Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Մուրադյան — ԱՎԴ/0103/01/19
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Մուրադյան — ԱՎԴ/0103/01/19

Վճռաբեկ դատարանԱՎԴ/0103/01/1920 դեկտեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2019 թվականի փետրվարի 13-ին ՀՇ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ նան՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 26153219 քրեական գործը, որի նախաքննությունը 2019 թվականի փետրվարի 14-ից իրականացվել է ՀՇ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում: 2019 թվականի փետրվարի 15-ին Հայկ Մուրադի Մուրադյանը ձերբակալվել է, իսկ 2019 թվականի փետրվարի 18-ին նրա նկատմամբ որպես խափանման

Ամբողջ Տեքստ

«27: ԱՎԴ/0103/01/19

ՍԱՏԻՆ

Սեվ Ն:

ՀՑՏՅոլԻ Ն 7՛

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Արարատի ն Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր Հ.Պետրոսյան

ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Լ.Աբգարյան

դատավորներ՝ Կ.Հովհաննիսյան

Վ.Մարգարյան

20 դեկտեմբերի 2024 թվական ք.Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով Հայկ Մուրադի Մուրադյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 15-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանի վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2019 թվականի փետրվարի 13-ին ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նան՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 26153219 քրեական գործը, որի նախաքննությունը 2019 թվականի փետրվարի 14-ից իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում:

2019 թվականի փետրվարի 15-ին Հայկ Մուրադի Մուրադյանը ձերբակալվել է, իսկ 2019 թվականի փետրվարի 18-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննության մարմնի` 2019 թվականի փետրվարի 25-ի որոշմամբ Հայկ Մուրադյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

209 թվականի օգոստոսի 12ին քրեական գործ, մեղադրական

եզրակացությամբ ուղարկվել է Արարատի ն Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նան Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 30-ի դատավճռով Հայկ Մուրադյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի Լին մասով ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կիրառմամբ` նշանակված պատժին հաշվակցվել է Հ.Մուրադյանի անազատության մեջ գտնվելու3 (երեք) օրը ն թողնվել է ազատազրկում՝ 2 (երկու) տարի 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ՝ Հ.Մուրադյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել ն սահմանվել է փորճաշրջան՝ 4 (չորս) տարի ժամկետով:

3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նան Վերաքննիչ դատարան 2024 թվականի փետրվարի 15ի որոշմամբ դատախազի ն

Յ

պաշտպանների վերաքննիչ բողոքները մերժվել են, իսկ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնվել է անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի մայիսի 20-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ՝ նյութական իրավունքի այնպիսի խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա:

Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները, Հայկ Մուրադյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, պատշաճ չեն գնահատել վերջինիս արարքի բնույթը ն դրա հանրային վտանգավորության աստիճանը:

Բողոք բերած անձն ընդգծել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածով նախատեսված քրեաիրավական նորմը կիրառելիս դատարանի համոզվածությունը, վստահությունն այն մասին, որ մեղադրյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը ն վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին, ինչը տվյալ դեպքում ստորադաս դատարանների կողմից չի ապահովվել:

Բողոք բերած անձը նշել է, որ ստորադաս դատարանները հաշվի չեն առել պաշտպանվող հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը, ինչպես նան այն, որ Հայկ Մուրադյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում չի կարող ապահովվել պատժի նպատակների իրականացումը:

4

Բողոքի հեղինակը նան փաստարկել է, որ ստորադաս դատարանների կողմից Հայկ Մուրադյանի պատասխանատվությունը ն պատիժը մեղմացնող ճանաչված հանգամանքները ողջամտորեն չեն նվազեցնում վերջինիս կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորությունը, ուստի դրանք չէին կարող դրվել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման նախադրյալների հիմքում:

6. Շիմք ընդունելով վերոշարադրյալը՝ բողոքաբերը խնդրել է Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 15-ի որոշումը բեկանել ն կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ անթույլատրելի ճանաչելով Հայկ Մուրադյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը:

Վճոաբեկ բողոքի պատասխանը.

7. Պաշտպաններ Վ.Շովհաննիսյանը ն Վ.Գնորգյանը ներկայացրած վճռաբեկ բողոքի պատասխանում նշել են, որ Վերաքննիչ դատարանը թույլ չի տվել դատական սխալ, որը կարող էր ազդել վարույթի ելքի վրա:

Պաշտպանները գտել են, որ վեճի նախաձեռնությունն ամբողջապես եղել է ալկոհոլային հարբածության վիճակում գտնվող տուժողինը, իսկ ամբաստանյալը ոչ միայն չի ցանկացել մասնակցել վեճին, այլ բոլոր հնարավոր միջոցներով փորձել է կանխել այն:

Բացի այդ, ըստ պաշտպանների՝ տուժողի կենսական կարնոր օրգաններին չհարվածելն ու չվնասելն այն օբյեկտիվ իրողությունն է, որը փաստում է արարքի հանրային վտանգավորության աստիճանի նվազ լինելու մասին:

8. Վերոշարադրյալի հիման վրա՝ պաշտպանները խնդրել են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

9. Հայկ Մուրադյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ «նա դիտավորությամը համագյուղացի Արտյոմ Իշխանի Մկրփչյանի առողջությանը պատճառել է ժանր վնաս, որպիսի գործողություններն արտահայվվել են հետնեյալում.

5

Այսպես՝

2019թ. փեվրվարի 8-ին՝ երեկոյան, Հայկ Մուրադյանը տեղեկանալով, որ նույն օրն իրենց գյուլում տեղի ունեցած հուղարկավորության ժամանակ համագյուղացի՝ անչափահաս Իշխան Արտյոմի Մկրտչյանը ծաղկեպսակ րոնելու հարցի հեր կապված խոսակցություն է ունեցել հարնանությամբ գտնվող Նոր Ուղի գյուղի բնակիչների հեպ, որոշել է հերագա հնարավոր վեճր կանխելու համար անձամբ զրուցել նրանց հետ: Այդ նպատակով Հայկ Մուրադյանը 2019թ. փետրվարի 1Լին՝ ժամը 17-ի սաւհմաններում, Իշխան Մկրվչյաւնին ավվտմեքենայով տարել է Նոր Ուղի գյուղ, որտեղ վերջինիս փոխարեն զրուցելով Նոր Ուղի գյուղի բնակիչների հնվ, հարթել է միջադեպը:

Նույն օրը` երեկոյան, Իշխան Մկրտչյանի հայր Արտյոմ Մկրփչյանը, Երնան քաղաքից վերադառնալով տուն ն փեաղլեկանալով այդ մասին, բարկացել է այն մրքից, որ Հայկ Մուրադյանն ինքնազլուխ՝ առանց իր իմացության, որդուն՝ Իշխան Մկրտչյանին տարել է Նոր Ուղի ն լուծել նրա խնդիրները, ինչից հետո` նույն օրր ժամը 20:30-ի սահմաններում, Արտյոմ Մկրտչյանը Արարատի մարզի Գինեվետ գյուղի Կոմիտասի անվան փողոցում հանդիպել է Հայկ Մուրադյանին ն նշված հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Հայկ Մուրադյանն իր մոտ եղած դանակով դիտավորությաւմը 4 անգամ հարվածներ է հասցրել Արտյոմ Մկրտչյանին, մասնավորապես՝ մեկ անգամ որովայնին, երեք անգամ ազդրերին ն պատճառել որովայնի առաջային պատի ծակած-կտրած թափանցող վերքի, աջ ազդրի վերին երրորդականի հետին մակերեսի, ձախ ազդրի վերին նրրորդականի առաջային մակերեսի, աջ ազդրի վերին երրորդականի առաջային մակերեսի մեկական ծակած- կտրած վերքերի ձնով մարմնական վնասվածքներ, որոնցից որովայնի առաջային պատի ծակած-կտրած թափանցող վերքն առողջությանը պատճառել է ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող, իսկ մնացած վերքերը, ինչպես միասին, այնպես էլ առանձին-առանձին վերցված, առաջացրել են առողջության թեթն վնաս, առողջության կարճավպն քայքայումով»:

ւՏե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 196-197:

6

10. Առաջին ատյանի դատարանի դատական ակտի համաձայն. «/(...) Դատարանը (...) հանգում է այն հետնության, որ Հայկ Մուրադի Մուրադյանը կատարել է 2003թ. ապրիլի 18ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 12րդ հոդվածի Լին մասով (...) նախատեսված արարք, միննույն ժամանակ Դատարունը գտնում է, որ մեղսագրված արարքն ամբաստանյալը կատարել է մեղավորությամի, այն որակված է ճիշվ, վերջինս քրեական պատասխանավպվության ն պատժի է ենթակա 2003թ. ապրիլի 16-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի էին մասով, որը համապատասխանում է 0107.2022թ. ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի Էին մասի Էին կետին (...):

(--)

Դատարանը արձանագրում է, որ Դատարանում տուժող Արտյոմ Մկրտչյանը հայտարարեց, որ ամրբասվանյալի նկատմամբ բողոք ն պահանջ չունի, իրենք ընկերներ են. (...):

Ամբաստանյալ Հայկ Մուրադյանի նկատմամբ պատիժ սահմանելիս,

Դատարանը (...) հաշվի է առնում նրա կատարած հանցանքի հանրություն համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, նրա անձր բնութագրող տվյալները, այդ թվում պատասխանապտվություն Օու պատիժը մելմացնող ն ծանրացնող հանգամանքները, ինչպես նան գործի ողջ տվյալները:

Դատարանը, որպես ամբաարանյալ Հայկ Մուրադյանի անձր բնութագրող տվյալ դիվում է այն, որ վերջինս համաձայն ՀՀ ոատիկանության ինֆորմացիոն կենտրոնի կողմից 17.02.2019թ. տրված «Ձն 8» տեղեկանքի (..) համարվում է դատվածություն չունեցող, Արարատի մարզի Գինեվեր համայնքի ղեկավար Մ.Սանթոյանի կողմից տրված բնութագրի համաձայն Հայկ Մուրադի Մուրադյանը բնութագրվում է դրական (...):

Դատարանը ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի Լին մասի 4-րդ կետի են 2րդ մաս. հիմքով ամիաստանալ Հայկ Մուրադյանի

պատասխանաւտվությունը ն պատիժը մեղմացնող հանգամանք է դիտում խնաւմքին երեք երեխա ունենալու հանգամաւնքը, որոնցից երկուսը մինչն 14 տարեկան (...), նկատի ունենալով, ոլր նշված հանգամանքը էականորեն նվազեցնում է ինչպես

7

ամբաստանյալ Հայկ Մուրադյանի, այնպես էլ նրա կատարած արարքի հանրային վտանգաւվորությաւն աստիճաւնը:

Միննույն ժամանակ, Դատարանն ապացուցված է համարում, որ բացակայում: են ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 63րդ հոդվածով նախատեսված ամբաարանյալի պատասխանաւտվությունը ն պատիժը ծանրացնող

հանգամանքները:

(--)

Հաշվի առնելով ամբաատանյալ Հայկ Մուրադյանի կողմից կատարած հանցանքի հանրային վտանգավորության աստիճաւեր ն բնույթը, հանցագործության կատարման եղանակը, քրեական օրենսդրությամի պահպանվող նշված հասարակական հարաբերության հանցանքի կատարման պահին ունեցած սոցիալական նշանակությունը, պափտասխանապվությունը ն պատիժը մեղմացնող վերը նշված հանգամանքները ն ծանրացնող հանգամանքների բացակայությունը, երա անձր բնութագրող վվյալները, կատարած հանցագործության բնույթն ու աստիճաւնը, ն ելնելով պատասխանավվության անհատականացման ն պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներից, Դատարանը գտնում է, որ ամբատարանյալ Հայկ Մուրադյանին 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի Էին մասով, որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի Լին մասի Լին կետին, պեվք է դատապարտել ազատազիկման 3 (երեք) փարի ժամկետով:

(--)

Դատարանի համոզմամբ, ամբասրանալ Հայկ Մուրադյանի անձր

բնութագրող վվյալները՝ այն, որ վերջինս նախկինում դափված չէ, բնութագրվում է դրական, խնամքին մինչն 14 տարեկան երկու երեխա ունենալը, միննույն ժամանակ նան՝ պատասխանատվություն, Օն պատիժը ծանրացնող հանգամանքի բացակայությունը, ինչպես նան տուժողի կողմից ամբասվաւնյալի նկատմամի բողոք կամ պահանջ չունենալու հանգամանքը, էականորեն նվազեցնում են ինչպես ամբաարաւնյալի անձի, այնպես էլ նրա կատարած հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը, ե նշված հանգամանքներն իրենց ամրողջությաւն մեջ հնարավորություն են տալիս ամրբասվաւնյալին դիտել ոչ միայն որպես հանցանք

8

կատարողի, որր պետք է պարասխանավվություն կրի, այլ նան որպես կոնկրետ անձի՝ իր անհատական հատկանիշներով:

Նշված հիմնավորումներով, միննույն ժամանակ նան ելնելով

պատասխանաւտվության անհավփականացման ն պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներից` Դատարանը հանգում է այն համոզվածության, որ ատցիալական արդարության վերականգնում, Հայկ Մուրադյանի ուղղվկրը ն նոր հանցագործությունները կանխելը հնարավոր է նրա նկատմամբ ազատազիկման ձեով նշանակվող պատիժը պայմանականորեն չկիրառելու ն միաժամանակ ողջամիտ, տվյալ դեպքում` 4 (չորս) փարի ժամկեվոտվ փորձաշրջան սահմանելու պայմաններում, ինչի արդյունքում հնարավոր է ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով ամիագրված պատժի նպատակների իրականացումը՝ վերականգնել առցիալական արդարությունը, ուղղել պավժի ենթարկված անձին, ինչպես նան կանխել հանցագործությունները (...)»-:

11. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետնյալը. «(..) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը ամբաստանյալ Հ.Մուրադյանի նկատմամբ պատիժ նշանակելիս ն այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս պատշաճ իրավական վերլուծության է ենթարկել գործի կոնկրեր հանգամանքները (...):

Ինչ վերաբերում է (...) այն պնդմանը, որ ամբատրանյալ Հ.Մուրադյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ դափտարաւնը հանգել է սխալ հետնության, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի` այս առումով հետնություններն իրավաչափ են, հիմնված են ամիաստանյալ Հայկ Մուրադյանի անձի, նրա կատարած արարքի համակողմանի ն օրյեկտիվ գնահատման վրա: Այլ կերպ Առաջին ատյանի դատարանի հետնությունները բխում են պատասխանապտվության ն պավժի անհատականացման ու նշանակված պավպժի կրման հարցի լուծման համար գործի նյութերից բխող փասվական տվյալներից (.-.)»':

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 8, թերթեր 1-42:

3Տե՛ս քրեական գործ, հատոր 10, թերթեր 5163:

9

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.

12 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող՝ 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Մինչն սույն օրենսգիրքն ուժի մեջ մփնպը կայացված դատական ակտերով վերաքննիչ ն վճռաբեկ բողոքները բերվում ն քննվում են մինչն 2022 թվականի հուլիսի Էր գործող կարգով»:

Վերոգրյալից հետնում է, որ 2022 թվականի հուլիսի Լից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում ն քննվում են 2022 թվականի հուլիսի 1-ից գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Հետնաբար, սույն բողոքի քննությունն իրականացնելիս, որպես Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացակարգ, հիմք է ընդունվում 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգը: Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը Հ.Մուրադյանի վերաբերյալ քրեական գործը քննության է առել, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը գնահատել է 1998 թվականի հուլիսի Լին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների շրջանակներում, ուստի ստորադամ դատարանների հետնությունների իրավաչափության գնահատման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները:

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավորված են արդյոք Հայկ Մուրադյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1Լին մասով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները:

14. Վճռաբեկ դատարանն առողջությանը դիտավորությամբ ծանըր վնաս պատճառելու դեպքում պատիժ նշանակելու ն նշանակված պատիժը

պայմանականորեն չկիրառելու հարցերին անդրադարձլ է իր մի շարք նախադեպային որոշումներում::

4 Տես Վճռաբեկ դատարանի` Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Սարգիս Խաչավորյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28ի թիվ ԵԿԴ/019101/14, Արսեն Կարապետյանի ն Ռուբեն Գուլգուլյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱԴԴ/0011/01/14,

10

15. Վերահաստատելով վերոնշյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը նս մեկ անգամ փաստում է, որ քննարկվող հոդվածով նախատեսված հանցանք կատարելո դեպքում պատիժ նշանակելիս, ն ան կրելու

նպատակահարմարության հարցը լուծելիս, ստորադաս դատարանները պետք է հաշվի առնեն ինչպես խախտվող հասարակական հարաբերության բնույթն ու կարնորությունը, այնպես էլ արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են անձի հոգեբանական վերաբերմունքն իր կատարած արարք ն դրա հետնանքների նկատմամբ, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, մարմնական վնասվածքների քանակը, տեղակայումը, բնույթը ն այլն»:

16. Ընդհանրացնելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կոնկրետ գործի փաստական հանգամանքների շրջանակներում վնաս պատճառելու համար օգտագործված փարատեսակ գործիքները կամ առարկաները (հրազեն, դանակ, կացին, մուրճ, մեկալյա ձող, քար ն այլն), կյանքի համար վրանգ ներկայացնող վնասի պատճառումի, հանցավորի պատրասվվածությունը, մեղքի դիտավորյալ ձեր (հարկապես ուղղակի դիվավորությունը) իրենց ամբողջության մեջ անկանխելի են դարձնում հանրորեն վտանգավոր հետնանքների առաջացումը, մեծացնում հանցագործությունը հաջողությամբ ավարտին հասցնելու կամ ավելի մեծ վնաս պատճառելու հավանականությունը Հետնաբար, նման դեպքերում օբյեկտիվորեն բարձրանում է նան արարքի հանրային վտանգավորության աստիճանը:

17. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ.

- Շայկ Մուրադյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ նա, 2019 թվականի փետրվարի 1-ին, իր ն համագյուղացի Արտյոմ Մկրտչյանի միջն ծագած վիճաբանության ժամանակ, իր մոտ եղած դանակով դիտավորությամբ չորս անգամ հարվածներ է Սերգել Առովյանի զործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԱԴԴ/0038/01/15, Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/0335/01/19, Անդրանիկ Ալավերդյանի գործով 2021 թվականի հուլիսի 20-ի թիվ ԿԴԶ/0026/01/19 որոշումները:

: Տես Վճռաբեկ դատարանի` Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/0335/01/19 որոշման 12-րդ կետը:

1

հասցրել Արտյոմ Մկրտչյանին: Ընդ որում, մեկ հարվածը հասցրել է վերջինիս որովայնին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս, իսկ երեքը՝ ազդրերին՝ տուժողի առողջությանը պատճառելով թեթն վնաս, առողջության կարճատն քայքայումով",

- Առաջին ատյանի դատարանը գտել է, որ կատարված արարքի համար Հայկ Մուրադյանի նկատմամբ որպես պատիժ պետք է նշանակել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի Լին մասի սանկցիայով նախատեսված նվազագույն պատիժը: Միաժամանակ, հաշվի առնելով նրա կատարած հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանը ն բնույթը, դեպքի հանգամանքները, նրա անձը (դրական բնութագրվելը, դատվածություն չունենալը),

պատասխանատվությունը ն պատիժը ծանրացնող հանգամանքների

բացակայությունը, պատասխանատվությունը ն պատիժը մեղմացնող հանգամանքները, մասնավորապես խնամքին երեք երեխա ունենալու հանգամանքը, որոնցից երկուսը՝ մինչն 14 տարեկան, ինչպես նան՝ տուժողի կողմից Հ.Մուրադյանի նկատմամբ բողոք կամ պահանջ չունենալու հանգամանքը՝ Առաջին ատյանի դատարանը եկել է եզրահանգման, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը, Հ.Մուրադյանի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը ռեալ կրելու, ուստի նրա նկատմամբ նշանակվող ազատազրկման ձնով պատիժը պետք է պայմանականորեն չկիրառել՛,

- "Վերաքննիչ դատարանը համաձայնել է Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ դիրքորոշման հետ ն եզրահանգել, որ դատախազի վերաքննիչ բողոքը բավարարելու, դատավճիռը պատիժը կրելու մասով բեկանելու ն Հ.Մուրադյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու հիմքեր չկանձ:

18. Նախորդ կետում շարադրված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 14-16-րդ կետերում մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ 5 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

Ց Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:

12

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների կողմից Հ.Մուրադյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված հանգամանքները ողջամտորեն չեն նվազեցնում մեղադրյալի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորությունը:

19. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հ.Մուրադյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել մեղադրյալի անձի ն նրա կատարած արարքի հանրային վտանգավորության վրա ազդող հետնյալ գործոնները.

ա) խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարնորությունը՝ այն, որ մեղադրյալը ոտնձգել է այնպիսի հասարակական հարաբերության դեմ, որի խախտումը խիստ բացասաբար է անդրադարձել տուժողի առողջական վիճակի վրա՝ վերջինիս առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող վնաս,

բ) հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարք ն դրա

հետնանքների նկատմամբ, մասնավորապես այն, որ մեղադրյալը գործել է ուղղակի դիտավորությամբ, գիտակցել է, որ տուժողի առողջությանը պատճառում է ծանը վնաս, նախատեսել է իր արարքի ն հետնանքների միջն առկա անմիջական պատճառական կապը,

գ) հանցագործության գործիքը, մասնավորապես` հանրորեն վտանգավոր արարքը դանակի գործադրմամբ կատարելը,

դ) հասցված մարմնական վնասվածքների բնույթն ու տեղակայումը, մասնավորապես այն, որ Հ.Մուրադյանը դանակով չորս անգամ հարվածել է տուժողին, ընդ որում՝ մեկ անգամ որովայնին ն երեք անգամ ազդրերին՝ պատճառելով որովայնի առաջային պատի ծակած-կտրած թափանցող վերքի, աջ ազդրի վերին երրորդականի հետին մակերեսի, ձախ ազդրի վերին երրորդականի առաջային մակերեսի, աջ ազդրի վերին երրորդականի առաջային մակերեսի մեկական ծակած-կտրած վերքերի ձնով մարմնական վնասվածքներ, որոնցից որովայնի առաջային պատի ծակած-կտրած թափանցող վերքն առողջությանը պատճառել է ծանը վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող, իսկ մնացած վերքերը առաջացրել են առողջության թեթն վնաս, առողջության կարճատն քայքայումով:

Թ

20. Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետում կատարված վերլուծությունը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները Հայկ Մուրադյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները պետք է կառուցեին վերոնշյալ հանգամանքների՝ իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության արդյունքում, իսկ դրանք գտանտեսելը հանգեցրել է քրեադատավարական օրենքով սահմանված պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացման:

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ վերը շարադրված՝ մեղադրյալ Հ.Մուրադյանի անձը բնութագրող տվյալները ն պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, կատարված արարքի հանրային բարձր վտանգավորության մասին վկայող փաստական տվյալների առկայության պայմաններում, չեն կարող ողջամտորեն նվազեցնել Հ.Մուրադյանի կատարած արարքի հանրության համար վտանգավորության աստիճանը ն նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմք հանդիսանալ: Ուստի, նման պայմաններում, ստորադաս դատարանների կողմից Հ.Մուրադյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված՝ անձը բնութագրող տվյալները ն պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ բավարար չեն կարող համարվել ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու համար:

2. Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները

մեղադրյալ Հ.Մուրադյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, պատշաճ ուշադրության չեն արժանացրել խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարնորությունը, կատարված հանրորեն վտանգավոր արարքի ն դրա հետնանքների նկատմամբ հանցավորի դրսնորած հոգեբանական վերաբերմունքը, դանակի գործադրման փաստը ն հասցված հարվածների քանակը, տուժողի առողջությանը պատճառված վնասի բնույթը ն մարմնական վնասվածքների տեղակայումը:

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ

Հ.Մուրադյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի Լին մասով

14

նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները հիմնավորված չեն:

22. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, Հ.Մուրադյան՝ նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում: Այսինքն, թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում: Ուստի, անհրաժեշտ է Հ.Մուրադյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով ստորադաս դատարանների դատական ակտերը փոփոխել. նրա նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը պետք է վերացնել ն թողնել կրելու ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1Լին մասով նշանակված ու ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի կանոններով սահմանված 2 (երկու) տարի 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով ազատազրկումը՝ պատժի կրման սկիզբը հաշվելով նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163»րդ ն 17-րդ հոդվածներով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31րդ, 34-րդ, 264-րդ, 28-րդ, 36Լրդ, 363-րդ ն 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Հայկ Մուրադի Մուրադյանի վերաբերյալ Արարատի ն Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 30-ի դատավճիոր ն այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 15-ի որոշումը փոփոխել: Հայկ Մուրադի Մուրադյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ազատազրկման ձնով նշանակված պատիժը նույն օրենսգրքի 70րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը

5

վերացնել ն թողնել կրելու 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 112րդ հոդվածի Լին մասով նշանակված ու նույն օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի կանոններով սահմանված 2 (երկու) տարի 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով ազատազրկումը:

Պատժի կրման սկիզբը հաշվել Հայկ Մուրադի Մուրադյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:

2. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
20 դեկտեմբերի, 2024 թ.
Գործի #:
ԱՎԴ/0103/01/19
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել