Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 324-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 324-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ ԿառավարությունN 1297-Ն12 հոկտեմբերի, 2017 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 324-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հոկտեմբերի 2017 թվականի N 1297-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 324-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության նախատեսած` սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրեր աշխատելու նպատակով գործուղվող և պայմանագրային պարտավորությունը չկատարող բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների կողմից ուսման ծախսերի փոխհատուցման կարգը, չափը, ժամկետները և սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրերում հաշվառված Հայաստանի Հանրապետության քաղաքացու և բարձրագույն կրթություն իրականացնող ուսումնական հաստատության ղեկավարի միջև կնքվող պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու մասին» N 324-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝ 1) որոշման վերնագրում և 1-ին կետի 2-րդ ենթակետում «սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրերում հաշվառված Հայաստանի Հանրապետության քաղաքացու» բառերը փոխարինել «նպատակային ուսուցմամբ ուսանողի» բառերով. 2) որոշման N 1 հավելվածի` ա. 2-րդ կետում «Բուհ ընդունված սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրերում հաշվառված և վերջին ութ տարում մշտապես այդտեղ բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու» բառերը փոխարինել «նպատակային ուսուցմամբ ուսանողի» բառերով, բ. 3-րդ և 4-րդ կետերում «5 տարի» բառերը փոխարինել «առնվազն երեք տարի» բառերով. 3) որոշման N 2 հավելվածի` ա. վերնագրում «Սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրերում հաշվառված և վերջին ութ տարում մշտապես այդտեղ բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու» բառերը փոխարինել «նպատակային ուսուցմամբ ուսանողի» բառերով, բ. նախաբանում «սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրերում հաշվառված Հայաստանի Հանրապետության քաղաքացին» բառերը փոխարինել «նպատակային ուսուցմամբ ուսանողը» բառերով, գ. 2.1-ին կետում «բուհ ընդունված սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրերում հաշվառված և վերջին ութ տարում մշտապես այդտեղ բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացուն» բառերը փոխարինել «սովորողին» բառով. դ. 3.3-րդ կետի «զ» և «է» ենթակետերում «5 տարի» բառերը փոխարինել «առնվազն երեք տարի» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Հայաստանի Հանրապետության վարչապետ Կ. Կարապետյան 2017 թ. հոկտեմբերի 19 Երևան Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 324-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար N 1297-Ն Տիպ Որոշում Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (26.10.2017-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2017.10.25/63(1338) Հոդ.1034 Ընդունող մարմին ՀՀ կառավարություն Ընդունման ամսաթիվ 12.10.2017 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ վարչապետ Ստորագրման ամսաթիվ 19.10.2017 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 26.10.2017 Հիմնական ակտ 12.10.2017, N 1297-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 22.01.2015, N 324-Ն 22.01.2015, N 324-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 14.12.2004, ՀՕ-62-Ն ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
12 հոկտեմբերի, 2017 թ.
Գործի #:
N 1297-Ն
Դատարան:
ՀՀ Կառավարություն

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել