Արզարունի — ԵԿԴ/2711/02/10
Ամփոփում
քննելով Արմեն Ազիզյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.11.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Սնակ Արզարունու ընդդեմ Նարեգ ն Սարո Հարթունյանների՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, ն ըստ հակընդդեմ հայցի Սարո Հարթունյանի ընդդեմ Սնակ Արզարունու ն Արմեն Ազիզյանի՝ Սարո Հարթունյանի կողմից հօգուտ Սնակ Արզարունճու ն Արմեն Ազիզյանի կազմված ն նոտարական կարգով վավերացված (սեղանամատյանի համար՝ 12403) 0107.2009 թվականի պարտավորագրում արձանագրված «մաքուր շահույթի» 25 տոկոսը մասնակիորեն՝ Արմեն Ազիզյանին հատկացման ենթակա 9 տոկոսի մասով, ա
Ամբողջ Տեքստ
ՀՐՎ
ՆԱՆԸ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/271102/10 դատարանի որոշում 2022թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/271102/10
Նախագահող դատավոր՝ Ն. Մարգարյան
Դատավորներ՝ Ա. Մխիթարյան
Ն. Կարապետյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով եախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ
2022 թվականի փետրվարի 04-ին
գրավոր ընթացակարգով քննելով Արմեն Ազիզյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.11.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Սնակ Արզարունու ընդդեմ Նարեգ ն Սարո Հարթունյանների՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, ն ըստ հակընդդեմ հայցի Սարո Հարթունյանի ընդդեմ Սնակ Արզարունու ն Արմեն Ազիզյանի՝ Սարո Հարթունյանի կողմից հօգուտ Սնակ Արզարունճու ն Արմեն Ազիզյանի կազմված ն նոտարական կարգով վավերացված (սեղանամատյանի համար՝ 12403) 0107.2009 թվականի պարտավորագրում արձանագրված «մաքուր շահույթի» 25 տոկոսը մասնակիորեն՝ Արմեն Ազիզյանին հատկացման ենթակա 9 տոկոսի մասով, անվավեր ճանաձելու պահանջի մասին,
2
ՊԱՐԶԵՑ
1 Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Սնակ Արզարունին պահանջել է Նարեգ Հարթունյանից բռնագանձել 151.784.000 ՀՀ դրամ, իսկ Սարո Հարթունյանից՝ 846.263.220 ՀՀ դրամ:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Նարեգ ն Սարո Հարթունյանները պահանջել են Սարո Հարթունյանի կողմից հօգուտ Սնակ Արզարունու ն Արմեն Ազիզյանի կազմած ու նոտարական կարգով վավերացված 01.07.2009 թվականի պարտավորագրում արձանագրված «մաքուր շահույթի» 25 տոկոսը մասնակիորեն՝ Արմեն Ազիզյանին հատկացման ենթակա 9 տոկոսի մասով, ճանաչել անվավեր:
Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Էդ. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 02.04.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցի մասով գործի վարույթը կարճվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝
Կ. Չիլինգարյան, դատավորներ՝ Ա. Պետրոսյան, Ա. Խառատյան) 13.11.2014 թվականի որոշմամբ Նարեգ ն Սարո Հարթունյանների ներկայացուցջի վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 02.04.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 11.02.2015 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.11.2014 թվականի որոշման դեմ Նարեգ ն Սարո Հարթունյանների ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 11.03.2015 թվականի ն 22.04.2015 թվականի որոշումներով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 11.02.2015 թվականի որոշման դեմ նոր երնան եկած հանգամանքի հիմքով Նարեգ ն Սարո Հարթունյանների ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
Դատարանի 05.08.2016 թվականի վճռով վերանայվել է 02.04.2014 թվականի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը, ն հաստատվել է Դատարանի վճռի հարկադիր կատարման ընթացքում կողմերի միջն կնքված հաշտության համաձայնությունը:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.112019 թվականի որոշմամբ Արմեն Ազիզյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 05.08.2016 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմեն Ազիզյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխաններ են ներկայացրել Սարո Հարթունյանը (ներկայացուցիչ Անի Հակոբյան) ն Արթուր Հովսեփյանը (ներկայացուցիչ Մակիչ Մանուչարյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքենիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ ն 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքնեեհջի ն հիմեարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոեվեեցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքի 13-րդ, 32-րդ, 93-րդ ն 94-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը եշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Յ
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ տվյալ դեպքում բողոք բերած անձը, լինելով սույն գործով պատասխանող, չի ծանուցվել Դատարանի 02.04.2014 թվականի վճիռը վերանայելու գործի քննության մասին:
Դատական ակտի վերանայման արդյունքում հաստատված հաշտության համաձայնությունը հաստատելու մասին վճռով խախտվել են բողոք բերած անձի իրավունքները ն շահերը, քանի որ հաշտության համաձայնության կնքման արդյունքում նվազել է կողմերի միջե կնքված պարտավորագրով արձանագրված «մաքուր շահույթի» 25 տոկոսը, հետնաբար նվազել է նան բողոք բերած անձին հատկացման ենթակա 9 տոկոսի չափը: Բողոք բերած անձին չի ուղարկվել նան կայացված դատական ակտը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 04.11.2019 թվականի որոշումը ն գործն ուղարկել նոր քննության:
2.. Սարո Հարթունյանի ն Արթուր Հովսեփյանի ներկայացրած վճռաբեկ բողոքի պատասխանների հիմքը ն հիմնավորումները.
Արմեն Ազիզյանը սուն գործով կողմ չէ, քանի որ հակընդդեմ հայցով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է: Դատարանի կողմից բացառապես սկզբնական հայցով 02.042014 թվականի վճռով տրված կատարողական թերթի հիման վրա է հարուցվել դատական ակտի հարկադիր կատարման կատարողական վարույթը, որտեղ պահանջատեր էր Սնակ Արզարունին, իսկ պարտապաններ՝ Սարո ն Նարեգ Հարթունյանները: Կատարողական վարույթում առկա են միայն երկու կողմեր՝ պահանեջեատե ն պարտապան, հետնաբար միայն ապահանջատիրոջ ն
պարտապանին է վերապահված հաշտության համաձայնություն կնքելու իրավունք: Բողոքաբերի այն փաստարկը, որ չի ծանուցվել դատական նիստի վայրի ն ժամանակի մասին անհիմն է, քանի որ դատարանը կատարողական վարույթի կողմ չհանդիսացող անձին դատական նիստի վայրի ն ժամանակի մասին ծանուցելու նե դատական ակտն ուղարկելու պարտականություն չուներ: Դատարանի՝ հաշտության համաձայնությունը հաստատելու մասին վճիռը բացառապես վերաբերում է պահանջատիրոջ ն պարտապանների իրավունքներին ն պարտականություններին ն չի առնչվում բողոքաբերի իրավունքներին ու պարտականություններին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
1 Սույն քաղաքացիական գործով Դատարանի 02.04.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է (հատոր 7-րդ, գ.թ. 17-35):
2) Դատարանը 03.08.2016 թվականին հրավիրել է դատական նիստ, որտեղ պետք է քննության առնվեր թիվ ԵԿԴ/2711/02/0 քաղաքացիական գործով 02.04.2014 թվականի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռր վերանայելու ն վերոհիշյալ վճռի հարկադիր կատարման ընթացքում կողմերի միջե. կնքված հաշտության համաձայնությունը հաստատելու վերաբերյալ միջնորդությունը: Գործը քննող դատավորի օգնականը 01.08.2016 թվականին կազմել է տեղեկանք, որում նշել է, որ թիվ ԵԿԴ/2711/02/10 քաղաքացիական գործով 03.08.2016 թվականին, ժամը 11:30-ին միջնորդության քննարկման մասին կողմերին ծանուցել է հեռախոսակապի միջոցով (հատոր 10-րդ, գ-թ. 88):
3) Դատարանի 05.08.2016 թվականի վճռով վերանայվել է 02.04.2014 թվականի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը, ն հաստատվել է սույն քաղաքացիական գործով
4
վերոհիշյալ վճռի հարկադիր կատարման թիվ 01/02-2835/15 ն թիվ 0102-2792/15 կատարողական վարույթների ընթացքում կողմերի միջն կնքված հաշտության համաձայնությունը (հատոր 10-րդ, գ.թ. 99-102):
4) Սույն գործով բացակայում են 03.08.2018 թվականի դատական նիստի ժամանակի ն վայրի մասին Արմեն Ազիզյանի ծանուցված լինելու, ինչպես նան Դատարանի 05.08.2016 թվականի վճիռր վերջինիս ուղարկված լինելու մասին ապացույցները:
5) 01.07.2009 թվականին կազմված ն նոտարական կարգով վավերացված թիվ 2403 պարտավորագրի համաձայն՝ Սարո Հարթունյանը պարտավորվել է Հայաստանի Հանրապետությունում ստացած իր ձեռնարկատիրական (...) գործունեության մաքուր շահույթի 25 տոկոսը (...) որպես շահաբաժին տալ Ֆրանսիայի քաղաքացի Սնակ Արզարունուն (...), երբ այդ շահերն իրականանան ն ձեռք բերվեն նրա աշխատանքի ժամանակահատվածում, ով ազատ է այդ գումարը տնօրինել իր հայեցողությամբ, ըստ որում, տեղյակ ն համաձայն է, որ այդ 25 տոկոսից 9 տոկոսը տրվի Հայաստանի Հանրապետության քաղաքացի Արմեն Ազիզյանին՝ վերջինիս ն տնօրինության միջն ստորագրված համաձայնագրի հիման վրա (հատոր 1-ին, գ-թ. 18):
6) 01.07.2009 թվականին կազմված ն նոտարական կարգով վավերացված թիվ 2404 պարտավորագրի համաձայն Նարեգ Հարթունյանը ։պարտավորվել է Հայաստանի 6Հանրապետությունում ստացած իր ձեռնարկատիրական (..) գործունեության մաքուր շահույթի 25 տոկոսը (...) որպես շահաբաժին տալ Ֆրանսիայի քաղաքացի Սնակ Արզարունուն (...), երբ այդ շահերն իրականանան ն ձեռք բերվեն նրա աշխատանքի ժամանակահատվածում, ով ազատ է այդ գումարը տնօրինել իր հայեցողությամբ, ըստ որում, տեղյակ ն համաձայն է, որ այդ 25 տոկոսից 9 տոկոսը տրվի Հայաստանի Հանրապետության քաղաքացի Արմեն Ազիզյանին՝ վերջինիս ն տնօրինության միջն ստորագրված համաձայնագրի հիման վրա (հատոր 1-ին, գ.թ. 17):
4.Վճոաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահաեգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի Լին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել իրավահարաբերությաան ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակեերում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառեալ հետնյալ իրավական հարցադրումներին.
- արդյո՛ք դատարանը հարկադիր կատարողի դիմումի հիման վրա հաշտության համաձայնությունը հաստատելիս կրում է պարտականություն՝ պարզելու, թե որքանով են հաշտության համաձայնության մեջ տեղ գտած դրույթներն առեչվում այլ անձանց իրավունքներին ն օրինական շահերին, ն արդյոք հաշտության համաձայնությունը չի խախտում այլ անձաեց իրավունքներն ու օրինական շահերը:
Նկատի ունենալով, որ սույն գործով հաշտության համաձայնությունը Դատարանի կողմից հաստատվել է 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած ն 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական
5
դատավարության օրենսգրքի (այսուհետ Նախկին օրենսգիրք) վերաբերելի իրավակարգավորումների կիրառմամբ, ուստի բողոքում բարձրացված հարցը քննելիս կիրառելի են նշված կարգավորումները:
Այսպես՝ Նախկին օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն՝
1 Կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ:
2. Կողմերի միջն կայացված հաշտության համաձայնությունը ձնակերպվում է գրավոր:
3. Դատարանը, նախքան հաշտության համաձայնությունը հաստատելը, կողմերին պարզաբանում է դրա դատավարական հետնանքները:
4. Դատարանը չի հաստատում հաշտության համաձայնությունը, եթե այն հակասում է օրենքին ն այլ իրավական ակտերին կամ խախտում է այլ անձանց իրավունքները ն օրինական շահերը: Այդ դեպքերում դատարանը վեճը քննում է ըստ էության:
Նախկին օրենսգրքի՝ «Հարկադիր կատարողի դիմումով կողմերի հաշտության համաձայնության հիման վրա դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի վերանայման վարույթը» վերտառությամբ 36-րդ գլխի 202-րդ հոդվածի համաձայն՝ կողմերն իրավունք ունեն հաշտության համաձայնություն կնքել դատարանի վճռի հարկադիր կատարման ընթացքում: Կողմերի հաշտության համաձայնությունը կարող է վերաբերել նան դատարանի վճռի հարկադիր կատարման եղանակին, ժամկետներին ն կարգին: Կողմերը հաշտության համաձայնությունը կնքում են գրավոր՝ իրենց կողմից ստորագրված մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով: Կողմերն իրենց կնքած հաշտության համաձայնությունը ներկայացնում են հարկադիր կատարողին:
Նախկին օրենսգրքի 203-րդ հոդվածի համաձայն հարկադիր կատարողը, ստանալով կողմերի հաշտության համաձայնությունը, պարտավոր է կասեցնել կատարողական վարութը ն անհապաղ դիմել կատարողական թերթ տված դատարան:
Նախկին օրենսգրքի 204-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը, հարկադիր կատարողի դիմումի հիման վրա, վճիռը վերանայում է նույն օրենսգրքի 19-րդ գլխում սահմանված արագացված դատաքննության կարգով: Դատարանը վերանայում է միայն կայացրած վճռի այն մասը, որը վերաբերում է կողմերի հաշտության համաձայնությամբ սահմանված կատարման եղանակին, ժամկետին ն կարգին: Վճիռը վերանայելու մասին դատարանը կայացնում է վճիռ, որում շարադրվում է կողմերի հաշտության համաձայնության բառացի շարադրանքը (տեքստը):
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ Նախկին օրենսգրքի համաձայն՝ կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են կնքել գրավոր ձնակերպված հաշտության համաձայնություն: Օրենսդիրը համապարտադիր կերպով ամրագրել է դատարանի .պարտականությունը՝ հաստատելու ներկայացված հաշտության համաձայնությունը միայն դրա դատավարական հետնանքները կողմերին սպարզաբանելուց հետո: Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանը լիազորված է չհաստատելու ներկայացված հաշտության համաձայնությունը, եթե՝
Լ այն հակասում է օրենքին ն այլ իրավական ակտերին,
2. խախտում է այլ անձանց իրավունքները ն օրինական շահերը:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ հաշտության համաձայնություն ներկայացվելու դեպքում դատարանը նախնառաջ պետք է ստուգի դրա բովանդակությունը, դրանում առկա դրույթների համապատասխանությունն օրենքին ն
6
այլ իրավական ակտերին: Այնուհետն, պետք է պարզի, թե որքանով են հաշտության համաձայնության մեջ տեղ գտած դրույթներն առնչվում այլ անձանց իրավունքներին ն օրինական շահերին, ն արդյոք հաշտության համաձայնությունը խախտում է այլ անձանց իրավունքները ն օրինական շահերը:
Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում պետք է մեկնաբանել նան Նախկին օրենսգրքի 36-րդ գլուխը: Օրենսդիրը, կողմերին ընձեռելով դատարանի վճռի հարկադիր կատարման ընթացքում հաշտության համաձայնություն կնքելու հնարավորություն, սահմանել է հատուկ ընթացակարգ, քանի որ կողմերի հաշտության համաձայնությունը կարող է վերաբերել դատարանի վճռի հարկադիր կատարման եղանակին, ժամկետներին ն կարգին: Օրենսդիրը հարկադիր կատարողի համար սահմանել է պարտականություն՝ կողմերի հաշտության համաձայնությունը ստանալուց հետո կասեցնելու կատարողական վարույթը ն անհապաղ դիմելու կատարողական թերթ տված դատարան, իսկ դատարանը հարկադիր կատարողի ներկայացրած դիմումը քննության առարկա է դարձնում նույն օրենսգրքի 19-րդ գլխով սահմանված կարգով:
Վճռաբեկ դատարանը վերոնշյալ իրավական նորմերի վերլուծության արդյունքում արձանագրում է, որ Նախկին օրենսգրքի 36-րդ գլխի իրավակարգավորումներն ամեն դեպքում պետք է մեկնաբանվեն ն կիրառվեն նույն օրենսգրքի՝ դատավարության ցանկացած փուլում հաշտության համաձայնությունը հաստատելու վերաբերյալ ընդհանուր սկզբունքներից ելնելով: Դատարանը հաստատման ներկայացված գրավոր ձնակերպված հաշտության համաձայնություն քննարկելիս կրում է պարտականություն՝ պարզաբանելու դատավարության կողմերին դրա դատավարական հետնանքները, ն լիազորված է չհաստատելու ներկայացված հաշտության համաձայնությունը, եթե այն հակասում է օրենքին ն այլ իրավական ակտերին, խախտում է այլ անձանց իրավունքները ն օրինական շահերը: Այսինքն` ՎՃռաբեկ դատարանի գնահատմամբ՝ անկախ այն հանգամանքից, թե հաշտության համաձայնությունը ներկայացվել է դատավարության ընթացքում, թե օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հարկադիր կատարման ընթացքում հարկադիր կատարողի դիմումի հիման վրա՝ դատարանն իրավասու է հաստատելու հաշտության համաձայնությունը, եթե այն համապատասխանում է վերոնշյալ պարտադիր պահանջներին ն դրա իրավական հետնանքները պարզաբանված են կողմերին:
Նախկին օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի ն վայրի մասին տեղեկացվում են դատական ծանուցագրերի միջոցով (...):
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավարության մասնակիցներին դատական ծանուցագիրը`
1 ուղարկվում է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ.
2) հանձնվում է առձեռն, կամ
3) ուղարկվում է էլեկտրոնային եղանակով՝ սույն հոդվածի 4-րդ, 9-րդ ն 10-րդ մասերով սահմանված դեպքերում ն կարգով:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ դատական ձանուցագիրը պետք է հանձնվի անձամբ հասցեատիրոջը: Ծանուցագիրը համարվում է անձամբ հանձնված, եթե դրա ստացման մասին անդորրագիիը ստորագրված է անձամբ հասցեատիրոջ կողմից, կամ հասցեատերը ծանուցումը ստանալու անդորրագրի վրա ստորագրել է ծանուցագիրը ստանալուց հրաժարվելու մասին:
7
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե դատավարության մասնակից ֆիզիկական անձն իր հասցեն չի հայտնել, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ դատական նիստը սկսվելու պահին դատարանը չի ստացել ծանուցման մասին անդորրագիրը ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նան համապատասխան համայնքի ղեկավարին (Երնան քաղաքում՝ համապատասխան վարչական շրջանի ղեկավարին), իսկ նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 6-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիր «տեղադրվում է Հայաստանի 0Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:
Նույն հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ դատավարության մասնակցի գրավոր դիմումի հիման վրա դատական ծանուցումը կարող է կատարվել հեռախոսագրի, կարճ հաղորդագրության կամ էլեկտրոնային հեռահաղորդակցության այլ միջոցներով:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ՝ Եվրոպական դատարան) իր նախադեպային իրավունքում արձանագրել է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը կողմերի միջեն «արդարացի հավասարակշռության» իմաստով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1ին կետով երաշխավորված արդար դատաքենության հիմնական տարրերից մեկն է ն պահանջում է, որ յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, այդ թվում` ապացույցներ ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (տես Աեկերլն ըեդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 23.10. 1996 թվականի որոշումը, կետ 58):
ՀՀ վճռաբեկ դատարանը Եվրոպական դատարանի վերը նշված իրավական դիրքորոշման համատեքստում նախկինում կայացրած որոշումներում բազմիցս անդրադարձել է գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցման վերաբերյալ օրենսդրական համապատասխան իրավակարգավորումներին ն դրանց կիրառման հետ կապված հիմնախնդիրներին: Այսպես, դիտարկելով Նախկին օրենսգրքի 78-րդ հոդվածի՝ մինչն 03.07.2014 թվականը գործող խմբագրությամբ կիրառման հարցը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատական նիստի ժամանակի ն վայրի մասին գործին մասնակցող անձինք կամ նրանց ներկայացուցիչները պատշաճ ծանուցված են համարվում այն դեպքում, երբ դատարանում հավաստի տեղեկություն է ստացվում դատական ծանուցագիրը հասցեատիրոջը հանձնված լինելու մասին: Գործին մասնակցող անձանց՝ դատական նիստի ժամանակի ն վայրի, դատավարական այլ գործողությունների իրականացման մասին պատշաճ ծանուցումը կողմերի դատական պաշտպանության իրավունքի, իրավահավասարության ն մրցակցության սկզբունքների ապահովման կարնոր պայման է: «ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է նան, որ |լիրավահարաբերության ծագման պահին գործող| ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով նախատեսված՝ դատական նիստի ժամանակի ն վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկանալու իրավունքը ն դատարանի՝ նրանց տեղեկացնելու պարտականությունն ուղղակիորեն կապված են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` օրենքի առջե բոլորի հավասարության համընդհանուր սկզբունքի ն դրանից բխող ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով պաշտպանվող՝ մրցակցության ն կողմերի հավասարության սկզբունքների հետ: Նշված սկզբունքներն ամբողջ ծավալով կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձանցից յուրաքանչյուրին ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն: Ադ իսկ պատճառով դատական նիստի ժամանակի ն վայրի մասին գործին
8
մասնակցող անձանց տեղեկացնելը դատարանի պարտականությունն է, որը չպահպանելը Լլիրավահարաբերության ծագման պահին գործող| ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի իմաստով հանդիսանում է դատավարական իրավունքի էական խախտում: Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ լիրավահարաբերության ծագման պահին գործող| ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով նախատեսված ծանուցման պահանջը չպահպանելը հանգեցնում է նան Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի խախտման: (Ժեն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում ուղղակիորեն նշված չէ, սակայն Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում (տես Կոլոցցան ընդդեմ Իտալիայի գործով Եվրոպական դատարանի 12.02.1985 թվականի վճիռը, կետ 268) արտահայտել է այն դիրքորոշումը, որ Պայմանավորվող պետությունները ոչ միայն պետք է ամրագրեն քաղաքացիական իրավունքներ դատական պաշտպանության իրավունքը, այլն կոնկրետ գործով պետք է ապահովեն անձի կողմից այդ իրավունքի իրացման իրական հնարավորությունը (տե՛ս, օրինակ, «Հայկապ» բանկ ՓԲԸ-ի ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարեն ընդդեմ Շահեն Բաբայանի թիվ 2-226 (Ա) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.10.2006 թվականի, Շենգավիթի թաղապետարաեն ընդդեմ Ալվինա ն Լիանա Կազկոների ն մյուսների թիվ 3-2256(Ա) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21122006 թվականի որոշումները):
ՀՀ վճռաբեկ 89դգատարանը մեկ այ որոշմամբ՝։ փաստել է, որ
լիրավահարաբերութան ծագման պահին գործող`' ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասում 10.06.2014 թվականին ընդունված օրենքով կատարված ն 03.07.2014 թվականից ուժի մեջ մտած փոփոխությունները կրել են զուտ խմբագրական բնութ ն, ըստ երնույթին, նոր կանոնակարգում չեն նախատեսել: Ինչ վերաբերում է նույն հոդվածի 2-րդ մասին, ապա ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ այդ իրավանորմում կատարված փոփոխությունների արդյունքում ընդլայնվել է դատական ծանուցման եղանակների շրջանակը, առավել մանրակրկիտ ն հստակ ամրագրում են ստացել դատական ծանուցագրերը դատավարության մասնակիցներին հանձնելու միջոցները: Նշված նորմի համաձայն՝ այդ եղանակներն են.
1 ծանուցագիրը պատվիրված նամակով ուղարկելը, ընդ որում` հանձնման մասին ծանուցմամբ,
2) ծանուցագիրը դատավարության մասնակցին առձեռն հանձնելը,
3) էլեկտրոնային եղանակով ուղարկելը, որը, ընդ որում, իրագործելի է միայն նույն հոդվածի համապատասխան կետերով նախատեսված դեպքերում ն կարգով:
Ըստ այդմ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ ցանկացած դեպքում դատարանը պետք է կատարի դատավարության մասնակիցներին դատական նիստի ժամանակի ն վայրի մասին իրազեկելուն ուղղված ակտիվ գործողություններ ն ձեռնարկի ծանուցման՝ օրենսդրությամբ նախատեսված` կոնկրետ իրավիճակում հնարավոր բոլոր միջոցները ն եղանակները: Նոր իրավակարգավորումների պարագայում նս, անկախ ծանուցման ընտրված եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել դատավարության համապատասխան մասնակիցների` դատական նիստի մասին պատշաճ տեղեկացված լինելու փաստը: Հետնաբար, վերահաստատելով դատական ծանուցումների 0դատավարական ինստիտուտի վերաբերյալ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դրանք կիրառելի են նան (լիրավահարաբերության ծագման պահին գործող| ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ
9
հոդվածի` 03.07.2014 թվականից ուժի մեջ մտած խմբագրությամբ նախատեսված իրավակարգավորումների նկատմամբ (տե՛ս, Խաչիկ Պողոսյանն ըեդդեմ Ժենյա ն Հարություն Պողոսյանների թիվ ԵԿԴ/2767/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):
Միաժամանակ, օրենսդրի տրամաբանությունից բխում է, որ գործին մասնակցող անձինք պետք է ծանուցվեն ցանկացած դատավարական գործողության ժամանակի մասին, այդ թվում նան դատական նիստի ժամանակի ն վայրի մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ հարկադիր կատարողի դիմումով կողմերի հաշտության համաձայնության հիման վրա դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի վերանայման վարույթի ժամանակ դատական նիստին ներկա գտնվելու, իր իրավունքների պաշտպանության դատավարական միջոցներն օգտագործելու իրավունքը չի կարող համարվել միայն պահանջատիրոջը ն պարտապանին պատկանող բացառիկ իրավունք, այն պետք է վերապահվի նան գործին մասնակցող մյուս բոլոր անձանց, քանի որ կողմերի միջն կնքված հաշտության համաձայնությամբ կարող են շոշափվել նան այդ անձանց իրավունքները ն օրինական շահերը: Հետնաբար, բոլոր դեպքերում դատարանը կրում է գործին մասնակցող անձանց դատական նիստերի ժամանակի ն վայրի մասին պատշաճ ձնով ծանուցելու պարտականություն, այդ թվում նան հարկադիր կատարողի դիմումով կողմերի հաշտության համաձայնության հիման վրա դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի վերանայման վարույթի շրջանակներում, որտեղ դատարանը կրում է պարտականություն ծանուցելու ոչ միայն կատարողական թերթում նշված անձանց՝ պահանջատիրոջը ն պարտապանին, այլն գործին մասնակցող այլ անձանց նս, քանի որ գործում է այն կանխավարկածը, որ կատարողական վարույթի ընթացքում պահանջատիրոջ ն տպարտապանի կողմից ներկայացված հաշտության համաձայնությունը կարող է վերաբերել գործին մասնակցող մյուս անձանց իրավունքներին ն պարտականություններին:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի եկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանի 02.04.2014 թվականի վճռով Սնակ Արզարունու հայցն ընդդեմ Նարեգ ն Սարո Հարթունյանների՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, բավարարվել է, իսկ Սարո Հարթունյանի ընդդեմ Սնակ Արզարունու ն Արմեն Ազիզյանի Սարո Հարթունյանի կողմից հօգուտ Սնակ Արզարունու ն Արմեն Ազիզյանի կազմած ն նոտարական կարգով վավերացված պարտավորագրում արձանագրված «մաքուր շահույթի» 25 տոկոսը մասնակիորեն՝ Արմեն Ազիզյանին հատկացման ենթակա 9 տոկոսի մասով, անվավեր ճանաչելու պահանջի մասին հակընդդեմ հայցի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է՝ հակընդդեմ հայցից հրաժարվելու հիմքով: Նշված վճիռը մտել է օրինական ուժի մեջ:
Դատարանը 03.08.2016 թվականին հրավիրել է դատական նիստ, որտեղ քննության է առել հարկադիր կատարողի ներկայացրած միջնորդությունը՝ սույն քաղաքացիական գործով 02.04.2014 թվականի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը վերանայելու ն վերոհիշյալ վճռի հարկադիր կատարման ընթացքում կողմերի միջն կնքված հաշտության համաձայնությունը հաստատելու վերաբերյալ:
Դատարանի դատավոր Էդ. Ավետիսյանի օգնականը 01.08.2016 թվականին կազմել է տեղեկանք, որում նշել է, որ թիվ ԵԿԴ/2711/02/10 քաղաքացիական գործով 03.08.2018 թվականին ժամը 11:30-ին միջնորդության քննարկման մասին կողմերին ծանուցել է հեռախոսակապի միջոցով:
10
Դատարանի 05.08.2016 թվականի վճռով վերանայվել է 02.04.2014 թվականի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը, ն հաստատվել է սույն քաղաքացիական գործով վերոհիշյալ վճռի հարկադիր կատարման ընթացքում կողմերի միջն կնքված հաշտության համաձայնությունը, որի կողմերն են՝ Սնակ Արզարունու իրավահաջորդ Արթուր Հովսեփյանի ներկայացուցի: Վարդան Մկրտչյանը ն Սարո ու Նարեգ Հարթունյանների ներկայացուցիչ Մարտուն Պողոսյանը:
Սույն գործում բացակայում է ապացույցն այն մասին, որ Արմեն Ազիզյանը խնդրել է դատարանին իրեն ծանուցել հեռախոսակապի միջոցով, ինչպես նան բացակայում է ապացույցն այն մասին, որ վերջինս իրազեկված է եղել 03.08.2018 թվականի դատական նիստի ժամանակի ն վայրի մասին: Արմեն Ազիզյանին չի ուղարկվել նան Դատարանի 05.08.2016 թվականի վճիռը:
Վերաքննիչ դատարանը, մերժելով Արմեն Ազիզյանի վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ Դատարանի 02.04.2014 թվականի վճռով քաղաքացիական գործի վարույթը հակընդդեմ հայցի մասով կարճվել է հայցվորի՝ հայցից հրաժարվելու հիմքով, իսկ Դատարանի 05.08.2016 թվականի վճռով հաստատվել է բացառապես կատարողական վարույթի կողմերի պահանջատեր Արթուր Հովսեփյանի ն պարտապաններ Նարեգ ն Սարո Հարթունյանների կողմից կատարողական վարույթի ընթացքում կնքված հաշտության համաձայնությունը: Վերաքննիչ դատարանը արձանագրել է, որ 03.08.2016 թվականին նշանակված դատական նիստը հրավիրվել է կատարողական վարույթի կողմերի՝ պարտատիրոջ ն պարտապանների փոխադարձ կամահայտնության արդյունքում կնքված հաշտության համաձայնության քննարկման նպատակով, այնինչ բողոք բերած անձ Արմեն Ազիզյանը չի հանդիսացել թիվ ԵԿԴ/2711/02/10 քաղաքացիական գործով կայացված վճռի հիման վրա հարուցված կատարողական վարույթների կողմ: Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ հակընդդեմ հայցի մասով (որի շրջանակներում բողոք բերած անձ Արմեն Ազիզյանը հանդիսացել է պատասխանող) քաղաքացիական գործի վարույթի կարճման պայմաններում ն սկզբնական հայցի բավարարման արդյունքում տրված կատարողական թերթերի հիմքով հարուցված կատարողական վարույթներով կողմ չհանդիսանալու պարագայում առկա չի եղել նան հակընդդեմ հայցով պատասխանող Արմեն Ազիզյանին ծանուցելու դատավարական պարտականություն: «Վերաքննիչ դատարանը գտել է նան, որ վերաքննիչ բողոքը վերաբերում է կնքված հաշտության համաձայնությունը հաստատելու վերաբերյալ գործի վերաբերյալ Արմեն Ազիզյանին օրենքով սահմանված կարգով ծանուցելու դատավարական պարտականության առկայության հարցին, ուստի հաշտության համաձայնության բովանդակության ն բողոք բերած անձ Արմեն Ազիզյանի իրավունքների ն պարտականությունների կապի վերաբերյալ փաստարկները դուրս են բողոքի քննության շրջանակներից:
Վերոգրյալ իրավական վերլուծությունների լույսի ներքո սույն գործի փաստերի համադրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը դատական ակտի հարկադիր կատարման փուլում կողմերի կնքած հաշտության համաձայնություն հաստատելու վերաբերալ միջնորդության քննության շրջանակներում 03.08.2016 թվականին հրավիրված դատական նիստի վերաբերյալ ծանուցել է հաշտությունը կնքած կողմերին հեռախոսակապի միջոցով: Սույն քաղաքացիական գործում բացակայում են ապացույցներն այն մասին, որ հակընդդեմ հայցով պատասխանող Արմեն Ազիզյանը ծանուցվել է 03.08.2016 թվականի դատական նիստի վերաբերյալ, ն որ 05.08.2016 թվականի վճռի օրինակն ուղարկվել է Արմեն Ազիզյանին:
Դատարանը, 05.08.2016 թվականի վճռով հաստատելով հաշտության համաձայնությունը, գտել է, որ կողմերի կնքած հաշտության համաձայնությունը չի
11
հակասում օրենքին ն չի խախտում այլ անձանց իրավունքները ն օրինական շահերը: Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կնքված հաշտության համաձայնության, մասնավորապես «(...) կողմերն ընդունում ն ճանաչում են, որ ԵԿԴ/2711/0210 քաղաքացիական գործով կայացված վճռով հաստատված ն դրա հիման ճշտված հայցագին, ն Պարտապաններից հօգուտ Պահանջատիրոջ բռնագանձման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 209.253.198 դրամ, որից Նարեգ Հարթունյանից` 75.892.000 դրամ, Սարո Հարթունյանից` 133.361198 դրամ: Կողմերն ընդունում են, որ պարտապան Նարեգ Հարթունյանը 08.06.2016 թվականի դիմումով հրաժարվել է Պահանջատիրոջ իրավանախորդ Սնակ Արզարունու նկատմամբ 97.100.000 դրամ կատարողական թերթի պահանջներից, որով հաշվանցի կարգով լրիվ մարված է համարվում սույն հաշտության 3-րդ կետով պարտապան Նարեգ Հարթունյանից գանձման ենթակա գումարը, ինչպես նան մասնակի՝ 21208.000 դրամի չափով մարված է համարվում պարտապան Սարո Հարթունյանից բռնագանձման ենթակա գումարը (...» մասի բովանդակությունից հետնում է, որ համաձայնությամբ նախատեսված գումարի չափը հայցագնի համեմատությամբ փոփոխվել է, ն այն առնչվում է նան հակընդդեմ հայցով պատասխանող Արմեն Ազիզյանի իրավունքներին ն օրինական շահերին, քանի որ նման փոփոխության արդյունքում ուղղակիորեն կնվազի նան Սնակ Արզարունու ն Արմեն Ազիզյանի կազմած'`՞ ե նոտարական կարգով վավերացված 01.07.2009 թվականի պարտավորագրում արձանագրված «մաքուր շահույթի» 25 տոկոսի չափը՝ Արմեն Ազիզյանին հատկացման ենթակա 9 տոկոսի մասով: Հետնաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թեն քաղաքացիական գործի վարույթը՝ ըստ Սարո Հարթունյանի հաընդդեմ հայցի ընդդեմ Սնակ Արզարունու ն Արմեն Ազիզյանի՝ նշված պարտավորագրում արձանագրված «մաքուր շահույթի» 25 տոկոսը մասնակիորեն՝ Արմեն Ազիզյանին հատկացման ենթակա 9 տոկոսի մասով, անվավեր ճանաձելու պահանջի մասին, կարճվել է հակընդդեմ հայցից հրաժարվելու հիմքով, սակայն հաստատված հաշտության համաձայնությունն առնչվում է նան Արմեն Ազիզյանի իրավունքնեին Ան օրինական շահերին, ուստի Դատարանը հաշտության համաձայնությունը հաստատելու միջնորդությունը քննարկելիս կրում էր նշանակված դատական նիստի մասին ծանուցելու գործին մասնակցող բոլոր անձանց ծանուցելու պարտականություն:
Բացի վերոնշյալից Վճռաբեկ դատարանն արձանագրում է նան, որ գործի քննության պահին գործող Նախկին օրենսգրքի կարգավորումներից բխում է, որ գործին մասնակցող անձինք պետք է ծանուցվեն Օ:ցանկացած դատավարական գործողության վերաբերյալ, հետնաբար Դատարանը պետք է ծանուցեր հակընդդեմ հայցով համապատասխանող Արմեն Ազիզյանին հարկադիր կատարողի դիմումով կողմերի հաշտության համաձայնության հիման վրա դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի վերանայման վարույթի շրջանակներում նշանակված դատական նիստի տեղի ն ժամանակի մասին, ինչպես նան նրա համար պետք է պարզաբանվեին հաշտության համաձայնությունը հաստատելու դատավարական հետնանքները, որպեսզի վերջինս ունենար իրական հնարավորություն` իրացնելու իր դատավարական իրավունքները, մասնավորապես` հայտնելու իր դիրքորոշումը դատական ակտի կատարման փուլում կնքված հաշտության համաձայնության վերաբերյալ:
Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս ատյաններն անտեսել են այն հանգամանքը, որ հարկադիր կատարման փուլում ներկայացված հաշտության համաձայնությունը նույնպես կարող է հաստատվել միայն այն պայմաններում, երբ դրանում առկա բոլոր դրույթները համապատասխանում են
12
օրենքներին ն այլ իրավական ակտերին, ինչպես նան դրանով չեն խախտվում այլ անձանց իրավունքները ն օրինական շահերը: Մինչդեռ, բողոքաբեր Արմեն Ազիզյանը պատշաճ ձնով չի ծանուցվել 03.08.2016 թվականի դատական նիստի ժամանակի ն վայրի մասին: Հաշտության համաձայնության հաստատման վերաբերյալ դատական նիստն իրականացվել է վերջինիս բացակայությամբ՝ չապահովելով նրա` հաշտության համաձայնության վերաբերյալ տեղեկացված լինելու դիրքորոշում հայտնելու, հաշտության համաձայնութան դատավարական հետնանքների վերաբերյալ դատարանի կողմից պարզաբանված լինելու իրավունքները, ինչն արդար դատաքննության իրավունքի ապահովման կարնորագույն նախապայման է, քանի որ դատական քննությունն առանց կողմերի հավասար տեղեկացվածության նշանակում է մրցակցության ն կողմերի հավասարության հիմնարար դրույթների անհամաչափ ձնականացում ն առարկայազրկում:
Վճռաբեկ բողոքի պատասխանում եշված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու ն գործը նոր քննության ուղարկելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին ն թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նան դատարանի ն գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղելր դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու ն բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են «Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ սուն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ն 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
13
ՈՐՈՇԵՑ
Լ. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.112019 թվականի թվականի որոշումը ն գործն ուղարկել Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Զեկուցող Ա.
ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Հ ԺՄ
ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՓԸ Վ
ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԸՍԷ
ՍԵԴՐԱԿՅԱՆ
ՁԸ Ձ Ո Ո ԽՆ
ՏԱՎԱՐԱՑՅԱՆ
Հատուկ կարծիք հայտնած դատավորներ՝ Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ, Գ. ՀԱԿՈԲՅԱՆ:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 7 հունիսի, 2019 թ.
- Գործի #:
- ԵԿԴ/2711/02/10
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
