Աբրահամյան — ՎԴ/6701/05/22
Ամփոփում
քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) ներկայացրած վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 01.04.2024 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Վազգեն Աբրահամյանի ընդդեմ Կոմիտեի՝ Կոմիտեի 14.10.2022 թվականի թիվ 438 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Վազգեն Աբրահամյանը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի 14.10.2022 թվականի թիվ 438 որոշումը: ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ա. Հարությունյան) (այսուհետ՝ Դատարան) 29.03.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է: 2 ՀՀ վերաքննի
Ամբողջ Տեքստ
Աա Ան,
Ո ԲԵ
(ՈՀ Ն
ՊԱՅ» «ԱՀ.
ՊՈ 73 ջ)
Հալա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/6701/05/22
դատարանի որոշում 2025թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/6701/05/22
Նախագահող դատավոր Ռ. Խանդանյան
Դատավորներ՝ Հ. Այվազյան
Ալ. Հարությունյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող ն զեկուցող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
2025 թվականի հունվարի 27-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) ներկայացրած վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 01.04.2024 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Վազգեն Աբրահամյանի ընդդեմ Կոմիտեի՝ Կոմիտեի 14.10.2022 թվականի թիվ 438 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Վազգեն Աբրահամյանը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի 14.10.2022 թվականի թիվ 438 որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ա. Հարությունյան) (այսուհետ՝ Դատարան) 29.03.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է:
2
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01.04.2024 թվականի որոշմամբ Կոմիտեի ներկայացրած վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 29.03.2023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ՝ Արման Մնացականյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Վազգեն Աբրահամյանը (ներկայացուցիչ՝ Աշոտ Աբրահամյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքեեիչ։ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների ն հիմեարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոեվեեցիայի 6-րդ հոդվածը, ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 257-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ ն 124-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 9-րդ հոդվածը:
Վերաքննիչ դատարանը միայն թվարկել է գործում առկա ապացույցները ն արձանագրել, որ դրանցով չի հաստատվում Վազգեն Աբրահամյանի կողմից իրավախախտման կատարման փաստը՝ չտալով դրանցից յուրաքանչյուրի տրամաբանական ն իրավաբանական որակումը՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության ն բավարարության տեսանկյունից:
Միննույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Վազգեն Աբրահամյանը «կանաչ ուղի»ն հատելու գործողությամբ հայտարարել է, մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների բացակայության մասին, որը նան հայտնել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելիս, ինչն առնվազն նշանակում է, որ վերջինս չի ներկայացել մաքսային մարմնին, Ա չի հայտնել իր մոտ գտնվող հայտարարագրման ենթակա ոսկյա շղթաների մասին, որպիսի փաստն էլ նշանակում է, որ Վազգեն Աբրահամյանը թաքցրել է խնդրո առարկա ապրանքները մաքսային մարմնից, դրանց հայտնաբերումը դժվարացնող եղանակով, մասնավորապես՝ դրանք իր գոտկատեղից կապված վիճակում տեղափոխելով, Ա. դրանք մաքսային մարմնին է հանձնել միայն այն բանից հետո, երբ արդեն կայացված է եղել անձի մաքսային զննում իրականացնելու մասին որոշում ն մաքսային հսկողությունից թաքցված ապրանքները կամավոր հանձնելու առաջարկին ի պատասխան նոր հանձնել է:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 01.04.2024 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցը մերժել:
2.1. Վճռաբեկ բողոքի վերաբերյալ Վազգեն Աբրահամյանի կողմից ներկայացված պատասխանի հիմքերը ն հիմնավորումները.
Վարչական մարմնի կողմից պետք է բացահայտվեր՝ արդյոք սույն գործով հայցվորը խնդրո առարկա անձնական նշանակության ատպրանքնեը `տեղափոխե|իր լ 39է Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք` գաղտնարանների օգտագործմամբ, ապրանքների
3
հայտնաբերումը դժվարացնող այլ եղանակներով կամ ապրանքներին այլ տեսք տալու միջոցով՝ այդ կերպով դրանք թաքցնելով մաքսային հսկողությունից:
Մասնավորապես, Կոմիտեի 14.10.2022 թվականի թիվ 438 որոշման մեջ ընդամենը նշվել է, որ Վազգեն Աբրահամյանը խնդրո առարկա զարդերը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք է տեղափոխել՝ մաքսային հսկողությունից թաքցնելով, սակայն նշված որոշման մեջ որնէ կերպ բացահայտված չէ, թե հատկապես ինչ եղանակով (եղանակներով) կամ ինչ միջոցով (միջոցներով) է (են) դժվարացվել այդ ապրանքների հայտնաբերումը կամ Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք տեղափոխելիս այդ ապրանքներին ինչ տեսք է տրվեր, այսինքն՝ ինչ ձնով է դրսնորվել նշված ապրանքները մաքսային հսկողությունից թաքցնելը:
Սույն գործի փաստերը հաստատում են այն, որ հայցվորը խնդրո առարկա ապրանքները Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք տեղափոխելիս որնէ կերպ չի դժվարացրել այդ ապրանքների հայտնաբերումը կամ Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք տեղափոխելիս այդ ապրանքին այլ տեսք չի տվել, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք է տեղափոխել առանց մաքսային հսկողությունից թաքցնելու:
Վերոգրյալ հիմնավորումներով Վազգեն Աբրահամյանը խնդրել է մերժել վճռաբեկ բողոքը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
3 Կոմիտեի Մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից 14.08.2022 թվականին ժամը 04:30-ին կազմված «Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ» արձանագրության համաձայն` 14.08.2022 թվականին ժամը 03:30-ի սահմաններում Ստամբուլ-Երնան ՔՇ 550 չվերթով Հայաստանի Հանրապետություն էր ժամանել քաղաքացի Վազգեն Աբրահամյանը, մոտեցել էր մաքսային զննման գոտի, հատել էր կանաչ ուղին, որից հետո վերջինս ՄԴՊՎ Զվարթնոց բաժնի աշխատակիցների կողմից ուղեկցվել էր կարմիր ուղի՝ մաքսային զննման, որի արդյունքում նրա գոտկատեղից կախված հայտնաբերվել են մեկ թննոց ն երկու վզնոց՝ միացված իրար, ն գրպանից դեղին մետաղական շղթաներ, ընդհանուր՝ 210 գրամ քաշով, որպես մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ հանդիսացող առարկաներ, վերցվել ն կապարակնքվել են Թճ370044 մաքսային ապահովման համարակալման միջոցով: Նշված արձանագրության մեջ Վազգեն Աբրահամյանը գրառում է արել այն մասին, որ իր մոտ եղել են անձնական նպատակներով ձեռք բերված իրեր, Ա նպատակ չի ունեցել իրացնել, այդ իսկ պատճառով կարծել է, որ դրանք ենթակա չեն հայտարարագրման, չի կիրառել թաքստոցներ, անձամբ է մատնացույց արել դրանց գտեվելու վայրի մասին: (հատոր 1-ին, գ.թ. 12-13):
2) Կոմիտեի 14.10.2022 թվականի թիվ 438 որոշմամբ Վազգեն Աբրահամյանը ճանաչվել է զանցառու ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածով՝ տուգանվելով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխված ապրանքների մաքսային արժեքի չափով՝ 2.369.626 ՀՀ դրամի չափով: (հատոր 1-ին, գ.թ. 16-18):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ
4
կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 257-րդ հոդվածի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ ն 124-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում գործի բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ քենության իրականացման համատեքստում անդրադառնալ այե իրավական հարցադրմանը, թե արդյո՛ք ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված արարքի զաեցակազմն առկա է այն դեպքում, երբ մաքսային սահմանով անձը «կանաչ ուղի» մուտքի (ելքի) գիծը հատելու ժամանակ հայտարարագրման ենթակա գույքը մաքսային սահմանով տեղափոխում է այն թաքցնելու այնպիսի մեթոդների կիրառմամբ, որ մաքսային մարմեի պաշտոնատար անձը չի կարող այն հայտնաբերել սովորական տեսողական զենման միջոցով առանց մաքսային անձնական զենման կամ մաքսային հսկողության տեխեիկական միջոցների օգտագործման:
Պետության մաքսային քաղաքականության իրականացման միջոցների շարքում կենտրոնական տեղ է զբաղեցնում մաքսային հսկողության ինստիտուտը, որը ծանրակշիռ դեր ունի մաքսային օրենսդրության խնդիրների կենսագործման հարցում: Տվյալ ինստիտուտի բովանդակության մեջ ներառվող բաղադրիչները հնարավորություն են տալիս առավել համակողմանի ն արդյունավետ ապահովելու մաքսային գործի իրականացումը, ն այն պետության համար անհրաժեշտ ն կարնոր միջոց է՝ մաքսանենգ ապրանքները մաքսային սահմանը չհատելու ն մաքսային գործընթացների մաքսային գործի վերաբերող մաքսային օրենսդրության, ինչպես նան այլ օրենքների ն միջազգային իրավական ակտերի պահանջների համապատասխանությունը վերահսկելու տեսանկյունից:
ԵԱՏՄ-ում միասնական մաքսային կարգավորումները, այդ թվում՝ մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման, դրանց մաքսային հայտարարագրման, մաքսային հսկողության (այդ թվում նան՝ պարզեցված մաքսային հսկողության) վերաբերյալ կարգավորումներն, ի թիվս այլնի, նախատեսված են ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով, որի 255-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` (...) «երկուղի համակարգ»՝ մաքսային հսկողության իրականացման պարզեցված համակարգ, որը թույլ է տալիս Միության մաքսային սահմանով ուղնորվող ֆիզիկական անձանց իրականացնել «կարմիր» ն «կանաչ» ուղիների միջն ինքնուրույն ընտրություն:
Նույն օրենսգրքի 257-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում կարող է կիրառվել երկուղի համակարգը: «Կանաչ» ուղին Միության մաքսային սահմանով տեղափոխման վայրերում հատուկ նշված վայր է, որը նախատեսված է Միության մաքսային սահմանով ուղեկցվող ուղեբեռում անձնական օգտագործման այնպիսի ապրանքների տեղափոխման համար, որոնք ենթակա չեն մաքսային հայտարարագրման:
«Կարմիր» ուղին Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում հատուկ նշված վայր է, որը նախատեսված է Միության մաքսային սահմանով ուղեկցվող ուղեբեռում անձնական օգտագործման այնպիսի ապրանքներ տեղափոխելու համար, որոնք
5
ենթակա են մաքսային հայտարարագրման, ինչպես նան այնպիսի ապրանքներ, որոնց նկատմամբ իրականացվում է մաքսային հայտարարագրում՝ ֆիզիկական անձի ցանկությամբ:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ երկուղի համակարգի կիրառմամբ նախատեսվում է Միության մաքսային սահմանով ուղնորվող ֆիզիկական անձի կողմից անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրի հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու (չիրականացնելու) համար համապատասխան ուղու («Կանաչ» կամ «Կարմիր») ինքնուրույն ընտրության կատարում:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Կանաչ» ուղու մուտքի (ելքի) գիծը ֆիզիկական անձի կողմից հատելը մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների բացակայության մասին ֆիզիկական անձի կողմից արված հայտարարություն է:
Նույն օրենսգրքի 322-րդ հոդված համաձայն` մաքսային հսկողություն անցկացնելիս մաքսային մարմինները կիրառում են մաքսային հսկողության հետնյալ ձները՝
բացատրությունների ստացումը.
մաքսային, այլ փաստաթղթերի ն (կամ) տեղեկությունների ստուգումը.
մաքսային տեսազննումը.
մաքսային զննումը.
անձի մաքսային զննումը.
շինությունների ն տարածքների մաքսային տեսազենումը.
մաքսային ստուգումը:
Նույն օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձի մաքսային զննումը մաքսային հսկողության ձն է, որը ֆիզիկական անձանց զննում անցկացնելն է:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անձի մաքսային զննումը կարող է անցկացվել միայն Միության մաքսային սահմանով ուղնորվող ն մաքսային հսկողության գոտում կամ միջազգային օդանավակայանի տարանցիկ գոտում գտնվող ֆիզիկական անձանց նկատմամբ, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ այդ անձինք իրենց մոտ թաքցնում են Ա կամավոր կերպով չեն հանձնում մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի ն ակտերի, անդամ պետությունների օրենսդրության խախտմամբ Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքներ:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անձի մաքսային զննումն անցկացվում է սույն հոդվածի 2-րդ կետում նշված ֆիզիկական անձանց մոտ թաքցվող՝ մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի ն ակտերի, անդամ պետությունների օրենսդրության խախտմամբ Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները հայտնաբերելու նպատակով ն մաքսային հսկողության բացառիկ ձն է:
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ նախքան անձի մաքսային զննման անցկացումն սկսելը մաքսային մարմնի պաշտոնատար անձը պարտավոր է ֆիզիկական անձին ծանոթացնել անձի մաքսային զննում անցկացնելու մասին որոշմանը ն անձի մաքսային զննում անցկացնելու դեպքում իր իրավունքներին, ինչպես նան նրան առաջարկել կամավոր հանձնել մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի Ա ակտերի, անդամ պետությունների օրենսդրության խախտմամբ Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները:
6
ՀՀ Կառավարության՝ իրավահարաբերության ծագման պահին գործող «Հայաստանի Հանրապետության միջազգային օդանավակայաններով մեկնող ն ժամանող ֆիզիկական անձանց կողմից ուղեկցվող բեռների մաքսային հսկողության իրականացման ժամանակ երկուղային համակարգի կիրառման կարգի մասին» թիվ 1927-Ն որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության միջազգային օդանավակայաններով ժամանող ֆիզիկական անձանց կողմից ուղեկցվող բեռների մաքսային հսկողության իրականացման ժամանակ երկուղային համակարգի կիրառման կարգը (այսուհետ՝ Կարգ), որի 3-րդ կետի համաձայն՝ երկուղային համակարգը մաքսային ձնակերպումների ն մաքսային հսկողության իրականացման պարզեցված համակարգ է` բաղկացած «Կարմիր» ն «Կանաչ» ուղիներից, որը թույլ է տալիս ուղնորներին ինքնուրույն, ելնելով իրենց կողմից տեղափոխվող ապրանքների բնույթից, ընտրել երկու ուղուց որնէ մեկը:
Կարգի 13-րդ կետի համաձայն՝ «Կանաջ» ուղին նախատեսված է այն ուղնորների համար, որոնք չունեն գրավոր հայտարարագրման ենթակա ապրանքներ:
Կարգի 14-րդ կետի համաձայն՝ ուղնորի կողմից «Կանաչ» ուղին ընտրելը ն սույն կարգի 4.2-րդ կետում նշված «Կանաչ» ուղու ելքը հատելը համարվում է բանավոր հայտարարագրում:
Կարգի 15-րդ կետի համաձայն՝ եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ «Կանաչ» ուղի ընտրած ուղնորի մոտ առկա են գրավոր հայտարարագրման ենթակա ապրանքներ, ապա մինչն ուղնորի կողմից «Կանաչ» ուղու մուտքը հատելը մաքսային մարմնի պաշտոնատար անձը կարող է կանգնեցնել նրան ն առաջարկել տեղափոխվել «Կարմիր» ուղի:
Կարգի 16-րդ կետի համաձայն՝ եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ «Կանաչ» ուղու ելքը հատած ուղնորն իր հետ տեղափոխում է գրավոր հայտարարագրման ենթակա կամ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխման համար արգելված ապրանքներ, ապա մաքսային մարմնի պաշտոնատար անձն իրականացնում է մաքսային հսկողության գործողություններ:
Այսպիսով, հաշվի առնելով վերոնշյալ իրավակարգավորումները՝ պարզ է դառնում, որ ԵԱՏՄ մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման հայտարարագրման համատեքստում կիրառվում է մաքսային հսկողության իրականացման պարզեցված համակարգ, որը թույլ է տալիս ԵԱՏՄ մաքսային սահմանով ուղնորվող ֆիզիկական անձանց իրականացնել «կարմիր» ն «կանաչ» ուղիների միջն ինքնուրույն ընտրություն:
«Կանաջ» ուղին ֆիզիկական անձի կողմից կարող է ընտրվել միայն մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների բացակայության դեպքում, ն այդպիսի ընտրությունը մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների բացակայության մասին ֆիզիկական անձի կողմից արված հայտարարություն է:
Եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ «Կանաչ» ուղի ընտրած ուղնորի մոտ առկա են գրավոր հայտարարագրման ենթակա ապրանքներ, ապա մինչն ուղնորի կողմից «Կանա» ուղու մուտքը հատելը մաքսային մարմնի պաշտոնատար անձը կարող է կանգնեցնել նրան ն առաջարկել տեղափոխվել «Կարմիր» ուղի, իսկ եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ «Կանաչ» ուղուելքը հատած ուղնորն իր հետ տեղափոխում է գրավոր հայտարարագրման ենթակա ապրանքներ, ապա մաքսային մարմնի պաշտոնատար անձն իրականացնում է մաքսային հսկողության գործողություններ, այդ թվում նան անձի մաքսային զննում:
7
Անձի մաքսային զննումը մաքսային հսկողության բացառիկ ձն է, որն իրականացվում է այն դեպքում, երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ մաքսային սահմանով ուղնորվող ֆիզիկական անձն իր մոտ թաքցնում է օրենսդրությամբ խախտմամբ տեղափոխվող ապրանքներ: Նախքան անձի մաքսային զննման անցկացումն սկսելը մաքսային մարմնի պաշտոնատար անձը պարտավոր է ֆիզիկական անձին առաջարկել կամավոր հանձնել մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի Ա ակտերի, անդամ պետությունների օրենսդրության խախտմամբ ԵԱՏՄ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները:
Մաքսային կանոնների խախտման ն դրանց համար նախատեսված պատասխանատվության վերաբերյալ նորմերը նախատեսվում էին 06.07.2000 թվականին ընդունված, 17.10.2022 թվականին ուժը կորցրած ՀՀ մաքսային օրենսգրքի 37-րդ գլխով:
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 189-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մաքսային կանոնների խախտում է համարվում անձի կողմից կատարված անօրինական գործողությունը կամ անգործությունը, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ ն մաքսային ոլորտին առնչվող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների ն տրանսպորտային միջոցների մաքսային հսկողության ն մաքսային ձնակերպման սահմանված կարգի դեմ, ն որի համար նույն օրենսգրքով նախատեսված է պատասխանատվություն:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ յուրաքանչյուր նպատակաուղղված արարք սուբյեկտիվ ն օբյեկտիվ գործոնների ամբողջություն է, որտեղ առանձնացվում են ներգործության օբյեկտը Ա դրա նկատմամբ ներգործող սուբյեկտի հոգեբանական վերաբերմունքը: Հետնաբար, արարքը զանցակազմ որակելու համար անհրաժեշտ է զանզակազմի բաղատարարրերի առկայություն, որոնք են՝ օբյեկտը, օբյեկտիվ կողմը ն սուբյեկտը, սուբյեկտիվ կողմը:
Օրենսգրքի իրավակարգավորումների իմաստով՝ մաքսային կանոնների խախտման բաղադրատարրերը հետնյալն են. սուբյեկտն իրավախախտումը կատարող անձն է, օբյեկտիվ կողմը՝ վերջինիս կողմից կատարվող արարքը, որը կարող է դրսնորվել ն' գործողությամբ, ն. անգործությամբ, օբյեկտը ՀՀ մաքսային օրենսդրությամբ Ա մաքսային ոլորտին առնչվող ՀՀ միջազգային պայմանագրերով ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների ն տրանսպորտային միջոցների մաքսային հսկողության ն մաքսային ձնակերպման սահմանված կարգի պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերություններն են, իսկ սուբյեկտիվ կողմն արտահայտվում է դիտավորությամբ կամ անզգուշությամբ մաքսային կանոնները խախտելու ձնով:
Օրենսգրքի 201-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխումը` մաքսային հսկողությունից թաքցնելով, այսինքն՝ գաղտնարանների օգտագործմամբ, ապրանքների հայտնաբերումը դժվարացնող այլ եղանակներով կամ ապրանքներին այլ տեսք տալու միջոցով՝ հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում առաջացնում է տուգանքի նշանակում՝ այդ ապրանքների մաքսային արժեքի չափով:
8
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ֆիզիկական ն պաշտոնատար անձինք մաքսային կանոնները 6դիտավորալ կամ անզգուշորեն խախտելու համար ենթակա են պատասխանատվության:
Վկայակոչված նորմերից ն իրավական դիրքորոշումից հետնում է, որ անձի կողմից կատարված անօրինական գործողությունը կամ անգործությունը, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ ն մաքսային ոլորտին առնչվող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների ն տրանսպորտային միջոցների մաքսային հսկողության ն մաքսային ձնակերպման սահմանված կարգի դեմ, ն որի համար նուն օրենսգրքով նախատեսված է պատասխանատվություն, համարվում է մաքսային կանոնների խախտում, որոնց դիտավորյալ խախտումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
Այդպիսի իրավախախտում է համարվում մաքսային հսկողությունից թաքցնելով ՀՀ մաքսային սահմանով ապրանքների տեղափոխումը, որն իրականացվում է գաղտնարաններ օգտագործելով, ապրանքների հայտնաբերումը դժվարացնող այլ եղանակներով կամ ապրանքներին այլ տեսք տալու միջոցով, ն եթե բացակայում են հանցագործության հատկանիշները: Այսինքն՝ մաքսային հսկողությունից (թաքցնելով ՀՀ մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման իրավախախտումն առկա է այն պարագայում, երբ անձը ՀՀ մաքսային սահմանով ապրանքներ տեղափոխելիս գաղտնարաններ օգտագործելու, ապրանքներին այլ տեսք տալու կամ ապրանքների հայտնաբերումը դժվարացնող այլ եղանակներով փորձում է թաքցնել հայտարարագրման ենթակա ապրանքներ:
Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների՝ Օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված զանցակազմով սահմանված գաղտնի տեղափոխման եղանակներին արձանագրում է, որ գաղտնարանների օգտագործմամբ վերոնշյալ իրավախախտումը կարող է դրսնորվել այն պարագայում, երբ անձը թաքցնում է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող անօրինական կամ հայտարարագրման ենթակա ապրանքն իրը թաքցնելու համար հատուկ արտադրված վայրերում (որոնց գործառնական նպատակը միայն ապրանքների ապօրինի տեղափոխումն է մաքսային սահմանով) կամ հատուկ սարքավորված կամ հարմարեցված վայրերում (այսինքն՝ տվյալ վայրը (իրը), որտեղ թաքցվում է անօրինական կամ հայտարարագրման ենթակա ապրանքը, ենթարկվել է դիզայնի փոփոխությունների, կամ այլ փոփոխությունների) (օրինակ՝ ապրանքները մեքենայի դիզայնով չնախատեսված խորշում, կրկնակի ճամպրուկի մեջ, հագուստի երեսպատման տակ գտնվող խոռոչներում տեղափոխելը ն այլն):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է նան, որ ապրանքների հայտնաբերումը դժվարացնող այլ եղանակներով կամ ապրանքներին այլ տեսք տալու միջոցով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման ձնով վերոնշյալ իրավախախտումը կարող է դրսնորվել ապրանքները թաքցնելու տարբեր բարդ մեթոդների կիրառմամբ (օրինակ՝ ապրանքների ֆիզիկական կերպով թաքցնելու միջոցով), երբ մաքսային մարմնի պաշտոնատար անձը չի կարող դրանք հայտնաբերել սովորական տեսողական զննման միջոցով՝ առանց անձնական զննման՝ որպես մաքսային հսկողության բացառիկ ձնի, կամ մաքսային հսկողության տեխնիկական միջոցների օգտագործման:
9
Նշվածի համատեքստում անդրադառնալով ապացույցների գնահատման արդյունքում գործի լրիվ, բազմակողմանի ն օբյեկտիվ քննությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման ն գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձնավորումը:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ, 27-րդ ն 124-րդ հոդվածների կիրառելիությանը, արձանագրել է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման ն գնահատման միջոցով: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու ն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ ՛`բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական ն իրավաբանական որակում դրանց վերաբերելիության, .թույլատրելիութան, արժանահավատութան ն բավարարության տեսանկյունից: Ապացույցների գնահատումը՝ որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության ն ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին:
Վարչադատավարական օրենսդրության համաձայն՝ դատարանը գործում եղած բոլոր ապացույցները գնահատում է ներքին համոզմամբ, որը պետք է հիմնված լինի գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտության վրա (տե՛ս, Միսակ Այանյանն ընդդեմ Երեանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0702/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը գործն ըստ էության լուծող պատճառաբանված դատական ակտ կայացնելու նպատակով պետք է բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատի գործում եղած բոլոր ապացույցները դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության ն բավարարության տեսանկյունից: Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում,
10
որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետնությունները, ինչպես նան այն դատողությունները, որոնցով հերքվում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը կարող է համարվել պատշաճ կերպով պատճառաբանված միայն այն դեպքում, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձնավորման օբյեկտիվ հիմքերը (տե՛ս, Ջաջուռի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Շիրակի տարածքային ստորաբաժաեման թիվ ՎԴՏ/0029/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքները թաքցնելու հանգամանքը պարզելիս դատարանը նախ պետք է պարզի ենթադրյալ իրավախախտումը կատարած անձին վերագրվող զանցակազմի բաղադրատարրերի առկայությունը: Ընդ որում՝ «կանաչ ուղի» մուտքի (ելքի) գիծը հատելու պարագայում մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքները թաքցնելու միջոցով մաքսային սահմանով ապրանքներ տեղափոխելու զանցակազմի օբյեկտիվ կողմն արտահայտվում է, երբ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխումն իրականացվում է ապրանքները թաքցնելու այնպիսի մեթոդների կիրառմամբ, որ մաքսային մարմնի պաշտոնատար անձը չի կարող դրանք հայտնաբերել սովորական տեսողական զննման միջոցով՝ առանց մաքսային անձնական զննման՝ որպես մաքսային հսկողության բացառիկ ձնի, կամ մաքսային հսկողության տեխնիկական միջոցների օգտագործման, ն հանցագործության հատկանիշները բացակայում են:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Վազգեն Աբրահամյանի հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի 14.10.2022 թվականի թիվ 438 որոշումը:
Դատարանը 29.03.2023 թվականի վճռով բավարարել է Վազգեն Աբրահամյանի հայցը՝ պատճառաբանելով, որ «(...) Տվյալ պարագայում վիճարկվող որոշման կայացման համար հիմք է հանդիսացել 14.08.2022 թվականի մաքսային կանոնեերի խախտման վերաբերյալ արձանագրությունը, 14.08.2022 թվականի անձի մաքսային զենում անցկացնելու մասին թիվ 164 որոշումը, ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 03.10.2022 թվականի թիվ 1410204 եզրակացությունը ն մաքսային հսկողության վարչության 07.10.2022 թվականի գրությունը:
Դատարանը, հետազոտելով եշված փաստաթղթերը, արձանագրում է, որ դրանցում առկա չէ որնէ ապացույց առ այն, որ Հայցվորը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով մաքսային հսկողությունից թաքցնելով, այն է' գաղտնարանների օգտագործմամբ, ապրանքների հայտնաբերումը դժվարացնող այլ եղանակներով կամ ապրանքներին այլ տեսք տալու միջոցով տեղափոխել է ապրանքներ:
Ավելին, 14.08.2022 թվականի մաքսային կանոնեերի խախտման վերաբերյալ արձանագրությամբ Հայցվորը եշել է, որ իր մոր եղել է անձնական նպատակներով ձեռք բերված
11
իրեր ն նպատակ չի ունեցել իրացնել, այդ իսկ պատճառով կարծել է, որ դրանք ենթակա չեն հայտարարագրման, չի կիրառել թաքստոցներ, անձամբ է մատեացույց արել դրանց գտեվելու վայրը: Միաժամանակ նշել է, որ այդ պատճառով առարկում է ն հրաժարվում է ստորագրել:
Ինչ վերաբերում է Պատասխանողի կողմից մատնանշված այն հանգամանքին, որ խնդրո առարկա ապրանքները Հայցվորը մաքսային մարմեին է հանձնել միայն այն բանից հետո, երբ արդեն կայացված է եղել անձի մաքսային զննում իրականացնելու մասին որոշում, մաքսային հսկողությունից թաքցված ապրանքները կամավոր հանձնելու առաջարկին ի պատասխան նոր հանձնել է, ինչը երնում է նան 14.08.2022 թվականի անձնական զենման ակտում, Դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ եշվածն ինքնին չի կարող իրավախախտման փաստը հավաստող ապացույց հանդիսանաթ:
Վերաքննիչ դատարանը, մերժելով Կոմիտեի ներկայացրած վերաքննիչ բողոքը ն Դատարանի 29.03.2023 թվականի վճիռը թողնելով անփոփոխ, իրավաչափ է համարել Դատարանի հետնություններն այն պատճառաբանությամբ, որ «(..) վիճարկվող որոշման կայացման համար հիմք են հանդիսացել 14.08.2022 թվականի մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրությունը, 14.08.2022 թվականի անձի մաքսային զննում անցկացնելու մասին թիվ 164 որոշումը, ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 03.10.2022 թվականի թիվ 1410204 եզրակացությունը ն մաքսային հսկողության վարչության 07.10.2022 թվականի գրությունը, մինչդեռ, եշվածի ուսումեասիրության արդյունքում Վերաքննիչ դատարաեը գալիս է այն եզրահանգման, որ դրանցով որնէ կերպ չի հաստատվում այն, որ հայցվորը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով մաքսային հսկողությունից թաքցնելով, այն է' գաղտեարանեերի օգտագործմամբ ` ապրանքների հայտնաբերումը դժվարացեող այլ եղանակներով կամ ապրանքներին այլ տեսք տալու միջոցով տեղափոխել է ապրանքներ: Հատկանշական է, որ 14.08.2022 թվականի մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրությամբ հայցվորը նշել է, որ իր մուր եղել են անձնական նպատակներով ձեռք բերված իրեր, ն եպատակ չի ունեցել իրացնել, այդ իսկ պատճառով կարծել է, որ դրանք ենթակա չեն հայտարարագրման, չի կիրառել թաքստոցներ, անձամբ է մատեացույց արել դրանց գտեվելու վայրը: Միաժամանակ նշել է, որ այդ պատճառով առարկում է ն հրաժարվում է ստորագրել:
Ինչ վերաբերում է բողոքաբերի այն փաստարկին, որ խնդրո առարկա ապրանքները հայցվորը մաքսային մարմնին է հանձնել միայն այն բանից հետո, երբ արդեն կայացված է եղել անձի մաքսային զենում իրականացնելու մասին որոշում, մաքսային հսկողությունից թաքցված ապրանքները կամավոր հանձնելու առաջարկին ի պատասխան նոր հանձնել է, ինչը երնում է նան 14.08.2022 թվականի անձնական զենման ակտում, ապա Վերաքենիչ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ նշվածն ինքնին իրավախախտման փաստը հավաստող ապացույց չէ, իրավախախտման փաստը հաստատված համարելու տեսանկյունից այե էական եշանակություն չունի:
Նման պայմաններում Վերաքենիչ դատարանը գտնում է, որ հայցվորի կողմից իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված իրավախախտում կատարելու փաստը չի հաստատվում, որպիսի եզրահանգման է եկել նան Դատարաել»:
12
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը ն գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմեավորվածությունը' Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետնյալ պատճառաբանությամբ.
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը նշել է, որ որնէ կերպ չի հաստատվում այն, որ հայցվորը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով մաքսային հսկողությունից թաքցնելով, այն է՝ գաղտնարանների օգտագործմամբ, ապրանքների հայտնաբերումը դժվարացնող այլՐ եղանակներով կամ ապրանքներին այլ տեսք տալու միջոցով տեղափոխել է ապրանքներ:
Տվյալ դեպքում Կոմիտեի Մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից 14.08.2022 թվականին ժամը 04:30-ին կազմված արձանագրության համաձայն՝ 14.08.2022 թվականին ժամը 03:30-ի սահմաններում Ստամբուլ-Երնան ՔՇ 550 չվերթով Հայաստանի Հանրապետություն էր ժամանել քաղաքացի Վազգեն Աբրահամյանը, մոտեցել էր մաքսային զննման գոտի, հատել էր կանաչ ուղին, որից հետո վերջինս ՄԴՊՎ Զվարթնոց բաժնի աշխատակիցների կողմից ուղեկցվել էր կարմիր ուղի՝ մաքսային զննման, որի արդյունքում նրա գոտկատեղից կախված հայտնաբերվել են մեկ թննոց ն երկու վզնոց՝ միացված իրար, ն գրպանից դեղին մետաղական շղթաներ, ընդհանուր` 210 գրամ քաշով, որպես մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ հանդիսացող առարկաներ:
Այսպիսով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայցվորը հատել էր կանաչ ուղին ն այդպիսի կոնկլյուդենտ գործողությամբ հայտարարել է մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների բացակայության մասին ու մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ հանդիսացող առարկաները գտնվել են հայցվորի տաբատի այնպիսի հատվածներում, որ չէին կարող սովորական տեսողական զննման միջոցով՝ առանց անձնական զննման, կամ մաքսային հսկողության տեխնիկական միջոցների օգտագործման հայտնաբերվել մաքսային մարմնի պաշտոնատար անձանց կողմից, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առկա է Օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված իրավախախտման փաստը ն բացակայում են Կոմիտեի 14.10.2022 թվականի թիվ 438 որոշման անվավերության հիմքերը:
Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, հայցվորը, իր մոտ ունենալով հայտարարագրման ենթակա ապրանքներ, դրանք անտեսանելի վայրում պահելով, հատել է «Կանաչ ուղի» գիծը, որպիսի փաստն արդեն իսկ բավարար է՝ հաստատված համարելու, որ հայցվորը, ըստ էության, ապրանքների հայտնաբերումը դժվարացնող միջոցով փորձել է թաքցնել իր մոտ առկա հայտարարագրման ենթակա ապրանքները, այն է՝ մեկ թննոց ն երկու վզնոց՝ միացված իրար ն դեղին մետաղական շղթաներ, ընդհանուր՝ 210 գրամ քաշով: Դա դրսնորվել է դրանք մաքսային մարմնի աշխատակիցներին ոչ տեսանելի վայրում՝ մասնավորապես տաբատի գրպանում պահելու ն գոտկատեղից կախված, առանց մաքսային մարմնի աշխատակիցներին դրա մասին տեղյակ պահելու՝ «Կանաչ ուղին» ընտրելու ն հատելու գործողություններով:
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ վիճարկվող վարչական ակտը բավականաչափ հիմնավորված չէ, եկել է սխալ եզրահանգման՝ կայացնելով գործն ըստ էության սխալ լուծող դատական ակտ:
Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:
13
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ ն 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու ն փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունները հետնյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների Ան հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր է, հետնաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նան գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի՝ վկաներին ն փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նան մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Նկատի ունենալով այն, որ Կոմիտեի կողմից վերաքննիչ բողոքի համար վճարվել է 28.450 ՀՀ դրամ, իսկ վճռաբեկ բողոքի համար՝ 38.450 ՀՀ դրամ, ն վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կոմիտեի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը՝ 28.450 ՀՀ դրամի ն 38.450 ՀՀ դրամի չափով, ենթակա է հատուցման հայցվորի կողմից:
14
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով ն 172-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 01.04.2024 թվականի որոշումը Ա այն փոփոխել. Վազգեն Աբրահամյանի հայցն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 14.10.2022 թվականի թիվ 438 որոշումն անվավեր ճանաձելու պահանջի մասին, մերժել:
2. Վազգեն Աբրահամյանից հօգուտ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի բռնագանձել 28.450 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար, 38.450 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող ն զեկուցող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
ՕՕ: Ք ՄԿՈՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 27 հունվարի, 2025 թ.
- Գործի #:
- ՎԴ/6701/05/22
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
