ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է Ազգային ժողովի կողմից 2 դեկտեմբերի 1997 թ. «ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Մաքսային սակագնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Հոդված 11. Մաքսավճար Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները մաքսային ձևակերպումներ կատարելու համար հայտարարատուներից գանձում են մաքսավճար` հայտարարագրվող ապրանքի մաքսային արժեքի 0,3 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 600 հազար դրամ, բացառությամբ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 7102, 7113 19, 7114 19 և 7116 20 ապրանքախմբերում ընդգրկված ապրանքատեսակների, որոնց մաքսային ձևակերպումների համար մաքսավճարը գանձվում է 25 հազար դրամի չափով` անկախ հայտարարագրվող ապրանքի մաքսային արժեքից: Մաքսավճարից ազատվում են` - Հայաստանի Հանրապետությանը տրված վարկերի և նվիրատվությունների հաշվին, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված կարգով մարդասիրական օգնության շրջանակներում և բարեգործական նպատակներով ներմուծվող ապրանքները և այլ առարկաները. - ֆիզիկական անձանց (բացառությամբ անհատ ձեռներեցների) կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանվող ապրանքները և այլ առարկաները. - ֆիզիկական անձանց (բացառությամբ անհատ ձեռներեցների) կողմից ներմուծվող ապրանքները և այլ առարկաները` օրենքով սահմանված կարգով բնաիրային կամ գումարային չափը չգերազանցելու դեպքում: Մաքսավճար չի գանձվում 1999 թվականի հունվարի 1-ից»: Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունվարի 1-ից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան Երևան 23 դեկտեմբերի 1997 թ. ՀՕ-165 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-165 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.01.1998-31.12.1998) Կարգավիճակ Չի գործում Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 1997.12.25/29 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 02.12.1997 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 23.12.1997 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.01.1998 Ուժը կորցրել է 31.12.1998 Հիմնական ակտ 02.12.1997, ՀՕ-165 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 18.08.1993, ՀՕ-75 18.08.1993, ՀՕ-75 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2 դեկտեմբերի, 1997 թ.
- Գործի #:
- ՀՕ-165
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
