Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/Այվազյան — ԵԴ1/0308/13/25
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Այվազյան — ԵԴ1/0308/13/25

Վճռաբեկ դատարանԵԴ1/0308/13/2516 սեպտեմբերի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

Գործի համարը: ԵԴ1/0308/13/25 Դիմող / մեղադրյալ Անուն: Մովսես Ազգանուն: Այվազյան Հայրանուն: Դատական ակտի ընդունման ամսաթիվը: 16.09.2026 ՀՀ Քրեական օրենսգիրք: Հոդված 9. Քրեական օրենսդրության հետադարձ ուժը, Հոդված 59. Տուգանքը

Ամբողջ Տեքստ

ԵԴ1/0308/13/25

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Երնան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Դ.Արղամանյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Մ.Պապոյան

16 սեպտեմբերի 2026 թվական ք.Երնան

ՇՇ Վճոաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ` Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Շ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով դատապարտյալ Մովսես Ռազմիկի Այվազյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի սեպտեմբերի 1-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

արու ատավարական նախապատմությունը.

Լ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի մարտի 22-ի դատավճոով Մովսես Ռազմիկի Այվազյանը 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՇ նախկին քրեական օրենսգիրք) 38-1/6-րդ հոդվածի 2-րդ մասի էին կետով դատապարտվել է տուգանքի՝ 600.000 (վեց հարյուր հազար) ՀՀՇ դրամի չափով:

ՀՇ սախկին քրեական օրենսգրքի 5Էրդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով` Մովսես Այվազյանի նկատմամբ որպես պատիժ նշանակված՝ 600.000 (վեց հարյուր հազար) ՀՇ դրամի չափով տուգանքի վճարման համար սահմանվել է 1 (մեկ) տարի ժամկետ՝ պարտավորեցնելով յուրաքանչյուր ամիս վճարել 50.000 (հիսուն հազար) ՀՇ դրամ:

2. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի ապրիլի Լի որոշմամբ դատապարտյալ Մ.Այվազյանին թույլատրվել է վերջինիս նկատմամբ նշանակված տուգանքի չվճարված մասը՝ 420.000 (չորս հարյուր քսան հազար) ՀՀ դրամը, վճարել մաս առ մաս՝ 10 (տասր) ամսվա ընթացքում վճարելով ամսական 42.000 (քառասուներկու հազար) ՀՀՇ դրամ:

3. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 2-ի որոշմամբ ՀՇ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Երնանի քաղաքային մարմնի պետ Վ.Խալաթյանի միջնորդությունը` դատապարտյալ Մ.Այվազյանից Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի մարտի 22-ի դատավճռով նշանակված՝ 600.000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամ տուգանքի չվճարված մասին՝ 191000 (հարյուր իննսունմեկ հազար) ՀՇ դրամին համարժեք գույք բռնագանձելու մասին, բավարարվել է:

4. Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարողի՝ 2025 թվականի ապրիլի 4-ի որոշմամբ թիվ 13236514 կատարողական վարույթն ավարտվել է, ն Մ-Այվազյանին պատկանող բռնագանձման ենթակա գույք կամ դրամական միջոցներ չեն հայտնարերվել:

3

5. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան) 2025 թվականի հուլիսի 3Լի որոշմամբ ՀՇ արդարադատության սախարարության պրորացիայի ծառայության Երնանի քաղաքային մարմնի պետի տեղակալ Ս.Մաթնոսյանի միջնորդությունը՝ Մ-Այվազյանի նկատմամբ նշանակված տուգանքի չվճարված մասը՝ 191.000 (հարյուր իննսունմեկ հազար) ՀՀ դրամը, հանրայիս աշխատանքներ պատժատեսակով փոխարինելու մասին, մերժվել է:

6. Գատախազի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2025 թվականի սեպտեմրերի 11-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 3Էի որոշումը թողել է անփոփոխ:

ք. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀՇ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանը ներկայացրել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճոաբեկ դատարանի` 2025 թվականի նոյեմբերի 14ի որոշմամբ ընդունվել է վարույթ, ն սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

ատուկ վերանայման բողոքի հիմքե աստարկները ն պահանջը.

Վճոաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.

8. Բողոք բերած անձր փաստարկել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ նյութական իրավունքի այսպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա, մասնավորապես` սխալ են մեկնաբանվել ն կիրառվել ՀՇ քրեական օրենսգրքի 9-րդ, 59-րդ, 60-րդ հոդվածների, ՀՇ քրեակատարողական օրենսգրքի 2/րդ հոդվածի դրույթները, ինչպես նան դատական ակտի պատճառաբանությունները հակասում են Վճռաբեկ դատարանի` Գարուն Ասրյանի գործով 2023 թվականի հունիսի 30-ի թիվ ՍԴ/0006/13/22 ն Վանիկ Առուպրամյանի գործով 2024 թվականի փետրվարի 22ի թիվ Լ'»/0004/2/22 որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումներին:

8.1. Ի հիմնավորումն վերոնշյալի՝ բողոք բերած անձը նշել է, որ եթե ՀՀ նախկին քրեական օրենսգրքով հանցանք կատարած անձի վիճակս այլ կերպ բարելավող

4

օրենքի հետադարձ ուժի հարցում որնէ սահմանափակում սախատեսված չէր, ապա 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՇ գործող քրեական օրենսգիրք) 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի միայն օրենքով սախատեսված դեպքում:

Այլ կերպ` բողոքաբերը գտել է, որ ՀՀՇ գործող քրեական օրենսգրքով սահմանված՝ հանրային աշխատանքներ պատժատեսակը նշանակելու համար անձի համաձայնությունն անհրաժեշտ պայման դիտարկելիս անգամ, քննարկվող դեպքում այն կիրառելի չէ, քանի որ, ըստ էության, անձի վիճակը բարելավող օրենսդրություն է, որի կիրառելիությունը հետադարձ ուժով նախատեսված չէ օրենքով:

8.2. Բողոքաբերը փաստարկել է, որ ՀՀՇ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 8-րդ մասով ամրագրված` «դատապարտյալի դիրքորոշումը հաշվի առնելով» եզրութը վերաբերում է երկընտրելի հնարավորություններից դատապարտյալի համար առավել սախընտրելիս կիրառելուն Հետնաբար, բողոքաբերի պնդմամբ` նշված իրավակարգավորումը ն դրա համատեքստում՝ դատապարտյալի դիրքորոշումը հաշվի առնելը, չի վերաբերում այն դեպքերին, երբ դատապարտյալը խուսափում է դատարանի որոշմամբ նշանակված տուգանքը վճարելուց:

8.3. Բողոքաբերն ընդգծել է նան, որ ՀՇ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Երնանի քաղաքային մարմնի պետի տեղակալի կողմից Վճոաբեկ դատարանի՝ Գարյան Ասրյանի գործով 2023 թվականի հունիսի 30-ի թիվ ՍԳ/0006/13/22 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների վկայակոչմամբ, Առաջին ատյանի դատարան ներկայացվել է միջնորդություն՝ տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու մասին՝ նկատի ունենալով, որ հանցանքը կատարվել է ՀՀ սախկին քրեական օրենսգրքի գործողության պայմաններում: Հետնաբար, բողոք բերած անձի պնդմամբ` ներկայացված միջնորդությամբ քննության առարկան հանդիսացել է ոչ թե դատապարտյալի կողմից նյութական վիճակի վատթարացման հետնանքով տուգանքի վճարման անհնարինության փաստի հաստատումը կամ հերքումը, այլ` տուգանքը վճարելուց խուսափող դատապարտյալի նկատմամբ նշանակված տուգանքի չվճարված մասն

5

այլ պատժատեսակով փոխարինելը, որի պարագայում` դատապարտյալի համաձայնությունը ստանալու իրավական ընթացակարգեր օրենսդրությամբ նախատեսված չեն:

8.4. Բողոք բերած անձը նշել է, որ եթե անգամ ընդունվի, որ կարող է հիշյալ դրույթը կիրառվել հետադարձ ուժով, միննույն է, ստորադաս դատարանների կողմից չեն ձեռնարկվել բոլոր հնարավոր միջոցները դատապարտյալի համաձայնությունը ստանալու համար: Մասնավորապես, բողոքարերի պնդմամբ՝ ՇԸ

քրեակատարողական օրենսգրքի 156-րդ հոդվածի 7-րդ մասը հնարավորություն է տալիս գրավոր ընթացակարգով իրականացվող դատական վարույթով կայացվող որոշման ժամկետը երկարաձգել մինչն 15 (տասնհինգ) օրով, ուստի դատարանը նման որոշում կայացնելու դեպքում կարող էր նս մեկ անգամ ծանուցել դատապարտյալին համապատասխան դիրքորոշում ներկայացնելու նպատակով:

9. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի` 2025 թվականի հուլիսի 3Լի որոշումն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի սեպտեմբերի 1էի որոշումը ն կայացնել նոր դատական ակտ` բավարարելով ՀՀՇ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Երնանի քաղաքային մարմնի պետի տեղակալ Ս.Մաթնոսյանի միջնորդությունը` Մովսես Այվազյանի նկատմամբ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի մարտի 22- ի թիվ ԵԴ/0499/01/21 դատավճռով նշանակված՝ 600.000 (վեց հարյուր հազար) ՀՇ դրամ տուգանքի չվճարված մասը՝ 191.000 (հարյուր իննսունմեկ հազար) ՀՀ դրամը, հանրային աշխատանքներով փոխարինելու մասին:

ճռաբե ողո ննության համա ան նշանակություն ունեցո

փաստական հանգամանքները.

10. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետնյալը. «..) ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Երնանի քաղաքային մարմնի պեւ Վահրամ Խալաթյանը՝ Դատարանին հասցեագրված գրությամբ, հայտնել է, որ Մովսես Ռազմիկի Այվազյանը չվճարված 191000 ՀՀ դրամից վճարել է նս 90.000 ՀՀ դրամ ն փտաոգանքի չվճարած մասր կազմում է 101000 ՀՀ դրամ:

6

(..) Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից պարզ է դառնում, որ թե ՀՇ քրնական օրենսգիրքը, ն թե քրեակատարողական օրենսգիրքը վասգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու գործառույթի մեջ կարնոր նշանակաթյան են հատկացրել դատապարտյալի համաձայնությանը,

մասնավորապես` ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը հարակ սահմանել է, որ նման միջնորդություն Գատարան կարող է ներկայացվել կամ դարապարւայալի կողմից, կամ դարապարայալի դիմումի հիման վրա պրոբացիայի ծառայության կողմից:

Անդրադառնալով նշված միջնորդության նկատմամբ գործող ՀՇ քրեական օրենսգրքի դրույթները կիրառելու հարցին` Դատարանն արձանագրում է, որ 18.04.2003թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն` տուգանքի վճարման անհնարինության դեպքում տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու պահանջն իմպերատիվ էր, մինչդեռ գործող ՀՀ քրեական օրենսգիրքը իրավունքների առավել լայն շրջանակ է տրամադրում դարապարատյալին՝ կարնոր նշանակություն պտալով փագանքր հանրային աշխափանքներով փոխարինելու դեպքով դարապարատյալի համաձայնությանը: Նշվածի համատեքստում` Գակարանն արձանագրում է, որ գործող քրեական օրենսգիրքը պարունակում է դարապարտյալի վիճակը առավել բարելավող նորմեր, ուարի սույն միջնորդության քննարկման շրջանակներում կիրառելի են գործող քրեական օրենագրքի դրույթները:

Ելնելով վերոգրյալից` Դատարանն արձանագրում է, ոյ. Դատարան ներկայացված միջնորդությանը կից փապրաթղթերում առկա չէ դարապարտյալ Մովսես Ռազմիկի Այվազյանի համապատասխան դիմումը` կասգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու մասին. առհասարակ առկա չէ Մովսես Ռազմիկի Այվազյանի համաձայնությունը հավապրող որնէ փապարական տվյալ, միննույն ժամանակ դայապարապյալը՝ պատշաճ ծանուցված լինելով դարական նիարի օրվա ն ժամի վերաբերյալ, չի ներկայացել Դատարան ն չի հայտնել իր դիրքորոշումը հանրային աշխատանքների համաձայնության վերաբերյալ:

Վերոգրյալի հաշվառմամբ Գատարանն արձանագրում է նան, ոյւ սույն միջնորդությունը ներկայացված է ոչ պատշաճ անձի կողմից, ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության կողմից չեն ներկայացվել միջնորդության իրավաչափությունը

7

հիմնավորող փապրական տվյալներ, ուարի միջնորդությունը ենթակա է մերժման (..)»/:

Ա. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է հետնյալը. «(..) Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով ՀՇ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի կիրառելիության հարցին, հարկ է համարում նշել, ոյ գործող քրեական օրենսգրքի կարգավորումները, ի տարբերության նախկին քրնական օրենսգրքի կարգավորումների, դաապարտյալի նկատմամբ որպես պատիժ նշանակված կփուգանքը հանրային աշխափանքներով փոխարինելու առումով ոյչտշակիորեն տարբերվում են: Մասնավորապես, եթե նախկին կարգավորումների համաձայն` դարապարատյալի կողմից պագանքի վճարման ժամանակացույցով սահմանված պարտավորությանների կատարումը խախտելու դեպքում գանքը կամ տուգանքի չվճարված մասր հանրային աշխատանքներով փոխարինելը կրում էր իմպերատիվ պահանջ ն դատապարտյալի համաձայնության չէր պահանջվում, ապա գործող կարգավորումների համաձայն` դատապարտյալի նկատմամբ որպես պատիժ նշանակված վպաագանքը հանրային աշխատանքներով փոխարինելու դեպքում անհրաժեշտ պայման է հանդիսանում դատապարտյալի համաձայնությունը, ինչր Վերաքննիչ դատարանի գնահատմամբ պատասխանատվությանը մասնակիորեն մեղմացնող է, քանի որ պարտադիր պայման է համարում դատապարտյալի համաձայնության առկայությունը, հեռնարար դրան պեւրք է տրվի հեւրադարձ ուժ:

Նման պայմաններում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործի նյութերում բացակայում է դարապարտյալ Մովսես Այվազյանի համաձայնությանը իր նկատմամբ որպես պափփժ նշանակված վւուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու մասին` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, այս առումով մերժելով ՀՇ ԱՆ պրորացիայի ծառայության Երնանի քաղաքային մարմնի պես տեղակալ Մ.Մաթնոսյանի միջնորդությունը, եկել է իրավաչափ եզրահանգման:

1Տե՛ս վարույթի նյութեր, հատոր Լ թերթեր 83-85:

8

Միննույն ժամանակ Վերաքննիչ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում Առաջին ատյանի դատարանի այն դիրքորոշմանը, որ միջնորդությունը ներկայացվել է ոչ պատշաճ անձի կողմից:

Այս առումով Վերաքննիչ դարարանը հարկ Է համարում նշել, որ կաագանքը հանրային աշխատանքներով փոխարինելու մասին համապատասխան

միջնորդություն ներկայացնելուներկայիս կարգավորումները, մասնավորապես այն, որ նման միջնորդությունը պետք է ներկայացնի դարապարտյալը, կամ վերջինի դիմումի հիման վրա Պրորացիայի ծառայությունը, չի կարող կիրառելի համարվել նույն դեպքում, քանի որ նշված ընթացակարգը վերաբերում է դարապարտյայի կողմից փոգանքը վճարելու անհնարինությանը, այլ ոչ թե` կաագանքը վճարելուց խուսափելուն: Հերնարար` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այս աոումով Առաջին ատյանի դատարանը եկել է սխալ եզրահանգման:

Անդրադառնալով դատախազի այն պնդմանը, որ ՀՇ ԱՆ պրորացիայի ծառայության միջնորդությունը մերժելով արեղծվել է պատժի ի կատար ածման փակուղի, քանի որ նախկին քրեական օրենսգիրքն ի տարբերություն գործող քրեական օրենսգրքի չի նախատեսում պատանքի որոշակի ժամկետով ազատազրկման փոխարինելու մասին դլտույթ, իսկ նման միջնորդություն ներկայացնելու դեպքում այն, րար էության, չի կարող բավարարվել, քանի որ անձի համար, ըարռ էության, պարասխանապվությունը մասնակիորեն խարացնող է` Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ նշվածն ինքնին չի կարող հիմք հանդիսանալ առկա օրենսդրական կարգավորումները շրջանցելու համար (...)»7:

Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.

12. Սույն վարույթով Վճռարեկ դատարանի աոջն բարձրացված իրավական հարցը հետնյայն է. իրավաչափ են արդյոք դատապարտյալ Մ.Այվազյանի նկատմամբ նշանակված տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու մասին միջնորդությունը` դատապարտյալի համաձայնության

ՀՏե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 3Լ36:

9

բացակայությամբ ներկայացված լինելու պատճառաբանութամբ մերժելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները:

13. Վճոաբեկ դատարանը, Գարուն Ասրյանի որոշմամբ քննարկվող ինստիտուտը դիտարկելով ՀՇ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված իրավակարգավորման համատեքստում, ըստ որի՝ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում այն միանգամից փոխարինվում էր մեկ այլ պարժարեսակով՝ հանրային աշխատանքներով, փաստել է, որ բոնսագանձման պարագայում պատժատեսակի փոփոխություն, որպես այդպիսին, տեղի չի ունենում: Այլ կերպ՝ նախքան չվճարված տուգանքն ավեի խիստ պատժատեսակով փոխարինելը, օրենսդրորեն նախատեսվել է միջանկյալ հնարավորության՝ զուգանքի կարարումն ապահովող ինքնուրույն գործիք, որը թույլ է տալիս հասնելու դատարանի դատավճոով նշանակված պատժի կատարմանը` անձի իրավունքների համեմատաբար նվազ սահմանափակման արդյունքում:

Վերոշարադրյալի հիման վրա, Վճռարեկ դատարանն արձանագրել է, որ տուգանքի չափիս համարժեք գույք բոնագանձելու վերաբերյալ կատարված փոփոխությունն ըստ էության պարասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող է, քանի որ թույլ է տալիս տուգանքն անմիջաբար չփոխարինել ավելի խիստ պատժատեսակով: Հետնաբար, մինչն գործող քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կատարված արարքների դեպքում, եթե դատապարտյալը խուսափում է իր նկատմամբ նշանակված տուգանքը վճարելուց, դատարանը համապատասխան միջնորդության քննարկման արդյունքում պետք է տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ դատական ակտ կայացնի: Համապատասխան գույքի բացակայության դեպքում միայն նշանակված տուգանքը կարող է փոխարինվել հանրպին աշխատանքներով` սախկին դատավարական ընթացակարգերին համապատասխան, քանի որ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի Արդ մասով սահմանված կարգավորումը` պաագանքի չափին համարժեք գույքի բացակայության դեպքում այն ազատազրկմամբ փոխարինելը, անձի համար ըստ

10

էության պատասխանատվությունը մասնակիորեն խստացնող է, ուստի հեւրադարճ ուժ չի կարող ունենար:

83.Լ Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը փաստել է, որ տուգանքի չափին համարժեք գույքի բացակայության դեպքում այն պետք է փոխարինվի հանրային աշխատանքներով` նախկինում գործող դատավարական ընթացակարգերին համապատասխան:

14. Սույն վարույթի Կյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝

- Առաջին ատյանի դատարանը, մերժելով Մ.Այվազյանի սկատմամբ որպես պատիժ կիրառված տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու վերաբերյալ ՀՇ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Երնանի քաղաքային մարմնի պետի տեղակալի միջնորդությունը, սախնառաջ արձանագրել է, որ հիշյալ միջնորդության քննարկման շրջանակներում կիրառելի են ՀՇ գործող քրեական օրենսգրքի դրույթները, քանի որ գործող քրեական օրենսգիրքը պարունակում է դատապարտյալի վիճակն առավել բարելավող նորմեր:

Վերոնշյալի համատեքստում Առաջին ատյանի դատարանն ընդգծել է, որ դատարան ներկայացված միջսորդութանը կից փաստաթղթերում առկա չէ դատապարտյալ Մ.Այվազյանի համապատասխան դիմումը` տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու մասին, ն առհասարակ առկա չէ նրա համաձայնությունը հավաստող որնէ փաստական տվալ, բացի այդ, դատապարտյալը, պատշաճ ծանուցված լինելով դատական նիստի օրվա ն ժամի վերաբերյալ, չի ներկայացել դատարան ն չի հայտնել իր դիրքորոշումը հանրային աշխատանքների կիրառման վերաբերյալ, ինչը, գործող իրավակարգավորումների պայմաններում, պարտադիր պայման է:

Բացի այդ, Առաջին ատյանի դատարանն ընդգծել է նան, որ միջնորդությունը ներկայացվել է ոչ պատշաճ անձի կողմից, ն ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության կողմից չես ներկայացվել միջնորդության իրավաչափությունը հիմնավորող փաստական տվյալներ::

3 Տես Վճոարբեկ դատարանի` Գարուն Ասրյանի գործով 2023 թվականի հունիսի 30-ի թիվ ՍԳ/0006/13/22 որոշումը:

ՀՏես նույն որոշման 2Էրդ կետը:

ՏՏե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

|

- Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Առաջին ատյանի դատարանի դատական ակտր՝ նշելով, որ ՀՇ գործող քրեական օրենսգրքի կարգավորումները, ի տարբերություն ՀՇ նախկին քրեական օրենսգրքի կարգավորումների, դատապարտյալի նկատմամբ որպես պատիժ նշանակված տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու առումով պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող են, քանի որ պարտադիր պայման է համարվում դատապարտյալի համաձայնության առկայությունը, ինչը սույն դեպքում բացակայում է:

Միննույս ժամանակ, Վերաքննիչ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնել Առաջին ատյանի դատարանի այն դիրքորոշմանը, որ միջնորդությունը ներկայացվել է ոչ պատշաճ անձի կողմից` արձանագրելով, որ տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու մասիս համապատասխան միջնորդություն ներկայացնելու ներկայիս կարգավորումները, մասնավորապես այւ, որ նման միջնորդությունը պետք է ներկայացնի դատապարտյալը, կամ վերջինի դիմումի հիման վրա Պրոբացիայի ծառայությունը, չի կարող կիրառելի համարվել սույն դեպքում, քանի որ նշված ընթացակարգը վերաբերում է դատապարտյալի կողմից տուգանքը վճարելու անհնարինությանը, այլ ոչ թե` տուգանքը վճարելուց խուսափելունժ:

15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշմամբ վկայակոչված իրավանորմերի ն արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճոաբեկ դատարանը կրկնում է, որ մինչն գործող քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կատարված արարքների դեպքում, եթե դատապարտյալը խուսափում է իր նկատմամբ նշանակված տուգանքը վճարելուց, դատարանը միջնորդության քննարկման արդյունքում դատապարտյալի գույքի բացակայության դեպքում միայն նշանակված տուգանքը կարող է փոխարինել հանրային աշխատանքներով` սախկին դատավարական ընթացակարգերին համապատասխան, քանի որ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի Արդ մասով սահմանված կարգավորումը` տուգանքի չափին համարժեք գույքի բացակայության դեպքում այն ազատազրկմամբ փոխարինելը, անձի համար ըստ

ծ Տես սույն որոշման Ա-րդ կետը:

12

էության պատասխանատվությունը մասնակիորեն խստացնող է, ուստի հետադարձ ուժ չի կարող ունենալ:

Շետնաբար, սույն վարույթով ստորադաս դատարանները դատապարտյալի նկատմամբ նշանակված տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու վերաբերյալ համապատասխան միջնորդությունը լուծելիս պետք է առաջնորդվեին բացառապես ՇՇ նախկին քրեական օրենսգրքի

իրավակարգավորումներով:

16. Անդրադառնալով ստորադաս դատարանների դատողությանն առ այն, որ նախկին կարգավորումների համաձայն` դատապարտյալի կողմից տուգանքի վճարման ժամանակացույցով սահմանված պարտավորությունների կատարումը խախտելու դեպքում տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելը կրում էր իմպերատիվ պահանջ ն դատապարտյալի համաձայնություն չէր պահանջվում, ապա գործող կարգավորումների համաձայն՝ դատապարտյալի սկատմամբ որպես պատիժ նշանակված տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու դեպքում անհրաժեշտ պայման է հանդիսանում դատապարտյալի համաձայնությունը, ինչը պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող է, քանի որ պարտադիր պայման է համարում դատապարտյալի համաձայնության առկայությունը, հետնաբար դրան պետք է տրվի հետադարձ ուժ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատապարտյալի կողմից տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում թե նախկին, ն թե՛ գործող քրեական օրենսգրքերը դատապարտյալի դիրքորոշումը հաշվի առնելու կամ սրա համաձայնությունը ստանալու պահանջ չեն սահմանում՛: Հետնաբար, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածը տվյալ դեպքում կիրառելի չէ, քանի որ այն վերաբերում է դատապարտյալի կողմից տուգանքը վճարելու անհնարինության դեպքերին:

17. Ամփոփելով, պետք է արճանագրել, որ Վճռաբեկ դատարանի համար ընդունելի չէ ստորադաս դատարանների այս հետնությունը, որ մինչն ՀՀ գործող քրեական օրենսգրքի ուժի մեջ մտնելը, հանցանք կատարած Մ.Այվազյանի նկատմամբ տուգանքի չվճարված մասը հանրայն աշխատանքներ

՛Տե՛ս ՀՇ նախկին քրեական օրենսգրքի 5Էրդ ն ՀՀՇ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածները:

13

պատժատեսակով փոխարինելու մասին միջնորդության քննարկման շրջանակներում կիրառելի են ՀՀ գործող քրեական օրենսգրքի դրույթները, քանի որ, ինչպես նշվեց, մինչն գործող քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կատարված արարքների դեպքում, դատապարտյալի կողմից իրսկատմամբ նշանակված տուգանքը վճարելուց խուսափելիս դատարանը համապատասխան միջնորդությունը լուծում է` հիմք ընդունելով սախկին դատավարական ընթացակարգերը, որպիսի պայմաններում դատապարտյալի համաձայնության առկայութան իմպերատիվ պահանջ նախատեսված չէ:

18. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, սույն վարույթով դատական ակտ կայացնելիս, թույլ են տվել դատական սխալ` նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է` սխալ ես մեկսարանել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ, 59-րդ հոդվածները, ինչը, համաձայն ՀՇ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի` հիմք է Առաջին ատյանի դատարանի` 2025 թվականի հուիսի 3Լի ն Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի սեպտեմբերի 1-ի որոշումները բեկանելու ն վարույթը Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ նոր քննության փոխանցելու համար՝ սույն որոշմամբ արձանագրված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ համապատասխան որոշում կայացնելու նպատակով:

19. Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, Լ/Լրդ հոդվածներով ն Հայաստանի Շանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 3Էրդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 28Լրդ, 352-րդ, 359-րդ, 36Լ363-րդ ն 400-րդ հոդվածներով` Վճռաբեկ

դատարանը

ծ Հատուկ վերանայման արդյունքում դատական ակտը բեկանելուց հետո Վճոաբեկ դատարանի կողմից վարույթը համապատասխան ստորադաս դատարան նոր քննության փոխանցելու լիազորության վերաբերյալ տե՛ս, Վճռաբեկ դատարանի` ՍՄվայթ Ամինի վերաբերյալ 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵՊԴ/0752/06/22 որոշումը, կետ 17.1:

14

ՈՐՈՇԵՑ

Լ Դատապարտյալ Մովսես Ռազմիկի Այվազյանի վերաբերյալ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 3Էի ն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի սեպտեմբերի 1Ա- ի որոշումները բեկանել ն վարույթը փոխանցել Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ նոր քննության:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
16 սեպտեմբերի, 2026 թ.
Գործի #:
ԵԴ1/0308/13/25
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել