Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-485-Ն11 դեկտեմբերի, 2002 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2002 թվականի դեկտեմբերի 11-ին «ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 հուլիսի 1998 թվականի, ՀՕ-236) 7-րդ հոդվածում` 1) «ժա» և «ժբ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «ժա) արտարժույթի առքուվաճառքի գործունեությունը. ժբ) արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեությունը.». 2) ավելացնել հետևյալ բովանդակությամբ «ի» ենթակետ` «ի) բիլիարդ խաղի կազմակերպումը:»: Հոդված 2. Օրենքի 59 3 -րդ հոդվածում «500000» թիվը փոխարինել «1000000» թվով: Հոդված 3. Օրենքի 12-րդ և 13-րդ գլուխները շարադրել հետևյալ խմբագրությամբ` « Գ Լ ՈՒ Խ 12. ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔՈՒՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ Հոդված 70. Արտարժույթի առքուվաճառքի գործունեություն հասկացությունը Սույն օրենքի իմաստով` արտարժույթի առքուվաճառքի գործունեություն է համարվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով տրված արտարժույթի առքուվաճառքի լիցենզիայի հիման վրա արտարժույթի առքուվաճառքի գործունեությունը: Հոդված 71. Արտարժույթի առքուվաճառքի գործունեության համար հաստատագրված վճար վճարողները Վճարողներ են համարվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրված արտարժույթի առքուվաճառքի լիցենզիայի հիման վրա գործունեություն իրականացնողները: Հոդված 72. Արտարժույթի առքուվաճառքի գործունեության համար հաստատագրված վճարի չափը Հաստատագրված վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա համար` արտարժույթի առքուվաճառքի գործունեության իրականացման վայրի գտնվելու հետ կապված ուղղիչ գործակցի 50000-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ: Հոդված 73. Արտարժույթի առքուվաճառքի գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները Արտարժույթի առքուվաճառքի գործունեության իրականացման վայրի գտնվելու հետ կապված հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցներն են` ա) Երևան քաղաքի և «Զվարթնոց» օդանավակայանի համար 1.0-ից 1.5-ի շրջանակներում, որը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. բ) այլ վայրերի համար` 0.8: Գ Լ ՈՒ Խ 13. ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ ԱՌՔՈՒՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ Հոդված 74. Արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեություն հասկացությունը Սույն օրենքի իմաստով` արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեություն է համարվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանված կարգով տրված արտարժույթի դիլերային առքուվաճառքի լիցենզիայի հիման վրա արտարժույթի առքուվաճառքի գործունեությունը: Հոդված 75. Արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեության համար հաստատագրված վճար վճարողները 1. Վճարողներ են համարվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրված արտարժույթի դիլերային առքուվաճառքի լիցենզիայի հիման վրա արտարժույթի առքուվաճառքի գործունեություն իրականացնողները:

2. Սույն գլխի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, արժեթղթերի շուկայում գործունեություն իրականացնողների վրա: Հոդված 76. Արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեության համար հաստատագրված վճարի չափը Արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեության համար հաստատագրված վճարը սահմանվում է ամսական 125.0 հազար դրամ:»: Հոդված 4. Օրենքը 16-րդ գլխից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 16 1 -րդ գլխով` «Գ Լ ՈՒ Խ 16 1 . ԲԻԼԻԱՐԴ ԽԱՂԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ Հոդված 90 1 . Բիլիարդ խաղի կազմակերպման գործունեության համար հաստատագրված վճար վճարողները Վճարողներ են համարվում բիլիարդ խաղի կազմակերպման գործունեություն իրականացնողները: Հոդված 90 2 . Բիլիարդ խաղի կազմակերպման գործունեության համար հաստատագրված վճարի չափը Բիլիարդ խաղի կազմակերպման գործունեության համար հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է ելակետային տվյալի և համապատասխան ուղղիչ գործակցի արտադրյալի 20000-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ: Հոդված 90 3 . Բիլիարդ խաղի կազմակերպման գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալը Բիլիարդ խաղի կազմակերպման գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալ է համարվում տեղադրված խաղասեղանների քանակը: Հոդված 90 4 . Բիլիարդ խաղի կազմակերպման գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները Հաստատագրված վճարի հաշվարկման համար գործունեության իրականացման վայրի (օբյեկտի) գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցներն են` ա) Երևան քաղաքի համար` 2.0. բ) Երևան քաղաքից դուրս` 1.0:»: Հոդված 5. Օրենքի 94-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով` «4. Սույն հոդվածի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված խախտումների դեպքում վճարողից գանձվում է տուգանք` պակաս հաշվարկված կամ չհաշվարկված հաստատագրված վճարի 50 տոկոսի չափով, իսկ հարկային տեսչության մարմնի կողմից խախտումն արձանագրվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, նույն գործունեության տեսակի գծով նույն խախտումն արձանագրելու դեպքում տուգանք` պակաս հաշվարկված կամ չհաշվարկված հաստատագրված վճարի գումարի չափով: Վճարողները նշված տուգանքները բյուջե են վճարում հարկային տեսչության մարմնի կողմից համապատասխան ակտ ներկայացվելուց հետո` 10-օրյա ժամկետում:»: Հոդված 6. Օրենքի 97-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ` « Հոդված 97. Հաստատագրված վճարի չափի ինդեքսավորումը 2003 թվականի ապրիլ ամսից սկսած` յուրաքանչյուր 12-ամսյա ժամանակահատվածի համար, սույն օրենքին համապատասխան հաշվարկված հաստատագրված վճարի ամսական չափը և սահմանային չափերը (բացառությամբ սույն օրենքի 57 հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված սահմանային չափի) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ճշգրտվում են (ավելացվում կամ պակասեցվում են) նախորդ տարվա ընթացքում արձանագրված սպառողական գների ինդեքսի չափով (ստորակետից հետո` երկու նիշի ճշգրտությամբ):»: Հոդված 7. Օրենքի 98-րդ հոդվածում «և «ժթ» » թվարկումը փոխարինել «, «ժթ» և «ի»» թվարկումով: Հոդված 8. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 100-րդ հոդվածը: Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից: Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից հետո` քսան օրվա ընթացքում, օրենքի 7-րդ հոդվածի «ժա», «ժբ» և «ի» ենթակետերով նախատեսված գործունեություն իրականացնող վճարողները պարտավոր են իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմին ներկայացնել հայտարարություն` ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2002 թ. դեկտեմբերի 26 Երևան ՀՕ-485-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-485-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.01.2003-01.01.2018) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2002.12.30/60(235) Հոդ.1379 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 11.12.2002 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 26.12.2002 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.01.2003 Ուժը կորցրել է 01.01.2018 Հիմնական ակտ 11.12.2002, ՀՕ-485-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 07.07.1998, ՀՕ-236 07.07.1998, ՀՕ-236 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
11 դեկտեմբերի, 2002 թ.
Գործի #:
ՀՕ-485-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել