Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Բաբալարյան — ԵԴ/1185/01/22
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Բաբալարյան — ԵԴ/1185/01/22

Վճռաբեկ դատարանԵԴ/1185/01/2228 դեկտեմբերի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահող դատավոր՝ Դ.Բալայան Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի նախագահող դատավոր՝ Լ.Հովհաննիսյան 28 դեկտեմբերի 2022 թվական ք.Երնան ՀՇ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ նան Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ԱՊՈՂՈՍՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 16ի որոշման դեմ մեղադրյալ Գագիկ Հովիկի Բաբալարյանի պաշտպան Կ.Ալա

Ամբողջ Տեքստ

ՀԱԽ. Բի

7: ե՛լ Վ 3

(ԱՅՆ ԵԴ/1185/01/22

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր

իրավասության դատարանի

նախագահող դատավոր՝ Դ.Բալայան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի

նախագահող դատավոր՝ Լ.Հովհաննիսյան

28 դեկտեմբերի 2022 թվական ք.Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ նան Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

ԱՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 16ի որոշման դեմ մեղադրյալ Գագիկ Հովիկի Բաբալարյանի պաշտպան Կ.Ալավերդյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐՔԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2022 թվականի հուլիսի 28-ին Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նան Առաջին ատյանի դատարան) է ստացվել քրեական վարույթն ըստ մեղադրանքի՝ Արման Սարգսի Աշուղ-Ղարիբյանի ն Գագիկ Շովիկի Բաբալարյանի՝ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 2 դրվագ՝ 254-րդ հոդվածի 2-րդ մասի Լին, 3-րդ, 4-րդ կետերով ն 44-254-րդ հոդվածի 2-րդ մասի Լին, 3-րդ կետերով:

2. Առաջին ատյանի դատարանը, նախնական դատալսումների ընթացքում, քննութան առնելով մեղադրյալ՝ Գ.Բաբալարյանի նկատմամբ մինչդատական վարույթում կիրառված խափանման միջոցը վերացնելու, փոխելու կամ դրա ժամկետը երկարաձգելու հարցը, 2022 թվականի օգոստոսի 1-ի որոշմամբ մեղադրյալ Գ.Բաբալարյանի նկատմամբ նախաքննության ընթացքում որպես խափանման միջոց ընտրված կալանքի ժամկետը երկարաճգել է 3 (երեք) երեք ամիս ժամկետով:

Յ. Վերոնշյալ որոշման դեմ պաշտպան Կ.Ալավերդյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2022 թվականի սեպտեմբերի 16-ի որոշմամբ թողել է առանց քննության՝ բողոքարկման իրավուն, չունեցող անձ կողմից ներկայացված լինելու պատճառաբանությամբ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ պաշտպան Կ.Ալավերդյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի հոկտեմբերի 28-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

3

5. Բողոքի հեղինակի կարծիքով, Վերաքննի. դատարանը թուլ է տվել դատավարական իրավունքի այնպիսի էական խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:

Մասնավորապես, բողոք բերած անձը նշել է, որ 2022 թվականի օգոստոսի 18-ին մեղադրյալ Գ.Բաբալարյանի մայրը` Սիրարփի Մանուկյանը, դիմել է իրեն՝ որդու պաշտպանությունն Օ։Օ:իրականացնելւ համար, ինչի ցտարդյունքում կնքվել|Ս է համապատասխան համաձայնագիր: Վերոնշյալ համաձայնագրի, իր նույնականացման քարտի ն փաստաբանական գործունեության արտոնագրի պատճենները 2022 թվականի օգոստոսի 18-ին մուտքագրվել են Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի գրասենյակ:

Սակայն, Վերաքննիչ դատարանն առանց ստուգելու վերոնշյալ փաստական հանգամանքները, առանց քննության է թողել իր կողմից ներկայացված հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը:

Ի հիմնավորումն վերոնշյալ փաստարկի՝ բողոքաբերը, մեջբերելով արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող՝ դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ՀՀ Սահմանադրական դատարանի ն Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները, եզրահանգել է, որ մեղադրյալ Գ.Բաբալարյանի պաշտպանը հանդիսանալու վերաբերյալ օրենքով նախատեսված փաստաթղթերը չներկայացնելու հիմքով բողոքն առանց քննության թողնելու մասին որոշում կայացնելով՝ Վերաքննիչ դատարանն անհամաչափորեն սահմանափակել է իր պաշտպանյալի՝ դատարան դիմելու ն արդյունավետ իրավական պաշտպանություն հայցելու իրավունքը:

6. Միաժամանակ, բողոքաբերը, անդրադառնալով իր պաշտպանյալի նկատմամբ նախաքննության ընթացքում որպես խափանման միջոց ընտրված կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշմանը, նշել է, որ այն հիմնավորված ն պատճառաբանված չէ, քանի որ մեղադրյալի կողմից ոչ պատշաճ վարքագիծ ցուցաբերելու հավանական ռիսկը էականորեն նվազել է ն հնարավոր է իր

4

պաշտպանյալի նկատմամբ անազատության մեջ պահելու հետ չկապված այլընտրանքային խափանման միջոցի՝ գրավի կիրառումը:

7. Վերոշարադրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի օգոստոսի 11-ի ն Վերաքննիչ դատարանի` 2022 թվականի սեպտեմբերի 16-ի որոշումները արձանագրելով քրեադատավարական օրենքի էական խախտման փաստը ն կայացնել դրանց փոխարինող դատական ակա՝ մեղադրյալ Գ.Բաբալարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը՝ համակցված բացակայելու արգելքի հետ:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

8. Վերաքննի,։ Օ։`դատարանը,։ առանց քննության թողնելով պաշտպան Կ.Ալավերդյանի վերաքննիչ բողոքը, դատական ակտը պատճառաբանել է հետնյալ կերպ. «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 366-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ դատարանի որոշմամբ րողոքը թողնվում է առանց քննության, եթե՝ բողոքը բերել է բողոքարման իրավունք չունեցող անձը:

Հաշվի առնելով վերը նշվածը ն նկատի ունենալով, որ քրեական վարույթի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ բողոք բերող անձր՝ Կարեն Ալավերդյանը չի հանդիսանում քրեսւկան վարույթով մեղադրյալ Գագիկ Բարալարյանի պաշտպանը, ուարի ԵԴ/185/0122 գործով Կարեն Ալավերդյանի կողմից ներկայացված հատուկ վերանայման բողոքը պետք է թողնել առանց քննության (...)»:

Վճոաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավո՛ր է արդյոք Կ.Ալավերդյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետնությունը: ւՏե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 15-16:

5

10. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի Լին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:

ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն՝ «Հիմնական իրավունքների ն ազատությունների սահմանափաւկման համար ընփրված միջոցները պետք է պիտանի ն անհրաժեշտ լինեն Սահմանադրությաւմը սահմանված նպավեաւկին հասնելու համար: Սահմանափակման համար րնտրված միջոցներր պերք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի ն ազատության նշանակությանը»:

«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք, երը որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ: նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա արեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում: արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք»:

1. Արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող՝ դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է հետնյալ իրավական դիրքորոշումները.

- դատարանի մատչելիության իրավունքը բացարձակ չէ, ն պետությունները կարող են այն իրացնելու հնարավորություն, պայմանավորել որոշակի պահանջներով ն չափանիշներով»,

- պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, պարզապես պետության կողմից կիրառված

սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի՝ շ Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Լաօմ6 չ. ոլ, զործով 2003 թվականի հոկտեմբերի 17-ի վճիռը, գանգատ թիվ 32190/96, 85-րդ կետ, 51ոՒօջ»օշջն ս. Քօլոոմ գործով 2007 թվականի հուլիսի 9-ի վճիոր, գանգատ թիվ 59519/00, 124-րդ կետ, Տես ւ. Թաթողռ գործով 2012 թվականի հունվարի 17-ի վճիռը, գանգատ թիվ 36760/06, 230-րդ կետ:

6

դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը,

- դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, ն եթե կիրառված միջոցների ն հետապնդվող նպատակի միջն չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն:,

- ներպետական դատական ատյանները դատավարական կանոնները կիրառելիս պետ, է ձեռնպահ մնան դրանց չափազանցված ձնականացումից, որն իր ազդեցությունը կունենա դատավարության արդարացիության վրա» Դատարանի մատչելիության իրավունք, խախտվում է, երբ սահմանված կարգավորումները դադարում են ծառայել իրավական որոշակիության ն արդարադատության պատշաճ կազմակերպման նպատակներին ն վերածվում են իրավասու դատարանի կողմից գործն ըստ էության քննության առնելու խոչընդոտիճ:

12. Արդար դատաքննության իրավունքի համատեքստում կարնորելով դատարանի մատչելիության իրավունքը` Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձնավորել այն մասին, որ «Դատական մատչելիության իրավունքը պետք է լինի իրական ն ոչ թե պատրանքային, ինչը ենթադրում է, որ անձն իր իրավունքների ու ազատությունների խախտման յուրաքանչյուր դեպքում ողջամիտ

սահմանափալկումների պայմաններում, պետք է դատարան դիմելու իր խախտված իրավունքները ն ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա` Դատական պաշտպանության խիխրավուքի իրացման հնարավոր սահմանափաւկումները չպետք է ձնական բնույթ կրեն, որպեսզի շահագրգիռ անձր « Տես Մարդու իրավունքների եվրռպական դատարանի` 8ոռոօամ ս. Բոռոռշ գործով 1999 թվականի դեկտեմբերի 14-ի վճիռը, գանգատ թիվ 34791797, 36-րդ կետ, Էմյտոնհօու .. Թօուզուռ զործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 29294/02, 50-րդ կետ:

5 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 7/ռ/6հն չ. Բժռոշծ գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, զանգատ թիվ 35787/03, 29-րդ կետ:

6 Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` քունս ճում 0165 ւ. Օհօօօօ գործով 2006 թվականի հուլիսի 27-ի վճիռը, գանգատ թիվ 36998/02, 24-րդ կետ:

7

հավասար պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամի, անկախ ն անկողմնակալ դատարանի կողմից ողջամիվ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքի իրացման հնարավորություն ունենա: Հակառակ դեպքում կխախտվեն անձի՝ դատարանի մատչելիության ն արդար դատաքննության իրավունքները»:

12.1. Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ վերաքննիչ բողոքարկմանը ներկայացվող պահանջների պահպանումը` չպետք է այնպես մեկնաբանվի ն այն աստիճան ձնականացվի (62:6255Խ6 /0ոռճնջու, որ անձի դատական պաշտպանության, այդ թվում` արդարադատության մատչելիության իրավունքը ոչ իրավաչափորեն սահմանափակվի: Բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը պետք է հիմնված լինի վերաքննիչ բողոքարկմանը ներկայացվող պահանջների պահպանված չլինելու մասին փաստերի բովանդակային գնահատման վրա: Այլ կերպ՝ վերաքննիչ բողոքարկման դատավարական կանոնները պետք է մեկնաբանվեն դատարանի մատչելիության իրավունքի իրական ապահովման համատեքստում":

13. Սահմանադրական դատարանը՝ 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշմամբ փաստել է. «(...) (Վ/երաքննիչ բողոքում հայտնաբերված թերությունների կամ: սխալների նկատմամբ պերք է դրսնորվի տարբերակված մովեցում, ինչի հեւրնանքով անհրաժեշտ կլինի նան սահմանազատել դրանցից հետնող հնարավոր իրավական հետնանքները: Եթե ձեական պահանջների խախտման դեպքում չափազանց խիար հետնանքներ նախատեսելը կսահմանափակի անձի հիմնական իրավունքի իրացման հնարավորություն, ապա բովանդակային պահանջների խախտման հանդեպ անհամաչափ մեղմ գնահատականը կարող է այդ իրավունքի չարաշահման նախադրյալներ ստեղծել:

՛ Տես Վճռաբեկ դատարանի՝ Արթուր Այվազյանի գործով 203 թվականի սեպտեմբերի 13ի թիվ ՇԴ2/0007/15/12 որոշումը, 16-րդ կետ, Լնոն Հարությունյանի գործով 2016 թվականի հունիսի 24ի թիվ ԵԿԴ/0337/06/15 որոշումը, 13-րդ կետ:

8 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Հարություն Հարությունյանի գործով 2020 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԱՐԱԴ/0033/15/19 որոշման 12-րդ կետը:

8

(-)

Այսպիսով, եթե վերաքննիչ բողոք ներկայացրել է այն անձր, ով չուներ այդ իրավունքը, կամ բողոքը ժամկերանց է (բացսւկայում է այն վերականգնելու հիմնավոր որնէ պավճատ), կամ այն բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ վերաքննիչ բողոքարկման ն նման այլ այնպիսի հիմքերի առկայությամի, երբ անձր վերաքննիչ դատարանի գնահատմամի փաատրի ուժով, իրավական տեսանկյունից օրյեկտիվորեւ անկարող է իրացնել դատական բողոքարկման իր իրավունքը, ապա վերջինիս իրացման արգելքը, ինչը նախատեսված է |ՀՀ քրեական դավզաւվարության) (Թյրենսգրքի 381-րդ հոդվածի 2րդ մասում, իրավական պատշաճ գործընթացի արդյունքում կարող է գնահատվել իրավաչափ: Մինչդեռ, վերաքենիչ բողոքի բովանդակությանը ներկայացվող բնույթով ձեական որնէ նախապայմանի խախտման հիմքով, երը առկա է այն շտկելու իրավական ողջամիվ, հնարավորություն, անձին Սահմանադրությամբ երաշխավորված դավական բողոքարկման իր իրավունքի իրացումից զրկելը, սահմանավակելը, Սահմանադրական դավալրանի գնահավմամը չի կարող բխել մարդու իրավունքների ու ազատությունների արդյունավետ դատական պաշվապանության իրավունքի երաշխավորման ն խրացման սահմանադրորեն ամրագրված սկզբունքներից, ինչպե նան այդ ընագավառում հանրային իշխանությանն առաջադրված սահմանադրաիրավական նպավզակներից: Հեվւնաբար, Սահմանադրական դատարանը գտնում է, որ, վեճի առարկա իրավակարգավորմեւմը նախատեսված ձեական պահանջների չպահպանման հիմքով սահմանավակելով անձի հիմնական իրավունքների ն ազատությունների դատական պաշվայաւնության, այդ թվում արդարադատության փատրչելիության իրավունքը, խախպվել է Սահմանադրության 78րդ հոդվածում ամրագրված համաչափության ակզբունքը: Սահմանադրության 75»րդ հոդվածի սահմանադրաիրավական րովանդակության տեսանկյունից այդ իրավակարգավորումը չի համապափասխանում՝ իրավունքների ու

9

ազատությունների արդյունավոր իրականացման ընթացակարգի չափանիշներին (--)»":

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ Վերաքննիչ դատարանը՝ 2022 թվականի սեպտեմբերի 16ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի օգոստոսի 1Լի որոշման դեմ պաշտպան Կ.Ալավերդյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը թողել լ39իեէ ցտառանց քննության՝ պատճառաբանելով, որ վերաքննիչ բողոքը բերել է բողոքարկման իրավունք չունեցող անձը, քանի որ բողոք բերած անձը՝ Կարեն Ալավերդյանը, չի հանդիսանում քրեական վարույթով մեղադրյալ Գագիկ Բաբալարյանի պաշտպանը":

15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքը գնահատելով սույն որոշման 10-13րդ կետերում վկայակոչված իրավադրույթների ն արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե կոնկրետ դեպքում առկա է եղել վերաքննիչ բողոքի՝ բնույթով ձնական նախապայմանի խախտում, ապա այն շտկելու ողջամիտ հնարավորության առկայության պայմաններում Վերաքննիչ դատարանի կողմից այն առանց քննության թողնելը հիմնավոր համարվել չի կարող: Այլ խոսքով՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, Կ.Ալավերդյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելով ն վերջինիս իր կարգավիճակը հաստատող պատշաճ փաստաթղթերը ներկայացնելու հնարավորություն չտալով, ոչ իրավաչափորեն սահմանափակել է մեղադրյալի՝ դատարան դիմելու իրավունքը, որի արդյունքում խախտվել են անձի՝ դատական պաշտպանության ն դատարանի մատչելիության իրավունքները:

16. Բացի այդ, վճռաբեկ բողոքի ուսումնասիրությունից երնում է, որ 2022 թվականի օգոստոսի 19ին Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի գրասենյակ է մուտքագրվել Գ.Բաբալարյանի պաշտպանություն, ստանձնելու նպատակով վերջինիս հետ տեսակցություն 5 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ1420 որոշման 4.3-4.5-րդ Ն հն որոշման 8-րդ կետը:

10

կազմակերպելու համար փաստաբան Կ.Ալավերդյանի դիմումը, համաձայն որի՝ դիմումին կցված են եղել նան 2022 թվականի օգոստոսի 18-ի մեղադրյալ Գ.Բաբալարյանի պաշտպանությունն իրականացնելու նպատակով վերջինիս մոր՝ Ս.Մանուկյանի, ն փաստաբան Կ.Ալավերդյանի միջն կնքված համաձայնագրի, Կ.Ալավերդյանի նույնականացման քարտի ն փաստաբանական գործունեության արտոնագրի պատճենները':

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը սույն գործի նյութերի հետ Վերաքննիչ դատարան չի ուղարկել 2022 թվականի օգոստոսի 19-ին Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի գրասենյակ մուտքագրված՝ 2022 թվականի օգոստոսի 18-ի՝ մեղադրյալ Գ.Բաբալարյանի պաշտպանությունն իրականացնելու նպատակով վերջինիս մոր՝ Ս.Մանուկյանի, ն փաստաբան Կ.Ալավերդյանի միջն կնքված համաձայնագրի, Կ.Ալավերդյանի նույնականացման քարտի ն փաստաբանական գործունեության արտոնագրի պատճենները, որի արդյունքում հնարավորություն չի տրվել Վերաքննիչ դատարանին ստուգելու վերոնշյալ փաստարկները ն ճիշտ որոշում կայացնելու:

17. Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պաշտպան Կ.Ալավերդյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետնությունը հիմնավոր չէ:

ՀՇետնաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 16-ի որոշումը պետք է բեկանել ն գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության սոյն որոշմամբ արձանագրված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ համապատասխան որոշում կայացնելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ պարագայում հնարավորություն չունի անդրադառնալու բողոքաբերի՝ սույն որոշման 6-րդ կետում մատնանշված փաստարկներին, նկատի ունենալով, որ նրա վերաքննիչ բողոքը քննարկման առարկա չի դարձվել Վերաքննիչ դատարանում:

ւ Տե՛ս, նյութեր, հատոր 2-րդ թերթ 66:

11

Ելնելով վերոգրյալից, ն ղեկավարվելով ՀՃՀայաստանի Հանրապետության

Սահմանադրության 162-րդ, 163-րդ ն 171-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի

ՅԼրդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 36Լրդ, 363րդ ն 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Մեղադրյալ Գագիկ Հովիկի

Բաբալարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի

սեպտեմբերի 16-ի որոշումը բեկանել ն գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն

ենթակա չէ բողոքարկման:

՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

ՀՕՕՏՏՏՕՕՏ Ս. ՕՇԱՆՑԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
28 դեկտեմբերի, 2022 թ.
Գործի #:
ԵԴ/1185/01/22
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել