Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Երանոսյան — ԱՎԴ1/0008/11/20
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Երանոսյան — ԱՎԴ1/0008/11/20

Վճռաբեկ դատարանԱՎԴ1/0008/11/2019 հուլիսի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1 ՇՇ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի 1-ին սպայական վաշտի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով 2 հետաքննության ն վարչական վարույթի իրականացման խմբի տեսուչ Ա.Սաղոյանի՝ 2020 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ դիմող Բելլա Երանոսյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է, ն Աշոտ Գյուրջյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՇ քրեական օրենսգիրք) 185-րդ,

Ամբողջ Տեքստ

թ Մ:

ԱԱ ԱՎԴ0008/11/20

րաք Տ)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Նախագահող դատավոր՝ Կ.Մարդանյան

19 հուլիսի 2024 թվական ք. Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նան Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 29-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը.

1 ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության

ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի 1-ին սպայական վաշտի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով

2

հետաքննության ն վարչական վարույթի իրականացման խմբի տեսուչ Ա.Սաղոյանի՝ 2020 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ դիմող Բելլա Երանոսյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է, ն Աշոտ Գյուրջյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ քրեական օրենսգիրք) 185-րդ, 186-րդ հոդվածներով, 242-րդ հոդվածի Լին մասով քրեական հետապնդում չի իրականացվել՝ վերջինիս արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Արարատի մարզի դատախազ Ա.Չիչոյանի՝ 2020 թվականի օգոստոսի 2-ի որոշմամբ դիմող Բ.Երանոսյանի բողոքը մերժվել է, ն հաստատվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2020 թվականի օգոստոսի 3ի որոշման օրինականությունը:

2. Վերոնշյալ որոշումների դեմ դիմող Բ.Երանոսյանը բողոք է ներկայացրել Արարատի ն Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան|՝ խնդրելով վերացնել իրն Ա.Մարտիրոսյանի իրավունքների ու օրինական շահերի խախտումը:

3. Առաջին ատյանի դատարանը 2021 թվականի մարտի 3-ի որոշմամբ դիմող Բ.Երանոսյանի բողոքը բավարարել է՝ վերացնելով քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2020 թվականի օգոստոսի 3-ի ն դատախազի՝ 2020 թվականի օգոստոսի 21-ի որոշումները:

Արարատի մարզի դատախազության ավագ դատախազ Հ.Սարգսյանի

վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նան Վերաքննիչ դատարան) 2021 թվականի սեպտեմբերի 29-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի մարտի 3-ի որոշումը:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել, որը Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի փետրվարի 22-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483- րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչն 2022 թվականի հուլիսի Լը գործող կարգով:

3

Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 14-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. Բողոքաբերը, վկայակոչելով մի շարք իրավանորմեր, Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներ, նշել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ` դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա: Մասնավորապես, ըստ բողոքաբերի՝ ստորադաս դատարանները պատշաճ իրավական գնահատականի չեն արժանացրել այն, որ վիճարկվող որոշման դեմ ներկայացված բողոքով հայցվող իրավական պաշտպանության առարկան քաղաքացիական իրավանորմերի գործադրմամբ լուծման ենթակա հարցեր են, ն դրանք վերաբերել են Բ.Երանոսյանի ն ԱԳյուրջյանի միջն առկա քաղաքացիաիրավական հարաբերություններին:

Բողոքաբերը փաստարկել է, որ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմերի բացակայության պարագայում ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում պատճառված վնասների հետ կապված հարցերը կարգավորվում են քաղաքացիական իրավահարաբերությունների տիրույթում:

Հետնաբար, բողոքի հեղինակը եզրահանգել է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից Բ.Երանոսյանի հաղորդման առթիվ բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ քննություն իրականացրած չլինելու ն դիմող Բ.Երանոսյանի իրավունքների խախտում թույլ տված լինելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները հիմնավոր չեն:

6. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել ու փոփոխել ստորադաս դատարանների դատական ակտերը ն մերժել դիմող Բ.Երանոսյանի բողոքը:

4

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

7. Բելլա Երանոսյանի հաղորդման համաձայն՝ 2020 թվականի ապրիլի 4-ին Արարատի մարզի Նոր Ուղի գյուղի բնակիչ Աշոտ Գյուրջյանը, 69 ԽՕ 999 հաշվառման համարանիշով «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայով Գինեվետ գյուղի դաշտամիջյան ճանապարհին մխրճվել է իրենց պատկանող ոչխարի հոտի մեջ, որի հետնանքով սատկել է 32 գլուխ մայր ոչխար, պարալիզացվել է 5 գլուխ ոչխար, նշված ոչխարներից 5 գլուխը եղել են հղի, որի հետնանքով իրենց պատճառվել է 2.500.000 ՀՀ դրամի գույքային վնաս, ուստի խնդրել է հարուցել քրեական գործ՝ դեպքի հանգամանքները տպարզեու ն մեղավոր անձին քրեական

պատասխանատվության ենթարկելու համարշ:

7.1. Աշոտ Գյուրջյանը 2020 թվականի հուլիսի 27-ի բացատրությամբ հայտնել է, որ 2020 թվականի ապրիլի 4-ին՝ ժամը 20:25ի սահմաններում, միայնակ, իր «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայով 6070 կմ/ժ արագությամբ երթնեկել է Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի կողմից դեպի Արարատի մարզի Գինեվետ գյուղի ուղղությամբ: Ճանապարհը եղել է ասֆալտապատ ն թաց, քանի որ տեղացել էր ուժեղ անձրն: 15-20 մետր հեռավորության վրա տեսել է մի ավտոմեքենա, որի վարորդն իր ավտոմեքենայի մոտակա ն հեռավար լույսերը միացրել-անջատել է: Այդ ավտոմեքենան երթնեկել է իր գոտիով: Մի քանի մետր անցնելուց հետո իր համար անսպասելի իր երթնեկելի ուղեմաս՝ իրենից աջ հատվածից դուրս են եկել մեծաթիվ ոչխարներ: Ինքը փորձել է խուսափել վթարից, արգելակել է, սակայն չի կարողացել խուսափել ն ավտոմեքենայի դիմացի հատվածով բախվել է հոտին: Հոտի անցկացման ժամանակ անվտանգության որնէ կանոն չի պահպանվել, որնէ ազդանշան, թարթող լուսարձակներ չեն եղել: Ինքն իրեն մեղավոր չի ճանաչել, քանի որ որնէ դիտավորություն չի ունեցել, ոչխարները անսպասելի են դուրս եկել ճանապարհ, բախումից խուսափելու հնարավորություն չի եղել, երբնէ որնէ խնդիրներ Արայիկ Մարտիրոսյանի ն նրա ընտանիքի հետ չի ունեցել, որնէ 5 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 5:

5

դիտավորություն, մտադրություն չի ունեցել գույքային վնաս պատճառելու նրանց, եղել է սովորական ճանապարհատրասպորտային պատահար::

7.2. 2020 թվականի հուլիսի 26-ին Բ.Երանոսյանը, իսկ 2020 թվականի հուլիսի 28-ին Ա.Մարտիրոսյանը հրաժարվել են բացատրություն տալ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի 1-ին սպայական վաշտի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության ն վարչական վարույթի իրականացման խմբում` պատճառաբանելով, որ հաղորդումը ներկայացվել է ՀՀ ոստիկանության Արարատի բաժին ն բացատրությունը կներկայացվի ոստիկանության Արարատի բաժնում":

8. Քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2020 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ արձանագրվել է հետնյալը. «(...) Նկատի ունենալով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի Լին մասր, պատասխանատվություն է նախատեսում ավտոմոբիլի կամ մեխանիկական այլ փրանսպորվաւյին միջոցի վարորդի կողմից ճանապարհային երթնեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթնեկության կամ փրանսպորտային միջոցների շահագործման կանոններր խախտելու համար, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս, իսկ այս պարագայում նշված ճանապարհատրանսպորտային պատահարում որեէ անձ մարմնական վնասվածք չի ստացել, հիվանդանոց բուժօգնության չի դիմել, ուստի նշված հանգամանքում Ա. Գյուրջյանի արարքում բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի Լին մաստվ նախատեսված հանցակազմի հատկանիշները, որը ՀՀ քրեական դատավարության օրենսգիքի 35-րդ հոդվածի Լ ին մասի 2-րդ կետի համաձայն քրեական հետապնդումը բացառող հանգամանք է, իսկ նյութերով քրեական գործ հարուցելն ենթակա է մերժման:

Ինչ վերաբերում է Բ.Երանոսյանի կողմից Ոտրիկանության Արարատի բաժնում տրված հաղորդման մե.`՞`6նշված այն հանգամանքին, թե ճանապարհափտրանսպորտային պատահարի հետփնանքով իրենց պատճառվել է 5 Տե՛ս քրեական գործ, հատոր Լին, թերթեր 14-15:

Հ Տե՛ս քրեական գործ, հատոր Լին, թերթեր 11, 18:

6

2.500.000 ՀՀ դրամի գույքային վնաս, ապա նյութերի նախապատրասգտմաուն ընթացքում պարզվել է, որ Ա.Գյուրջյանը իր կողմից վարած «Նիսսան» մակնիշի 69 1(Օ 999 հերթական համարանիշի ավտոմեքենայով դիտավորությամի չի հարվածել ոչխարի հոտին ն Բ.Երանոսյանին պատճառել գույքային վնաս, այլ գույքային վնասը պատճաւովել է ճանապարհատրանսպորտային պատահարի հետնանքով, նշված պայմաններում Ա. Գյուրջյանի արարքում բացակայում են ինչպես ՀՀ քրեական օրենսգիքի 185-րդ հողվածով, այնպես էլ ՀՀ քրեական օրենսգրքի 186-րդ հոդվածով նախատեսված հանցակազմերի հապտկաւնիշները:

Վերոգրյալը հիմնավորվել է Աշուն Գյուրջյանի բացափտրությունով, նյութաւկաւն վնասով ճանապարհաւտրեւենսպորտային պատահարի մասին արձաւնագրությունով: Գտնում եմ, որ Ա.Գյուրջյանի կողմից վարած «Նիսսան» մակնիշի 69 ձ(Օ 999 հերթական համարանիշի ավվտմեքենայով Նոր կյանք գյուղի կողմից դեպի Գինեվետ գյուղ տանող ավտոճանապարհին ոչխարի հոտի մեջ մխրճվելու որի հետրնանքով սատկել է 32 գլուխ մայր ոչխար, պարալիզացվել է 5 գլուխ ոչխար, նշված ոչխարներից 6 գլուխը եղել են հղի, պայմաններում Բ.Երանոսյաւնին ն Ա.Մարտիրոսյանին Օ րար Բ.Երանոսյանի ներկայացրած գույքային վնասի վերաբերյալ իրավահարաբերությունները կրում են քաղաքացիաիխրավական բնույթ ն ենթակա են լուծման դավաւկան ճանապարհով (..)»:

9. Արարատի մարզի դատախազ Ա.Չիչոյանը 2020 թվականի օգոստոսի 2-ի որոշմամբ արձանագրել է, որ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետնանքով որնէ անձի անզգուշությամբ մարմնական վնասվածք չի պատճառվել: Այսինքն՝ նկարագրված պայմաններում ԱԳյուրջյանի արարքում բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 242րդ հոդվածի 1Լին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշները: Պարզվել է նան, որ ԱԳյուրջյանն իր ավտոմեքենայով դիտավորությամբ չի հարվածել ոչխարի հոտին ն պատճառել 2.500.000 ՀՀ դրամի գույքային վնաս, այ այդ վնասը պատճառվել է ճանապարհատրանսպորտային պատահարի հետնանքով, հետնաբար

5 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 2123:

7

ԱԳյուրջյանի արարքը չի կարող որակվել ՀՀ քրեական օրենսգրքի 186-րդ հոդվածով, երբ առկա է ճանապարհատրանսպորտային պատահար":

10. Առաջին ատյանի դատարանն իր որոշմամբ փաստել է հետնյալը. «(..) «Ենթադրյալ հանցագործության րբացակայության վերաբերյալ վարույթն իրականանցող մարմնի հետնությունները չեն բխում դեպքի առթիվ իրականացված նախնական արուգմաւն արդյունքում ձեռք բերված փատրական վփվյալներից ն դրանք բավարար չեն հատրատելու, որ քրեական գործ հարուցելու հիմքերը բացակայում են ու աոկա է քաղաքացիաիրավական վեճ: Քրեսւկան գործը կարող է հարուցվել, եթե հաստատվել է հանցակազմի օբյեկտն ու օբյեկտիվ կողմը:

Դատարանն արձանագրում է, որ առսյն գործով վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռք բերված փասվաւկան վվյալներով առերնույթ հատրատվում է ՀՀ քրնական օրենսգրքի 186-րդ հոդվածով նախատեսված հանցագործության օբյեկտի ու օբյեկտիվ կողմի մի շարք հատկանիշների առկայությունը: Հետփնապես Դատարանը փաստում է, որ վարույթն իրականացնող մարմինը նյութերի նախապատրասվման ընթացքում ձեռք է բերել քրեական դատավարության տվյալ փուլի համար ողջամտորեն անհրաժեշր ն բավարար փաւապտաեւկան փվյալներ քրեական գործ հարուցելու համար, ուստի հետաքննիչի՝ 2020թ. օգոապոսի 05-ի «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին» որոշման մեջ առկա եզրահանգումները չեւ համապատասխանում նրա կողմից ձեռք բերված փաստական տվյալների ամբողջությանը:

Միաժամանակ Դատարանն արձանագրում է, որ թեն հետաքննության մարմնի կողմից կատարվել են մի շարք դատավարական գործողություններ, որոնց արդյունքում ձեռք են բերվել ողջամվտրեն անհրաժեշտ ն բավարար փաստական տվյալներ քրեական գործ հարուցելու համար, այնուամենայնիվ դրանց ուսումնասիրությունը թույլ չի տալիս փաստել, որ հետաքննիչը կատարել է քրեական դավաւվարության տվյալ փուլին բնորոշ բազմակողմանի ն լրիվ քննություն:

6 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 14-20:

8

Մասնավորապես, քրեական գործի հարուցման փուլում հետաքննիչ Ա.Սաղոյանի կողմից.

1) Միջոցներ չեն ձեռնարկվել բացի Բելլա Հրանտի Երանոսյանից, Արայիկ Հենրիկի Մարվիրոսյանից ն Աշուր Ավետիքի Գյուրջյանից այլ անձանցից ենթադրյալ դեպքի վերաբերյալ անհրաժեշտ փաարական տվյալներ ձեռք բերելու համար` հաշվի առնելով Աշուր Ավետիքի Գյուրջյանի կողմից իի բացատրությամբ հայտնած այն փաարական տվյալը, որ դեպքի վայրում եղել են նան այլ անձինք (քաղաքացիներ ն համագյուղացիներ):

2) Չի պարզվել արդյոք Աշուր Ավետիքի Գյուրջյանը ենթադրաբար ունեցել է տեխնիկական հնարավորություն խուսափել տեղի ունեցած վթարից, հերնաբար՝ արդյոք տեղի ունեցած վթարի պատճառ են հանդիսացել հենց Աշոտ Ավետիքի Գյուրջյանի, թե մեկ այլ անձի գործողությունները, որոնց արդյունքում էլ Բելլա Հրանտի Երանոսյանին ենթադրաբար պավճառվել է գույքային վնաս:

3) Որնէ այլ աղբյուրից չի պարզվել ենթադրյալ դեպքի պահին անձրն վեղացել է, թե ոչ, նկատի ունենալով Աշոտ Ավետիքի Գյուրջյանի կողմից հայտնած այն տվյալը» ոլչ վթարի պահին տեղացել է ուժեղ անձին, հերնապես ճանապարհր եղել Էէ թաց, իսկ հետաքննիչի կողմից կազմված նյութական վնասով

ճանապարհափրանսպորմային պատաւնարի (ՃՏՊ) մասին արձանագրության համաձայն՝ ճանապարհը եղել է չոր:

4) Չի զենվել Աշոտ Ավետիքի Գյուրջյանի վարած «Նիսսան» մակնիշի 69 110 999 հաշվառմեաւն համարանիշի ավտոմեքենան ն չի արուգվել նրա տեխնիկական վիճակը:

Դատարաւնը գտնում է, որ բազմակողմանի ն լրիվ քննություն ապահովելու ն քրեական գործ հարուցելու անհրաժեշտության մասին ողջամիտ կասկածները հերքելու պարտականության պայմաններում, հետաքննության մարմինը, ձեռք բերելով քրեական գործի հարուցման համար բավարար փաստական տվյալներ, պետք է հարուցեր քրեական գործ ն միջոցներ ձեռնարկեր վերոնշյալ հարցերը լուծելու համար` այդպիսով նան ապահովելով բազմակողմանի ն լրիվ քննություն, փարատելով հնարավոր ողջամիտ կասկածները: Հեփտնապես Դատարանը գտնում: է նան, որ վերոշարադրյալ հանգամանքների պարզմամբ միայն հնարավոր է

9

հանգել վերջնական ճիշտ եզրահանգման՝ արդյոք Աշոտ Ավետիքի Գյուրջյանի կողմից ենթադրաբար կատարած արարքում առկա են ՀՀ քրեական օրենսգիքի 166- րդ հոդվածով նախատեսված հանցագործության բոլոր փարրերը, թե առկա է քաղաքացիաիրավական վեճ, որպիսի հանգամանքները բազմակողմանի ն լրիվ ուսումնասիրելն ու գնահատելը հնարավոր է միայն քրեական գործի հարուցումից հերո ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ամբողջ գործիքակազմի կիրաոռմամի՝ նպավնակ ունենալով նան իրացնել բազմակողմանի ու լրիվ քննության պարտականությունը, ինչն էլ հնարավորություն կտա վերացնել հնարավոր ողջամիտ կասկածները քրեական օրենսգրքով արգելված արարքի առկայության մասին, որպիսիք տվյալ դեպքում կարող են հերքել միայն հարուցված քրեական գործի շրջանակներում բազմակողմանի ն լրիվ քննության միջոցով:

Դատարաւնը գտնում է, որ վերը նշվածի արդյունքում տեղի է ունեցել Բելլա Հրանտի Երանոսյանն ՀՀ քրեական դատավարության օրենադրությամը երաշխավորված գործի արդար քննության իրավունքի խախտում, որը, հնարավոր կլինի վերականգեկ միայն գործի բազմակողմանի ն լրիվ քննությամբ:

(-.)

Դատարունն արձանագրում է, որ հետաքննիչ Ա.Սաղոյանը «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին» որոշում կայացնելիս դուրս է եկել քրեական գործի հարուցման փուլի շրջանակներից ն քննարկման առարկա է դարձրել այնպիսի հարցեր ու դրանց կապակցությամի դիրքորոշման է հանգել այն պայմաններում, երը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ գլխում օրենսդիրը քրեական հետապնդման մարմիններին նման լիազորությամի չի օժտել, այն է քրեական հետապնդում իրականացնելու կամ չիրականացնելու վերաբերյալ: Միաժամաւնակ, Դատարոաւնն արձանագրում է, որ հակառակ մեկնաբանման դեպքում կարող է ստեղծվել իրավիճակ, որ քրեական գործ հարուցելու հետ միաժամանակ (նույն որոշմամը) քրեական դատավարության ակզբնական այս վալում քրեական հետապնդման մարմինները որոշեն իրականացնել քրեական հեվապնդում, որպիսի խնդիրն էլ դուրս է քրեական գործի հարուցման վտլի խնդիրներից ն որպիսի լիազորություն վերջիններս այս փուլում չունեն:

10

Հեփնաբար, Դատարանը գտնում է, որ հետաքննիչ ԱՍաղոյանը չի

պահպանել «Քրեական գործ հարուցելը» վերտառությունը կրող ՀՀ քրեական դափավարության օրենսգրքի 25րդ գլխում զետեղված ` պահանջները՝ մասնավորապես` վերջինս, 2020թ. օգոստոսի 03-ին կայացնելով «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին» որոշումը, հանգել է այնպիսի հետնությունների, որոնք դուրս են խնդրո առարկա վալի շրջանակներից, ինչով էլ խախրել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի պահանջների, հետնարար նան օրինականության սկզիունքը:

(-.)

Ամփոփելով վերոգիյալը` Դատարանը գվմմւմ է, որ ներկայացված բողոքը պերք է բավարարել ն ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ՃՊԾ 2-րդ սպայական գումարվտաւկի Լին սպայաւկաւն վաշտի

ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության ն վարչական վարույթի իրականացման խմբի տեսուչ Ա.Սողոյանի «Քրեական գործի հարուցումը մերժելու մասին» 2020թ. օգոսվտսխ 3ի որոշումը պետք է վերացնել (:.)»7՛:

1. Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, արձանագրել է. «(..,) Սույն որոշման նախորդ կետում վկայակոչված իրավադրույթների, դրանց վերլուծության արդյունքում արձանագրված դատողությունների լույսի ներքո գնահատելով այն գործի նյութերը, դրանցում առկա փաստական տվյալները համադրելով Հետաքննիչի՝ այն որոշման 2-րդ կետում մեջբերված փաարարկների ու եզրահանգումների հետ՝ Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետնության, որ վերացնելով Հետաքննիչի վիճարկվող որոշումը, Առաջին ատյանի դատարանը պատշաճ, գնահատականի է արժանացրել այն, որ Հետաքննիչի եզրահանգումները չեն համապատասխանում երա կողմից ձեռք րերված փատրական տվյալների ամբողջությանը: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանն արձանագրում է նան, որ հաղորդման մեջ իրականացված նախնական արուգմուն արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներն ու փաեղեկությունները բավարար չեն հավաստելու, որ քրեական գործ 7 Տես քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 89-11:

11

հարուցելու օրինական հիմքը տվյալ դեպքում բացակայում է: Վերաքննիչ դատարանի գնահատմամբ` նախապատրաազտված նյութերում առկա են այնպիսի փաստական վվյալներ, որպիսիք հիմք են տալիս ողջամիտ դատողություն անելու առ այն, որ հանցագործության հատկանիշների՝ մասնավորապես` գույքն անզգուշությամբ ոչնչացնելու կամ գվնասղզու առկայության վերաբերյալ ենթադրությունը կոնկրետ դեպքում օբյեկտիվորեն կրում է հավանական բնույթ:

Բացի այդ, Վերաքննիչ դավփարանն իր համաձայնությունն է հայտնում Առաջին ատյանի դատարանի այն եզրահանգմանը, որ քրեական գործի ելքը որոշելու հարցի ճիշտ լուծման համար առանցքային նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ չեն պարզվել ն չեն գնահատվել:

Վերաքենի։ Օ 0դատարանի գնահատմամբ վերոնշյալի համադրված

վերլուծությունն Օ արդեն իսկ ողջամիտ կասկած է հարուցում առ այն, որ հանցագործության հատկանիշների, մասնավորապես՝ գույքն անզգուշությամբ ոչնչացնելու կամ վնասելու աոռկայությաւն վերաբերյալ ենթադրությունը կոնկրետ դեպքում օրյեկտիվորեն կարող է կրել հավանական բնույթ:

Միաժամանակ Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով, որ կոնկրետ դեպքում հանցագործության հատկանիշների առկայությունն օբյեկտիվորեն կարող է կրել հավանական բնույթ, գտնում է, որ դիմող Բելլա Երանոսյանի հաղորդմամբ բարձրացված խնդրո առարկա հարցերի առնչությամբ հիմնավոր հետնության հանգել| տվյալ դեպքում հնարավոր էր հարուցված քրեական գործի շիջանակներում՝ բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ քննության ընթացքում: Այսինքն՝ տվյալ պարագայում ներկայացրած հաղորդմամի նշված ենթադրյալ հանցագործությունների հատկանիշների առկայության վերաբերյալ կասկածը ենթակա է մեկնաբանման հօգուտ լիարժեք քննության:

Արդյունքում, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դիմող Բելլա Երանոսյանի հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման վերաբերյալ Առաջին ավյանի դատարանի հետնություն իրավաչափ է, ն ենթադրյալ դեպքի հանգամանքները բազմակողմանի ն լրիվ ուսումնասիրելն ու գնահատելը հնարավոր է միայն քրնական գործի հարուցումից հետո ՀՀ քրեական

12

դատավարության օրենսգրքով նախատեսված ամբողջ գործիքակազմի կիրառմամբ:

Ինչ վերաբերվում է Բողոքաբերի այն փաարարկին, որ ԱԳյուրջյանի նկատմամբ քրեական հերապնդում չիրականացնելու հարցին անդրադառնալով Հետաքննիչը դուրս չի եկել քրեական գործի հարուցման փուլի շրջանակներից, ապա Վերաքննիչ դատարանը` հաշվի առնելով Ա. Գյուրջյանի մասնակցությամը տեղի ունեցած ճանապարհատրանսպորվտային պատահարի փասրի առթիվ քրեական գործ հարուցելու անհրաժեշտության վերաբերյալ նախորդիվ բերված եզրահանգումների, գվնում է, որ բողոքաբերի վերոհիշյալ փատրարկին անդրադառնալն առարկայազուրկ է:

Ամփովմզով վերոգրյալը` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ դիմող Բելլա Երանոսյանի բողոքը բավարարելու մասին որոշում կայացնելիս Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ չի տրվել դատական սխալ ն գործով կայացվել է ճիշտ լուծող դավաւկան ակվ, ուստի այն բեկանելու իրավաչափ: հիմք չկա»":

Վճոաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եգրահանգումը.

12. Մույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավո՞ր են արդյոք քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2020 թվականի օգոստոսի 3-ի որոշումը վերացնելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները:

13. 1998 թվականի հուլիսի Լին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 185-րդ հոդվածի համաձայն՝ «մ. Քրեական գործ հարուցելու առիթն անօրինական լինելու կամ հիմքերի բացակայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինր որոշում են կայացնում քրեական գործ հարուցելը մերժելու մեւսին: (...)

5. Քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ բողոքի հիման վրա դատարանը վերացնում է բողոքարկվող որոշում, կամ հաստատում այն: Բողոքարկվող որոշման վերացումը պարտադիր է դարձնում դավախազի կողմից գործի հարուցումը»:

Ց Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 68:77:

13

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի համաձայն՝ «ԼՀետաքննության մարմնի աշխատակցի, քննիչ, դատախազի, օպերավտիվ- հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների ն գործողությունների օրինական ն հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, վուժողի, քրեսւկան դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները ն օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով ն գործողություններով, ն եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից»:

Վճռաբեկ դատարանը Մանվել ն Լիդա Հովհաննիսյանների գործով

իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ. «(...) (Դատարանը մինչդատական վարույթի նկատմամբ դապտեւկան վերահսկողություն իրականացնելու շրջանակներում ներկայացված բողոքը հիմնավորված ճանաչելու դեպքում իր դատական ակտում պետք է հարակ պատճառաբանի

այ վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեադատավարական

օրենադրության որ պահանջն է խախպվել ն ինչում է այն դրսնորվել,

բ) դրա հետնանքով անձի որ իրավունքը կամ ազատությունն է խախվվել»":

3.1. Միննույն ժամանակ անդրադառնալով քրեական գործի հարուցման փուլի նկատմամբ դատական վերահսկողության սահմաններին՝ Վճռաբեկ դատարանը Սիրվարդ գԳնորգյանի գործով նշել է, որ պայմանավորված դատական վերահսկողության խնդիրներով՝ դրանք ընդգրկում են հետնյալ հարցադրումները.

«ա) արդյոք պահպանվել են «Քրեական գործ հարուցելը» վերտատությունը կրող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ զլխում զետեղված պահանջները,

ի) արդյոք վիճարկվող որոշմամբ վարույթն իրականացնող մարմնի եզրահանգումները համապավաւսխաունում են նրա կողմից ձեոք բերված տվյալների ամբողջությանը,

» Տես Վճռաբեկ դատարանի՝ Մանվել ն Լիդա Հովհաննիսյանների գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԱՐԱԴ/0001/11/14 որոշման 18-րդ կետը:

14

գ) արդյոք ձեռք են բերվել ողջամտորեն անհրաժեշտ տվյալներ քրեսւկան գործ հարուցելու հարցի լուծման փեսանկյունից իրավական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար,

դ) վեր հանված խախտումներն արդյոք հանգեցրել են անձի իրավունքների կամ օրինական շահերի խախպտման»6:

14. ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «4. Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որբ զգալի չափերի վնաս է պատճառել (...)»:

ՃՇՇ քրեական օրենսգրքի 186-րդ հոդվածի Լին մասի համաճայն՝ «4. Ուրիշի գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասը, որը խոշոր չափի վնաս է պատճառել (...)»:

ՇԸ քրեական օրենսգրքի 242րդ հոդվածի Լին մասի համաձայն՝

«ԼԱվվտմոբիլի կամ մեխանիկական այլ փրանսպորվային միջոցի վարորդի կողմից ճանապարհային երթնեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթնեկության կամ փրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությաւմը պատճառել է ծունր կամ միջին ծանրության վնաս: (...)»:

Մեջբերված նորմերի համակարգված վերլուծությունը ցույց է տալիս, որ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով պատասխանատվություն է նախատեսվում ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում մարդու առողջությանը կամ կյանքին վնաս պատճառելու համար, այլ կերպ՝ հետնանքները հանցակազմի պարտադիր հատկանիշ են ն հստակ թվարկված են հոդվածի շրջանակներում: Այսպես ՀՀ քրեական օրենսգրքի 242րդ հոդվածի Լին մասով

պատասխանատվությունը վրա է հասնում մարդու առողջությանն անզգուշությամբ ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու դեպքում, իսկ 2-րդ մասով՝ անզգուշությամբ մարդու մահ առաջացնելու դեպքում: Ակնհայտ է, որ ճանապարհային երթնեկութան անվտանգութան ապահովմանն ուղղված պահանջնեը կամ ճանապարհային երթնեկութիան կամ տրանսպորտային տ Տես Վճուբեկ դատարանի՝ Սիրվարդ Գնորգյանի գործով 2017 թվականի օգոստոսի 30-ի թիվ ԼԴ/0018/11/16 որոշման 12-րդ կետը:

15

միջոցների շահագործման կանոններ խախտելու արդյունքում պատճառված գույքային վնասը որպես հանցակազմի հատկանիշ չի նկարագրվել, ինչից հետնում է, որ նշված պահանջները կամ կանոնները խախտելու հետնանքով գույքային վնաս պատճառած արարքները ՀՀ քրեական օրենսգրքով որպես հանցագործություն չեն նախատեսվել: Ուստի, կարելի է եզրահանգել, որ օրենսդիրը քրեաիրավական պաշտպանության տակ է վերցրել ճանապարհային երթնեկության կանոնները խախտելու արդյունքում անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանն առնվազն միջին ծանրության վնաս, բայց ոչ երբեք գույքային վնաս պատճառելու դեպքերը (բացառությամբ, իհարկե, այն դեպքերի, երբ կոնկրետ գործի փաստական հանգամանքներով կհաստատվի, որ տրանսպորտային միջոցի վարորդի կողմից վերոնշյալ պահանջները կամ կանոնները խախտելու արդյունքում դիտավորությամբ է պատճառվել գույքային վնաս, որը պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշները):

Այս առումով հարկ է նկատել, որ ի տարբերություն ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի, ՀՀ քրեական օրենսգրքի 241-րդ, 245-248-րդ հոդվածներով նկարագրված հանցակազմերում որպես հետնանք նախատեսված է նան խոշոր չափի վնասի ապատճառում, ինչը ն. մեե անգամ վկայում է

ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում գույքային վնասի պատճառումը չքրեականացնելու ն դրա համար քրեական պատասխանատվություն չնախատեսելու օրենսդրի կամքի մասին: Մինչդեռ, նման դեպքերը ՀՀ քրեական օրենսգրքի 186-րդ հոդվածի տիրույթում դիտարկելու պարագայում ողջամտորեն կվտանգվի «չկա հանցագործություն ն պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (ռոսմատ ՕՂուճո, ոսո քօօոճ տեղծ 1656) հանրահայտ սկզբունքը, որից բխում է, որ արարքի հանցավորությունն ու պատժելիությունը պետք է նախատեսված լինեն իրավական որոշակիության չափանիշին բավարարող օրենքով ն որ օրենքը չպետք է ի վնաս անձի տարածական մեկնաբանվի: Անձը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության ն պատժի այ կերպ, քան օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում, կարգով ն չափով: Վերոնշյալ կանոնը բացարձակ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում ն

16

իրավունքի գերակայության կարնորագույն տարրը է, հետնաբար նշված սկզբունքից որնէ շեղումն անթույլատրելի է":

Վճռաբեկ դատարանը նան արձանագրում է, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ն 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքում (այսուհետ՝ նան ՀՀ նոր քրեական օրենսգիրք) գույքն անզգուշությամբ ոչնչացնելու կամ վնասելու հանցակազմը ապաքրեականացվել է: Մասնավորապես, ՀՇ նոր քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում գույքը ոչնչացնելու կամ վնասելու համար՝ «Ուրիշի գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը խոշոր չափերի գույքային վնաս է պավտճառել (...)»: Իսկ, նույն օրենսգրքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ « Անզգուշությամբ կատարված արարքը հանցանք է, եթն սույն օրենսգրքի Հատուկ մասով դա նախատեսված Լ»:

15. Քաղաքացիական իրավունքների ենթադրյալ խախտման դեպքերում քրեադատավարական կառուցակարգերի գործադրմամբ իրավական

պաշտպանություն հայցելու հնարավորության կապակցությամբ Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձնավորել այն մասին, որ քրեադատավարական ռեսուրսները չեն կարող օգտագործվել քաղաքացիական բնույթի իրավահարաբերությունները (վեճը) պարզելու ն այդպիսի վեճի առարկան կազմող իրավաբանական փաստերը հաստատելու ուղղությամբ: Վերջինս պայմանավորված է համապատասխան փաստերը հաստատելու

քաղաքացիադատավարական կանոնների քրեադատավարական կանոններից սկզբունքային տարբերութամբԲ նե դրանք մեկը մյուսվ փոխարինելու անթույլատրելիությամբ:

Քրեադատավարական իրավահարաբերություններում իրավական

պաշտպանություն հայցելու մեխանիզմները չեն կարող օգտագործվել այն դեպքերում, երբ պաշտպանության առարկան կազմող իրավահարաբերություններն իրենց բնույթով ենթակա են կարգավորման քաղաքացիական իրավանորմերի գործադրման արդյունքում: Այլ կերպ՝ քրեադատավարական կառուցակարգերը, այդ ո Տե՛ս, տամոնչ ումճոմչ, Վճռաբեկ դատարանի` Վարուժան, Ավետիսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ՍԴ3/0013/01/11, Դավիթ Սիմիդյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵԷԴ/0122/01/3, Վարդան Ղազարյանի գործով 2015 թվականի փետրվարի 27ի թիվ ԱՎԴ/0002/01/14 որոշումները:

17

թվում՝ վերջնական որոշումների օրինականության նկատմամբ հետագա դատական վերահսկողությունը,, չեն կարող կիրառվել քաղաքացիական իրավունքների ենթադրյալ խախտումները վերացնելու ուղղությամբ»:

5.1. Հիմք ընդունելով սույն որոշման 14-15-րդ կետերում մեջբերված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմի բացակայության պայմաններում

ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում պատճառված գույքային վնասի հետ կապված հարցերը ենթակա են կարգավորման քաղաքացիական իրավահարաբերությունների տիրույթում: Հակառակ պարագայում յուրաքանչյուր ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում խոշոր չափի վնաս պատճառվելու դեպքում պետք է օգտագործվեն քրեադատավարական ռեսուրսները՝ քաղաքացիական բնույթի իրավահարաբերությունները (վեճը) պարզելու ուղղությամբ, ինչն անթույլատրելի է իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից: Նման մոտեցման պարագայում հիմնազուրկ կդառնան ՀՀ քաղաքացիական օրենսդրութամբ նե ավտոտրանսպորտային միջոցների օգտագործման հետնանքով տուժած անձանց պատճառված վնասների հատուցումը սահմանող օրենքներով ն իրավական այլ ակտերով նախատեսված դրույթները:

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝

- դիմող Բ.Երանոսյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ Ա.Գյուրջյանն իր կողմից վարած ավտոմեքենայով դիտավորությամբ չի հարվածել ոչխարի հոտին ն Բ.Երանոսյանին պատճառել գույքային վնաս, այլ գույքային վնասը պատձճավել է ճանապարհատրանսպորտային պատահարի հետնանքով,

հետնաբար Ա.Գյուրջյանի արարքում բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 185- րդ ն 186րդ հոդվածներով նախատեսված հանցակազմերի հատկանիշները, ն Բ.Երանոսյանին ու Ա.Մարտիրոսյանին պատճառված գույքային վնասի վերաբերյալ » Տես Վճռաբեկ դատարանի՝ Լիա Ավետիսյանի գործով 2011 թվականի փետրվարի 29-ի թիվ ԵԿԴ/0176/01/09 որոշման 30-րդ կետը, Վարդան Մաթնոսյանի գործով 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԵՇԴ/0037/01/11 որոշման 25-27-րդ կետերը, Ռուդիկ Բալասանյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵԿԴ/0199/0113 որոշման 17-րդ կետը, Տատյանա Բելյավցնայի ն Շահեն Գնորգյաւնի գործով 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ ԵԱՆԴ/0025/11/16 որոշման 12.1-րդ կետը։

18

հարաբերությունները կրում են քաղաքացիաիրավական բնույթ ն ենթակա են լուծման դատական կարգով",

- վերոնշյալ որոշման դեմ Բ.Երանոսյանի կողմից ներկայացված բողոքը դատախազի կողմից մերժվել է՛՛,

- Առաջին ատյանի դատարանը դիմող Բ.Երանոսյանի բողոքը բավարարել է՝ փաստելով, որ սույն գործով վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռք բերված փաստական տվյալներով առերնույթ հաստատվում է ՀՀ քրեական օրենսգրքի 186- րդ հոդվածով նախատեսված հանցագործության օբյեկտի ու օբյեկտիվ կողմի մի շարք հատկանիշների առկայությունը: Արդյունքում, Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ վարույթն իրականացնող մարմինը բազմակողմանի ն լրիվ քննություն ապահովելու ն քրեական գործ հարուցելու անհրաժեշտության մասին ողջամիտ կասկածները հերքելու պարտականության պայմաններում, միջոցներ չի ձեռնարկել մի շարք հարցեր պարզելու ուղղությամբ, ուստի խախտվել են Բ.Երանոսյանի ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ երաշխավորված գործի արդար քննության իրավունքը, ինչպես նան օրինականության սկզբունքը, որը հնարավոր կլինի վերականգնել միայն գործի բազմակողմանի ն լրիվ քննությամբ»,

- Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտը թողել է օրինական ուժի մեջ՝ արձանագրելով, որ գործը ճիշտ լուծելու համար առանցքային նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ չեն պարզվել: Արդյունքում, Վերաքննիչ դատարանը գտել է, որ Առաջին ատյանի դատարանի հետնությունն Օ իրավաափ է, ն ենթադրյալ դեպքի հանգամանքները բազմակողմանի ն լրիվ ուսումնասիրելն ու գնահատելը հնարավոր է միայն քրեական գործի հարուցումից հետո՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ամբողջ գործիքակազմի կիրառմամբ»:

17. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 13-15.1-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների ն Կ Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

5 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

6 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:

19

արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարաններն իրենց դատական ակտերում հստակ չեն պատճառաբանել, թե վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեադատավարական օրենսդրության պահանջների խախտումն ինչում է դրսնորվել ն քրեական գործ հարուցելը մերժելու մասին 2020 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ դիմող Բ.Երանոսյանի ո՞ր իրավունքները կամ ազատություններն են խախտվել:

Ավելին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը՝ ներկայացված բողոքը բավարարելիս, իսկ Վերաքննիչ դատարանը` Առաջին ատյանի դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելիս, պատշաճ իրավական գնահատականի չեն արժանացրել Բ.Երանոսյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ձեռք բերված տվյալները, որոնք հիմք են տալիս փաստելու, որ Ա.Գյուրջյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ, ինչպես նան 185-րդ կամ 186-րդ հոդվածներով նախատեսված հանցագործության առերնույթ հատկանիշներ, այլ կերպ՝ քրեական գործ հարուցելու բավարար հիմքեր առկա չեն: Այսպես` նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված տվյալներով հիմնավորվել է, որ ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում որնէ անձի առողջությանն անզգուշությամբ մարմնական վնասվածք չի պատճառվել, հետնաբար ԱԳյուրջյանի արարքում առերնույթ բացակայում է ՀՀ քրեական օրենսգքրի 242-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը: Բացի այդ, հիմնավորվել է նան, որ Ա.Գյուրջյանն իր կողմից վարած ավտոմեքենայով գույքային վնասը դիտավորությամբ չի պատճառել, այլ վնասը պատճառվել է անզգուշությամբ ճանապարհատրանսպորտային ապատահարի հետնանքով, հետնաբար Ա. Գյուրջյանի արարքում առերնույթ բացակայում են նան ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշները: Նման պայմաններում կատարվածը ՀՀ քրեական օրենսգրքի 186-րդ հոդվածի տիրույթում դիտարկելու պարագայում կվտանգվի «կա հանցագործություն ն պավպփժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (ումա Օնոծո, ոսնճ քօօոճ 51ոծ 1656) սկզբունքը, որից բխում է, որ արարքի հանցավորությունն ու պատժելիությունը պետք է նախատեսված

20

լինեն իրավական որոշակիության չափանիշին բավարարող օրենքով ն որ օրենքը չպետք է ի վնաս անձի տարածական մեկնաբանվի:

Ուստի, Վճռաբեկ դատարանի համար ընդունելի են բողոքաբերի այն փաստարկները, որ վիճարկվող որոշման դեմ ներկայացված բողոքով հայցվող իրավական պաշտպանութան առարկան քաղաքացիական իրավանորմերի գործադրմամբ լուծման ենթակա հարցեր են, որոնք վերաբերում են Բ.Երանոսյանի ն ԱԳյուրջյանի միջ, առկա քաղաքացիաիրավական հարաբերություններին, հետնաբար վարույթն իրականացնող մարմնի կողմից Բ.Երանոսյանի հաղորդման առթիվ բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ քննություն իրականացրած չլինելու ն դիմող Բ.Երանոսյանի իրավունքների խախտում թույլ տված լինելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնություննեըը հիմնավոր չեն: Վճռաբեկ դատարանը փաստում է նան, որ ստորադաս դատարանների դատական ակտերում վկայակոչված հանգամանքների պարզումը (տեղի ունեցած վթարի պատճառները չպարզելը, ենթադրյալ դեպքի պահին անձրն տեղալու հանգամանքը չպարզելը, Ա.Գյուրջյանի վարած ավտոմեքենայի տեխնիկական վիճակի չստուգելը, բացի Բ.Երանոսյանից, Ա.Մարտիրոսյանից ն ԱԳյուրջյանից այլ անձանցից ենթադրյալ դեպքի վերաբերյալ` անհրաժետ փաստական տվյալներ ձեռք չբերելը), իրավահարաբերության՝ քաղաքացիաիրավական բնույթի լինելու պայմաններում, գործի համար էական նշանակություն ունենալ չէր կարող:

18. Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2020 թվականի օգոստոսի 3-ի որոշումը վերացնելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները հիմնավոր չեն:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Բ.Երանոսյանի հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման օրինականության ու հիմնավորվածության ստուգման ընթացքում ստորադաս դատարանների կողմից թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ ն 358-րդ հոդվածների պահանջների խախտումներ, ո

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
19 հուլիսի, 2024 թ.
Գործի #:
ԱՎԴ1/0008/11/20
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել