ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԲԱՆԿԵՐԻ ՍՆԱՆԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԲԱՆԿԵՐԻ ՍՆԱՆԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԲԱՆԿԵՐԻ ՍՆԱՆԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է Ազգային ժողովի կողմից «22» հոկտեմբերի 1996 թ. «ԲԱՆԿԵՐԻ ՍՆԱՆԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հ ՈԴՎԱԾ 1. «Բանկերի սնանկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 37 հոդվածով. «Հ ՈԴՎԱԾ 37. Բ ԱՆԿԵՐԻ ՍՆԱՆԿԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԸ ՔՆՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱՅԻՆ (ՔԱՂԱՔԱՅԻՆ) ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ Մինչև Հայաստանի Հանրապետության դատական համակարգի մասին օրենքների ընդունումը բանկերի սնանկացման վերաբերյալ գործերը քննում են հանրապետության հետևյալ շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանները` ա) Երևան քաղաքի Սպանդարյանի շրջանային ժողովրդական դատարանը` եթե պարտապանը գրանցված է Երևան քաղաքում. բ) Գյումրի քաղաքի Շիրակի նախկին վարչական շրջանի տարածքի շրջանային ժողովրդական դատարանը` եթե պարտապանը գրանցված է Շիրակի մարզի տարածքում. գ) Վանաձորի քաղաքային ժողովրդական դատարանը` եթե պարտապանը գրանցված է Լոռվա մարզի տարածքում. դ) Իջևանի նախկին վարչական շրջանի տարածքի շրջանային ժողովրդական դատարանը` եթե պարտապանը գրանցված է Տավուշի մարզի տարածքում. ե) Աշտարակի նախկին վարչական շրջանի տարածքի շրջանային ժողովրդական դատարանը` եթե պարտապանը գրանցված է Արագածոտնի մարզի տարածքում. զ) Հրազդանի նախկին վարչական շրջանի տարածքի շրջանային ժողովրդական դատարանը` եթե պարտապանը գրանցված է Կոտայքի մարզի տարածքում. է) Կամոյի նախկին վարչական շրջանի տարածքի շրջանային ժողովրդական դատարանը` եթե պարտապանը գրանցված է Գեղարքունիքի մարզի տարածքում. ը) Արմավիրի նախկին վարչական շրջանի տարածքի շրջանային ժողովրդական դատարանը` եթե պարտապանը գրանցված է Արմավիրի մարզի տարածքում. թ) Արտաշատի նախկին վարչական շրջանի տարածքի շրջանային ժողովրդական դատարանը` եթե պարտապանը գրանցված է Արարատի մարզի տարածքում. ժ) Եղեգնաձորի նախկին վարչական շրջանի տարածքի շրջանային ժողովրդական դատարանը` եթե պարտապանը գրանցված է Վայոց ձորի մարզի տարածքում. ժա) Կապանի նախկին վարչական շրջանի տարածքի շրջանային ժողովրդական դատարանը` եթե պարտապանը գրանցված է Սյունիքի մարզի տարածքում»: Հ ՈԴՎԱԾ 2. Այդ կապակցությամբ օրենքի 37 հոդվածը համարել 38 հոդված: Հ ՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան Երևան 16 նոյեմբերի 1996 թ. ՀՕ-83 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԲԱՆԿԵՐԻ ՍՆԱՆԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-83 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (19.11.1996-15.12.2001) Կարգավիճակ Չի գործում Սկզբնաղբյուր ՀՀԱԺՏ 1996/21-22 (1121-1122) նոյեմբեր, Հոդ. 251 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 22.10.1996 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 16.11.1996 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 19.11.1996 Ուժը կորցրել է 15.12.2001 Հիմնական ակտ 22.10.1996, ՀՕ-83 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 10.06.1996, ՀՕ-67 10.06.1996, ՀՕ-67 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 22 հոկտեմբերի, 1996 թ.
- Գործի #:
- ՀՕ-83
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
