Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-157-Ն24 նոյեմբերի, 2015 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2015 թվականի նոյեմբերի 24-ին «ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-79 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» կետով. «զ) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մատակարարումը օդանավակայանում գործող անմաքս առևտրի խանութի կազմակերպչին:»: Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման և վերադրոշմավորման կանոնները (այդ թվում՝ ակցիզային դրոշմանիշի փակցման տեղը) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».

2) 1.1-ին մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) 1.2-րդ մասի «դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ ակցիզային հարկի գծով գերավճարը քիչ է պահանջվող դրոշմանիշերի համար վճարման ենթակա գումարից, կամ» բառերը փոխարինել «հարկ վճարողի» բառերով, իսկ «գերավճարի գումարին կամ» բառերը հանել.

4) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. Ակցիզային դրոշմանիշերը կորցնելու կամ վնասվելու փաստն արձանագրելու (ստուգման (ուսումնասիրության, օպերատիվ-հետախուզական միջոցառումների) արդյունքներով արձանագրության կազմման կամ հարկ վճարողի կողմից դիմումի ներկայացման) օրվան հաջորդող 20 օրվա ընթացքում հարկ վճարողը նույն ակցիզային դրոշմանիշերի տպագրության համար պետության կատարած ծախսերի չափով գումար է վճարում պետական բյուջե:».

5) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3. Չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերի վերադարձը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամկետից ուշացնելու կամ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում տարածքային հարկային տեսչությունների կամ տարածաշրջանային մաքսատան կողմից օրենքով սահմանված դեպքերում հետ չընդունվելու կամ ակցիզային դրոշմանիշերի կորստի դեպքերում չվերադարձված կամ հետ չընդունված կամ կորցրած ակցիզային դրոշմանիշերի թվին, տեսակին և տարողությանը համապատասխան, պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների համար սույն օրենքով սահմանված կարգով վճարվում է ակցիզային հարկ:».

6) 11-րդ մասից հանել «հատկացվող դրոշմանիշերի թվին համապատասխան` ներմուծողի կողմից վճարած գումարի վճարումը հավաստող փաստաթղթի առկայության դեպքում,» բառերը.

7) 12-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «12. Հարկ վճարողը կիրառությունից դուրս եկած ակցիզային դրոշմանիշերի տպագրության համար պետության կատարած ծախսերի չափով գումար է վճարում պետական բյուջե՝ դրանց կիրառությունից դուրս գալու օրվան հաջորդող 20 օրվա ընթացքում:».

8) 13-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «13. Սույն հոդվածի 2-րդ և 12-րդ մասերով սահմանված վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվում են տույժեր՝ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով և չափով:»: Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածում՝ 1) 2-րդ մասի «յուրաքանչյուր ամիսը» բառերը փոխարինել «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածով սահմանված ժամանակաշրջանը» բառերով.

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված վճարողները ակցիզային հարկի հաշվարկներ չեն ներկայացնում և յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար` մինչև դրան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, վճարում են ակցիզային հարկը և դրա հաշվարկման վերաբերյալ տեղեկություններն արտացոլում են ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկում:».

3) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

4) 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «8. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում ակցիզային հարկը վճարվում է օրենքով սահմանված ակցիզային հարկի վճարման ժամկետում: Ակցիզային դրոշմանիշերի յուրաքանչյուր նմուշի տպագրության համար պետության կատարած ծախսերի չափի վերաբերյալ տեղեկանքը հարկ վճարողին տրվում է համապատասխանաբար հարկային և մաքսային մարմինների կողմից` հարկ վճարողի պահանջով: Տեղեկանքը տրվում է հարկ վճարողի դիմումի ստացմանը հաջորդող 15-րդ օրվանից ոչ ուշ:»: Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի «ենթակա են հաշվանցման` այդ անձանց հարկային այլ պարտավորությունների հաշվին, կամ վերադարձման` օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերը փոխարինել «մուտքագրվում են միասնական հաշվին» բառերով.

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ 1-ին հոդվածի: Սույն օրենքի 1-ին հոդվածն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից, իսկ գործողությունը տարածվում է 2015 թվականի հունվարի 2-ից հետո ծագած հարաբերությունների վրա: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2015 թ. դեկտեմբերի 15 Երևան ՀՕ-157-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-157-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.01.2016-01.01.2018) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2015.12.23/87(1176) Հոդ.1122 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 24.11.2015 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 15.12.2015 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.01.2016 Ուժը կորցրել է 01.01.2018 Հիմնական ակտ 24.11.2015, ՀՕ-157-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 07.07.2000, ՀՕ-79 07.07.2000, ՀՕ-79 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 05.02.2016, N 51-Ա ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՄԻ ՇԱՐՔ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
24 նոյեմբերի, 2015 թ.
Գործի #:
ՀՕ-157-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել