Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՎԴ/0839/05/23
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

ՎԴ/0839/05/23

Վճռաբեկ դատարանՎԴ/0839/05/2312 դեկտեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 20.09.2023 թվականի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ «ԹՈՒՖԵՆԿՅԱՆ ԹՐԱՆՍ ԿԱՎԿԱԶՈՒՍ» ՍՊԸ-ի (այսուհետ նան՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը (դիմումը՝ վարչական գործով ըստ հայցի «ԹՈՒՖԵՆԿՅԱՆ ԹՐԱՆՍ ԿԱՎԿԱԶՈՒՍ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ. կառավարության, երրորդ անձ՝ «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ՝ ՀՀ կառավարության 24.11.2022 թվականի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1528-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 1785-Ն որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատ

Ամբողջ Տեքստ

Հա ՏԱ 2217 .

Մ/71 ի -8 ՀՎ ԵՏՀ

ՀՈՐՅՅԱՆ՝

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի Վարչական գործ թիվ ՎԴ/0839/05/23

վարչական պալատի որոշում 2024թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/0839/05/23

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

Նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

զեկուցող Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Ք. ՄԿՈՅԱՆ

2024 թվականի դեկտեմբերի 12-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 20.09.2023 թվականի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ «ԹՈՒՖԵՆԿՅԱՆ ԹՐԱՆՍ ԿԱՎԿԱԶՈՒՍ» ՍՊԸ-ի (այսուհետ նան՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը (դիմումը՝ վարչական գործով ըստ հայցի «ԹՈՒՖԵՆԿՅԱՆ ԹՐԱՆՍ ԿԱՎԿԱԶՈՒՍ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ. կառավարության, երրորդ անձ՝ «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ՝ ՀՀ կառավարության 24.11.2022 թվականի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1528-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 1785-Ն որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Ընկերություը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 24.11.2022 թվականի «Հայաստանի Հանրապետության կառավարության

2

2018 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1528-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 1785-Ն որոշումը: Ընկերությունը ներկայացրել է միջնորդություն նորմատիվ իրավական ակտի գործողությունը կասեցնելու վերաբերյալ:

ՀՀ վարչական դատարանի (նախագահող դատավոր՝ Գ. Սոսյան, դատավորներ` Ա. Ավագյան, Ռ. Մաքեյան, Ա. Հարությունյան, Վ. Միքաելյան) (այսուհետ՝ Դատարան) 17.05.2023 թվականի որոշմամբ նորմատիվ իրավական ակտի գործողությունը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (նախագահող դատավոր՝ Ալ. Հարությունյան, դատավորներ՝ Ռ. Խադանյան, է. Նահապետյան, Ա. Առաքելյան, Կ. Գնորգյան) (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 17.07.2023 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 20.09.2023 թվականի որոշմամբ Ընկերության վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Սույն գործով դատական ակտի վերանայման վճռաբեկ բողոք (դիմում) է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչներ՝ Միքայել Դանիելյան, Բարի Պաղտասարյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր հանգամանք:

Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ հիմեավորումներով.

Սույն գործի շրջանակներում ներկայացված վճռաբեկ բողոքի քննության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 20.09.2023 թվականի որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 195-րդ հոդվածն Ընկերության նկատմամբ կիրառվել է ՀՀ Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ: Ըստ այդմ ՀՀ սահմանադրական դատարանի 16.04.2024 թվականի թիվ ՍԴՈՂՎ725 որոշումը նոր հանգամանք է ն թիվ ՎԴ/0839/05/23 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 20.09.2023 թվականի որոշման վերանայման հիմք:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի թիվ ՎԴ/0839/05/23 վարչական գործով 20.09.2023 թվականին կայացված որոշումը. ամբողջությամբ բեկանել ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի թիվ ՎԴ/0839/05/23 վարչական գործով 20.09.2023 թվականի որոշումը' կայացնելով վերաքենիչ բողոքը վարույթ ընդունելու մասին նոր դատական ակտ»:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

3

3 Դիմելով Դատարան Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 24.11.2022 թվականի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1528-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 1785-Ն որոշումը: Ընկերությունը ներկայացրել է միջնորդություն նորմատիվ իրավական ակտի գործողությունը կասեցնելու վերաբերյալ:

2) Դատարանի 25.06.2019 թվականի որոշմամբ նորմատիվ իրավական ակտի գործողությունը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է:

3) Վերաքննիչ դատարանի 17.07.2023 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

4) ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 20.09.2023 թվականի որոշմամբ Ընկերության վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

5) Ընկերության դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը 16.04.2024 թվականին կայացրել է թիվ ՍԴՈ-25 որոշումը «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի ն 195-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով:

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով, նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է՝ առկա է նոր հանգամանք, որը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:

ՀՀ սահմանադրական դատարանի կողմից իրականացվող կոնկրետ

վերահսկողության դեպքում առաջնային նշանակություն է ձեռք բերում անհատական շահերի պաշտպանությունը, ինչով պայմանավորված` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասը սահմանում է անհատական դիմումի հիման վրա ընդունված` սահմանադրական դատարանի որոշման արդյունքում տվյալ դիմողի առնչությամբ կայացված դատական ակտի վերանայման հնարավորությունը: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասը սահմանում է. «Սույն հոդվածում նշված գործերով՝ նորմատիվ իրավական ակտի դիմողի նկատմամբ կիրառված դրույթը Սահմանադրությանը հակասող ն անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպես նան այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը, այդ դրութն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն նրա նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով»: Նշված նորմով նախատեսված դեպքերում սահմանադրական դատարանի որոշումների հիմքով դատական ակտերի վերանայման

4

նպատակը հակասահմանադրական նորմի կամ նորմի հակասահմանադրական մեկնաբանությամբ կիրառման արդյունքում անձի խախտված սահմանադրական իրավունքի վերականգնում է:

Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի՝ սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դատական ակտերի վերանայման ինստիտուտի ողջ բովանդակությունը հանգում է նրան, որ այդ ինստիտուտի միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական իրավունքների վերականգնումը: խախտված իրավունքների վերականգնումը պահանջում է խախտման արդյունքում տվյալ անձի համար առաջացած բացասական հետնանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչն իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (ոօտենեօ |ո Լուծցոսող): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչն իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 15.07201 թվականի ՍԴՈ-984 որոշումը):

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն սահմանադրական դատարանի որոշումը պարունակում է նույն օրենքի 8-րդ գլխով նախատեսված դեպքերում՝ նշում վարչական կամ դատական ակտերի՝ օրենքով սահմանված կարգով վերանայման ենթակա լինելու մասին:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ նան՝ Օրենսգիրք) 180-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքով սահմանված կարգով օրինական ուժի մեջ մտած վճիռները ն որոշումները կարող են վերանայվել նոր երնան եկած կամ նոր հանգամանքներով:

Օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե սահմանադրական դատարանը տվյալ գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող Ա անվավեր կամ այն ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող ն միաժամանակ որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա .6սահմանադրաիրավական բովանդակությունը՝ համարել է, որ այդ դրույթն իրավակիրառ պրակտիկայում կիրառվել է Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ:

Վերոհիշյալ նորմերի համադրված վերլուծությունից բխում է, որ անհատական դիմումի քննության արդյունքում կայացված ՀՀ սահմանադրական դատարանի որոշման հիմքով դատական ակտը ենթակա է վերանայման հետնյալ դեպքերում.

- տվյալ գործով դատարանի կիրառած օրենքի դրութը ՀՀ սահմանադրական դատարանի որոշմամբ ճանածվել է ՀՀ Սահմանադրությանը հակասող ն անվավեր,

- տվյալ գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ՀՀ սահմանադրական դատարանի որոշմամբ ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում ՀՀ սահմանադրական դատարանը բացահայտել է

5

այդ դրույթի սահմանադրաիրավական բովանդակությունը՝ կատարելով նշում առ այն, որ վիճարկվող դրույթը դիմողի նկատմամբ կիրառվել է ՀՀ Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ, ն ըստ այդմ՝ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման:

Օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նոր երնան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ ն վճռաբեկ դատարանների` օրինական ուժի մեջ մտած որոշումները վերանայում է վճռաբեկ դատարանը:

Օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նոր երնան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայելիս նույն օրենսգրքի 183-րդ հոդվածում նշված դատարանները գործը քննում են համապատասխան դատարանում գործերի քննության համար նույն օրենսգրքով սահմանված կանոններին համապատասխան, եթե նույն գլխով այլ բան սահմանված չէ:

ՀՀ կառավարության 27.12.2018 թվականի «Երնան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու ն Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» թիվ 1528-Ն որոշման 1-ին կետով նույն որոշման 1-ին հավելվածում նշված՝ Բուզանդի փողոց թիվ 32 (2 գույքային միավոր) հասցեի նկատմամբ, ի թիվս այլնի, ճանաչվել է հանրության գերակա շահ:

ՀՀ կառավարության 27.12.2018 թվականի «Երնան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու ն Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» թիվ 1528-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանվել է, որ նույն որոշման 1-ին կետում նշված տարածքը ձեռք բերողն է «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ն, իսկ 3-րդ ենթակետով (մինչն վիճարկվող որոշումն ընդունելը գործած խմբագրությամբ) սահմանվել է սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը՝ նույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 4 տարի: Այնուհետն,, ՀՀ կառավարության 24112022 թվականի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1528-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 1785-Ն որոշման 1-ին կետով ՀՀ կառավարության 27.12.2018 թվականի «Երնան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու նե Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» թիվ 1528-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետում «4 տարի» բառերը փոխարինվել են «5 տարի» բառերով:

Ընկերությունը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 241.202 թվականի 6«Հայաստանի 0Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27ի թիվ 1528-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 1785-Ն որոշումը: Ընկերությունը միաժամանակ ներկայացրել է վիճարկվող նորմատիվ իրավական ակտի գործողությունը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն:

6

Դատարանի 17.05.2023 թվականի որոշմամբ Ընկերության կողմից ներկայացված նորմատիվ իրավական ակտի գործողությունը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ վերջինիս կողմից բերված փաստարկներով ու գործի փաստերով որնէ կերպ չի հաստատվում այն հանգամանքը, որ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի գործողության չկասեցումը դիմումատուի կամ հանրության համար կարող է հանգեցնել անդառնալի (անվերականգնելի) կամ ծանր (ներկա պահի համեմատ նյութական անհամեմատ վատ վիճակի հանգեցնող) հետնանքների:

Վերաքննիչ դատարանը 17.07.2023 թվականի որոշմամբ Դատարանի 17.05.2023 թվականի «Նորմատիվ իրավական ակտի գործողությունը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշման դեմ Ընկերության կողմից բերված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է: Վերաքննիչ դատարանը գտել է, որ «(.) կողմերն անմիջական կարգով իրավունք ունեն բողոքարկելու միայն այե միջանկյալ դատական ակտերը, որոնց բողոքարկման հնարավորությունն ուղղակիորեն նախատեսված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով: Ըստ այդմ, օրենսդիրը նախատեսել է այն միջանկյալ դատական ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման վերաքննության կարգով: Ընդ որում, եշված միջանկյալ դատական ակտերի շարքը սպառիչ է, ինչը նշանակում է, որ այե դատական ակտերը, որոնք նախատեսված չեն այդ ցանկում, չեն կարող բողոքարկվել վերաքննության կարգով:

(.)

Հետնաբար այն պարագայում, երբ բողոքարկվել է այնպիսի միջանկյալ դատական ակտ, որը ենթակա չէ բողոքարկման ն ընդգրկված չէ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի Լին մասով սահմանված ցանկում կամ դրա համար ուղղակի բողոքարկման հնարավորություն նախատեսված չէ, վերաքննիչ դատարանն իրավասու է կայացնել որոշում' ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի Լին մասի 4-րդ կետի հիմքով վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին:

(.)

Տվյալ պարագայում կայացվել է «Նորմատիվ իրավական ակտի գործողությունը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշում, որպիսի որոշումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածով, ինչպես եան դրա' վերաքեեության կարգով բողոքարկելու հնարավորությունն ուղղակիորեն նախատեսված չէ նան «Նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթը» հատուկ վարույթ գլխով:

Նման պայմաններում Վերաքենիչ դատարանը եզրահանգում է, որ Դատարանի կողմից 1705.2023թ. կայացված «Նորմատիվ իրավական ակտի գործողությունը կասեցնելու վերաբերյալ միջեորդությունը մերժելու մասինե» որոշումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածով ն «Նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթը» վերտառությամբ 26-րդ գլխով չի հանդիսանում բողոքարկման ենթակա դատական ակտ, ուստի ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումն ենթակա է մերժման»:

7

ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 20.09.2023 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 17.07.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Ընկերության ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Դիմումատու Ընկերության կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1ին մասի ն 195րդ հոդվածի ՀՀ . Սահմանադրությանը համապատասխանությունը վիճարկվել է ՀՀ սահմանադրական դատարանում:

ՀՀ ցԿվարչական դատավարության օրենսգրքի «Վարչական դատարանի բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերը» վերտառությամբ 131-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.

«Լ. Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են վարչական դատարանի հետնյալ միջանկյալ դատական ակտերը.

1) հայցադիմումի ընդունումը մերժելու մասին.

2) հայցադիմումը վերադարձնելու մասին.

3) հայցի ապահովումը (հակընդդեմ ապահովումը) մերժելու, հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու, հայցի ապահովումը վերացնելու մասին.

4) լրացուցիչ վճիռ կայացնելը մերժելու մասին.

5) վրիպակները, գրասխալները կամ թվաբանական սխալներն ուղղելու կամ ուղղում կատարելը մերժելու մասին.

6) բաց թողնված. դատավարական ժամկետը վերականգնելու կամ դրա վերականգնումը մերժելու մասին.

7) դատավարական ժամկետները երկարաձգելու կամ դրա երկարաձգումը մերժելու մասին.

8) կողմին իրավահաջորդով փոխարինելու կամ փոխարինումը մերժելու մասին, ինչպես նան երրորդ անձանց դատավարության մեջ ներգրավելու դիմումը մերժելու կամ դատավարության մասնակիցների կազմից երրորդ անձին հանելու մասին.

9) սույն օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված դատական ակտերը.

10) գործի վարույթը կասեցնելու մասին, բացառությամբ սույն օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված դեպքի.

11) ինքնաբացարկի մասին դատական ակտերը.

12) այլ որոշումներ՝ օրենքով սահմանված դեպքերում»:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի՝ «Դիմումի ապահովումը վարչական դատարանի որոշմամբ» վերտառությամբ 195-րդ հոդվածը սահմանում է.

«. Գործը վարութ ընդունելուց հետո վարչական դատարանը դիմողի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ մինչն գործի դատաքննության ավարտը կարող է կասեցնել վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) գործողությունը, եթե կասեցման մասին որոշում չընդունելը կարող է հանգեցնել անդառնալի կամ ծանր հետնանքների դիմողի կամ հանրության համար:

8

2. Վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) գործողության կասեցման մասին որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (ոոոմ.27088Ր.8ոո) հրապարակման պահից»:

ՀՀ սահմանադրական դատարանը, Ընկերության անհատական դիմումի հիման վրա քննության առնելով «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի ն 195-րդ հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, 16.04.2024 թվականի թիվ ՍԴՈՂՎ725 որոշմամբ որոշել է. «Լ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 195-րդ հոդվածն այնքանով, որքանով չի նախատեսում վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) գործողությունը կասեցնելու միջնորդությունը մերժելու մասին որոշումը վերաքննության կարգով անմիջական բողոքարկման հնարավորություն, ճանաչել Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին ն 75-րդ հոդվածին հակասող ն անվավեր:

Յ. Հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասը՝ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով»:

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1725 որոշումը հանդիսանում է նոր հանգամանք՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իմաստով:

ՀՀ սահմանադրական դատարանը թիվ ՍԴՈ-ՂՀ725 որոշմամբ, մասնավորապես, արտահայտել է հետնյալ իրավական դիրքորոշումները. «(..) նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթի շրջանակներում օրենսդրի կողմից վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) գործողության կասեցման միջնորդությունը մերժելու մասին միջանկյալ դատական ակտը վերաքննության կարգով անմիջական բողոքարկման օրենսդրական հնարավորություն չնախատեսելը համահունչ չէ Սահմանադրությամբ երաշխավորված անձի՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքին (. գ անհրաժետ է սահմանել կազմակերպական այնպիսի կառուցակարգեր ն ընթացակարգեր, որոնք կապահովեն նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթի շրջանակներում վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) գործողությունը կասեցնելու միջնորդությունը մերժելու մասին որոշումը վերաքննության կարգով անմիջական բողոքարկման հնարավորությունը՝ ապահովելով արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի բաղադրատարրը դատական բողոքարկման իրավունքի արդյունավետ կենսագործումը»:

9

ՀՀ սահմանադրական դատարանն ընդգծել է, որ Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի կարնոր բաղադրիչներից մեկը դատական ակտի բողոքարկման իրավունքն է: Դատական բողոքարկման ինստիտուտն այն առանցքային իրավական գործիքակազմն է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը ն ուղղումը դրանով իսկ նպաստելով արդարադատութան նպատակների գործնականում իրականացմանը, որպիսի պայմաններում դատավարության կողմը կարող է ակնկալել իր իրավունքներին ն օրինական շահերին առնչվող դատական ակտի վերանայում վերադաս դատարանի անկախ դատավորի կամ դատավորների կազմի կողմից: Այս իմաստով՝ դատական բողոքարկման իրավունքի առանցքային գործառույթը հանգում է, ի թիվս այլնի, նան նրան, որ դատական բողոքարկմամբ համապատասխան սխալները շտկելու հնարավորություն ընձեռելը նպաստում է նան արդարադատության համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացմանն այն հաշվառմամբ, որ անձը ձեռք է բերում վերադաս դատարանում իր նկատմամբ կայացված դատական ակտի վերաքննության իրական հնարավորություն՝ վերջնարդյունքում ակնկալելով ստանալ օրինական ն հիմնավորված դատական ակտ:

ՀՀ սահմանադրական դատարանը փաստել է, որ թեն օրենսդրի հայեցողությունն է սահմանել վերաքննության կարգով բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերի շրջանակը, այնուամենայնիվ, դրանց բողոքարկելիության կարգի հիմքում պետք է դրվեն թե՛ դրանց վարույթային առանձնահատկությունները (վարույթի ընթացքը կասեցնող բնույթ ունենալը), թե՛ դրանցով վրա հասնող հետնանքները՝ իբրն գերնպատակ ունենալով մարդու հիմնական իրավունքների ն ազատությունների անխախտելիությունը, ներառյալ՝ դատական պաշտպանության արդյունավետության երաշխավորումը:

ՀՀ սահմանադրական դատարանը շեշտել է, որ հատուկ վարույթի շրջանակներում նախատեսված իրավակարգավորումներն առանձնահատուկ են նան այդ գործերով կայացվելիք միջանկյալ դատական ակտերի, դրանց բողոքարկելիության ն այդ ակտերից բխող իրավական հետնանքների տեսանկյունից:

ՀՀ սահմանադրական դատարանը փաստել է նան, որ Օրենսգրքի «Դիմումի ապահովումը վարչական դատարանի որոշմամբ» վերտառությամբ 195-րդ հոդվածի 1-ին մասն, ըստ էության, սահմանելով վերաքննության կարգով անմիջական բողոքարկման ենթակա Դատարանի միջանկյալ դատական ակտերի սպառիչ ցանկ (111-րդ կետերով սահմանված ակտեր), միաժամանակ այդ ցանկով սահմանում է բաց թվարկում (12-րդ կետ), ինչը ենթադրում է թվարկվածից զատ այլ՝ այդ թվում՝ հատուկ վարույթի կարգով քննության ենթակա գործերով վերաքննության կարգով անմիջական բողոքարկման ենթակա միջանկյալ՝։ դատական ակտեր օրենքով հստակ նախատեսված լինելու պայմանով: Օրենսդրի կողմից նման մոտեցման որդեգրման հիմքում ընկած է այն ողջամիտ տրամաբանությունը, որ այն դատական ակտերը, որոնք նախատեսված չեն ինչպես այդ ցանկում (ընդհանուր կարգավորմամբ), այնպես էլ օրենքով սահմանված այլ՝

10

հատուկ կարգավորումներով, չեն կարող վերաքննության կարգով անմիջական բողոքարկման առարկա հանդիսանալ:

ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ հայցային վարույթի կարգով քննության ենթակա գործերով կիրառման ենթակա նախնական իրավական պաշտպանության միջոցների վերաբերյալ կայացվելիք դատարանի որոշումները, այն է՝ հայցի ապահովման վերաբերյա համապատասխան որոշումներն ու Օրենսգրքի 83րդ հոդվածով նախատեսված որոշումները, համապատասխանաբար, Օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 3 ն 9րդ կետերի իմաստով, ենթակա են անմիջական բողոքարկման վերաքննության կարգով՝ հաշվի առնելով դրանց արդյունքում վրա հասնող հետնանքները, մինչդեռ համանման իրավական հնարավորություն նախատեսված չէ նույն իրավաչափ նպատակը հետապնդող, սակայն հատուկ վարույթի կարգով քննության ենթակա՝ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթի շրջանակներում կիրառման ենթակա վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) գործողության կասեցման վերաբերյալ կայացվող միջանկյալ դատական ակտերի վերաքննության կարգով անմիջական բողոքարկման մասով:

Սույն գործի փաստական հանգամանքների, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1725 որոշման ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ, ի կատարումն ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-/725 որոշման, անհրաժեշտ է ապահովել Ընկերության՝ Դատարանի 17.05.2023 թվականի «Նորմատիվ իրավական ակտի գործողությունը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշման բողոքարկման իրավունքի իրացումը վարչական դատարանի բողոքարկման ենթակա միջանկյալ՝։ դատական ակտերի վերաքննության կարգով բողոքարկմանն առնչվող իրավակարգավորումների հաշվառմամբ:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ ն 182-րդ հոդվածների ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 20.09.2023 թվականի որոշումը վերանայելու Աո Վերաքննիչ դատարանի 17.07.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ, 171-րդ, 183-րդ ն 190-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը (դիմումը) բավարարել: Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 20.09.2023 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը:

11

«ԹՈՒՖԵՆԿՅԱՆ ԹՐԱՆՍ ԿԱՎԿԱԶՈՒՍ» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը բավարարել ն վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 17.07.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն բողոքարկման ենթակա չէ:

Նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

եկուցո

զեվուցող Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

ԶԸ -Շ-Զ 8 Ը` Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

ՕՕ: Ք ՄԿՈՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
12 դեկտեմբերի, 2024 թ.
Գործի #:
ՎԴ/0839/05/23
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել