Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Պատասխանող — ՎԴ/1545/05/10
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Պատասխանող — ՎԴ/1545/05/10

Վճռաբեկ դատարանՎԴ/1545/05/105 ապրիլի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 03.11.2010 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ Երվանդ, Նաիրա, Վարդանուշ, Սերոժ, Վարսենիկ, Համբարձում Նալթակյանների, Արթուրիկ, Նիկոլայ, Լնոն, Հրանուշ Առուստամյանների, Ռադիկ, Արշալույս, Մեխակ, Ռուդոլֆ Աբրահամյանների, Գուրգեն Ղազարյանի, Սասուն Միքայելյանի, Արկադի Բադալյանի, Ալեքսան (Թավաքալյանի, Գրիշա Սահակյանի (այսուհետ՝ Դիմումատուներ) վճռաբեկ բողոքը (դիմումը) վարչական գործով ըստ հայցի Երվանդ Յուրիկի Նալթակյանի, Յուրիկ Համբարձ

Ամբողջ Տեքստ

չար Քան (1201-7.

/ Մ 113Ր Է ԵՏՀ

ԱԻԸՆ2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական Վարչական գործ թիվ ՎԴ/1545/05/10 ն վարչական պալատի որոշում 2024թ.

Վարչական գործ թիվ ՎԴ//1545/05/10

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

զեկուցող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

2024 թվականի ապրիլի 05-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 03.11.2010 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ Երվանդ, Նաիրա, Վարդանուշ, Սերոժ, Վարսենիկ, Համբարձում Նալթակյանների, Արթուրիկ, Նիկոլայ, Լնոն, Հրանուշ Առուստամյանների, Ռադիկ, Արշալույս, Մեխակ, Ռուդոլֆ Աբրահամյանների, Գուրգեն Ղազարյանի, Սասուն Միքայելյանի, Արկադի Բադալյանի, Ալեքսան (Թավաքալյանի, Գրիշա Սահակյանի (այսուհետ՝ Դիմումատուներ) վճռաբեկ բողոքը (դիմումը) վարչական գործով ըստ հայցի Երվանդ Յուրիկի Նալթակյանի, Յուրիկ Համբարձումի Նալթակյանի, Տոնիկ Բագրատի Նալթակյանի, Նաիրա Խորենի Նալթակյանի, Խորեն Յուրիկի Նալթակյանի, Նիկոլայ Լնոնի Առուստամյանի, Ժենյա Արշակի Առուստամյանի, Նունիկ Հրաչի Շահինյանի, Արսեն Շահենի Շահինյանի, Շահեն Արտուշի Շահինյանի, Աննա Շահենի Շահինյանի, Արզուման Սամվեի 60Դաբաղյանի, Վարդուշ Վլադիմիրի Նալթակյանի, Լյովա Յուրիկի Սամսոնյանի, Արթուրիկ Նիկոլայի Առուստամյանի, Նիկոլայ Արտուրի Առուստամյանի, Լնոն Արթուրի Առուստամյանի, Ռադիկ Մեխակի Աբրահամյանի, Արշալույս Հայրապետի

2

Աբրահամյանի, Մեխակ Արտավազդի Աբրահամյանի, Հայկազ Համայակի Ղազարյանի, Գուրգեն Հայկազի Ղազարյանի, Սասուն Մեխակի Միքայելյանի, Մարգուշ Արշակի Բադալյանի, Արկադի Սերգեյի Բադալյանի, Ալեքսան Արմենի (Թավաքալյանի, Հրանուշ Շահենի Առուստամյանի, Խաչիկ Գուրգենի Պողոսյանի, Արմեն Խաչիկի Պողոսյանի, Մանուշակ Խաչիկի Պողոսյանի, Վարսենիկ Խորենի Նալթակյանի, Արնշատ Երանոսի Ավագյանի, Մհեր Արնշատի Ավագյանի, Խորանուհի Սուրենի Ավագյանի, Սերոժ Խորենի Նալթակյանի, Գրիշա Զավենի Սահակյանի, Գայանե (Թորգոմի Գալուստյանի, Արթուր Արտուշի Գալուստյանի, Արտյոմ Արթուրի Գալուստյանի, Հորիզոն Արամի Մովսիսյանի, Համբարձում Երվանդի Նալթակյանի (այսուհետ՝ Հայցվորներ) ընդդեմ ՀՀ կառավարության՝ ՀՀ կառավարության 25.02.2010 թվականի «ՀՀ Կոտայքի մարզի Արտավազի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» թիվ 241-Ն որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան Հայցվորները պահանջել են անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 25.02.2010 թվականի «ՀՀ Կոտայքի մարզի Արտավազի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաձելու մասին» թիվ 241-Ն որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (նախագահող դատավոր՝ Ա. Առաքելյան, դատավորներ՝ Ք. Մկոյան, Ա. Սարգսյան, Ա. Միրզոյան, Ռ. Սարգսյան) (այսուհետ՝ Դատարան) 14.09.2010 թվականի որոշմամբ հայցը մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 03.11.2010 թվականի որոշմամբ Դատարանի 14.09.2010 թվականի որոշման դեմ Երվանդ, Յուրիկ, Տոնիկ, Նաիրա, Վարդուշ, Խորեն, Վարսենիկ, Համբարձում Նալթակյանների, Նիկոլայ, Ժենյա, Արթուրիկ, Նիկոլայ, Լնոն, Հրանուշ Առուստամյանների, Արզուման Դաբաղյանի, Ռադիկ, Արշալույս, Մեխակ Աբրահամյանների, Հայկազ, Գուրգեն Ղազարյանների, Սասուն Միքայելյանի ներկայացուցիչ Հակոբ Աբագումյանի, Մարգուշ, Արկադի Բադալյանների, Ալեքսան Թավաքալյանի, Գրիշա Սահակյանի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով նոր հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոք (դիմում) են ներկայացրել Դիմումատուները (ներկայացուցիչ՝ Մարիամ Ղուլյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի (դիմումի) հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը (դիմումը) քննվում է հետնյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր հանգամանք:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետնյալ հիմեավորումներով.

3

Սույն գործով նոր հանգամանք է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) Նալթակյանը ն այլք ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 30312/11) գործով 04.07.2023 թվականի վճիռը, որով հիմնավորվել է, որ թույլ է տրվել «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:

Մասնավորապես, Եվրոպական դատարանի վճռով արձանագրվել է հետնյալը. «(..) ավելի ցածր ատյանի դատարանի որոշումը քննության առնելու միակ ն վերջեական ատյանը հանդիսացող Վճռաբեկ դատարանի կողմից Դիմումատուների վճռաբեկ բողոքում ներկայացված փաստարկները ձենական պահանջների հիման վրա այսպես մերժելը, որը, ինչպես դիմումատուներն են պնդել, չէր անդրադարձել իրենց հիմնական փաստարկներին, սահմանափակել էր դատական վերանայման մատչելիության իրենց իրավունքն այն ձնով ն այնքանով, որ խախպվել էր դատարան դիմելու իրավունքի բուն էությունը, (..), հետնաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի Լին կետի խախտում»:

Այսպիսով, Եվրոպական դատարանի 04.07.2023 թվականի վճիռը հիմք է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 03.11.2010 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու Աե ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու համար:

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձինք պահանջել են նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 03.11.2010 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը Ա գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստը.

7 Եվրոպական դատարանը 04.07.2023 թվականի (գանգատ թիվ 30312/11) վճռով բավարարել է Երվանդ Նալթակյանի ն մյուսների գանգատն ընդդեմ Հայաստանի Հանրապետության ն արձանագրել, որ սույն գործով առկա է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում՝ ամրագրելով, որ սահմանափակվել է դատական վերանայման մատճելիության իրենց իրավունքը այն ձնով Ա այնքանով, որ խախտվել է դատարան դիմելու իրավունքի բուն էությունը (Նալթակյանը ն այլք ընդդեմ Հայաստանի գործով (գանգատ թիվ 30312/11) Եվրոպական դատարանի 04.07.2023 թվականի վճիռը ներկայացվել է բողոքին կից):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով՝ նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն. ազատությունների

4

հիմնարար խախտում՝ պայմանավորված նոր հանգամանքի առկայությամբ, որը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.

Կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն՝ Բարձր պայմանավորվող կողմերն իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովում են այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են Կոնվենցիայի 1-ին բաժնում:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք (...):

Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝ եթե դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել:

Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործի վերաբերյալ, որոնցում նրանք կողմեր են: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ դատարանի վերջնական վճիռն ուղարկվում է Նախարարների կոմիտե, որը վերահսկողություն է իրականացնում դրա կատարման նկատմամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենսգրքով սահմանված կարգով օրինական ուժի մեջ մտած վճիռները ն որոշումները կարող են վերանայվել նոր երնան եկած կամ նոր հանգամանքներով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե՝ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի՝ ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նոր երնան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ ն վճռաբեկ դատարանների՝ օրինական ուժի մեջ մտած որոշումները վերանայում է վճռաբեկ դատարանը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անհրաժեշտ համարելով անդրադառնալ Եվրոպական դատարանի կողմից կայացված վճռով կոնվենցիոն իրավունքի խախտում հայտնաբերելու դեպքում տվյալ գործով կողմ համարվող պետության կողմից վճռի կատարման առնչությամբ ծագող իրավական ։պարտավորությունների բնույթին ու բովանդակությանը, արձանագրել է, որ Եվրոպական դատարանի վճիռները կատարելու պարտավորությունը, նախնառաջ, բխում է Կոնվենցիայի 1-ին հոդվածից, որով սահմանվում է իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի համար Կոնվենցիայի 1-ին

5

բաժնում սահմանված իրավունքներն ու ՛ազատություններն աապահովելու՝ Բարձր պայմանավորվող կողմերի պարտականությունը: Բացի այդ, Կոնվենցիան 46-րդ հոդվածով հստակ սահմանվել է, որ Կոնվենցիայի անդամ պետությունը պարտավոր է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ կատարել Եվրոպական դատարանի այն վճիռները, որոնք կայացվել են տվյալ պետության՝ որպես կողմ հանդես եկած գործերով: Այնուամենայնիվ, Եվրոպական դատարանի վճռի կատարման հետ կապված պետության կոնկրետ պարտականությունների բովանդակությունը Կոնվենցիայով հստակ ամրագրված Հէ. այն բացահայտվել է Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի միջոցով:

Այսպես, Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ վճիռը, որով Եվրոպական դատարանը խախտում է արձանագրում, պատասխանող պետության համար սահմանում է իրավաբանական պարտավորություն, որը ոչ միայն վերաբերում է շահագրգիռ անձանց արդարացի փոխհատուցում վճարելուն, այլ նան ենթադրում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ ընդհանուր ն (կամ), անհրաժեշտության դեպքում, անհատական միջոցների կիրառում, որոնց ձեռնարկումն անհրաժեշտ է ներպետական իրավական համակարգում Եվրոպական դատարանի արձանագրած խախտումները դադարեցնելու ն դրանց հետնանքները հնարավորինս վերացնելու համար: Բացի այդ, պետությունն Օ7Օ ազատ է Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ Կոնվենցիայի 46-րդ հոդվածով ստանձնած իր ։պարտավորությունների կատարման միջոցների ընտրության հարցում` պայմանով, որ դրանք համատեղելի լինեն Եվրոպական դատարանի վճռի մեջ տեղ գտած եզրակացությունների հետ (տե՛ս, ՏՇօ22087 ռոմ Շուռ Մ. Է.Լ գործով Եվրոպական դատարանի 13.07.2000 թվականի վճիռը, կետ 249):

Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նան, որ Եվրոպական դատարանի վճռի կատարմանն ուղղված անհատական միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ Կոնվենցիայի մասնակից պետությունների վրա դրվող միջազգային իրավական պարտավորությունը բովանդակային առումով ունի եռաստիճան կառուցվածք ն ներառում է միմյանց հետ փոխկապված հետնյալ երեք իրավական պահանջները.

1. Եվրոպական դատարանի կողմից սահմանված արդարացի փոխհատուցումը վճարելու պարտավորությունը,

2. կոնվենցիոն իրավունքի շարունակվող խախտումը դադարեցնելու պարտավորությունը,

3. ճջՏեխեօ լո ԼոՒՏՋոստ սկզբունքից բխող' մինչն խախտումը գոյություն ունեցած դրությունը հնարավորինս վերականգնելու պարտավորությունը:

Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Եվրոպական դատարանի վճռի կատարման նպատակով պետության կողմից ձեռնարկվող անհատական միջոցները հասցեագրված են դիմումատուին, կիրառվում են Կոնվենցիայի խախտման հետնանքով դիմումատուի կրած բացասական հետնանքների վերացման ն, վերջին հաշվով, մինչն խախտումը եղած դրության հնարավորինս վերականգնման (միջազգային իրավունքի հանրաճանաչ ոօտենեօ |ո /ուծցոսոտ սկզբունք) նպատակով: Միննույն ժամանակ օտեսեօ |ո լՈՒՑՑ ստ իրականացնելը կարող է հնարավոր չլինել ելնելով կոնկրետ գործի

6

հանգամանքներից, որպիսի պարագայում կոնվենցիոն իրավունքի խախտումից տուժած անձի կրած բացասական հետնանքները վերացվում են` հիմնվելով տվյալ խախտումն արձանագրած Եվրոպական դատարանի վճռի ն վերջինիս նախադեպային իրավունքի վրա:

Այսպես, Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վճիռը, որով Եվրոպական դատարանն արձանագրել է իրավունքի խախտում, պատասխանող պետությանը պարտավորեցնում է դադարեցնել իրավախախտումը ն դրա հետնանքների դիմաց հատուցել այնպես, որ հնարավորինս վերականգեվի մինչն իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը: Իսկ այն դեպքում, երբ Լօտջախեօ ո ԼՒտցոստ սկզբունքի իրականացումը գործնականում հնարավոր չէ, ապա պատասխանող պետությունն ազատ է վճիռը կատարելու միջոցների ընտրության հարցում (տե՛ս, ՔճռքճուշհոլօքօսլօՏ ռոմ օՕքհօոՏ չ. ՕՐ6օօ6 գործով Եվրոպական դատարանի 3110.1995 թվականի վճիռը, կետ 34, ՏօԼբսն ռոմ 4Տխօր մ. 1սոնօյ, գործով Եվրոպական դատարանի 24.04.1998 թվականի վճիռը, կետ 125):

ՀԸ վճռաբեկ դատարանը նան փաստել է, որ միջազգային իրավական պատասխանատվության առաջնային նե հիմնարար շռտեսեօ ո ութցոստ սկզբունքը ենթադրում է մինչն խախտումը գոյություն ունեցած դրության հնարավորինս վերականգնումը ն քննարկվող իրավահարաբերությունների շրջանակում ընդգրկում է, ուծ ճիճ, հետնյալ միջոցառումները.

-` դիմումատուին առնչվող գործի վերաբացում, վերաքննություն,

- Կոնվենցիայի խախտման հանգեցնող որոշման չկատարում,

- Կոնվենցիայի խախտմամբ մերժված իրավական կարգավիճակի տրամադրում ն այլն (տե՛ս, Օլգա Գասպարյանն ընդդեմ Կանդրանով Ամիրխանյանի ն մյուսների թիվ ԵՒԴ/0299/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):

Ինչ վերաբերում է Եվրոպական դատարանի վճռով խախտում հայտնաբերվելու դեպքում տվյալ գործով պետության կողմից ձեռնարկվող կոնկրետ միջոցներին, ապա Եվրոպական դատարանի Մեծ պալատի ձնավորած նախադեպային իրավունքի -համաձայն՝ պատասխանատու պետությունից պահանջվող միջոցառումները կախված են կոնկրետ գործի հանգամանքներից ն պետք է սահմանվեն գործի վերաբերյալ Եվրոպական դատարանի կայացրած վճռի լույսի ներքո՝ հաշվի առնելով նան Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը (տե՛ս, Օճռռլռո չ. 7ակօյ գործով Եվրոպական դատարանի 12.05.2005 թվականի վճիռը, կետ 210):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է Եվրոպական դատարանի կողմից կոնվենցիոն իրավունքի խախտում հայտնաբերվելու դեպքում նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման հնարավորությունը, որը բխում է կոնվենցիոն իրավունքի խախտման դեպքում պետության կողմից անհատական միջոցառումներ ձեռնարկելու միջազգային-իրավական պարտավորությունից: Մասնավորապես՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի բովանդակությունից բխում է, որ անձի՝ Հայաստանի Հանրապետության վավերացրած

7

միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, որը հիմնավորվել է Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի՝ ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ, հիմք է դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար:

ՀՀ սահմանադրական դատարանը, 31.05.2013 թվականի թիվ ՍԴՌ-1099 ն 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-Ղ14 որոշումներում անդրադառնալով նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ տվյալ ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ դրա միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական ն (կամ) կոնվենցիոն իրավունքների վերականգնումը: Վերջինս, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետնանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչն իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (-օտեխեօ ո ութցոսո): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական ն (կամ) կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչն իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է տվյալ անձի համար այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն` խնդրո առարկա դեպքում խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու պարագայում: Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը նշել է նան, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է |քտօ Թ.օէօ հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի ն կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 19.01.2000 թվականի «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հիման վրա ներպետական մակարդակում որոշ գործերի վերաքննության կամ վերաբացման մասին» թիվ Բ (2000)2 հանձնարարականը, անդրադառնալով տտեխնեօ ո 1ոլթժոսոո սկզբունքի արդյունավետ երաշխավորման միջոցներին, դրանց թվում մատնանշում է գործի վերաքննությունը, նոր քննությունը, իսկ որպես գործի վերաքննության հատուկ միջոց է դիտարկվում գործի նորոգումը, այն է՝ գործի վարույթի վերաբացումը: Վերոնշյալ հանձնարարականի համաձայն՝ անհատական միջոցառումների ձեռնարկումը, մասնավորապես՝ գործի վերաբացումը, անհրաժեշտ է հետնյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, ինչի պարագայում գործի վերաբացման անհրաժեշտությունը գերակայում է իրավական որոշակիության սկզբունքի մաս կազմող՝ դատական ակտերի վերջնական լինելու ՛6Տ յսժ.ՇճՃ սկզբունքի նկատմամբ.

1) նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը պետք է իր բնույթով լինի այնպիսին, որ լուրջ կասկած հարուցի ներպետական մարմիններում բողոքարկման առարկա վարույթի ելքի արդյունքների կապակցությամբ,

8

2) դիմումատուն պետք է շարունակի կրել խնդրո առարկա վարույթի ելքը որոշող դատական ակտի բացասական հետնանքները, որոնք բավարար չափով չեն վերականգեվում արդարացի փոխհատուցմամբ ն չեն կարող վերացվել այլ կերպ, քան տվյալ դատական ակտի վերանայմամբ կամ գործի վերաբացմամբ:

Ընդհանրացնելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ խախտված կոնվենցիոն իրավունքների վերականգնման պարտավորությունը, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետնանքների վերացում: Ընդ որում, պատասխանատու պետությունից պահանջվող միջոցառումները կախված են կոնկրետ գործի հանգամանքներից ն պետք է սահմանվեն տվյալ գործով Եվրոպական դատարանի կայացրած վճռի լույսի ներքո՝ հաշվի առնելով նան Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը 60Հետնաբար, Եվրոպական դատարանի Նալթակյանը ն այլք ընդդեմ Հայաստանի գործով կայացված վճռով Կոնվենցիայի 6-րդ հոդված 1ին կետի լ խախտում արձանագրելու պայմաններում, ներպետական դատարանների կողմից խախտված կոնվենցիոն իրավունքի վերականգնման միջոցների մեջ նախապատվությունը պետք է տրվի մինչն իրավունքի խախտումը գոյություն ունեցած վիճակը վերականգնելուն (-օտենեօ ո /ութցոստ), որն իրականացվում է նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման միջոցով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործը հարուցվել է Հայցվորների հայցի հիման վրա, որով վերջիններս պահանջել են անվավեր ճանաչե՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 25.02.2010 թվականի «ՀՀ Կոտայքի մարզի Արտավազի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ գերակա հանրային շահ ճանաձելու մասին» թիվ 241-Ն որոշումը:

Դատարանը 14092010 թվականի որոշմամբ հայցը մերժել է այն

պատճառաբանությամբ, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010թ. փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արտավազի գյուղական համայեքի վարչական սահմաններում գտեվող որոշ տարածքներում բացառիկ" գերակա հանրային շահ ճանաչելու մասին» թիվ 24-Ն որոշմամբ Արտավազի գյուղական համայնքի քաղաքացիների սեփականությունը հանդիսացող" 95.87549 հեկտար գյուղարետեսական եշանակության հողերի եկատմամբ ճանաչվել է բացառիկ' գերակա հանրային շահ' ելեելով Հայաստանի Հանրապետության Կուրայքի մարզում քաղցրահամ ն հանքային ջրերի արդյունահանման ու շշալցման գործարանի կառուցման վերաբերյալ ներդրումային առաջարկի իրականացման անհրաժեշփությունից:

Նույն որոշման համաձայե' ներդրումային առաջարկի իրականացումը նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետության տարածքային համաչափ զարգացման ապահովմաեը, որը կարնոր ռազմավարական նշանակություն ունի երկրի սոցիալ- տետեսական զարգացման համար:

9

ՀՀ. կառավարության 25.02.2010թ. թիվ 24-Ն վիճարկվող որոշումը որպես բացառիկ' գերակա հաերային շահի հիմեավորում' որոշմամբ հիմք է ըեդուեվել հետնյալը'

- ներդրումային առաջարկի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ ներդրումային առաջարկի իրականացումը նպատակաուղված է ՀՀ պարածքային համաչափ զարգացման ապահովմանը, որը կարնոր ռազմավարական եշանակություն ունի երկրի սոցիալ- տետեսական զարգացման համար.

- ներդրումային առաջարկի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել առանց Արտավազի գյուղական համայեքի քաղաքացիների սեփականությունը հանդիսացող գյուղատետեսական եշանակության հողերի օտարման, քանի որ հողամասերի ըետրությունը կատարվել է հաշվի առեելվ դրանց դասավորություն, դիրքը, ռելիեֆը, ինժիներաշինարարական համապատասխանությունը ն այդ տարածքում քաղցրահամ ու հանքային ջրերի առկայությունը.

- եշված տարածքների եկատմամբ ճանաչված' գերակա հանրային շահը չհիմեավորված վեաս չի պատճառում եշված տարածքների սեփականատերերիե:

Վարչական դատարանը գտնում է, որ ցանկացած ներդրումային առաջարկի իրականացում ներդրում իրականացեող ընկերության համար ինքնանպատակ լինել չի կարող, սակայն նշված որոշման կայացմամբ հետապեդվել է ոչ թե առնտրային կազմակերպության մասնավոր շահի ապահովումը, այլ նշված որոշման նպատակն է ներդրումային առաջարկի իրականացման միջոցով ` ապահովե 6 Հայաստանի Հանրապետության տարածքային համաչափ զարգացումը: Վարչական դատարանը գտնում է որ համապատասխան վայրում գործարանի կառուցումը էական ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության սոցիալ-րետեսական զարգացման համար' եպաստպելու է նույն բնակավայրում զբաղվածության խեդրի լուծմանը, ապահովելու է ոչ միայն նշված համայեքի այլն մարզի տետեսական զարգացումը, ապահովելու է օգտակար հանածոների արդյունավետ օգտագործումը' ապահովելով ստորերկրյա ջրերի (քաղցրահամ ն հանքային) հանքավայրերի աղտոտումից զերծ պահելուն (երկրի համար հետապնդում է նան էկոլոգիական շահ)»:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 03.11.2010 թվականի որոշմամբ Դատարանի 14.09.2010 թվականի որոշման դեմ Երվանդ, Յուրիկ, Տոնիկ, Նաիրա, Վարդուշ, Խորեն, Վարսենիկ, Համբարձում Նալթակյանների, Նիկոլայ, Ժենյա, Արթուրիկ, Նիկոլայ, Լնոն, Հրանուշ Առուստամյանների, Արզուման Դաբաղյանի, Ռադիկ, Արշալույս, Մեխակ Աբրահամյանների, Հայկազ, Գուրգեն ՛Ղազարյանների, Սասուն Միքայելյանի ներկայացուցիչ Հակոբ Աբագումյանի, Մարգուշ, Արկադի Բադալյանների, Ալեքսան Թավաքալյանի, Գրիշա Սահակյանի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

Նալթակյանը ն այլք ընդդեմ Հայաստանի գործով (գանգատ թիվ 30312/11) Եվրոպական դատարանի 04.07.2023 թվականի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի 20-րդ ն 22-րդ կետերում արձանագրվել է հետնյալը. «(.) Վճռաբեկ դատարանն առանձնապես չէր անդրադարձել դիմումատուների կողմից վկայակոչված բողոքի հիմքերին, եերառյալ՝ երանց փաստարկներին

10

այն մասին, որ Վարչական դատարանը չէր քննել երանց բողոքում (.) երանց կողմից բարձրացված հիմեական հարցերը, ն 2010 թվականի եոյեմբերի 3ի իր որոշման մեջ ընդամենը սահմանափակվել էր համապատասխան իրավական դրույթների ն Վարչական դատարանի որոշման մասերի մեջբերմամբ' դիմումատուներին չտալով բողոքարկման թույլտվություն (..): (..) ավելի ցածր ատյանի դատարանի որոշումը քննության առնելու միակ ն վերջնական ատյանը հանդիսացող Վճռաբեկ դատարանի կողմից Դիմումատուների վճռաբեկ բողոքում ներկայացված փաստարկները ձնական պահանջների հիման վրա այսպես մերժելը, որը, ինչպես դիմումատուներն են պնդել, չէր անդրադարձել իրենց հիմեական փաստարկներին, սահմանափակել էր դատական վերանայման մատչելիության իրենց իրավունքն այն ձնով ն այնքանով, որ խախտվել էր դատարան դիմելու իրավունքի բուն էությունը, (.-), հետնաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի Լին կետի խախտում»:

Արդյունքում Եվրոպական դատարանը արձանագրել| լէ, որ ներպետական դատարանների կողմից թույլ է տրվել Դիմումատուների կոնվենցիոն իրավունքի խախտում, այն է՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Նալթակյանը ն այլք ընդդեմ Հայաստանի գործով (գանգատ թիվ 30312/11) Եվրոպական դատարանի 04.07.2023 թվականի վճիռը նոր հանգամանք է նե ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 03.11.2010 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու համար:

Այսպիսով, սահմանափակված լինելով մարդու հիմնարար իրավունքներով ն ազատություններով, հաշվի առնելով Նալթակյանը ն այք ընդդեմ Հայաստանի գործով (գանգատ թիվ 30312/1) Եվրոպական դատարանի 04.07.2023 թվականի վճռում արտահայտված իրավական դիրքորոշումները, հիմք ընդունելով խախտված իրավունքների վերականգնման օտիխեօ ո ոտցոստ սկզբունքի վերաբերյալ վերը շարադրված վերլուծությունները, միննուն ժամանակ նպատակ ունենալով վերականգնելու Դիմումատուների խախտված կոնվենցիոն իրավունքը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերջիններիս մինչե կոնվենցիոն իրավունքի խախտումը եղած դրությունը կարող է վերականգնվել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 03.11.2010 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու Դատարանի 14.09.2010 թվականի որոշումը բեկանելու ն գործը նոր քննության ուղարկելու միջոցով:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ ն 182-րդ հոդվածների ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 03.11.2010 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու՝ Դատարանի 14.09.2010 թվականի որոշումը բեկանելու Ա գործը ՀՀ վարչական դատարան նոր քննության ուղարկելու համար:

11

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ, 171-րդ, 183-րդ ն 190-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը (դիմումը) բավարարել: Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 03.11.2010 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Բեկանել ՀՀ վարչական դատարանի 14.09.2010 թվականի որոշումը ն գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:

Յ. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն բողոքարկման ենթակա չէ:

Նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

Զեկուցող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
5 ապրիլի, 2024 թ.
Գործի #:
ՎԴ/1545/05/10
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել