Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Աղաբեկյան — ԵԱԴԴ/0008/02/17
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Աղաբեկյան — ԵԱԴԴ/0008/02/17

Վճռաբեկ դատարանԵԱԴԴ/0008/02/171 դեկտեմբերի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ըստ Գայանե Աղաբեկյանի հայցի ընդդեմ Երնան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ն «Երնանի թիվ 46 մանկապարտեզ» համայնքային ոչ առնտրային կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն), երրորդ անձ Լիանա Գալստյանի` աշխատանքից ազատելու մասին կարգադրություններն անվավեր ճանաչելու, իրավաբանական ուժ չունենալու հիմքով կարգադրությունը չկիրառելու, աշխատանքում վերականգնելու ու հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագանձելու պահանջների մասին, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.06.2021 թվականի որոշման դեմ Գայանե Աղաբեկյանի բե

Ամբողջ Տեքստ

ՀԱՑՆ 2475

/218- ե ԳԵՐ:

Ս1--ԱՑ

ԽԵ Տ,

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0008/02/17 դատարանի որոշում 2023թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0008/02/17

Նախագահող դատավոր՝ Ն. Բարսեղյան

Դատավորներ՝ Տ. Նազարյան

Ա. Պետրոսյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով'

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

2023 թվականի դեկտեմբերի 01-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ Գայանե Աղաբեկյանի հայցի ընդդեմ Երնան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ն «Երնանի թիվ 46 մանկապարտեզ» համայնքային ոչ առնտրային կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն), երրորդ անձ Լիանա Գալստյանի` աշխատանքից ազատելու մասին կարգադրություններն անվավեր ճանաչելու, իրավաբանական ուժ չունենալու հիմքով կարգադրությունը չկիրառելու, աշխատանքում վերականգնելու ու հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագանձելու պահանջների մասին, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.06.2021 թվականի որոշման դեմ Գայանե Աղաբեկյանի բերած վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Գայանե Աղաբեկյանը պահանջել է Երնան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի 07.11.2016 թվականի թիվ Կ-43 կարգադրությունները կամ անվավեր ճանաչել Երեան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի 07.11.2016 թվականի թիվ Կ-43 կարգադրությունը, իրավաբանական ուժ չունենալու հիմքով չկիրառել Երնան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի 07112016 թվականի աշխատանքից ազատելու մասին թիվ Կ-43 կարգադրությունը, իրեն վերականգնել նախկին աշխատանքում Կազմակերպության տնօրենի պաշտոնում, Կազմակերպությունից

2

բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը՝ սկսած 07.11.2016 թվականից մինչ, աշխատանքում փաստացի վերականգնելու պահը:

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 11.04.2019 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.08.2019 թվականի որոշմամբ Գայանե Աղաբեկյանի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 11.04.2019 թվականի վճիռը բեկանվել է, ն գործն ուղարկվել է նոր քննության:

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 27.01.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է «ա. անվավեր ճանաչել ՀՀ Երնան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի 07.11.2016 թվականի «Գայանե Աղաբեկյանին աշխատանքից ազատելու մասին» թիվ Կ-43 կարգադրությունը (հիմք` «Երնան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 91-րդ հոդվածի 1-ին կետի 8-րդ ենթակետ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ կետ) ն ՀՀ Երնան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի 07.11.2016 թվականի «Գայանե Աղաբեկյանին աշխատանքից ազատելու մասին» թիվ Կ-43 կարգադրությունը (հիմք «Երնան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 91-րդ հոդվածի 1-ին կետի 8-րդ ենթակետ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետ ն 122-րդ հոդվածի 2-րդ կետ): բ. Գայանե Աղաբեկյանի հայցը՝ ՀՀ Երնան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի 07.11.2016 թվականի թիվ Կ-43 կարգադրությունը (հիմք՝ «Երեան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 91-րդ հոդվածի 1-ին կետի 8-րդ ենթակետ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ կետ) դրա իրավաբանական ուժ չունենալու հիմքով չկիրառելու պահանջի մասին մերժել` առարկայազուրկ լինելու հիմքով: գ. Գայանե Աղաբեկյանի հայցը իր նախկին աշխատանքում՝ «Երնանի թիվ 46 մանկապարտեզ» համայնքային ոչ առնտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում վերականգնելու, պահանջի մասին մերժել: դ. Գայանե Աղաբեկյանին իր նախկին աշխատանքում չվերականգնելու հիմքով ՀՀ Երնան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանից բռնագանձել հատուցում հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար` միջին աշխատավարձի չափով սկսած 07.11.2016 թվականից մինչն դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը: ե. Գայանե Աղաբեկյանին աշխատանքում չվերակաեգնելու դիմաց ՀՀ Երնան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանից բռնագանձել հատուցում միջին աշխատավարձի կրկնապատիկի չափով: 2. Միջին աշխատավարձը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով: 3. Դատարանի սույն վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից Գայանե Սպարտակի Աղաբեկյանի 01.01.2014 թվականի աշխատանքային պայմանագիրը համարել լուծված: 4. ՀՀ Երնան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե բռնագանձել 91.041 ՀՀ դրամ պետական տուրքը, ինչպես նան վճռի «դ» ն «ե» կետերով հաշվեգրվող ն բռնագանձվող ընդհանուր գումարի երկու տոկոսը՝ որպես պետական տուրք: Մերժված հայցապահանջների մասով պետական տուրքի հարցը համարել լուծված: 5. Դատական ծախսերի հարցը համարել լուծված»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.06.2021 թվականի որոշմամբ Գայանե Աղաբեկյանի ն Երնան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի բերած վերաքննիչ բողոքները մերժվել են, ու Դատարանի 27.01.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Յ

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գայանե Աղաբեկյանը (ներկայացուցիչ Յուրի Շիրինյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Կազմակերպություն, ն Լիանա Գալստյանը (ներկայացուցիչ Լուսնթագ Բեժանյան):

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 28-րդ հոդվածը, կիրառել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասը, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի Լին մասի 11-րդ կետը, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 12-րդ հոդվածը, 38-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետն ու 265- րդ հոդվածի Լին մասը, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ հոդվածները, 57-60-րդ հոդվածները, 62-րդ հոդվածի Է ին ն 6-րդ մասերը, 66-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ որպես նախկին աշխատանքում վերականգնելու անհնարինության բացակայությունը հիմնավորող ապացույց ինքը Դատարան է ներկայացրել Երնանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար (Թ. /(Թադնոսյանի կողմից 27.08.2020 թվականին տրված թիվ 28/ԳԱ բնութագիրը, որի համաձայն՝ Գայանե Աղաբեկյանը 31.07.1997 թվականից մինչն 11.11.2016 թվականն աշխատել է Աջափնյակ վարչական շրջանի թիվ 46 մանկապարտեզում որպես տնօրեն ն աշխատանքի ընթացքում իրեն դրսնորել է որպես բարեկիրթ, իրազեկ ու բանիմաց անձնավորություն, եղել է պարտաճանաչ ն կարգապահ աշխատող, պարտականությունները կատարել է պատրաստակամությամբ ու ժամանակին: Այսինքն՝ պատասխանող Աջափնյակ վարչական շրջանը՝ գործատուն, իրեն տալով դրական բնութագիր, գործի քննության ընթացքում չի վկայակոչել որնէ փաստ գործատուի ն աշխատողի հետագա աշխատանքային հարաբերություննեի վերականգնման անհնարինության վերաբերյալ, թեն ուներ այդ փաստի ապացուցման պարտականություն:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առեր, որ գործատու չհանդիսացող Կազմակերպությունը նշել է, որ իր աշխատակիցները չեն ցանկանում աշխատել իր հետ, սակայն դրա ապացուցման համար որնէ վերաբերելի, թույլատրելի ե արժանահավատ ապացույց չի ներկայացրել:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նան, որ երրորդ անձ Լիանա Գալստյանի կողմից նույնպես չեն ներկայացվել ապացույցներ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2- րդ մասով նախատեսված գործատուի ն աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության վերաբերյալ:

Վերաքննիչ դատարանը վերահաստատել է Դատարանի ոչ իրավաչափ եզրահանգումն այն մասին, որ իր հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինություն է տնօրենի նշանակումն օրենքով սահմանված կարգով մրցույթի անցկացման արդյունքում, հետնաբար մրցույթի արդյունքում տնօրենի նշանակման պարագայում իրեն նախկին աշխատանքում վերականգնելը կհամարվի օրենքի ուժով տնօրեն նշանակելու իրավակարգավորման միջամտություն:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ իրեն նախկին աշխատանքում վերականգնելու պահանջը մերժվել է սուբյեկտիվ 0պատճառաբանությամբ,։ որ օրենսդրական փոփոխություններով սահմանվել է մանկապարտեզների տնօրենների նշանակման նոր կարգ: Այսինքն՝ յուրաքանչյուր դեպքում, երբ պաշտոնի նշանակումը նախատեսված է մրցույթի անցկացման արդյունքում, ապա տվյալ պաշտոնի նշանակված աշխատողը կարող է

4

ցանկացած անհիմն պատճառաբանությամբ ազատվել աշխատանքից, ն եթե անգամ հետագայում դատական կարգով աշխատանքից ազատումը ճանաչվի ոչ իրավաչափ, միննույն է, աշխատողը չի կարող վերականգնվել նախկին աշխատանքում:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է Վերաքննիչ դատարանի 18.06.2021 թվականի որոշումը բեկանել ն փոփոխել այն՝ իր պահանջը՝ նախկին աշխատանքում վերականգնելու մասին, բավարարել:

2.Ն Կազմակերպության ն Լիանա Գալստյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն ամբողջությամբ անհիմն է ե ենթակա է մերժման հետնյալ պատճառաբանությամբ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի վերլուծությունից հետնում է, որ անկախ ամեն ինչից դատարանն իրավասու է նան աշխատողին չվերականգնել նախկին աշխատանքում ոչ միայն գործատուի ն աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում, որպիսի հանգամանքն առկա է, այլն՝ տնտեսական, տեխնոլոգիական ու կազմակերպչական պատճառներով: Բացի այդ, տվյալ դեպքում ինչպես Կազմակերպության ողջ աշխատակազմը, այնպես էլ ծնողները ցանկանում են նշված հաստատության տնօրենի պաշտոնում տեսնել Լիանա Գալստյանին, ով տվյալ պաշտոնին նշանակվել է մրցույթում հաղթող ճանաչվելու արդյունքում: Մինդեռ, Գայանե Աղաբեկյանին իր նախկին աշխատանքում վերականգնելու պարագայում Լիանա Գալստյանը կզրկվի իր աշխատանքից այն դեպքում, երբ հայցվորն աշխատանքից ազատվելուց հետո անցել է մեկ այլ աշխատանքի:

Բացի այդ, Լիանա Գալստյանը, նշանակվելով Կազմակերպության տնօրենի պաշտոնում, իր անձնական միջոցներով իրականացրել է հաստատության վերանորոգում, որպիսի փաստը հիմնավորվում է վճարման անդորրագրերով ն լուսանկարներով:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

1) Երնան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի (գործատուի) ն Գայանե Աղաբեկյանի միջն 01.01.2014 թվականին կնքված աշխատանքային պայմանագրի 1.1 կետի համաձայն՝ գործատուն Կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումը հանձնել է Գայանե Աղաբեկյանին (տնօրենին), իսկ վերջինս պարտավորվել է բարեխղճորեն ու խելամտորեն կատարել Կազմակերպության գործադիր մարմնի գործառույթները: ՀՀ քաղաքացիական օրենսգրքին, «Պետական ոչ առնտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին, այլ իրավական ակտերին, Կազմակերպության կանոնադրությանը ն պայմանագրին համապատասխան՝ ի շահ Կազմակերպության: Նույն պայմանագրի 5-րդ կետով սահմանվել է, որ աշխատանքային պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից ն գործում է մինչն 31.12.2014 թվականը (հատոր 1-ին, գ.թ. 89-92).

2) վերը նշված պայմանագրով սահմանված ժամկետը լրանալուց հետո Գայանե Աղաբեկյանը շարունակել է զբաղեցնել Կազմակերպության տնօրենի պաշտոնը (անվիճելի փաստ).

3) Գայանե Աղաբեկյանին պատկանող ՈՒԼ թիվ 1544989 աշխատանքային գրքույկի համաձայն՝ Գայանե Աղաբեկյանը 07.11.2016 թվականին ազատվել է զբաղեցրած պաշտոնից «Երնան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 91-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետի ն 122-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն: Այնուհետն կատարվել է գրառում այն մասին, որ «հ./3

5

գրառումը սխալ է կատարվել» ն նշվել է, որ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Ա. Սարգսյանի 11.11.2016 թվականի թիվ Կ-43 կարգադրությամբ 07.11.2016 թվականին Գայանե Աղաբեկյանն ազատվել է Կազմակերպության տնօրենի պաշտոնից «Երնան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 91րդ հոդվածի 1ին կետի 8-րդ ենթակետով Ա ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված հիմքերով: Որպես գրառման հիմք նշվել է «Կարգադրություն թիվ 43, 11.11.2016թ.» (հատոր 1-ին, գ.թ. 14-17).

4) Երնան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին հասցեագրված 07.11.2016 թվականի դիմումի պատճենի համաձայն՝ Կազմակերպության տնօրեն Գայանե Աղաբեկյանը խնդրել է իրեն ազատել աշխատանքից այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ (հատոր 1-ին, գ.թ. 88).

5) Երնան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի 07.11.2016 թվականի «Գայանե Աղաբեկյանին աշխատանքից ազատելու մասին» թիվ Կ-43 կարգադրության պատճենի համաձայն՝ ղեկավարվելով «Երնան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 91-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով ն հիմք ընդունելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ կետը՝ կարգադրվել է Կազմակերպության տնօրեն Գայանե Աղաբեկյանին 11.11.2016 թվականից ազատել զբաղեցրած պաշտոնից (հատոր 1-ին, գ.թ. 20).

6) Երեան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի 07.11.2016 թվականի «Գայանե Աղաբեկյանին աշխատանքից ազատելու մասին» թիվ Կ-43 կարգադրության պատճենի համաձայն՝ ղեկավարվելով «Երնան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 91-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով ն հիմք ընդունելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ կետը՝ Կազմակերպության տնօրեն Գայանե Աղաբեկյանը 07.11.2016 թվականից ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Պատճենի համապատասխանությունը բնօրինակին հաստատված է Շենգավիթ նոտարական տարածքի նոտար Ա. Մազմանյանի կողմից 11.11.2016 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 21).

7) ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պետական միասնական գրանցամատյանի 21.12.2017 թվականի քաղվածքի պատճենի համաձայն՝ Կազմակերպության տնօրեն է հանդիսանում Լիանա Գալստյանը (հատոր 5-րդ, գ.թ. 27, 28):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանն անհրաժեշր է համարում անդրադառնալ գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի" աշխատողին իր նախկին աշխատանքում վերականգնելու անհեարիեության առանձնեահատկություններին' վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

6

Սահմանադրության 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր աշխատող ունի աշխատանքից անհիմն ազատվելու դեպքում պաշտպանության իրավունք: (...):

Սահմանադրական դատարանն իր 07.07.2010 թվականի թիվ ՍԴՈ-902 որոշմամբ, անդրադառնալով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորմանը, արձանագրել է, որ խախտված իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի անհրաժեշտ բաղադրատարրն է հանդիսանում անձի խախտված իրավունքի վերականգնումը: Վերջինս ենթադրում է այն բացասական հետնանքների վերացում, որոնք անձի համար առաջացել են իրավունքի խախտման արդյունքում: Որպես կանոն, այդ բացասական հետնանքների վերացումը տեղի է ունենում մինչն իրավունքի խախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնմամբ:

Սահմանադրական դատարանն իր 11.10.2011 թվականի թիվ ՍԴՈ-991 որոշմամբ փաստել է, որ «Սահմանադրության 32-րդ հոդվածում երաշխավորված աշխատանքի ընտրության ազատությունը յուրաքանչյուր անհատի համար ապահովում է առանց խտրականության աշխատանքային հարաբերությունների մեջ մտնելու ն իր մասնագիտական ու այլ ընդունակություններն ազատ դրսնորելու հավասար հնարավորություն: Միաժամանակ այն չի խոչընդոտում օրենսդրին աշխատանքային հարաբերություններն իրավական կարգավորման ենթարկելիս սահմանել անձանց իրավական տարբեր կարգավիճակներ՝ կապված աշխատանքային պայմանների, անմիջական պայմանագրային պարտականությունների, գործունեության բնագավառի հետ, ն նունիսկ նախատեսել առանձին պաշտոններ զբաղեցնելու նե պաշտոններից ազատելու առանձնահատուկ դեպքեր, եթե դրանք օբյեկտիվորեն արդարացված են Ա ունեն սահմանադրաիրավական համապատասխան հիմնավորում:

Աշխատանքով պայմանավորված՝ հարաբերությունների կարգավորման պայմանագրային բնույթը միաժամանակ պահանջում է ոջ միայն իրավունքի իրացման, այլն պարտականության կատարման անհրաժեշտություն, ն կողմերի՝ տվյալ դեպքում գործատուի աշխատանքային պայմանագիրը լուծելու իրավունքի իրացումը չպետք է պայմանավորված լինի նպատակահարմարությամբ կամ սուբյեկտիվ բնույթի այլ գործոնով, այլ հետապնդի արդար, իրավաբանորեն ամրագրված որոշակի նպատակ՝ աշխատանքի իրավունքի իրացման սահմանադրորեն կանխորոշված սկզբունքներին համապատասխան»:

Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ կողմերը ընդունում են, որպես իրենց քաղաքականության նպատակ, որը պետք է ձեռք բերվի բոլոր համապատասխան ազգային ն միջազգային միջոցներով, այն պայմանները ձեռք բերելը, որոնք կնպաստեն հետնյալ իրավունքների ն սկզբունքների արդյունավետ իրականացմանը՝ յուրաքանչյուր ոք վաստակելու հնարավորություն կունենա իր կողմից ազատորեն ընտրված ցանկացած աշխատանքով:

Նույն մասի 24-րդ կետի համաձայն՝ (..) բոլոր աշխատողներ, աշխատանքի դադարեցման դեպքում ունեն պաշտպանվածության իրավունք:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 2-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ աշխատանքային օրենսդրության նպատակն է պաշտպանել աշխատողների ն գործատուների իրավունքներն ու շահերը:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ աշխատանքային օրենսդրության հիմնական սկզբունքներից է աշխատանքային հարաբերությունների կայունությունը:

ՀՀ. աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատողի ն գործատուի միջն աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային

7

օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը լուծվում է գործատուի նախաձեռնությամբ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նան որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու դեպքում:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնութամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո՝ երկու ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան: Եթե պարզվում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգեվում են: Այդ դեպքում աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, կամ աշխատավարձի տարբերությունը այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը կատարում էր նվազ վարձատրվող աշխատանք: Միջին աշխատավարձը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով:

Նուն հոդվածի 2-րդ մասի համաձայն տնտեսական, .»տեխնոլոգիական, կազմակերպչական պատճառներով կամ գործատուի ն աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում դատարանը կարող է աշխատողին չվերականգնել իր նախկին աշխատանքում` պարտավորեցնելով գործատուին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում` միջին աշխատավարձի չափով, մինչն դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, Ա աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում` ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով: Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից աշխատանքային պայմանագիրը համարվում է լուծված:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ դիրքորոշում է հայտնել նան այն մասին, որ օրենսդիրը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանել է աշխատանքում չվերականգնելու գործատուի իրավական հնարավորությունը՝ վերապահելով դատարանին այդ վարքագծի իրավաչափության գնահատման իրավասություն՝ որոշելու տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական կամ այլ պատճառներով կամ գործատուի ն աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինությունը ։կոնկրետ գործի փաստերից ելնելով (րես թիվ 3-496(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2007 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասով օրենսդիրը, անդրադառնալով աշխատանքային պայմանագրի վերաբերյալ վեճերին, կարգավորել է աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում աշխատողների խախտված իրավունքների վերականգման դեպքերը՝ առանձնացնելով երկու խումբ իրավիճակներ.

1. աշխատողը վերականգնվում է իր նախկին աշխատանքում` ստանալով հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ,

8

2. աշխատողը չի վերականգնվում նախկին աշխատանքում` ստանալով հատուցումներ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի, ինչպես նան աշխատանքում չվերականգեվելու դիմաց:

Վերոնշյալ երկրորդ իրավիճակը հնարավոր է հետնյալ դեպքերում.

1. առկա են տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական պատճառներ: Մասնավորապես, նման իրավիճակ հնարավոր է այն դեպքում, երբ գործատուի վարչակազմակերպչական կառուցվածքում գոյություն չունի այնպիսի հաստիքային միավոր, որտեղ նախկինում աշխատել է աշխատողը, ն առկա չէ աշխատողի մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք (տե՛ս, օրինակ, Անաստաս Գիշյանը ն Նորայր Եղիկյանն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/0605/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.11.2009 թվականի որոշումը),

2. Գործատուի նե աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունները վերականգնելն անհնարին է այլ պատճառներով: Ընդ որում, նշված հիմքի կիրառման համար օրենսդիրը կոնկրետ դեպքեր չի նախատեսել: հնարավորություն տալով դատարաններին յուրաքանչյուր դեպքում գործի փաստական հանգամանքների շրջանակներում գնահատել աշխատանքում աշխատողի վերականգնման անհնարինությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դրանով օրենսդիրը նպատակ է հետապնդել համապարփակ կերպով կարգավորելու աշխատանքային պայմանագրի վերաբերյալ վեճերը, մասնավորապես գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու ն լուծելու հետ կապված բոլոր վեճերը որպես աշխատողի խախտված իրավունքների վերականգնման եղանակներ սահմանելով ինչպես աշխատողի վերականգնումը նախկին աշխատանքում, այնպես էլ դրա անհնարինության դեպքում աշխատողին փոխհատուցումներ վճարելու գործատուի պարտականությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ նշված հոդվածի իրավակարգավորումները կիրառելի են գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու ն լուծելու վերաբերյալ բոլոր վեճերով՝ անկախ պայմանագիրը դադարեցնելու կամ լուծելու հիմքից, այլապես աշխատանքային վեճերի մի մասը դուրս կմնա օրենսդրական կարգավորման ոլորտից (տես Խորեն Նասիբյանն ընդդեմ «Ինտերալկո» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/3295/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշումը):

Համակարգային վերլուծության ենթարկելով վերը նշված իրավական նորմերը ն դիրքորորշումները, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ օրենսդիրը պետք է ապահովի սահմանադրական իրավունքների ու ազատությունների, աշխատանքային պայմանագրով գործատուի ն աշխատողի իրավունքների ու օրինական շահերի արդարացի համաձայնեցման հավասարակշովածությունը, որը Հայաստանի Հանրապետությունում՝ որպես սոցիալական պետությունում աշխատանքային հարաբերությունների անհրաժեշտ պայման է:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ աշխատանքային օրենսդրության սկզբունքներից է աշխատանքային հարաբերությունների կայունության սկզբունքը, որի իրացման դրսնորում է հանդիսանում գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման համար երկու տարբեր հանգամանքների առկայության նախատեսումը: Այսպես, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման համար հիմք կարող են հանդիսանալ ինչպես աշխատողի հետ անմիջականորեն կապված հանգամանքները, այնպես էլ այնպիսիք, որոնք պայմանավորված են կազմակերպության լուծարման, արտադրության ծավալների ն (կամ) տնտեսական ու (կամ) տեխնոլոգիական ն (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման ու (կամ) արտադրական անհրաժեշտությամբ, որոնք հանգեցրել են աշխատողների քանակի ն (կամ) հաստիքների կրճատմամբ: Նշված հանգամանքներն օբյեկտիվ պայմաններ են, որոնք հանգեցնում են նան աշխատանքային

9

պայմանագրի լուծման: Օրենսդիրը, նախատեսելով աշխատողի անձնական հատկանիշներով, որակավորմամբ,։ կատարած աշխատանքի որակով չպայմանավորված հիմքով աշխատանքային պայմանագրի լուծման հնարավորություն, այնուամենայնիվ նրանց օրինական շահերի առաջնահերթության ապահովման նպատակով սահմանել է նան երաշխիքներ՝ պաշտպանելու աշխատողների իրավունքները: Մասնավորապես՝ գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման նե դրա հետ աշխատողի անհամաձայնության պարագայում աշխատողին իրավունք է ընձեռել դիմելու դատարան ու վերականգնելու իր ենթադրյալ խախտված իրավունքները:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել նան, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի բովանդակությունից բխում է, որ օրենսդիրը, առաջնորդվելով աշխատանքային հարաբերությունների կայունության սկզբունքով ն օրենսգրքում ամրագրված նպատակներով, գործատուին հնարավորություն է ընձեռում նախկին աշխատողի նախկին աշխատանքում վերականգեվելու դեպքում լուծել նոր աշխատողի հետ ինչպես անորոշ, այնպես էլ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն՝ Գայանե Աղաբեկյանը, դիմելով դատարան, պահանջել է անվավեր ճանաչել աշխատանքից ազատելու մասին Երնան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի 07.11.2016 թվականի թիվ Կ-43 երկու տարբեր բովանդակությամբ կարգադրությունները, իրեն վերականգնել նախկին աշխատանքում` Կազմակերպության տնօրենի պաշտոնում, ինչպես նան Կազմակերպությունից բռնագանձել միջին աշխատավարձը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար՝ սկսած 07.11.2016 թվականից մինչն փաստացի աշխատանքում վերականգեվելու պահը:

Դատարանը գործի նոր քննության արդյունքում 27.01.2021 թվականի վճռով հայցը բավարարել է մասնակիորեն՝ վճռվել է «ա. անվավեր ճանաչել ՀՀ Երնան քաղաքի Աջափեյակ վարչական շրջանի ղեկավարի 07.11.2016 թվականի «Գայանե Աղաբեկյանին աշխատանքից ազատելու մասին» թիվ Կ-43 կարգադրությունը (հիմք' «Երնան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի Լին կետի 8-րդ ենթակետ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ կետ) ն ՀՀ Երնան քաղաքի Աջափեյակ վարչական շրջանի ղեկավարի 07.11.2016 թվականի «Գայանե Աղաբեկյանին աշխատանքից ազատելու մասին» թիվ Կ-43 կարգադրությունը (հիմք' «Երնան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի Էին կետի 8-րդ ենթակետ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի Էին կետի 6-րդ ենթակետ ն 122-րդ հոդվածի 2- րդ կետ): բ. Գայանե Աղաբեկյանի հայցը՝ ՀՀ Երնան քաղաքի Աջափեյակ վարչական շրջանի ղեկավարի 07.11.2016 թվականի թիվ Կ-43 կարգադրությունը (հիմք՝ «Երնան քաղաքում տեղական իեքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 91-րդ հոդվածի 1-ին կետի 8-րդ ենթակետ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112րդ հոդվածի 2-րդ կետ) դրա իրավաբանական ուժ չունենալու հիմքով չկիրառելու պահանջի մասին մերժել՝ առարկայազուրկ լինելու հիմքով: գ. Գայանե Աղաբեկյանի հայցը' իր նախկին աշխատանքում' «Երնանի թիվ 46 մանկապարտեզ» համայնքային ոչ առնտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում վերակաեգեելու, պահանջի մասին մերժել: դ. Գայանե Աղաբեկյանին իր նախկին աշխատանքում չվերակաեգնելու հիմքով ՀՀ Երնան քաղաքի Աջափեյակ վարչական շրջանից բռնագանձել հատուցում հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար' միջին աշխատավարձի չափով սկսած 07.11.2016 թվականից միեչն դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը: ե. Գայանե Աղաբեկյանին աշխատանքում չվերակաեգեելու դիմաց ՀՀ Երնան

10

քաղաքի Աջափեյակ վարչական շրջանից բռնագանձել հատուցում միջին աշխատավարձի կրկնապատիկի չափով: 2. Միջին աշխատավարձը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով: 3. Դատարանի սույն վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից Գայանե Սպարտակի Աղաբեկյանի 01.01.2014 թվականի աշխատանքային պայմանագիրը համարել լուծված»:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Գայանե Աղաբեկյանի վերաքննիչ բողոքը, արձանագրել է, որ «Դատարանը, մանրամասն գնահատելով ն վերլուծելով Գայանե Աղաբեկյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ վերը նշված կարգադրությունների իրավաչափությունը, դրանք դիտելով որպես ոչ իրավաչափ՝ անվավեր ճանաչման ենթակա անհատական իրավական ակտպեր, ինչպես նան հիմք ընդունելով այն, որ Կազմակերպության ղեկավարի տնօրենի եշանակումն իրականացվում է մրցույթի արդյունքում, ընդ որում, օրենսդիրը հնարավորություն է ընձեռել դատարանին յուրաքանչյուր դեպքում որոշելու աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինությունը, գտել է, որ սույն դեպքում Գայանե Աղաբեկյանի հերագա աշխատանքային հարաբերությունների վերականգեման անհնարինությունը պայմանավորված է պտնեօրենի նշանակումն օրենքով սահմանված կարգով մրցույթի անցկացման արդյունքում կատարվելու, հետնաբար՝ մրցույթի արդյունքում տեօրենի նշանակման պարագայում հայցվորին իր նախկին աշխատանքում վերականգնելու դեպքում օրենքի ուժով տեօրեն նշանակելու իրավակարգավորման միջամտություն կատարելու անթույլատրելիությամբ' ըստ այդմ մերժելով եախկին աշխատանքում Գայանե Աղաբեկյանին վերականգեելու պահանջը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2րդ մասով սահմանված տետեսական, տեխեոլոգիական, կազմակերպչական պատճառներով աշխատողի հերագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության հիմքով, ն վերջինիս տրամադրելով հատուցում' հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար' միջին աշխատավարձի չափով, սկսած' 07.11.2016թ.-ից մինչն դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը ն հատուցում' միջին աշխատավարձի կրկնապատիկի չափով»:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է նան, որ աշխատանքից ազատված աշխատողի փոխարեն նոր աշխատողի կողմից նրա հաստիքի զբաղեցումը հիմնավորող բավարար ապացույցների առկայությունն արդեն իսկ բավարար է գործատուի ե աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինությունը փաստելու համար՝ անկախ այդ փաստի առնչությամբ գործով այլ ապացույցներ ներկայացված լինելուց կամ չլինելուց:

Վերաքննիչ դատարանը հավելել է, որ Կազմակերպության տնօրենի պաշտոնը ներկայումս զբաղեցնող Լիանա Գալստյանն այդ հաստիքին է նշանակվել մրցույթում հաղթող ճանաչվելու արդյունքում, ուստի հայցվորի՝ նախկին աշխատանքում վերականգնվելը կհանգեցնի նան կազմակերպված մրցույթում հաղթող ճանաչված նոր աշխատողի շահերի ն անօրինական կարգով աշխատանքից ազատված աշխատող հայցվորի իրավունքների ու օրինական շահերի միջե արդարացի հավասարակշռության խախտման: «Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, նշված հավասարակշոությունը կարող է ապահովվել միայն այն պարագայում, երբ աշխատանքում վերականգնելու օբյեկտիվ անհնարինության դեպքերում երաշխավորվի աշխատողի իրավունքների Ա օրինական շահերի պաշտպանության պատշաճ ու արդյունավետ մեխանիզմ, ինչն էլ, ըստ էության, ապահովվել է Դատարանի կողմից՝ օրենքով սահմանված կարգով հայցվորին աշխատանքում չվերականգնելու դիմաց աշխատավարձի կրկնապատիկի չափով հատուցում տրամադրելու միջոցով:

Սուն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետնյալը:

11

Դատարանի 27.01.2021 թվականի վճռով անվավեր են ճանաչվել Երնան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի 07112006 (թվականի թիվ Կ-շ43 կարգադրությունները: ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պետական միասնական գրանցամատյանի 21.12.2017 թվականի քաղվածքի պատճենի համաձայն` Կազմակերպության տնօրեն է հանդիսանում Լիանա Գալստյանը, ով տվյալ պաշտոնում նշանակվել է կազմակերպված մրցույթում հաղթող ճանաչվելու հիմքով: Դատարանի վճռով մերժվել է Գայանե Աղաբեկյանի՝ Կազմակերպության տնօրենի պաշտոնում վերականգեվելու պահանջը, հետնաբար Վճռաբեկ դատարանի կողմից սույն վեճին իրավաչափ լուծում տալու համար քննարկման է ենթակա հայցվորին նախկին աշխատանքում վերականգնելու օբյեկտիվ անհնարինության հարցը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձը, ով աշխատանքից ազատվել է անօրինական հիմքով, ունի լեգիտիմ ակնկալիք վերականգնվելու նախկին աշխատանքում Ա շարունակելու իրականացնել իր նախընտրած աշխատանքն ու դրա դիմաց ստանալու վարձատրություն: Հետնաբար, աշխատողին գործատուի կողմից անօրինական կերպով աշխատանքից ազատելու դեպքում օրենսդրի հիմնական նպատակը պետք է հանդիսանա խախտված իրավունքի արդյունավետ վերականգնումը: Որպես կանոն, այդ բացասական հետնանքների վերացումը տեղի է ունենում մինչն իրավունքի խախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնմամբ: Օրենսդիրը, առանձին դեպքերի համար սահմանել է, որ մինչն իրավունքի խախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը կարող է օբյեկտիվորեն անհնարին լինել, ն այդ դեպքերի համար որպես խախտման բացասական հետնանքները վերացնելու իրավական միջոց նախատեսել է անձի կրած վնասի դիմաց տրվող փոխհատուցումը: Միաժամանակ, օրենսդրի տրամաբանությունն այն է, որ այդ բացառիկ դեպքերը պետք է լինեն ոչ թե կամայական, այլ պետք է ամրագրված լինեն օրենսդրությամբ ն լինեն օբյեկտիվորեն հիմնավորված:

Տվյալ դեպքում ստորադաս դատարաններ Գայանե Աղաբեկյանին նախկին աշխատանքում վերականգնելու անհնարինությունը պայմանավորել են այդ պաշտոնում մրցույթի արդյունքում հաղթած անձի նշանակմամբ, ինչը գնահատել են որպես օրենքի ուժով տնօրեն նշանակելու իրավակարգավորման միջամտություն կատարելու անթույլատրելիություն, մինչդեռ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Կազմակերպության տնօրեն Լիանա Գալստյանի՝ մրցույթում հաղթող ճանաչվելը ն այդ հիմքով պաշտոնում նշանակվելը դեռնս չի կարող գնահատվել որպես օրինական ու օբյեկտիվ հիմք աշխատողի նախկին աշխատանքում վերականգնելու պահանջը մերժելու համար, քանի որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով հստակ ամրագրված է գործատուի իրավունքն իր նախաձեռնությամբ լուծելու նոր աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը, եթե նախկին աշխատողը վերականգեվել է այդ աշխատանքում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն դեպքի համար օրենսդիրը չի նախատել տվյալ պաշտոնում մրցույթում հաղթած անձի նշանակվելու պարագայում աշխատանքում վերականգնելու անհնարինության վերաբերյալ բացառություններ: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները չեն կարող գնահատվել որպես աշխատանքի վերականգնման անհնարինությունը պայմանավորող օբյեկտիվ պատճառ, ինչպես նան այդ հանգամանքը չի կարող դիտարկվել որպես աշխատանքի վերականգնմանը խոչընդոտ հանդիսացող: Ավելին, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները Գայանե Աղաբեկյանի՝ նախկին աշխատանքում վերականգնելու պահանջը մերժելիս պետք է գնահատման առարկա դարձնեին այն հանգամանքը, որ նմանօրինակ պատճառաբանությամբ աշխատողին աշխատանքում չվերականգնելը կարող է գործատուի համար ստեղծել կամայական, արհեստական Ա սուբյեկտիվ հնարավորություն ցանկացած դեպքում ազատվելու անցանկալի աշխատողից, այդ պաշտոնում այլ անձի մրցութային կարգով

12

նշանակված լինելու պատճառաբանությամբ, ինչը կարող է հանգեցնել տվյալ իրավիճակներում իրավունքի սուբյեկտների նկատմամբ տարբեր վերաբերմունքի դրսնորման ու կամայական մոտեցման վտանգների, ինչը չի բխում օրենսդրությամբ սահմանված աշխատանքային հարաբերությունների կայունության սկզբունքից:

Նման պայմաններում հնարավոր բացասական պրակտիկան բացառելու համար, ինչպես նան գործատուի ն աշխատողի իրավունքների ու օրինական շահերի միջե արդարացի հավասարակշռության ապահովման անհրաժեշտությունը կարնորելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու պահանջը մերժելիս դատարանները պետք է հանգամանորեն հիմնավորեն դրա օբյեկտիվ անհնարինությունը:

Համակարգային վերլուծության ենթարկելով վերը նշվածը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները գործի փաստական հանգամանքների ն ներկայացված ապացույցների վերլուծության շրջանակներում պետք է օբյեկտիվորեն գնահատման առարկա դարձնեին Գայանե Աղաբեկյանի Կազմակերպության տնօրենի պաշտոնում վերականգնելու անհնարինությունը, ինչը տվյալ դեպքում չեն իրականացրել: Հակառակը՝ ինչպես Դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանն ընդամենն արձանագրել են, որ աշխատանքից ազատված աշխատողի փոխարեն նոր աշխատողի կողմից նրա հաստիքի զբաղեցումը հիմնավորող ապացույցների համակցության առկայությունն արդեն իսկ բավարար է գործատուի Ա աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինությունը փաստելու համար՝ անկախ այդ փաստի առնչությամբ գործով այլ ապացույցներ ներկայացված լինելուց կամ չլինելուց:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում ստորադաս դատարանները չեն իրականացրել Գայանե Աղաբեկյանին նախկին աշխատանքում՝

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
1 դեկտեմբերի, 2023 թ.
Գործի #:
ԵԱԴԴ/0008/02/17
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել