Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Առաքելյան — ԵԴ/17804/02/18
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Առաքելյան — ԵԴ/17804/02/18

Վճռաբեկ դատարանԵԴ/17804/02/1830 հոկտեմբերի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 04.08.2021 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ Պարգն Առաքելյանի բողոքը քաղաքացիական գործով ըստ Պարգն Առաքելյանի հայցի ընդդեմ Հռիփսիմե Առաքելյանի՝ ըստ կտակի ժառանգությունը փաստացի տիրապետելու հիմքով ընդունած ժառանգ ճանաչելու, ժառանգության իրավունքի վկայագիրն ու սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, ն ըստ Հռիփսիմե Առաքելյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Պարգն Առաքելյանի, երրորդ ան

Ամբողջ Տեքստ

18 Ի '

ԲԱՐԿՏ-

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/17804/02/18 քաղաքացիական ն վարչական 2023թ.

պալատի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/17804/02/18

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող ն զեկուցող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

2023 թվականի հոկտեմբերի 30-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 04.08.2021 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ Պարգն Առաքելյանի բողոքը քաղաքացիական գործով ըստ Պարգն Առաքելյանի հայցի ընդդեմ Հռիփսիմե Առաքելյանի՝ ըստ կտակի ժառանգությունը փաստացի տիրապետելու հիմքով ընդունած ժառանգ ճանաչելու, ժառանգության իրավունքի վկայագիրն ու սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, ն ըստ Հռիփսիմե Առաքելյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Պարգն Առաքելյանի, երրորդ անձինք Երնան քաղաքի նոտարական տարածքի նոտար Հայկուհի Հարությունյանի ու ՀՀ կադաստրի կոմիտեի՝ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու ն ժառանգության վկայագիրն անվավեր ճանաձելու պահանջների մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Պարգն Առաքելյանը պահանջել է ըստ կտակի ժառանգությունը փաստացի տիրապետելու հիմքով իրեն ճանաչել իր մոր Լիան (Մանուկյանի ժառանգությունն ընդունած ժառանգ ն որպես հետնանք՝ անվավեր ճանաչել 11.04.2016 թվականին Հռիփսիմե Առաքելյանին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրն ու դրա հիման վրա Հռիփսիմե Առաքելյանի անվամբ 20.04.2016 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

2

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Հռիփսիմե Առաքելյանը պահանջել է իրեն ճանաչել Երնանի Բաշինջաղյան փողոցի 163-րդ շենքի թիվ 14 բնակարանում Լիան Մանուկյանի 4/15 բաժնի 1/2 բաժնի, Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Արզական գյուղում թիվ 07-015-0128-0022 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի ն ՎԱԶ-210130 մակնիշի շարժական գույքի 4/6 բաժնի 1/2 բաժնի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ու որպես հետնանք՝ անվավեր ճանաչել 11.04.2016 թվականին Հռիփսիմե Առաքելյանին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը:

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 11.09.2020 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է՝ պահանջից հրաժարվելու հիմքով:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 09.04.2021 թվականի որոշմամբ Պարգն Առաքելյանի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 11.09.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 04.08.2021 թվականի որոշմամբ Պարգն Առաքելյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Սույն գործով նոր հանգամանքի հիմքով դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոք է ներկայացրել Պարգն Առաքելյանը (ներկայացուցիչ Գագիկ Գրիգորյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր հանգամանք:

Բողոք բերած անձը եշված պեդումը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

Սահմանադրական դատարանի 12.07.2022 թվականի թիվ ՍԴՈ-1660 որոշումը ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման վերանայման հիմք է, քանի որ, ի հակադրություն ՀՀ վճռաբեկ դատարանի նե Վերաքննիչ դատարանի իրավական դիրքորոշումների, Սահմանադրական դատարանը սահմանել է, որ փաստացի տիրապետման կամ կառավարման, այդ թվում՝ իր հաշվին գույքը պահպանելու ծախսեր կատարելու միջոցով ժառանգության ընդունման եղանակը կիրառելի է ինչպես ըստ օրենքի, այնպես էլ ըստ կտակի ժառանգության դեպքում:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական Ա վարչական պալատի 04.08.2021 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը, բեկանել Վերաքննիչ դատարանի 09.04.2021 թվականի որոշումը ու փոփոխել այն՝ հայցը բավարարել, կամ գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան սկզբնական հայցի մասով նոր քննություն իրականացնելու համար:

3. Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

Յ

3) Պարգն Առաքելյանը հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ Հոիփսիմե Առաքելյանի՝ պահանջելով ըստ կտակի ժառանգությունը փաստացի տիրապետելու հիմքով իրեն ճանաչել իր մոր` Լիան Մանուկյանի ժառանգությունն ընդունած ժառանգ ն որպես հետնանք՝ անվավեր ճանաչել 11.04.2016 թվականին Հռիփսիմե Առաքելյանին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը ն դրա հիման վրա Հռիփսիմե Առաքելյանի անվամբ 20.04.2016 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը (հատոր 1-ին, գ.թ. 48-50, 192-196).

2) Դատարանը նան ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետը մեկնաբանելու արդյունքում 11.09.2020 թվականին վճիռ է կայացրել սկզբնական հայցը մերժելու մասին՝ այն պատճառաբանությամբ, որ «Լիան Մանուկյանի մահից հետո վեց ամսվա ընթացքում ըստ օրենքի ն ըսր կտակի ժառանգ Պարգն Առաքելյանի կողմից իրականացված փիրապետման ն կառավարման

գործողությունները չեն կարող համարվել ըստ կտակի ժառանգությունն ընդունելու կամքի դրսնորում, հետնաբար' Պարգն Առաքելյանի հայցը' ըստ կտակի ժառանգությունը փաստացի տիրապետման հիմքով ընդունած ճանաչելու պահանջի մասով անհիմե է ն ենթակա է մերժման» (հատոր 1-ին, գ.թ. 192-196).

3) Վերաքննիչ դատարանի 09.04.2021 թվականի որոշմամբ Պարգն Առաքելյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 11.09.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ՝ այն պատճառաբանությամբ, որ «Սույն գործով Դատարանը հաստատված է համարել այե չվիճարկված փաստերը, որ հայցվորը հանդիսացել է միաժամանակ ըստ օրենքի ն ըստ կտակի ժառանգ ու ժառանգության ընդունման վեցամսյա ժամկետում ժառանգության բացման վայրի նուրարին չի ներկայացրել ըստ կրակի ժառանգության ընդունման մասին դիմում: Նույնանման փաստե են առկա եղե նան թիվ ԵԱՔԴ/1018/02/09 քաղաքացիական գործով հաստատված փաստերի կազմում, ն այդ հիմքով Դատարանը միանգամայն իրավաչափ կերպով հղում է կատարել թիվ ԵԱՔԴ/1018/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.201թ. որոշմամբ այն իրավական եորմերի վերաբերյալ կատարված մեկեաբանություններիե, որոնք կարգավորում են ժառանգության ընդունման հետ կապված հարաբերությունները ն հանգում են երան, որ ըստ կտակի ժառանգություն կարող է ընդունվել բացառապես ժառանգության բացման վայրի նոտարին համապատասխան դիմում ներկայացնելու միջոցով: Դատարանի կատարած հղումը վկայում է այն մասին, որ Դատարանը լիովին կիսել է ՀՀ վճռաբեկ դատարանի դիրքորոշումն ու վերջինիս մեկեաբանությունեերից շեղվելու համար բավարար ն ծանրակշիռ հիմնավորումներ չի ունեցել: Նույնաբովանդակ է նան խնդրո առարկա իրավական հարցի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դիրքորոշումը, ն այն կրկնելու անհրաժեշտությունը բացակայում է» (հատոր 2-րդ, գ.թ. 74-77).

4) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 04.08.2021 թվականի որոշմամբ Պարգն Առաքելյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է նան այն պատճառաբանությամբ, որ «Վճռաբեկ դատարանի գնահատմամբ սույե գործով բողոք բերած անձի ներկայացրած հիմնավորումները բավարար չեն բողոքարկվող դատական ակտում նյութական ն դատավարական իրավունքի նորմի խախտման առկայությունն ու այդ խախտմամբ արդարադատության բուն էության խաթարումը հիմեավորված համարելու համար»: Ընդ որում, վճռաբեկ բողոք բերած անձ Պարգն Առաքելյանը վճռաբեկ բողոքում որպես դրա հիմք նշել էր նան այն, որ «Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը» (հատոր 2-րդ, գ.թ. 132-139, 145-149).

4

5) Սահմանադրական դատարանը Պարգն Առաքելյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով 12.07.2022 թվականին կայացրած թիվ ՍԴՈ-1660 որոշման եզրափակիչ մասի 1-ին կետով արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226րդ հոդվածի 93-րդ մասի 2րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ փաստացի տիրապետման կամ կառավարման, այդ թվում՝ իր հաշվին գույքը պահպանելու ծախսեր կատարելու միջոցով, ժառանգության ընդունման եղանակը կիրառելի է ինչպես ըստ օրենքի, այնպես էլ ըստ կտակի ժառանգության դեպքում:

Բացի այդ, Սահմանադրական դատարանը նույն որոշման եզրափակիչ մասի 2-րդ կետում նշել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը դիմողի նկատմամբ կիրառվել է նուն որոշմամբ տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ:

Նույն որոշմամբ Սահմանադրական դատարանը, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի կողմից նախկինում արտահայտված դիրքորոշումները, արձանագրել է, որ՝

- «Նման դիրքորոշումների պարագայում ըստ կտակի ժառանգների համար փաստացի գործողությունները փաստորեն վերածվում են իրավաբանական գործողությունների, այն է' նոտարին դիմելու միջոցով ժառանգության ընդունմանը: ՆՄինչդե 6փաստացի տիրապետման կամ կառավարման եղանակը ժառանգության ընդունման ինքնուրույն եղանակ է, որի իմաստե ու եշանակությունն այն է, որ նշված դեպքերում անհրաժեշտություն չկա ժառանգության ընդունման համար դիմել նոտարին»,

- «հաշվի առեելով ԼՍահմանադրությունից բխող ըսր կտակի ժառանգման առաջնահերթությունը փաստացի տիրապետման կամ կառավարման եղանակով ժառանգության ընդունման պարագայում մեացած այլ պայմանների հավասարության դեպքում պետք է կիրառվի ժառաեգություեն ըստ կտակի ընդունման կանխավարկածը»,

- «իաստացի տիրապետման կամ կառավարման միջոցով ժառանգությունն ընդունելու եղանակը կիրառելի է իեչպես ըստ օրենքի, այնպես էլ ըստ կտակի ժառանգության ըեդունման դեպքերի համար: Ընդ որում' եթե ժառանգը միաժամանակ ն' ըստ կտակի, ն' ըստ օրենքի ժառանգ է, ապա փաստացի տիրապետման կամ կառավարման եղանակով, մասնավորապես գույքի պահպանման ծախսերն իր հաշվին կատարելու միջոցով ժառաեգության ընդունման դեպքում սահմանադրաիրավական պահանջներին համահունչ պետք է գործի այն կանխավարկածը, որ ժառանգությունն ընդունվել է ըստ կտակի»,

-` «Սահմանադրական դատարանն անհրաժեշր է համարում եշել, որ ինչպես վիճարկվող, այնպես էլ Օրենսգրքի որնէ դրույթով չի սահմանափակվում ըստ կտակի ժառանգի իրավունքը' փաստացի տիրապետման կամ կառավարման եղանակով ընդունելու ժառանգությունը, Օրենսգրքի տրամաբանությանը համապատասխան ժառանգության ընդունման եղանակներն ընդհանուր են ինչպես ըստ կտակի, այնպես էլ ըստ օրենքի ժառանգության ընդունման համար, իրավակիրառ պրակտիկայում վիճարկվող դրույթին տրված մեկնաբանությունը, միջամտելով ըստ կտակի ժառանգների իրավունքներին, չի հետապնդել սեփականության իրավունքի սահմանափակման համար Սահմանադրությամբ նախատեսված որնէ նպատակ, սահմանափակելով փաստացի տիրապետման կամ կառավարման եղանակով ըստ կտակի ժառանգների իրավունքները" ըստ էության սահմանափակվում են նան կտակային հանձեարարություններից բխող շահառուների

5

իրավունքները, քանի որ, ըստ ձնավորված իրավակիրառ պրակտիկայի, սահմանված ժամկետում ըստ կտակի ժառանգի կողմից ժառանգությունն ընդունելու հարցով նոտարին չդիմելու պարագայում չի իրագործվի կտակով նախատեսված պահանջները, այդ թվում" կտակային հանձեարարությունները, փաստացի տիրապերման կամ կառավարման եղանակը միայն ըստ օրենքի ժառանգների համար նախատեսելու պարագայում կարող է անտեսվել ժառանգատուի կամահայփտեությունը, քանի որ կարող են լինել դեպքեր, երբ, օրինակ, կտակով ժառանգությունից զրկված ըստ օրենքի ժառանգները, առավելություն ունենալով ըստ կտակի ժառանգեերի համեմատ, ժառանգատուի կամքին հակառակ դառնան վերջինիս գույքի սեփականատերեր» (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով ն նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն. ազատությունների հիմնարար խախտում ։պայմանավորված նոր հանգամանքի առկայությամբ, որը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նոր երնան եկած կամ նոր հանգամանքներով կարող են վերանայվել առաջին ատյանի դատարանի ն վերաքննիչ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման, վճարման կարգադրությունները, ինչպես նան Վճռաբեկ դատարանի՝ վճռաբեկ բողոքը վերադարձնելու, այն առանց քննության թողնելու, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին ն վճռաբեկ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նոր երնան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ ն Վճռաբեկ դատարանների՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայում է Վճռաբեկ դատարանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նոր երնան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք ն նրանց իրավահաջորդները, եթե վիճեի կամ դատական ակտով հաստատված

իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող Ա անվավեր կամ այն ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում, բացահայտելով դրա .6սահմանադրաիրավական բովանդակությունը, գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 420-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ նոր երնան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք կարող է բերվել երեք ամսվա ընթացքում, որի հաշվարկը սկսվում է՝ նույն օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1ին կետով նախատեսված դեպքում՝

6

Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը Հայաստանի

Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու օրվանից:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածում նշված գործերով՝ նորմատիվ իրավական ակտի՝ դիմողի նկատմամբ կիրառված դրույթը Սահմանադրությանը հակասող ն անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպես նան այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը, այդ դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն նրա նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով:

Վերը նշված իրավական նորմերի վերլուծությունից բխում է, որ նոր հանգամանքով կարող են վերանայվել նան Վճռաբեկ դատարանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումները: Ընդ որում, Վճռաբեկ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը նոր հանգամանքներով վերանայում է Վճռաբեկ դատարանը՝ ինչպես գործին մասնակցող անձանց, այնպես էլ՝ նրանց իրավահաջորդների բողոքի հիման վրա, եթե վիճելի կամ դատական ակտով հաստատված իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն:

Օրենսդիրը որպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված նոր հանգամանքի հիմքով դատական ակտը վերանայելու համար անհրաժեշտ պայման է նախատեսել Սահմանադրական դատարանի կողմից տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը Սահմանադրությանը հակասող ն անվավեր ճանաչելը, կամ այդ դրույթը թեկուզն Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելն այն դեպքում, երբ բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը՝ որոշման եզրափակիչ մասում Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:

Միննույն ժամանակ վերը նշված հիմքով դատական ակտը վերանայելու համար օրենսդիրը նախատեսել է եռամսյա ժամկետ՝ դրա հաշվարկի սկիզբը համարելով Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը Հայաստանի

Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հրապարակելու օրը:

Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (մասնավորապես՝ 11.05.2007 թվականի թիվ ՍԴՈ-701, 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-114) անդրադարձել է նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի իրավակարգավորումներին առնչվող հիմնախնդիրներին՝ առաջադրելով այն հայեցակարգային դիրքորոշումը, որ Սահմանադրական դատարան դիմելու անձի իրավունքի արդյունավետ իրացումը պահանջում է Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դատական ակտերի վերանայման այնպիսի լիարժեք օրենսդրական կարգավորում, որը հնարավորություն կտա անձին վերականգնելու Սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրությանը հակասող ճանաչված նորմատիվ ակտի կիրառման արդյունքում խախտված իր սահմանադրական իրավունքը: Սահմանադրական դատարանը գտել է նան, որ նոր հանգամանքների հիման վրա դատական ակտի վերանայման հետ կապված իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորման նպատակը պետք է լինի ինչպես արդարադատության մատչելիությունը, այնպես էլ անձանց սահմանադրական իրավունքների դատական պաշտպանության արդյունավետության ապահովումը, որոնց օրենսդրորեն հստակեցումը կմեծացնի վստահությունն արդարադատության նկատմամբ,։ մարդկանց հնարավորություն կտա առավել

7

երաշխավորված ու արդյունավետ իրացնել լդատական պաշտպանության իրենց սահմանադրական իրավունքը:

Սահմանադրական դատարանը, 31.05.2013 թվականի թիվ ՍԴՈ-1099 ն 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-114 որոշումներում անդրադառնալով նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ տվյալ ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ դրա միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական ն (կամ) կոնվենցիոն իրավունքների վերականգնումը: Վերջինս, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետնանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչն իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (ՐՏենեօ ո ԼուՇՋստ): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական ն (կամ) կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչն իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է տվյալ անձի համար այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն՝ խնդրո առարկա դեպքում խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու պարագայում: Բացի այդ, Սահմանադրական դատարանը նշել է նան, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է լքտօ քօէօ հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի ն կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը:

Հիմք ընդունելով վերը նշվածը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի ցանկացած վերանայում դրանց կայունության ն անփոփոխելիության, կամ որ այն է՝ իրավական որոշակիության (օտ )սժօոճ) սկզբունքի խախտում է: Մինչդեռ օրենքով սահմանված բացառիկ դեպքերում, երբ առկա են օ5 յսժօճճ սկզբունքի հանդեպ գերակա հանգամանքներ, այդ սկզբունքից շեղվելը ն օրինական ուժի մեջ մտած ակտերը վերանայելն արդարացված է՝ պայմանով, որ այդ վերանայումը հետապնդի դատական էական սխալներն ուղղելու, արդարադատության չարաշահումները վերացնելու նպատակ:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի եկատմամբ.

Պարգն Առաքելյանը հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ Հռիփսիմե Առաքելյանի՝ պահանջելով ըստ կտակի ժառանգությունը փաստացի տիրապետելու հիմքով իրեն ճանաչել իր մոր՝ Լիան Մանուկյանի ժառանգությունն ընդունած ժառանգ ն որպես հետնանք՝ անվավեր ճանաչել 11.04.2016 թվականին Հռիփսիմե Առաքելյանին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը ն դրա հիման վրա Հռիփսիմե Առաքելյանի անվամբ 20.04.2016 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Դատարանը նան ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետը մեկնաբանելու արդյունքում 11.09.2020 թվականին վճիռ է կայացրել սկզբնական հայցը մերժելու մասին` այն պատճառաբանությամբ, որ «Լիան Մանուկյանի մահից հետո վեց ամսվա ընթացքում ըստ օրենքի ն ըսր կտակի ժառանգ Պարգն Առաքելյանի կողմից իրականացված փիրապետման ն կառավարման

գործողությունները չեն կարող համարվել ըստ կտակի ժառանգությունն ընդունելու

8

կամքի դրսնորում, հետնաբար' Պարգն Առաքելյանի հայցը' ըստ կտակի ժառաեգությունը փաստացի տիրապետման հիմքով ընդունած ճանաչելու պահանջի մասով անհիմե է ն ենթակա է մերժման»:

Վերաքննիչ դատարանի 09.04.2021 թվականի որոշմամբ Պարգն Առաքելյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 11.09.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ՝ այն պատճառաբանությամբ, որ «Սույն գործով Դատարանը հաստատված է համարել այն չվիճարկված փաստերը, որ հայցվորը հանդիսացել է միաժամանակ ըստ օրենքի ն ըստ կտակի ժառանգ ու ժառանգության ընդունման վեցամսյա ժամկետում ժառանգության բացման վայրի նուրարին չի ներկայացրել ըստ կրակի ժառանգության ընդունման մասին դիմում: Նույնանման փաստե են առկա եղե նան թիվ ԵԱՔԴ/1018/02/09 քաղաքացիական գործով հաստատված փաստերի կազմում, ն այդ հիմքով Դատարանը միանգամայն իրավաչափ կերպով հղում է կատարել թիվ ԵԱՔԴ/1018/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.201թ. որոշմամբ այն իրավական եորմերի վերաբերյալ կատարված մեկեաբանություններիե, որոնք կարգավորում են ժառանգության ընդունման հեր կապված հարաբերությունները ն հանգում են երան, որ ըստ կտակի ժառանգություն կարող է ընդունվել բացառապես ժառանգության բացման վայրի նոտարին համապատասխան դիմում ներկայացնելու միջոցով: Դատարանի կատարած հղումը վկայում է այն մասին, որ Դատարանը լիովին կիսել է ՀՀ վճռաբեկ դատարանի դիրքորոշումն ու վերջինիս մեկնաբանություններից շեղվելու համար բավարար ն ծանրակշիռ հիմնավորումներ չի ունեցել: Նույնաբովանդակ է նան խնդրո առարկա իրավական հարցի վերաբերյալ Վերաքենիչ դատարանի դիրքորոշումը, ն այն կրկնելու անհրաժեշտությունը բացակայում է»:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 04.08.2021 թվականի որոշմամբ Պարգն Առաքելյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է նան այն պատճառաբանությամբ, որ «Վճռաբեկ դատարանի գնահատմամբ սույե գործով բողոք բերած անձի ներկայացրած հիմնավորումները բավարար չեն բողոքարկվող դատական ակտում եյութական են դատավարական իրավունքի նորմի խախտման առկայությունն ու այդ խախտմամբ արդարադատության բուն էության խաթարումը հիմնավորված համարելու համար»: Ընդ որում, վճռաբեկ բողոք բերած անձ Պարգն Առաքելյանը վճռաբեկ բողոքում որպես դրա հիմք նշել էր նան այն, որ «Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը»:

Սահմանադրական դատարանը Պարգն Առաքելյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով 12.07.2022 թվականին կայացրած թիվ ՍԴՈ-1660 որոշման եզրափակիչ մասի 1-ին կետով արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226րդ հոդվածի 3-րդ մասի 2րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ փաստացի տիրապետման կամ կառավարման, այդ թվում՝ իր հաշվին գույքը պահպանելու ծախսեր կատարելու միջոցով, ժառանգության ընդունման եղանակը կիրառելի է ինչպես ըստ օրենքի, այնպես էլ ըստ կտակի ժառանգության դեպքում:

Բացի այդ, Սահմանադրական դատարանը նույն որոշման եզրափակիչ մասի 2-րդ կետում նշել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի

9

3-րդ մասի 2-րդ կետը դիմողի նկատմամբ կիրառվել է նուն որոշմամբ տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ:

Նույն որոշմամբ Սահմանադրական դատարանը, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի կողմից նախկինում արտահայտված դիրքորոշումները, արձանագրել է, որ՝

- «Նման դիրքորոշումների պարագայում ըստ կտակի ժառանգների համար փաստացի գործողությունները փաստորեն վերածվում են իրավաբանական գործողությունների, այն է' նոտարին դիմելու միջոցով ժառանգության ընդունմանը: ՆՄինչդե 6փաստացի տիրապետման կամ կառավարման եղանակը ժառանգության ընդունման ինքնուրույն եղանակ է, որի իմաստն ու նշանակությունն այն է, որ նշված դեպքերում անհրաժեշտություն չկա ժառանգության ընդունման համար դիմել նուրարին»,

- «հաշվի առնելով 7Սահմանադրությունից բխող ըսր կտակի ժառանգման առաջնահերթությունը փաստացի տիրապետման կամ կառավարման եղանակով ժառանգության ընդունման պարագայում մեացած այլ պայմանների հավասարության դեպքում պետք է կիրառվի ժառանգությունն ըստ կտակի ընդունման կանխավարկածը»,

- «իաստացի տիրապետման կամ կառավարման միջոցով ժառանգությունն ընդունելու եղանակը կիրառելի է ինչպես ըստ օրենքի, այնպես էլ ըստ կտակի ժառանգության ըեդունման դեպքերի համար: Ընդ որում' եթե ժառանգը միաժամանակ ն' ըստ կտակի, ն' ըստ օրենքի ժառանգ է, ապա փաստացի տիրապետման կամ կառավարման եղանակով, մասնավորապես գուքի պահպանման ծախսերն իր հաշվին կատարելու միջոցով ժառանգության ընդունման դեպքում սահմանադրաիրավական պահանջներին համահունչ պետք է գործի այն կանխավարկածը, որ ժառաեգություեն ընդուեվել է ըստ կտակի»,

-` «Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ ինչպես վիճարկվող, այնպես էլ Օրենսգրքի որնէ դրույթով չի սահմանափակվում ըստ կտակի ժառաեգի իրավունեքը' փաստացի տիրապետման կամ կառավարման եղանակով ընդունելու ժառանգությունը, Օրենսգրքի տրամաբանությանը համապատասխան ժառանգության ընդունման եղանակներն ընդհանուր են ինչպես ըստ կտակի, այնպես էլ ըստ օրենքի ժառանգության ընդունման համար, իրավակիրառ պրակտիկայում վիճարկվող դրույթին փրված մեկնաբանությունը, միջամտելով ըստ կտակի ժառանգների իրավունքներին, չի հետապնդել սեփականության իրավունքի սահմանափակման համար Սահմանադրությամբ նախատեսված որեէ նպատակ, սահմանափակելով փաստացի տիրապետման կամ կառավարման եղանակով ըսր կտակի ժառանգների իրավունքները" ըստ էության սահմանափակվում են նան կտակային հանձեարարությունեերից բխող շահառուների իրավունքները, քանի որ, ըստ ձնավորված իրավակիրառ պրակտիկայի, սահմանված ժամկետում ըստ կտակի ժառանգի կողմից ժառանգությունն ընդունելու հարցով նոտարին չդիմելու պարագայում չի իրագործվի կտակով նախատեսված պահանջները, այդ թվում' կտակային հանձեարարությունները, փաստացի տիրապերման կամ կառավարման եղանակը միայն ըստ օրենքի ժառանգների համար նախատեսելու պարագայում կարող է անտեսվել ժառանգատուի կամահայփտեությունը, քանի որ կարող են լինել դեպքեր, երբ, օրինակ, կտակով ժառանգությունից զրկված ըստ օրենքի ժառանգները, առավելություն ունենալով ըստ կտակի ժառանգեերի համեմատ, ժառանգատուի կամքին հակառակ դառնան վերջինիս գույքի սեփականատերեր»:

Այսինքն՝ Սահմանադրական դատարանն իր կողմից 12.07.2022 թվականին կայացված թիվ ՍԴՈ-1660 որոշմամբ թեկուզն Սահմանադրությանը հակասող ն անվավեր չի ճանաչել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետը, սակայն իր կողմից կայացված որոշման մեջ բացահայտելով այդ նորմի սահմանադրաիրավական

10

բովանդակությունը՝ որոշման եզրափակիչ մասում արձանագրել է, որ այն կիրառվել է իր կողմից կայացված որոշմամբ տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սահմանադրական դատարանի 12.07.2022 թվականի թիվ ՍԴՈ-ՂՎ66Օ որոշումը նոր հանգամանք է ու ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 04.08.2021 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը վերանայելու հիմք:

Այսպիսով, բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 04.08.2021 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու պարագայում ենթակա է լուծման սույն գործով Վերաքննիչ դատարանի 09.04.2021 թվականի որոշման դեմ Պարգն Առաքելյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը: Անդրադառնալով նշված վճռաբեկ բողոքին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոգրյալի հաշվառմամբ, հիմք ընդունելով վճռաբեկ բողոքում նշված վճռաբեկ բողոքի հիմքերը ն հիմնավորումները, բողոքը վարույթ ընդունելու հիմքերն ու հիմնավորումները, այն համապատասխանում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի պահանջներին, ուստի այն պետք է ընդունել վարույթ:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ, 408-րդ, 419-րդ, 426-րդ ու 427-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Նոր հանգամանքով դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքը բավարարել: Նոր հանգամանքի հիմքով վերանայելԼէիՐլթշՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 04.08.2021 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը:

2. Թիվ ԵԴ/17804/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.04.2021 թվականի որոշման դեմ Պարգն Առաքելյանի բերած վճռաբեկ բողոքն ընդունել Վճռաբեկ դատարանի վարույթ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող ն զեկուցող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
30 հոկտեմբերի, 2023 թ.
Գործի #:
ԵԴ/17804/02/18
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել