահովվածությունը ն որոշում է կայացնում պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին:

Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշումը կարող է բողոքարկվել:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ եթե պահանջը կամ պահանջի փոփոխությունն առարկվում է, ապա դատավորը նույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված կարգով որոշում է պահանջի չափը, օրինականությունը, առաջնահերթությունը ն ապահովվածությունը:

Առարկությունների քննարկման արդյունքում դատարանը կայացնում է որոշում, որը կարող է բողոքարկվել:

ՀՀ վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշումը, հետնաբար նան պահանջների վերջնական ցուցակն ինքնին, հաշվի առնելով սնանկության վարույթի առանձնահատկությունները, պարտադիր է սնանկության վարույթի մասնակիցների իրավունքների ծավալը որոշելու համար: Հետնաբար, «Սնանկության մասին» ՀՀ օրենքով նախատեսված իրավունքների ն պարտականությունների առումով այն պարտադիր է նան սնանկության վարույթում պարտատեր գրանցված անձանց համար (տես «Դ.Ֆ. Դիսփրիբյուտոր» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանն ըեդդեմ ««Կոտայք» գարեջրի գործարան» ՍՊԸ-ի թիվ ԿԴ//1302/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

Նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նան, որ օրենսդիրը, նպատակ ունենալով սնանկության վարույթում ապահովելու ինչպես պարտատերերի շահերի պաշտպանությունը, այնպես էլ ելնելով սնանկ ճանաչված պարտապանի շահերից, հնարավորություն տալու բարեխիղճ նե պարտաճանաչ պարտապանին վերականգնելու իր բնականոն գործունեությունը, հաղթահարելու ֆինանսական դժվարությունները, վերականգնելու նրա կենսունակությունը, սահմանել է պարտատերերի կողմից պահանջների ներկայացման ն դրանց հիմնավորվածության ստուգման որոշակի կառուցակարգ: Մասնավորապես՝ օրենսդրորեն ամրագրվել է, որ սնանկության մասին հայտարարությունից հետո մեկամսյա ժամկետում պարտատերերն իրենց պահանջները դատարան ներկայացնելիս պարտավոր են նշել այն պարտավորության մասին, որից բխում է պահանջը, դրա կատարման ժամկետը, ինչպես նան պահանջը հիմնավորող հանգամանքները: Միաժամանակ, օրենսդիրը պարտավորեցրել է

15

դատարանին, անկախ պահանջի (պահանջների) նկատմամբ առարկություն ներկայացված լինելուց, քննության առնել դատարան ներկայացված յուրաքանչյուր պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը, ապահովվածությունը, որից հետո միայն որոշում կայացնել պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին: Նման օրենսդրական կարգավորումն ինքնանպատակ չէ ն նպատակ ունի բացառելու սնանկության վարույթում չհիմնավորված պահանջների ընդգրկումը, քանի որ այդպիսի պահանջների ընդգրկումը կհանգեցնի ինչպես այն պարտատերերի իրավունքների ու օրինական շահերի խախտմանը, որոնց պահանջները հիմնավորված են, այնպես էլ՝ պարտապանի ն նրա հիմնադիրների (մասնակիցների) իրավունքների ու օրինական շահերի խախտմանը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նան արձանագրե

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
9 հուլիսի, 2024 թ.
Գործի #:
ՍնԴ/0820/04/23
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել