Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Հայրապետյան — ԿԴ/0029/01/19
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Հայրապետյան — ԿԴ/0029/01/19

Վճռաբեկ դատարանԿԴ/0029/01/1913 սեպտեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2019 թվականի օգոստոսի 30ին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (այսուհետ` նան Առաջին ատյանի դատարան) ստացվել է թիվ 49103618 քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Վերգուշ Ժորայի Հայրապետյանի՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ինչպես նան՝ Արամ Ռազմիկի Դանիելյանի, Սամվել Հովհաննեսի Գրիգորյանի, Էլմիրա Միքայելի ՀՇախումյանի, Սերոբ Արմենակի Կարապետյանի, Անահիտ Օնիկի Առաքելյանի, Վիգեն

Ամբողջ Տեքստ

«3-ը ՏՀՏ:

ՒՆ. ՅԱ զ ԿԴ/0029/01/19

1/7 158 ԵՏ

ՆԵՏ

կ ԱՅ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Կոտայքի մարզի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

դատավոր՝ Հ.Ավագյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

դատավոր՝ Կ.Հովհաննիսյան

13 սեպտեմբերի 2024 թվական ք.Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

ԱՊՈՂՈՍՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով Վերգուշ Ժորայի Հայրապետյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 27-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2019 թվականի օգոստոսի 30ին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (այսուհետ` նան Առաջին ատյանի դատարան) ստացվել է թիվ 49103618 քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Վերգուշ Ժորայի Հայրապետյանի՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ինչպես նան՝ Արամ Ռազմիկի Դանիելյանի, Սամվել Հովհաննեսի Գրիգորյանի, Էլմիրա Միքայելի ՀՇախումյանի, Սերոբ Արմենակի Կարապետյանի, Անահիտ Օնիկի Առաքելյանի, Վիգեն Միշայի Խաչատրյանի, Արամ Գառնիկի Շովհաննիսյանի, Սուսան Հակոբի Ղուլյանի:

2. Գործի դատաքննության ընթացքում, Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 14-ի որոշմամբ Վերգուշ Հայրապետյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:

3. Դատախազի հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2023 թվականի նոյեմբերի 27-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 14ի որոշումն անփոփոխ թողնելու մասին:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի հունվարի 26-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.

Յ

5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ ստորադաս դատարանը թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է վարույթի ելքի վրա, ու միաժամանակ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտություն:

5.. Այսպես` բողոքի հեղինակը, ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության կանոնների վերլուծության արդյունքում, եզրահանգել է, որ նոր ընդունված քրեական օրենսդրությամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվարկման կանոնի հետ կապված առավել նպաստավոր պայմանների նախատեսումը դիտարկվում է որպես հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող նորմ ն 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` նան ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հետադարձ ուժ ունի միայն օրենքով նախատեսված դեպքում, մինչդեռ նման հնարավորություն օրենքով նախատեսված չէ: Վերոշարադրյալի հաշվառմամբ, բողոքի հեղինակն օրենսդրի կամքից չբխող է համարել Վերաքննիչ դատարանի դիրքորոշումն առ այն, որ եթե համապատասխանեցման արդյունքում անձին վերագրվող ենթադրյալ արարքը դասվւմ է միջին ծանրության հանցագործություննրի խմբին, ապա քրեաիրավական հետնանքները պետք է որոշվեն՝ այդ փաստից ելնելով:

5.2. Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ արարքը կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով Վերգուշ Հայրապետյանին վերագրվող ենթադրյալ հանցավոր արարքը դասվել է ծանր հանցագործությունների շարքին, որոնց համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը եղել է տասը տարի: Գործող քրեական օրենքով մեղսագրվող ենթադրյալ հանցավոր արարքը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին, որոնց համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը նս տասը տարի է: Այսինքն, քննարկվող երկու դեպքում էլ Վերգուշ Հայրապետյանին մեղսագրված ենթադրյալ հանցավոր արարք համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը տասը տարի է, որը դեռնս չի անցել:

6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի` 2023 թվականի նոյեմբերի 27-ի որոշումը ն

4

կայացնել դրան փոխարինող դատական ակտ կամ վարույթը փոխանցել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության:

Վճոաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Վերգուշ Հայրապետյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի Լին կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «Նա, 202 թվականի օգոստոսի 24ից հանդիսանալով . Հրազդանի

համայնքապետարանի աշխատակազմի հարկային րաժնի առաջին կարգի մասնագետ, ունենալով հողի հարկի ն գույքահարկի հավաքագրմեաւն լիազորություններ, նույն բաժնի պետ Սամվել Գրիգորյանի ն առաջատար մասնագետ Անահիտ Առաքելյանի հետ նախնական համաձայնությամբ, իրեն վերապահված գույքահարկի ե հողի հարկի գումարների հավաքագրման լիազորություններն օգտագործելու, բնակիչներից գանձված գույքային հարկերի գումարները հողի հարկի ն գույքահարկի անդորրագրերի երկրորդ օրինակում նվազ չափով գրառելու, ապա գանձված գույքային հարկերի իրական չափերը նույն բաժնի առաջատար մասնագետ Անահիտ Առաքելյանի միջոցով գույքահարկի վճարումների վերաբերյալ բազայում մուտքագրելու եղանակով, մինչն 2018 թվականի սեպտեմբեի Լե ընկած ժամանակահատվածում յուրացրել է առանձնապես խոշոր չափերի գումարներ, ինչի արդյունքում համայնքի բյուջե պակաս է վճարվել ընդհանուր առմամի 4.163.535 ՀՀ դրամ գումար` Հրազդանի համայնքապետարանին պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս»:

8. Քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշումն Առաջին ատյանի դատարանը պատճառաբանել է հետնյալ կերպ. «/...) Դատարանը գտնում է, որ Վերգուշ Հայրապետյանի վերաբերյալ քրեական զործը լուծելիս կիրառման ենթակա են 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ու վերջինին վերագրվող արարքի կատարման պահին զործող ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան դրույթները, իսկ 2022 թվականի հուլիսի Լին ուժի մեջ մրած ՀՀ քրեական Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 44-45:

5

օրենսգրքի դրույթները Վերգուշ Հայրապետյանի վերաբերյալ քրեական գործով կիրառելի են այնքանով, որքանով բարելավում են. ամիաարանյալի իրավական վիճակը։

(-.) (Օրենադրի կողմից փոփոխության են ենթարկվել հափշվակության ձնով հանցակազմերի առարկա կազմող գույքի խոշոր ն առանձնասյես խոշոր չափերը: Ըստ այդմ, եթե 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքի իմաստով 3.000.000 ՀՀ դրամը գերազանցող գույքի հափշտակությունը համարվել է առանձնապես խոշոր չափի գույքի հափշտակություն ն որակվել համապավտաւսխուն հոդվածի առանձնապես ծանրացնող որակյալ մասով, ապա 2022 թվականի հուլիսի Լին ուժի մեջ մրած ՀՀ քրեական օրենսգրքի իմաստով` 500.000 ՀՀ դրամից մինչն 5.000.000 ՀՀ դրամ արժեքով գույքի հափշտակությունը համարվում է խոշոր չափի հափշտակություն ն որակվում համապատասխան հոդվածի ծանրացնող որակյալ մասով, իսկ առանձնապես խոշոր չափի գույք է համարվում 5.000.000 ՀՀ դրամի գերազանցող արժեքով գույքը:

Հարկ է նան արձանագրել, որ կավարված օրենադրական փոփոխությունը էականորեն բարելավում է ամբաստանյալ Վերգուշ Հայրապետյանի իրավական վիճակը ն երա նկատմամբ կիրառելի է: Այսպես, Վերգուշ Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179րդ հոդվածի 3Դրդ մասի Լին կետով այն բանի համար, որ նա յուրացրել է առանձնապես խոշոր չափի՝ 4.163.535 ՀՀ դրամ գումար: Մինչդեռ, 2022 թվականի հուլիսի Լին ուժի մեջ մրած ՀՀ քրեական օրենսգրքի իմասվկով՝ Վերգուշ Հայրապետյանի կողմից ենթադրաբար յուրացված գումարն առանձնապես խոշոր չափ համարվել չի կարող, փվյալ գումարը համապատասխանում է խոշոր չափին, հետնարբար՝ նրա արարքը ենթակա է որակման նշված հանցակազմի ծանրացնող որակյալ մասով, այն Լ՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի կամ 2022 թվականի հուլիսի Լին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2րդ մասի համապատասխաուն կետով (կետերով, ինչն արդեն իսկ համարվում է միջին ծանրության հանցագործություն:

(--)

6

Առկա պայմաններում, Դատարանը գտնում է, որ Վերգուշ Հայրապետյանին վերագրվող հանցագործությունը որպես ծանր հանցագործություն դիտարկելու ն ներա նկատմամբ գործի քննությունը շարունակելու դեպքում ոչ միայն կարող է խախտվել արդար դատաքննության հիմնարար իրավունքը, այլն նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը կարող է համարվել անօրինական՝ հաշվի առնելով այն, որ ամբաարաւնյալին վերագրվող արարքի քրեական հետապնդման վաղեմության ժամկետներն անցել են ն աոկա է քրեական հետապնդումը բացառող հանգամանք: Մինչդեռ, այն գործով ամբատրանվում են ինն անձ, որպիսի պայմաններում գործի քննությունը կարող է նան ձգձգվել, իսկ մեղադրանքը վերաորակելու լիազորություն դատարանը չուս ն այդ հարցին կարող է անդրադառնալ միայն դատավճոով:

Հետնաբար, Դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է քննարկել Վերզուշ Հայրապետյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի Լին կետով քրեական հետապնդումը վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով դադարեցնելու հարցը՝ վերջինին վերագրվող արարքը դիվարկելով որպես միջին ծանրության հանցագործություն:

(-)

(.-.) 2022 թվականի հուլիսի Էին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի ն 2003 թվականի ապրիլի 16-ին ընդունված ու Վերգուշ Հայրապետյանին վերագրվող արարքի կատարման պահին զործող ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան դրույթների համեմատաւկաւն վերլուծությամբ Դափարանն արձանագրում է, որ նոր քրեական օրենսգիրքը քրեական ՕՏ։»պատասխանատվությունից ազապելու վաղեմության ժամկետների մաստւվ նախատեսում է անձի վիճակն ակնհայտորեն վատթարացնող նորմեր՝ ի համեմատ նախկին քրեական օրենսգրքի (տես 2022 թվականի հուլիսի Էին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգիրքի 83-րդ հոդվածը ն 2003 թվականի ապրիլի 9 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքի 75-րդ հոդվածր):

7

Այլ խոսքով՝ 2022 թվականի հուլիսի Լին ուժի մեջ մրած ՀՀ քրեական օրենսգրքի ծ3րդ հոդվածր Վերգուշ Հայրապետյանի վիճակն այլ կերպ վատթարացնող նորմ է, որին հերադարձ ուժ տալն անթույլատրելի է:

Վերգուշ Հայրապետյանին առաջադրված մեղադրանքի փաստական կողմի ձնակերպումից պարզ է, որ նրան վերագրվող հանցավոր արարքն ավարվվել է 2018 թվականի սեպտեմբերի Լին ն աո այսօր նրա վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ զվյալ մեղադրաւնքով աոկա չէ:

Այսինքն, Վերգուշ Հայրապետյանին վերագրվող՝ 2005 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի Էին կետով նախատեսված հանցավոր արարքի համար քրեական պավզտաւսխանատվության ենթարկելու վաղեմության ժամկերներն անցել են:

Դատարանն արձանագրում է նան, որ քրեական գործի նյութերում բացակայում է որնէ փաստական փվյալ առ այն, որ Վերգուշ Հայրապետյանին վերագրվող արարքի վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվել կամ ընդհատվել է:

Հարկ է նան փասրել, որ գործի դատական քննության ընթացքում Վերզուշ Հայրապետյանը հայտարարել է, որ առարկություն չունի իր նկատմամի նշված մեղադրանքով վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցում:

(-))

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Դատարանը գպնում է, ոլչ սույն գործով առկա Լ քրեական հետապնդումը բացառող հանգամանք, որպիսի պայմաններում Վերգուշ Հայրապետյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի Լին կետով քրեական հետապնդումը ենթակա է դաղդարեցման՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկելրներն անցած լինելու հիմքով»:

9. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով վիճարկվող դատական ակտը, արձանագրել է հետնյալը. «/...)) Առաջին ատյանի դատարանը մեղադրյալ Վերգուշ Հայրապետյանի նկատմամի քրեական հետապնդումը դադարեցնելու շ Տե'ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 71-76:

8

մասին որոշմամբ թույլ չի տվել դատական սխալ, որպիսի հետնությաւն Վերաքննիչ դատարանը հանգում է հետնյալ վերլուծությունների ն դավտղությունների արդյունքներով.

Այսպես.

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ այն քրեական գործով Վերգուշ Ժորայի Հայրապետյանի կողմից պատճառված վնասի չափր կազմում է 4.163.535 ՀՀ դրամ գումար, որ չի գերազանցում 5 միլիոն ՀՀ դրամը:

Վերգուշ Ժորայի Հայրապետյանին առաջադրված մեղադրանքի փաստական կողմից հետնում է, որ նրան վերագրվող հանցավոր արարքն ավարտվել է 2018 թվականի սեպտեմբերի Էին, ն նշված մեղադրանքով նրա նկատմեաւմը առկա չէ օրինական ուժ արացած դավաւկան աւկտ:

Տվյալ դեպքում 2022 թվականի հուլիսի Լից ուժի մեջ մրած ՀՀ քրեական օրենսգրքով կատարված փոփոխություն էականորեն Օ09բարելավում է ամբաստանյալ Վերզուշ Հայրապետյանի իրավական վիճակը ն նրան վերագրվող արարքը հանդիսանում է միջին ծանրության հանցանք: Սույն որոշման նախորդ կետում նշված իրավակարգավորումների համաձայն վաղեմության ժամկետներ սահմանող կանոնները խարացվել են, հերնաբար չունեն հերադարձ ուժ: Այսինքն, 2022 թվականի հուլիսի Լից ուժի մեջ մտած ՀՀ քրնական օրենսգիքի 8-րդ հոդվածի հաշվառմամբ կիրառելի է արարքի կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքով միջին ծանրության հանցանքների համար նախատեսված վաղեմության ժամկետները:

(--)

Վերաքննիչ Օ։6դատարանը փատրում է, որ այն գործով քրեական

հետապնդման վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով Վերգուշ Ժորայի Հայրապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Առաջին ատյանի դատարանի հետնություններն իրավաչափ են (...)»':

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.

10. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. իրավաչափ է արդյոք ստորադաս դատարանների 3Տե'ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 181-187:

9

հետնությունը՝ Վերգուշ Հայրապետյանին վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ:

1. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որր կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Չի կարող նշանակվել ավելի ծանր պապտիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կատարելու պահին: Արարքի պավպժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»:

ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի համաձայն՝ «ւ Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները ն այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:

2. Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները ն այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով»:

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի համաճայն՝ «մ. Արարքի հանցավորությունը սաւհմանող, պափփժը խատացնող կամ հանցանք կամ քրեական օրենադրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենադրությունը հետադարձ ուժ չունի:

2 Արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենադրությունն ունի հետադարձ ուժ: Նշված դեպքում այն տարածվում է մինչն դրա ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենադրությամբ նախատեսված արարք կատարած այն անձանց վրա, որոնց վերաբերյալ դեռես առկա չէ օրինական ուժի մեջ՝ մտած եզրափակիչ դատավարական սւկտ:

(--)

4 Հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք

կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, եթն դա նախատեսված է օրենքով:

(--)

6. Պափասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող ն միաժամանակ մասնակիորեն խատացնող օրենքը սույն հոդվածով նախավզեսված չափանիշներին

10

համապատասխան հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը»:

ՃՇ նախկին քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 4-րդ մասի համաճայն՝ «(...) Սույն գլխում ն աույն օրենսգրքի 216-րդ հոդվածում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի

հինգհարյուրապատիկից երեքհազարապատիկը չգերազանցող գումարը (արժեքը):

Սույն գլխում ն այն օրենսգրքի 216-րդ հոդվածում առանձնապես խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխավտավալրձի երեքհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը)»:

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 17րդ կետի համաձայն՝ «հափշտակության, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ արացված գույքի կամ օգուտի չափերը (..) խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը), առանձնապես խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայասվանի Հանրապետության դրամը զերազանցող գումարը (արժեքը) բացառությամբ սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերի»:

ՃՇ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրացնելը կամ վափնելը` հանցավորին վարահված ուրիշի գույքի հափշտակությունը զգալի չափերով՝

(-.)

2. Նույն գործողությունը, որը կատարվել է՝

(-.)

3) խոշոր չափերով

պավժվում: է վմնգանքով նվազագույն աշխատավարձի

հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով կամ ազավազրկմամբ երկուսից հինգ տարի ժամկետով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Սոյն հոդվածի առաջին կամ երկրորդ մաստվ նախատեսված

գործողությունը, որը կատարվել է`

1

1 առանձնապես խոշոր չափերով,

(-.)

պատժվում է ազատազրկմամբ հինգից ութ տարի ժամկետով գույքի բոնագրավմամը կամ առանց դրե»:

ՃՇ գործող քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի համաձայն՝ «Լ Հանցավորին վատահված, այսինքն՝ երա տնօրինմանը, տիրապերմանը կամ օգտագործմանը փաստացի կամ իրավաբանորեն ազատ կամքով հանձնված գույքի

հափշտակությունը, եթե այդ գույքը հափշտակելու դիտավորությունը ծագել է օրինական հիմքերով այն արանալուց հեվո՝

(-.)

2. Վարահված գույքը հափշտակելը, որը կատարվել է`

(-.)

3) խոշոր չափերով

պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով կամ հանրային աշխատանքներով` հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տնողությամ, կամ որոշակի պաշտոններ զրաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազավաաթյան սահմանափակմամը՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ երկուսից հինգ փարի ժամկետով:

3 Վարահված գույքը հափշվաւկելը, որը կատարվել է`

(-.)

3) առանձնապես խոշոր չափերով՝

պավժվում է ազատազիկմամի՝ չորսից ութ փարի ժամկետով»:

ՃՇՇ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի համաճայն՝ «(...) 3. Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտաւվորությաւմը կատարված այն արարքները, որոնց համար այն օրենսգրքով նախատեսված առավելագույն, պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը, ինչպես նաւն անզգուշությաւմը կավւարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առսւվելագույն պատիժը չի գերազանցում տասր փարի ժամկետով ազավազրկումը:

12

4. Ծանր հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար այն օրենսգրքով նախատեսված առավելագույն, պատիժը չի գերազանցում տասը վարի ժամկեվով ազատազիկումը (...)»:

ՃՇՇ գործող քրեական օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն` «(...) 3. Միջին ծանրության հանցանքներ են համարվում: սույն օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց համար այն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազաւեցում 5 վարի ժամկետով ազատազրկումը:

4. Ծանր հանցանքներ են համարվում այն օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց համար այն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 10 փարի ժամկետով ազատազրկումը (:-.)»:

ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի Լին մասի համաձայն՝ «Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվաւնից անցել են հեպնյալ ժամկետները.

(...)

2) հինգ տարի՝ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.

3) տասր տարի՝ ծանր հանցանքն ավարտված համարելու օրվանից. (...)»:

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածի Լին մասի համաձայն՝ «Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել են հետնյալ ժամկետները.

(...)

2) 10 րարի՝ միջին ծանրության հանցանքի դեպքում.

3) 15 փարի՝ ծանր հանցանքի դեպքում. (...)»:

12. Վճռաբեկ դատարանը Խաչատուր Պեվրոսյանի ն Հասմիկ Շանոյանի գործով նախադեպային դիրքորոշում է ձնավորել նոր քրեական օրենսդրությամբ հանցանքի դասակարգման խմբի փոփոխության դեպքում վաղեմության ժամկետների վերաբերյալ, որում անդրադարձել է նան այն իրավիճակին, երբ արարքի (հանցանքի) ծանրության աստիճանը նվազում է, իսկ այդ արարքի համար սահմանված վաղեմության ժամկետը չի փոփոխվում: Մասնավորապես, Վճռաբեկ

Թ

դատարանն արձանագրել է, որ այս դեպքում օրենսդրական փոփոխության արդյունքում պատժի մեղմացման հետնանքով նախկինում ծանր համարվող հանցանքը հանդիսանում է միջին ծանրության հանցանք: Միննույն ժամանակ, արդեն միջին ծանրության հանցանք համարվող այդ նույն արարքի վաղեմության ժամկետը նոր օրենքով չի փոփոխվել ն ՀՀ նախկին քրեական օրենսգրքով ծանը հանցանքի համար նախատեսված վաղեմության ժամկետի պես, տասը տարի է: Հետնաբար, այս դեպքում նս կիրառելի է մեղմացնող օրենքին հետադարձ ուժ տալու կանոնը՝ հանցանքի տեսակի ն պատժի մասով՝ արարքը պետք է որակվի ՀՀ գործող քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով:

Քրեական օրենքի հետադարձության կանոնների համաձայն` տվյալ իրավիճակում նախկին օրենքով ծանր հանցագործության համար նախատեսված քրեական պատասխանատվությունկց ազատելու վաղեմության ժամկետը համեմատելով նոր օրենքով միջին ծանրության հանցանքի համար սահմանված վաղեմության ժամկետի հետ, կարող ենք արձանագրել, որ թեն հանցանքի տեսակը մեղմացել է, սակայն վաղեմության ժամկետները մնացել|Սլեն անփոփոխ: Հետնաբար, շարունակում է գործել տվյալ արարքի համար վաղեմության ժամկետն անցնելո հետնանքով քրեական պատասխանատվությունից

ազատելու տասնամյա ժամկետը:

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ տվյալ դեպքում անթույլատրելի է օրենքի փոփոխության արդյունքում հետադարձության կանոնների կիրառմամբ ստացված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը (տասը տարին) համեմատել ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի (հինգ տարի) հետ՞:

13. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝

«Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Խաչապրուր Պեւրրույոճնի ն Հասմիկ Շանոյանի գործով 2024 թվականի մայիսի 3Լի թիվ ԵՍՔԴ/0196/01/17 որոշումը:

14

- Վերգուշ Հայրապետյանին վերագրվել է առանձնապես խոշոր չափի գումարի յուրացում, որը որակվել է այն կատարելու պահին գործող ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով»,

- Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ Վերգուշ Հայրապետյանի վերաբերյալ քրեական գործը լուծելիս կիրառման ենթակա են 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ու վերջինին վերագրվող արարքի կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան դրույթները, իսկ ՀՀ գործող քրեական օրենսգրքի դրույթները նրա վերաբերյալ քրեական գործով կիրառելի են այնքանով, որքանով բարելավում են ամբաստանյալի իրավական վիճակը: Դատարանը նշել է, որ եթե ՀՀ նախկին քրեական օրենսգրքի իմաստով 3.000.000 ՀՀ դրամը գերազանցող գույքի հափշտակությունը համարվել է առանձնապես խոշոր չափի գույքի հափշտակություն ն որակվել համապատասխան հոդվածի առանձնապես ծանրացնող որակյալ մասով, ապա ՀՀ գործող քրեական օրենսգրքի իմաստով՝ 500.000 ՀՀ դրամից մինչն 5.000.000 ՀՀ դրամ արժեքով գույքի հափշտակությունը համարվում է խոշոր չափի հափշտակություն ն որակվում համապատասխան հոդվածի ծանրացնող որակյալ մասով, իսկ առանձնապես խոշոր չափի գույք է համարվում 5.000.000 ՀՀ դրամը գերազանցող արժեքով գույքը: Դատարանն արձանագրել է, որ կատարված օրենսդրական փոփոխությունն էականորեն բարելավում է ամբաստանյալի իրավական վիճակը ն նրա նկատմամբ կիրառելի է: Դատարանը նշել է, որ Վ.Շայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով այն բանի համար, որ նա յուրացրել է առանձնապես խոշոր չափի՝ 4.163.535 ՀՀ դրամ գումար: Մինչդեռ, ՀՀ գործող քրեական օրենսգրքի իմաստով` Վ.Շայրապետյանի կողմից ենթադրաբար յուրացված գումարն առանձնապես խոշոր չափ համարվել չի կարող, տվյալ գումարը համապատասխանում է խոշոր չափին, հետնաբար՝ նրա արարքը ենթակա է որակման նշված հանցակազմի ծանրացնող որակյալ մասով, այն է՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի կամ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2րդ մասի համապատասխան կետով (կետերով), ինչն արդեն իսկ համարվում է միջին ծանրության հանցագործություն: 5 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

5

Միննույն ժամանակ դատարանն արձանագրել է, որ նոր քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների մասով նախատեսում է անձի վիճակն ակնհայտորեն վատթարացնող նորմեր՝ ի համեմատ նախկին քրեական օրենսգրքի, ուստի ՀՀ գործող քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածին հետադարձ ուժ տալն անթույլատրելի է: Վերլուծության արդյունքում Առաջին ատյանի դատարանը եզրահանգել է, որ Վ.Շայրապետյանին վերագրվող հանցավոր արարքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցել ենճ,

- Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ գործող քրեական օրենսգիրքը էականորեն բարելավում է ամբաստանյալ Վերգուշ Հայրապետյանի իրավական վիճակը ն նրան վերագրվող արարքը հանդիսանում է միջին ծանրության հանցանք: Միննույն ժամանակ Վերաքննի, դատարանն արձանագրել է, որ նոր քրեական օրենսգրքով վաղեմության ժամկետներ սահմանող կանոնները խստացվել են, հետնաբար չունեն հետադարձ ուժ: Ուստի, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 8-րդ հոդվածի հաշվառմամբ Վ.Հայրապետյանի նկատմամբ կիրառելի են արարքի կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքով միջին ծանրութան հանցանքների համար նախատեսված վաղեմության ժամկետները: Վերլուծության արդյունքում Վերաքննիչ դատարանը գտել է, որ սուն գործով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով Վ.Հայրապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Առաջին ատյանի դատարանի հետնություններն իրավաչափ են՛:

14. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 1112րդ կետերում վկայակոչված իրավադրույթների ն արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վ.Հայրապետյանին վերագրվող՝ 4.163.535 ՀՀ դրամի յուրացումը թեն ՀՀ գործող քրեական օրենսգրքով դասվել է միջին ծանրության հանցագործությունների շարքին, սակայն նույն օրենսգրքի՝ վաղեմության ժամկետն 6 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

7 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

16

անցնելու հետնանքվ քրեական՝ Օ։6պատասխանատվությունկց ազատելը կանոնակարգող նորմերի համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ օրենսդրական այդ փոփոխությունն Վ.Հայրապետյանի համար վաղեմության ժամկետների առումով բարենպաստ հետնանքներ չի առաջացնում, քանզի երկու օրենսդրություններն էլ ցուցաբերում են նույն մոտեցումը. վաղեմության ժամկետն անցնելու հետեանքով անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մեղսագրվող արարքը կատարելուց անցել է տասը տարի:

Մինչդեռ ստորադաս դատարանների մոտեցումը ոչ իրավաչափորեն

հանգեցրել է նրան, որ վերագրվող ենթադրյալ արարքը կատարելուց շուրջ հինգ տարի անց Վ.Շայրապետյանն ազատվել է քրեական պատասխանատվությունից, այն դեպքում, երբ, ն' վերագրվող ենթադրյալ արարքի կատարման ժամանակ, ն' գործող քրեական օրենքի համաձայն, նրան քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը տասը տարի է:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ տվյալ դեպքում առկա է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված իրավիճակը:

5. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների հետնությունը՝ Վերգուշ Հայրապետյանին վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ, իրավաչափ չէ:

16. Ինչ վերաբերում է բողոքաբերի՝ սույն որոշման 5.-ին կետում հիշատակված դատողությանը, ապա Վճռաբեկ դատարանն այն հիմնավոր չի համարում, հիմք ընդունլոէ` Միշա Մուրադյանի գործով արտահայտած իրավական

դիրքորոշումները": Բացի այդ, բողոքաբերի այդ փաստարկը սույն գործով ընդունելի չէ նան այն պատճառաբանությամբ, որ նոր ընդունված քրեական օրենսդրությամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմութան ժամկետների Ց Տես Վճռաբեկ դատարանի` Միշա Մուրադյանի գործով 2023 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԴ/1424/01/21 որոշման 16-20-րդ կետերը:

17

առումով Վ.Շայրապետյանի համար առավել բարենպաստ պայմաններ չեն նախատեսվել:

17. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը՝ դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է՝ կիրառել են 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որը սույն վարույթով ենթակա չէր կիրառման, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի, ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու հիմք է:

18. Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ «Դատալեքս» իրավական-տեղեկատվական կայքի ուսումնասիրությունից երնում է, որ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 28-ի որոշմամբ թիվ ԿԴ/0029/01/19 քրեական գործն» ըստ մեղադրանքի Արամ Ռազմիկի Դանիելյանի, Սամվել Հովհաննեսի Գրիգորյանի, Սերոբ Արմենակի Կարապետյանի, Անահիտ Օնիկի Առաքելյանի ն Սուսան Հակոբի Ղուլյանի, ուղարկվել է ըստ ընդդատության՝ ՀՀ հակակոռուպցիոն դատարան ն դատավոր Տիգրան Դավթյանի՝ 2024 թվականի մարտի 7-ի որոշմամբ ընդունվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանի վարույթ՝ ՀԿԴ/0038/01/24 համարի ներքո:

Հետնաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերգուշ Հայրապետյանի վերաբերյալ վարույթը նս պետք է փոխանցել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ ըստ էության նոր քննության:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361363-րդ ու 400-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

5 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը:

18

ՈՐՈՇԵՑ

1. Վերգուշ Ժորայի Հայրապետյանի վերաբերյալ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 14-ի որոշումը ն այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 27-ի որոշումը բեկանել ու վարույթը փոխանցել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ ըստ էության նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
13 սեպտեմբերի, 2024 թ.
Գործի #:
ԿԴ/0029/01/19
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել