ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 202 6 թվականի հունիսի 18 - ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. 2022 թվականի հունիսի 15-ի Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 21-րդ հոդվածում՝ 1) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4. Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովը յուրաքանչյուր դատապարտյալի համար կազմում է վերասոցիալականացման անհատական ծրագիր և վերասոցիալականացման աշխատանքների արդյունքները քննարկում է 3-12 ամիս պարբերականությամբ՝ կախված դատապարտյալի նկատմամբ նշանակված պատժի ժամկետից և ռիսկերի ու կարիքների գնահատման արդյունքներից». 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով. «4.1. Վերասոցիալականացման անհատական ծրագիրը կազմվում է հանձնաժողովի անդամների մասնագիտական գնահատման հիման վրա և ներկայացվում է պատիժ կատարող հիմնարկի պետին կամ հրամանատարին:».
3) 5-րդ մասից հանել «Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի եզրակացությունները տրվում են հանձնաժողովի անդամ հանդիսացող մասնագետների հիմնավոր կարծիքի հիման վրա և ներկայացվում են պատիժ կատարող հիմնարկի պետի կամ հրամանատարի հաստատմանը: Այն դեպքում, երբ հանձնաժողովի անդամ հանդիսացող մասնագետն ունի եզրակացությանը չհամապատասխանող հատուկ կարծիք, ապա այն շարադրվում է առանձին՝ կցվելով եզրակացությանը:» նախադասությունները.
4) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «6. Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովը տալիս է եզրակացություն դատապարտյալի՝ պատժի կատարման պայմանների կամ քրեակատարողական հիմնարկում անվտանգային գոտու տեսակի փոփոխության, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման, խրախուսանքի կիրառման դեպքերում, ինչպես նաև կարճաժամկետ և երկարաժամկետ մեկնումներ տրամադրելիս, բացառությամբ սույն օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերի:». 5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին մասով. «6.1. Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովը դատապարտյալի վերաբերյալ վերասոցիալականացման անհատական ծրագիր և եզրակացություն կազմում է՝ հաշվի առնելով նրա նկատմամբ նշանակված պատժի տեսակը, կատարած հանցանքի բնույթը, վտանգավորությունը և շարժառիթը, դատապարտյալի անձը, պատժի կատարման ընթացքում դատապարտյալի դրսևորած վարքագծի առանձնահատկությունները, դատապարտյալի վերաբերմունքն իր կատարած հանցանքին, պատժի ժամկետը, առողջական վիճակը, ինչպես նաև պատիժների կատարման և քրեաիրավական ներգործության այլ միջոցների կիրառման տարբերակման և անհատականացման սկզբունքով պայմանավորված այլ հանգամանքները:»: Հոդված 2. Օրենսգրքի 133-րդ հոդվածում՝ 1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3. Դատապարտյալի գրավոր դիմումն ստանալուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում քրեակատարողական հիմնարկի վարչակազմն այն ուղարկում է Պրոբացիայի ծառայություն՝ զեկույց ներկայացնելու նպատակով:».
2) 4-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4․ Քրեակատարողական հիմնարկը և Պրոբացիայի ծառայությունը դիմումն ստանալուց հետո՝ 80 օրվա ընթացքում, կազմում և ներկայացնում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված հանգամանքների վերաբերյալ զեկույցներ (այսուհետ՝ զեկույցներ):»․ 3) 5-րդ և 8-րդ մասերի «Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայությունների» բառերը փոխարինել «Քրեակատարողական հիմնարկի և Պրոբացիայի ծառայության» բառերով․ 4) 6-րդ և 7-րդ մասերի «Քրեակատարողական կամ Պրոբացիայի ծառայությունների» բառերը փոխարինել «Քրեակատարողական հիմնարկի կամ Պրոբացիայի ծառայության» բառերով: Հոդված 3. Օրենսգրքի 158.1-ին հոդվածում՝ 1) 1-ին մասի «Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայություններին» բառերը փոխարինել «Քրեակատարողական հիմնարկին և Պրոբացիայի ծառայությանը» բառերով․ 2) 2-րդ մասի 3-րդ կետի և 4-րդ մասի «Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայությունների» բառերը փոխարինել «Քրեակատարողական հիմնարկի և Պրոբացիայի ծառայության» բառերով․ 3) 6-րդ մասի «Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայություններ» բառերը փոխարինել «Քրեակատարողական հիմնարկին և Պրոբացիայի ծառայությանը» բառերով: Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2026 թ. հունիսի 25 Երևան ՀՕ-247-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2026 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-247-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.09.2026-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2026.06.22-2026.07.05 Պաշտոնական հրապարակման օրը 26.06.2026 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 18.06.2026 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 25.06.2026 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.09.2026 Հիմնական ակտ 18.06.2026, ՀՕ-247-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 15.06.2022, ՀՕ-246-Ն --------- Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 18 հունիսի, 2026 թ.
- Գործի #:
- ՀՕ-247-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
