Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Ղռեջյան — ԳԴ4/0075/01/20
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Ղռեջյան — ԳԴ4/0075/01/20

Վճռաբեկ դատարանԳԴ4/0075/01/2023 մարտի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2020 թվականի մարտի 10-ին ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՇՀ քրեական օրենսգիրք) 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է թիվ 40101320 քրեական գործը ն ընդունվել վարույթ: 2020 թվականի մարտի 10-ին ՀՇ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժնում ՀՇ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3րդ ն 6րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 40153620 քրե

Ամբողջ Տեքստ

ԳԴ4/0075/01/20

2:28 2

«ՀԱՆ ԱՆՆ

/85 «ահա իներննրխ, ե

/// / իլ» ՊԵ ԽԽԵէ

ԱՆ,

ՄԱՏ Վ

ՈՊ 2շ 2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Նախագահող դատավոր՝ Ա.Վարդանյան

Դատավորներ՝ Վ.Ռշտունի

Ա.Նիկողոսյան

23 մարտի 2023 թվական ք.Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Ալբերտ Ավետիքի Ղոեջյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի

2

մայիսի 3-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2020 թվականի մարտի 10-ին ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է թիվ 40101320 քրեական գործը ն ընդունվել վարույթ:

2020 թվականի մարտի 10-ին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3րդ ն 6րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 40153620 քրեական գործը, որը նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն ն նույն օրն ընդունվել վարույթ:

Նախաքննության մարմինը 2020 թվականի մարտի 10-ին որոշում է կայացրել թիվ 40153620 քրեական գործը թիվ 40101320 քրեական գործին միացնելու ն նախաքննությունը 40101320 համարով շարունակելու մասին:

Նախաքննության մարմնի՝ նույն օրվա մեկ այլ որոշմամբ Միսակ Ումրշատյանը ճանաչվել է տուժող:

Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի մարտի 13-ի որոշմամբ Ալբերտ Ավետիքի Ղոեջյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ ն 6-րդ կետերով:

ՀՇ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի մարտի 13-ի որոշմամբ մեղադրյալ Ալբերտ Ղռեջյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 (երկու) ամիս ժամկետով, որը հետագայում երկարացվել է:

3

Նախաքննության մարմնի 2020 թվականի մայիսի Լին որոշմամբ

ԱՂռեջյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, ն նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ ն 9-րդ կետերով:

ՀՇ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի հուլիսի 8ի որոշմամբ մեղադրյալ ԱՂռեջյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման ժամկետը երկարացվել է 2 (երկու) ամսով: Մեղադրյալ Ա.Ղռեջյանի պաշտպան Ս.Սարգսյանի միջնորդությունը բավարարվել է՝ գրավի կիրառումը ճանաչվել է թույլատրելի, ն գրավի չափ է սահմանվել 1.500.000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը:

Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի հոկտեմբերի 12-ի որոշմամբ թիվ 40101320 քրեական գործից անջատվել է մեղադրյալներ Ալբերտ ն Ռուբեն Ղոեջյանների վերաբերյալ մասը, որին շնորհվել է 40101320/1 համարը:

Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի հոկտեմբերի 13-ի որոշմամբ Ա.Ղռեջյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, ն նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:

2020 թվականի հոկտեմբերի 26ին քրեական գործ, հաստատված

մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի փետրվարի 4-ի դատավճռով Ալբերտ Ղռեջյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 5 (հինգ) տարի ժամկետով: Միաժամանակ, ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կարգով նշանակված պատժին հաշվակցվել է Ա.Ղռեջյանի՝ 2020 թվականի մարտի 1-ից մինչն 2020 թվականի հուլիսի 10-ն արգելանքի տակ գտնվելու 3 (երեք) ամիս 29 (քսանինը) օր ժամկետը, ն վերջնական թողնվել է կրելու ազատազրկում՝ 4 (չորս) տարի 8 (ութ) ամիս 1 (մեկ) օր ժամկետով:

Նույն դատավճռով դատապարտվել է նան Ռուբեն Ավետիքի Ղռեջյանը:

4

3. Պաշտպան Ս.Սարգսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2022 թվականի մայիսի 3-ի որոշմամբ բողոքը մասնակիորեն բավարարել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի փետրվարի 4-ի դատավճիռը մասնակիորեն՝ ամբաստանյալ Ալբերտ Ղռեջյանի մասով բեկանել ն փոփոխել է՝ նրա նկատմամբ նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չի կիրառել` սահմանելով փորճաշրջան՝ 3 (երեք) տարի ժամկետով:

Դատավճիռոը մնացած մասով թողնվել է անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի մայիսի 3-ի որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանը ն Ռ.Ղռեջյանի պաշտպան Ս.Սարգսյանը:

Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 12-ի որոշումներով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանի բողոքն ընդունվել է վարույթ., իսկ պաշտպան Ս.Սարգսյանի բողոքը մերժվել է:

Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 27-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. Բողոքաբերը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավորված ն պատճառաբանված չէ, բացի այդ ստորադաս դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ նյութական ն դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:

Այսպես` բողոքաբերը, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներ, նշել է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ, 61-63-րդ, 70-րդ հոդվածները: Մասնավորապես, ըստ Շամաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող տոդ տոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քսնվում է մինչն 2022 թվականի հուլիսի 1-ը գործող

5

բողոքի հեղինակի ամբաստանյալ։՝ ԱճՂռեջանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելիս Վերաքննիչ դատարանը պատշաճ չի գնահատել վերջինիս կատարած արարքի հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը:

Միննույն ժամանակ, Ա.Ղռեջյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելիս, Վերաքննիչ դատարանը հաշվի է առել մի շարք հանգամանքներ՝ ամբաստանյալների՝ հարազատ եղբայրներ հանդիսանալը, պատահականորեն ծագած վեճի ընթացքում նույն տուժողին մարմնական վնասվածքներ պատճառելը, տուժողի առողջությանը կյանքի համար վտանգավոր վնաս պատճառելը ն ԱՂոեջյանի՝ վատառողջ լինելը առանց պատշաճ հիմնավորման, թե այդ հանգամանքներն ինչ ազդեցություն են ունեցել ամբաստանյալի արարքի բնույթի ն հանրային վտանգավորության աստիճանի նվազեցման վրա:

Բացի այդ, ըստ բողոքաբերի, ստորադաս դատարանի կողմից պատշաճ իրավական գնահատականի չի արժանացվել Ա.Ղոռեջանի կողմից փայտե մահակով տուժողի կենսական օրգանին հարվածելու, վերջինիս ծանըր մարմնական վնասվածք պատճառելու հանգամանքը, որպիսի պայմաններում Ա.Ղռեջյանի կողմից առավել ծանըր ն վտանգավոր եղանակով տուժողին ծանը մարմնական վնասվածք պատճառելու փաստը պետք է հանգեցներ դատարանի կողմից առավել խիստ պատժի նշանակման, մինչդեռ Վերաքննիչ դատարանը Ա.Ղռեջյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել` խախտելով պատժի նշանակման ընդհանուր սկզբունքները:

Միաժամանակ, բողոքաբերը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանն արձանագրել է ամբաստանյալ Ա.Ղռեջյանի վատառողջ լինելու հանգամանքը, մինչդեռ քրեական գործի նյութերում նշված հանգամանքի մասին վկայող որնէ փաստ առկա չէ:

6. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է Ալբերտ Ղռեջյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի մայիսի 3-ի որոշումը ն օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի փետրվարի 4-ի դատավճռին:

6

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Ալբերտ Ղռեջյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6- րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «/..) 2020 թվականի մարտի 10-ին՝ ժամի 15:30-ի սահմաններում, Սնան-Մարվաննի-Գետամփ ավտոճանապարհի 157րդ կիլոմերի հատվածում վարելով հոր՝ Ավետիք Դերենիկի Ղոնջյանի, անվամբ հաշվառված «ՎԱԶ 21099» մակնիշի, 70 ՄՄ 099 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, դեպի Սնան քաղաք ընթանալիս, Լճափ գյուղի տարածքում ճանապարհը իրար չզիջելու պատճառով

վիճաբանության մեջ է մանել նույն պահին ճանապարհով «Միցուբիշի Պաջեոռո» մակնիշի 35 ՕՃ 216 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով երթնեկությաւն մեջ գտնվող, Գեղարքունիքի մարզի Լճափ համայնքի բնակիչ Միսակ Բորիկի Ումրշատյանի հետ, որի ընթացքում եղբոր՝ Ռուրեն Ավետիքի Ղոեջյանի հետ գործելով մեկ միասնական դիտավորությամբ, լրացնելով մեկը մյուսի գործողությունները, անվայել արտահայտություններ հեչեցնելով Միսակ Ումիշափյանի հասցեին ն նրան մեղադրելով ճանապարհային երթնեկությաւն կանոնները խախտելու ն տրանսպորտային միջոց վարել չիմանալու մեջ, դիտավորությամբ իր մոտ գտնվող փայտն մահակով մեկ անգամ հարվածել է Միսակ Ումրշավյանի գլխի գագաթային հատվածին, իսկ Ռուրեն Ղոնջյանը լրացնելով եղբոր գործողությունները` իր մո. գտնվող մետաղե խողովակով մեկ անգամ հարվածել է Միսակ Ումիշատյանի ձախ կողային հատվածին, ապա շարունակելով իրենց գործողությունները՝ ձեռքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Միսակ (Ումրշափյանի մարմնի տարբեր մասերին, վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս, կյանքին վտանգ սպառնացող` ձախից հետին ճակավային շրջանի սալջարդ վերքի, ձախ ակնակապիճի փափուկ հյուսվածքների սալջարդի, աջ գուրկային շրջանի արյունազեղման, գլխուղեղի միջին ատրիճանի սալջարդի, որոնք առաջացել են կոնտուզիոն հեմոռագիկ օջախներ աջ քունքաճակավտայինի րլթերում, փոքր էպիդուրալ արյոււսահավաք ճակատային բլթում, ձախից քունքոսկրի այտային աղեղի կոտրվածքի, գանգի ձախից առաջային գանգամվտսում հիմի կոտրվածքի, ձախից ակնակապճի

7

դրսային ն ներսային պատերի կոտրվածքի ձնով: Միսակ Ումիշատյաւնը արացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառի բժշկական կենտրոն» փաւկ բաժնետիրական ընկերություն (.-.)»2:

8. Առաջին ատյանի դատարանի դատավճռով արձանագրվել է հետնյալը. «՛...) Դատարանը գտնում է, որ ապացուցված է Ալբերտ Ղոեջյանի ն Ռուրեն Ղոեջյանի մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանցանքներ կատարելու մեջ, իսկ վերը նշված ապացույցների համակցությունը բացառում է ամիատարանյալներ Ալբերտ Ղոնջյանի ն Ռուբեն Ղոռեջյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանցանքներ չկատարելու ողջամիտ հավաւնականությունը:

(.-.) Ալբերտ Ավետիքի Ղոնջյանի ն Ռուրեն Ավետիքի Ղոնջյանի նկատմամը պատիժ նշանակելիս Դատարանը հաշվի է առնում ինչպես նրանց կողմից կատարած հանցագործության բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճաւնը, այնպես էլ նրանց անձր բնութագրող, պատասխանատվությունը ն պատիժը մեղմացնող ն ծանրացնող հանգամաւնքները:

Որպես ամբաստանյալներ Ալբերտ Ավետիքի Ղոնջյանի ն Ռուբեն Ավետիքի Ղոեջյանի անձր բնութագրող հանգաւմանքներ Դատարունը հաշվի է առել այն, որ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տալեկանքների համաձայն նախկինում դատապարտված չեն եղել (...), բնութագրվում են դրականորեն (...):

Դատարանը ՀՀ քրեական օրենսգիքի 62-րդ հոդվածի Լին մասի համաձայն, որպես ամբաստանյալներ Ալբերտ Ավերիքի Ղոնջյանի ն Ռուբեն Ավետիքի Ղոռեջյանի պատասխանավպվությունսր են պատիժը մեղմացնող հանգամանք է դիտում փտւժողի վարքագծի հակարարոյականությունը (հնչեցրել է հայհոյանք) որով պայմանավորվել է հանցագործությունը:

Դատարանն արձանագրում է, որ ամբասվաւնյալներ Ալբերտ Ավերիքի Ղոռեջյանի ն Ռուրեն Ավետիքի Ղոնջյանի պատասխաւնապտվությունը ն պատիժը ծանրացնող հանգաւմանքներ գործում առկա չեն:

(-)

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 256-258:

8

Ելնելով գործի հանգամանքներից, (..) Դավարանը գտնում է, որ իրենց կողմից կատարած հանցավոր արարքների համար Ալբերտ Ավետիքի Ղոնջյանի ն Ռուբեն Ավետիքի Ղոնջյանի նկատմամբ պերք Լէ նշանակվի պատիմժ՝ ազատազրկման ձնով:

(-.)

Դատարանը (..) գտնում է, որ ամբատրանյալներ Ալբերտ Ավետիքի Դոռեջյանի ն Ռուբեն Ավետիքի Ղոնջյանի անձր րնութագրող վերը նշված հանգամանքները բավարար չեն գալու այն եզրաւհանգման, որ նրանց ուղղումը հնարավոր է առանց ոնալ (իրական) պատիժ նշանակելու: Դատարանի նման եզրահանգումը պայմանավորված է ամբատրանյալնեն Ալբերտ Ավերիքի Ղոռեջյանի ն Ռուբեն Ավետիքի Ղոնջյանի կատարած արարքների բնույթով ն վտանգավորության աստիճանով ու նրանց անձով: Այսինքն Դատարանը գտնում է, որ ամբաստանյալներ Ալբերտ Ավետիքի Ղոեջյանը ն Ռուբեն Ավետիքի Ղոնջյանը պետք է կրեն նշանակված պատիժը (..-»::

9. Վերաքննիչ դատարանը, մասնակիորեն բեկանելով ու փոփոխելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, արձանագրել է հետնյալը. «(..) (Անդրադառնալով ամրբասվաւնյալներ Ռուբեն ն Ալբերտ Ղոենջյանների նկատմամը ազատազրկման Օձնով նշանակված պատիժը կրելու հարցին (պատիժը պայմանականորեն չնիրառեու հնարավորությանը, դրա վերաբերյալ ներկայացված վերաքննիչ բողոքին՝ Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով կատարված հանցագործության բնույթն ու վտանգավորության բարձր աստիճանը (տուժողի առողջության դեմ ուղղված դիտավորյալ ծանր հանցագործություն է), հանցանքը խմիի կազմում կատարելը, տուժողին մարմնական վնասվածքներ պատճառելիս բութ գործիքների օգտագործման փաստը, արձանագրում է, որ նախկինում դատապարտված չլինելը, երիտասարդ լինելը ն բնակության, ուսմուն ու աշխատանքի վայրերում դրականորեն բնութագրվելը, վտւժողի վարքագծի հակարարոյականությունը, տուժողի կողմից գույքային պահանջ ներկայացնելուց հրաժարվելն առերնույթ բավարար չէին ն բավարար չեն գալու այն եզրահանգման, 5 Տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 118-150։

9

որ նրանցից յուրաքանչյուրի ուղղումը հնարավոր է առանց ասյն գործով նշանակված պատիժը ոռնալ (իրական) կրելու:

Ամիաստանյալներից լուրաքանչյուրի անձը բնութագրող վփվյալների, պատասխանաւտվությունն ու պատիժը մեղմացնող վերոնշյալ հանգամանքների ամբողջությունն Առաջին ատյանի դատարանն արդեն իսկ հաշվի է առել նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ փվյալ հոդվածի սանկցիայով նախատեսված նվազագույն պատիժ նշանակելիս (երկուսի նկատմամբ էլ որպես պատիժ է նշանակել ազատազրկում՝ 5 փարի ժամկետով, այն պայմաններում, երբ նրանց վերագրվող հոդվածի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 12րդ հոդվածի 2րդ մասի սանկցիան որպես պատիժ է նախատեսում բացառապես ազապտազիկման ձնով՝ 5- ից 10 տարի ժամկեվտվ):

Միննույն ժամանակ, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ

ամբաատանյալների նկատմամբ ազատազիկման ձեռով նշանակված պատժի կրման հարցը լուծելիս Առաջին ատյանի դատարանը պարտավոր էր առաջնորդվել նան մարդասիրության սկզբունքով այն է՝ դատավճոում արձանագրած ն գնահատման ենթարկած ամբաարանյալների անձր

դրականորեն բնութագրող տվյալների ն պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների հետ մեկտեղ հաշվի առնել նան վերջիններիս՝ հարազավ եղբայրնե, հանդիսանալու, պատահականորեն ծագած վեճի ընթացքում նույն փուժողին մարմնական վնասվածքներ պատճառելու ն համակցված վնասվածքների գնահատման արդյունքներով այդ փուժողի առողջությանը կյանքի համար վտանգավոր վնաս պավզճառելու փաւսվվ, ինչպես նան Ալբերտ Ղոնջյանի վատառողջության վերաբերյալ ներկայացված տվյալները, որի պայմաններում հնարավոր էր եզրակացնել, որ համակատարմամը, բայցն առանց նախնական համաձայնության գործած եղբայրներից մեկի՝ գործով ամբաստանյալ Ալբերտ Ղոնջյանի նկատմամի դավզտավճոով նշանակված ն չկրած պատիժը` 4 (չորս) տարի 8 (ութ) ամիս 1 (մեկ) օր ժամկետով ազատազիկումի պայմանականորեն չկիրառելը նպատակահարմար է ն ողջամիտ ժամկետով՝ 3 տարով փորձաշրջան սահմանելու պարագայում կարող է ապահովվել նրա

10

նկատմամի պատժի նպապտակների իրացվելիությունը՝ երա ոսլղումի, սոցիալական արդարության վերականգնումը, նոր հանցագործությունների կանխումը:

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ալբերտ Ղոռեջյանի նկատմամի նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը բխում: էր ն բխում է ՀՀ քրեական օրենսգիքի 10-րդ ն 6-րդ հոդվածներով սահմանված՝ արդարության, Օ9»9պավասխանատվության անհատականացման են պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներից ն կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը չկիրառելով՝ Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դափական սխալ՝ նյութական իրավունքների խախտում, որն ազդել է գործի ելքի վրա (..»":

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավորված է արդյոք ամբաստանյալ ԱՂոռեջյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետնությունը:

1. ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի համաձայն՝ «Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պավզճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որբի վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որնէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամը, ինչպես նան կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորարով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորարով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդությու, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում` պատժվում է ազատազրկմամը` երեքից յոթ փարի ժամկետով:

«Տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթեր 6185:

1

2. Նույն արարքը, որը կատարվել է`

(.-.)

6)մի խումբ անձանց կամ կազմակերսլված իւմիի կողմից,

(.-.)

պավժվում է ազատազիկմամբ՝ հինգից տասը փարի ժամկեվով»:

12. Ճ:ռ2ՇԸ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի համաձայն՝ «ւ Դատարանի դավփավճիոր պետք է լինի օրինական ն հիմնավորված:

(-:)

41 Դատարանի դատավճիոր պետք է լին, պատճառարանված:

Պատճառարանման ենթակա են դավզալրաւնի կողմից դատավճռում շարադրվող բոլոր հետրնությունները ն որոշումները»:

Թ. Վճռաբեկ դատարանն առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքում պատիժ նշանակելու ն նշանակված պատիժը

պայմանականորեն չկիրառելու հարցերին անդրադարձել է իր մի շարք նախադեպային որոշումներում»:

14. Վերահաստատելով վերոնշյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ քննարկվող հոդվածով նախատեսված հանցանք կատարելու համար պատիժ նշանակելիս ն այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս ստորադաս դատարանները պետք է հաշվի առնեն ինչպես խախտվող հասարակական հարաբերության բնույթն ու կարնորությունը, այնպես էլ արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են անձի հոգեբանական վերաբերմունքն իր կատարած արարքի ն դրա հետնանքների նկատմամբ, հանցագործության հանգամանքները, 5 Տես Վճռաբեկ դատարանի` Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28ի թիվ ԵԿԴ/0191/01/14, Արսեն Կարապետյանի ն Ռուբեն Գողգուլյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱԴԴ/0011/01/14, Սերգել Աբովյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԱԴԴ/0038/01/15, Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/0335/01/19, Անդրանիկ Ալավերդյանի գործով 2021 թվականի հուլիսի 20-ի թիվ ԿԴ2/0026/01/19 որոշումները:

12

եղանակը, գործիքներն ու միջոցները, մարմնական վնասվածքների քանակը, տեղակայումը, բնույթը ն այլնշ։

Ծ. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ Ա.Ղռեջյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ նա վիճաբանության մեջ է մտել Միսակ Ումրշատյանի հետ, որի ընթացքում եղբոր` Ռուբեն Ավետիքի Ղոեջյանի հետ գործելով մեկ միասնական դիտավորությամբ, լրացնելով մեկը մյուսի գործողությունները, անվայել արտահայտություններ հնչեցնելով Մ.Ումրշատյանի հասցեին, դիտավորությամբ, իր մոտ գտնվող փայտե մահակով, մեկ անգամ հարվածել է վերջինիս գլխի գագաթային հատվածին, իսկ Ռուբեն Ղռեջյանը, լրացնելով եղբոր գործողությունները, իր մոտ գտնվող մետաղե խողովակով մեկ անգամ հարվածել է Միսակ Ումրշատյանի ձախ կողային հատվածին, ապա երկուսով ձեռքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Մ.Ումրշատյանի մարմնի տարբեր մասերին՝ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանը վնամ՛:

Առաջին ատյանի դատարանը, ամբաստանյալ ԱՂռեջանին մեղավոր

ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով առաջադրված մեղադրանքում ն գնահատելով կատարված հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանը ն բնույթը, հանցագործության կատարման հանգամանքները, ամբաստանյալ Ա.Ղռեջյանի անձը բնութագրող տվյալները, գտել է, որ նրա ուղղումը հնարավոր չէ առանց ռեալ (իրական) պատիժ նշանակելու:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալի՝ նախկինում դատապարտված չլինելը, երիտասարդ լինելը ն բնակության, ուսման ու աշխատանքի վայրերում դրականորեն բնութագրվելը, տուժողի վարքագծի հակաբարոյականությունը, տուժողի կողմից գույքային պահանջ ներկայացնելուց հրաժարվելն առերնույթ բավարար չէին ն բավարար չեն գալու այն եզրահանգման, «Տես Վճռաբեկ դատարանի` Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 1Օի թիվ ԵԴ/0335/01/19 որոշման 12-րդ կետը:

7 Տե'ս սույն որոշման 7-րդ կետը:

Ց Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

13

որ նրա ուղղումը հնարավոր է առանց սույն գործով նշանակված պատիժը ռեալ կրելու:

Միննույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը փաստել է, որ Ա.Ղռեջյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը չկիրառելով՝ Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ նյութական իրավունքի խախտում, այն պատճառաբանությաամբ, որ վերջինն, Օ`պարտավոր էր առաջնորդվել մարդասիրության սկզբունքով ն հաշվի առնել ամբաստանյալների՝ հարազատ եղբայրներ հանդիսանալու, պատահականորեն ծագած վեճի ընթացքում նույն տուժողին մարմնական վնասվածքներ պատճառելու ն համակցված

վնասվածքների գնահատման արդյունքներով վերջինի առողջությանը կյանքի համար վտանգավոր վնաս պատճառելու փաստը, ինչպես նան ԱՂռեջյանի վատառողջության վերաբերյալ ներկայացված տվյալները»:

16.` Նախորդ կետում շարադրված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 1114րդ կետերում վկայակոչված ն արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ա.Ղռեջյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս Վերաքննի, դատարանը պատշաճ գնահատման չի ենթարկել ամբաստանյալի կողմից կատարված հանցավոր արարքի բնույթի ն հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող մի շարք գործոններ, մասնավորապես.

- խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարնորությունը. ամբաստանյալը ոտնձգել է այնպիսի հասարակական հարաբերության դեմ, որի խախտումը բացասաբար է անդրադարձել տուժողի առողջական վիճակի վրա,

- հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի ն դրա

հետնանքների նկատմամբ, մասնավորապես այն, որ ամբաստանյալը գործել է ուղղակի դիտավորությամբ, գիտակցել է իր գործողությունների բնույթն ու վտանգավորությունը, նախատեսել է իր արարքի ն հետնանքների միջն առկա անմիջական )Օ-պատճառական կապ ն ցանկացլ է համապատասխան

հետնանքների վրա հասնելը,

5 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

14

- հանցագործության գործիքը, մասնավորապես` ամբատրանյալի մուր բութ գործիքի` փայտե մահակի առկայությունը ն հանրորեն վտանգավոր արարքը փայտն մահակի գործադրմամբ կատարելը,

- տուժողի առողջությանը հասցված վնասի բնույթն ու մարմնական վնասվածքների տեղակայումը, մասնավորապես այն, որ ամբաստանյալը վերը նշված գործիքով հարվածել է տուժողի կենսական կարնոր օրգանի շրջանում` գլխի գագաթային հատվածին, ինչին հաջորդել են բազմաթիվ հարվածներ տուժողի մարմնի տարբեր մասերին, որի արդյունքում վերջինի առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածք, որն ուղեկցվել է ճախից հետին ճակատային շրջանի սալջարդ վերքով, ձախ ակնակապիճի փափուկ հյուսվածքների սալջարդով, աջ գոտկային շրջանի արյունազեղմամբ, գլխուղեղի միջին աստիճանի սալջարդով, որոնք առաջացրել են կոնտուզիոն հեմոռագիկ օջախներ աջ քունքաճակատայինի բլթերում, փոքր էպիդուրալ արյունահավաք ճակատային բլթում, ձախից քունքոսկրի այտային աղեղի կոտրվածքով, գանգի ձախից առաջային գանգափոսում հիմի կոտրվածքով, ձախից ակնակապճի դրսային ն ներսային պատերի կոտրվածքով:

17. Բացի այդ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում արձանագրել, սակայն որնէ կերպ չի հիմնավորել, թե ամբաստանյալ Ա.Ղռեջյանի՝ մյուս ամբաստանյալի հետ հարազատ եղբայրներ հանդիսանալու փաստը, պատահականորեն ծագած վեճի ընթացքում նույն տուժողին մարմնական վնասվածքներ պատճառելը ն համակցված

վնասվածքների գնահատման արդյունքներով վերջինի առողջությանը կյանքի համար վտանգավոր վնաս պատճառելը, ինչպես են նվազեցնում արարքի հանրային վտանգավորության աստիճանը»: Ինչ վերաբերում է ամբաստանյալ Ա.Ղռեջյանի վատառողջության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դատական ակտում տեղ գտած փաստարկներին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, 6 Տե տամուչ ոանումչ, Վճռաբեկ դատարանի` Ֆրունզիկ Գալարյանի գործով 2010 թվականի մարտի 26ի թիվ ԵԿԴ/0058/11/09 որոշման 1820-րդ կետերը, Գնորգ Խնուպանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԷԴ/0030/01/12 որոշման 14-րդ կետը, Արսեն Մակարյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0016/11/15 որոշման 14-րդ կետը, Արամայիս Հակոբյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0224/01/14 որոշման 17.1-րդ կետը:

15

որ գործի նյութերում Ալբերտ Ղոռեջյանի վատառողջության վերաբերյալ փաստական տվյալներ առկա չեն:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ Վերաքննիչ դատարանի կողմից ներկայացված` Ալբերտ Ղռեջյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմնավորումներում առկա է որոշակի հակասություն: Այսպես՝ Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով կատարված հանցագործության բնույթն ու վտանգավորության բարձր աստիճանը, հանցանքը խմբի կազմում կատարելը, տուժողին մարմնական վնասվածքներ պատճառելիս բութ գործիքների օգտագործման փաստը, նս արձանագրել է, որ գործում առկա տվյալները բավարար չեն գալու այն եզրահանգման, որ ամբաստանյալների ուղղումը հնարավոր է առանց նշանակված պատիժը ռեալ (իրական) կրելու": Այդուհանդերձ, հակասելով ինքն իրեն, եկել է եզրահանգման, որ Աբերտ Ղոռեջյանի նկատմամբ նշանակված պատիժ` պետք է

պայմանականորեն չկիրառել:

18. Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետերում կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանն ամբաստանյալ Ա.Ղռեջյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս պատշաճ ուշադրության չի արժանացրել խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարնորությունը, կատարված հանրորեն վտանգավոր արարքի ն դրա հետնանքների նկատմամբ հանցավորի դրսնորած հոգեբանական վերաբերմունքը, օգտագործված գործիքը, հարվածների քանակը, տուժողի առողջությանը պատճառված վնասի բնույթը ն մարմնական վնասվածքների տեղակայումը:

Ուստի, նման պայմաններում, Վերաքննիչ դատարանի կողմից ամբաստանյալ Ա.Ղռեջյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված՝ անձը բնութագրող տվյալները, չեն կարող ողջամտորեն նվազեցնել Ա.Ղոեջյան՝ կատարած արարի ն անձ. հանրային

վտանգավորության աստիճանը ն բավարար չեն ամբաստանյալի նկատմամբ ո Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

16

ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու ու պատժի նպատակների իրացումն ապահովելու համար:

Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ա.Ղռեջյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետնությունը հիմնավորված չէ:

19. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, ամբաստանյալ Ա.Ղռեջյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 70- րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում: Այսինքն՝ թույլ է տվել 1998 թվականի հուլիսի Լին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված նյութական իրավունքի խախտում:

Մինչդեռ, սույն գործով Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, ուստի անհրաժեշտ է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի մայիսի 3-ի որոշումն ու օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի փետրվարի 4-ի դատավճոռին՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ, 17-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Ալբերտ Ավետիքի Ղոռեջյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի մայիսի 3-ի որոշումը բեկանել ն օրինական ուժ տալ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի փետրվարի 4-ի դատավճռին՝ հիմք

17

ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:

՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

ՕՕ :Ս.ՕՇԱՆՅԱՆՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
23 մարտի, 2023 թ.
Գործի #:
ԳԴ4/0075/01/20
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել