Հովակիմյան — ՀԿԴ/0058/02/24
Ամփոփում
քննելով ըստ ՀՀ Լոռու մարզի դատախազության հայցի ընդդեմ Վրույր Սիմոնի Հովակիմյանի՝ պետությանը պատճառված վնասը բռնագանձելու պահանջի մասին, հակակոռուպցիոն քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 15.04.2025 թվականի որոշման դեմ ՀՀ Լոռու մարզի դատախազության կողմից բերված վճռաբեկ բողոքը, 1 ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. 11. 29.04.2024 թվականին ՀՀ Լոռու մարզի դատախազությունը (այսուհետ նան՝ Բողոքաբեր), փոստային ծառայության միջոցով, հայցադիմում է ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարան (այսուհետ նան՝ Դատարան) ընդդեմ Վրույր Սի
Ամբողջ Տեքստ
Հել. Վ ֆ
22165 ՀԱ:
ՄԱ--՝ 28
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն Հակակոռուպցիոն քաղաքացիական գործ դատարանի որոշում թիվ ՀԿԴ/0058/02/24
Հակակոռուպցիոն քաղաքացիական գործ 2025թ.
թիվ ՀԿԴ/0058/02/24
Նախագահող դատավոր՝ Հ. Զարգարյան
Դատավորներ՝ Գ. Հարությունյան
Գ. (Թորոսյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Ա. ԴԱՎԹՅԱՆ
զեկուցող Գ. ԳՅՈԶԱԼՅԱՆ
Ա. ԿՈՒՐԵԽՅԱՆ
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լ. ՄԵԼԻՔՋԱՆՅԱՆ
«24» սեպտեմբերի 2025թ. քաղաք Երնան
գրավոր ընթացակարգով քննելով ըստ ՀՀ Լոռու մարզի դատախազության հայցի ընդդեմ Վրույր Սիմոնի Հովակիմյանի՝ պետությանը պատճառված վնասը բռնագանձելու պահանջի մասին, հակակոռուպցիոն քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 15.04.2025 թվականի որոշման դեմ ՀՀ Լոռու մարզի դատախազության կողմից բերված վճռաբեկ բողոքը,
1
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
11. 29.04.2024 թվականին ՀՀ Լոռու մարզի դատախազությունը (այսուհետ նան՝ Բողոքաբեր), փոստային ծառայության միջոցով, հայցադիմում է ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարան (այսուհետ նան՝ Դատարան) ընդդեմ Վրույր Սիմոնի Հովակիմյանի՝ որպես պետությանը պատճառված 1144500 ՀՀ դրամ վնասը բռնագանձելու պահանջի մասին, որը 03.05.2024 թվականին մակագրվել է դատավոր Լ. Դրմեյանին:
12. 30.05.2024 թվականին Դատարանը (դատավոր՝ Լ. Դրմեյան) հայցադիմումն ընդունել է վարույթ:
1.3. 23.12.2024 թվականին Դատարանը վճռել է.
«Լ Լոռու մարզի դատախազության հայցն ընդդեմ Վրույր Սիմոնի Հովակիմյանի' հօգուր Հայաստանի Հանրապետության որպես պետությանը պատճառված վնասի հատուցում 1144500 ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջի մասին, բավարարել մասնակիորեն.
Վրույր Սիմոնի Հովակիմյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 360.000 ՀՀ դրամ գումար' որպես պետությանը պատճառված վնասի հատուցում:
Լ.Լ. Հայցը մեացած մասով մերժելթ (...)»:
1.4. 09.01.2025 թվականին Բողոքաբերը, փոստային ծառայության միջոցով, ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը (այսուհետ նան՝ Վերաքննիչ դատարան) 27.01.2025 թվականին ընդունել է վարույթ:
1.5. 15.04.2025 թվականին Վերաքննիչ դատարանը որոշել է վերաքննիչ բողոքը մերժել Ա Դատարանի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:
1.6. 23.04.2025 թվականին Բողոքաբերը, փոստային ծառայության միջոցով, ներկայացրել է վճռաբեկ բողոք:
17. 02.05.2025 թվականին գործը հանձնվել է Վճռաբեկ դատարանի աշխատակազմին:
18. 14.05.2025 թվականի որոշմամբ Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ:
19. Պատասխանող Վրույր Սիմոնի Հովակիմյանը վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացրել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
2.. Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով:
Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել նյութական իրավունքի նորմերը, որը հաեգեցրել է գործի սխալ լուծման:
2
Բողոքաբերը բողոքում ներկայացրել է հետնյալ փաստարկները.
2.2. Բողոքաբերն իրավաչափ չի համարել Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշումը, որ Դատարանը ճիշտ է կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 238-րդ ն 239-րդ հոդվածները, ինչպես նան այն, որ Դատարանի պատճառաբանությունները եղել են օրինական ն հիմնավոր:
2.3. Վկայակոչելով թիվ ՀԿԴ/0108/02/22 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով կայացված ն օրինական ուժի մեջ մտած ՀՀ հակակոռուպցիոն դատարանի վճիռը՝ նշել է, որ սույն գործի փաստերին համանման այդ գործով առաջին ատյանի դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ նան՝ Օրենսգիրք) 17-րդ ն 1058- րդ հոդվածները, ամբողջությամբ բավարարել է ՀՀ Լոռու մարզի դատախազության հայցը՝ վնասը բռնագանձելու պահանջով:
2.4. Բողոքաբերի կարծիքով, թեն Վրույր Սիմոնի Հովակիմյանը եղել է պետության կողմից ստեղծված ոչ առնտրային կազմակերպության աշխատող, սակայն հաշվի առնելով, որ այդ կազմակերպությունն ունի առանձին գույք, առանձին իրավունքներ, պարտականություններ, պատասխանատվության իր առանձին շրջանակները, ուստի այդ աշխատողի կողմից «պետությանը վնաս պատճառելը» ն «գործատուին (կազմակերպությանը) վնաս պատճառելը» նույնացնելն իրավաչափ չէ՝ անկախ նրանից, որ գործառութային առանձնահատկություններից ելնելով «Հայանտառ» ՊՈԱԿ-ին վերապահված է եղել պետական անտառների պահպանությունը: «Հայանտառ» ՊՈԱԿ-ը թեն պետության կողմից ստեղծված կազմակերպություն է Ա իրականացնում է իրեն օրենքով վերապահված գործառույթները, սակայն այդ կազմակերպության ու պետության իրավասությունների շրջանակները պետական սեփականություն հանդիսացող գույքի առումով խիստ տարբեր են:
2.5. Սույն դեպքում պատասխանողը հանդես է եկել ոչ թե պետության (որպես առանձին սուբյեկտի), այլ՝ կոնկրետ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատող, հետնաբար քննարկվող իրադրությունում պետության հետ անմիջական քաղաքացիաիրավական փոխհարաբերությունների մեջ չի եղել, նրա .փոխհարաբերություններն ու պատասխանատվությունը սահմանված են եղել աշխատանքի ընդունվելիս գործատուի արձակած հրամաններով (հետագայում նան՝ աշխատանքային գործունեության ընթացքում այ|իՒ նորմատիվ-իրավական ակտերով) ի նախատեսել են պարտականությունների ու պատասխանատվության առավել նեղ շրջանակ, որում ներառված չեն եղել պետական անտառների ապօրինի հատումների հետնանքով պետությանը պատճառված վնասի հատուցման հարցին վերաբերող դրույթներ, այսինքն՝ այդպիսի դեպքերում վնասի հատուցման կարգի, չափերի ու այլ հարցերի շուրջ պատասխանողը ն գործատուն («Հայանտառ» ՊՈԱԿ-ը) որնէ նորմատիվ-իրավական ակտով համաձայնություն չեն կնքել:
2.6. Ստորադաս դատարաններն օրենքին տվել են առավել լայն մեկնաբանում, ինչի հետնանքով եկել են ոչ արդարացի հետնության, որ քննարկվող իրադրությունում պատասխանողը պետության (ի դեմս «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ եղել է
3
աշխատանքային փոխհարաբերությունների մեջ, ուստի վնասի հատուցման չափի հարցը լուծելիս պետք է կիրառվեին ՀՀ աշխատանքային օրենսգրքի 238-րդ ն 239-րդ հոդվածները: Բողոքաբերը հանգել է հետնության, որ բողոքով բերվող փաստարկներով ու մեկնաբանություններով հնարավոր է հանգել հակառակ ն առավել իրավաչափ հետնության:
2.7. Մասնավորապես, որ քննարկվող իրադրությունում կիրառման ենթակա են ոչ թե ՀՀ աշխատանքային օրենսգրքի նորմերը, այլ վնասների հատուցման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող նորմերը, որոնք նախատեսված են Օրենսգրքի 17-րդ ն 1058-րդ հոդվածներով: Գտել է, որ օրենքը սխալ մեկնաբանելու հետնանքով վիճարկվող դատական ակտերի կայացմամբ խախտվել ու սխալ են կիրառվել նյութական իրավունքի նորմերը, ինչն ուղղակիորեն ն էական ազդեցություն է ունեցել գործի ելքի վրա, այն է՝ պատասխանողների դեմ ներկայացված հայցի մասնակի բավարարման պատճառով վտանգի տակ է դրվել պետության գույքային իրավունքների ու շահերի լիարժեք պաշտպանությունը:
2.8. Վերոգրյալով պայմանավորված` Բողոքաբերը եզրահանգել է, որ բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ, ինչպես նշվել է, ստորադաս դատական ատյանները նույն փաստական հանգամանքների առնչությամբ կիրառել են նյութական իրավունքի տարբեր նորմեր՝ հակասական մեկնաբանությամբ:
2.9. Վերոգրյալի հիման վրա Բողոքաբերը պահանջել է մասնակիորեն՝ Օրենսգրքի 17-րդ ն 1058-րդ հոդվածների փոխարեն, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 238-րդ ու 239-րդ հոդվածների կիրառման ենթակա մասով, բեկանել Վերաքննիչ դատարանի 15.04.2025 թվականի որոշումը՝ բեկանված մասով գործն ուղարկելով համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
3.1. 09.02.2021 թվականի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի աշխատանքի ընդունելու մասին ԿԽ 62-Ա հրամանով Վրույր Սիմոնի Հովակիմյանը 10.02.2021 թվականից ընդունվել է աշխատանքի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «(Թումանյանի 0անտառտնտեսություն» մասնաճյուղի Դսեղի անտառպետության թիվ 2 պահաբաժնում՝ որպես անտառապահ (հատոր 1-ին, գ.թ. 42-43):
3.2. 23.09.2021 թվականի ՀՀ ոստիկանության Լոռու մարզի վարչության (Թումանյանի բաժնի թիվ 003666 անտառխախտման արձանագրության համաձայն՝ 22.09.2021 թվականին «Թումանյանի անտաոռտնտեսություն» մասնաճյուղի Դսեղի անտառպետության թիվ 2 պահաբաժնի, թիվ 5 քառակուսու, թիվ 4.8 անտառամասերի 1- ին կարգի պաշտպանական նշանակության տեղամասում մոնիթորինգի կողմից հայտնաբերվել են ապօրինի հատված տարբեր տեսակի ն տրամաչափերի 14 հատ ծառերի կոճղեր (հատոր 1-ին, գ.թ. 22-23):
4
3.3. 06.10.2021 թվականի Բնապահպանության ն ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի թիվ ԿՎ ՎՀ-05/290 ապօրինի ծառահատումների մասին վնասի հաշվարկի համաձայն «Բնապահպանական իրավախախտումների հետնանքով կենդանական ն բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքի 3-րդ գլխի 6-րդ հոդվածի 10-րդ մասի թիվ 003666 անտառխախտման արձանագրությունում ե հաշվեգնահատման ամփոփագրում ձայնագրված թվով 14 ծառերի ապօրինի հատման հետնանքով վնասի հատուցման չափը կազմել է 1.144.500 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 30-31):
3.4.18.10.2021 թվականի դեպքի վայրի «զննություն կատարելու մասին արձանագրության համաձայն՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ից ստացված թիվ 318 գրության, թիվ 003666 անտառխախտման արձանագրության համաձայն՝ (Թումանյանի անտառտնտեսության Դսեղի անտառպետության 2-րդ պահաբաժնում իրականացվել է դեպքի վայրի «զննություն: Դեպքի վայրի զննության մասնակից` Դսեղի անտառպետության 2-րդ պահաբաժնի անտառապահ Վրույր Հովակիմյանը, մատնացույց է արել նշված տեղանքը, որն անանցանելի էր, ե թվով 14 հատ տարբեր տեսակի ն հատման տրամաչափերի ծառերի կոճղեր է հայտնաբերվել: Նշված ծառերը հատվել են ապօրինի կերպով` անհայտ անձի կամ անձանց կողմից, որոնք էլ ստուգման ժամանակ հայտնաբերվել են եո անտառտնտեսության աշխատակիցների կողմից կնքվել ն համարակալվել են: Կազմվել է համապատասխան արձանագրություն ն ուղարկվել է ըստ ենթակայության: Զննության ընթացքում այլ ապօրինի հատված ծառեր կամ ճյուղեր չեն հայտնաբերվել, չեն հայտնաբերվել նան մոտակայքում ե տարածքում տեսանկարահանող սարքեր (հատոր 1-ին, գ.թ. 38-39):
3.5.11112021 թվականի վկայի լրացուցիչ հարցաքննության արձանագրության համաձայն` Վրույր Սիմոնի Հովակիմյանը որպես վկա ցուցմունք է տվել այն մասին, որ 2021 թվականի մարտ ամսից աշխատում է (Թումանյանի անտառտնտեսության թիվ 2 պահաբաժնի անտառապահ: 202 թվականի սեպտեմբերին մոնիթորինգի ստուգումներով իր պահաբաժնի թիվ 5 քառակուսու թիվ 4 Ա 8 պահաբաժնի անտառամասերում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերի կոճղեր: Վերջինս հայտնել է, որ չգիտի, թե ով է կատարել այդ ապօրինի հատումները, ոչ մեկի վրա չի կասկածում: Ինքը նորմալ շրջել է այդ տարածքներում, սակայն այդ արմատները չի գտել, քանի որ թփերը ն խոտերը բարձր էին (հատոր 1-ին, գ.թ. 44-47):
3.6.03.01.2022 թվականի քրեական գործ հարուցելու մասին որոշման համաձայն՝ պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետնանքով իրենց սպարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքի առթիվ հարուցվել է թիվ 55200122 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով (հատոր 1-ին, գ.թ. 14-17):
3.7. Նույն որոշմամբ նշվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը ճանաչվել է տուժող (հատոր 1-ին, գ.թ. 14):
5
3.8.22.03.2024 թվականին Վրույր Սիմոնի Հովակիմյանը որպես վկա լրացուցիչ ցուցմունք է տվել այն մասին, որ մոնիթորինգի կողմից 2021 թվականի սեպտեմբերին Դսեղի անտառպետության 2-րդ պահաբաժնի 5-րդ քառակուսում, որն ինքն էր սպասարկում, հայտնաբերվել է ապօրինի հատված 14 ծառ, մինչն այդ չի հայտնաբերել, աշխատել է շուրջ երկու տարի, մեղավորությունը ճանաչում է, իր աշխատանքում անփույթ է եղել, չի հայտնաբերել, զղջում է կատարվածի համար, վնասը չի կարող վերականգնել, քանի որ հնարավորություն չունի: Քանի որ վաղեմության ժամկետն անցել է, խնդրել է իր նկատմամբ կիրառել վաղեմություն ն վարույթը կարճել (հատոր 1-ին, գ.թ. 55-57):
3.9.26.03.2024 թվականի ՀՀ Լոռու մարզի դատախազի տեղակալի՝ հանրային քրեական հետապնդում չհարուցելու քննիչի միջնորդությունը բավարարելու մասին որոշման համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ա. Ուլուլխանյանի վարույթում քննվող թիվ 55200122 քրեական վարույթով հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին միջնորդությունը բավարարվել է ն Վրույր Հովակիմյանի նկատմամբ 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարման կապակցությամբ հանրային քրեական հետապնդում չի հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի ընդհանուր մասի դրույթների ուժով քրեական պատասխանատվությունից ազատման ենթակա լինելու հիմքով (հատոր 1-ին, գ.թ. 58-64):
3.10. 31.03.2024 թվականի քրեական վարույթը կարճելու մասին որոշման համաձայն՝ թիվ 55200122 քրեական գործի վարույթը կարճվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի ընդհանուր մասի դրույթի ուժով քրեական պատասխանատվությունից ազատման՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով (հատոր 1-ին, գ.թ. 65-71):
4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.
4.1. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ առնվազն մեկ այլ գործով ստորադաս դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում Օրենսգրքի 17-րդ ն 1058-րդ հոդվածները կիրառվել են հակասող մեկնաբանությամբ:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցադրմանը, թե ճյուղային իրավունքի ո՛ր նորմերն են կիրառելի պետական ոչ առնտրային կազմակերպության աշխատողի կողմից պետությանը ենթադրյալ վնաս պատճառելու .իրավահարաբերությունների նկատմամբ դրա շրջանակներում վերահաստատելով նան նախկինում արտահայտված դիրքորոշումները:
1(Թիվ ՀԿԴ/0108/02/22 հակակոռուպցիոն քաղաքացիական գործ:
6
Այս հարցադրման շրջանակներում, որոշման պարզության տեսանկյունից, Վճռաբեկ դատարանը հարցադրմանը կպատասխանի երեք ենթահարցադրմամբ՝ նախ, արդյո՞ք պետական ոչ առնտրային կազմակերպությունն օժտված է քաղաքացիա-իրավական գործունեության ինքնավարությամբ (թոոռքստ /'սլռոօտծ, երկրորդ, ով է հանդիսանում պետական ոչ առնտրային կազմակերպությունում աշխատող աշխատակցի գործատուն, ն երրորդ, Վճռաբեկ դատարանը կանդրադառնա վնաս պատճառելու հետնանքով առաջացած իրավահարաբերություններին (նյութական
պատասխանատվություն, դելիկտային պարտավորություններ):
Մինչ այդ, սակայն, Վճռաբեկ դատարանը՝ հիմքում ունենալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին մասը, ընդգծում է, որ սույն բողոքը քննում է բացառապես վճռաբեկ բողոքի հիմքերի՝ բողոքում նշված համապատասխան նյութական իրավունքի նորմերի խախտումների ն դրանց վերաբերյալ հիմնավորումների սահմաններում:
Ա) Արդյո՛ք պետական ոչ առնտրային կազմակերպությունն օժտված է քաղաքացիա- իրավական գործունեության ինքնավարությամբ (Քոոզլքյսո /4սնօոօոո/ճ6),
4.2.«Պետական ոչ առնտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքիշ (այսուհետ նան՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին ն 2-րդ մասերը համապատասխանաբար սահմանում են՝ 1) Պետական կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող: ոչ առնտրային կազմակերպություն է, որն ստեղծվում է միայն մշակույթի, առողջապահության, սոցիալական, սպորտի, կրթության, գիտության, շրջակա միջավայրի պահպանության ն ոչ առնտրային այլ բնագավառներում գործունեություն իրականացնելու նպատակով: 2) Պետական կազմակերպությունը որպես սեփականություն ունի առանձնացված գույք ն իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Պետական կազմակերպությունը կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային ն անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
Օրենքի 7-րդ հոդվածը սահմանում է՝ 1) Պետական կազմակերպությունն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող գույքով: 2) Պետական կազմակերպություն ապատասխանատվություն չի կրում հիմնադրի պարտավորությունների համար:
Օրենքի 17-րդ հոդվածի դ) կետի համաձայն՝ պետական կազմակերպության գործադիր մարմինը աշխատանքի է նշանակում ն աշխատանքից ազատում պետական կազմակերպության աշխատակիցներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ ն նշանակում կարգապահական տույժեր:
2 Ընդունված 23.10.2001 թվականին՝ թիվ 3Օ-248 օրենթ:
3 Այստեղ ն այլուր ընդգծումներն ըստ Վճռաբեկ դատարանի:
7
4.3.Վկայակոչված հոդվածներից ակնհայտ է, որ պետական ոչ առնտրային կազմակերպությունը (այսուհետ նան՝ ՊՈԱԿ) իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, շահույթ չհետապնդող ոչ առնտրային կազմակերպություն է, որն Օրենքի սահմաններում, օժտված է իրավաբանական անձին բնորոշ քաղաքացիա-իրավական գործունեության ինքնավարությամբ, կարող է կնքել պայմանագրեր (այդ թվում՝ աշխատանքային), իր աշխատակիցների նկատմամբ կարող է կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի նորմերով ն այ իրավական ակտերով սահմանված ներգործության միջոցները, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող: ՊՈԱԿ-ն իր պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքով, միաժամանակ, ՊՈԱԿ-ը պատասխանատվություն չի կրում իր հիմնադրի պարտավորությունների համար: Այլ կերպ ասած՝ ՊՈԱԿ-ը քաղաքացիա-իրավական հարաբերություններում հանդես է գալիս որպես ինքնուրույն սուբյեկտ նե չի կարող նույնացվել իր հիմնադրի հետ: Թեն պետությունն է հիմնադրում ՊՈԱԿ-ին ն անշուշտ՝ ՊՈԱԿ-ը, ի տարբերություն այլ ոչ առնտրային կազմակերպությունների, ունի որոշակի առանձնահատկություններ, որոնք սահմանված են Օրենքով, սակայն դա չի նվազեցնում ՊՈԱԿ-ի՝ քաղաքացիա-իրավական հարաբերություններում ինքնուրույն գործելու ունակությունը՝ Օրենքին ն այլ իրավական ակտերին համապատասխան:
Բ) Ո՛վ է հանդիսանում պետական ոչ առնտրային կազմակերպությունում աշխատող աշխատակցի գործատուն.
4.4.ՀՀ աշխատանքային օրենսգրքի 1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության նորմերը պետք է մեկնաբանվեն դրանցում պարունակվող բառերի ն արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով նույն օրենսգրքի պահանջները: Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության նորմի մեկնաբանումը չպետք է փոփոխի դրա իմաստը:
4.5.Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն` աշխատանքային հարաբերությունները աշխատողի ն գործատուի փոխադարձ համաձայնության վրա հիմնված հարաբերություններն են, ըստ որի աշխատողն անձամբ, որոշակի վարձատրությամբ կատարում է աշխատանքային գործառույթներ (որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ կամ պաշտոնում աշխատանք)" ենթարկվելով ներքին կարգապահական կանոններին, իսկ գործատուն ապահովում է աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ ն աշխատանքային պայմանագրերով նախատեսված աշխատանքի պայմաններ:
4.6.Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատողի ն գործատուի միջն աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված
8
կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով:
4.7.Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն գործատուն աշխատանքային հարաբերության այն մասնակիցն է, որն աշխատանքային պայմանագրի հիման վրա ն (կամ) օրենքով սահմանված կարգով օգտագործում է քաղաքացիների աշխատանքը: Գործատու կարող է լինելրլ85աշխատանքային իրավունակություն ն գործունակություն ունեցող իրավաբանական անձը՝ անկախ կազմակերպական-իրավական ն սեփականության ձնից, գործունեության բնույթից ն տեսակից Ա ֆիզիկական անձը: Օրենսդրությամբ նախատեսված դեպքերում որպես գործատու կարող է հանդես գալ աշխատանքային պայմանագիր կնքելու իրավունք ունեցող այլ սուբյեկտ (հիմնարկ, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին ն այլն):
4.8.Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքի 83-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը համաձայնություն է աշխատողի ն գործատուի միջն, ըստ որի՝ աշխատողը պարտավորվում է գործատուի համար կատարել որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ աշխատանք՝ պահպանելով աշխատավայրում սահմանված աշխատանքային կարգապահությունը, իսկ գործատուն պարտավորվում է աշխատողին տրամադրել պայմանագրով որոշված աշխատանքը, վճարել նրա կատարած աշխատանքի համար պայմանավորված աշխատավարձը ն ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ պայմանագրով, կողմերի համաձայնությամբ նախատեսված աշխատանքային պայմաններ:
4.9.Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում օրենսդիրը սահմանել է, որ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտում, աշխատանքային պայմանագրում, ի թիվս այլնի, նշվում են գործատուի անվանումը (...):
4.10. 22.10.2021 թվականի թիվ ԵԴ/0392/02/20 քաղաքացիական գործով կայացված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ. «(...) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով «գործատու» հասկացությունը պետք է մեկնաբանել տառացի նշանակությամբ' նույն օրենսգրքի ընդհանուր 8 կարգավորման համատեքստում` չփոփոխելով տվյալ իրավանորմի իմաստը (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 1-րդ հոդված, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդված): Այսպես, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն` 1. Գործատուն աշխատանքային հարաբերության այն մասնակիցն է, որն աշխատանքային պայմանագրի հիման վրա ն (կամ) օրենքով սահմանված կարգով օգտագործում է քաղաքացիների աշխատանքը: 2. Գործատու կարող է լինել աշխատանքային իրավունակություն ն գործունակություն ունեցող իրավաբանական անձը անկախ կազմակերպական-իրավական ն սեփականության ձնից, գործունեության բնույթից ն տեսակից, ն ֆիզիկական անձը (...): Վկայակոչված իրավանորմերի բովանդակային համադրումից հետնում է, որ ՀՀ աշխատանքային
9
օրենսդրության իմաստով գործատուն (ոչ ֆիզիկական անձ) այն իրավաբանական անձն է, որն աշխատանքային պայմանագրի հիման վրա ն (կամ) օրենքով սահմանված կարգով օգտագործում է քաղաքացիների աշխատանքը (...)»:
4.1. 02.09.2022 թվականի թիվ ԵԿԴ/1913/02/17 քաղաքացիական գործով կայացված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով աշխատանքային պայմանագրի բովանդակությանը, նշել է. «Աշխատանքային իրավահարաբերությունների ծագման համար հիմք հանդիսացող'՝ օրենքով եախատեսված իրավաբանական փաստի' աշխատանքային ` պայմանագրի բովանդակությունը բացահայտված է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 83-րդ հոդվածում, որի համաձայն' աշխատանքային պայմանագիրը համաձայնություն է աշխատողի ն գործատուի միջն: Աշխատանքային պայմանագիրը հանդիսանում է իրավաբանական փասփ, որը բավարար ն անհրաժեշտ նախադրյալներ է ստեղծում աշխատանքային իրավահարաբերությունների ծագման համար: Իսկ այս կամ այն իրավահարաբերությունների ծագման համար անհրաժեշտ ն բավարար հիմքերի սահմանումն ընդհանրապես, իսկ կոնկրետ դեպքում" աշխատանքային իրավահարաբերությունների համար մասնավորապես, հետապնդում է որոշակիություն ապահովելու իրավաչափ նպատակ»:
4.12. Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է. «/(...) աշխատանքային հարաբերությունեերե աշխատողի ն գործատուի փոխադարձ համաձայնության վրա հիմեված հարաբերություններ են, որոնց միջոցով աշխատողն անձամբ, որոշակի վարձատրությամբ կատարում է աշխատանքային գործառույթներ, իսկ գործատուն դրա համար ապահովում է որոշակի աշխատանքային պայմաններ: Աշխատողի ն գործատուի միջե 6աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ' աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով Աշխատանքային պայմանագիրն աշխատողի ն գործատուի միջն համաձայնություն է, որով աշխատողը պարտավորվում է գործատուի համար կատարել որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ աշխատանք, իսկ գործատուն պարտավորվում է աշխատողին տրամադրել պայմանագրով որոշված աշխատանքը, վճարել վերջինիս կատարած աշխատանքի համար պայմանավորված աշխատավարձը ն ապահովել ՀՀ օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով, ինչպես նան կոլեկտիվ պայմանագրով, կողմերի համաձայնությամբ նախատեսված աշխատանքային պայմաններ (տես Ցոլակ Սալմասյանն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/7522/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.09.2023 թվականի որոշումը)»:
4.13. Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած վերը նշված դիրքորոշումները, հարկ է համարում ընդգծել, որ աշխատանքային հարաբերությունները ձնավորվում են երկու կողմերի՝ աշխատողի ն գործատուի միջն: Այս հարաբերությունների հիմքում ընկած է ազատ կամաարտահայտման միջոցով փոխադարձ համաձայնությունը, որը դրսնորվում է համապատասխան անհատական իրավական ակտի ընդունման կամ աշխատանքային պայմանագրի կնքման փաստով:
10
Հետնաբար, «գործատու» հասկացությանը ՀՀ աշխատանքային օրենսգրքի ընդհանուր կարգավորման համատեքստում չպետք է տրվի տարածական մեկնաբանություն: Այլ կերպ ասած աշխատանքային իրավահարաբերությունների տեսանկյունից «գործատուն» այն քաղաքացիա-իրավական հարաբերության սուբյեկտն է, որն աշխատանքային հարաբերություննեի մեջ է մտնում աշխատողի հետ՝ աշխատանքային պայմանագրի կամ անհատական իրավական ակտի հիման վրա: Այս հարաբերություններում չի կարող լինել ստվերային սուբյեկտ, որն աշխատանքային պայմանագրի կողմ չէ կամ անհատական իրավական ակտ ընդունող սակայն հանդիսանում է աշխատողի գործատուն, կարող է կարգապահական պատասխանատվության ենթարկել աշխատակցին, կիրառել այլ աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված ներգործության միջոցներ ն այլն: Պետական ոչ առնտրային կազմակերպությունը՝ լինելով իրավաբանական անձ, կարող է հանդես գալ որպես գործատու ն իր իրավասությունների սահմաններում ունի լիարժեք ինքնավարություն՝ ընտրելու համապատասխան այն անձին, որի հետ ցանկանում է հաստատել աշխատանքային իրավահարաբերություններ, կիրառել իր աշխատակցի նկատմամբ աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված ներգործության միջոցներ ն այլն:
Գ)|)23`Վնաս պատճառելու հետնանքով առաջացած իրավահարաբերություններ (եյութական պատասխանատվություն, դելիկտային պարտավորություններ).
4.14. Հաջորդիվ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ վնաս պատճառելու հետնանքով առաջացող սպատասխանատվության հարցին ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված նյութական պատասխանատվության ն Օրենսգրքով սահմանված դելիկտային պարտավորությունների լույսի ներքո:
4.15. Օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ մասի համաձայն` (...) աշխատանքային, (...) հարաբերությունները կարգավորվում են քաղաքացիական օրենսդրությամբ ն այլ իրավական ակտերով, եթե այլ բան նախատեսված չէ (...) աշխատանքային, (...) ն այլ հատուկ օրենսդրությամբ:
4.16.ՀՀ աշխատանքային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն աշխատանքային օրենսդրություն սահմանում է՝ նյութական պատասխանատվության պայմաններն ու չափերը (սահմանները):
417.ՀՀ աշխատանքային օրենսգրքի 231-րդ հոդվածի համաձայն` նյութական պատասխանատվությունն առաջանում է այն դեպքում. երբ աշխատանքային պայմանագրի կողմը (գործատուն կամ աշխատողը), չկատարելով կամ ոչ պատշաճ կատարելով իր պարտականությունները, վնաս է պատճառում մյուս կողմին: Վնաս պատճառելու հետնանքով ծագած ապարտավորությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, եթե
աշխատանքային օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:
11
4.18.ՀՀ աշխատանքային օրենսգրքի 232-րդ հոդվածի համաձայն` նյութական պատասխանատվություն առաջանում է հետնյալ բոլոր պայմանների առկայության դեպքում. 1 պատճառված է վնաս. 2) վնասը պատճառվել է անօրինական գործունեության հետնանքով. 3 առկա է ապատճառահետնանքային կապ անօրինական գործունեության ն վնասի առաջացման միջն. 4) առկա է խախտողի մեղքը. 5) խախտում թույլ տված ն տուժած կողմերն իրավունքի խախտման պահին եղել են աշխատանքային հարաբերությունների մեջ. 6) վնասի առաջացումը կապված է աշխատանքային գործունեության հետ:
419.ՀՀ աշխատանքային օրենսգրքի 237-րդ հոդվածի համաձայն՝ աշխատողը պարտավոր է հատուցել գործատուին պատճառած նյութական վնասը, որն առաջացել է՝ 1 գործատուի գույքը փչացնելու կամ կորցնելու հետնանքով. 2) նյութերի գերածախս թույլ տալու հետնանքով. ` 3 աշխատողի կողմից. աշխատանքային պարտականությունները կատարելիս այլ անձանց պատճառված վնասը գործատուի կողմից հատուցելու դեպքերում. 4) գործատուին պատկանող գույքը փչացնելու պատճառով կատարված ծախսերից. 5) նյութական արժեքների ոչ պատշաճ պահպանության հետնանքով. 6) անորակ արտադրանքի թողարկումը կանխելու համար դիտավորյալ կերպով միջոցառումներ չձեռնարկելու, նյութական կամ դրամական արժեքները հափշտակելու հետնանքով:
4.20.ՀՀ աշխատանքային օրենսգրքի 238-րդ հոդվածի համաձայն` աշխատողը պարտավոր է հատուցել գործատուին պատճառված վնասը լրիվ ծավալով, բայց ոչ ավելի նրա երեք ամսվա միջին աշխատավարձի չափից, բացառությամբ նույն օրենսգրքի 239-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
4.21. ՀԸ աշխատանքային օրենսգրքի 239-րդ հոդվածը սահմանում է այն դեպքերը, որի պարագայում գործատուին պատճառված վնասն աշխատողի կողմից լրիվ ծավալով ենթակա է հատուցման: Դրանք են՝ 1) վնասը պատճառվել է դիտավորությամբ. 2) վնասը պատճառվել է աշխատողի հանցավոր գործունեության հետնանքով. 3) աշխատողի հետ կնքվել էր լիակատար նյութական պատասխանատվության մասին պայմանագիր. 4) վնասը պատճառվել է աշխատանքի համար նրան տրված անհրաժեշտ գործիքների, սարքավորումների, հատուկ հագուստի ն անհատական ու կոլեկտիվ պլաշտպանության այլ միջոցների ինչպե նան նյութերի, կիսաֆաբրիկատների կամ արտադրանքի կորստի հետնանքով. 5) վնասը պատճառվել է այնպիսի եղանակով կամ այնպիսի գույքի, որի դեպքում օրենքով սահմանված է լիակատար գույքային պատասխանատվություն. 6) վնասը պատճառվել է ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ:
4.22. Նախկինում ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է աշխատանքային իրավահարաբերություններից ծագող նյութական պատասխանատվության հարցերին, մասնավորապես՝ նշելով. «աշխատանքային հարաբերություններում վնասի ինստիտուտի առաեձնահատկությունեերը հանգում են հեպտնյալիե' պատճառված վեասի համար պատասխանատվության վերը շարադրված պայմաններին ավելանում են նս երկու
12
պայման, այե է'վնաս պատճառողն ու տուժողն իրավունքների խախտման պահին եղել են աշխատանքային հարաբերությունների մեջ, ն վնասի առաջացումը կապված է աշխատանքային գործունեության հետ: Ընդ որում, պատճառված վեասի համար պատասխանատվության մյուս տարրերն աշխատողի նյութական
պատասխանապտվության դեպքում հարկ է դիտարկել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 237-րդ հոդվածի համատեքստում, որը թվարկում է աշխատողի նյութական պատասխանատվության դեպքերը' սպառիչ սահմանելով վեաս պատճառելուն ուղղված հակաիրավական վարքագծի դրսնորումները (տե'ս Նելլի Մկրտչյանն ընդդեմ «Երնան հյուրանոց» բաց բաժնետիրական ըեկերության թիվ ԵԿԴ/2600/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2013 թվականի որոշումը)»:
4.23.Համալիր վերլուծության ենթարկելով վերը 4.6.-4.22-րդ կետերում վկայակոչված նորմերը, վերահաստատելով ՀՀ վճռաբեկ դատարանի վերը վկայակոչված դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ աշխատանքային իրավահարաբերություններից ծագող նյութական պատասխանատվության նորմերը գործում են բացառապես գործատու-աշխատող իրավահարաբերություններում: Այլ կերպ ասած ՀՀ 0աշխատանքային օրենսգրքով սահմանված նյութական պատասխանատվության կարգավորումներում առանցքային տարրն այն է, որ իրավակիրառ պրակտիկան, նախքան ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված՝ նյութական պատասխանատվության նորմերը կիրառելը, պետք է պարզի կողմերի՝ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու փաստը, որից հետո անդրադառնա մնացած հանգամանքներին: Աշխատանքային իրավահարաբերությունների բացակայությունը (երբ բացակայում է աշխատանքային իրավահարաբերությունների ծագման հիմքը) ինքնին նշանակում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված՝ նյութական պատասխանատվության իրավահարաբերություններ առկա չեն, Ա ենթադրյալ պատճառված վնասի իրավահարաբերությունների նկատմամբ պետք է կիրառվեն այլ նորմեր:
4.24.Գալով դելիկտային 5պարտավորություններին՝ Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ Օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները ծագում են օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից, ինչպես նան քաղաքացիների ն իրավաբանական անձանց այն գործողություններից, որոնք թեն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների՝ առաջացնում են քաղաքացիական իրավունքներ ն պարտականություններ: (...): Նույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը սահմանում է՝ (..) քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները ծագում են այլ անձին վնաս պատճառելու հետնանքով:
4.25.Օրենսգրքի 14-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է վնասներ հատուցելով:
4.26.Օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին ն 2րդ մասերը համապատասխանաբար սահմանում են՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս
13
չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ), ինչպես նան ոչ նյութական վնասը:
Օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին ն 2-րդ մասերը համապատասխանաբար սահմանում են` քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նան իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից: Վնասի հատուցման պարտականությունն օրենքով կարող է դրվել վնաս չպատճառած անձի վրա: Վնաս պատճառած անձն ազատվում է այն հատուցելուց, եթե ապացուցում է, որ վնասն իր մեղքով չի պատճառվել: Օրենքով կարող է նախատեսվել վնասի հատուցում՝ վնաս պատճառողի մեղքի բացակայությամբ:
4.27. Դելիկտային պարտավորությունների շրջանակում ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր մի շարք որոշումներում հետնողականորեն մեկնաբանել ն զարգացրել է Օրենսգրքի 14-րդ հոդվածի 10-րդ կետը, 17-րդ հոդվածի 2-րդ մասը ն 1058-րդ հոդվածը: Այս համատեքստում անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածին՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է. «(..) վերը նշված հոդվածների վերլուծությունից հետնում է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է պարտապանի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ն ոչ օրինաչափ գործողության միջն պատփճառահետնանքային կապի ու պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը(ի թիվս այլնի, տես Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը)»:
4.28.Մեկ այլ գործով ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է. «(...) վնասը քաղաքացիական շրջանառության մասեակցի' օրենքով պահպանվող իրավունքեերի խախտման դեպքում վրա հասնող անբարենպաստ, բացասական հետնանքե է: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածից հետնում է, որ վեասը կարող է արտահայտվել չեախատեսված լրացուցիչ ծախսեր կատարելով կամ այդպիսի ծախսերի կատարման անհրաժեշտությամբ, գույքի կորստով կամ վնասվածքով, եկամուտների չստացմամբ (բաց թողեված օգուտ): Հակաիրավական, ոչ օրինաչափ վարքագիծն այն գործողությունը կամ անգործությունն է, որը խախտում է օրենքի, այլ իրավական ակտերի պահանջները, ինչպես եան անձի սուբյեկտիվ իրավունքը: Գործողությունն անձի նպատակաուղղված, կամային արարքն է, իսկ անգործությունն արտահայտվում է անհրաժեշտ ն պարտադիր վարքագիծ դրսնորելուց ձեռեպահ մնալով: Ոչ օրինաչափ վարքագծի ն վնասի միջն պատճառահետնանքային կապը ենթադրում է. որ վնասը պետք է հանդիսանա ոչ օրինաչափ վարքագծի ուղղակի. անմիջական հետնանք: Այն դեպքում. երբ վնասն անհրաժեշտաբար թելադրված չէ ոչ օրինաչափ գործողությամբ (անգործությամբ). կամ գործողության (անգործության) ն վնասի միջն կապն անուղղակի է. վնասի հատուցման համար անհրաժեշր պատճառահետնանքային կապի պայմանն առկա չէ:
14
Վնաս պատճառող անձի մեղքը նրա սուբյեկտիվ վերաբերմունքն է իր ոչ օրինաչափ գործողության (անգործության) ն առաջացած հետնանքի' վեասի եկատմամբ, իեչը կարող է դրսնորվել թե' դիտավորության, ն թե' անզգուշության ձնով (ի թիվս այլնի, տե՛ս Նելլի Մկրտչանե ըեդդեմ «Երնաե հյուրանոց» բաց բաժեետիրական ընկերության թիվ ԵԿԴ/2600/02/1/0 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2013 թվականի որոշումը)»:
4.29.Մեկ ուրիշ գործով կայացված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ. «Դելիկրային պարտավորությունների առաջացման համար պետք է վնասի ն հակաիրավական արարքի միջն պատճառական կապը լինի ուղղակի ն հասրատված. հակառակ դեպքում անուղղակի պատճառական կապը չի կարող
պատասխանատվության պայման դառնալ (տես Ալբերր Ղազարյանը, Արտավազդ Ստեփանյանն ընդդեմ «ԵԱԶ Երնանի ամրանների գործարան» ԲԲԸի թիվ ԵԿԴ/5007/02/6 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.03.2022 թվականի որոշումը)»:
4.30.Պատճառված վնասի հատուցմանը վերաբերող գործերով ապացուցման առարկայի ճիշտ որոշման հարցը լուծելիս ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է. «(...) պատճառված վեասի հատուցմանը վերաբերող գործերով դատարանները պետք է առանձեակի ուշադրություն դարձնեն ապացուցման առարկայի ճիշտ որոշմանը: Մասեավորապես" դատարանեերը եախ ն առաջ պետք է որոշեն այն իրավական փաստերի շրջանակը, որոնք էական նշանակություն ունեն քաղաքացիական գործի լուծման համար ն ենթակա են պարզման գործի քննության ընթացքում: Իրավական նշանակություն ունեցող հենց այդ փաստերի համակցությունն էլ կկազմի ապացուցման առարկան: Ապացուցման առարկան որոշելուց հետո միայն դատարանները, գնահատելով գործով ձեռք բերված ապացույցները, որոշում են ապացուցման առարկան կազմող իրավական փաստերի հաստատվելը կամ ժխտվելը ն դրանից հետո միայն որոշում հայցը բավարարելու կամ մերժելու հարցը:
Վնասի հատուցման գործերով փաստերի իրավական նշանակություն ունենալու հարցը լուծելիս դատարանները պետք է ղեկավարվեն տվյալ իրավահարաբերությունը կարգավորող նյութական ն դատավարական իրավունքի նորմերով, որոնցում նշված են տվյալ իրավահարաբերությունը ն կողմերի իրավունքներն ու պարտականու
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 24 սեպտեմբերի, 2025 թ.
- Գործի #:
- ՀԿԴ/0058/02/24
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
