ՎԴ/1889/05/21
Ամփոփում
քննելով «ՍԱՏՈւՐՆ-ԱԿԻԱ» ՓԲ ընկերության վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12.01.2024 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի «ՍԱՏՈւՐՆ-ԱԿԻԱ» ՓԲ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտեյ՝ 02.02.2021 թվականի թիվ 3002803 ակտը մասնակի՝ 1-ին ն 4-րդ կետերի մասով, անվավեր ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան'՝ Ընկերությունը պահանջել է մասնակի՝ 1-ին ն 4-րդ կետերի մասով անվավեր ճանաձել 02.02.2021 թվականի թիվ 3002803 ակտը: ՀՀ վարչական դատ
Ամբողջ Տեքստ
«ԽԸ թ ի
ԱԵ Վ
ՈՏՇ
ԹԻՀՀ-
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/1889/05/21
դատարանի որոշում 2025թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/1889/05/21
Նախագահող դատավոր` Ս. Հովակիմյան
Դատավորներ՝ Ա. Առաքելյան
Կ. Գնորգյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
զեկուցող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
2025 թվականի փետրվարի 04-ին
գրավոր ընթացակարգով քննելով «ՍԱՏՈւՐՆ-ԱԿԻԱ» ՓԲ ընկերության վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12.01.2024 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի «ՍԱՏՈւՐՆ-ԱԿԻԱ» ՓԲ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտեյ՝ 02.02.2021 թվականի թիվ 3002803 ակտը մասնակի՝ 1-ին ն 4-րդ կետերի մասով, անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան'՝ Ընկերությունը պահանջել է մասնակի՝ 1-ին ն 4-րդ կետերի մասով անվավեր ճանաձել 02.02.2021 թվականի թիվ 3002803 ակտը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ա. Ավագյան) (այսուհետ՝ Դատարան) 30.03.2022 թվականի վճռով հայցը մերժվել է:
2
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 12.01.2024 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 30.03.2022 թվականի վճիռը թողեվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ` Սերգեյ Ամիրխանյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ Արման Մնացականյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքենիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 27-րդ, 124րդ, 142րդ ն 144րդ հոդվածները, «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 5-րդ, 6-րդ, 9-րդ ն 42-րդ հոդվածները, ՀՀ հարկային օրենսգրքի 350-րդ հոդվածի Էին մասի 7-րդ կետը, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ, 304-րդ ն 306-րդ հոդվածները, սխալ է կիրառել Կոմիտեի եախագահի 10.12.2010 թվականի «Հարկային մարմեից հարկային հաշիվների ձների ձեռքբերման հայտի ն ստացականի ձները հաստատելու մասին» թիվ 2978-Ա հրամանը, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածը, ՀՀ կառավարութան 1.1.2010 ց թվականի թիվ 1504Ն որոշումը, չի կիրառել իրավահարաբերության ծագման պահին գործող «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 5-րդ ն 68-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը չի իրականացրել վերաքննիչ բողոքով ներկայացված գործի բոլոր հանգամանքների լրիվ, բազմակողմանի ն օբյեկտիվ քննություն՝ անտեսելով նույնիսկ Ընկերության կողմից ներկայացված փաստարկներն ու ապացույցները:
Վերաքննիչ դատարանը որնէ ուշադրության չի արժանացրել այն փաստը, որ Կոմիտեի քննչական վարչության 04.12.2020 թվականի թիվ Ն/12-2/196363-2020 գրությամբ վերջինս ներկայացրել է ոչ թե քրեական գործի ընթացքում ի հայտ եկած ն հարկերի հաշվարկման համար հիմք հանդիսացած տվյալներ, այլ իր դատողությունները՝ Ընկերության տնօրենի կողմից տրված ցուցմունքի վերաբերյալ:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Արմեն Մարկոսյանի ցուցմունքից բխում է ոչ թե այն փաստը, որ փոխառության պայմանագիրն իրականում ձնական բնույթ է կրել, այլ այն փաստը, որ քանի որ օրենսդրությամբ հնարավորություն է առկա փոխառության դեպքում հարկ չվճարել, իսկ ապրանքներն էլ իր սեփականությունն են, ապա ինչու չօգտվել այդ հնարավորությունից: Այսինքն՝ Արմեն Մարկոսյանն իր ցուցմունքով ընդամենը հաստատել է այն փաստը, որ, օգտվելով ՀՀ օրենսդրության հնարավորություններից, Ընկերությունն օրենքով սահմանված կարգով կատարել է այնպիսի գործարք, որից հարկ չի առաջանում:
Վերաքննի: դատարանն անտեսել է, որ Արմեն Մարկոսյանի ցուցմունքը, փորձագիտական եզրակացությունը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 7-րդ գլխի իմաստով չեն կարող համարվել վկայի ցուցմունք կամ փորձագիտական եզրակացություն:
Յ
Դրանք լավագույն դեպքում կարող են լինել գրավոր այլ ապացույցներ, որոնք Դատարանը պարտավոր էր հիմք ընդունել ոչ թե անառարկելիորեն, այլ ի պաշտոնե գործը քննելու իր պարտականությունների շրջանակներում` դրանցում նշված փաստերի վերաբերյալ իր նախաձեռնությամբ համապատասխան քննություն իրականացնելով:
Վերաքննիչ դատարանում քննության ընթացքում, Ընկերության կողմից ներկայացվել է գրավոր ապացույց` վերադարձման-հանձնման ակտ վերտառությամբ, որը ստորագրվել է Ընկերության Ա Արմեն Մարկոսյանի միջն 03.04.2023 թվականին, ն որով Ընկերությունը վերադարձրել է փոխառության պայմանագրերով իրեն որպես փոխառություն հանձնված ապրանքների մի մասը: Նշված ապացույցով ամբողջությամբ հերքվում է ստորադաս դատարանների այն պնդումը, որ իրականում Արմեն Մարկոսյանը խնդրո առարկա դետալներն Ընկերությանը տրամադրել է անհատույց:
Վերաքննիչ դատարանն անտեսել է գործարքի շինծու լինելու վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները, որոնցով ՀՀ վճռաբեկ դատարանը հստակ կանխորոշել է գործարքը շինծու ճանաչելու համար անհրաժեշտ նախապայմանները: Մասնավորապես, դրանք են՝ գործարքի կողմերի իրական կամաարտահայտության ն/կամ սուբյեկտային կազմի քողարկմամբ կնքված լինելը:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ բոլոր դեպքերում առոչինչ գործարքի անվավերության հետնանքների կիրառումը օրենսդիրը դրել է դատարանների վրա՝ սահմանելով միայն այդպիսի պահանջ ներկայացնելու իրավունք ունեցող անձանց շրջանակը, ինչպես նան դատարանի իրավունքը՝ այդպիսի հետնանքներ կիրառելու վերաբերյալ:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նան, որ օրենսդիրը, սահմանելով ծախսը հիմնավորող փաստաթղթի նկատմամբ ներկայացվող պահանջները, միաժամանակ, սահմանել է, որ եթե նույնիսկ հարկային հաշիվը դուրս է գրվել օրենքի խախտմամբ, սակայն դրանում արտացոլված տվյալները բավարար են գործարքի էությունը (ապրանքների անվանացանկն ու քանակը կամ ծառայության տեսակն ու ծավալը), գործարքի կողմերը կամ դրա ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը պարզելու համար, ապա այն դիտվում է որպես մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվ:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ կառավարության 11.11.2010 թվականի թիվ 1504-Ն որոշմամբ (իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ, ներկայումս ուժը կորցրել է), ի թիվս այլնի, հաստատվել է նան «Հարկային հաշիվների ձների տպագրության ն հարկային մարմնից հարկային հաշիվների ձների ձեռքբերման կարգը», որի 5-րդ կետն ուժի մեջ է մտել 08.08.2012 թվականին ն չէր էլ կարող ուժի մեջ մտնել այնքան ժամանակ, քանի դեռ հարկային մարմնի ղեկավարի կողմից չէր հաստատվել հայտի ձնը, որպիսի պայմաններում տնտեսվարող սուբյեկտը նս որնէ պարտականություն չուներ այդ ժամանակահատվածում դիմել հարկային մարմին Ա ստանալ համապատասխան ձնաթղթի տեսքով տպագրված հարկային հաշիվներ:
Այսինքն` օրենսդրական կարգավորումներից բխում է, որ հարկային հաշիվների տպագրությունն իրականացվում է բացառապես հարկ վճարողի կողմից ներկայացված հայտի հիման վրա, իսկ հայտի ձնը սահմանում է հարկային մարմինը: Ըստ այդմ՝ քանի դեռ հարկ վճարողը հայտը չի ներկայացրել, որնէ հարկային հաշվի տպագրման մասին խոսք անգամ չի կարող լինել, իսկ քանի դեռ համապատասխան հայտի ձնը հաստատված Հէ,
4
ապա ակնհայտ է, որ հարկ վճարողը չի կարող կամ առնվազն իրավունք ունի հայտ չներկայացնել:
Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել Կոմիտեի նախագահի 10.12.2010 թվականի «Հարկային մարմնից հարկային հաշիվների ձների ձեռքբերման հայտի Ա ստացականի ձները հաստատելու մասին» թիվ 2978-Ա հրամանի կիրառելիության վերաբերյալ Ընկերության կողմից ներկայացված այն փաստարկներին, որ նշված հարաբերությունները չէին կարող կարգավորվել անհատական իրավական ակտով, ավելին, նշված անհատական իրավական ակտն այդպես էլ չի հրապարակվել իրավական ակտերի պաշտոնական տեղեկագիր համարվող «ՃԱՏ. տ» պաշտոնական կայքով: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ցանկացած իրավական ակտ ուժի մեջ է մտնում հասցեատիրոջը կամ հասցեատերերին ստորագրությամբ հանձնելու պահից, որպիսի փաստ տվյալ դեպքում առկա չէ, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Միննույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը որնէ կերպ ուշադրության չի արժանացրել Ընկերության կողմից ներկայացված այն փաստարկները, որ եթե նույնիսկ Ընկերության կողմից խնդրո առարկա գործարքի վերաբերյալ համապատասխան հաշվարկային փաստաթուղթը դուրս չի գրվել ձնաթղթով, այնուամենայնիվ այն իր մեջ ներառել է հարկային հաշվին վերագրվող բոլոր պայմանները, որպիսի պայմաններում միայն ձնական պահանջների խախտման պատճառաբանությամբ Ընկերությանն արգելելը հաշվանցել դրանում առանձնացված ԱԱՀ-ի գումարը, ըստ էության, խախտում է «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 5-րդ, 8-րդ ն 9-րդ հոդվածների պահանջները:
Ակնհայտ է, որ քրեական ն վարչական վարույթներն առանձին վարույթներ են, որոնք կարգավորվում են առանձին նորմատիվ իրավական ակտերով, ինչը նս անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.01.2024 թվականի որոշումը ն գործն ուղարկել նոր քննության:
2.. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական, հիմնավորված ն պատճառաբանված դատական ակտ է, բխում է ՀՀ օրենսդրության պահանջներից, ուստի վճռաբեկ բողոքը ենթակա է ամբողջությամբ մերժման՝ հետնյալ պատճառաբանությամբ.
Գործում առկա ապացույցներից հետնում է, որ պայմանագրերն իրական փոխառության պայմանագրեր չեն, այդ դետալներն անհատույց հանձնվել են Ընկերությանը ն ձնականորեն ձենակերպվել որպես փոխառության պայմանագրեր, քանի որ հակառակ պարագայում իրական նպատակով պայմանագիր կնքելու Ա այդ դետալներն Ընկերությանն ուղղակի անհատույց հանձնելու արդյունքում կառաջանան հարկային պարտավորություններ ն հայցվորն այս դեպքում պարտավոր էր մարել դրա հետնանքով առաջացած հարկային պարտավորությունները:
Ե՛վ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի, ն' ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի, ն' «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի կարգավորումների համաձայն գործում առկա Արմեն Մարկոսյանի ցուցմունքը
5
հանդիսանում է ապացույց, ձեռք է բերվել քրեական գործի շրջանակներում, քննիչի կողմից իր պաշտոնեական լիազորությունների կատարման արդյունքում` օրենքով սահմանված կարգով, հետնաբար այն չի կարող համարվել օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույց: Օրենսդրությամբ որնէ կերպ սահմանված չէ պահանջ առ այն, որ հարկային հսկողություն իրականացնելիս հարկային մարմինն իրավասու է օգտագործելու միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված փաստական հանգամանքները: Սույն գործով ստուգման ընթացքում, ինչպես նան քրեական գործով ձեռք բերված տվյալներով հակառակը հիմնավորող ապացույցներ ձեռք չեն բերվել:
Միաժամանակ ստուգման ակտով եզրափակված վարչական վարույթում ստուգումն իրականացնող պաշտոնատար անձինք, որպես ապացույց, ուսումնասիրել, վերլուծել ն գնահատել են գործում առկա բոլոր ապացույցները, այդ թվում՝ սույն գործի համար էական նշանակություն ունեցող հայցվորի կողմից տրված ցուցմունքը, որը ստուգումն իրականացնող տեսուչները, որպես ապացույց, իրավասու են օգտագործել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի դրույթների ուժով:
Հայցվորի կողմից չի ներկայացվել որնէ ապացույց, որ վերջինս դիմել է հարկային մարմին, սակայն չի կարողացել ստանալ համապատասխան ձնաթղթի տեսքով տպագրված հարկային հաշիվներ, քանի որ հարկային մարմնի ղեկավարի կողմից չէր հաստատվել հայտի ձնը:
Ինչ վերաբերում է հրամանի նորմատիվ կամ անհատական իրավական ակտ հանդիսանալու հանգամանքին, ապա այն դուրս է հայցի առարկայի շրջանակներից, Ա դրա իրավաչափությունը չի վիճարկվել, ն այն անվավեր չի ճանաչվել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
3 Կոմիտեի նախագահի 21.11.2019 թվականի թիվ 3002803 հանձնարարագրի համաձայն՝ Կոմիտեի ստուգումների կազմակերպման ն դիտարկման վարչության համալիր հարկային ստուգումների թիվ 2 բաժնի գլխավոր հարկային տեսուչներին հանձնարարվել է Ընկերությունում իրականացնել համալիր հարկային ստուգում: Նույն հանձնարարագիրը ստացվել է Ընկերության տնօրեն Ա. Մարկոսյանի կողմից 02.12.2019 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 41-42).
2) Կոմիտեի քննչական վարչության՝ վկայի հարցաքննության 19.05.2020 թվականի արձանագրության համաձայն՝ Ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Մարկոսյանը, նախազգուշացված լինելով սուտ ցուցմունք տալու ն ցուցմունքներ տալուց հրաժարվելու համար ՀՀ քրեական օրենսգքրի 338-րդ ն 339-րդ հոդվածներով նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է, որ՝ «(....) այդ ապրանքները ես ձեռք եմ բերել Չինաստանից, տարիների ընթացքում: Այդ ապրանքները մանր դետալներ են ու ես դրանք բերել եմ ինձ հետ: Օրինակ' դետալներ կան, որ բավական փոքր են, ու ես դրանք Հայաստան եմ բերել գրպանիս մեջ' տեղափոխելով մոր 50 կամ 500 հատ: Այդպիսով, հավաքել եմ այդ դետալեերե ու ձնակերպել «Սատուրե-Ակիա» ՓԲ ընկերությանը որպես փոխառություն, քանի որ այդպիսով օրենքով սահմանված կարգով ես կարող եմ հարկեր չվճարել: Հակառակ դեպքում այդ դետալեերը ես չեմ ուզում հեր ստանալ՝ դրա կարիքը չունեմ: Կրկնում եմ, որ ապրանքային փոխառությունը այլ նպատակ չունի, քան օգտվել
6
օրենքով ընեձեռնած հնարավորությունից ավել հարկեր չվճարելու համար: Նշեմ, որ ներկայումս չեմ կարող ասել, թե ստույգ իեչ գումարով եմ ձեռք բերել այդ ապրանքները' այդ մասին առկա են բոլոր փաստաթղթերը, սակայն հստակ կարող եմ եշել, որ ապրանքներից որնէ մեկը Հայաստանում ձեռք չեմ բերել' գեումեերե իրականացրել եմ բացառապես Չինաստանում» (հատոր 3-րդ, գ-թ. 50-57).
3) Կոմիտեի համալիր հարկային ստուգումների վարչության պետին հասցեագրված 04.12.2020 թվականի թիվ Ն/12-2/196363-2020 գրությամբ Կոմիտեի քննչական վարչության պետի պաշտոնակատարը հայտնել է հետնյալը. «ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քեեվում է թիվ 83164120 քրեական գործը՝ հարուցված ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «Սատուրե-Ակիա» ՓԲ ըեկերության տեօրինության կողմից առաեձնապես խոշոր չափի հարկերը վճարելուց խուսափելու դեպքի առթիվ: (...) Արմեն Մարկոսյանը ցուցմունքում եշել է, որ «Սատուրե-Ակիա» ՓԲ ընկերությանը փոխառության կարգով տվել է 115.036.000 դրամ գումարի չափով ռադիոտեխեիկական ապրանքներ, որոնք ինքը ձեռք է բերել բացառապես Չինաստանից, տարիների ընթացքում: Այդ ապրանքները մաեր դետալներ են ու դրանք Հայաստան է բերել իր հետ' գրպանի մեջ' յուրաքանչյուր անգամ տեղափոխելով մոտ 50 կամ 500 հատ: Այդպիսով, հավաքել է այդ դետալներն ու դրանք փոխառության կարգով հանձեել «Սատուրե-Ակիա» ՓԲ ընկերությանը, քանի որ այդպիսով օրենքով սահմանված կարգով կարող է խուսափել հարկեր վճարելուց: Փոխառության պայմանագիրը ձնական բնույթ է կրել, քանի որ հիշյալ դետալներն ինքը չի ցանկացել հետ ստահալ (...)» (հատոր 2-րդ, գ-թ. 24-26).
4) Ընկերության տնօրենի կողմից ստուգման ընթացքում 09.12.2019 թվականին ն 16.12.2019 թվականին տրվել են հայտարարություններ Ընկերության գործունեության ն Չինաստանում գտնվող իր ընկերներից պարտքով վերցված գումարները վերադարձնելու, այնուհետ. նշված վճարումները հավաստող փաստաթղթերը Ընկերության հաշվապահություն ներկայացնելու ն դրանցով լուծվող հարցերի վերաբերյալ (հատոր 2-րդ, գ-թ. 59, 45).
5) Կոմիտեի համալիր հարկային ստուգումների վարչության 02.02.2021 թվականի թիվ 3002803 ակտով արձանագրվել է հետնյալը. «1. Շահութահարկ. համաձայն ՀՀ ՊԵԿ քնեչական վարչության 04.12.2020թի թիվ Ն/12-2/196363-2020 գրության (կցվում է), ընկերության տեօրեն Արմեն Մարկոսյանը իր ցուցմունքում եշել է, որ «Սատուրե-Ակիա» ՓԲ ընկերությանը փոխառության կարգով տվել է 115.036.000 դրամ գումարի չափով ռադիորեխեիկական ապրանքներ, որոնք ինքը ձեռք է բերել բացառապես Չինաստանից' տարիների ընթացքում: Այդ ապրանքները մաներ դետալներ են ու դրանք Հայաստան է բերել իր հետ, գրպանի մեջ յուրաքանչյուր անգամ տեղափոխելով մոր 50 կամ 500 հատ: Այդպիսով, հավաքել է այդ դետալներն ու դրանք փոխառության կարգով հանձնել «Սատուրե-Ակիա» ՓԲ ընկերությանը, քանի որ այդպիսով օրենքով սահմանված կարգով կարող է խուսափել հարկեր վճարելուց: Փոխառության պայմանագիրը ձնական բնույթ է կրել, քանի որ հիշյալ դետալներն ինքը չի ցանկացել հետ ստանալ: Այսպիսով, հիմք բեդունելով եախաքենությամբ պարզված ն որպես ելակետային՝ եերկայացված տվյալները հետնում է, որ քաղ. Արմեն Մարկոսյանը ՀՀ տարածք է ներմուծել ն 2018թ-ի ընթացքում «Սատուրե-Ակիա» ՓԲ ընկերությանը անհատույց (առանց որնէ հատուցման պահանջի ձնակերպման) օտարել է ապրանքներ, որոնց ընդհանուր արժեքը ըստ հանձեման-
7
ընդունման ակտերի (կցվում են) կազմում է 115.036.000 դրամ: Միաժամանակ այդ ապրանքների արժեքները նվազեցվել է տվյալ տարվա 2018թի համախառն եկամտից: Արդյունքում խախտվել է ՀՀ հարկային օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասի Էին կետի
ա) ենթակետի պահանջը ն 2018թ-ի շահութահարկի հաշվարկով անհատույց ստացված ակտիվների արժեքը 115.036.000 դրամի չափով չի ներառվել համախառն եկամտում ն նույն չափով էլ պակաս է ցուց տրվել ընկերության կողմից 2018 թվականի հարկվող շահույթը, որի նկատմամբ ՀՀ հարկային օրենսգրքի 125-րդ հոդվածով սահմանված դրույքաչափով հաշվարկվող շահութահարկի գումարը կազմում է 23.007.200 դրամ (115.036.000 չ, 204): Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 403-րդ հոդվածի 2018թ-ի շահութահարկի հաշվարկով շահութահարկի գումարը օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկվող չափից պակաս ցույց տալու համար ենթակա է գանձման պակաս ցույց տրված հարկի գումարը 23.007.200 դրամ, ինչպես եան տուգանք այդ գումարի 5042-ի չափով, գումարով 11.503.600 դրամ: Համաձայն Հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի, պակաս ցույց տրված հարկի գումարի եկատմամբ' դրա վճարման ժամկետից անցած ժամանակաշրջանի համար հաշվարկվում է տույժ յուրաքանչյուր օրվա համար 0.0754-ի չափով միեչ 2020թ-ի ապրիլի 21-ը ընկած ժամանակաշրջանի համար գումարով 6.298.221 դրամ, իսկ 21.04.2020թ-ից մինչ ստուգման ավարտը 0.042-ի չափով, որը գումարով կազմում է 377.318 դրամ: Ընդամենը շահութահարկի գծով ենթակա է լրացուցիչ գանձման 43.413.436 դրամ:
(-)
4. Ավելացված արժեքի հարկ. Ընկերության կողմից 2011թ-ի հոկտեմբերի Լին թիվ 27 հաշիվ ապրանքագրով (կցվում է) ձեռք է բերվել գույք «Արգիշտի» ՍՊԸ-ից 48.000.000 դրամ ըեդհանուր արժեքով, այդ թվում ԱԱՀ 8.000.000 դրամ: Ընկերությունը վերոհիշյալ 8.000.000 դրամ ԱԱՀ գումարից 5.500.000 դրամը ԱԱՀ-ի գումարը հաշվանցել է 2017թ-ի սեպտեմբեր ամսվա համար հարկային մարմեին ներկայացված ԱԱՀ-ի հաշվարկով: Սակայն խախտվել է 11.11.2010 թվականի թիվ 1504-Ն ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված հավելված 2-ի 19-րդ կետի ն «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի պահանջները. այն է հարկային հաշիվները դուրս են գրվում էլեկտրոնային եղանակով ն հարկային մարմնից ձեռք բերված հարկային հաշիվների թղթային ձների լրացմամբ, իսկ նշված հաշվարկային փաստաթուղթը չի համապատասխանում ԱԱՀ-ի մասին ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով ն 11.11.2010 թվականի թիվ 1504-Ն ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված հարկային հաշվին վերաբերող ձնաթղթին, հետնաբար այդպիսի հարկային հաշիվներով առանձնացված ԱԱՀ-ի գումարեերը հաշվանցման ենթակա չեն: Արդյունքում 5.500.000 դրամ ԱԱՀ-ի գումարը հաշվանցման ենթակա չէ ն այդ ամսվա ԱԱՀ-ի հաշվարկով բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարը պակաս է ցույց տրվել նույն գումարի չափով: Համաձայն «ԱԱՀ-ի մասինե» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի" հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի հաշվարկներով պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարը պակաս ցույց տալու համար հարկ վճարողից գանձվում կամ առաջադրվում է պետական բյուջեից ավել հաշվանցված գումարն, որը 2017 թվականի սեպտեմբեր ամսվա համար կկազմի 5.500.000 դրամ ԱԱՀ ն տուգանք 5047-ի, գումարով 2.750.000 դրամ: «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայե' յուրաքանչյուր օրվա համար ըեկերությունից ենթակա է գանձման տույժ հարկի գումարի 0.152-ի չափով, ն 01.01.2018թ-ից հետո, ՀՀ
8
հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայե' հարկի գումարների 0.07524-ի չափով, որոնք կազմում է 2017 թվականի 594.000 դրամ ն 2018թ. 1.208.625 դրամ, ըեդամենը 1802.625 դրամ: Համաձայե «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի' հաշվապահական հաշվառում չվարելու կամ սահմանված կարգի խախտումներով այն վարելու, հաշվապահական հաշվետվությունները, հաշվարկները, հայտարարագրերը սխալ կազմելու համար հարկ վճարողից գանձվում է տուգանք" այդ խախտումների հեր պակաս հաշվարկված հարկի գումարի 1025-ի չափով, համապատասխանաբար 2017թ-ի սեպտեմբեր ամսին 550.000 դրամ: Ընդամենը ԱԱՀ-ի գծով ենթակա է լրացուցիչ գանձման 10.602.625 դրամ» (հատոր 1-ին, գ-թ. 19-25).
6) «ՀՀ Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 16.09.2021 թվականի թիվ 06462109 փորձագետի եզրակացության համաձայն փորձագետի պարզաբանմանն առաջադրված թվով ութ հարցերի վերաբերյալ արվել են հետնյալ հետնությունները.
«Թիվ Լին հարցի՝ «Սատուրե-Ակիա» ՓԲ ըեկերության կողմից եզրակացության հետազոտական մասում շարադրված իրականացված գործարքները սահմանված կարգով չե 6փաստաթղթավորվկլ ն ց արտացոլվել հաշվետվություններում, հաշվարկներում, հայտարարագրերում ն այլ փաստաթղթերում:
Թիվ 2րդ հարցի' «Սատուրե-Ակիա» ՓԲ ընկերության կողմից հետազոտվող ժամանակաշրջանում իրականացրած ձեռնարկատիրական գործունեությունից առաջացող հարկերը հաշվարկելու ու պետական բյուջե վճարելու համար օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ կամ հարկման հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր, սահմաեված կարգով ն ժամանակին կազմվել ու ներկայացվել են հարկային մարմին, սակայն այդ հաշվետվությունեերում, հաշվարկեերում կամ հարկման հիմք հանդիսացող այլ փաստաթղթերում պետ. բյուջե վճարման ենթակա շահութահարկի ն ԱԱՀ-ի գումարները ճիշտ չեն ցույց տրվել:
Թիվ 3րդ հարցի քրեական գործում առկա փաստական ն հետազոտվող ժամանակաշրջանի հաշվապահական հաշվառման ու ընկերության հարկային գործում գտեվող փաստաթղթերում արտացոլված փտվյալներով, ինչպես նան ընկերության հաշվառման վայրի հարկային տեսչության կողմից ըստ հարկատեսակների, տուրքերի ն այլ վճարների վարվող անձնական հաշվի քարտերում կատարված գրաեցումներով, «Սատուրե- Ակիա» ՓԲ ընկերության մոր հետազոտվող ժամանակաշրջանում առաջանում են պետբյուջե լրացուցիչ վճարման ենթակա հարկեր, որոնք ըստր հարկատեսակեերի' տույժերով ու պուգանքեերով հանդերձ կազմում են ըեդամենը' 54.016.061 (43.413.436-:10.602.625) դրամ, այդ թվում' շահութահարկ՝ 23.007.200 դրամ, ԱԱՀ' 5.500.000 դրամ: Ըեդամենեը հարկերի գծով' 28.507200 դրամ. տույժ 10.705.261 (8.902.636:1.802.625) դրամ, պտուգանք' 14.803.600 (1.503.600-:2.750.000--550.000) դրամ: Ըեդամեեը տույժեր ն տուգանքեեր' 25.508.861 դրամ:
Թիվ 4-րդ հարցի՝ «Սատուրե-Ակիա» ՓԲ ընկերության եկատմամբ հետազոտվող ժամանակաշրջանում պետ. բյուջե լրացուցիչ վճարման ենթակա հարկերը, առաջացել են օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկեեր կամ հարկման համար հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր կազմելու, ու եշված հարկման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի մեջ հարկերի, հաշվարկման բազային վերաբերվող ոչ ճիշտ,
9
այսինքն հաշվապահական ու հարկային հաշվառման տեսանկյունից աղավաղված տվյալներ մտցնելու հերնանքով:
Թիվ 5-րդ հարցի' «Սատուրե-Ակիա» ՓԲ ընկերությունում պետբյուջե լրացուցիչ վճարման ենթակա հարկերե առաջացել են հաշվապահական ն հարկային հաշվառման ոլորտներում գործող - ՀՀ հարկային օրեեսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի' ա) ենթակետի պահանջների խախտման արդյունքում. - 11.11.2010 թվականի թիվ 1504-Ն ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված հավելված 2-ի 19-րդ կետի' ինչպես նան ԱԱՀ-ի մասին ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի պահանջների խախտման արդյունքում: Իսկ այդ խախտումները արդյոք, ըստ էության, ուղղված էին պետական բյուջե վճարման ենթակա հարկերի, գումարների նվազեցմանը, թե' ոչ, այդ հարցը փորձագետ հաշվապահի իրավասությունից դուրս է:
Թիվ 6-րդ հարցի' «Սատուրե-Ակիա» ՓԲ ընկերությունում, համաձայն 3002803 հանձնարարագրի, համալիր հարկային ստուգումը կատարվել է փաստաթղթային ստուգման մեթոդի մեջ ներառված փաստաթղթերի ստուգում ըստ ձնի, թվաբանական ն նորմատիվային եղանակների կիրառմամբ:
Թիվ 7-րդ հարցի' հարկատուի կողմից թուլ է տրվել Հարկային օրենսդրության հետնյալ եորմատիվ ակտի պահանջեերի խախտումեերը՝ - Խախտվել են ՀՀ հարկային օրենսգրքի 109-րդ հոդվածի 4րդ մասի Լին կերի ա) ենթակետի պահանջները,
- Խախտվել են 11.11.2010 թվականի թիվ 1504Ն ՀՀ կառավարության որոշմամբ սահմաեված հավելված 2-ի 19-րդ կետի' ինչպես եան ԱԱՀ-ի մասին օրենքի 20-րդ հոդվածի պահանջները:
Թիվ 8-րդ հարցի' թիվ 3002803 ակտի դրվագներով «Սատուրե-Ակիա» ՓԲ բեկերության հարկային պարպտավորությունները, այդ թվում' լրացուցիչ գանձման ենթակա հարկի գումարը' առանձին հարկատեսակեերի գծով տույժերով ու տուգանքներով հանդերձ կազմում է ընդամենը' 54.016.061 (43.413.436-10.602.625) դրամ, այդ թվում'
- Շահութահարկ' 23.007.200 դրամ, - ԱԱՀ' 5.500.000 դրամ:
Ըեդամեեը հարկերի գծով' 28.507.200 դրամ:
- Տույժ' 10.705.261 (8.902.636:-1.802.625) դրամ,
- տուգանք' 14.803.600 (11.503.600--2.750.000--550.000) դրամ.
Ըեդամեեը տույժեր ն տուգանքներ' 25.508.861 դրամ» (հատոր 2-րդ, գ.թ. 97-116).
7) 15.05.2018 թվականի «Փոխառության» թիվ 01 պայմանագրի համաձայն՝ փոխատու ՀՀ քաղաքացի Արմեն Մարկոսյանը մի կողմից, ն փոխառու Ընկերության, ի դեմս գլխավոր տնօրեն Արմեն Մարկոսյանի, որը գործում է ընկերության կանոնադրության հիման վրա, մյուս կողմից, այսուհետն միասին անվանվելով կողմեր, կնքել են պայմանագիր, որի 1.1 կետով սահմանվել է, որ փոխատուն, որպես սեփականություն, փոխառուին է տրամադրում նույն պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող հավելվածով նախատեսված նյութեր՝ արտադրության մեջ կիրառելու նպատակով, իսկ փոխառուն պարտավորվում է նույն պայմանագրով նախատեսված պայմաններով փոխատուին վերադարձնել նույն քանակի, տեսակի ն որակի նյութեր (այսուհետն՝ փոխառության միջոցներ):
Պայմանագրի 1.2 կետի համաձայն՝ փոխատուն նույն պայմանագրի 1.1 կետում նշված փոխառության միջոցները փոխառուին է տրամադրում առանց տոկոսադրույքի, երեք տարի ժամկետով, իսկ 1.3 կետի համաձայն՝ փոխատուն փոխառության միջոցները փոխառուին է
10
տրամադրում պայմանագրի ստորագրման պահից հինգ օրվա ընթացքում` հանձնման- ընդունման ակտ կազմելու միջոցով:
Պայմանագրի 1.4 կետի համաձայն` պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից ն գործում է մինչն 31.12.2025 թվականը (հատոր 3-րդ, գ-թ. 20-22).
8) 05.06.2018 թվականի «Փոխառության» թիվ 02 պայմանագրի համաձայն՝ փոխատու ՀՀ քաղաքացի Արմեն Մարկոսյանը մի կողմից, ն փոխառու Ընկերության, ի դեմս գլխավոր տնօրեն Արմեն Մարկոսյանի, որը գործում է ընկերության կանոնադրության հիման վրա, մյուս կողմից, այսուհետն միասին անվանվելով կողմեր, կնքել են պայմանագիր, որի 1.1 կետով սահմանվել է, որ փոխատուն որպես սեփականություն փոխառուին է տրամադրում նուն պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող հավելվածով նախատեսված նյութեր՝ արտադրության մեջ կիրառելու նպատակով, իսկ փոխառուն պարտավորվում է նույն պայմանագրով նախատեսված պայմաններով փոխատուին վերադարձնել նուն քանակի, տեսակի ն որակի նյութեր (այսուհետ՝ փոխառության միջոցներ):
Պայմանագրի 1.2 կետի համաձայն՝ Փոխատուն նույն պայմանագրի 1.1 կետում նշված փոխառության միջոցները փոխառուին է տրամադրում առանց տոկոսադրույքի, երեք տարի ժամկետով, իսկ 1.3 կետի համաձայն՝ Փոխատուն փոխառության միջոցները փոխառուին է տրամադրում պայմանագրի ստորագրման պահից հինգ օրվա ընթացքում` հանձնման- ընդունման ակտ կազմելու միջոցով:
Պայմանագրի 1.4 կետի համաձայն՝ պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից ն գործում է մինչն 31.12.2025 թվականը (հատոր 3-րդ, գ.թ. 12-14).
9) 01.08.2018 թվականի «Փոխառության» թիվ 03 պայմանագրի համաձայն՝ փոխատու ՀՀ քաղաքացի Արմեն Մարկոսյանը մի կողմից, ն փոխառու Ընկերությունը, ի դեմս՝ գլխավոր տնօրեն Արմեն Մարկոսյանի, որը գործում է ընկերության կանոնադրության հիման վրա, մյուս կողմից՝ այսուհետնե միասին անվանվելով կողմեր, կնքել են պայմանագիր, որի 1.1 կետով սահմանվել է, որ փոխատուն որպես սեփականություն փոխառուին է տրամադրում նուն պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող հավելվածով նախատեսված նյութեր: արտադրության մեջ կիրառելու նպատակով, իսկ փոխառուն պարտավորվում է նուն պայմանագրով նախատեսված պայմաններով փոխատուին վերադարձնել նույն քանակի, տեսակի ն որակի նյութեր (այսուհետ՝ փոխառության միջոցներ):
Պայմանագրի 1.2 կետի համաձայն՝ փոխատուն նույն պայմանագրի 1.1 կետում նշված փոխառության միջոցները փոխառուին է տրամադրում առանց տոկոսադրույքի, երեք տարի ժամկետով, իսկ 1.3 կետի համաձայն՝ փոխատուն փոխառության միջոցները փոխառուին է տրամադրում պայմանագրի ստորագրման պահից հինգ օրվա ընթացքում` հանձնման- ընդունման ակտ կազմելու միջոցով:
Պայմանագրի 1.4 կետի համաձայն՝ պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից ն գործում է մինչն 31.12.2025 թվականը (հատոր 3-րդ, գ-թ. Լ3).
10) 01.10.2011 թվականի թիվ 27 հաշիվ-ապրանքագրի համաձայն՝ մատակարար «Արգիշտի» ՍՊԸ-ն ն մատակարար Ընկերությունը քար աղալու հոսքագծի 1 կոմպլեկտի համար իրականացրել են 40.000.000 ՀՀ դրամի գործարք՝ առանց ԱԱՀ-ի, ԱԱՀ-ն կազմել է
11
2024՝ 8.000.000 ՀՀ դրամ, ընդամենը գումարը կազմել է 48.000.000 ՀՀ դրամ (հատոր 2-րդ, գ.թ. 28):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սուն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույ են տրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 27-րդ ն 124-րդ հոդվածների, «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի, ՀՀ հարկային օրենսգրքի 350-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի այնպիսի խախտումներ, որոնք խաթարել են արդարադատության բուն էությունը, ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.
Սույն բողոքի քենության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետնյալ իրավական հարցադրումներին.
- արդյո՛ք քրեական վարույթի ընթացքում անձի կողմից տրված ցուցմունքը կարող է որպես ապացույց ընդգրկվել վարչական վարույթում ն դառնալ թույլատրելի ապացույց" քեեվող գործով ապացուցման ենթակա հանգամանքները հաստատելու կամ հերքելու համար:
- արդյոք տետեսվարող սուբյեկտը կարող է ենթարկվել պատասխանատվության այնպիսի պարտավորության չկատարման համար, որե ամրագրված է վերջինիս չհասցեագրված անհատական իրավական ակտով:
1. ՀՀ Սահմանադրության՝ «Պատշաճ վարչարարության իրավունքը» վերտառությամբ 50-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի վարչական մարմինների կողմից իրեն առնչվող գործերի անաչառ, արդարացի Ա ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների Ա հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 13-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, ում նույն կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջն իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական մարմինների հիմնական գործառութային նպատակը ՀՀ Սահմանադրությամբ ն օրենքներով ամրագրված պատվիրանների կատարումն է՝ իրավական պետության սկզբունքներին ն կանոններին համապատասխան:
Վարչական մարմինների հետ հարաբերություններոմ ֆիզիկական ու իրավաբանական անձանց ՀՀ Սահմանադրությամբ ն օրենքներով սահմանված իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության պատշաճ երաշխիք ապահովելու նպատակով ՀՀ Ազգային ժողովի կողմից 18.02.2004 թվականին ընդունվել է
12
«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը, որի 1-ին հոդվածում ամրագրվել է, որ նույն օրենքը սահմանում է վարչարարության հիմունքները, կարգավորում է վարչական ակտեր ընդունելու վարչական ակտերը, վարչական մարմինների գործողություններ, ն անգործությունը բողոքարկելու, վարչական ակտի կատարման, վարչական ծախսերի, ինչպես նան վարչարարությամբ հասցված վնասի հատուցման հետ կապված՝ վարչական մարմինների ն ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջն ծագած հարաբերությունները:
Միննույն ժամանակ նույն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվել է, որ առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով ն Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկին որոշումներում անդրադառնալով վերոգրյալ իրավանորմի մեկնաբանությանը, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դրանում ամրագրված իրավակարգավորումը բնավ չի բացառում առանձին տեսակի վարչական վարույթների նկատմամբ «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի կիրառումը, հատկապես այն հարաբերությունների մասով, որոնք իրենց կարգավորումը չեն ստացել հատուկ օրենքներում կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում (տես, Սարգիս |փԽնարիկյանե ընդդեմ Երնանի քաղաքապետարանի ն ՀՀ կառավարությանն առըեթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/12466/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում գրանցված ն Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող առնտրային կամ ոչ `առնտրային կազմակերպություններում, հիմնարկներում (այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձի), իրավաբանական անձի մասնաճյուղում կամ ներկայացուցչությունում, տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նան անհատ ձեռնարկատերերի (այսուհետ՝ տնտեսավարող սուբյեկտներ) գործունեության նե քաղաքաշինական օբյեկտներում ստուգումների Ա ուսումնասիրությունների կազմակերպման ն անցկացման հետ կապված հարաբերությունները կարգավորող, ինչպես նան դրանց իրականացման միասնական կարգը սահմանող օրենք է հանդիսանում «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման ն անցկացման մասին, ՀՀ օրենքը, որի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ստուգումն օրենքի հիման վրա իրականացվող ընթացակարգ է, որով պարզվում է տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած հաշվետվությունների, հաշվարկների, ելակետային տվյալների, այլ փաստաթղթերի (այսուհետ՝ հաշվետվություն) արժանահավատությւն՝ ռե փվերջինս ծավալած փաստացի գործունեության համապատասխանությունն օրենքների ն այլ իրավական ակտերի պահանջներին:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներից մեկում արձանագրել է, որ ստուգման վարչական վարույթն սկսվում է ստուգումն իրականացնող մարմնի ղեկավարի (փոխարինող պաշտոնատար անձի) կողմից ստուգում իրականացնելու մասին հրաման կամ հանձնարարագիր հրապարակելու միջոցով ստուգումն իրականացնող մարմնի նախաձեռնության դրսնորմամբ ն ավարտվում ստուգման ակտի կազմմամբ (ե'ս, «Ռուբեն
13
Գնորգյան» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առըեթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴԶ/0302/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2013 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ տնտեսավարող սուբյեկտների գործունեության ստուգում իրականացնելու վարույթը հարուցվում է համապատասխան պետական մարմնի ղեկավարի (փոխարինող պաշտոնատար անձի) ստուգում իրականացնելու մասին հրամանի կամ հանձնարարագրի հրապարակմամբ, որին հաջորդում է այդ վարույթի ընթացիկ փուլը՝ հանձնարարագրում նշված պաշտոնատար անձանց կողմից փաստացի ստուգողական գործողությունների իրականացումը սահմանված ժամկետներում նե ստուգման նպատակների շրջանակներում, որը եզրափակվում է տեղեկանքի կազմմամբ, եթե խախտումներ չեն հայտնաբերվում Ա ակտի կազմմամբ, եթե հայտնաբերվում են խախտումներ (ե'ս, «էյ Քեյ էյ Ջի» ՍՊԸ-ի տեօրեն Արբեն Ղուլյանն ընդդեմ ՀՀ բնապահպանության ն ընդերքի տեսչական մարմեի թիվ ՎԴ/11082/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.12.2021 թվականի որոշումը):
Վերոգրյալից ելնելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարչական մարմինների կողմից իրականացվող վարչական վարույթն ու դրա արդյունքում ընդունվող վարչական ակտը պետք է համապատասխանեն ինչպես կոնկրետ հարաբերությունները կարգավորող առանձին տեսակի վարչական վարույթի ։առանձնահատկություններ՝ սահմանող «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման ն անցկացման մասին» ՀՀ օրենքի, այնպես էլ՝ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի պահանջներին:
Վարչարարության հիմնարար սկզբունքները, որոնք իրենց ամրագրումն են ստացել «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ գլխում, վարչական իրավունքի ոլորտում որոշակիացնում են սահմանադրական սկզբունքները՝ հանդիսանալով վարչարարության նորմատիվ ուղենիշներ:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում արձանագրել է, որ վարչարարության հիմնարար սկզբունքներ, վարչական իրավունքի առանցքային հիմնադրույթներն են, որոնք, ընդհանուր առմամբ, ուղղորդում են վարչական մարմինների ցանկացած գործունեություն. »-Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչարարության հիմնարար սկզբունքների կարգավորիչ դերը կայանում է նրանում, որ վարչական մարմինների կողմից իրականացվող վարչարարությունը պետք է համապատասխանի նշված սկզբունքներին:
«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում ամրագրվել են վարչարարության հետնյալ հիմնարար սկզբունքները.
- վարչարարության օրինականության սկզբունքը (հոդված 4-րդ),
- ձաական պահանջները չարաշահելու արգելքի սկզբունքը (հոդված 5-րդ),
- հայեցողական լիազորությունների սահմանափակման սկզբունքը (հոդված 6-րդ),
- կամայականության արգելքի սկզբունքը (հոդված 7-րդ),
- վարչարարության համաչափության սկզբունքը (հոդված 8-րդ),
- առավելագույնի սկզբունքը (հոդված 9-րդ),
- հավաստիության կանխավարկածի սկզբունքը (հոդված 10-րդ),
14
- տնտեսվարության սկզբունքը (հոդված 11-րդ):
Վերոգրյալ սկզբունքներից առանձնանում է վարչարարության օրինականության սկզբունքը, որը վարչական մարմիններին պարտադրում է հետնել օրենքների պահպանմանը: Նշված սկզբունքն ունի առանցքային նշանակություն Ա ընկած է մյուս բոլոր սկզբունքների հիմքում, քանի որ առանց այդ սկզբունքի մյուսներն իմաստազրկվում են:
ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել հատուկ ընդգծել, որ օրինականության սահմանադրական սկզբունքն ուղղակիորեն պահանջում է, որպեսզի գործադիր իշխանության մարմինների գործունեությունը հիմնված լինի ՀՀ Սահմանադրության
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 4 փետրվարի, 2025 թ.
- Գործի #:
- ՎԴ/1889/05/21
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
