Քաղաքացիական իրավունք — 27.06.2025
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. Լ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ` նան Առաջին ատյանի դատարան) 2024 թվականի փետրվարի 16-ի որոշմամբ բավարարվել է ՀՇ ազգային անվտանգության ծառայության սահմանադրական կարգի պահպանության ն ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի միջնորդությունն ու թույլատրվել՝ երկու ամիս ժամկետով զար ւււ" իրականացնել «թվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկում» օպերատիվ- հետախուզական միջոցառում: շ. Աաաա ււցուցչի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի քննութ
Ամբողջ Տեքստ
2ՀՅԱՆ, Հ». ՕՀՄ-48/16.02.2024
Ի ԱՅՅ ՅԱԱ Ե.
կ ՍԱ
է Հաբ ՅՆ, ի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երնան քաղաքի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Մ.Մարտիրոսյան
ՃՇայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Կ.Հովհաննիսյան
27 հունիսի 2025 թվական ք.Երնան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ԼԼԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
զրավոր ընթացակարգով քննության առնելով անո
վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 30-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ ԱՊողոսյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
Լ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ` նան Առաջին ատյանի դատարան) 2024 թվականի փետրվարի 16-ի որոշմամբ բավարարվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանադրական կարգի պահպանության ն ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի միջնորդությունն ու թույլատրվել՝ երկու ամիս ժամկետով զար ւււ" իրականացնել
«թվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկում» օպերատիվ- հետախուզական միջոցառում:
շ. Աաաա ււցուցչի հատուկ վերանայման վերաքննիչ
բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհեա՝ նան Վերաքննիչ դատարան) 2024 թվականի օգոստոսի 30-ին որոշում է կայացրել բողոքը բավարարելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 16-ի որոշումը բեկանելու ն վերոնշյալ միջնորդությունը մերժելու մասին:
3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ ԱՊողոսյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 29-ի ռրոշմամբ ընդունվել է վարույթ ու սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.
4. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ ստորադաս դատարանը թույ է տվել դատական սխալ, որն ազդել է վարույթի ելքի վրա, ն միաժամանակ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտություն:
Այսպես, ըստ բողոքի հեղինակի՝ մասնավոր կյանքի անձնոնմխելիության իրավունքին միջամտող միջոցառումների նկատմամբ դատական
վերահսկողությունը պետք է հիմնվի այն տրամաբանության վրա, որ քրեական
Յ
վարույթի շրջանակներից դուրս օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու միջնորդությունը ն նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում համաբնույթ միջնորդությունը լուծելիս, այն չափանիշները, որոնց գնահատմամբ կարելի է պարզել անձի սահմանադրական իրավունքի սահմանափակման անհրաժեշտությունն ու համաչափությունը, նույն բովանդակությունը չեն կարող ունենալ: Մինչդեռ, վիճարկվող դատական ակտով միջամտության անհրաժեշտությունը ն համաչափությունը գնահատելիս նմանատիպ տարբերակում չի դրվել:
Վերը նշվածի լույսի ներքո, ստորադաս դատարանի պատճառաբանությունների համատեքստում անդրադառնալով սույն վարույթի փաստական հանգամանքներին՝ բողոք բերած անձը փաստել է, որ տվյալ դեպքում ձեռնարկվել են մասնավոր ն ընտանեկան կյանքի ոլորտ նվազ միջամտող միջոցառումներ, որոնց արդյունքում թեն հաստատվել է Աաաա անկե կողմից ծանը ենթադրյալ հանցանքի՝ մի խումբ անձանց հետ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված լինելուն նրա կողմից շահագործվող բջջային հեռախոսահամարի մասին օպերատիվ տվյալը, սակայն օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի վրա դրված խնդիրների իրականացման համար բավարար արդյունք չեն տվել, ինչն էլ օպերատիվ-հետախուզական գործունեության սկզբնական փուլում առաջացրել է միջնորդող օպերատիվ-հետախուզական միջոցառումն :»իրականացնելու անհրաժեշտությունը: Վերը նշվածի հաշվառմամբ բողոքաբերը փաստարկել է, որ ներկայացված միջնորդությամբ հիմնավորվոմ 6 արը
սահմանադրական իրավունքի սահմանափակման անհրաժեշտությունն ու համաչափությունը: Այս համատեքստում նշվել է, որ մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքին միջամտության ավելի բարձր աստիճան ունեցող օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու թույլտվություն ստանալու միջնորդությամբ դատարան դիմելուն նախորդող ընթացակարգը ստացված օպերատիվ տեղեկատվության ստուգման գործընթաց է, ինչը, ըստ բողոքի հեղինակի՝ նս նշանակություն ունի համապատասխան միջնորդությունը լուծելիս:
Արդյունքում, բողոք բերած անձը գտել է, որ Առաջին ատյանի դատարանը, թույլատրելով երկու ամիս ժամկետով Ա 11 ՈՈՈՅ ԳԱԱ նկատմամբ իրականացնել
4
միջնորդվող օպերատիվ-հետախոպական միջոցառումը, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ:
5. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 30-ի որոշումը:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
6. «Թվային, այդ թվում հեռախոսային հաղորդակցության վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու միջնորդություն հարուցելու մասին որոշման համաձայն՝ «.) (յտացվել են օպերավճիվ տեղեկություններ այն մասին, րանն.
մի իւումը դեռես չպարզված անձանց հեր միասին, զբաղվում է խոշոր խմբաքանակի թմրամիջոցների ն հոգեմեպ նյութերի ապօրինի շրջանառությամբ:
Ը) (Ստացված օպերատիվ տեղեկությունները փաստում են, որ Հաոք ԱՄԱՅ Ա գործողություններում հնարավոր է առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 393րդ հոդվածի 2րդ մասի Լին ն 3րդ կետերով նախատեսված առերնույթ հանցագործության հատկանիշներ:
(-) (յատարվել են «օպերավիվ հարցում», «օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» ն «արտաքին դիտում» օպերատիվ-հերախուզական միջոցառումներ, սակայն ձեռնարկված միջոցառումների արդյունքում հնարավոր չի եղել ձեռք բերել ենթադրյալ հանցագործության բացահայտման համար անհրաժեշտ
տեղեկատվությունը:
Միաժամանակ, ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ աստտտտսաա,....... Անն այր իոաիոաահամարը:
Նա իր՝ վերոգրյալ հնարավոր հանցավոր գործունեությանը վերաբերելի խոսակցությունները վարում է նշված հեռախոսահամարով:
(..)
Նկատի ունենալով, որ (-) ներկայացված նյութերը պարունակում են տեղեկություններ աան: որութ ծանր՝ ՀՀ
քրեական օրենագիքի 393-րդ հոդվածի 2-ր մասի Էին ն 3-րդ կերերով նախատեսված
5
հանցանքի կատարման ն այդ հանցավոր գործունեությունը վերջինիս կողմից շարունակելու հավանականության մասին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հնարավոր չի լել ձեռք բերել ենթադրյալ հանցագործության բացահայտման ն հանցավոր գործունեության շարունակումը կանխելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը, իսկ այլ եղանակով ողջամտորեն հնարավոր չէ այղ տելեկատվության ձեռքրերումը՝ ենթադրյալ հանցանք կատարած անձին հանցանքի կատարման պահին կամ դրանից անմիջապես հերո բացահայտելու, ինչպես նան նրա կողմից հանցավոր գործունեության շարունակում, հայտնաբերելու ն կանխելու նպատակով անհրաժեշտ. է վերջինիս նկատմամի (.) իրականացնել «թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» օպերատիվ-հերախուզական միջոցաոռումի (..)»':
6.1 Հիշյալ միջնորդությանը կցված՝ ««օպերատիվ հարցում», «օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» ն «արտաքին դիտում» համալիր օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքների մասին» վերտառությամբ արձանագրության համաձայն՝ «(..) Ձեռնարկված միջոցառումների արդյունքում: պարզվել է, որ աաա. առ ոո
հեռախոսահամարը: Նա իխր՝ (..) հնարավոր հանցավոր գործունեությանը վերաբերելի խոսակցությունները վարում է նշված խուախոսահամարով:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում: հնարավոր չի եղել ձեռք բերել ենթադրյալ հանցագործության բացահայտման համար անհրաժեշտ
տեղեկատվությունը»:
7. «Թվային, այղ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում`՝ Օ։Օ`կարգադրող Առաջին ատյանի դատարանի դատական ակտի համաձայն՝ «(.) 1Լնյերկայացված նյութերը պարունակում են տեղեկություներ մրա.
առերնոայթ ծանրը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հողվածի 2-րդ մասի Լին ն 3-րդ կետերով նախավեսված հանցանքի կատարման ն այդ հանցավոր գործունեությունը "Տե'ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթ 2-4:
1 Տե'ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթ 9:
6
վերջինիս կողմից շարունակելու հավանականության մասին: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հնարավոր չի եղել ձեռք բերել ենթադրյալ հանցագործության բացահայվման ն նշված անձի հանցավոր գործունեության շարունակումի կանխելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը, իսկ այլ եղանակով ողջամվորեն հնարավոր չէ այդ տեղեկատվության ձեռքբերումը:
(Առաջին ատյանի դատարանը գտնում է, որ ենթադրյալ հանցանք կավփարող անձին հանցանքի կատարման պահին կամ դրանից անմիջապես հետո բացահայտելու նրա ենթադրյալ հանցավոր գործունասթյան շարունակումը հայտնաբերելու ն կանխելու նպավակով Խան
նկատմամբ երկու ամիս ժամկեարով «Թվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում: իրականացնելու անհրաժեշտության մասին ներկայացվել են բավարար հիմնավորումներ, նշված օպերավփիվ-հերախուզական միջոցառումն հրականացները թույլատրելու անհրաժեշվությունը բիւում է ենթադրյալ ծանր հանցագործության կատարումը բացահայտելու, ենթադրյալ հանցավոր գործունեության հավանական շարունակումը կանխելու անհրաժեշտությունից, քանի ոի տվալ դեպքում հանրային շահը գերակայում ւ զարն
ասար ո շաիի՝ այդ թվում անձնական կյանքի գաղտնիության
ննկատմամբ»-:
8. Վերաքննիչ դատարանը, վկայակոչելով նան Ռուբեն Խլղաթյանի գործով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը, մերժել է օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու միջնորդությունը արձանագրելով հետնյալը. «(-) (Բացառապես օպերատիվ տեղեկատվության առկայությունը չի կարող համարվել բավարար հիմք փվյալ օպերավփվ-հետախուզական միջոցառման կատարումը թույլատրելու համար: Հեվաքննության մարմնի կողմից նշված օպերատիվ տեղեկատվության ճշմարվացիությունը հավասվող այլ նյութեր չեն ներկայացվել, որի պայմաններում Առաջին ատյանի դատարանն օբյեկտիվորեն զիկված է հեղել նման 3Տե'ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 11-14:
4
տեղեկատվությունը գնահատելու հնարավոյաթյունից, ինչից հելնում է, ոյ: միայւ օպերատիվ աղբյուրից սվացված տեղեկատվության մասին արձանագրությունն ինքնին բավարար չէ հաղթահարված համարելու այն նվազագույն շեմի, որն անհրաժեշտ Լ անձի սահմանադրական ն կոնվենցիոնալ իրավունքի սահմանափակման ն դրա նկատմամբ միջամտություն իրականացնելու համար:
ինչ վերաբերում է միջնորդությամբ ներկայացված այն փաստարկին, ոլ: այլ եղանակով օպերատիվ-հեվավխուզական միջոցառումն անցկացնող մարմնի կողմից օրենքով իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումն անհնարին է լինելու, ապա Վերաքննիչ դաւտարաւնը փաբում: է, որ այն հիմնավոր չէ, ն գտնում է, որ օպերատիվ-հերախուզական միջոցառումը ենթադրում է առավել ինտենսիվ ներգործություն անձի իրավունքների նկատմամբ, հերնարբար այն կարող է կատարվել այն դեպքում, երբ անձի իրավունքների առավել նվազ սահմանափակում ենթադրող միջոցառումները չեն կարող ապահովել իրավատս մարմինների կողմից` իր վրա դրված խնդիրների իրականացումը:
Ինչ վերարեյում է միջավդությամի ներկայացված մյուս փաստարկին, այն է՝ կատարվել են «օպերատիվ հարցում», «օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» ն «արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումները, սակայն ձեռնարկված միջոցառումների արդյունքում հնարավոր չի եղել ձեռք րերել ենթադրյալ հանցագործության բացահայտման համար անհրաժեշտ
տալեկատվությունը, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ բացակայում են դրանք հիմնավորող փասրաւկան տվյալներ, ուսի բացակայում է նան այն գնահատկլու հնարավորությունը, որպիսի պայմաններում բավարար չէ նման անհնարինության մասին փաարարկված հետնության հանգելու համար: Արդյունքում, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ միջնորդությամբ ն կից նյութերով հետաքննությաւն մարմինը չի ներկայացրել այլ եղանակով օպերատիվ- հերախուզական միջոցառումն անցկացնող մարմնի կողմից օրենքով իր վրա դրված
8
խնդիրների իրականացման համար անհրաժեշվ: տեղեկատվության ձեռքբերման անհնարինության վերաբերյալ բավարար փտվյալներ»":
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.
9. Սույս վարույթով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավորված է արդյոք Աաաա նկատմամբ
«թվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկում» օպերատիվ- հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու միջնորդությունը մերժելու վերաբերյալ ստորադաս դատարանի հետնությունը:
10. Վճռաբեկ դատարանը, բացահայտելով քրեական վարույթի շրջանակներից դուրս օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացման անհրաժեշտությունը ն համաչափությունը հիմնավորելու պահանջի բովանդակությունը, Վազգեն Ոսկանյանի գործով որոշման շրջանակներում արձանագրել է, որ օպերատիվ աղբյուրից ստացված` որոշակի իրադարձությունների կամ անձանց վերաբերելի տեղեկությունը քրեական վարույթի շրջանակներից դուրս դառնում է օպերատիվ- հետախուզական մարմինների ուսումնասիրութան առակա ն ադ
տեղեկատվության հավաստիության ստուգման անհրաժեշտությունն Է առաջացնում որոշակի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու՝ օպերատիվ հետախուզական մարմնի միտումը:
Միաժամանակ, հարկ է նկատել, որ նախաձեռնված քրեական վարույթի պայմաններում քննիչը ստանում է ենթադրյալ հանցանքին վերաբերող հանգամանքները պարզելու բավականին լայն գործիքակազմ, որը դրսնորվում է տարաբնույթ վարութային գործողությունների կատարմամբ ն դատավարական ակտերի ընդունմամբ, որոնց -արդյունավետության երաշխիքներն այն դատավարական կարգավորումներն ու ընթացակարգերն են, որոնք մի դեպքում՝ սահմանում են վարութային պարտականություններ, իսկ մյուս դեպքում՝ կոջված են ապահովելու այդ պարտականությունների կատարումը: Այսինքն,
քրեադատավարական ընթացակարգն էապես բարձրացնում է նախաքննական «Տե'ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 101-107:
9
մարմնի տեղեկացվածության աստիճանը, նախատեսում վերապահված խնդիրներն ավելի արդյունավետ իրականացնելու հնարավորություն, որպիսին, օպերատիվ- հետախուզական գործունեություն իրականացնող մարմինը չունի, ն ըստ էության չի էլ կարող ունենալ, ինչով էլ պայմանավորված, ի տարբերություն գաղտնի քննչական գործողությունների, օպերատիվ-հետախուզական գործունեությունն իրականացվում է սակավ տեղեկատվության առկայության պայմաններում: Ողջ վերոգրյալը բավարար է արձանագրելու, որ թեն երկու դեպքում էլ դատական վերահսկողությունը միտված է միննունխ նպատակին` անձի հիմնարար իրավունքի կամայական սահմանափակումը կանխելուն, սակայն, քրեական վարույթի շրջանակներից դուրս օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու միջնորդությունը լուծելիս, այն չափանիշները, որոնց գնահատմամբ կարելի է պարզել անձի սահմանադրական իրավունքի սահմանափակման անհրաժեշտությունն ու համաչափությունը, նույն բովանդակությունը չես կարող ունենալ. տվյալ դեպքում միջնորդություն, Օ։Օհիմնավորողղ փաստական հանգամանքները որակական հատկանիշների առումով կարող են նվազ լինել: Նշվածը վկայում է նան այն մասին, որ քրեական վարույթի շրջանակներից դուրս օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվություն ստանալու միջնորդությունը լուծելիս օպերատիվ տեղեկությունների օգտագործումը կարող է անխուսափելի լինել, որոնց բավարարության աստիճանը պետք է յուրաքանչյուր անգամ դատարանը գնահատի:
Ուստի, դատական վերահսկողության տիրույթում գտնվող օպերատիվ- հետախուզական միջոցառման իրականացման թույլտվություն ստանալու միջնորդության հիմնավորվածությւնը հաստատող փաստակազմում առկա օպերատիվ տեղեկատվության հավաստիությունը, հաստատող այլ փաստական տվյալներ ներկայացնելու պահանջը համահունչ չէ օպերատիվ-հետախուզական գործունեության բնույթին ու նպատակային նշանակությանը, քանզի հենց այդ տեղեկատվության ստուգման համար է հայցվում անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքին միջամտությունը՝ պայմանով, որ այլ եղանակով անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումն անհնարին է»:
5 Տե՛ս, Վճռաբեկ դատարանի՝ Վազգեն Ոսկանյանի գործով 2024 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ՕՀՄ-56/12.10.2023 որոշումը:
10
Վերոգրյալի հետ մեկտեղ, հարկ է կրկնել, որ մասնավոր ն ընտանեկան կյանքի ոլորտ միջամտության ավելի բարձր աստիճան ունեցող օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու միջնորդության մեջ իրավասու մարմինը պետք է հիմնավորի, թե ո՞րն է միջնորդվող օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման նպատակը, որ փաստական տվյալների պայմաններում է անհրաժեշտ դարձել այդ միջոցառման իրականացումն ու հնարավոր ի՞նչ հանգամանքների պարզման ակնկալիք է հետապնդում իրավասու մարմինը: Միայն լեգիտիմ նպատակի առկայության պարագայում է, որ դատարանը կարող է պատշաճ գնահատման ենթարկել խնդրո առարկա միջամտության համաչափությունն այդ նպատակին":
Լ. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝
- օպերատիվ գործունեություն իրականացնող մարմնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Աաաա մի խումբ անձանց հետ,
ենթադրաբար ներգրավված է թմրամիջոցների խոշոր խմբաքանակի ապօրինի շրջանառության մեջ՛,
- ենթադրյալ այդ հանցավոր արարքի բացահայտման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերման նպատակով իրականացվել են «օռպերատիվ հարցում», «օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» ու «արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում կազմվել է համալիր արձանագրություն, ըստ որի՝ օպերատիվ գործունեություն իրականացնող մարմնի վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ
տեղեկատվություն հնարավոր չի եղել ձեռք բերել: Միաժամանակ, պարզվել է, որ ենթադրյալ հանցավոր հիշյալ գործունեությանն առնչվող խոսակցություններն աաա է ջջայիս հեռախոսակապի միջոցով",
- ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանադրական կարգի պահպանության ն ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետը, հաշվի առնելով Աաաա Աաաա կողմից ենթադրաբար ծանր հանցագործության 6 Տե՛ս, ոամոնջչ ոամոմտ, Վճռաբեկ դատարանի՝ Կարեն Ալավերդյանի գործով 2021 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ ԵԴ-1 որոշումը:
7 Տե'ս սույն որոշման 6-րդ կետը:
Կ Տե՛ս սույն որոշման 6.1-րդ կետը:
1
կատարման ու հանցավոր այդ գործունեությունը շարունակելու հավանականության մասին տեղեկատվությունը, ն միաժամանակ նկատի ունենալով, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումները եղել են անարդյունք, իսկ այլ եղանակով անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումը ողջամտորեն անհնարին է՝ գտել է, որ ենթադրյալ հանցավոր գործունեության շարունակումը հայտնաբերելու, կանխելու ու ենթադրաբար հանցանք կատարած անձին արարքի կատարման պահին կամ դրանից անմիջապես հետո բացահայտելու համար անհրաժեշտ է իրականացնել «թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» օպերատիվ- հետախուզական միջոցառում, ու միջնորդությամբ դիմել է Առաջին ատյանի դատարան",
- Առաջին ատյանի դատարանը 2024 թվականի փետրվարի 16-ին որոշում է կայացրել միջնորդությունն բավարարելու ու երկու ամիս ժամկետով աւան րավ նկատմամբ միջնորդող օպերատիվ-հետախուզական
միջոցառման կատարումը թույլատրելու մասին",
- նշված որոշման դեմ ներկայացված բողոքի քննության արդյունքում, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ տվյալ դեպքում հայցվող միջամտության անհրաժեշտությունը հիմնավորելու համար ներկայացված փաստական տվյալը, այն է` օպերատիվ աղբյուրից ստացված տեղեկատվության մասին տեղեկանքը միջնորդության հիմնավորվածությունը հաստատող բավարար փաստակազմ չէ. այդ տեղեկանքի հավաստիությունը գնահատելու համար այլ փաստական տվյալներ չեն ներկայացվել: Նշվածից զատ, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ հաղթահարված չէ մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ միջամտության համաչափության՝ այլ եղանակով օպերատիվ գործունեություն իրականացնող մարմնի վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերման ողջամիտ անհնարինության պահանջը: Այս առումով փաստարկվել է, որ բացակայում են նման անհնարինությունը հիմնավորող փաստական տվյալներ, ուստի, բացակայում է այն գնահատելու հնարավորությունը: Արդյունքում, Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ նախաձեռնողի կողմից չեն 5 Տե՛ս սույն որոշման 1-ին ն 6-րդ կետերը:
օ Տե'ս սույն որոշման 7-րդ կետը:
12
հաղթահարվել ԱՀԱ Ա մասնավոր կյանքի անձեռնմխելիության
իրավունքը սահմանափակող օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացման անհրաժեշտության ու համաչափության պահանծջը':
12. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-րդ կետում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետնյալը. նախ մասնավոր ու ընտանեկան կյանքի իրավունքին միջամտությունը հայցվել է քրեական վարույթի շրջանակներից դուրս, նախաձեռնողն իր տրամադրության տակ է ունեցել իրա րրա աոավ լատենտայնություն ունեցող ծանր հանցանքի ենթադրյալ կատարմանն առնչության հիմք տվող տեղեկատվություն, այդ թվում՝ ենթադրյալ գործունեության որոշ հանգամանքների մասին փաստական տվյալներ, երկրորդը, մասնավոր ն ընտանեկան կյանքի ոլորտ նվազ միջամտող միջոցառումների արդյունքում հնարավոր չի եղել ձեռք բերել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվություն, ու երրորդը, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարը, գտնելով, որ այլ եղանակով անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումն անհնարին է, Առաջին ատյանի դատարանին միջնորդել է թույլատրել իրականացնելու հիմնարար այս իրավունքին միջամտության ավելի բարձր աստիճան ունեցող օպերատիվ-հետախուզական միջոցառում:
Վերոգրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում գործիքակազմի սակավությունը, ն միաժամանակ այլ եղանակով ստացված օպերատիվ տեղեկության կապակցությամբ անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերման անհնարինությունն է առաջացրել Ետաանաեւմ նկատմամբ միջնորդվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը: Ստացվում է, որ Արտա արնեոն հիմնարար իրավունքին միջամտության ավելի բարձր աստիճան ունեցող օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվություն հայցելը հենց ձեռքբերված ո Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
3
օպերատիվ տեղեկատվության հավաստիության ստուգման ձգտումն է, որպիսի պայմաններում այդ տեղեկատվության հավաստիությունը ստուգելու համար այլ փաստական տվյալներ ներկայացնելու Վերաքննիչ դատարանի պահանջը, սույն վարույթով, համահունչ չէ օպերատիվ-հետախուզական գործունեության բնույթին ու նպատակային նշանակությանը:
121 Անդրադարձ կատարելով Վերաքննիչ դատարանի դատական ակտի հիմքում դրված` Ռուբեն Խլղաթյանի գործով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշմանը, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկնել, որ տվյալ գործով Վճռաբեկ դատարանի եզրահանգումը պայմանավորված է եղել կոնկրետ վարույթի շրջանակներում ներկայացված միջնորդության հիմնավորվածության տեսանկյունից տրված գնահատականով»:
Տվյալ դեպքում, ուսումնասիրության ն գնահատման ենթարկելով վարույթում առկա նյութերը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը եկել է ճիշտ եզրահանգման առ այն, որ ներկայացված միջնորդությամբ իրավասու մարմինը հիմնավորել է, թե որն է եղել միջնորդվող օպերատիվ- հետախուզական միջոցառումների իրականացման նպատակը, որ փաստական տվյալների պայմաններում է անհրաժեշտ դարձել|Սլթայդ միջոցառումների իրականացումն ու հնարավոր ինչ հանգամանքների պարզման ակնկալիք է ունեցել:
Ինչ վերաբերում է ստորադաս դատարանի արձանագրմանն առ այն, որ բացակայում են այլ եղանակով օպերատիվ գործունեություն իրականացնող մարմնի վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերման ողջամիտ անհնարինության պահանջը հիմնավորող փաստական տվյալներ՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ըստ ներկայացված նյութերի՝ ձեռնարկվել են մասնավոր ն ընտանեկան կյանքի ոլորտ նվազ միջամտող, մասնավորապես, «ռպերատիվ հարցում», «օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» ու «արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքով կազմված արձանագրությունը ներկայացվել է դատարան: Նշվածի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախաձեռնողի ռ Տես Վճռաբեկ դատարանի՝ Վազգեն Ոսկանյանի գործով հիշյալ որոշման 14-րդ կետը:
14
կողմից փաստարկվել է առաջադրված խնդիրների լուծման համար անհրաժեշտ տեղեկատվությունն այլ եղանակով ձեռք բերելու անհնարինությունը, իսկ Վերաքննիչ դատարանը չի հստակեցրել ն որնէ ողջամիտ փաստարկ չի ներկայացրել առ այն, թե ի՞նչ փաստակազմ պետք է ներկայացվեր կամ ի՞նչ այլ եղանակով էր հնարավոր անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումը, ի՞նչ ավելի մեղմ միջոցի կիրառմամբ էր հնարավոր հասնել օպերատիվ գործունեություն իրականացնող մարմնի վրա դրված խնդիրների լուծմանը:
Այսպիսով, վերն արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Ա ՈՆԱ ԱԱ նկատմամբ «թվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկում» օպերատիվ- հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու միջնորդությունը մերժելու վերաբերյալ տտորադաս դատարանի հետնությունը հիմնավորված չէ:
13. Ելնելով վերոգրյալից, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, սույն վարույթով դատական ակա կայացնելիս, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 293-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է վարույթի ելքի վրա, ինչպես նան հանգեցրել է վարույթի հանրայնության սկզբունքի խախտման, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ ն 362-րդ հոդվածների համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար: Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանադրական կարգի պահպանության ն ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի միջնորդությունը բավարարելու վերաբերյալ որոշում կայացնելիս, թույլ չի տվել վարույթի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, ուստի անհրաժեշտ է Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 16-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ ն 171-րդ հոդվածներով, 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ,
5
264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361363-րդ ն 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
ղարա ւս ՀՀ վերաքննիչ քրեական
դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 30-ի որոշումը բեկանել ն օրինական ուժի մեջ թողնել Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 16-ի որոշումը:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
ՀԳՐԻԳՈՐՅԱՆ
ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
ԱՊՈՂՈՍՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 27 հունիսի, 2025 թ.
- Գործի #:
- —
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
