Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Բաբայան — ԵԿԴ/0189/01/17
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Բաբայան — ԵԿԴ/0189/01/17

Վճռաբեկ դատարանԵԿԴ/0189/01/1715 հունիսի, 2018 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2014 թվականի հունիսի 9-ին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության (այսուհետ` նաև ԱԱԾ) քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 58207414 քրեական գործը: Նախաքննության մարմնի` 2015 թվականի սեպտեմբերի 19-ի որոշմամբ թիվ 58207414 քրեական գործի վարույթը կասեցվել է քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելուն ենթակա անձը հայտնի չլինելու հիմքով: 1.2. 2016 թվականի սեպտեմբերի 20-ին ԱԱԾ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 202

Ամբողջ Տեքստ

ԵԿԴ/0189/01/17

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԵԿԴ/0189/01/17

Նախագահող դատավոր` Ս.Համբարձումյան

Դատավորներ` Մ.Պապոյան

Մ.Պետրոսյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ

դատարան),

2018

նախագահությամբ`

մասնակցությամբ` դատավորներ

Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

քարտուղարությամբ`

Մ.ԱՎԱԳՅԱՆԻ

մասնակցությամբ` դատախազ

պաշտպան

Ա.ԱՐԱՄՅԱՆԻ

Ա.ՔԱԼԱՇՅԱՆԻ

թվականի

հունիսի

15-ին

ք.Երևանում

դռնբաց դատական նիստում քննության առնելով Սամվել Անդրանիկի Բաբայանի, Արմեն Նշանի Պողոսյանի և Սանասար Անդրանիկի Գաբրիելյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի փետրվարի 27-ի որոշման դեմ ամբաստանյալ Ս.Բաբայանի պաշտպան Ա.Քալաշյանի, ամբաստանյալ

2

Ա.Պողոսյանի պաշտպան Վ.Կիրակոսյանի և ամբաստանյալ Ս.Գաբրիելյանի վճռաբեկ բողոքները,

ՊԱՐԶԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2014 թվականի հունիսի 9-ին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության (այսուհետ` նաև ԱԱԾ) քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 58207414 քրեական գործը:

Նախաքննության մարմնի` 2015 թվականի սեպտեմբերի 19-ի որոշմամբ թիվ 58207414 քրեական գործի վարույթը կասեցվել է քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելուն ենթակա անձը հայտնի չլինելու հիմքով: 1.2. 2016 թվականի սեպտեմբերի 20-ին ԱԱԾ քննչական վարչությունում ՀՀ քրեական

օրենսգրքի

202-րդ

հոդվածի

2-րդ

մասի

1-ին

և

2-րդ

կետերի

հատկանիշներով հարուցվել է թիվ 58213816 քրեական գործը:

Նույն թվականի սեպտեմբերի 21-ին ձերբակալվել են Դավիթ Հարությունյանը, Կարեն Քոչարյանը և Ժորա Զաքարյանը:

Նախաքննության մարմնի` 2016 թվականի սեպտեմբերի 27-ի որոշումներով Դավիթ Հարությունյանը, Կարեն Քոչարյանը և Ժորա Զաքարյանը ներգրավվել են որպես մեղադրյալ, և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35178-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: 1.3. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հունվարի 27-ի և նույն թվականի փետրվարի 17-ի որոշումներով բավարարվել է Հրաչյա Մայիլյանի կողմից օգտագործվող

բջջային

խոսակցությունները

հեռախոսահամարներով

2-ական

ամիս

ժամկետով

և

հեռախոսով

գաղտնալսելու

կայանալիք

մասին

ԱԱԾ

հակահետախուզության գլխավոր վարչության պետի միջնորդությունը: 1.4. Նախաքննության մարմնի` 2017 թվականի մարտի 20-ի որոշմամբ թիվ 58207414 քրեական գործով կասեցված վարույթը վերսկսվել է:

2017 թվականի մարտի 22-ին թիվ 58207414 քրեական գործի նյութերով հարուցվել է նոր քրեական գործ (թիվ 58204317)` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի, 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ի կետի հատկանիշներով:

3

Նույն օրը ձերբակալվել են Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը և Սամվել Բաբայանը:

Նախաքննության մարմնի` 2017 թվականի մարտի 24-ի որոշումներով Ս.Գաբրիելյանը, Ա.Պողոսյանը և Ս.Բաբայանը ներգրավվել են որպես մեղադրյալ, և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով ու 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Երևանի

իրավասության

Կենտրոն և

առաջին

Նորք-Մարաշ

ատյանի

վարչական

դատարանի`

նույն

շրջանների

օրվա

ընդհանուր

որոշումներով

մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` 2-ական ամիս ժամկետով:

2017 թվականի մարտի 24-ին Ռոբերտ Ավանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, և նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նախաքննության մարմնի` 2017 թվականի մարտի 30-ի որոշմամբ թիվ 58207414 և թիվ 58204317 քրեական գործերը միացվել են մեկ վարույթում, և նախաքննությունը շարունակվել է թիվ 58204317 համարով:

2017 թվականի մարտի 31-ին Հ.Մայիլյանին ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, լրացվել, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով և 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննության մարմնի` 2017 թվականի ապրիլի 18-ի որոշմամբ թիվ 58213816 և թիվ 58204317 քրեական գործերը միացվել են մեկ վարույթում, և նախաքննությունը շարունակվել է թիվ 58204317 համարով:

Երևանի

Կենտրոն և

Նորք-Մարաշ

վարչական

շրջանների

ընդհանուր

իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի մայիսի 17-ի որոշումներով

նկատմամբ

մեղադրյալներ

որպես

Ս.Գաբրիելյանի,

խափանման

միջոց

Ա.Պողոսյանի

ընտրված

և

Ս.Բաբայանի

կալանավորման

ժամկետը

երկարացվել է 2-ական ամիս ժամկետով:

2017 թվականի հունիսի 7-ին Ս.Բաբայանին ՀՀ քրեական օրենսգրքի 235.1րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքը վերացվել է, և այդ մասով քրեական հետապնդումը դադարեցվել է: Ս.Բաբայանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, լրացվել, և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 1-ին մասով:

4

Նախաքննության մարմնի` 2017 թվականի հունիսի 7-ի որոշմամբ Հրաչյա Մայիլյանի նկատմամբ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու և պահելու դեպքի առթիվ քրեական հետապնդում չի իրականացվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, 37-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքով:

2017 թվականի հունիսի 9-ին Հ.Մայիլյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքը վերացվել է, և այդ մասով քրեական հետապնդումը դադարեցվել է: Հ.Մայիլյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննության

մարմնի`

2017

թվականի

հունիսի

9-ի

որոշմամբ

Ա.Պողոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքը վերացվել է, և այդ մասով քրեական հետապնդումը դադարեցվել է: Ա.Պողոսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով:

2017 թվականի հունիսի 12-ին Կ.Քոչարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության մարմնի` 2017 թվականի հունիսի 12-ի որոշմամբ Անդրանիկ Քոչարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով:

2017 թվականի հունիսի 13-ին Դ.Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով:

2017 թվականի հունիսի 13-ին Ժ.Զաքարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով:

5

Նախաքննության

մարմնի`

2017

թվականի

հունիսի

13-ի

որոշմամբ

Ս.Գաբրիելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքը վերացվել է, և այդ մասով քրեական հետապնդումը դադարեցվել է: Ս.Գաբրիելյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով:

2017 թվականի հունիսի 16-ին թիվ 58204317 քրեական գործից անջատվել է մեղադրյալներ

Ս.Բաբայանի,

Ս.Գաբրիելյանի,

Ա.Պողոսյանի,

Կ.Քոչարյանի,

Ա.Քոչարյանի, Ժ.Զաքարյանի և Դ.Հարությունյանի վերաբերյալ թիվ 58209617 քրեական գործը:

2017

թվականի

հուլիսի

14-ին

քրեական

գործը

մեղադրական

եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 28-ի դատավճռով Արմեն Պողոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2րդ մասով, և դատապարտվել ազատազրկման` 2 տարի ժամկետով: Սանասար Գաբրիելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235րդ հոդվածի 2-րդ մասով, և դատապարտվել ազատազրկման` 3 տարի ժամկետով: Սամվել Բաբայանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի

2-րդ

մասով

և

190-րդ

հոդվածի

1-ին

մասով`

դատապարտվելով

համապատասխանաբար 3 տարի և 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով` Ս.Բաբայանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 6 տարի ժամկետով:

Ամբաստանյալներ Ա.Պողոսյանի, Ս.Գաբրիելյանի և Ս.Բաբայանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնվել է անփոփոխ: Նույն դատավճռով դատապարտվել են նաև Ժ.Զաքարյանը, Ա.Քոչարյանը, Դ.Հարությունյանը և Կ.Քոչարյանը:

3. Ամբաստանյալ Ա.Պողոսյանի պաշտպան Վ.Կիրակոսյանի, ամբաստանյալ Ս.Բաբայանի պաշտպան Ա.Քալաշյանի և ամբաստանյալ Ս.Գաբրիելյանի վերաքննիչ բողոքների հիման վրա քննության առնելով քրեական գործը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի փետրվարի 27-ին որոշում է կայացրել բողոքները մերժելու, Առաջին ատյանի

6

դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 28-ի դատավճիռը` օրինական ուժի մեջ թողնելու մասին:

4. Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի փետրվարի 27-ի որոշման դեմ ամբաստանյալ

Ա.Պողոսյանի

պաշտպան

Վ.Կիրակոսյանը,

ամբաստանյալ

Ս.Բաբայանի պաշտպան Ա.Քալաշյանը և ամբաստանյալ Ս.Գաբրիելյանը բերել են վճռաբեկ բողոքներ, որոնք Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի մայիսի 25-ի որոշմամբ վարույթ են ընդունվել:

Դատավարության

մասնակիցները

վճռաբեկ

բողոքի

պատասխան

չեն

ներկայացրել:

Վճռաբեկ

բողոքի

քննության

համար

էական

նշանակություն

ունեցող

փաստերը.

5.

՛Հեռախոսային

խոսակցությունները

գաղտնալսելու

և

դրանք

ձայնագրառելու թույլտվություն ստանալու միջնորդությունը բավարարելու մասին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հունվարի 27-ի և նույն թվականի փետրվարի

17-ի

նույնաբովանդակ

որոշումների

համաձայն`

՛ՀՀ

ԱԱԾ

հակահետախուզության գլխավոր վարչությունում տվյալներ են ստացվել այն մասին, որ

Հրաչյա

Սարգսի

Մայիլյանը

(...)

ներգրավված

է

կեղծ

փաստաթղթերի

պատրաստման և իրացման գործընթացում:

(...)

Հ.Մայիլյանի

կողմից

օգտագործվող

հեռախոսահամարներով

խոսակցությունները կարող են պարունակել հիշյալ տեղեկատվությունը հիմնավորող տվյալներ, որոնց օգտագործումը կնպաստի հանցագործության բացահայտմանն ու ապացույցների ձեռքբերմանը, քանզի առկա են հանցագործության հատկանիշներ` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ և 178-րդ հոդվածի 3-րդ մասով (...) (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 141, 143):

5.1. ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի միջոցով կատարված հարցումների արդյունքներով ստացված` 2017 թվականի հունվարի 27-ի` թիվ 9/A-245-CF/208/139/16 գրության համաձայն` ՛(...) Հայտնում

ենք, որ Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության ՛Դրամանենգության և հատուկ պաշտպանվող փաստաթղթերի վարչության փորձագետ պարոն Մալիկ Ալիբեկովիչը տեղեկացնում է, որ հաշվի առնելով այն փաստը, որ ՀՀ-ում հայտնաբերված գունավորված եվրո թղթադրամների վրա առկա են Եվրոպական Կենտրոնական

7

բանկի 3 տարբեր նախագահների ստորագրություններ, հետևաբար դրանք տարբեր ժամանակներում են գողացվել:

Միաժամանակ հայտնում է, որ դիմել է երեք տարբեր մարմինների` Եվրոպոլին. Իտալիայի և Ֆրանսիայի իրավասու մարմիններին` վերջիններիս մոտեցումներին ծանոթանալու նպատակով:

Եվրոպոլից ստացված տեղեկատվության համաձայն` ՀՀ-ում հայտնաբերված գունավորված եվրո թղթադրամների տվյալները մուտքագրվել են Եվրոպոլի համապատասխան

տվյալների

պահոց,

և

ստուգումների

արդյունքում

որևէ

համընկնում չի գրանցվել (...):

Իտալիայի իրավասու մարմիններին է փոխանցվել X09178737887 սերիահամարի 50 եվրո արժողության թղթադրամը: Վերջիններս տեղեկացնում են, որ նախնական փորձաքննությամբ պարզվել է, որ թղթադրամի մակերեսի վրա առկա ներկանյութի բաշխվածությունից կարելի է հաստատել, որ նշված թղթադրամը հորիզոնական դիրքով տեղադրված է եղել կոնտեյների մեջ: Թղթադրամը երեք տարբեր ուղղություններից ներկող կարմիր գույնը և վ/ն թղթադրամի վրա առկա ներկի քանակը վկայում է այն մասին, որ դա բնորոշ է բանկոմատներում անվտանգության նպատակով տեղադրված ներկերին: Ակնհայտ է, որ թղթադրամի վրա ներկերի մաքրման փորձը քիմիական նյութերի միջոցով փոխում է վերջինիս ֆիզիկական բնութագիրը, գույնը, հոլոգրամը, բաղադրությունը և փայլը: Լամպի լույսի տակ թղթադրամի վրա հստակ երևում են պաշտպանիչ մանրաթելերը: Այս բոլորը հաշվի առնելով Իտալիայի իրավասու մարմինները հաստատում են, որ թղթադրամը գողացվել է պաշտպանիչ ներկանյութեր պարունակող բանկոմատից: (...)

Ձեր նախորդ գրության մեջ ներկայացված հարցադրումներին Մալիկ Ալիբեկովիչից ստացվել են հետևյալ պատասխանները:

Այն

փաստը,

որ

թղթադրամների

վրա

առկա

են

բանկոմատներում

անվտանգության նպատակով կիրառվող ներկանյութեր, հաստատում է, որ այդ բանկոմատները

հանցագործների

կողմից

հարձակման

են

ենթարկվել:

Նաև

հնարավոր է, որ թղթադրամները ներկոտվեն բանկոմատների տեղափոխման ընթացքում առաջ եկած տեխնիկական կամ մարդկային գործոնի կողմից որևէ խնդիր առաջանալու դեպքում: Այս դեպքերում թղթադրամները կարող են փոխանակել Ազգային կենտրոնական բանկերում միայն իրավասու մարմինների կողմից` որոշակի տոկոսային պահումով:

8

Եթե թղթադրամը պատահաբար ներկոտվել է, ապա այն շրջանառության մեջ դնելու միակ տարբերակը ֆինանսական հաստատության աշխատակիցների կամ ընկերությունների կողմից կատարվող ՛ներքին գողությունն է, որը հազվադեպ հանդիպող երևույթ է: Հատուկ ներկանյութերով ներկոտված թղթադրամների առկայությունն այսպիսով ցույց է տալիս, որ դրանք գողացվել են այս կամ այն գործելաոճի միջոցով:

Երբեմն կոնտեյներները խնամքով չեն տեղադրվում բանկոմատների մեջ, ուստի

հնարավոր

ընկերություններին

է,

որ

դրանք

սխալ

հնարավորություն

է

գործարկվեն:

տրվում

Նման

փոխանակել

դեպքերում

պատահաբար

վնասված թղթադրամները (...) (տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 231-232):

6. Ամբաստանյալ Ս.Բաբայանի պաշտպան Ա.Քալաշյանը 2017 թվականի հոկտեմբերի 30-ի դատական նիստում միջնորդել է` ՛Կենտրոն և Նորք-Մարաշ

վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից պահանջել Հրաչյա Մայիլյանի

հեռախոսային

խոսակցությունների

գաղտնալսումը

թույլատրելու

վերաբերյալ նյութերը` դրանք հետազոտելու համար (տե՛ս քրեական գործ, հատոր 12-րդ, թերթեր 119-120):

6.1. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 30-ի` ՛Դատաքննությունը

լրացնելու

վերաբերյալ

հարուցված

միջնորդությունը

քննարկելու մասին որոշման համաձայն` ՛(...) [Ս]ույն գործով որպես մեղադրյալ

հարցաքննված

Հրաչյա

Մայիլյանի

հեռախոսային

խոսակցությունների

գաղտնալսումը թույլատրելու վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիմքում դրված նյութերը վարչական շրջանների նույն դատարանից պահանջելու և գործին կցելու վերաբերյալ [պաշտպանության կողմի միջնորդությունը] բավարարել (տե՛ս քրեական գործ, հատոր 12-րդ, թերթեր 125-126):

6.2. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության

առաջին

ատյանի

դատարանի

նախագահի`

2017

թվականի

նոյեմբերի 6-ի գրության համաձայն` ՛[Նույն դատարանի] 27.01.2017թ. որոշմամբ

բավարարվել է (...) Հրաչյա Սարգսի Մայիլյանի կողմից օգտագործվող (...) բջջային հեռախոսահամարներով կայանալիք խոսակցությունները 2 ամիս ժամանակով գաղտնալսելու

մասին:

Նշված

որոշումն

օրենքով

սահմանված

կարգով

գաղտնազերծվել է: (...) Ինչ վերաբերում է պահանջված այլ տեղեկատվությանը, ապա դրանք չեն կարող տրամադրվել, քանի դեռ օրենքով սահմանված կարգով գաղտնազերծված չեն (տե՛ս քրեական գործ, հատոր

13-րդ, թերթ 5):

9

6.3.

Առաջին

ատյանի

դատարանի`

2017

թվականի

նոյեմբերի

28-ի

դատավճռով արձանագրվել է. ՛(…) Ս.Գաբրիելյանը, Ա.Պողոսյանը և այլ անձինք,

նախնական համաձայնության գալով միմյանց հետ, խմբի կազմում կամ ավելի ուշ ընդգրկվելով նույն խմբում, Ս.Բաբայանի դրդմամբ ապօրինի ձեռք են բերել, փոխադրել և պահել ռազմամթերք, այսինքն` Ս.Գաբրիելյանը և Ա.Պողոսյանը կատարել են հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 235րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Ս.Բաբայանը` հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի

Բացի

այդ,

Ս.Բաբայանը,

Դաշնությունում

բնակվող

հնարավորություն

ունեն

ստացված`

38-235-րդ հոդվածի 2-րդ մասով:

իր

տեղեկացված

մտերիմ

տրամադրելու

հափշտակված,

սակայն

լինելով,

որ

Ռուսաստանի

Տիգրան

Հովհաննիսյանի

ակնհայտ

հանցավոր

ինկասացիոն

կամ

ծանոթները

ճանապարհով

բանկոմատային

անվտանգության նպատակով օգտագրծվող հատուկ նյութով ներկոտված եվրոյի թղթադրամների խմբաքանակ` վճարելով դրա անվանական արժեքի 52 տոկոսը, մտադրվել է նշված գույքը ձեռք բերել և տեղափոխել ՀՀ, քիմիական մաքրման և վերամշակման եղանակով խեղաթյուրելով դրա հանցավոր ծագումն ու իրական բնույթը` որպես հնամաշ թղթադրամներ Հայաստանի Հանրապետության տարածքում դնել օրինական շրջանառության մեջ (…):

(…)

Այսպիսով,

Ս.Բաբայանը

կատարել

է

նաև

հանցավոր

արարք,

որը

նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ (…) վերջինիս օժանդակած Կարեն Քոչարյանը, Դավիթ Հարությունյանը, Անդրանիկ Քոչարյանը և Ժորա Զաքարյանը` հանցավոր արարքներ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով (...) (տե՛ս քրեական գործ, հատոր 14-րդ, թերթեր 25-134):

6.4. Առաջին ատյանի դատարանի դատավճռով արձանագրվել է նաև հետևյալը. ՛(...) Անդրադառնալով պաշտպանական կողմի վիճարկումներին, դրա

հիմքում դրված ՛Ներքին դիտում և ՛Հեռախոսային խոսակցությունների լսում և ձայնագրառում

որպես

օպերատիվ-հետախուզական

ապացույց

վերաբերյալ

անթույլատրելիության

պնդումներին

/նաև

և

միջոցառումների

օգտագործման

միջնորդությանը/

(…)`

արդյունքների`

անհնարինության

[Առաջին

ատյանի

դատարանը] փաստում է, որ դրանց մի մասն անհիմն է, իսկ մյուս մասի քննարկումն ու լուծումը դուրս է գործն ըստ էության լուծող դատարանի լիազորությունների սահմաններից, քանի որ

10

-

գործի

նյութերում

առկա

և

դատաքննությամբ

հետազոտվել

են

համապատասխան փաստաթղթեր, որոնք հաստատում են այն, որ վերոնշյալ [օպերատիվ-հետախուզական] միջոցառումներն իրականացվել են [Առաջին ատյանի դատարանի] թույլտվությամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1ին կետով նախատեսված ծանր հանցանք կատարելու համար կասկածվող Հրաչյա Մայիլյանի նկատմամբ, հետևաբար` չպարզված աղբյուրից կամ դատավարական կարգի

խախտմամբ

վերոնշյալ

ապացույցները

ձեռք

բերելու

վերաբերյալ

պաշտպանական կողմի պնդումները փաստական հիմք չունեն, վերացական դատողություններ

իրականացրած

են,

տվյալ

[օպերատիվ-հետախուզական]

հետաքննության

մարմնի

ղեկավարի

և

միջոցառումներ

համապատասխան

աշխատակիցների գործողությունները պաշտպանական կողմը կարող էր այդ փաստաթղթերն իրենց հասու դառնալու պահից վիճարկել դատախազական հսկողության,

ապա

մինչդատական

վարույթի

դատական

վերահսկողության

շրջանակներում,

իսկ

միջոցառումների

իրականացումը

թույլատրած

դատարանի

վերաքննության

կարգով,

որ

[օպերատիվ-հետախուզական]

քանի

նշված

նկատմամբ

այդ

[օպերատիվ-հետախուզական]

որոշումները`

միջոցառումների արդյունքներն անմիջականորեն վերաբերելի էին ինչպես Սամվել Բաբայանին, այնպես էլ սույն գործով մյուս ամբաստանյալներին /առնչվում էին նրանց շահերին/ (...) (տե՛ս քրեական գործ, հատոր 14-րդ, թերթեր 25-134): 6.5. ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի միջոցով կատարված հարցումների արդյունքներով ստացված` 2017 թվականի հունվարի 27-ի` թիվ 9/A-245-CF/208/139/16 գրությունն Առաջին ատյանի դատարանի դատավճռում մեջբերվել է հետևյալ կերպ. ՛(...) ՀՀ-ում հայտնաբերված և ստուգման

համար նրանց ներկայացված գունավորված եվրո թղթադրամների վրա առկա են Եվրոպական

Կենտրոնական

Բանկի

3

տարբեր

նախագահների

ստորագրությունները, հետևաբար` դրանք ՛գողացվել են տարբեր ժամանակներում: Իտալիայի իրավասու մարմիններին փոխանցված X սերիայի 09178737887 համարի 50 եվրո արժողությամբ թղթադրամի նախնական փորձաքննությամբ հաստատվել է, որ թղթադրամը գողացվել է պաշտպանիչ ներկանյութեր պարունակող բանկոմատից, թղթադրամի մակերեսի վրա առկա ներկանյութի բաշխվածությունից կարելի է պնդել, որ նշված թղթադրամը հորիզոնական դիրքով տեղադրված է եղել կոնտեյների մեջ: Թղթադրամը երեք տարբեր ուղղություններից ներկող կարմիր գույնը և դրա վրա առկա ներկի քանակը վկայում է այն մասին, որ դա բնորոշ է բանկոմատներում անվտանգության

նպատակով

տեղադրված

ներկերին:

Թղթադրամների

վրա

11

բանկոմատներում

անվտանգության

նպատակով

կիրառվող

ներկանյութերի

առկայությունը փաստում է, որ այդ բանկոմատները հանցագործների կողմից հարձակման են ենթարկվել: Եթե թղթադրամը պատահաբար է ներկոտվել, ապա այն շրջանառության մեջ դնելու միակ տարբերակը ֆինանսական հաստատության աշխատակիցների կամ ընկերությունների կողմից կատարվող ՛ներքին գողությունն է, որը հազվադեպ հանդիպող երևույթ է: ՛Հատուկ ներկանյութերով ներկոտված թղթադրամների առկայությունը ցույց է տալիս, որ դրանք գողացվել են այս կամ այն եղանակով (տե՛ս քրեական գործ, հատոր 14-րդ, թերթեր 25-134):

7. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` ՛Վերաքննիչ դատարանն

ամբաստանյալ

Ա.Պողոսյանի

պաշտպան

Վ.Կիրակոսյանի,

ամբաստանյալ

Ս.Բաբայանի պաշտպան Ա.Քալաշյանի և ամբաստանյալ Ս.Գաբրիելյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում հանգում է այն հետևության, որ բերված վերաքննիչ բողոքները բավարարելու և ամբաստանյալներին արդարացնելու հիմքեր չկան, նկատի ունենալով, որ դատարանը դատավճիռ կայացնելիս թույլ չի տվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին հանգեցնել դատական սխալի (տե՛ս քրեական գործ, հատոր 16-րդ, թերթեր 1-147): Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ

բողոքները

քննվում

են

հետևյալ

հիմքերի

սահմաններում

ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Ամբաստանյալ Ա.Պողոսյանի պաշտպան Վ.Կիրակոսյանը գտել է, որ ստորադաս դատարանները խախտել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 107-րդ, 358-րդ և 360-րդ հոդվածների պահանջները:

Վերոգրյալի հետ մեկտեղ բողոքաբերը, վկայակոչելով սույն գործի նյութերը, նշել է, որ ամբաստանյալ Ա.Պողոսյանը կամովին հրաժարվել է ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելուց, որպիսի հանգամանքն անտեսվել է Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների կողմից:

8.1. Վերոշարադրյալի հիման վրա պաշտպան Վ.Կիրակոսյանը խնդրել է ամբաստանյալ Ա.Պողոսյանի մասով բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և կայացնել արդարացման դատական ակտ:

9. Ամբաստանյալ Ս.Բաբայանի պաշտպան Ա.Քալաշյանը գտել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից կայացվել է անօրինական ու չհիմնավորված դատական ակտ: Ըստ բողոքաբերի` ստորադաս դատարանը խախտել է ՀՀ քրեական

12

դատավարության օրենսգրքի 17-րդ, 18-րդ, 107-րդ, 127-րդ, 358-րդ, 360-րդ և 365-րդ հոդվածների պահանջները:

Բողոքի հեղինակը փաստել է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունները չեն համապատասխանում դատաքննությամբ հետազոտված ապացույցներին, դրանք պատճառաբանված

չեն,

իսկ

եղած

դատողություններ

են:

Բողոք

պատճառաբանությունները

բերած

անձի

համոզմամբ

ենթադրական

Ս.Բաբայանի

մեղավորությունը դատաքննության արդյունքներով չի հաստատվել, չփարատված կասկածները հօգուտ ամբաստանյալի չեն մեկնաբանվել, և Առաջին ատյանի դատարանի դատավճռի հիմքում դրվել են այնպիսի ապացույցներ, որոնք ոչնչով չեն հիմնավորում առաջադրված մեղադրանքները:

Բացի

այդ,

բողոքաբերը,

վկայակոչելով

Վճռաբեկ

դատարանի`

թիվ

ԵՔՐԴ/0632/01/08, թիվ ԵԷԴ/0058/01/10, թիվ ԵԿԴ/0252/01/13, թիվ ԳԴ/0002/01/14, թիվ ՎԲ-46/07 որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները, համադրել է դրանք սույն գործի փաստական հանգամանքներին և եզրահանգել, որ Ս.Բաբայանին առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ կառուցված է ենթադրությունների վրա, դրանում նշված ձևակերպումները չեն բխում գործով ձեռք բերված նյութերից և չեն հաստատվում հավաստի, փոխկապակցված ու բավարար ապացույցներով: 9.1. Վերոգրյալին զուգահեռ բողոքի հեղինակը նշել է, որ պաշտպանության կողմին հնարավորություն չի տրվել ծանոթանալու Հ.Մայիլյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը թույլատրելու համար հիմք ծառայած նյութերին, որոնց օրինականությունը, ըստ բողոքաբերի, կասկածելի է: Մասնավորապես, հիմնազուրկ են Առաջին ատյանի դատարանի այն դատողությունները, որ նշված օպերատիվ-հետախուզական միջոցառումները ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված ծանր հանցանք կատարելու համար կասկածվող Հ.Մայիլյանի նկատմամբ իրականացվել են դատարանի թույլտվությամբ, և որ պաշտպանության կողմը կարող էր իրեն հասու դառնալու պահից դրանք վիճարկել: Բողոք բերած անձը գտել է, որ սույն գործի նախաքննության ընթացքում Հ.Մայիլյանի կողմից առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մասին որևէ տվյալ ձեռք չի բերվել, և այդ ծանր հանցագործությունն ապօրինաբար է նշվել Հ.Մայիլյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը թույլատրելու միջնորդության

մեջ:

Ինչ

վերաբերում

միջոցառումների

իրականացումը

է

թույլատրելու

օպերատիվ-հետախուզական

վերաբերյալ

դատարանի

որոշումները չվիճարկելուն, ապա բողոքաբերը փաստել է, որ թեև Առաջին ատյանի դատարանը բավարարել է նշված որոշումների հիմքում դրված նյութերը պահանջելու

13

մասին իր միջնորդությունը, սակայն դրանք այդպես էլ դատարան չեն ներկայացվել` գաղտնազերծված

չլինելու

պատճառաբանությամբ:

Նման

պայմաններում

պաշտպանության կողմը, ըստ բողոքի հեղինակի, զրկվել է գաղտնալսումների արդյունքում

ստացված

և

վճռորոշ

նշանակություն

ունեցող

ապացույցների

թույլատրելիությունը վիճարկելու հնարավորությունից:

9.2. Բողոքաբերը գտել է նաև, որ սույն գործով իրեղեն ապացույց թղթադրամների` ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հանցագործություններից որևէ մեկի կատարման արդյունքում ստացված լինելն ու, հետևաբար, այդ թղթադրամների` նշված հոդվածով նախատեսված հանցակազմի առարկա

լինելն

ապացուցված

չէ:

Այս

կապակցությամբ

բողոքի

հեղինակը

մատնանշել է ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի գրությունը և փաստել, որ դրանում նշված դատողություններն ամբողջությամբ չեն արտացոլվել մեղադրական եզրակացության մեջ, որպիսի հանգամանքն անտեսվել է դատարանների կողմից:

9.3. Վերոշարադրյալի հիման վրա պաշտպան Ա.Քալաշյանը խնդրել է ամբաստանյալ

Ս.Բաբայանի

մասով

բեկանել

Առաջին

ատյանի

դատարանի

դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը և

կայացնել

արդարացման

դատական

ակտ`

հանցակազմի

բացակայության

պատճառաբանությամբ:

10. Ամբաստանյալ Ս.Գաբրիելյանը նույնպես գտել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից կայացվել է անօրինական ու չհիմնավորված դատական ակտ: Ըստ

բողոքաբերի`

ստորադաս

դատարանը

դատավարության օրենսգրքի 17-րդ,

խախտել

է

ՀՀ

քրեական

18-րդ, 107-րդ, 127-րդ, 358-րդ, 360-րդ և 365-

րդ հոդվածների պահանջները:

Ի հիմնավորումն իր վերոգրյալ փաստարկի` բողոքի հեղինակը նշել է, որ հիմնազուրկ

են

մեղադրական

եզրակացության

մեջ

տեղ

գտած

մի

շարք

ձևակերպումներ: Մասնավորապես, բողոք բերած անձը փաստել է, որ Ս.Բաբայանի կողմից նյութապես շահագրգռելու եղանակով իրեն ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելուն դրդելը կամ զենք ձեռք բերելու համար 50.000 ԱՄՆ դոլար խոստանալը գործի նյութերում առկա որևէ փաստական տվյալով չեն հաստատվում: Ինչ վերաբերում է օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված որոշակի տվյալներին, ապա դրանք, ըստ բողոքաբերի, կամայականորեն են մեկնաբանվել և հիմք ընդունվել որպես մեղադրանքը հիմնավորող ապացույցներ:

14

Բացի այդ, բողոքի հեղինակը վկայակոչել է հանցագործությունից կամովին հրաժարման

և

հանցակցության

վերաբերյալ

քրեաիրավական

նորմերը

և

եզրահանգել, որ ստորադաս դատարաններն անտեսել են այն, որ ինքը հրաժարվել է ռազմամթերքը ձեռք բերելու հանցավոր մտադրությունից և տեղյակ չի եղել Հ.Մայիլյանի` նշված ռազմամթերքի համար վճարման կամ տեղափոխման հետագա գործողություններից:

10.1. Վերոշարադրյալի հիման վրա ամբաստանյալ Ս.Գաբրիելյանը խնդրել է իր մասով բեկանել Առաջին ատյանի դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը և կայացնել արդարացման դատական ակտ` հանցագործությունը մինչև վերջ հասցնելուց կամովին հրաժարման պատճառաբանությամբ:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՛հեռախոսային խոսակցությունների վերահսկում

կատարման

օպերատիվ-հետախուզական

արդյունքում

ձեռք

բերված

միջոցառման,

ապացույցը

այդ

գործի

միջոցառման

դատաքննության

ընթացքում գնահատման ենթարկելու, ինչպես նաև հանցավոր ճանապարհով ստացված

գույքն

օրինականացնելու

(փողերի

լվացման)

հանցակազմի

հատկանիշների մեկնաբանման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Այս առումով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն

ունենալ

նույնանման

փաստական

հանգամանքներ

ունեցող

գործերով միատեսակ իրավակիրառ պրակտիկայի ձևավորման համար:

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. Հ.Մայիլյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման արդյունքների թույլատրելիությունն արդյոք պատշաճ գնահատման է ենթարկվել ստորադաս դատարանների կողմից:

13. ՀՀ Սահմանադրության 33-րդ հոդվածի համաձայն ՛1. Յուրաքանչյուր ոք

ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի ազատության և գաղտնիության իրավունք:

2.

Հաղորդակցության

ազատությունը

և

գաղտնիությունը

կարող

են

սահմանափակվել միայն օրենքով պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության,

հանցագործությունների

կանխման

կամ

բացահայտման,

15

հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

3. Հաղորդակցության գաղտնիությունը կարող է սահմանափակվել միայն դատարանի

որոշմամբ,

անվտանգության

բացառությամբ

պաշտպանության

երբ

դա

անհրաժեշտ

համար

և

է

պետական

պայմանավորված

է

հաղորդակցվողների՝ օրենքով սահմանված առանձնահատուկ կարգավիճակով: ՀՀ

Սահմանադրության

61-րդ

հոդվածի

1-ին

մասի

համաձայն

՛Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

՛Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին

եվրոպական

կոնվենցիայի

(այսուհետ`

Կոնվենցիա)

8-րդ

հոդվածի

համաձայն`

՛1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք:

2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ

է

ժողովրդավարական

հասարակությունում`

ի

շահ

պետական

անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես

նաև

առողջության

անկարգությունների

կամ

կամ

բարոյականության

հանցագործությունների

պաշտպանության

կամ

այլ

կանխման,

անձանց

իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն ՛Յուրաքանչյուր ոք, ում սույն

Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:

Մարդու

իրավունքների

եվրոպական

դատարանը

(այսուհետ`

նաև

Եվրոպական դատարան) Կլասսը և այլոք ընդդեմ Գերմանիայի գործով վճռում նշել է, որ չնայած հեռախոսային խոսակցություններն ուղղակիորեն հիշատակված չեն Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 1-ին մասում, այդպիսիք ներառվում են ՛անձնական կյանք և ՛նամակագրություն հասկացություններում1:

Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը փաստել է, որ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով` պետական մարմինների միջամտությունն անձնական 1

Տե՛ս Klass and others v. Germany գործով 1978 թվականի սեպտեմբերի 6-ի վճիռը, գանգատ թիվ 5029/71, կետ 41:

16

կյանքի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունքին թույլատրվում է այն դեպքում, երբ ՛նախատեսված է օրենքով: Համաձայն Եվրոպական դատարանի նախադեպային

իրավունքի`

այս

ձևակերպումը

ոչ

միայն

պահանջում

է

համապատասխանություն ներպետական օրենքին, այլև վերաբերում է օրենքի որակին` պահանջելով դրա համապատասխանությունն իրավական պետությանը: Հասարակական հսկողության բացակայության և իշխանությունը չարաշահելու վտանգի պատճառով պետական մարմինների կողմից հեռահաղորդակցության հսկողության

և

գաղտնալսման

գաղտնի

միջոցառումների

համատեքստում

ներպետական օրենսդրությունը պետք է ապահովի 8-րդ հոդվածով սահմանված իրավունքներին

կամայական

միջամտությունից

անձի

պաշտպանությունը:

Հետևաբար ներպետական օրենսդրությունը պետք է հստակ լուսաբանի պետական իրավասու

մարմինների

կողմից

նման

գաղտնի

միջոցառումների

կիրառման

հանգամանքներն ու պայմանները2: Այլ խոսքով` օրենքը պետք է բավականաչափ հստակ լինի իր հասկացությունների մեջ` պատշաճ կերպով անձին մատնանշելով այն հանգամանքները, որոնց դեպքում հանրային իշխանություններն իրավասու են նման գաղտնի միջոցների դիմել3: Ընդ որում, Եվրոպական դատարանը գտել է, որ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը և վերահսկման այլ ձևերը լուրջ միջամտություն

են

անձնական

կյանքի

և

հաղորդակցության

նկատմամբ

և

համապատասխանաբար պետք է հիմնված լինեն հատկապես հստակ ՛օրենքի վրա: Կարևոր է խնդրի վերաբերյալ ունենալ հստակ և մանրամասն կանոններ, հատկապես երբ

կիրառման

համար

առկա

տեխնոլոգիաները

շարունակաբար

կատարելագործվում են4:

13.1.

Վերահաստատելով

և

զարգացնելով

վերոնշյալ

իրավական

դիրքորոշումները` Եվրոպական դատարանը մշակել է նվազագույն երաշխիքների շարք,

որոնք

պետք

է

սահմանվեն

օրենսդրությամբ`

լիազորությունների

չարաշահումներից խուսափելու նպատակով. հանցագործությունների բնույթը, որոնք կարող են վերահսկման մասին որոշում կայացնելու հիմք հանդիսանալ, մարդկանց այն կատեգորիաների սահմանումը, որոնց հեռախոսները կարող են ենթակա լինել գաղտնալսման,

հեռախոսների

գաղտնալսման

ժամանակահատվածը,

այն

ընթացակարգը, որին պետք է հետևել ձեռք բերված տվյալների ուսումնասիրության, օգտագործման և պահպանման համար, կանխարգելիչ միջոցները, որոնք պետք է ձեռնարկել

2

այդ

տվյալներն

այլ

կողմերին

հաղորդելու

դեպքում,

Տե՛ս Halford v. the UK գործով 1997 թվականի հունիսի 25-ի վճիռը, գանգատ թիվ 20605/92, կետ 49: Տե՛ս Malone v. the UK գործով 1984 թվականի օգոսոտոսի 2-ի վճիռը, գանգատ թիվ 8691/79, կետ 67: 4

Տե՛ս Kopp v. Switzerland գործով 1998 թվականի մարտի 25-ի վճիռը, գանգատ թիվ 13/1997/797/1000, կետ 72: 3

և

այն

17

հանգամանքները, որոնց դեպքում ձայնագրությունները կարող են կամ պետք է ջնջվեն կամ ժապավենները` ոչնչացվեն5:

13.2. Եվրոպական դատարանն արձանագրել է նաև, որ երբ պետությունը սկսում է գաղտնի հսկողություն, որի գոյությունը հայտնի չէ հսկվող անձանց, և արդյունքում այդ հսկողությունը հնարավոր չի լինում բողոքարկել, Կոնվենցիայի 8-րդ հոդվածը կարող է էականորեն նսեմացվել: Նման իրավիճակում հնարավոր է, որ անձի նկատմամբ վարվեն 8-րդ հոդվածին հակասող կերպով կամ անգամ զրկեն նրան այդ հոդվածով երաշխավորված իրավունքից` առանց նշված անձի գիտության, և, հետևաբար,

առանց

հնարավորության

թե՛

իրավական

պաշտպանության

ներպետական

մակարդակում

և

միջոց

ստանալու

թե՛

կոնվենցիոն

ինստիտուտներում6:

Բացի այդ, Եվրոպական դատարանը գտել է, որ ուշադրությունից չպետք է դուրս մնան այն հատուկ պատճառները, որոնք հիմնավորում են գաղտնի միջոցների վերաբերյալ գործերով Եվրոպական դատարանի նահանջն ընդհանուր մոտեցումից, ինչը կհերքի անձի իրավունքը` in abstracto բողոքարկելու օրենքը: Հիմնական նպատակն է ապահովել, որ նման միջոցների գաղտնիությունը չհանգեցնի դրանց անբողոքարկելիությանը և ներպետական դատական մարմինների ու Եվրոպական դատարանի իրավասությունից դուրս գալուն: Կոնկրետ գործով գնահատելու համար, թե արդյոք ֆիզիկական անձը կարող էր բողոքել գաղտնի հսկողության միջոցներ թույլատրող

օրենսդրության

հասարակ

գոյության

հետևանք

հանդիսացող

միջամտության դեմ, Եվրոպական դատարանը պետք է հաշվի առնի ներպետական մակարդակում իրավական պաշտպանության ցանկացած միջոցի հասանելիությունը և անձի նկատմամբ գաղտնի հսկողության միջոցների կիրառման ռիսկը: Այն դեպքում, երբ ներպետական մակարդակում չկա գաղտնի հսկողության միջոցների ենթադրյալ կիրառումը բողոքարկելու հնարավորություն, լայն հասարակության մոտ մեծ տարածում ունեցող կասկածը և մտահոգությունն առ այն, որ գաղտնի հսկողության միջոցները չարաշահվում են, անհիմն չեն լինի: Այս դեպքերում, անգամ երբ հսկողության իրական ռիսկը ցածր է, այնուամենայնիվ, առկա է դատարանի կողմից ստուգման անհրաժեշտություն7:

5

Տե՛ս Weber and Saravia v. Germany գործով 2006 թվականի հունիսի 29-ի որոշումը, գանգատ թիվ 54934/00, կետ 95, Association for European Integration and Human Rights and Ekimdziev v. Bulgaria գործով 2007 թվականի հունիսի 28-ի վճիռը, գանգատ թիվ 62540/00, կետ 76, Liberty and Others v. the UK գործով 2008 թվականի հուլիսի 1-ի որոշումը, գանգատ թիվ 58243/00, կետ 95:

6

Տե՛ս Klass and others v. Germany գործով 1978 թվականի սեպտեմբերի 6-ի վճիռը, գանգատ թիվ 5029/71, կետ 36: 7

Տե՛ս Kennedy v. The UK գործով 2010 թվականի մայիսի 18-ի վճիռը, գանգատ թիվ 26839/05, կետ 124:

18

13.3.

Կոնվենցիայի

8-րդ

հոդվածով

երաշխավորված`

անձնական

և

ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի պաշտպանության, իսկ ավելի կոնկրետ` հեռախոսային

խոսակցությունների

գաղտնալսմանն

առնչվող`

Եվրոպական

դատարանի նախադեպային իրավունքի ուսումնասիրության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ա) Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով` հեռախոսային խոսակցությունները ներառվում են ՛անձնական կյանք և ՛նամակագրություն հասկացություններում,

բ) միջամտությունը հեռախոսային խոսակցություններին պետք է լինի օրենքին

համապատասխան,

անհրաժեշտ

լինի

ժողովրդավարական

հասարակությունում և հետապնդի իրավաչափ նպատակ,

գ) միջամտություն նախատեսող օրենսդրությունը պետք է պարուն

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
15 հունիսի, 2018 թ.
Գործի #:
ԵԿԴ/0189/01/17
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել