Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Գևորգյան — ԵԿԴ/5744/02/14
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Գևորգյան — ԵԿԴ/5744/02/14

Վճռաբեկ դատարանԵԿԴ/5744/02/1425 նոյեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Գարրի Ավագյանի բերած վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.01.2024 թվականի որոշման դեմ՝ ըստ Գոռ Գնորգյանի հայցի ընդդեմ Գարրի Ավագյանի ն Էրիկ Ավագյանի, երրորդ անձինք Ռուդոլֆ, Արմեն, Մարիամ ու Ջուլիետա Ավագյանների՝ ընդհանուր գույքում բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Գոռ Գնորգյանը պահանջել է բռնագանձում տարածելու նպատակով ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով Գարրի ն Էրիկ 2 Ավագյաններին պատկանող Երնանի Զաքյան փողոցի 3-րդ շենքի թիվ 73 հասցեում գտ

Ամբողջ Տեքստ

27

6:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/5744/02/14 դատարանի որոշում 2024թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/5744/02/14

Նախագահող դատավոր՝ Ս. Գրիգորյան

Դատավորներ՝ Ն. Կարապետյան

Ն. Գաբրիելյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

2024 թվականի նոյեմբերի 25-ին

գրավոր ընթացակարգով քննելով Գարրի Ավագյանի բերած վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.01.2024 թվականի որոշման դեմ՝ ըստ Գոռ Գնորգյանի հայցի ընդդեմ Գարրի Ավագյանի ն Էրիկ Ավագյանի, երրորդ անձինք Ռուդոլֆ, Արմեն, Մարիամ ու Ջուլիետա Ավագյանների՝ ընդհանուր գույքում բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Գոռ Գնորգյանը պահանջել է բռնագանձում տարածելու նպատակով ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով Գարրի ն Էրիկ

2

Ավագյաններին պատկանող Երնանի Զաքյան փողոցի 3-րդ շենքի թիվ 73 հասցեում գտնվող բնակարանից բնեղենով առանձնացնել վերջիններիս բաժնեմասերը, անհնարինության դեպքում բնակարանը վաճառել հրապարակային սակարկություններով:

Երնան քաղաքի Կենտրոն նե Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 01.02.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.08.2018 թվականի որոշմամբ Մարիամ Պողոսյանի (Ավագյան) վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 01.02.2016 թվականի վճիռը բեկանվել է, ու գործն ուղարկվել է նոր քննության:

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան 14.11.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.01.2024 թվականի որոշմամբ Գարրի Ավագյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 14.11.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Վճռաբեկ բողոք է ներկայացրել Գարրի Ավագյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի Յրդ մասը, 19-րդ հոդվածի Էին մասը, 39-րդ հոդվածի 2րդ մասի 4-րդ կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածի Լին ն 2րդ մասերը, 64.-ին հոդվածի Լին մասը, 157-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, 159-րդ հոդվածի 4-րդ մասը:

Բողոք բերած անձը եշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ դեռնս 14.02.2023 թվականին իրեն ն Էրիկ Ավագյանին սնանկ ճանաչելու պահանջով դիմում է ներկայացվել դատարան, դիմումներն ընդունվել են վարույթ, ինքը 07.04.2023 թվականին, Էրիկ Ավագյանը՝ 03.04.2023 թվականին ճանաչվել են սնանկ: Սնանկության վարույթի վերաբերյալ բոլոր հայտարարությունները Ա ծանուցումներն ուղարկվել են բոլոր դատական ատյաններին, Արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը, հրապարակվել են «ԿՈԱ.Ձ20882Ր.8ո» կայքում: Սույն գործով հայցվոր Գոռ Գնորգյանը, տեղեկացված լինելով իր ն Էրիկ Ավագյանի սնանկության մասին, թիվ ԵԿԴ/2497/02/13 քաղաքացիական գործով 29.08.2014 թվականի վճռից բխող իր պահանջները չի ներկայացրել, որպես պարտատեր չի գրանցվել: Իրենք սնանկության գործի ընթացքում բոլոր պարտատերերի նկատմամբ պարտքերը մաս-մաս մարել են, մյուսների հետ համաձայնության են եկել, ինչի արդյունքում համապատասխան վճիռներով համարվել են ֆինանսապես առողջացած՝ ազատվելով այն

Յ

դրամական պարտավորություններից, որոնք սնանկության վարույթի ընթացքում չեն ներկայացվել:

Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը պետք է իրենց սնանկության վարույթի հետ կապված տեղեկատվությունը ձեռք բերեր նե կցեր գործին ու այդ հիմքով քաղաքացիական գործի վարույթը կարճեր:

Ստորադաս դատարաններն անտեսել են, որ երրորդ անձինք Արմեն ն Ջուլիետա Ավագյանները մահացել են, գործում առկա են մահվան վկայականների պատճենները: Դատավարության մասնակիցները միջնորդել են կասեցնել գործի վարույթը՝ մահացած անձանց իրավահաջորդության հարցը լուծելու համար, մինչդեռ գործի վարույթը կասեցնելու միջնորդությունները մերժվելիրլ թեն խախտելով մահացած անձանց ժառանգների սեփականության իրավունքը: Արդյունքում ստորադաս դատարանները քննել նե դատական ակտեր են կայացրել ժառանգների սեփականությունը հանդիսացող գույքն աճուրդով վաճառելու մասին՝ վերջիններիս մասնակից չդարձնելով դատավարությանը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.01.2024 թվականի որոշումը ն կայացնել նոր դատական ակտ՝ բեկանել Դատարանի 14.11.2022 թվականի վճիռն ու քաղաքացիական գործի վարույթը կարճել կամ գործն ուղարկել նոր քննության:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

1) Կենտրոն համայնքի Զաքյան փողոցի 3-րդ շենքի թիվ 73 բնակարանի նկատմամբ Սպանդարյանի շրջգործկոմի 05.10.1995 թվականի թիվ 35/114 որոշման հիման վրա 2000 թվականին գրանցվել է Ջուլիետա, Արմեն, Մարիամ, Ռուդոլֆ, Գարրի ն Էրիկ Ավագյաների սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 86-90).

2) Երեան քաղաքի Կենտրոն Ա Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, քննության առնելով թիվ ԵԿԴ/2497/02/13 քաղաքացիական գործն ըստ Գոռ Գնորգյանի հայցի ընդդեմ Գարրի ու Էրիկ Ավագյանների՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, 29.08.2014 թվականին վճռել է հայցը բավարարել՝ «Գարրի Ավագյանից ն էրիկ Ավագյանից համապարտության կարգով բռնագանձել 9.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումար պարտքը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 41-րդ հոդվածով նախատեսված տոկոսները՝ ըստ համապատասխան ժամանակահապտվածների համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսների հաշվարկային դրույքեերի' 9.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի եկատմամբ, սկսած 2012 թվականի դեկտեմբերի 10-ից մինչն եշված գումարի փաստացի վերադարձման օրը, (...)»: Վճիոը մտել է օրինական ուժի մեջ (հատոր 1-ին, գ.թ. 12-15).

3) թիվ ԵԿԴ/2497/02/13 վճռի հիման վրա տրվել է կատարողական թերթ, հարուցվել է կատարողական վարույթ, որով Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը 25.11.2014 թվականին Գոռ Գնորգյանին հայտնել է պարտապաններ Գարրի Ավագյանի ն Էրիկ Ավագյանի նկատմամբ հետախուզում

4

հայտարարելու ու կատարողական վարույթն ավարտելու մասին: Միաժամանակ Գոռ Գնորգյանին առաջարկվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի հիմքով դիմել դատարան՝ Երնանի Զաքյան փողոցի 3-րդ շենքի թիվ 73 բնակարանից պարտապանի բաժնեմասն առանձնացնելու ն հետագայում բռնագանձում տարածելու նպատակով (հատոր 1-ին, գթ. 9, 10).

4) սույն գործով 26.12.2014 թվականին դիմելով Դատարան՝ Գոռ Գնորգյանը պահանջել է բռնագանձում տարածելու նպատակով համատեղ սեփականություն հանդիսացող, Երնանի Զաքյան փողոցի 3-րդ շենքի թիվ 73 բնակարանից բնեղենով առանձնացնել Գարրի ն Էրիկ Ավագյանների բաժնեմասերը, անհնարինության դեպքում բնակարանը վաճառել հրապարակային սակարկություններով (հատոր 1-ին, գ.թ. 5-8, 75-77).

5) Դատարանի 14.11.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է՝ վճռվել է Երնանի Զաքյան փողոցի 3-րդ շենքի թիվ 73 բնակարանը վաճառել հրապարակային սակարկություններով՝ թիվ ԵԿԴ/2497/02/13 քաղաքացիական գործով 29.08.2014 կայացված վճռով բռնագանձումը տարածելով Գարրի Ավագյանի ն Էրիկ Ավագյանի բաժինների վրա (հատոր 9-րդ, գ.թ. 78-81).

6) Վերաքննիչ դատարանի 30.01.2024 թվականի որոշմամբ Գարրի Ավագյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 14.11.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ (հատոր 1-րդ, գ.թ. 56-65).

7) Սնանկության դատարանի 07.04.2023 թվականի թիվ ՍնԴ/0438/04/23 վճռով Գարրի Ավագյանը ճանաչվել է սնանկ, վճիռը մտել է օրինական ուժի մեջ (հիմք՝ մոոթոտ դատական տեղեկատվական համակարգ).

8) սնանկության գործը դեռնս չի ավարտվել:

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետում նշված՝ դատական ակտի անվերապահ բեկանման հիմք, որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկին անդրադառնալ ստորադաս դատարանում գործի վարույթը կարճելու հիմք առկա լինելու պատճառաբանությամբ դատական ակտի անվերապահ բեկանմանը ն «Սեաեկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում նշված հիմքով գործի վարույթը կարճելու առանձեահատկություններին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

5

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն՝ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատարանը պարտապանին սնանկ ճանաչելու, դիմումը մերժելու կամ դիմումն առանց քննության թողնելու, ինչպես նան գործի վարույթը կարճելու մասին անհապաղ տեղեկացնում է՝ (...) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանին՝ Հայաստանի Հանրապետության բոլոր դատարաններին ծանուցելու համար, (...):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի համաձայն` դատարանը դատավարության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը նան օրենքով նախատեսված այլ դեպքերում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի համաձայն՝ դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե ստորադաս դատարանում առկա է եղել գործի վարույթը կարճելու հիմք:

Մինչն 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` անկախ բողոքի հիմքերից ն հիմնավորումներից՝ դատական ակտը ենթակա է բեկանման, եթե առկա են նույն հոդվածի 2-րդ մասի (..) 11-րդ կետերով սահմանված դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկության կարգով բողոքի քննության ժամանակ Վճռաբեկ դատարանը գործով կայացված դատական ակտը վերանայում է միայն վճռաբեկ բողոքի հիմքերի ն հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

Նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերի ցանկի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ օրենսդիրը քննարկվող հոդվածում առանձնացրել է այնպիսի դատավարական սխալներ, որոնք անմիջականորեն կապված են արդարադատության սկզբունքների ն դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի խախտումների հետ: Հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ նման խախտումների առկայության պայմաններում դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, ն այն բողոքարկող անձը պարտավոր չէ ապացուցել, որ այդ դատավարական խախտումները հանգեցրել են կամ կարող էին հանգեցնել գործի սխալ լուծման: ՆԱյդպիսի խախտումների առանձնահատկությունը մյուս դատավարական խախտումների համեմատ կայանում է նրանում, որ դրանք այնքան էական են, որ խաթարում են դատարանի՝ իբրն իրավունքների համապարփակ ն արդյունավետ պաշտպանությանը կոչված պետական մարմնի դերն ու նշանակությունը: Նման խախտումների առկայությամբ կայացված դատական ակտը չի կարող լինել համոզիչ ն հեղինակավոր ու պետք է գնահատվի որպես թույլ տրված խախտման հետնանք: Գործի քննության ժամանակ կարող են տեղի ունենալ տարբեր բնույթի դատավարական իրավունքի նորմի խախտումներ: Ընդ որում, նման խախտումները հնարավոր է լինեն ինչպես դատավարության մասնակիցների, այնպես էլ դատարանի ոչ իրավաչափ վարքագծի հետնանք, որոնք գործի ելքի վրա ունենում են տարբեր ազդեցություն:

6

Օրենսդիր, ՀՀ վճռաբեկ դատարանի համար սահմանելով :պլաարտականություն բողոքարկվող դատական ակտը որպես կանոն վերանայելու միայն վճռաբեկ բողոքի հիմքերի ն հիմնավորումների սահմաններում, միննույն ժամանակ ընդհանուր կանոնից նախատեսել է ուղղակի բացառություն այն դեպքերի համար, երբ բողոքի քննությամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հայտնաբերում է, որ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասում նշված դատական ակտի անվերապահ բեկանման համապատասխան հիմքը: Այս դեպքում ՀՀ վճռաբեկ դատարանը, անկախ այդ հիմքի (հիմքերի) Ա դրա վերաբերյալ հիմնավորումների մասին վճռաբեկ բողոքում նշված լինելու հանգամանքից, պարտավոր է, դուրս գալով վճռաբեկ բողոքի հիմքերի ու հիմնավորումների սահմաններից, անվերապահորեն բեկանել բողոքարկվող դատական ակտը՝ այդ խախտումը համարելով դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որի դեպքում այլնս էական չէ՝ այն հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծմանը, թե՝ ոչ: Ընդ որում, այդպիսի խախտումն օրենսդիրը չի համարել ձնական (տե՛ս ըստ «Ավիակոմպանիա «Պոբեդա»» ՍՊԸ-ի դիմումի թիվ ԱՐԱԴ/0006/16/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.05.2021 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այդպիսի խախտում կարող է լինել նան այն դեպքը, երբ ստորադաս դատարանում առկա է եղել գործի վարույթը կարճելու հիմք: Նշված դեպքն օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով դիտել է որպես դատական ակտի անվերապահ բեկանման հիմք՝ անկախ այդ հիմքի ն դրա վերաբերյալ հիմնավորումների մասին վճռաբեկ բողոքում նշված լինելու հանգամանքից:

Եթե ՀՀ վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի քննությամբ հայտնաբերում է, որ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետում նշված դատական ակտի անվերապահ բեկանման համապատասխան հիմքը՝ ստորադաս դատարանում առկա է եղել գործի վարույթը կարճելու հիմք, ապա անկախ այդ հիմքի ն դրա վերաբերյալ հիմնավորումների մասին վճռաբեկ բողոքում նշված լինելու հանգամանքից, պարտավոր է, դուրս գալով վճռաբեկ բողոքի հիմքերի ու հիմնավորումների սահմաններից, անվերապահորեն բեկանել բողոքարկվող դատական ակտը՝ այդ խախտումը համարելով դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որի դեպքում այլնս էական չէ՝ այն հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծմանը, թե՝ ոչ (տե՛ս Հարություն, Ռուզանեա, Մարինե ու Զարինե Ղուկասյանեերե ըեդդեմ Այվազ ն Դուխիկ Ղուկասյանների, Արարատի մարզի Շահումյանի թիվ ԱՎԴ/2187/02//8. քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.06.2024 թվականի որոշումը):

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից կարճվում կամ ավարտվում են պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջով քաղաքացիական, վարչական կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում գտնվող գործերը, նե պարտապանի դեմ պարտատերերի պահանջները կարող են ներկայացվել սնանկության վարույթի շրջանակներում նուն օրենքով սահմանված ժամկետներում ն կարգով.

7

Վկայակոչված իրավակարգավորումներից հետնում է, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններն իրենց վարույթում քննվող քաղաքացիական գործերով պատասխանողների՝ սնանկ ճանաչված լինելու վերաբերյալ տեղեկատվություն ստանալու դեպքում առաջին հերթին պետք է քննարկման առարկա դարձնեն այդ գործերի նկատմամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի կիրառման հնարավորության հարցը:

Ընդ որում, պարտապանին սնանկ ճանաչելու վերաբերյալ վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը կիրառելի է այնպիսի գործերի նկատմամբ, որոնցով հայցվորի կողմից պատասխանողին ուղղված է գումարի բռնագանձման պահանջ կամ գույք հանձնելու պահանջ: Նշվածից հետնում է, որ վկայակոչված իրավադրույթը կիրառելի է հետնյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում՝

ա) քաղաքացիական գործով պատասխանողը դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով սնանկ է ճանաչվել,

բ) քաղաքացիական գործով սնանկ ճանաչված պատասխանողի դեմ ներկայացված է գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջ:

Նախկինում կայացրած որոշմամբ վերլուծելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ նշված հոդվածում սահմանված է սնանկության գործընթացի հիմնական առանձնահատկություններից մեկը, այն է՝ պարտապանի ն պարտատերերի շահերից ելնելով՝ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից սնանկության վարույթին առնչվող կամ դրա ընթացքի վրա ազդող պարտապանից օրենքով նախատեսված պահանջներով քաղաքացիական գործերի վարույթները պետք է կենտրոնանան մեկ վարույթում, այն է՝ սնանկության վարույթում: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նշված հիմքով կարճման ենթակա են սնանկ ճանաչված պարտապանի մասնակցությամբ ոչ բոլոր քաղաքացիական գործերի վարույթները, այլ միայն այն քաղաքացիաիրավական վեճերով գործերի վարույթները, որոնցում սնանկ ճանաչված պարտապանին ներկայացված է նյութաիրավական պահանջ՝ գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու տեսքով, ն որոնց լուծումը կարող է հանգեցնել վերջինիս գույքային զանգվածի փոփոխության (տե՛ս Մարինե Ավետիսյաեն ըեդդեմ Արտեմ Ավետիսյանի թիվ ԵՄԴ/1140/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարահի 26.122013 թվականի որոշումը):

Բացի այդ, սնանկության վարույթում սնանկ ճանաչված ։պարտապանի մասնակցությամբ պարտավորությունների կենտրոնացմամբ հնարավորություն է ստեղծվում ապահովելու վերջինիս ակտիվների հավաքագրումը նե դրանց հիման վրա բոլոր պարտատերերի շահերի ատպահովումը՝ օրենքով սահմանված առաջնահերթությամբ վերջիններիս պահանջների բավարարմամբ: Հետնաբար, եթե սնանկ ճանաչված պարտապանն ունի իր օգտին կատարման ենթակա պարտավորություններ, այսինքն՝ տվյալ պարտավորություններով պարտատեր է, ապա ՛:պարտավորությունների կատարումը հնարավոր է միայն սնանկության վարույթի շրջանակներում, այլ կերպ ասած՝

8

պարտավորության կատարման արդյունքը պետք է կենտրոնանա սնանկության վարույթում, որպեսզի հետագայում բաշխվի պարտատերերի միջն: Նույն տրամաբանությամբ սնանկ ճանաչված պարտապանի պարտապաններն իրենց պարտավորությունները չեն կարող կատարել հօգուտ սնանկ ճանաչված պարտապանի պարտատերերի՝ շրջանցելով սնանկության վարույթը: Այլ կերպ ասած՝ չի թույլատրվում սնանկ ճանաչված պարտապանի պարտատիրոջն անմիջականորեն բավարարում տալը սնանկ ճանաչված պարտապանի հետ պարտավորական հարաբերությունների մեջ գտնվող պարտապանի կողմից (տե՛ս «Դոե-Ալֆոմ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Յուրիկ Օհանյանն ընդդեմ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/0254/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ սնանկության գործով պարտապանի բաժինն առանձնացնելու ն դրա վրա բռնագանձում տարածելու միջոցով հայցապահանջի բուն նպատակը պարտապանի նկատմամբ իր ունեցած պահանջի բավարարում ստանալն է, որպիսի պահանջի իրականացումն առանց գումար կամ այլ գույք հանձնելու եղանակի, որնէ այլ կերպ չի կարող իրականացվել, քանի որ եթե ներկայացված պահանջի քննության ընթացքում պարզվի, որ հնարավոր չէ պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնել, ապա պետք է իրականացվի հրապարակային սակարկություններով գույքի վաճառք, իսկ սնանկ ճանաչված պարտապանի գույքի վաճառքը սնանկության վարույթից դուրս իրականացնելը հանգեցնելու է պարտապանից գույք վերցնելուն, իսկ եթե ներկայացված հայցի քննության ընթացքում հնարավոր լինի գույքը բնեղենով առանձնացնել, ապա բաժնային սեփականության մասնակիցներին պետք է առաջարկ արվի գնելու պարտապանի բաժինը ներկայացված հայցապահանջի շրջանակներում հարուցված քաղաքացիական գործի շրջանակներում, որը նույնպես հանգեցնելու է սնանկության վարույթի շրջանակներից դուրս պարտապանի գույքի հանձնման: Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սնանկության վարույթի առկայության պայմաններում պարտատերը կարող է պարտապանի դեմ պահանջները ներկայացնել սնանկության վարույթի շրջանակներում, որոնց բավարարմանն ուղղված գործառույթները (պարտապանի գույքի գույքագրում, բաժանում, օտարում ն այլն) վերապահված են սնանկության կառավարչին:

Արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից կարճման են ենթակա քաղաքացիական, վարչական կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում գտնվող այն գործերի վարույթները, որոնցով ներկայացված է սնանկ ճանաչված պարտապանից գումար բռնագանձելու կամ գույք հանձնելու պահանջ՝ պայմանով, որ այդ պահանջը պարտատերերը հնարավորություն ունեն սնանկության վարույթի շրջանակներում ներկայացնելու որպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի իմաստով առանձին պահանջ (ե՛ս «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Հակոբ Սաֆարյանի ն Ելենա Հարությունյանի թիվ ԵԴ/1846/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2024 թվականի որոշումը):

9

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն՝ ընդդեմ Գարրի ն Էրիկ Ավագյանների հարուցված քաղաքացիական գործով գումար բռնագանձելու պահանջը բավարարելու մասին Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ/2497/02/13 վճիռը կայացվել է 29.08.2014 թվականին: Վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.08.2014 թվականի վճռի հիման վրա հարուցված կատարողական վարույթն ավարտվել է՝ պահանջատեր Գոռ Գնորգյանին առաջարկելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի հիմքով դիմել դատարան:

Գոռ Գնորգյանն ընդդեմ Գարրի ն Էրիկ Ավագյանների 26.12.2014 թվականին հայցադիմում է ներկայացրել Դատարան՝ պահանջելով բռնագանձում տարածելու նպատակով համատեղ սեփականություն հանդիսացող բնակարանից բնեղենով առանձնացնել Գարրի ն Էրիկ Ավագյանների բաժնեմասերը, անհնարինության դեպքում բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառել:

Դատարանի 14.11.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ Վերաքննիչ դատարանի 30.01.2024 թվականի որոշմամբ Գարրի Ավագյանի վերաքենիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 14.11.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սնանկության դատարանի 03.04.2023 թվականի վճռով Գարրի Ավագյանը ճանաչվել է սնանկ, վճիռը մտել է օրինական ուժ մեջ:

Վերոնշյալ իրավական հիմնավորումները ն դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի 30.01.2024 թվականի որոշումը կայացնելու դրությամբ արդեն առկա է եղել սույն գործով պարտապան Գարրի Ավագյանին սնանկ ճանաձելու վերաբերյալ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ:

Գարրի Ավագյանը սույն քաղաքացիական գործով հանդիսանում է պատասխանող, որի դեմ ներկայացված է գույքի վրա բռնագանձում տարածելու պահանջ, որը չի կարող քննվել հայցվորի պահանջով որպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված հայցապահանջ: Երնանի Զաքյան փողոցի 3-րդ շենքի թիվ 73 բնակարանը ներառված է Գարրի Ավագյանի գույքային զանգվածի մեջ, որպիսի պայմաններում սույն հայցապահանջի բավարարոմը կհանգեցնի պարտապանի գույքային զանգվածի փոփոխության՝ հետագայում խոչընդոտելով սնանկության վարույթի պատշաճ իրականացմանը ն պարտատերերի պահանջների համաչափ բավարարմանը, հետնաբար «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հիման վրա քաղաքացիական գործի վարույթը ենթակա էր կարճման, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Ավելին, Վերաքննիչ դատարանն առհասարակ քննարկման առարկա չի դարձրել Գարրի Ավագյանի սնանկ ճանաչված լինելու հարցը:

10

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը վերը նշված հանգամանքի առկայությունը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի հիմքով Վերաքննիչ դատարանի 30.01.2024 թվականի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու ն գործի վարույթն ամբողջովին կարճելու լիազորությունը՝ նկատի ունենալով գործով հաստատված անվիճելի փաստն այն մասին, որ գույքը պատասխանողներին պատկանում է համասեփականության իրավունքով, բաժինների առանձնացում հնարավոր չէ, ուստի բացակայում է քաղաքացիական գործի վարույթը միայն բողոքաբերի իրավունքների մասով կարճելու իրավական հնարավորությունը:

Ինչ վերաբերում է Էրիկ Ավագյանի իրավունքների վերաբերյալ վճռաբեկ բողոքի մյուս փաստարկներին, Վճռաբեկ դատարանը դրանք Գարրի Ավագյանի բողոքի շրջանակներում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով քննության առարկա չի դարձնում՝ նկատի ունենալով, որ անձը կարող է վճռաբեկ բողոք ներկայացնել դատական ակտի՝ միայն իր համար անբարենպաստ մասի դեմ: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գարրի Ավագյանը, ով չի ներկայացրել դատական ակտը Էրիկ Ավագյանի անունից բողոքարկելու իրավունքը հավաստող որնէ ապացույց, որպիսի պայմաններում Վճռաբեկ դատարանը չի կարող քննել ն լուծել այլ անձանց իրավունքներին ու պարտականություններին առնչվող մասով բերված բողոքն այն պայմաններում, երբ այդ անձինք դատական ակտը չեն բողոքարկել:

Բողոքարկվող դատական ակտն ամբողջությամբ բեկանվելու ն քաղաքացիական գործի վարույթը կարճվելու պայմաններում վճռաբեկ բողոքի մյուս հիմնավորումների գնահատմանը Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում:

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ (...) գործի վարույթը կարճելու դեպքում դատական ծախսերի փոխհատուցման պարտականությունը դրվում է հայցվորի վրա, բացառությամբ նույն հոդվածով նախատեսված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու ն բողոքի քննության հետ

11

կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են նույն |ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ| գլխի կանոններին համապատասխան:

Մինչն 30.10.2021 թվականը գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի բովանդակությունից բխում է, որ առաջին ատյանի դատարաններ տրվող հայցադիմումների համար պետական տուրքը գանձվում է հետնյալ դրույքաչափերով՝ ոչ դրամական պահանջով՝ բազային տուրքի քառապատիկի չափով:

Մինչն 30.10.2021 թվականը գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետի «բ» ենթակետի բովանդակությունից բխում է, որ դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար պետական տուրքը գանձվում է ոչ դրամական պահանջի գործերով բազային տուրքի տասնապատիկի չափով:

Մինչն 30.10.2021 թվականը գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի «բ» ենթակետի բովանդակությունից բխում է, որ դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է ոչ դրամական պահանջի գործերով բազային տուրքի քսանապատիկի չափով:

Նկատի ունենալով, որ սույն գործի վարույթը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հիմքով ենթակա է կարճման, Գարրի Ավագյանը հայցադիմումը Դատարան ն վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարան ներկայացնելու համար վճարել է օրենքով սահմանված պետական տուրքի գումարները, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքը պետք է բռնագանձվի հետնյալ համամասնությամբ.

- Գոռ Գնորգյանի կողմից հայցադիմումի համար օրենքով սահմանված 4.000 ՀՀ դրամ նախապես վճարված լինելու պայմաններում դատական ծախսերի հարցն այդ մասով պետք է համարել լուծված,

-Գոռ Գնորգյանից հօգուտ Գարրի Ավագյանի ենթակա է բռնագանձման 10.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու համար Գարրի Ավագյանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար,

- Գարրի Ավագյանը վճռաբեկ բողոք ներկայացնելու համար նախապես վճարել է 40.000 ՀՀ դրամի չափով պետական տուրք, որից 20.000 ՀՀ դրամը՝ Գոռ Գնորգյանից հօգուտ Գարրի Ավագյանի ենթակա է բռնագանձման՝ որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար Գարրի Ավագյանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար, իսկ ավել վճարված պետական տուրքի գումարը՝ 20.000 ՀՀ դրամի չափով, ենթակա է վերադարձման Գարրի Ավագյանին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ փաստաթղթերով հիմնավորված այլ դատական ծախսերի բացակայության պայմաններում այդ ծախսերի բաշխման հարցը պետք է համարել լուծված:

Ելնելով վերոգրյալից նե ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

12

ՈՐՈՇԵՑ

1. Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.01.2024 թվականի որոշումը ն սույն քաղաքացիական գործի վարույթը կարճել:

2. Գոռ Գնորգյանից հօգուտ Գարրի Ավագյանի բռնագանձել 30.000 ՀՀ դրամ: Յ. Այլ դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

ՕՏ: Վ- ՔՈՉԱՐՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 նոյեմբերի, 2024 թ.
Գործի #:
ԵԿԴ/5744/02/14
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել