Մկրտչյան — ՎԴ/0511/05/22
Ամփոփում
քննելով Սիրուն Մկրտչյանի բերած վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 01.04.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ վարչական գործով ըստ հայցի Սիրուն Մկրտչյանի ընդդեմ Երնանի քաղաքապետարանի` Երնան քաղաքի Արշակունյաց պողոտա թիվ 333/1 հասցեին հարակից տարածքում գտնվող ինքնակամ կառույցն օրինականացնելու ն մինչն 31.12.2020 թվականը գործող վաճառքի գներով օտարելու վերաբերյալ ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ նախատեսված վարչական ակտը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապ
Ամբողջ Տեքստ
ԱՆ
ԱՅՑ:
շոլ:
լ լաո: Ս
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/0511/05/22
դատարանի որոշում 2023թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/0511/05/22
Նախագահող դատավոր՝ Ա. Պողոսյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող ն զեկուցող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
2023 թվականի փետրվարի 07-ին
գրավոր ընթացակարգով քննելով Սիրուն Մկրտչյանի բերած վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 01.04.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ վարչական գործով ըստ հայցի Սիրուն Մկրտչյանի ընդդեմ Երնանի քաղաքապետարանի` Երնան քաղաքի Արշակունյաց պողոտա թիվ 333/1 հասցեին հարակից տարածքում գտնվող ինքնակամ կառույցն օրինականացնելու ն մինչն 31.12.2020 թվականը գործող վաճառքի գներով օտարելու վերաբերյալ ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ նախատեսված վարչական ակտը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Սիրուն Մկրտչյանը պահանջել է պարտավորեցնել Երնանի քաղաքապետարանին տրամադրել Երնան քաղաքի Արշակունյաց պողոտա թիվ 333/1 հասցեին հարակից տարածքում գտնվող ինքնակամ կառույցն օրինականացնելու ն մինչն 3112.2020 թվականը գործող վաճառքի գներով օտարելու վերաբերյալ ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ նախատեսված վարչական ակտը:
2
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Կ. Զարիկյան) (այսուհետ՝ Դատարան) 03.02.2022 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 01.04.2022 թվականի որոշմամբ Սիրուն Մկրտչյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 03.02.2022 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սիրուն Մկրտչյանը (ներկայացուցիչ՝ Դավիթ Ազիզյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Ս Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ ն 4-րդ մասերի դրույթները կիրառելի չեն եղել սույն վարչական գործով ինչպես Դատարանի կողմից «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշման կայացման, այնպես էլ Վերաքննիչ դատարանի կողմից «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման կայացման համար:
«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի բովանդակությունից հետնում է, որ նուն իրավանորմի ուժով կայացված վարչական ակտի ձեռքբերման համար անձը նույնպես պետք է վարչական մարմնին դիմի՝ պահանջելով կատարել որոշակի գործողություն՝ իրեն հանձնել օրենքով սահմանված ժամկետում չընդունված վարչական ակտը:
Այս պարագայում նս գործում են «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված վարչական վարույթի
իրավակարգավորումները, սակայն մեկ տարբերությամբ՝ վարչական մարմինը ոչ թե պետք է վարչական ակտ կայացնի, այլ պետք է կատարի գործողություն՝ արդեն իսկ առկա վարչական ակտը հանձնի դրա հասցեատիրոջը:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ անձի դիմումի հիման վրա վարչական ակտի կայացմանն ուղղված վարույթը ն «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի հիմքով արդեն իսկ կայացված վարչական ակտ ձեռք բերելուն ուղղված վարույթը տարբեր վարչական վարույթներ են, քանզի մի դեպքում անձն ակնկալում է վարչական ակտի կայացում, իսկ մյուս դեպքում՝ ընդամենը ցանկանում է ձեռք բերել օրենքի ուժով կայացված վարչական ակտը: Ընդ որում, «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված չէ որնէ ժամկետ առ այն, թե անձը երբ պետք է դիմի նույն օրենքի 48-րդ հոդվածի ուժով կայացված վարչական ակտը ձեռք բերելու համար, որպիսի պայմաններում, քննարկվող հիմքով վարչական ակտն օրենքի ուժով կայացված լինելու պարագայում անձը սահմանափակված չէ որնէ ժամկետով
Յ
ն ցանկացած պահի կարող է դիմել ն պահանջել «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի ուժով կայացված վարչական ակտը:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ այն պարագայում, երբ խոսքը վերաբերում է «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի ուժով կայացված վարչական ակտը ձեռք բերելու հիմքով հարուցված վարչական վարույթին, գործողութան կատարման հայցատեսակիի համար սահմանված դատավարական ժամկետները պետք է հաշվարկվեն՝ հիմք ընդունելով վարչական ակտի ձեռքբերմանն ուղղված վարույթային դեպքերը: Ընդ որում, ինչպես վերը նշվեց, վարչական ակտը ձեռք բերելուն ուղղված վարչական վարույթի հարուցման համար անձը որնէ ժամկետով սահմանափակված չէ ն «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի ուժով կայացված վարչական ակտի ձեռք բերման համար կարող է դիմել վարչական մարմնին առանց որնէ ժամկետային սահմանափակման:
2) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածը, սխալ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը եշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածը ն հաշվի չի առել, որ նշված հոդվածով սահմանված «դիմում», «մերժում», «հայցվող գործողության կատարման համար սահմանված ժամկետ» եզրույթները վերաբերում են բացառապես կայացված վարչական ակտը պահանջելու վարույթին ն որնէ առնչություն չունեն վարչական ակտի կայացմանն ուղղված վարույթին, քանզի վարչական ակտի կայացմանն ուղղված վարույթը «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի ուժով վարչական ակտի կայացմամբ արդեն իսկ ավարտված է:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նան, որ հայցվորի կողմից 25.11.2021 թվականին ներկայացված դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը պետք է ավարտվեր Երնանի քաղաքապետարանի կողմից հայցվորին ինքնակամ կառույցի օրինականացման վերաբերյալ վարչական ակտի տրամադրմամբ, որը, սակայն, պատասխանող վարչական մարմնի կողմից չի կատարվել: Նշված հանգամանքը հիմք ընդունելով` հայցվորը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան, հետնաբար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը կիրառելի չէր:
Բացի այդ, մեկ այլ գործով ստորադաս դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածը կիրառվել է հակասող մեկնաբանությամբ:
Այսպես թիվ «ՎԴ/5179/05/21 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից 23.07.2021 թվականին կայացված ն օրինական ուժի մեջ մտած որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածը կիրառվել է
4
հակասող մեկնաբանությամբ: Նշված որոշմամբ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը բավարարել է հայցվոր Ալեքսանդր Սիմոնյանի ներկայացուցչի կողմից բերված վերաքննիչ բողոքը՝ հայտնելով հետնյալ դիրքորոշումը. «(..) բարենպաստ վարչական ակտ ընդունելու մասին 2020 թվականի հոկտեմբերի 06-ին Քաղաքապետարան ներկայացված հայցվորի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարութի քննության համար «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված երեսեօրյա ժամկետում որնէ վարչական ակտ չի կայացվել, որպիսի փաստի հաշվառմամբ 2021 թվականի մարտի 15-ին Քաղաքապետարան ներկայացված նոր դիմումով հայցվորը պահանջել է տրամադրել «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի հիմքով այլնս ընդունված բարենպաստ վարչական ակտի մասին վկայող փաստաթուղթը: Մինչդեռ, ՀՀ օրենսդրությամբ սահմանված երեսեօրյա ժամկետում Քաղաքապետարանը չի կատարել 2021 թվականի մարտի 15-ի դիմումով հայցվորի ակեկալած գործողությունը չտրամադրելով հայցվորի պահանջած փաստաթուղթը: Ըստ այդմ, 2021 թվականի մայիսի 12-ին հայցվորը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան պահանջելով պարտավորեցնել Քաղաքապետարանին կատարելու հայցվորի ակեկալած գործողությունը տրամադրելու հայցվորի պահանջած փաստաթուղթը: Մինչդեռ, Վարչական դատարանը բողոքարկված որոշմամբ հայցադիմումը վերադարձրել է' պատճառաբանելով, որ հայցվորի կողմից բաց է թողեվել գործողությունների կատարման հայց ներկայացնելու դատավարական ժամկետը, քանի որ հայցադիմումը ներկայացվել է 2021 թվականի մայիսի 12-ին այն դեպքում, երբ հայցվորի կողմից բարենպաստ ակտ ստանալու եպատակով Քաղաքապետարանին առցանց դիմում է ներկայացվել 2020 թվականի հոկտեմբերի 05-ին: Ընդ որում, Վարչական դատարանն ընդգծել է, որ հայցադիմումին կից չի ներկայացվել բաց թողեված դատավարական ժամկետը վերակաեգնելու մասին միջնորդություն: (..) Վերաքենիչ դատարանն ընդգծում է, որ այն դեպքում, երբ վարչական մարմեին ներկայացված դիմումով անձն ակնկալում է գործողության կատարում, իսկ վարչական մարմինը ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում որնէ կերպ չի արձագանքում անձի դիմումին, ապա անձի մոր ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածով նախատեսված գործողության կատարման հայցի ներկայացման ծագած իրավունքը կարող է իրացվել գործողության կատարման համար վարչական մարմնին ներկայացված դիմումի քննության համար այդ վարչական մարմեիե ՀՀ օրենսդրությամբ հատկացված ժամկետը լրանալուց հետո' երկամսյա ժամկետում:
Քենարկվող դեպքում, համաձայն հայցվորի փաստարկների, գործողության կատարման հայցվորի գնահատմամբ 2021 թվականի մարտի 15ի դրությամբ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի հիմքով այլես ընդունված բարենպասր վարչական ակրի տրամադրման պահանջով 2021 թվականի մարտի 15-ին Քաղաքապետարան ներկայացված հայցվորի դիմումին ՀՀ օրենսդրությամբ սահմանված երեսեօրյա ժամկետում վարչական մարմիեը' Քաղաքապետարանը, որնէ կերպ չի արձագանքել: Սա նշանակում է, որ նույն պահանջով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հայցը ներկայացնելով 2021 թվականի մայիսի 12-ին' հայցվորը պահպանել է ՀՀ վարչական
5
դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի Լին մասի 3րդ կետի «բ» ենթակետով սահմանված դատավարական ժամկետը, քանի որ հայցը հարուցվել է գործողության կատարման համար վարչական մարմնին ներկայացված դիմումի քննության համար այդ վարչական մարմեին' Քաղաքապետարանին, ՀՀ օրենսդրությամբ հատկացված ժամկետը լրանալուց հետո' երկամսյա ժամկետում: Հերնապես Վերաքենիչ դատարանը հիմեավոր չի որակում դատավարական ժամկետները հայցվորի կողմից բաց թողեված լինելու մասին Վարչական դատարանի եզրահաեգումը: (..) «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի ուժով վարչական ակտ ընդունված լինելու մասին վկայող համապատասխան փաստաթուղթը ստանալու ուղեգծում անձը սահմանափակված չէ որնէ ժամանակային տիրույթով' «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի ուժով վարչական ակտ ընդունված լինելու մասին վկայող համապատասխան փաստաթուղթը տրամադրելու վերաբերյալ գործողության կատարման համար վարչական մարմին դիմում ներկայացնելու անձի իրավունքի իրացման մասով ՀՀ օրենսդրությամբ որնէ ժամկետ սահմանված չլինելու հիմքով: Իսկ վարչական դատարանում հայցը հարուցվելու տեսակյունից առանցքային է ոչ թե այն փաստը, թե երբ է անձը դիմել վարչական մարմին բարենպաստ վարչական ակտ ընդունելու խնդրանքով, այլ այն պահը, թե երբ է անձը ներկայացրել իր գնահատմամբ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի ուժով վարչական ակտ ընդունված լինելու մասին վկայող համապատասխան փաստաթուղթը տրամադրելու դիմումը, քանի որ, ինչպես արդեն եշվեց նախորդիվ, «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի ուժով վարչական ակտ ընդունված լինելու մասին վկայող համապատասխան փաստաթուղթը տրամադրելու վերաբերյալ գործողության կատարման համար վարչական մարմին դիմում ներկայացնելու իրավունքի իրացման ուղեգծում անձը որնէ ժամանակային տիրույթով կաշկանդված չէ»:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «վերացնել Վերաքենիչ դատարանի 0104.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասինե» որոշումը ն կայացնել նոր ակտ՝ Սիրուն Մկրտչյանի կողմից ներկայացված հայցադիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ»:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ այլ գործով ստորադաս դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտում ՀՀ :վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածը կիրառվել է հակասող մեկնաբանությամբ, ն գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական
6
դիրքորոշումները` օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունվելու հետնանքով վարչական ակտն ընդունված համարվելու դեպքում օրենքով նախատեսված համապատասխան փաստաթուղթը տրամադրելու վերաբերյալ գործողության կատարման հայցով դատարան դիմելու ժամկետների առանձնահատկությունների վերաբերյալ, կարող են էական նշանակություն ունենալ նմանատիպ գործերով միասնական ն կանխատեսելի դատական պրակտիկա ձնավորելու համար: Միննույն ժամանակ, սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը -պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ ստորադաս դատարանների կողմից թուլ է տրվել րլթֆՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի, «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 4-րդ մասի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ինչը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.
Սույն բողոքի քենության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետնյալ իրավական հարցադրումներին.
- օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունվելու հետնանքով ֆիկցիայի ուժով ընդունված վարչական ակտը (այսուհեր նան' ֆիկտիվ ակտ) փրամադրելու համար «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 4րդ մասով սահմանված յոթեօրյա ժամկետը վերաբերելի է վարչական մարմեի՞ն, թե դիմում ներկայացրած անձին,
- Ֆիկրիվ ակտե ըեդունված լինելու փաստը վկայող համապատասխան փաստաթուղթը փտրամադրելու վերաբերյալ ներկայացված դիմումի առնչությամբ վարչական մարմեի կողմից անգործություն դրսնորելու ն պահանջվող փաստաթուղթը չտրամադրելու դեպքում ո՞ր պահից է հոսում գործողության կատարման հայցով դատարան դիմելու ժամկետը:
1) «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վարչարարությունը՝ վարչական մարմինների արտաքին ներգործություն ունեցող գործունեությունն է, որը եզրափակվում է վարչական կամ նորմատիվ ակտերի ընդունմամբ, ինչպես նան գործողություն կամ անգործություն, որն անձանց համար առաջացնում է փաստական հետնանքներ:
«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի համաձայն՝ վարչական վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է: Օրենքով կարող են սահմանվել հատուկ՝ 30 օրից կարճ կամ ավելի երկար ժամկետներ: Վարչական վարույթի ժամկետն սկսվում է դիմումը տվյալ վարչական մարմնում մուտքագրելու օրվանից, իսկ վարչական մարմնի նախաձեռնությամբ ընդունվելիք վարչական ակտերի համար՝ նախաձեռնության օրվանից: (...):
«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմինը նույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» ն «ե» կետերի
7
պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումի հիման վրա հարուցված վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում որնէ որոշում չի կայացնում, ապա վարչական ակտը համարվում է ընդունված, ն դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե դիմումով հայցվում է որոշակի փաստ հաստատելու կամ արձանագրելու վերաբերյալ վարչական ակտի ընդունում, որով սահմանված իրավունքները անձինք կարող են հավաստել սահմանված ձնի փաստաթղթով, ապա փաստաթուղթը՝ չստացած անձն ազատվում է այն պատասխանատվությունից կամ պարտականություններից, որոնք օրենքով սահմանվում են այդ փաստաթուղթը չունենալու համար:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ վարչական մարմինը նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված փաստաթուղթն իր նախաձեռնությամբ կամ համապատասխան դիմումի հիման վրա դիմող անձին է տրամադրում վարչական ակտն ընդունելու ժամկետը լրանալուց հետո՝ ոջ ուշ, քան յոթնօրյա ժամկետում:
Վերոգրյալ իրավակարգավորումներից հետնում է, որ օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունվելու հետնանքով ֆիկցիայի ուժով ընդունված վարչական ակտը դիմող անձին է տրամադրվում կամ վերջինիս դիմումի հիման վրա, կամ վարչական մարմնի նախաձեռնությամբ: Ընդ որում, օրենսդիրը սահմանել է նան, որ ֆիկցիայի ուժով ընդունված վարչական ակտը դիմող անձին է տրամադրվում վարչական ակտն ընդունելու ժամկետը լրանալուց հետո՝ ոչ ուշ, քան յոթնօրյա ժամկետում:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նշված ժամկետը վերաբերելի է միայն վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական ակտը տրամադրելուն հետնյալ պատճառաբանությամբ.
Վարչական մարմինների հետ հարաբերություններոմ ֆիզիկական ու իրավաբանական անձանց՝ ՀՀ Սահմանադրությամբ ն օրենքներով սահմանված իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության պատշաճ երաշխիք ապահովելու նպատակով ՀՀ Ազգային ժողովի կողմից 18.02.2004 թվականին ընդունվել է «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը, որի 1-ին հոդվածում ամրագրվել է, որ նույն օրենքը սահմանում է վարչարարության հիմունքները, կարգավորում է վարչական ակտեր ընդունելու, վարչական ակտերը, վարչական մարմինների գործողությունները Ա անգործությունը բողոքարկելու, վարչական ակտի կատարման, վարչական ծախսերի, ինչպես նան վարչարարությամբ հասցված վնասի հատուցման հետ կապված՝ վարչական մարմինների ն ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջն ծագած հարաբերությունները:
«Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ գլխում (հոդվածներ 4-12) ամրագրվել են նան վարչարարության հիմնարար սկզբունքները: Մասնավորապես, «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինները պարտավոր են հետնել օրենքների պահպանմանը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական
8
մարմինների լիազորությունները սահմանվում են օրենքով կամ օրենքով նախատեսված դեպքերում՝ իրավական այլ ակտերով:
Վերոգրյալ իրավակարգավորումների վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներից մեկում արձանագրել է, որ իրավական պետությունում վարչական մարմիններն իրենց գործունեությունում «ազատ» չեն, այլ կապակցված են իրավունքով ն օրենքով, ինչը դրսնորվում է նան օրենքի գերակայությամբ (վարչական մարմնի ոչ մի իրավական ակտ, գործողություն կամ անգործություն չպետք է հակասի օրենքին Ա օրենքի վերապահմամբ (վարչական մարմինը որնէ լիազորություն իրականացնելու համար պետք է լիազորված լինի օրենքով): «Վարչարարություն իրականացնող բոլոր մարմինները պարտավոր են պահպանել վարչարարության հիմնարար սկզբունքները, որոնցից առավել մեծ նշանակությամբ, թերնս, առանձնանում է «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածում ամրագրված՝ վարչարարության օրինականության սկզբունքը: Այն իրավական պետության հիմնաքարերից մեկն է, քանի որ, եթե վարչական մարմինները գործում են ոչ թե իրավաչափորեն, այլ կամայականորեն, ապա մյուս սկզբունքների պահպանումն այլնս իմաստազրկվում է (տե'ս, «ԱՄՈԿԱ ԳԼԱՍ» ՍՊԸ-ե ըեդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/7522/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.03.2022 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում անդրադառնալով օրինականության սկզբունքին` նշել է, որ այս սկզբունքն ուղղակիորեն պահանջում է, որ պետական մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեությունը հիմնված լինի Սահմանադրության ն օրենքի վրա. (...): Օրինականության սկզբունքը բացառիկ կարնոր նշանակություն ունի հատկապես այն ժամանակ, երբ պետական մարմիններն առնչվում են մասնավոր անձանց հիմնական իրավունքների հետ (տե'ս, «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն ըեդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/2127/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով օրենսդիրը նախատեսել է օրինականության ենթասկզբունք հանդիսացող օրենքի վերապահումը: Օրենքի վերապահում նշանակում է, որ վարչական մարմինը որնէ գործողություն իրականացնելու համար պետք է լիազորված լինի օրենքով կամ օրենքով նախատեսված դեպքում նան այ իրավական ակտով (տես, ՀՀ ֆինանսների նախարարության Կապանի տարածքային հարկային տեսչությունն ընդդեմ «Վարդանի Զարթոնքը» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/1193/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
Վերը վկայակոչված իրավանորմերի Ա ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո դիտարկելով «Վարչարարության հիմունքների ն վարչական վարութի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն բխում է նշված օրենքի վարչական մարմինների հետ հարաբերություններում ֆիզիկական ու
9
իրավաբանական անձանց՝ ՀՀ Սահմանադրությամբ ն օրենքներով սահմանված իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության պատշաճ երաշխիք ապահովելու նպատակից, ինչից հետնում է, որ բարենպաստ վարչական ակտ ընդունելու վերաբերյալ անձի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթն օրենքով սահմանված ժամկետում չեզրափակելու, այսինքն՝ անգործություն ցուցաբերելու իրավական հետնանքը վրա հասնելու, այն է՝ ֆիկցիայի ուժով վարչական ակտն ընդունված համարվելու պարագայում վարչական մարմինը կաշկանդված լինելով վարչարարության օրինականության հիմնարար սկզբունքով, վարչական ակտն ընդունելու ժամկետը լրանալուց հետո՝ ոչ ուշ, քան յոթնօրյա ժամկետում պարտավոր է դիմող անձին տրամադրել վարչական ակտը:
Միննույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոգրյալ ժամկետը կիրառելի չէ վարչական մարմնից բարենպաստ վարչական ակտ հայցող անձանց նկատմամբ, քանի որ վերջիններիս համար օրենքով սահմանված չէ որնէ ժամկետ ֆիկցիայի ուժով ընդունված վարչական ակտը վարչական մարմնից ստանալուն ուղղված գործողություններ նախաձեռնելու, այդ թվում՝ վարչական մարմնին դիմում ներկայացնելու համար, հետնաբար վարչական մարմինը պարտավոր է ֆիկցիայի ուժով ընդունված վարչական ակտը տրամադրել դիմող անձին այդ մասին նրա կողմից ներկայացված դիմումի հիման վրա՝ անկախ այն հանգամանքից, թե երբ է ներկայացվել այդ դիմումը:
Վճռաբեկ դատարանի վերոգրյալ դիրքորոշումը բխում է ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածով սահմանված մարդու ազատ գործելու իրավունքից, որի բաղադրիչներից է նան այն, որ ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական մարմնի անգործության իրավական հետնանքի՝ ֆիկցիայի ուժով վարչական ակտի ընդունված լինելու առկայությունը վարչական մարմնից բարենպաստ վարչական ակտ հայցող անձին բնավ չի պարտավորեցնում անմիջապես ձեռնամուխ լինել այդ վարչական ակտը ձեռք բերելուն: Գործնականում հնարավոր են դեպքեր, երբ ֆիկցիայի ուժով ընդունված վարչական ակտն անմիջապես ստանալու անհրաժեշտությունը բացակայում է, ւո այն առաջանում է վարչական ակտը ֆիկցիայի ուժով ընդունվելու փաստը վրա հասնելուց տնական ժամանակ անց: Նման դեպքերում, ֆիկցիայի ուժով ընդունված վարչական ակտը տրամադրելու պահանջով անձը կարող է վարչական մարմնին դիմել այն ժամանակ, երբ առաջանում է այդ վարչական ակտը կամ դրանով տրված իրավունքն իրացնելու անհրաժեշտությունը, որպիսի պարագայում վարչական մարմինը պարտավոր է այն տրամադրել:
2) Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական դատարան դիմելու իրավունք ունեցող սուբյեկտների ցանկը սահմանված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածով, որի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ՝
10
1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները ն ազատությունները, ներառյալ, եթե՝
ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքնեի ն ազատությունների իրականացման համար,
բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.
2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որնէ պարտականություն.
3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության:
Վերոգրյալ իրավանորմի վերլուծությունից հետնում է, որ օրենսդրի կողմից անձին իրավունք է վերապահվել հայց ներկայացնել ՀՀ վարչական դատարան այն դեպքում, երբ վարչական մարմնի կողմից կայացված վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ խախտվում են կամ կարող են խախտվել իր իրավունքները:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ Սահմանադրության ն Կոնվենցիայի վերը շարադրված իրավադրույթները, երաշխավորելով անձի իր իրավունքնեի ն ազատությունների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների ն դատական պաշտպանության իրավունքները, սահմանում են անձի դատարան դիմելու իրավունքը, որը կոչված է ստեղծելու պայմաններ՝ անձի խախտված իրավունքները վերականգնելու համար: Դատարան դիմելու իրավունքն անձի համար ապահովում է իրավական երաշխիքներ՝ իր իրավունքների խախտումների դեպքում ստանալ արդյոււսվետ իրավական պաշտպանություն: Այստեղից հետնում է այն կարնոր կանոնը, որի համաձայն՝ դատական պաշտպանություն անձն ստանում է վերջինիս ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով ն այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների ն (կամ) ազատությունների խախտման դեպքում: Դատական պաշտպանությունը չի կարող լինել ինքնանպատակ, այն ունի հստակ առաքելություն, հստակ սուբյեկտներ ու
11
հասցեատեր ն կոչված է ապահովելու անձի խախտված իրավունքների արդյունավետ վերականգնումը:
Այսպիսով, ՀՀ Սահմանադրությամբ ն Կոնվենցիայով նախատեսված է ընդհանուր կանոն, որ դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ: Օրենսդիրը, նույնպես առաջնորդվելով այս ընդհանուր կանոնով, վարչական դատավարության օրենսգրքում ամրագրել է յուրաքանչյուրի՝ իր խախտված իրավունքների պաշտպանության համար վարչական դատարան դիմելու իրավունքը: Անձը կարող է դիմել դատական պաշտպանության, եթե ունի «իրական (ռեալ)» իրավունքներ (տե՛ս, Կարինե Ջլավյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/6403/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ Եվրոպական դատարան) իր որոշումներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վեճը պետք է լինի իրական ն իր բնույթով լուրջ: Վեճը չի կարող կապված լինել անձի քաղաքացիական իրավունքների ն պարտականությունների հետ աննշան կամ հեռակա կերպով, այլ հենց այդ իրավունքները ն պարտականությունները պետք է կազմեն հայցի առարկան, ն վեճի հնարավոր լուծումը պետք է վճռական ն ուղղակի նշանակություն ն ազդեցություն ունենա պաշտպանվող իրավունքների ն ազատությունների վրա (տե՛ս, Լը Քոմպտեն ն մյուսներն ընդդեմ Բելգիայի գործով Եվրոպական դատարանի 23.06.1981 թվականի վճիռը, 47-րդ կետ, Բենթհեմն ըեդդեմ Նիդերլանդների գործով Եվրոպական դատարանի 23.10.1985 թվականի վճիռը, 32-րդ կետ):
ՀՀ սահմանադրական դատարանը 07.09.2010 թվականի թիվ ՍԴՈ-906 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ բոլոր դեպքերում ընդհանուր կանոնն այն է, որ դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են, կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ:
Մեկ այլ` 17.04.2012 թվականի թիվ ՍԴՈ-ՂՕ22 որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը, նախատեսելով վարչական դատարան դիմելու իրավունք ունեցող սուբյեկտների ցանկը, նրանց՝ դատարան դիմելու իրավունքի իրականացումը յուրաքանչյուր դեպքում պայմանավորել|լ է որոշակի իրավական նախադրյալների, այն է՝ «իրավական շահի» առկայությամբ: Ընդ որում, յուրաքանչյուր դատավարական սուբյեկտի պարագայում այն կրում է իրեն ներհատուկ բնույթ: Նրանց «իրավական շահը», կախված գործի փաստական հանգամանքներից, ինչպես նան կոնկրետ սուբյեկտի իրավական կարգավիճակից, կրում է անհատականացված, կոնկրետ հասցեավորված բնույթ ն դրա առկայությունը յուրաքանչյուր դեպքում ենթակա է պարտադիր 6`բացահայտման վարչական դատավարության՝ հայցադիմումի ընդունելիության փուլում: Արդյունքում ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի իրավակարգավորման առարկայի իմաստով դատարան դիմելու իրավունքի առկայության համար բավարար չէ միայն սուբյեկտների անհրաժեշտ կազմի վերաբերյալ պահանջի բավարարումը: Այն, ի թիվս այլ պայմանների, պետք է դիտարկվի նան համապատասխան սուբյեկտի մոտ դատարան դիմելու
12
նկատմամբ իրավական շահի առկայության համատեքստում` ելակետ ընդունելով օրենսդրորեն սահմանված իրավական նախադրյալները:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ անձը կարող է դիմել դատական պաշտպանության, եթե ունի «իրական (ռեալ)» իրավունքներ: Պետական ւ տեղական ինքնակառավարման մարմինների վարչական ակտերը, գործողություններ կամ անգործությունը վարչական դատավարութան կարգով վիճարկելու դեպքում անձը պետք է հիմնավորի, որ այդ վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ խախտվել են նրա՝ ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով կամ միջազգային պայմանագրերով երաշխավորված իրավունքները, ազատությունները կամ օրինական շահերը: (..) Ընդ որում հայցվորի (դիմողի) իրավական շահագրգռվածությունը պետք է առկա լինի ինչպես հայցի հարուցման, այնպես էլ վճռի կայացման պահին (տե՛ս, Վահագե Ղազարյանն ըեդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, երրորդ անձ' Գոհար Աղաջանյան թիվ ՎԴ/210/05//6 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.06.2022 թվականի որոշումը):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական դատարանը պարտավոր է հայցադիմումն ստանալու օրվանից հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, վարութ ընդունել նուն օրենսգրքով նախատեսված պահանջների պահպանմամբ ներկայացված հայցադիմումը, եթե առկա չեն նույն օրենսգրքի 79-81-րդ հոդվածներով սահմանված՝ հայցադիմումը վերադարձնելու, դրա ընդունումը մերժելու կամ այն վերահասցեագրելու հիմքերը:
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված պահանջ է հանդիսանում ինչպես հայցադիմումն «իրավական շահ» ունեցող անձի կողմից ներկայացնելը, այնպես էլ դատավարական ժամկետների պահպանված լինելը:
Ըստ այդմ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասով օրենսդիրը սահմանել է դատավարական ժամկետները չպահպանելու իրավական հետնանքները, համաձայն որի դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը: Նուն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում: Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին
13
միջնորդությունը: Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածում ամրագրելով, որ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է, օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի մյուս հոդվածներում սահմանել է հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու հայցատեսակները՝ որպես վարչական գործի հարուցման հիմքեր: Վարչական դատարանում գործի հարուցման հիմք հանդիսացող առանձին հայցատեսակներից է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված գործողության կատարման հայցը, որով հայցվորը կարող է պահանջել նան օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունվելու հետնանքով վարչական ակտն ընդունված համարվելու դեպքում տրամադրել օրենքով նախատեսված համապատասխան փաստաթուղթը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, սահմանելով վարչական դատարանում գործի հարուցման հիմքը` համապատասխան հայցը, միաժամանակ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածում սահմանել է այն ժամկետները, որոնց ընթացքում հայցը կարող է ներկայացվել վարչական դատարան: Միննույն ժամանակ օրենսդիրը հատուկ սահմանել է բաց թողնված ժամկետները վերականգնելու իրավական հնարավորությունը համապատասխան միջնորդության ն հարգելի պատճառների առկայության դեպքում, իսկ մնացած բոլոր դեպքերի համար ամրագրել, որ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները, բողոքները ն այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում ն վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց:
Այսպիսով, օրենքով սահմանված դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները, բողոքները ն այ փաստաթղթերը դատարանը չի քննարկում ն վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը կարող է բավարարվել, եթե դատարանը գտնի, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով գործողության կատարման հայց ներկայացնելու դատավարական ժամկետ է սահմանել նույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված սուբյեկտների համար, այդ հարցի լուծումը պայմանավորելով վարչական մարմնի կողմից գործողություն կատարելու կամ անգործություն ցուցաբերելու հանգամանքով:
Մասնավորապես. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել գործողության կատարման հայցի դեպքում՝
ա. մեկամսյա ժամկետում՝ վարչական մարմնի կողմից գործողության կատարումը մերժելու մասին իրազեկվելու պահից,
14
բ. երկամսյա ժամկետում այն պահից, երբ լրացել է հայցվող գործողության կատարման համար սահմանված ժամկետը,
գ. եռամսյա ժամկետում այն պահից, երբ դիմում է ներկայացվել հայցվող գործողությունը կատարելու համար, եթե առկա չեն սույն կետի «ա» ն «բ» ենթակետերով նախատեսված դեպքերը:
Վերոգրյալ իրավանորմի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործողության կատարման հայցադիմումը դատարան ներկայացնելու դատավարական ժամկետը պայմանավորելով գործողության կատարում հայցող անձի դիմումի առնչությամբ վարչական մարմնի դրսնորած վարքագծով՝ օրենսդիրն ամրագրել է, որ՝
- այն դեպքում, երբ անձի դիմումը վարչական մարմնի կողմից մերժվում է, այսինքն՝ դիմումի առնչությամբ անգործություն չի ցուցաբերվում, ապա գործողության կատարման հայցը դատարան կարող է ներկայացվել այդ մերժման մասին հայցվորի իրազեկվելու պահից հաշված մեկամսյա ժամկետում,
- այն դեպքում, երբ անձի դիմումի առնչությամբ վարչական մարմինն անգործություն է ցուցաբերում, ապա գործողության կատարման հայցը դատարան կարող է ներկայացվել հայցվող գործողության կատարման համար սահմանված ժամկետը լրանալուց հետո երկամսյա ժամկետում,
- վերը նշված երկու դեպքերի բացակայության դեպքում գործողության կատարման հայցը դատարան կարող է ներկայացվել հայցվող գործողությունը կատարելու համար դիմում ներկայացնելու պահից եռամսյա ժամկետում:
Վերոգրյալ իրավակարգավորումներից բխում է, որ գործողության կատարման հայցադիմումը դատարան ներկայացնելու դատավարական ժամկետը պայմանավորելով գործողության կատարում հայցող անձի դիմումի առնչությամբ վարչական մարմնի վարքագծով՝ օրենսդիրը փաստորեն որպես գործողության կատարման հայց հարուցելու պարտադիր նախապայման նախատեսել է
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 7 փետրվարի, 2023 թ.
- Գործի #:
- ՎԴ/0511/05/22
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
