Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Չիլինգարյան — ՎԴ/0376/05/17
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Չիլինգարյան — ՎԴ/0376/05/17

Վճռաբեկ դատարանՎԴ/0376/05/1723 փետրվարի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Երնանի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 0110.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Քաղաքապետարանի ընդդեմ Էրիկա Չիլինգարյանի 1776.600 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին ն ըստ հակըննդեմ հայցի Էրիկա Չիլինգարյանի ընդդեմ ՔՔաղաքապետարանի` 05.10.2016 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-39/1որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1 Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան` Քաղաքապետարանը պահանջել է Էրիկա Չիլինգարյանից հօգոտ Երնան համայնքի բռնագանձել -Քաղաքապետարա

Ամբողջ Տեքստ

ՊԻԱՏՀՑ Ն)

ՀՏ աթիղ ԵՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/0376/05/17

դատարանի որոշում 2022թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/0376/05/17

Նախագահող դատավոր` Ա. Թովմասյան

Դատավորներ` Ա. Առաքելյան

Ա. Բաբայան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

ն վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝ նախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ

2022 թվականի փետրվարի 23-ին

գրավոր ընթացակարգով քննելով Երնանի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 0110.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Քաղաքապետարանի ընդդեմ Էրիկա Չիլինգարյանի 1776.600 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին ն ըստ հակըննդեմ հայցի Էրիկա Չիլինգարյանի ընդդեմ ՔՔաղաքապետարանի` 05.10.2016 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-39/1որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1 Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Քաղաքապետարանը պահանջել է Էրիկա Չիլինգարյանից հօգոտ Երնան համայնքի բռնագանձել -Քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Ա. Մարտիրոսյանի 05.10.2016 թվականի թիվ Վ-39/1 որոշմամբ նշանակված 1776.600 ՀՀ դրամ վարչական տուգանքի գումարը:

2

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան Էրիկա Չիլինգարյանը խնդրել է անվավեր ճանաձել 05.10.2016 թվականի թիվ Վ-39/1 վարչական տույժ նշանակելու մասին որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) (դատավոր` Գ. Առաքելյան) 18.05.2017 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը՝ բավարարվել:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 0110.2018 թվականի որոշմամբ Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 18.05.2017 թվականի վճիռը թողեվել է ամփոփոխ:

Դատավոր Ա. Բաբայանը հայտնել է հատուկ կարծիք:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետարանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Էրիկա Չիլինգարյանը (ներկայացուցիչ Էռնեստ Աբելյան):

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի Լին մասը, չի կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը եշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

1 Այսպես՝ Վերաքննիչ դատարանը, որոշմամբ բողոքը մերժելու հիմքում նշել է այն հանգամանքը, որ կառուցապատող Էրիկա ն Արտակ Չիլինգարյանների կողմից թույլ տրված վարչական իրավախախտման հիմքով տարբեր վարչական վարույթներով վերջիններիս վարչական պատասխանատվության ենթարկելով` «Քաղաքապետարանի կողմից խախտվել է վարչարարության համաչափության սկզբունքը, քանզի տվյալ դեպքում, միննուն իրավախախտումը կատարելու դեպքում միայն մեկ վարույթի շրջանակներում էր հնարավոր պատասխանատվության ենթարկել իրավախախտումը կատարած մեկից ավելի անձանց: Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ չի իրականացրել գործի քննությունը, որի արդյունքում կայացրել է անհիմն ն սխալ դատական ակտ:

Վարչական իրավախախտման համար կոլեկտիվ Արկամ 0համապարտ

պատասխանատվություն սահմանված չէ, ուստի վարչական պատասխանատվությունը կարող է կիրառվել միայն վարչական իրավախախտում կատարելու մեջ մեղավոր անձի նկատմամբ, քանի որ անձը ենթակա է պատասխանատվության միայն անձամբ կատարած իրավախախտման համար ն մեղավոր անձին վարչական պատասխանատվության ենթարկելիս պետք է գործի պատասխանատվության անհատականացման սկզբունքը: Իսկ այն պարագայում, երբ զանցանքը թույլ է տրվել մեկից ավելի անձանց կողմից, ապա յուրաքանչյուր անձի նկատմամբ սահմանված կարգով պետք է իրականացվի առանձին վարչական վարույթ անհատական կրելով իր կողմից կատարված արարքի պատասխանատվությունը, հակառակ դեպքում ակտը չի պարունակի որոշակիություն՝ թե այն ում է հասցեագրված, այսինքն՝ պետք է տարբերկված լինի դրա հասցեատերը, ինչպես նան հասցեավորվածության որոշակիության բացակայության պայմաններում, ակտից պարզ չի լինի, թե ում վրա է դրված նշված որոշմամբ նշանակված տուգանքի գումարի վճարման պարտականությունը:

2. Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ տվյալ դեպքում, Դատարանը չպետք է հակընդդեմ հայցով հայցվորի կողմից Դատարանին ներկայացված «Սուֆետ» ՍՊԸ-ի կողմից կազմված ամփոփ նախահաշիվը համադրեր վիճարկվող որոշման կայացման հիմքում ընկած վարչական վարույթի նյութերում առկա

Յ

«Երնաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից տրամադրված հիշյալ օբյեկտի կառուցման վերաբերյալ կազմված նախահաշվի հետ ն արդյունքում կասկածի տակ դներ տվյալ նախահաշվով ամրագրված արժեքով պայմանավորված՝ որպես տույժի կիրառման համար նախատեսված մեկ տոկոսի չափով սահմանված արժեքի գոյացման չափը ն արդյունքում գերակայություն տար ամփոփ նախահաշվին:

Այնուամենայնիվ, եթե «Սուֆետ» ՍՊԸ-ի կողմից կազմված ամփոփ նախահաշվի առկայությունը որոշակի անորոշություն Օ էր առաջացրել Դատարանի մոտ, ապա Դատարանը գործի քննությունը պետք է իրականացներ ի պաշտոնե, մասնավորապես՝ Դատարանը պետք է ղեկավարվեր ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1ին մասով ն որոշում կայացներ սույն գործով դատաշինարարատեխնիկական փորձաքննություն նշանակելու մասին, ստանար փորձագետի եզրակացությունը ն այն համադրելով գործով հավաքված մնացած ապացույցների հետ՝ կայացներ գործն ըստ էության լուծող դատական ակտ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 0110.2019 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցը բավարարել, իսկ հակընդդեմ հայցը՝ մերժել, կամ բեկանել որոշումը ն գործն ուղարկել նոր քննության:

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Նույն իրավախախտման համար մի քանի անձանց վարչական

պատասխանատվության ենթարկելը պետք է իրականացվի իրավախախտման փաստի հիման վրա հարուցված մեկ վարչական վարույթի շրջանակներում՝ հաշվի առնելով ըստ մեբքի ե անձնական պատասխանատվության սկզբունքները: Այնինչ, մեկ իրավախախտման փաստի առթիվ երկու առանձին վարչական վարույթների հարուցումը թույլ չի տվել Քաղաքապետարանին ընտրել իր լիազորությունների իրականացման այն պիտանի միջոցը, որը կապահովեր վարչարարության .արդյունավետությունը, հնարավորություն կտար բացահայտել ենթադրյալ իրավախախտում կատարած անձանցից յուրաքանչյուրի մեղքի առկայությունը, ինչի արդյունքում կերաշխավորվեր նան վարչական պատասխանատվության կիրառմամբ հետապնդվող նպատակների իրականացումը: Ինչ վերաբերում է Քաղաքապետարանի այն փաստարկին, որ Դատարանը՝ ղեկավարվելով գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու սկզբունքով, պարտավոր էր եշանակել դատաշինարարատեխնիկական փորձաքննությւն, ապա նման փաստարկը կլիներ հիմնավոր, եթե «Երնաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից տրված նախահաշվում առկա չլինեին Դատարանի կողմից մատնանշված թերությունները, այսինքն՝ եթե նախահաշիվը պարունակեր բոլոր պարտադիր պայմանները ն հակասեր «Սուֆետ» ՍՊԸ-ի կողմից կազմված ամփոփ նախահաշվին:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

1 Երնանի քաղաքապետի կողմից 22.05.2015 թվականին Արտակ Չիլինգարյանին ն Էրիկա Չիլինգարյանին տվել է թիվ 01/18-Չ-175-395 շինարարության թույլտվությունը՝ Էրեբունի վարչական շրջանի Այվազովսկու փողոցի թիվ 6/5 ն թիվ 6/6 հասցեներում պահեստային մասնաշենքի կառուցման աշխատանքների կատարման համար: Շինարարության թույլտվությամբ նշվել է, որ շինարարական աշխատանքները պետք է իրականացվեն 15 ամսվա ընթացքում (հատոր 1-ին գ.թ. 20):

2 Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության ն

քաղաքաշինության վարչության կողմից պատվիրվել է «Երեաննախագիծ» ՓԲԸ-ին՝ քաղաք

4

Երնան, Էրեբունի վարչական շրջանի Այվազովսկու փողոցի թիվ 6/5 ն թիվ 6/6 հասցեներում պահեստային մասնաշենքի կառուցման նախագծի վերաբերյալ նախահաշվարկ ներկայացնելու: ՇԷԲ-ի ղեկավար Ա.Պետրոսյանի կողմից կազմվել է համաշինարարական աշխատանքների արժեքի որոշման նախահաշվարկ` խոշորացված ցուցանիշներով: Պահեստային շինության համաշինարարական աշխատանքների ծավալն ըստ ներկայացված նախահաշվի կազմել է 1316 մշ, միավորի արժեքը սահմանվել է 135.000 դրամ, ընդհանուր արժեքը՝ 177.660.000 դրամ (հատոր Դին գ.թ. 21-23):

3. Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության ն հողի վերահսկողության վարչության 2-րդ բաժնի գլխավոր մասնագետ Արմեն Մելիքի Սիմոնյանի կողմից 07.09.2016 թվականին կազմվել է թիվ 023981 արձանագրությունը, որով արձանագրվել է, որ հայտնաբերվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի Լին մասով նախատեսված կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելու իրավախախտում: Արձանագրության «իրավախախտման կատարման տեղը, ժամանակը ն էությունը» տողում նշվել է. «Էրեբունի վարչական շրջանի Այվազովսկու փողոցի հ.6/5 ն հ.6/6 հասցեներում կառուցապատող Էրիկա Չիլինգարյանին պահեստային մասնաշենքի կառուցման համար Երնանի քաղաքապետարանի կողմից 22.05.2016թ. տրված հ. 01/188-Չ- 175-395 շինարարության թույլտվությամբ սահմանվել է 15 ամիս ժամկետ, սակայն սույն թվականի օգոստոսի վերջում հայտնաբերվել է, որ շինարարական օբյեկտը շահագործումն ընդունող հանձնաժողովի ակտը ձնակերպված չէ: Իրավախախտումը հայտնաբերվել է 07.09.2016թ.-ին»: Արձանագրության «տեղեկություններ խախտում կատարած ֆիզիկական անձի մասին» տողում նշվել է. «իրավախախտումը կատարվել է կառուցապատող Էրիկա Չիլինգարյանի կողմից, հասցե՝ Կոմիտասի պողոտա, 40 շենք, բնակարան 35»: Արձանագրության «կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը» տողում նշվել է. «վարույթի շրջանակում կազմակերպված քննարկմանը չներկայանալու ն սույն արձանագրությունը չստորագրելու վերաբերյալ կազմված արձանագրությունը, շինարարության համապատասխան թույլտվության պատճենը ն օբյեկտի լուսանկարը կցվում է» (հատոր 1 ին գ.թ. 12):

4 -Քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության ն հողի

վերահսկողության վարչության պետի 03.10.2016 թվականի թիվ 19/44-21099 գրության համաձայն՝ Էրիկա Չիլինգարյանին աեռձեռն հանձնվել է վարչական իրավախախտումների հանձնաժողովի 05.10.2018 թվականին ժամը 75:00-ին կայանալիք նիստին վերջինիս մասնակցությունն ապահովելու մասին ծանուցումը (հատոր Դին գ.թ. 26):

5 ք Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի 05.10.2016 թվականի թիվ Վ-39/1 որոշմամբ կառուցապատող Էրիկա Չիլինգարյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի Լին մասով ենթարկվել է վարչական պատասխանատվության` նշանակվել է վարչական տույժ` 1776.600 դրամի չափով՝' Այվազովսկու փողոցի թիվ 6/5 ն թիվ 6/6 հասցեներում պահեստային մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքները համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետում չավարտելու համար (հատոր 1-ին գ.թ. 8-9):

6. «Սուֆետ» ՍՊ ընկերության կողմից կազմվել է ամփոփ նախահաշիվ՝ ք.Երնան, Էրեբունի վարչական շրջանի, Այվազովսկու փողոցի թիվ 6/5 ն թիվ 6/6 հասցեներում պահեստային մասնաշենքի կառուցման նախագծի վերաբերյալ, որի նախահաշվային արժեքը կազմել է 89.550.440 դրամ (հատոր 1-ին գ.թ. 103-109):

5

7. «Ա.Ռ.Մ.ՇԻՆ» ՍՊ ընկերության գլխավոր մասնագետ Ռ.Իշխանյանի կողմից 13.04.2027 թվականին տրված փորձաքննության եզրակացության համաձայն՝ ուսումնասիրելով ներկայացված պահեստային մասնաշենքի կառուցման նախագիծը ն «Սուֆետ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված պահեստային մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքների նախահաշիվը եզրակացրել է, որ Էրեբունի վարչական շրջանի Այվազովսկու փողոցի թիվ 6/5 ն թիվ 6/6 հասցեներում գտնվող պահեստային մասնաշենքի կառուցման նախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների կատարումը երաշխավորվում է համաձայնեցման (հատոր Դին գ.թ. 110-112):

8 Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի

պահպանության ծառայության պետի 22.09.2016 թվականի թիվ Վ-37/2 որոշմամբ կառուցապատող Արտակ Չիլինգարյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի Լին մասով ենթարկվել է վարչական պատասխանատվության` նշանակվել է վարչական տույժ` 1776.600 դրամի չափով՝' Այվազովսկու փողոցի թիվ 6/5 ն թիվ 6/6 հասցեներում պահեստային մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքները համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետում չավարտելու համար (հատոր Դրդ գ.թ. 77-78):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, ն գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` մեկից ավելի անձանց կողմից շինարարության ժամկետները խախտելու դեպքում վերջիններիս պատասխանատվության ենթարկելու առանձնահատկությունների վերաբերյալ, կարնոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական ն կանխատեսելի դատական պրակտիկա ձնավորելու համար:, ինչպես նան Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը միաժամանակ պայմանավորված է նան ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի Լին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածը չկիրառելու հետնանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառեալ հետնյալ իրավական հարցադրմաեը՝ պարտավոր է արդյոք վարչական մարմիեն իրականացնել մեկ վարչական վարույթ նույն շինարարության թույլտվության ժամկետը խախտած մեկից ավելի կառուցապատողների եկատմամբ տուգանք կիրառելու համար:

1 Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1 ին մասի համաձայն` կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելն առաջացնում է տուգանքի նշանակում` շինարարության նախահաշվային արժեքի մեկ տոկոսի չափով:

6

Նշված իրավական նորմի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի Լին մասում իրավախախտումը (զանցանքը) դրսնորվում է` կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելով:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի Լին մասի համաձայն վարչական իրավախախտում (զանցանք է համարվում հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված. է վարչական պատասխանատվություն:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիքի 32-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման համար տույժը նշանակվում է կատարված իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտով սահմանված շրջանակներում, (.), սույն օրենսգրքին ն վարչական իրավախախտումների վերաբերյալ մյուս ակտերին ճիշտ համապատասխան:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 279-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել` կատարվել է, արդյոք, վարչական իրավախախտում. արդյոք, տվյալ անձը մեղավոր է այն կատարելու մեջ. արդյոք, նա ենթակա է վարչական պատասխանատվության. կան, արդյոք, պատասխանատվությունը մեղմացնող ն ծանրացնող հանգամանքներ. պատճառվել է, արդյոք, գույքային վնաս, հիմքեր կան, արդյոք, վարչական իրավախախտման վերաբերյալ նյութերը ընկերական դատարանի, ձեռնարկությունու, հիմնարկում, կազմակերպությունում ն դրանց կառուցվածքային ստորաբաժանումներում ստեղծված` հարբեցողության դեմ պայքարի հանձնաժողովի, հասարակական կազմակերպության, աշխատավորական կոլեկտիվի քննությանը հանձնելու համար, ինչպես նան պարզել գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:

Վկայակոչված իրավական նորմերի բովանդակությունից հետնում է, որ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում վարչական պատասխանատվության ոլորտում գործում են «անձնական պատասխանատվության» ն «ոստ մեղքի պատասխանատվության» կարնորագույն սկզբունքները: Անձնական

պատասխանատվության սկզբունքը նշանակում է, որ անձը կարող է ենթարկվել վարչական պատասխանատվության միայն անձամբ իր կողմից կատարված զանցանքի համար: Իսկ ըստ մեղքի պատասխանատվության սկզբունքի էությունն այն է, որ անձը ենթակա է վարչական պատասխանատվության միայն այն դեպքում, երբ զանցանքի կատարման մեջ վերջինիս մեղավորությունը (դիտավորություն կամ անզգուշություն) հաստատված է իրավասու մարմնի կողմից, քանի որ անձի արարքում մեղքի բացակայությունը վկայում է վարչական իրավախախտման բացակայության մասին:

Նմանատիպ իրավական դիրքորոշում արտահայտել է նան ՀՀ սահմանադրական դատարանը՝ 12.10.2010 թվականի թիվ ՍԴՈ-920 որոշմամբ` նշելով, որ վարչական պատասխանատվության սկզբունքներից է «պատասխանատվությունը մեղքի համար» սկզբունքը, ինչը նշանակում է, որ վարչական տույժը (պատասխանատվությունը) կարող է կիրառվել միայն վարչական իրավախախտում կատարելու մեջ մեղավոր անձի նկատմամբ: Հետնաբար մեղքը` որպես վարչական զանցակազմի սուբյեկտիվ կողմի պարտադիր տարր, հանդիսանում է վարչական պատասխանատվությաան իրավական միակ նախապայմանն ու նախադրյալը: Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի՝ նշված սկզբունքի սերտորեն առնչվում է նան վարչական պատասխանատվության մեկ այլ

7

սկզբունքի՝ անձնական պատասխանատվության սկզբունքին, որի համաձայն՝ անձը ենթակա է պատասխանատվության՝ միայն անձամբ կատարած իրավախախտման համար (տե՛ս, Ծովինար Զաքարյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/5879/05/44 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07:04.2018 թվականի որոշումը):

Դատարանը 15.05.2017 թվականին կայացրած վճռով արձանագրել է, որ մեկից ավելի անձանց կողմից կատարված ենթադրյալ իրավախախտման հիմքով տարբեր վարչական վարույթներով Արտակ Չիլինգարյանին ն Էրիկա Չիլինգարյանին ՛վարչական պատասխանատվության ենթարկելով` -Քաղաքապետարանի կողմից խախտվել է վարչարարության համաչափության սկզբունքը, քանզի տվյալ դեպքում, միննույն իրավախախտումը կատարելու դեպքում միայն մեկ վարույթի շրջանակներում էր հնարավոր պատասխանատվության ենթարկել իրավախախտումը կատարած մեկից ավելի անձանց` տվյալ վարույթի շրջանակներում բացահայտելով յուրաքանչյուրի մեղքի առկայությունը կատարված իրավախախտման մեջ, որպիսի վարույթը կհամարվեր պիտանի ն տվյալ վարույթով վարչական մարմինը կարող էր հասնել հետապնդվող նպատակին:

Նշվածի վերաբերյալ Վերաքննիչ դատարանը հավելել է, որ բացառված է մեկ իրավախախտման վերաբերյալ տարբեր վարչական վարույթների հարուցման իրավական հնարավորությունը ն. դրանց արդյունքում տարբեր սուբյեկտների նույն իրավախախտման համար պատասխանատվության ենթարկելը: Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, նույն իրավախախտման համար մի քանի անձանց վարչական պատասխանատվության ենթարկելը պետք է իրականացվի իրավախախտման փաստի հիման վրա հարուցված մեկ վարչական վարույթի շրջանակներում՝ հաշվի առնելով ըստ մեղքի ն անձնական պատասխանատվության սկզբունքները:

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը ը գնահատելով Դատարանի ը Վերաքննիչ դատարանի

պատճառաբանությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետնյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ օրենսդրի կողմից սահմանված նորմերով չի բացառվում միննույն իրավախախտումը կատարելու դեպքում իրավախախտումը`՝ կատարած մեկից ավելի անձանց առանձին վարույթների շրջանակներում 0պատասխանատվության ենթարկելը: Ալ հարց է, որ պատասխանատվության ենթարկելիս վարչական մարմինը պարտավոր է յուրաքանչյուր իրավախախտի նկատմամբ ճիշտ կիրառել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի պահանջները, այդ թվում՝ ըստ մեղքի պատասխանատվության, անձնական պատասխանատվության, պատասխանատվության անհատականացման սկզբունքները:

Վերոգրյալից կարելի է եզրակացնել, որ եթե օրենքը չի բացառում, ապա միննույն իրավախախտումը կատարած անձանց վարչական վարույթն իրականացնող մարմինը կարող է վարչական պատասխանատվության ենթարկել ինչպես մեկ վարույթի, այնպես էլ՝ առանձին վարույթների շրջանակներում: Սույն պարագայում վարչական մարմինն օրենքով ծանրաբեռնված է միայն պարզելու՝ կատարվել է արդյոք վարչական իրավախախտում, արդյոք վարչական իրավախախտում կատարած անձը մեղավոր է այն կատարելու մեջ, արդյոք նա ենթակա է վարչական պատասխանատվության, կան արդյոք վարչական պատասխանատվությունը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներ, ինչպես նան պարզել գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:

Սույն գործի փաստերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Երնանի քաղաքապետի կողմից էրիկա Չիլինգարյանին ն Արտակ Չիլինգարյանին 22.05.2015

8

թվականին տրվել է շինարարության թույլտվություն՝ Էրեբունի վարչական շրջանի Այվազովսկու փողոցի թիվ 6/5 ն թիվ 6/6 հասցեներում պահեստային մասնաշենքի կառուցման աշխատանքների կատարման համար: Շինարարության թույլտվությամբ նշվել է, որ շինարարական աշխատանքները պետք է իրականացվեն 15 ամսվա ընթացքում: Քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության ն հողի վերահսկողության վարչության 2-րդ բաժնի գլխավոր մասնագետ Արմեն Սիմոնյանի 07.09.2016 թվականի թիվ 023981 արձանագրության համաձայն Էրիկա Չիլինգարյանին պահեստային մասնաշենքի կառուցման համար -Քաղաքապետարանի կողմից 22.05.2015 թվականին տրված թիվ 0118-Չ-175-395 շինարարության թույլտվությամբ սահմանված 15 ամիս ժամկետը խախտել է ն 2016 թվականի օգոստոսի վերջին շինարարական օբյեկտի շահագործումն ընդունող հանձնաժողովի ակտը ձնակերպված չէ:

Քաղաքապետարանի կողմից իրականացվող վարչական վարույթի մասին Էրիկա Չիլինգարյանը պատշաճ ձնով ծանուցվել է:

Վերոգրյալից ելնելով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական մարմինը վարչական վարույթ իրականացնելիս պահպանել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի պահանջները, այդ թվում՝ ըստ մեղքի պատասխանատվության, անձնական պատասխանատվության, պատասխանատվությաան անհատականացման սկզբունքները: Ինչ վերաբերում է Արտակ Չիլինգարյանին ն Էրիկա Չիլինգարյանին մեկ վարույթի շրջանակներում վարչական պատասխանատվության ենթարկելու հարցին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշվածը վարչական մարմնի հայեցողական լիազորությունն է, ն եթե վարչական մարմինը վարչական վարույթն իրականացրել է՝ պահպանելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի պահանջները, ապա վարչական ակտը չի կարող անվավեր ճանաչվել այն հիմքով, որ վարչական պատասխանատվությունը վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ կիրառվել է առանձին վարույթների շրջանակներում:

2. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն՝ գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե ("ՕՀ օ/ՈԺՕ"): Նույն հոդվածի 2րդ մասի համաձայն դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով .բացատրություներվ ն առարկություններվ ն իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր ն հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանը (...) առաջարկում է (..) համալրել ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նան պահանջում է, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու ն գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման ն գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի Էին մասի համաձայն՝ վերաբերելի է այն ապացույցը, որն ավելի կամ պակաս հավանական է դարձնում վեճը լուծելու համար էական նշանակություն ունեցող որնէ փաստի գոյությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի: Ոչ վերաբերելի ապացույցն անթույլատրելի է: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

9

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձնավորումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1ին մասի Էին կետի համաձայն՝ վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ, 27-րդ ն 124-րդ հոդվածների վերլուծությունից հետնում է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման ն գնահատման միջոցով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման ն գնահատման միջոցով: Ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական վերլուծությունն է՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու ն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության մեջ բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական ն իրավաբանական որակում՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության ը բավարարության տեսանկյունից: Ապացույցների գնահատումը՝ որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության ն ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին (տե՛ս, Ջաջուռի գյուղապետարաեն ընդդեմ ՀՀ կառավարությանն առըեթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴՏ/0029/05/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի Լին մասի համաձայն՝ գործի քննութան ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել, որը կարող է հանձնարարվել կա՛մ մասնագիտացված փորձագիտական հաստատությանը, կա՛մ փորձագետին:

Անդրադառնալով փորձագետի եզրակացության՝ որպես ապացույցի գնահատման առանձնահատկություններին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ փորձագետի եզրակացությունը գնահատվում է ընդհանուր հիմունքներով ն, ինչպես գործով ձեռք բերված ցանկացած այլ ապացույց, այն ենթակա է գնահատման գործում առկա մյուս ապացույցների հետ համակցության մեջ, ինչը հնարավորություն է տալիս ստուգելու ոչ միայն փորձագետի եզրակացության տրամաբանությունը, այլ նան կատարված հետազոտության գիտական հիմնավորվածության աստիճանն ու կատարված հետնությունների լրիվությունն ու հավաստիությունը: Ընդ որում, օրենքով սահմանված ապացույցներից որնէ մեկը, այդ թվում նան՝ փորձագետի եզրակացությունը որնէ առավելություն չունի գործում առկա մյուս ապացույցների նկատմաբ ն ենթակա է գնահատման ընդհանուր կարգով՝

10

վերաբերելիության, .թույլատրելությաան, արժանահավատության տեսանկյունից: Այդուհանդերձ, ապացույցի յուրաքանչյուր տեսակ ունի իր առանձնահատկությունները, ինչը կարող է պայմանավորված լինել ապացույցի կազմավորման բնույթով, աղբյուրով, արտահայտման ձնով ն այլ գործոններով: Հետնաբար, անգամ ընդհանուր կարգով գնահատումն անհրաժեշտ է իրականացնել այդ առանձնահատկությունների հաշվառմամբ (տես, Սամվել Ֆրանգուլյանե ընդդեմ Հենրիկ Ֆրանգուլյանի թիվ ԵԷԴ/1089/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

Թեն նշված իրավական դիրքորոշումն արտահայտվել է քաղաքացիական դատավարության կարգով քննվող գործի շրջանակներում, սակայն Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հավասարապես կիրառելի է նան վարչական դատավարության կարգով քննվող գործերի նկատմամբ, քանի որ թե՛ քաղաքացիական, թե՛ վարչական գործով փորձագետի եզրակացության՝ որպես ապացույցի գնահատման

առանձնահատկությունները նույնական են:

Սույն գործով ստորադաս դատարանները փաստել են նան, որ Քաղաքապետարանի վարչական իրավախախտումների գործերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման ն հաշվառման աշխատանքներ իրականացնող հանձնաժողովի կողմից վարչական վարույթի ընթացքում՝ շինարարության առկա նախահաշվային արժեքը բացահայտելու ն ըստ դրա` նշանակվող տույժի ջափը որոշելու նպատակով չի պարզվել կառուցապատող Էրիկա Չիլինգարյանին տիամադրված շինարարության թույլտվութան հիման վրա այն կապալառու կազմակերպությունը, որը պայմանագրի հիման վրա իրականացրել է շինարարական աշխատանքները (ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան կապիտալ շինարարական աշխատանքների իրականացումը /կառուցապատման աշխատանքները/ կարող է իրականացվել բացառապես լիցենզավորված անձի կողմից), դրա հետ կնքված կապալի պայմանագրի ն դրանում արտացոլված պայմանագրային` կողմերի կողմից փոխադարձ հաստատված աշխատանքների կատարման գինը, որը կարող էր որոշված լինել նան նախահաշիվ կազմելու միջոցով:

Մինչդեռ, Դատարանում գործի քննության ընթացքում հայցվորի կողմից ներկայացվել է «Սուֆետ» ՍՊԸ-ի կողմից կազմված ամփոփ նախահաշիվ՝ քաղաք Երնան, Էրեբունի վարչական շրջանի, Այվազովսկու փողոցի թիվ 6/5 ն թիվ 6/6 հասցեներում պահեստային մասնաշենքի կառուցման նախագծի վերաբերյալ, որի նախահաշվային արժեքը կազմել է 89.550.440 ՀՀ դրամ:

Վճռաբեկ դատարանը վերլուծելով ստորադաս դատարանների եզրահանգումները, նախ հարկ է համարում արձանագիել, որ Քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության ն քաղաքաշինության վարչության կողմից պատվիրվել է «Երնաննախագիծ» ՓԲԸ-ին՝ քաղաք Երնան, Էրեբունի վարչական շրջանի Այվազովսկու փողոցի թիվ 6/5 ն թիվ 6/6 հասցեներում պահեստային մասնաշենքի կառուցման նախագծի վերաբերյալ ներկայացնել նախահաշվարկ: ՇԷԲ-ի ղեկավար Ա.Պետրոսյանի կողմից կազմված նախահաշվի ընդհանուր արժեքը կազմել է 177.660.000 ՀՀ դրամ:

Շինարարության թույլտվություն ստացած անձ՝ Էրիկա Չիլինգարյանը որնէ կերպ 2016 թվականին «Երնաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից տրամադրված նախահաշվի դեմ չի առարկել: Հետնաբար ստորադաս դատարանները որպես 22.05.2015 թվականի թիվ 01/18- Չ-Ն75 շինարարության թույլտվության նախահաշիվ ընդունելով հակընդդեմ հայցով հայցվորի կողմից ներկայացված փորձաքննության եզրակացությունը, բավարար կերպով չեն հիմնավորել այն հանգամանքը, որ «Երնաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից կազմված նախահաշիվն իրականացվել է օրենսդրական նորմերի խախտմամբ ն նշված նախահաշիվի՝ կառուցապատողի կողմից չի ընդունվել որպես շինարարության

11

թույլտվության նախահաշիվ: Եթե անգամ ընդունենք այն հանգամանքը, որ «Երնաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից կազմված նախահաշվի հիմքում դրվել են շուկայական գներով խոշորացված ցուցանիշներ, ապա Դատարանը պարտավոր էր գործում առկա երկու իրարից տարբերվող փաստական հանգամանքները ճշտելու նպատակով նշանակել դատաշինարարատեխնիկական փորձաքննություն Ինչ վերաբերում է ստորադաս դատարանների արտահայտած փաստարկին առ այն, որ Քաղաքապետարանը վարչական վարույթի շրջանակներում՝ շինարարության առկա նախահաշվային արժեքը բացահայտելու նպատակով, չի պարզել կառուցապատող Էրիկա Չիլինգարյանին տրամադրված շինարարության թույլտվության հիման վրա այն կապալառու կազմակերպությունը, որը պայմանագրի հիման վրա իրականացրել է շինարարական աշխատանքները, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախ վարչական վարույթի նյութերում արդեն իսկ առկա էր «Երնաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից տրամադիված նախահաշիվը, հետնաբար Քաղաքապետարանը տույժի չափը սահմանելիս հիմք է ընդունել վերոնշյալ նախահաշիվը ն երկրորդ Քաղաքապետարանի կողմից շինարարության թույլտվություն տրվել է կառուցապատող Էրիկա Չիլինգարյանին ն. Քաղաքապետարանի լիազորության մեջ չի մտնում պարզելու, թե կառուցապատողը որ կապալառու կազմակերպության հետ կկնքի կապալի պայմանագիր՝ շինարարական աշխատանքներն իրականացնելու նպատակով:

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում

բերված փաստարկները:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո սույն գործի քննության ն լուծման համար էական նշանակություն ունեցող հարցերը պարզելու նպատակով, ինչպես նան գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե (Ծ« ՕտՇօ) պարզելու սկզբունքի բովանդակությունը կազմող դատավարական գործողությունները պատշաճ կատարելու համար սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ ն 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու ն գործը նոր քննության ուղարկելու համար:

5. Վճռաբեկ դատարանի ապատճառաբանություննեը ն եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին ն փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նան մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղե 6դատական սպաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական

12

ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

Լ Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 0110.2018 թվականի որոշումը ն գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է ն բողոքարկման ենթակա չէ:

Նախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Զեկուցող Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

. ԲԵԴԵՎՅԱՆ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

ՀՀՀ Մ

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱԼ

Հատուկ կարծիք հայտնած դատավորներ՝ Ռ. Հակոբյան, Ս. Միքայելյան, Ա. Մկրտչյան

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
23 փետրվարի, 2022 թ.
Գործի #:
ՎԴ/0376/05/17
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել