Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ԵԴ/6739/02/23
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

ԵԴ/6739/02/23

Վճռաբեկ դատարանԵԴ/6739/02/2327 մարտի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ըստ «Երվադա» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) հայցի ընդդեմ Պաշտպանության նախարարության (այսուհետ` ՛Ն,ախարարություն)՝ պայմանագիրը միակողմանի լուծելն անվավեր ճանաչելու ն որոշակի գործողություն կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.05.2025 թվականի որոշման դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել իր ն Նախարարության միջն 31102022 թվականին կնքված թիվ «ԲՄԱՊՁԲ-22-4/5-1» ծածկագրով պայմա

Ամբողջ Տեքստ

Մ- ի

ՏՎ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/6739/02/23 դատարանի որոշում 2026թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/6739/02/23

Նախագահող դատավոր՝ Հ. Ենոքյան

Դատավորներ՝ Ն. Մարգարյան

Կ. Համբարձումյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

2026 թվականի մարտի 27-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ «Երվադա» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) հայցի ընդդեմ Պաշտպանության նախարարության (այսուհետ` ՛Ն,ախարարություն)՝ պայմանագիրը միակողմանի լուծելն անվավեր ճանաչելու ն որոշակի գործողություն կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.05.2025 թվականի որոշման դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել իր ն Նախարարության միջն 31102022 թվականին կնքված թիվ «ԲՄԱՊՁԲ-22-4/5-1» ծածկագրով պայմանագրի 16.02.2023 թվականի թիվ ՊՆՏ/2-218 միակողմանի լուծումը, ինչպես նան Նախարարությանը պարտավորեցնել կատարել 31.10.2022 թվականին կնքված

2

թիվ «ԲՄԱՊՁԲ-22-4/5-1» ծածկագրով պետական գնման պայմանագրով սահմանված իր պարտավորությունները, այն է՝ ընդունել ապրանքները՝ դրանք պայմանագրին կից հավելվածներով սահմանված տեխնիկական պայմաններին համապատասխանելու դեպքում:

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 24.03.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.11.2023 թվականի որոշմամբ Նախարարության բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 24.03.2023 թվականի վճիռը բեկանվել է, ն գործն ուղարկվել է ամբողջ ծավալով նոր քննության:

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 04.07.2024 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.05.2025 թվականի որոշմամբ Նախարարության բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 04.07.2024 թվականի վճիռը բեկանվել է ն փոփոխվել է՝ հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Լնոն Օհանյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Նախարարությունը:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 7-րդ, 296-րդ, 347-րդ, 352-րդ, 408-րդ, 454-րդ, 466-րդ ն 468-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 7-րդ, 8-րդ ու 9-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն քաղաքացիական գործի քննության ընթացքում Ընկերության ներկայացուցիլը «պնդելիրլէ, իսկ Նախարարության ներկայացուցիչներն ընդունել են, որ կողմերի միջե ձեռք է բերվել փոխադարձ համաձայնություն առ այն, որ թվով 2 բարձր անցողունակությամբ մեքենաները (ձնագնաց) պետք է մատակարարվեն մինչն 15.02.2023 թվականը: Մինչդեռ պայմանագրի միակողմանի լուծումն իրականացվել է հաջորդ օրը, այն է 16.02.2023 թվականին: Նման պայմանավորվածության մասին վկայում է ոչ միայն այն փաստը, որ Նախարարության կողմից 03.02.2023 թվականին պայմանագիրը միակողմանի լուծելուց անմիջապես հետո Ընկերության առարկությունների հիման վրա նույն օրը պայմանագիրը լուծելու վերաբերյալ հրապարակված գրությունը համարվել է անվավեր այն հիմնավորմամբ, որ պայմանագրի լուծման գործընթացը դեռ գտնվում է քննարկման փուլում, այլ նան այն, որ Նախարարությունը պայմանագիրը երկրորդ անգամ լուծել է 16.02.2023 թվականին,

3

այսինքն՝ մատակարարման համաձայնեցված նոր ժամկետի ավարտին հաջորդող օրը: Սույն գործի փաստական հանգամանքներն ամբողջության մեջ դիտարկելու դեպքում Վերաքննիչ դատարանը կարձանագրեր, որ լուծելով պայմանագիրը մատակարարման համաձայնեցված նոր ժամկետի ավարտին հաջորդող օրը` 16.02.2023 թվականին՝ Նախարարությունը թույլ է տվել պայմանագրի 2.1.71-ին կետով սահմանված պայմանի խախտում, քանի որ մատակարարման ժամկետների 10 օրից ավելի խախտման փաստը չէր կարող օբյեկտիվորեն գոյություն ունենալ մատակարարման համաձայնեցված նոր ժամկետի ավարտին հաջորդող օրը՝ 16.02.2023 թվականին, իսկ նման իրավունքը կարող էր ծագել 27.02.2023 թվականից սկսած:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ընկերության` պայմանագրի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ Նախարարությանն ուղղված 03.02.2023 թվականի գրության կապակցությամբ վերջինիս ցուցաբերված լռությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 454-րդ հոդվածի 1-ին ն 2-րդ կետերով սահմանված կարգավորումների ուժով սույն գործի հանգամանքների հաշվառմամբ պետք է նան դիտարկվի որպես գործարար շրջանառությունից բխող պայմանագրի ժամկետի փոփոխման կապակցությամբ համաձայնություն (ակցեպտ), առավել նս այն պարագայում, երբ Նախարարությունը որնէ կերպ չի հիմնավորել ապրանքի շահագործման պահանջի վերացման հանգամանքը: Մինչդեռ կողմերի միջն կնքված պայմանագրի համաձայն՝ դրա ժամկետը 30 օրացուցային օրով երկարաձգելու վերաբերյալ Ընկերության առաջարկը Նախարարությունը կարող էր մերժել միայն այն պարագայում, եթե հիմնավորեր, որ իր մոտ վերացել է ապրանքը շահագործելու պահանջը, որպիսի փաստ, սակայն, սույն գործով ո՛չ վկայակոչվել է ն ո'չ էլ ապացուցվել:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նան, որ տտտ.քոօօսր6ոծու.Յո (ոտո.Ցոսոո6Ր.ո որո.) կայքում սահմանված կարգով հրապարակված պայմանագրերը միակողմանի լուծելու մասին ծանուցումն ստորագրված է մեխանիկական կամ պատճենահանման այլ միջոցներով ֆաքսիմիլ վերարտադրության օգտագործմամբ, որպիսի հնարավորությունը նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ կողմերի համաձայնությամբ: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը պետք է արձանագրեր, որ պայմանագրի միակողմանի լուծման վերաբերյալ ծանուցումը չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներին, որպիսի պայմաններում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածի իմաստով անվավեր է՝ օրենքի պահանջներին չհամապատասխանելու հիմքով:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.05.2025 թվականի որոշումն ու օրինական ուժ տալ Դատարանի 04.07.2024 թվականի վճռին:

2.Լ Նախարարության կողմից բերված վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքը ն հիմնավորումները

4

Վճռաբեկ բողոքն անհիմն է Ա ենթակա է մերժման հետնյալ պատճառաբանությամբ.

Իր ն Ընկերության միջն տեղի ունեցած բանակցությունների արդյունքում համաձայնագիր չի ստորագրվել, ու ապրանքի մատակարարման ժամկետը չի երկարաձգվել: Այդ ընթացքում վրա է հասել Ընկերության առաջարկած ապրանքի մատակարարման նոր ժամկետը՝ 15.02.2023 թվականը, սակայն ապրանքն այդ ժամկետում նս չի մատակարարվել:

15.02.2023 թվականը որպես ապրանքի մատակարարման նոր ժամկետ սահմանելը ն այդ պահից տասնօրյա ժամկետ հաշվարկելն իրավաչափ չէ, քանի որ դրա համար հիմք, համաձայնագիր կամ որնէ այլ փաստաթուղթ առկա չի եղել:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

1) Նախարարության կարիքների համար բարձր անցողունակությամբ մեքենաների ձեռքբերման նպատակով 25.08.2022 թվականին հայտարարվել է թիվ «ՀՀ ՊՆ-ԲՄԱՊՁԲ- 22-4/5» ծածկագրով գնման ընթացակարգ (անվիճելի փաստ).

2) Գնահատող հանձնաժողովի թիվ 4 արձանագրության համաձայն՝ հայտերի բացման ն գնահատման նիստի ավարտի օրը՝ 10.10.2022 թվականին «ՀՀ ՊՆ-ԲՄԱՊՁԲ-22-4/5» ծածկագրով գնման ընթացակարգում՝ 1-ին չափաբաժնի մասով ընտրված մասնակից է ճանաչվել Ընկերությունը (հատոր 1-ին, գ.թ. 19).

3) Նախարարության (այսուհետ նան՝ Գնորդ) ն Ընկերության (այսուհետ նան՝ Վաճառող) միջն 3110.2022 թվականին կնքվել է «ԲՄԱՊՁԲ-22-4/5-1» ծածկագրով պետական գնման պայմանագիր (այսուհետ նան՝ Պայմանագիր) (հատոր 1-ին, գ.թ. 20-24).

Պայմանագրի 1.1 կետի համաձայն՝ «Վաճառողը պարտավորվում է սույն պայմանագրով սահմանված կարգով, ծավալներով, ժամկետներում ն հասցեով Գեորդին մատակարարել պայմանագրի ԻԼ հավելվածով Տեխեիկական բեութագիր-գեման ժամանակացույցով նախատեսված ապրանքը (այսուհետ ապրանք), իսկ Գեորդը պարտավորվում է ընդունել ապրանքը ն վճարել դրա համար»:

Պայմանագրի ԻԹ1 հավելվածի համաձայն Տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցով նախատեսված ապրանքը (բարձր անցողիկությամբ մեքենաներ (ձնագնաց) թվով 2 հատ) պետք է մատակարարվի 2022 թվականի 4-րդ եռամսյակում, բայց ոչ ուշ քան 10.12.2022 թվականը:

Պայմանագրի 211 կետի համաձայն «Գեորդե իրավունք ունի ապրանքը պայմանագրով սահմանված ժամկետում Վաճառողի կողմից չմատակարարվելու դեպքում հրաժարվել ապրանքից, եթե մատակարարման ժամկետները խախտվել են 10 օրից ավելի»:

Պայմանագրի 2..5 կետի համաձայն՝ «Գեորդե իրավունք ունի Վաճառողի կողմից մատակարարման ժամկետների խախտման դեպքում իր հայեցողությամբ սահմանել ապրանքի մատակարարման նոր ժամկեր ն պահանջել Վաճառողից վճարելու պայմանագրի 6.2 կերով նախատեսված տույժը»:

Պայմանագրի 2.Լ7 կետի համաձայն՝ «Գեորդնե իրավունք ունի միակողմանի լուծել

5

պայմանագիրը (լրիվ կամ մասնակի), եթե Վաճառողը էականորեն խախտել է պայմանագիրը»:

Պայմանագրի 2.1.7.1 կետի համաձայն՝ «Վաճառողի կողմից պայմանագիրը խախտելն էական է համարվում, եթե ապարանքի մատակարարման ժամկետները խախտվել են 10 օրից ավելի»:

Պայմանագրի 6.2 կետի համաձայն՝ «Վաճառողի կողմից պայմանագրով նախատեսված ապրանք մատակարարման ժամկետեերի խախտման դեպքում Վաճառողից յուրաքանչյուր ուշացված աշխատանքային օրվա համար գանձվում է տույժ' մատակարարման ենթակա, սակայն չմարակարարված ապրանքի գնի 005 (զրո ամբողջ հիեգ հարյուրերորդական) տոկոսի չափով:

Պայմանագրի 6.4 կետի համաձայն՝ «Պայմանագրի 6.2 ն 6.3 կետերով նախատեսված տույժը ն տուգանքը հաշվարկվում ն հաշվանցվում են Վաճառողին վճարման ենթակա գումարների հետ»:

Պայմանագրի 8.5 կետի համաձայն՝ «Պայմանագրում փոփոխություններ ն լրացումներ կարող են կատարվել միայն Կողմերի փոխադարձ համաձայեությամբ' համաձայնագիր կնքելու միջոցով, որը կհանդիսանա պայմանագրի անբաժանելի մասը (...)»:

Պայմանագրի 8.6 կետի համաձայն՝ «Ապրանքի մատակարարման ժամկետը կարող է երկարաձգվել մինչն պայմանագրով այդ ժամկետը լրանալը՝ Վաճառողի առաջարկության դեպքում, պայմանով, որ Գեորդի մոտ չի վերացել ապրանքի օգտագործման պահանջը, իսկ Վաճառողի առաջարկությունը ներկայացվել է ոչ ուշ, քան պայմանագրով ի սկզբանե մատակարարման համար սահմանված ժամկետը լրանալուց առնվազն 5 օրացուցային օր առաջ: Ընդ որում, սուլե կետով սահմանված դեպքում ապրանքի մատակարարման ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ միեչն 30 օրացուցային օրով, բայց ոչ ավելի քան պայմանագրով սահմանված ժամկետն է» (հատոր 1-ին, գւթ. 20-24).

4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Կ. Բրուտյանի կողմից 03.02.2023 թվականին Ընկերությանը հասցեագրված թիվ ՊՆՏ/2-155 գրության պատճենի համաձայն՝ «(.) Հիմք ընդունելով Պայմանագրի 2171 կետի «բ» ենթակետը (ապարանքի մատակարարման ժամկետները խախտվել են 10 օրից ավելի) ՀՀ պաշտպանության նախարարությունը 2023թ փետրվարի 3ինե միակողմանի ամբողջությամբ լուծել է Պայմանագիրը: (..)» (հատոր 1-ին, գթ. 25).

Պայմանագիրը միակողմանի լուծելու վերաբերյալ հայտարարությունը հրապարակվել է ՀՀ ֆինանսների նախարարության գնումների համակարգի տոոտ.ՑոսոոծՐ.ո որո. կայքի «Պայմանագրերը միակողմանի լուծելու մասին ծանուցումներ» բաժնում 03.02.2023 թվականին ժամը 12:33-ին (հատոր 1-ին, գթ. 41).

5) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Կ. Բրուտյանին Ընկերության կողմից 03.02.2023 թվականին հասցեագրվել է հետնյալ բովանդակության թիվ 2023/04 գրությունը.

«(-.) Հայտնում ենք, որ ԵՐՎԱԴԱ ՍՊԸ-ն ներկայացրել է հայր ՀՀ ՊՆ ԲՄԱՊՁԲ-22-4/5 ծածկագրով մրցույթին 26.09.2022թ-իե' տալով նախահաշվային արժեքից (430.999.584 ՀՀ

6

դրամ) բարձր գնային առաջարկ 519.600.000 ՀՀ դրամ 2 հատի համար ն որպես միակ մասնակից գնահատող հանձնաժողովի կողմից հրավիրվել է գների նվազեցման նպատակով հրավիրված բանակցության 05. 10.2022թ.-ին ժամը 11:00: Ընդ որում մինչ 05.10.2023թ.-ը ԹԹՕՌԻ ՇԽՑէ| գործարանից տեղեկացրել են, որ չեն կարողանա թվով 2 հատ ձյունագնացեերը մատակարարել 2022թ.-ի դեկտեմբեր ամսին: Կարող են մատակարարել 2023թ.-ի հունվար ամսին: Որից հետո 05.10.2022թ.-ին ընկերության ներկայացուցիչը ներկայացել է բանակցության ն հանձնաժողովի անդամներից խնդրել է հավելյալ ժամանակ, որպեսզի ՀՀ ՊՆ շահագործղ նեն պատասխանատու ստորաբաժանումնեերի հետ համաձայնեցեի ձյունագեացնեերի 2023թ-ի փետրվար ամսին մատակարարման նպատակահարմարությունը:

Միեչն գների նվազեցման նպատակով հրավիրված հաջորդ բանակցության օրը (10.10.2022թ.-ը) հանդիպել ենք ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչության ղեկավար աշխատակցի հետ, հայտնել որ մինչն 10.12.2022թ.-ը, որը ապրանքի մատակարարման վերջնաժամկետն է պայմանագրի ժամանակացույցով նախատեսված, ԵՐՎԱԴԱ ՍՊԸ-ն չի հասցնելու մատակարարել թվով 2 հատ ձյունագնացները ն հարցրել, թե ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչությունը համաձայն կլինի, որ ԵՐՎԱԴԱ ՍՊԸ-ն մատակարարի վերոնշյալ ձյունագնացնեերը 2023թ.-ի փետրվար ամսին, պայմանագրով նախատեսված ուշացման օրերի համար նախատեսված բոլոր տույժերը վճարելու պայմանով: Հայտնել ենք նան, որ եթե ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչությունը չի ընդունելու փետրվար ամսին ձյունագնացները ն մինչ այդ խզելու է պայմանագիր, ԵՐՎԱԴԱ ՍՊԸ-ե 10.10.2022թ.-ին հրավիրված բանակցությանը չի նվազեցեի գնային առաջարկը 519.600.000 ՀՀ դրամից 430.999.584 ՀՀ դրամ, որի արդյունքում Գնումների գործընթացի կազմակերպման մասին կարգի համաձայն հանձնաժողովի կողմից չեղյալ կհամարվի մրցույթը ն չի կեքվի պայմանագիր ԵՐՎԱԴԱ ՍՊԸ-ի հետ: ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչության ղեկավար աշխատակիցը հստակ հայտնեց, որ եշված ձյունագնացներըը շար են պետք ՀՀ պաշտպանության եախարարությանը, որ իրենք կընդունեն եշված թվով 2 հատ ձյունագնացեերը, եթե ՀՀ ՊՆ ՆՏԱ գլխավոր վարչությունը դեմ չլինի, հայտնի որ պայմանագրի կնքման դեպքում դեկտեմբերի փոխարեն 2023 թվականի փետրվար ամսին մատակարարելը չի խախտում օրենքը: Այսպիսով նա հայտնեց, որ եթե ՀՀ ՊՆ ՆՏԱ գլխավոր վարչությունը փա համաձայնություն, որ ԵՐՎԱԴԱ ՍՊԸ-ն կարող է մատակարարել ապրանքը 2023 թվականի փետրվար ամսին, իրենք դեմ չեն լինի, չեն լուծի պայմանագիրը ն կընդունեն տեխեիկական բեութագրին համապատասխանության դեպքում ն խորհուրդ փվեց դիմել ՀՀ ՊՆ ՆՏԱ գլխավոր վարչություն:

Այեուհետն դիմել ենք ՀՀ ՊՆ ՆՏԱ գլխավոր վարչության աշխատակցին վերոնշյալ հարցով, տեղեկացնելով, որ արդեն իսկ դիմել ենք ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչություն, երանք դեմ չեն ձյունագնեացների 2023թ.-ի փետրվար ամսին ԵՐՎԱԴԱ ՍՊԸ-ի կողմից մատակարարմանը, եթե ՀՀ ՊՆ ՆՏԱ գլխավոր վարչությունը գտեի, որ այն չի հակասում ՀՀ գնումների մասին օրենքին: ՀՀ ՊՆ ՆՏԱ գլխավոր վարչության աշխատակիցը հայտնեց, որ եթե ձյունագնացները շահագործող ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչությանը ապրանքը

7

պետք է, օրենքը թույլ է տալի են ԵՐՎԱԴԱ ՍՊԸնե կարող է ձյունագեացները մատակարարել 2023թ.-ի փետրվար ամսին, պայմանագրով նախատեսված ուշացման օրերի դիմաց նախատեսված բոլոր տույժերը վճարելու պայմանով: Այդ պահին երկրորդ անգամ հարցրել ենք, որ եթե ՀՀ ՊՆ կողմից ձյունագնացները 2023թ.-ի փետրվար ամսին չեն ընդունվելու ն ԵՐՎԱԴԱ ՍՊԸ-ի կողմից կնքվելիք պայմանագիրը միակողմանի լուծվելու է' կիրառվելով պայմանագրի միակողմանի լուծման դեպքում նախատեսված տույժերն ու տուգանքները, ԵՐՎԱԴԱ ՍՊԸ-ն ուղղակի 10.10.2022թ.-ին հրավիրված բանակցությանը չի նվազեցեի գնային առաջարկը 519.600.000 ՀՀ դրամից 430.999.584 ՀՀ դրամ ն արդյունքում չի ունենա ոչ մի պարտավորվածություն ՀՀ ՊՆ հանդեպ: Սակայն ՀՀ ՊՆ ՆՏԱ գլխավոր վարչության աշխատակիցը կրկին հայտնեց, որ կարող ենք նշված ձյունագեացները մատակարարել 2023թ.-ի փետրվար ամսին, տույժ-տուգանքների վճարելու պայմանով:

Հիմք ընդունելով ՀՀ ՊՆ ՆՏԱ գլխավոր վարչության ն ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչության աշխատակիցների հետ քննարկումները, 10.10.2022թ.-ին ներկայացել ենք բանակցության, նվազեցրել ենք գնային առաջարկը 519.600.000 ՀՀ դրամից 430.999.584 ՀՀ դրամ, որից հետո կնքել ենք Ի» «ԲՄԱՊՁԲ-22-4/5-1» առ 3110.2022թ պայմանագիր: Պայմանագրի կնքելուց հերո ԵՐՎԱԴԱ ՍՊԸ-ի կողմից ՀՀ ՊՆ է ուղարկվել Ի 2022/80 առ 10.11.2022թ. գրություն շարադրելով ամբողջ խեդիրը, խնդրելով թույլ տալ մատակարարել ձյունագնացները միեչն 15.02.2023թ-ը եերառյալ: Նշեմ նան, որ նամակի գրելուց հետո, մի քանի անգամ բանավոր տեղեկացրել ենք ձյունագեացների արտադրման պրոցեսի ն փետրվար ամսի մատակարարման մասին, որին ի պատասխան ստացել ենք դրական արձագանքներ:

Պայմանագիրը կնքելու օրը ՔՋ/ԱՕ՛ՈԷ| ՇԽ/(8է| գործարանին վճարել ենք թվով 2 հատ ձյունագնացների համար գումարը: Անընդմեջ զանգահարել ենք ն գրավոր նամակներ գրել ՔՋ/Ի/Օ՛Ռ ՇԽ8Ւ/| գործարանին՝ խնդրելով արագացնել ձյունագնացների մատակարարումը:

Սակայն ի զարմանս մեր ընկերության, հունվար ամսի վերջին շաբաթվա ընթացքում, տեղեկանում ենք, որ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ընթանում է 7Բ«ԲՄԱՊՀԲ-22-4/5-1» պայմանագրի միակողմանի լուծման գործընթաց:

Տեղեկացեում եմ Ձեզ, որ ԵՐՎԱԴԱ ՍՊԸ-ն կանեգեած է լուրջ խնդրի աոջն. ԵՐՎԱԴԱ ՍՊԸ-ն վճարել է ՔՋ/ԱՕՄԻ ՇխԽՑէ գործարանին ձյունագնացների ամբողջ գումարը, համոզված լինելով, որ նախապես համաձայնեցված ժամկետում' միեչն 15.02.2023թ., մեր կողմից մատակարարվելիք ձյունագեացեերը կընդունվեն: ՀՀ . պաշտպանության նախարարության կողմից պայմանագրի լուծման դեպքում ԵՐՎԱԴԱ ՍՊ ընկերությունը կսեանկանեա, վճարելով ահռելի տույժեր չմատակարարված ապրանքի համար, որի արդյունքում կկրճատվի 1 խոշոր հարկատու ն մոտ 50 աշխատակիցներ կմնան գործազուրկ:

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նան ՀՀ ՊՆ-ի հետ մեր ընկերության շուրջ 15 տարվա համագործակցությունը, խնդրում եմ միակողմանի չլուծել ԻԲ «ԲՄԱՊՁԲ-22-4/5-Ն» առ 3110.2022թ.-ին կնքված պայմանագիրը ն տալ մեզ հնարավորություն, համաձայն նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների, մինչն ս.թ. փետրվարի 15-ը մատակարարել ձյունագնացները: Պայմանագիրը Ձեր կողմից չլուծելու դեպքում, ԵՐՎԱԴԱ

8

ՍՊԸ-ն պարտավորվում է բացի պայմանագրով նախատեսված ուշացված օրերի դիմաց (մոր 10.000.000 ՀՀ դրամ) վճարելը, նան ՀՀ պաշտպանության նախարարությանը նվիրաբերել ԵՐՎԱԴԱ ՍՊԸ-ի կողմից հ «ԲՄԱՊՁԲ-22-4/5--1» պայմանագրի կատարման արդյունքում ակեկալվող մեացած 20.000.000 ՀՀ դրամ եկամուտը' ընդհանուր մոր 30.000.000 ՀՀ դրամի չափով (.) (հատոր 1-ին, գ.թ. 27-28).

6) ՀՀ ֆինանսների նախարարության գնումների համակարգի տո/.Ջոսոո6Ր.ո որում կայքի «Պայմանագրերը միակողմանի լուծելու մասին ծանուցումներ» բաժնում 03.02.2023 թվականին ժամը 14:44ին հրապարակվել է թիվ ԲՄԱՊՁԲ-22-4/5-1 ծածկագրով պայմանագիրն ամբողջությամբ լուծելու մասին հայտարարությունն անվավեր ճանաձելու մասին հայտարարություն (հատոր 1-ին, գ.թ. 41).

7) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Կ. Բրուտյանի կողմից 16.02.2023 թվականին Ընկերությանը հասցեագրված թիվ ՊՆՏ/2-218 գրության պատճենի համաձայն՝ (...) Հիմք ընդունելով պայմանագրի 2.17.1 կետի «բ» ենթակետը' (ապրանքի մատակարարման ժամկետները խախտվել են 10 օրից ավելի) ՀՀ պաշտպանության նախարարությունը 2023 թվականի փետրվարի 16-ին միակողմանի ամբողջությամբ լուծել է պայմանագիրը» (հատոր 1-ին, գ.թ. 29).

Թիվ ԲՄԱՊՁԲ-22-4/5-1 ծածկագրով պայմանագիրն ամբողջությամբ լուծելու վերաբերյալ հայտարարությունը հրապարակվել է ՀՀ ֆինանսների նախարարության գնումների համակարգի տոտ.ՋոսոոծՐ.ուորոււո կայքի «Պայմանագրերը միակողմանի լուծելու մասին ծանուցումներ» բաժնում 16.02.2023 թվականին ժամը 17:34-ին: Նույն ծանուցումը կրկնակի հրապարակվել է նույն օրը՝ ժամը 17:49-ին (հատոր 1-ին, գ.թ. 41).

8) Սույն գործով 01.03.2023 թվականին Դատարան ներկայացված հայցադիմումի պատասխանով Նախարարությունը, ի թիվս այի, հայտնել է. «Պայմանագրում փոփոխություններ ն լրացումներ չեն կատարվել, չկա կեքված որնէ համաձայնագիր, Պայմանագրի 86 կետով սահմանված կարգով ն ժամկետներում չի ներկայացվել առաջարկություն, սակայն փաստացի 8.6 կերով նախատեսված ժամկետի երկարաձգումն իրականացվել է, քանի որ Հայցվորին տրամադրվել է Պայմանագրով նախապտեսված' 30 օր ժամկետից ավելի երկար ժամկետ (-), այնքան, որքան հայցվել է ներկայացված գրություններով, այն է' 15.02.2023 թվականը» (հատոր 1-ին, գ.թ. 72-83).

9) 03.03.2023 թվականին կայացած նախնական դատական նիստում պատասխանողի ներկայացուցիչը հաստատել է, որ մատակարարման ժամկետի վերաբերյալ կողմերի միջն եղել են բանակցություններ, դրանց հիման վրա Նախարարությունն ընդառաջել է Ընկերությանն այնքան ժամկետով, որքան խնդրել է Ընկերությունը: Ի պատասխան Դատարանի ճշտող հարցին՝ նույն ներկայացուցիչը հաստատել է, որ տրամադրվել է ժամկետ մինչն 15.02.2023 թվականը: Նախարարության մյուս ներկայացուցիչը, իր հերթին, նշել է, որ ժամկետի տրամադրումն արվել է բանավոր պայմանավորվածությամբ (հատոր 1-ին, գ.թ. 180, էլեկտրոնային սկավառակում ներբեռնված ձայնագրություն, ֆայլ 2 08 2023. 03. 03 16-10-46, րոպե՝ 00:03:15-ից):

9

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն. ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ ու 468-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:

Սուն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նան նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները, անհրաժեշտ է համարում անդրադառեալ պայմանագիրը փոփոխելու ն լուծելու համաձայնության օրենքով կամ պայմանագրով նախատեսված ձնական պահանջների խախտման իրավական հետնանքներին, ինչպես նան ապացուցման պարտականություն կրող գործին մասնակցող անձի վկայակոչած փաստը գործի քենության ընթացքում գործին մասնակցող մյուս անձի կամ նրա ներկայացուցչի կողմից ընդունելու արդյունքում անվիճելի դառնալու առանձեահատկություններին:

(ՕՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները ծագում են օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից, ինչպես նան քաղաքացիների ն իրավաբանական անձանց այն գործողություններից, որոնք թեն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների՝ առաջացնում են քաղաքացիական իրավունքներ ն պարտականություններ:

Դրան համապատասխան, քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները ծագում են օրենքով նախատեսված պայմանագրերից ն այլ գործարքներից (...):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն՝ գործարքները քաղաքացիների ն իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ ն, պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործարքները կարող են լինել երկկողմ կամ բազմակողմ (պայմանագիր), ինչպես նան՝ միակողմ:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է երկու կողմի (երկկողմ գործարք) կամ երեք ու ավելի կողմերի (բազմակողմ գործարք) համաձայնեցված կամքի արտահայտությունը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 294-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործարքները կնքվում են բանավոր կամ գրավոր (հասարակ կամ նոտարական) ձնով:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ օրենքով կամ կողմերի համաձայնությամբ

10

նախատեսված դեպքերում լռությունը համարվում է գործարք կնքելու կամքի արտահայտություն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավոր գործարքը պետք է կնքվի փաստաթուղթ կազմելու միջոցով, որն արտահայտում է գործարքի բովանդակությունը Ա ստորագրված է գործարք կնքող անձի կամ անձանց կամ նրանց կողմից պատշաճ ձնով լիազորված անձանց կողմից: Երկկողմ (բազմակողմ) գործարքները կարող են կնքվել նույն օրենսգրքի 450-րդ հոդվածի 3-4-րդ կետերով նախատեսված եղանակներով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործարքի հասարակ գրավոր ձնը չպահպանելը վեճի դեպքում կողմերին զրկում է ի հաստատումն գործարքի ու նրա պայմանների՝ վկաների ցուցմունքներ վկայակոչելու, սակայն նրանց չի զրկում գրավոր ն այլ ապացույցներ ներկայացնելու իրավունքից:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ օրենքում կամ կողմերի համաձայնությունում ուղղակի նշված դեպքերում գործարքի հասարակ գրավոր ձնը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ արտաքին տնտեսական գործարքի հասարակ գրավոր ձնը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործարքն անվավեր է նույն օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետնանքների, բացառությամբ այն հետնանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Նման գործարքն անվավեր է կնքելու պահից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն՝ օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարքն անվավեր է, եթե օրենքը չի սահմանում, որ նման գործարքն առոչինչ է կամ չի նախատեսում խախտման այլ հետնանքներ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ցանկացած քաղաքացիաիրավական գործարք կարող է դրա մասնակիցների համար առաջացնել ցանկալի իրավական հետնանքներ, եթե այն վավեր է, -այսինքն՝ համապատասխանում է օրենքից բխող որոշակի պահանջների ու պայմանների: Այն դեպքում, երբ գործարքը չի համապատասխանում այդ պահանջներին, ապա այն համարվում է անվավեր կա՛մ օրենքով սահմանված հիմքերով դատարանի կողմից անվավեր ճանաչվելու դեպքում (վիճահարույց գործարք), կա՛մ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք) (տես Վահագե Կապլանյանն ընդդեմ Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության ն Ֆինանսների նախարարության թիվ ԼԴ/0435/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի

11

28.12.2015 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածը նախատեսում է գործարքների անվավերության երկու տեսակ՝ վիճահարույց (հարաբերական անվավեր) ն առոչինչ (բացարձակ անվավեր) (տե'ս Սեդրակ Բարսեղյանն ընդդեմ Գագիկ Բարսեղյանի ն Կարիեե Բաղդասարյանի թիվ ԱՐԱԴ2/0077/02/6 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.04.2022 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ առոչինչ (բացարձակ անվավեր) են այն գործարքները, որոնք գործարքի սուբյեկտին, նրա կամքին ն կամահայտնությանը, գործարքի ձնին կամ բովանդակությանը ներկայացվող պահանջներին համապատասխանելու առումով օրենքով հստակ կանխորոշված արատն ունենալու պատճառով օրենքի ուժով ակնկալվող իրավական հետնանքները չեն առաջացնում՝ անկախ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված հիմքերից որնէ մեկով դատական կարգով անվավեր ճանաչվելուց: Վիճահարույց (հարաբերական անվավեր) են այն գործարքները, որոնք, թեն պարունակում են գործարքի վավերության պահանջներին համապատասխանելու առումով որոշակի արատ, այդուհանդերձ վավեր են (առաջացնում են ակնկալվող իրավական հետնանքներ) այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված իրավասու անձի հայցով համապատասխան հիմքով անվավեր չեն ճանաչվել դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով (տես Արմեն Դալլաքյանն ընդդեմ Աշոր Գալստյանի ն Մխիթար Մաթնոսյանի թիվ ԼԴ/(286/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.04.2025 թվականի որոշումը):

Վեր շարադրված իրավական նորմեի ն արտահայտված իրավական

դիրքորոշումների հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեն օրենսդիրը գործարքի՝ օրենքով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված ձնը պահպանելը դիտարկել է որպես կողմերի համար պարտադիր պահանջ, այդուհանդերձ, հասարակ գրավոր ձնով կնքման ենթակա գործարքների վերաբերյալ սահմանել է ընդհանուր կանոն, համաձայն որի՝ գործարքի հասարակ գրավոր ձնը չպահպանելը չի հանգեցնում դրա անվավերության, պարզապես նման ենթադրյալ (ապացուցման ենթակա) գործարքից բխող վեճերի քննության ընթացքում կողմերը զրկվում են ի հավաստումն գործարքի կնքման փաստի ու այդ գործարքի առանձին պայմանների վկաների ցուցմունքներ վկայակոչելու դատավարական իրավունքից պահպանելով նշված փաստերն ապացուցման այլ միջոցներով հաստատելու իրավական հնարավորությունը: Տվյալ դեպքում թեն գործարքի հասարակ գրավոր ձնը պահպանված չլինելը հիմք է այդպիսի գործարքն օրենքի պահանջներին չհամապատասխանող դիտարկելու համար, այդուհանդերձ նշված ընդհանուր կանոնի ուժով քննարկվող արատը գործարքի անվավերության չի հանգեցնում, փոխարենն այն առաջացնում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածի իմաստով օրենքով սահմանված «խախտման այլ հետնանքներ», այն է՝ որոշ տեսակի ապացույցների (վկաների ցուցմունքների) օգտագործման անթույլատրելիություն:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նշված ընդհանուր կանոնից կատարված են որոշ

12

բացառություններ, որոնք հանգում են հետնյալին.

1) եթե օրենքով ուղղակիորեն սահմանված է, որ տվյալ տեսակի գործարքի հասարակ գրավոր ձնը չպահպանելու դեպքում գործարքն առոչինչ է', նման գործարքն օրենքի ուժով ակնկալվող իրավական հետնանքները չի առաջացնում՝ անկախ դատարանի կողմից այն անվավեր ճանաչելուց.

2յեթե գործարքն իր բնույթով արտաքին տնտեսական է կամ կողմերի համաձայնությամբ ուղղակիորեն սահմանված է, որ ի կատարումն կողմերի համաձայնության կնքվող գործարքի հասարակ գրավոր ձնը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության, նման գործարքի վավերությունը կարող է վիճարկվել դատական կարգով՝ օրենքի պահանջներին չհամապատասխանելու հիմքով:

Ընդ որում, նշված բոլոր դեպքերում գործարքի՝ օրենքով սահմանված ձնի խախտմամբ կնքված լինելուց զատ որնէ այլ փաստական հանգամանք (այդ թվում՝ գործարքի առանձին պայմանները) հարցի լուծման համար որնէ նշանակություն ունենալ չի կարող:

Վերը շարադրվածից բխում է, որ եթե օրենքով կամ կողմերի համաձայնությամբ ուղղակիորեն նախատեսված չէ, որ գործարքի հասարակ գրավոր ձնը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության, գործարքի կողմերը զրկված չեն գործարքի կնքման վիճելի փաստը թույլատրելի ապացուցման միջոցներով հաստատելու հնարավորությունից, իսկ դատարանը, իր հերթին, իրավասու է գործում առկա թույլատրելի ու բավարար ապացուցողական նյութի հիման վրա հաստատված համարել ինչպես գործարքի կնքման, այնպես էլ այն որոշակի պայմաններով կնքված լինելու փաստը` թեկուզն կողմերը թույլ է տվել գործարքը հասարակ գրավոր ձնով կնքելու օրենսդրական կամ պայմանագրային պահանջի խախտում: Համապատասխանաբար, նշված դեպքերում, եթե գործով հաստատվում է գործարքի կնքման փաստը ն դրա վիճելի պայմանը, այն առաջացնում է ակնկալվող իրավական հետնանքները՝ քաղաքացիական իրավունքների ու պարտականությունների ծագումը, փոփոխումը կամ դադարեցումը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 348-րդ հոդվածի 1-ին կետի :համաձայն՝ պարտավորությունը կատարելուց միակողմ հրաժարվել Ա դրա պայմանները միակողմ փոփոխել չի թույլատրվում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պարտավորությունը կատարելուց միակողմ հրաժարվելը՝ կապված դրա կողմերի ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ, Ա նման պարտավորության պայմանների միակողմ փոփոխելը թույլատրվում է նան պայմանագրով նախատեսված դեպքերում, եթե այլ բան չի բխում օրենքից կամ պարտավորության էությունից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պայմանագիր է համարվում երկու կամ մի քանի անձանց համաձայնությունը, որն ուղղված է / Տե'ս, օրինակ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 234-րդ հոդվածի 4-րդ կետը, 878-րդ հոդվածի 3-րդ կետը, 888-րդ հոդվածը, 904-րդ հոդվածի 2-րդ կետը, 913-րդ հոդվածի 2-րդ կետը, 970-րդ հոդվածի 1-ին կետը, Ա այլն:

13

քաղաքացիական իրավունքներ ն պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պայմանագրերի նկատմամբ կիրառվում են նույն օրենսգրքի 18 գլխում |լ«ԳՈՐԾԱՐՔՆԵՐ»| նախատեսված երկկողմ ն բազմակողմ գործարքների մասին կանոնները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1ին կետի Էհամաձայն՝ պայմանագիրը կարող է կնքվել գործարքները կնքելու համար նախատեսված ցանկացած ձնով, եթե տվյալ տեսակի պայմանագիր կնքելու համար օրենքով որոշակի ձն սահմանված չէ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պայմանագրի փոփոխումը ն լուծումը հնարավոր է կողմերի համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պայմանագիրը, կողմերից մեկի պահանջով, կարող է փոփոխվել կամ լուծվել դատարանի վճռով միայն մյուս կողմի թույլ տված՝ պայմանագրի էական խախտման կամ օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում: (..):

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ պայմանագիրը լրիվ կամ մասնակի կատարելուց միակողմանի հրաժարվելու դեպքում, երբ պայմանագրից հրաժարվելը թույլատրվում է օրենքով կամ կողմերի համաձայնությամբ, պայմանագիրը համապատասխանաբար համարվում է լուծված կամ փոփոխված:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 468-րդ հոդվածի 1ին կետի համաձայն՝ պայմանագրի փոփոխման կամ լուծման համաձայնությունը կնքվում է այն ձնով, ինչով պայմանագիրը, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից, պայմանագրից կամ գործարար շրջանառության սովորույթներից:

Վերոգրյալ իրավական նորմերից բխում է, որ ցանկացած պայմանագիր կարող է փոփոխվել կամ լուծվել, նախնառաջ, կողմերի համաձայնությամբ: Պայմանագիրը փոփոխելու կամ լուծելու վերաբերյալ համաձայնությունը երկկողմ կամ բազմակողմ գործարք է՝ պայմանագրի կողմերի գործողություն, որն ուղղված է համապատասխանաբար նոր քաղաքացիական իրավունքներ ն պարտականություններ (պայմանագրի պայմաններ) սահմանելուն, պայմանագրով նախատեսված քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (պայմանագրի պայմանները) փոփոխելուն, ընդհանուր առմամբ պայմանագիրը կամ դրա առանձին պայմանները դադարելուն: Այդպիսի համաձայնության վրա տարածվում են երկկողմ կամ բազմակողմ գործարքների մասին կանոնները, այդ թվում՝ նրանք, որոնք վերաբերում են գործարքի ձնին Ա այն չպահպանելու իրավական հետնանքներին:

Նախկինում կայացված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ընդհանուր կանոնի համաձայն՝ պայմանագիրը կարող է փոփոխվել կամ լուծվել միայն այն ձնով, ինչ ձնով կնքվել է պայմանագիրը: Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ որնէ օրենքով կամ պայմանագրով կամ գործարար շրջանառության սովորույթներով

լ4

նախատեսված է պայմանագրի կնքման ձնից տարբերվող ձնով այն փոփոխելու կամ լուծելու իրավական հնարավորություն:

ՀՀ վճռաբեկ դատարանը նան նշել է, որ պայմանագրով սահմանված պարտավորությունները փոփոխված կամ դադարած կարող են համարվել միայն օրենքով նախատեսված կարգով փոփոխման կամ լուծման մասին կողմերի համաձայնության կայացման պահին, եթե այլ բան չի բխում համաձայնությունից կամ պայմանագրի փոփոխության բնույթից, իսկ դատական կարգով պայմանագիրը փոփոխելիս կամ լուծելիս՝ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից (ե՛ս Երնան համայեքե ըեդդեմ Տիգրան Ղալումյանի ն մյուսների թիվ ԵԿԴ/2654/02/6 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.10.2022 թվականի որոշումը):

Վերահաստատելով արտահայտված իրավական դիրքորոշումը Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ընդհանուր կանոնի ուժով` պայմանագրի փոփոխման կամ լուծման համաձայնությունը պետք է կնքվի այն ձնով, որն օրենքով, այլ իրավական ակտերով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված է հիմնական (փոփոխվող կամ լուծվող) պայմանագրի համար: Այլ կերպ ասած՝ եթե հիմնական պայմանագրի համար սահմանված է, օրինակ, հասարակ գրավոր ձնով կնքելու պահանջ, այդպիսի պայմանագիրը փոփոխելու կամ լուծելու վերաբերյալ կողմերի համաձայնությունը նս պետք է կնքվի այդ պահանջի պահպանմամբ, որի խախտումն առաջացնում է օրենքով սահմանված անբարենպաստ հետնանքները՝ գործարքի առոչնչություն, անվավերություն (վիճարկելիություն), ռեստիտուցիիա կամ «այլ հետնանքներ»: Բացառություն են այն դեպքերը, երբ օրենքով, այլ իրավական ակտերով, պայմանագրով ուղղակիորեն սահմանված է կամ գործարար շրջանառության սովորույթներից բխում է, որ պայմանագրի փոփոխումը կամ լուծումը կարող է կատարվել այլ ձնով (բանավոր):

Սույն որոշմամբ վերն արտահայտված իրավական դիրքորոշման համատեքստում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պայմանագիրը փոփոխելու կամ լուծելու համաձայնության հասարակ գրավոր ձնը չպահպանելը նս ընդհանուր կանոնի ուժով այդ համաձայնության անվավերության (առոչնչության կամ վիճարկելիության) չի հանգեցնում, եթե օրենքով կամ կողմերի համաձայնությամբ (հիմնական պայմանագրով) ուղղակիորեն նախատեսված չէ նման հետնանք:

Համապատասխանաբար, եթե թույլատրելի ապացուցման միջոցներով գործով հաստատվում է թեկուզն օրենքի կամ հիմնական պայմանագրի ձնական պահանջների խախտմամբ պայմանագիրը փոփոխելու կամ լուծելու վերաբերյալ կողմերի միջն համաձայնության կայացման փաստը, վերջինս առաջացնում է այն իրավական հետնանքները, որոնք կողմերն ակնկալել են պայմանագիրը փոփոխելիս կամ լուծելիս. հիմնական պայմանագիրը (դրա պայմանը) համապատասխանաբար պետք է համարվի փոփոխված կամ լուծված (դադարած) կողմերի համաձայնության կայացման պահից:

(2) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների ն առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն

15

ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձն ազատվում է գործի լուծման համար նշանակություն ունեցող այն փաստերն ապացուցելու պարտականությունից, որոնք գործին մասնակցող մյուս անձինք ընդունում են առաջին ատյանի դատարան ներկայացված դատավարական փաստաթղթով, դատական նիստի ընթացքում արված հայտարարությամբ, դիրքորոշում հայտնելու կամ ցուցմունք տալու ընթացքում (անվիճելի փաստեր), բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը գտնում է, որ՝

1) առկա են ողջամիտ կասկածներ, որ փաստն ընդունվում է խաբեու

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
27 մարտի, 2026 թ.
Գործի #:
ԵԴ/6739/02/23
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել